vartahoor Posted April 6, 2007 Report Share Posted April 6, 2007 AZG Armenian Daily #058, 30/03/2007 Դիտարկումներ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ "ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ" ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ Ճշգրիտ գիտություններից դեպի հայ ժողովրդի ու հայոց լեզվի ծագումնաբանություն Մասնագիտությամբ ֆիզիկոս, կենսաբան Արմեն Պետրոսյանը հայագիտությամբ սկսել է զբաղվել բավականին ուշ, գրեթե այն տարիքում, երբ գիտնականները սովորաբար դոկտորի կամ առնվազն թեկնածուի կոչում են ստանում: Դրանից, սակայն, նա բնավ չի վհատվել կամ ընկրկել, այլ իր պրպտուն մտքի ու եռանդուն խառնվածքի շնորհիվ, կարճ ժամանակահատվածում մշակել է հայ ժողովրդի ծագման նոր տեսություն, համաձայն որի մ.թ.ա II-I հազարամյակում վաղնջահայերենով խոսողներն ապրել են Հայկական լեռնաշխարհի հյուսիսային շրջանում: Հայերի ծագման մասին բոլոր տեսակետները նա քննել է իր "Հայոց ազգածագման հարցերը" գրքում: "35 տարեկան էի, երբ հայրս՝ հայագետ Եղիշե Պետրոսյանը մահացավ ստամոքսի քաղցկեղից: Վատառողջ էի ու մտածում էի, որ երկար չեմ ապրի: Հայաստանի հանրագիտարանում խմբագիր էի աշխատում, նաեւ դասական կիթառ դասավանդում երաժշտական դպրոցում, բայց ձգտում էի այնպիսի գործով զբաղվել, որը կխլեր ամբողջ եռանդս", պատմում է Արմեն Պետրոսյանը: Անվանի ազգագրագետ Սարգիս Հարությունյանն այդ ժամանակ նրան է նվիրում Ռուսաստանում տպագրված առասպելաբանական հանրագիտարանը, որի հայկական բաժնի հեղինակն էր: Մինչ այդ Արմենը հայագիտական բազմաթիվ գրքեր ու հանդեսներ էր կարդացել, բայց գիտական ուսումնասիրությամբ զբաղվելու բուռն ցանկություն կարծես թե չէր ունեցել: "40 տարեկան էի, երբ որպես լաբորանտ ընդունվեցի ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ: Իհարկե, ցավալի էր այդ տարիքում ընդունվելը, բայց շատ երջանիկ էի այնտեղ աշխատելու համար": Ֆիզիկոս դառնալու նախնական ցանկությունն իր ներաշխարհից չի բխել, այլ այն տարիների գիտական կյանքում ֆիզիկայի առաջատար դերից: Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից տեղափոխվեց կենսաբանության ֆակուլտետ ու համալսարանն ավարտեց կենսաֆիզիկոսի մասնագիտացմամբ: Իր անցած ճանապարհի համար նա այսօր չի զղջում, որովհետեւ ամբարած գիտելիքները եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակիորեն առնչվում են հայագիտությանը, օգնում բացահայտումներ կատարելիս. "Էվոլյուցիոն տեսության իմացությունն օգնում է պատկերացնելու լեզուների զարգացումը: Մոդելները բավականին նման են, օրինակ, լեզուների ու տեսակների ծագումը, մի լեզվից մի քանի բարբառների առաջացումը, լեզուների տրոհումը եւ այլն: Ճշգրիտ գիտություններում գոյություն ունի գիտական աշխատանքը շարադրելու հատուկ ձեւ՝ խստորեն հաշվի առնել հնարավոր բոլոր հակափաստարկները: Հարցն այն է, որ հումանիտար գիտության մեջ փաստարկները բացարձակ ճշգրիտ չեն, ամենաճշգրիտ գիտությունը լեզվաբանությունն է, որով եւ այժմ զբաղվում եմ: Նույնիսկ այստեղ ամեն ինչ պարզ չէ, որեւէ վարկած ներկայացնելիս հակափաստարկների գոյությունը կարելի է եւ հաշվի առնել, եւ՝ ոչ: Ճշգրիտ գիտություններից յուրացրած աշխատանքային մեթոդով երբեք չեմ անտեսում հակափաստարկները, թեպետ եղել են դեպքեր, երբ խորհուրդ են տվել դրանք մի կողմ թողնել": Ազգագրության, լեզվաբանության կամ հումանիտար գիտության մեկ այլ ճյուղի հանդեպ կենսաֆիզիկոսների կամ այլ մասնագիտության տեր մարդկանց հետաքրքրությունը նոր երեւույթ չէ գիտական աշխարհում: Պետրոսյանը նշում է նրանցից մի քանիսի անունները՝ ֆիզիկոսներ են եղել նշանավոր ազգագրագետ Ֆ. Բ. Մալինովսկին, հայագիտության մեջ մասնագիտությամբ գյուղատնտես է եղել Ասատուր Մնացականյանը, ներկայիս ազգագրագետներից մասնագիտությամբ ֆիզիկոս է Լեւոն Աբրահամյանը: Ի դեպ, անցած տարի հնագիտության ու ազգագրության ինստիտուտում կայացած հայկական էպոսին նվիրված միջազգային կոնֆերանսում հնչած 3 ելույթների հեղինակները եղել են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ Լեւոն Աբրահամյանը, Արմեն Պետրոսյանը, Աշոտ Ոսկանյանը (վերջինս հետո տեղափոխվել է փիլիսոփայության ֆակուլտետ): Պետրոսյանը ցավում է, որ գիտությունը մեզանում որոշ չափով կաստայավորված է. "Խորհրդային տարիներին կար լենինգրադյան գիտություն, կար նաեւ մոսկովյան: Լենինգրադյան արեւելագիտությունը նման էր գերմանականին՝ ոչ յուրայիններին այնտեղ չէին ընդունում, ունեին իրենց սեփական կուռքերն ու գնում էին նրանց հետքերով: Լայն ու բաց գիտություն էր, աղբյուրագիտորեն հիմնավոր, աշխատանքային խիստ մեթոդներով: Մոսկովյանն այդպիսին չէր: Մինչեւ հիմա էլ դրանց միջեւ որոշակի տարբերություն կա: Արեւելագիտությունն ամենուրեք քաղաքականացված է, խորհրդային գիտությունը հակաթուրքական էր, ի տարբերություն ամերիկյանի, քաղաքական հակադրվածությունն այնտեղ բավականին նկատելի էր: Հայաստանում ունենք լեզվաբանների հրաշալի դպրոց, որը, սակայն, կորչում գնում է, իսկ շարունակվողը արեւմտյան գիտությունն է, որում հաճախ միայն մեկ տեսակետ է իշխում: Ցավոք սրտի, ժամանակի ընթացքում մեզանում ձեւավորվեց, այսպես ասած, "ազգային-ազատագրական գիտություն", որտեղ գլխավոր գործող անձինք դարձան ոչ մասնագետները, կարեւոր չէ՝ նրանք ֆիզիկոս են, քիմիկոս, թե երկրաբան: Իհարկե, մարդիկ բացի իրենց մասնագիտությունից, կարող են զբաղվել նաեւ այլ գիտություններով, կարելի է ավարտել պատմության ֆակուլտետն ու լինել վատ պատմաբան, բայց քիմիական ֆակուլտետն ավարտելով դառնալ լավ պատմաբան: Հարցի գլխավոր գործոնը գիտականը չէ, այլ գիտության հանդեպ "ազգային-ազատագրական" մոտեցումը: Գիտությունն այլ մեթոդներ ու մոտեցումներ է պահանջում, ըստ իս, պետք է դատել կոնկրետ գործերով, ինչպես Քրիստոսն է ասել՝ նայել ծառի պտուղներին: Հիմա "հայագիտական" այնպիսի գրքեր են գրվում ու հրատարակվում, որոնք ուղղակի դուրս են տրամաբանությունից": Գիտական մոտեցումից բացի, Պետրոսյանը չափազանց կարեւոր է համարում նաեւ հայագիտությամբ զբաղվողի կրթվածությունն ու լեզուների իմացությունը: Անգլերենին ինքը տիրապետել է 40 տարեկանում, ֆրանսերենին՝ 43, գերմաներենին՝ 47, լավ հասկանալով, որ առանց դրանց հնարավոր չէ գիտական մնայուն արժեքներ ստեղծել ոչ առասպելաբանության, ոչ էլ լեզվաբանության ու պատմության բնագավառներում: Ցավոք, մեր իրականության մեջ քիչ, գրեթե հազվադեպ են հանդիպում այդ տարիքում օտար լեզուներ սովորելու կամք ունեցող գիտնականներ: "Մեր գիտության գավառականությունն այն է, որ հումանիտար գիտությամբ զբաղվողներն օտար լեզուներ չգիտեն", ասում է Արմեն Պետրոսյանը: Գիտության մեջ "ազգային-ազատագրական" շարժման "հերոսական սխրանքների" մասին բազում պատմություններ կարելի է լսել գիտությունների ազգային ակադեմիայի լեզվաբանության, պատմության, գրականության եւ ազգագրության ինստիտուտներում: Լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանի աշխատասենյակի գրապահարանում կարելի է գտնել Սերգեյ Պետրոսովի "Շուշի: Անվան եւ հողատարածքային հարցերի հիմնավորումներ", Սանասար Կոծինյանի "Բանն ու բանասերները" եւ այդօրինակ բազմաթիվ գրքեր: Հովհաննիսյանին զարմացնում է այն, որ հանկարծակի լեզվաբանության ոլորտ ներխուժողների գրքերը հովանավորվում ու հրատարակվում են: "Նրանցից մեկը կարծեմ մաթեմատիկոս է, Ղարաբաղի տեղանուններն իբր ստուգաբանում է ինտեգրալ հավասարումներով: Ուղղակի աբսուրդ է՝ Շուշի բառը, ըստ նրա, պիտի լինի մշուշի: Եվ անընդհատ գրքեր է հրատարակում": Հովհաննիսյանը կարծում է, որ այդպիսի գրքեր գրողները հիմնականում կամ անգործ, կամ էլ մասնագիտությամբ չկայացած մարդիկ են: Բացառությամբ թերեւս ակադեմիկոս Պարիս Հերունու, որն այնուամենայնիվ իր բնագավառում հայտնի գիտնական է: Իսկ մյուսները ճանաչում ձեռք բերելու, փառաբանվելու խնդիր ունեն: Դրանցից մեկը ոչ մի լեզվաբանի ու պատմաբանի կարծիք չի ընդունում, ոչ էլ իր պես մեխանիկի կարծիք, ինքն է որ կա՝ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը ինտեգրալ հավասարում լուծել չգիտի, իսկ պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը՝ հայոց պատմությունից գաղափար չունի: "Ոչ ներքին գրաքննություն կա, ոչ արտաքին: Մի ժամանակ որոշեցինք այդ տեսակ գործերն ուղարկել պարտադիր խմբագրման, բայց պարզվեց, որ դա հրատարակչի իրավունքն է՝ ինչպես կուզի, այնպես էլ կհրատարակի: Երեւի թե այսօր բոլոր գիտություններն են անպաշտպան, բայց լեզուն՝ առավել եւս, որովհետեւ հայոց լեզվի մասին գրքերն անհամեմատ կարդացվող են: Մանավանդ այդպիսի հիմարությունները կարդացվում են, չէ՞, դրա համար էլ հրատարակում են ու լցնում: Սա է մակարդակը, մի անգամ ասել եմ, որ սա վտանգավոր է հատկապես ապագայի համար: Պատկերացրեք, 100 տարի հետո մի գիտնական որոշի մեր այսօրվա գիտության պատմությունը գրել եւ նրա ձեռքն ընկնեն այս գրքերը: Անկասկած, կմտածի, որ մենք քարե դարում ապրող ժողովուրդ ենք, որովհետեւ գիտական արժեքավոր գործեր հրատարակելու փոխարեն սրանք ենք լույս ընծայել": ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted April 6, 2007 Report Share Posted April 6, 2007 Does not the above article belong in the following thread? http://hyeforum.com/index.php?showtopic=15...mp;#entry193578 Maybe we can transpose it there and play a little game. To make it simpler, easier and shorter we can turn the game to “spot the Armenian word” since those are fewer in number. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.