Jump to content

New Children's Books Has Been Published


MosJan

Recommended Posts

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆ` ՏԱՍԸ ՀԵՔԻԱԹ ՓՈՔՐԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Այսօր տեղի ունեցավ «Երկնքից տասը խնձոր ընկավ» մանկական գրքի շնորհանդեսը: Պատկերազարդ գրքում տեղ են գտել տասը հեքիաթ-պատմություններ Աստծո տասը պատվիրանների մասին: Նախաձեռնությունը «Նե» ամսագրի տնօրեն Անահիտ Ամիրյանի որդունն է` Վիգեն Հակոբյանինը: «Մեկ տարի առաջ Վիգենը մտահոգություն հայտնեց մանուկ հասակի երեխաներին առաքելական հավատի մարդ դաստիարակելու համար, տասը պատվիրանների թեմաներով հեքիաթներ գրել, որոնք մատչելի կլինեն երեխաներին»,- ասում է Անահիտ Ամիրյանը:

 

Մեկ տարի անց գաղափարն այլևս իրականություն է: Հեքիաթների հեղինակը Սուրեն Մուրադյանն է: Սա հեքիաթագրի 76-րդ գիրքն է: Մանկագիրը խոստովանում է, որ իր նախորդ ստեղծագործությունների համեմատ այս հեքիաթները գրելիս շատ է մտորել: «Երկինքից երեք խնձոր ընկավ» գրքի հեքիաթները մանկագրից պահանջել են իրական և դիցաբանական ներդաշնակ միահյուսություն: Հեքիաթների հիմքում եղել է այն, որ երեխաները իրական կերպարների միջոցով պետք է հավատան և հենց այդ կերպարների ստեղծելը Սուրեն Մուրադյանի համար եղել է դժվար:

 

«Մի շնանա պատվիրանը դժվարությամբ գրվեց, քանի որ այդտեղ փոքրիկների բարոյական հասկացությունն կար և պետք է այն ներկայացվեր պատշաճ մակարդակով, որպեսզի երեխաների հոգևորը շատ չխաթարվեր»,- պատմում է Սուրեն Մուրադյանը: Պատկերազարդ մանկական գրքի նկարչուհին Սոնա Սագրադովան է, իսկ գեղարվեստական խմբագիրը Արամ Ուռուտյանը:

 

 

Բացի այդ գիրքն ունի նաև ձայներիզ: Հեքիաթները կարդում է Անի Ամիրյանը, իսկ երաժշտական ձևավորումը Լուսինե Դավթյանինն է: Անահիտ Ամիրյանին այսօր Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի նախագահ Մելիք Օհանջանյանի կողմից շնորհվեց Սուրբ Գևորգ Անհաղթի շքանշան և դիպլոմ: Ա. Ադամյանը այդ ակադեմիայի անդամ է:

 

Աղբյուր` Panorama.am

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...