Ani Posted July 25, 2012 Report Share Posted July 25, 2012 4:12 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 26, 2012 Report Share Posted July 26, 2012 Opinion: ex-interior minister to return to Armenia once fair trial is possible http://media.pn.am/media/issue/117/160/photo/117160.jpgJuly 25, 2012 - 17:11 AMTPanARMENIAN.Net - Armenia’s ex- interior minister Vano Siradeghyan will return to Armenia once fair and transparent trial is possible, Siradeghyan’s former security officer said. As Suren Sirunyan noted, the ex-minister stands ready to face the court and disclose many incidents. The former security officer said that he last talked to his boss on the day of his departure, when taking him to destination X (the area in front of Gabriel Sundukyan National Academic Theater), and didn’t hear from him since then. Mr. Sirunyan further cited the hat Siradeghyan left in the car as the reason behind his being held in the police station for five days. “Siradeghyan managed to fool the “lie detector”, brought to Armenia especially for the investigation of October 27 case,” the former security officer said. Armenia’s ex-minister of interior affairs, former parliament member and ANM leader Vano Siradeghyan was deprived of parliamentary immunity in 2010 and a criminal case was initiated against him for a range of crimes, including creation of a gang and organization of contract killings. Since that moment, Siradeghyan has disappeared from Armenia and an international arrest warrant has been issued for him via Interpol. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 2, 2012 Report Share Posted August 2, 2012 «Հրապարակ». Վանո Սիրադեղյանը մահացել է http://media.pn.am/media/issue/118/063/photo/118063.jpg 2 օգոստոսի 2012 - 10:21 AMTPanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով Վանո Սիրադեղյանի հետ մտերիմ եղած մի մտավորականի, գրում է, որ Հայաստանի նախկին ՆԳ նախարարը մի քանի ամիս առաջ մահացել է: Թերթը գրում է. «Հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ, մեզ հայտնեց, որ ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը`ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գաղտնի է պահվում: Նա պնդում է, որ հայտնի գործչի վերադարձի հետ կապված ֆեսյբուքյան ստորագրահավաքի եւ շարժման վերաբերյալ նրա ու ընտանիքի լռությունը հենց դրանով է պայմանավորված»: Միաժամանակ, թերթը չի բացառում, որ մտավորականի հայտնած տեղեկությունը կարող է ճիշտ չլինել: «Եթե այնուամենայնիվ այս տեղեկությունը ճշմարիտ չէ (հուսանք), ապա շուտով նրա ողջ առողջության մասին ապացույցներ կներկայացվեն հանրությանը, եւ կամ ինքը որեւէ կերպ կարձագանքի», - գրում է «Հրապարակը»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 2, 2012 Report Share Posted August 2, 2012 mardu hetevits enqan k@rrrrratsin or merav .. ba... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Harut Posted August 4, 2012 Report Share Posted August 4, 2012 վա՜յ քեզ ազգ, եթե քո փրկության միակ հույսը նախկին հանցագործներն են... Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 16, 2012 Report Share Posted August 16, 2012 «Հրապարակ». Վանո Սիրադեղյանը նամակ է գրել Օգոստոս 16, 2012 | 06:50 «Հրապարակը» գրում է. «Նյութը տպագրելիս մենք գիտակցում էինք, թե ինչ աղմուկ է բարձրանալու, եւ ինչ մեղադրանքներ են հնչելու մեր հասցեին: Ասեմ, որ այդ ընթացքում մեզ համար որոշ բացահայտումներ էլ արեցինք, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է: Սակայն ամենակարեւոր խնդիրը, որ դրել էինք մեր առաջ՝ Վանո Սիրադեղյանի մասին ճշգրիտ ինֆորմացիա ստանալն էր, եւ եթե ավելի անկեղծ լինեմ՝ ստիպելը, որ նա խոսի, ձայն հանի՝ հերքելով կամ հաստատելով ինչպես իր գոյությունը, այնպես էլ հայտնելով իր տեսակետն ու մտադրությունները, իր կյանքի ու վերադարձի մասին դիրքորոշումը: Այնպես որ, երբ նյութը տպագրելուց օրեր անց ստացանք նրա ձեռքով գրված նամակը, ոչ միայն ուրախացանք, այլեւ թեթեւացած շունչ քաշեցինք: Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր տպագրած տեղեկության հերքված լինելը միայն ու միայն ուրախություն էր պարգեւում: Նամակը լիքը մտորումների, տխրելու, վերլուծության տեղիք տվեց, եւ այն իսկական մտավորականի, գրողի խոսք է՝ ուղղված ոչ միայն «Հրապարակի» խմբագրին, այլեւ ողջ հայ ժողովրդին, ուստի, չնայած գրության մասնավոր բնույթին, նպատակահարմար գտանք այն հրապարակել: Հուսով ենք, որ որքան էլ հիասթափված ու դառնացած, որքան էլ վտարանդի ու հայրենիքից խռոված, Վանո Սիրադեղյանն, այնուամենայնիվ, հետեւում է հայաստանյան իրադարձություններին ու մամուլին եւ կարդալու է նաեւ այս հոդվածը: Ուստի ուզում եմ այժմ, որպես նամակի հասցեատեր, գրել՝ ես անկեղծորեն ցավում եմ այն ճակատագրի համար, որ բաժին հասավ մեր տաղանդավոր ժամանակակիցներից մեկին: Ես հուսով եմ, որ այն դառնությունները, որ նա ապրեց, եւ չգիտեմ, թե դեռ որքան է ապրելու, մի օր վերջ են ունենալու, եւ նա վերադառնալու է հայրենիք՝ ոչ թե «այնպես», այլ ողջ եւ առողջ, առույգ, աշխատելու-ստեղծագործելու, ապրելու, հաղորդակցվելու ունակ: Երբ քեզ սպասում են՝ վերադարձը դառնում է հնարավոր, հեշտ ու հաճելի: Իսկ որ Վանո Սիրադեղյանին սպասողներ կան, կասկածից վեր է»: Թերթը նաեւ տպագրել է Վանո Սիրադեղյանի նամակը Արմինե Օհանյանին` թվագրված օգոստոսի 7-ով: «Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը՝ այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնեւեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի: Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ՝ ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը՝ իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես՝ քաղաքական կոչվածից: Հատկապես՝ վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզեւ 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաեւ ռուսական ալիքները: Երեւի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ: Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի՝ «Դադարեցրեք դա՛» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը՝ հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլեւ կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզեւ 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլեւս չորրորդական նշանակություն ունի: Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա՝ պարզապես չեմ մտածում: Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ՝ այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում: Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ՝ հոգացել եմ, որ «շփումս» Երեւանի հետ հասցվի նվազագույնի»: Լուրեր Հայաստանից - NEWS.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 16, 2012 Report Share Posted August 16, 2012 «Հրապարակ». Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան. Վանո Սիրադեղյանը նամակով հերքել է իր մահվան մասին լուրը Թերթը, ինչպես խոստացել էր երեկվա համարում, հրապարակել է Վանո Սիրադեղյանից ստացված նամակը, որով վերջինս հերքել է թերթի հրապարակումն այն մասին, թե ինքը մահացել է: «Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր տեղեկության հերքված լինելը միայն ու միայն ուրախություն էր պարգևում»,-մասնավորապես նշում է թերթի խմբագիր Արմինե Օհանյանը:Թերթը ներկայացնում է Վանո Սիրադեղյանի նամակն ամբողջությամբ. «Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը` այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնևեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի: Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ` ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը` իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես` քաղաքական կոչվածից: Հատկապես` վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզև 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաև ռուսական ալիքները: Երևի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ:Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի` «Դադարեցրեք դա» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը` հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլև կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզև 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլևս չորրորդական նշանակություն ունի:Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա` պարզապես չեմ մտածում:Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ` այնպես. որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում:Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ` հոգացել եմ, որ «շփումս» Երևանի հետ հասցվի նվազագույնի»: Լուրեր Հայաստանից - Թերթ.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 18, 2012 Report Share Posted August 18, 2012 Վանոն վերադառնում է... ի հեճուկս Վանո Սիրադեղյանի՝ «Հրապարակ» օրաթերթում տպագրված նամակը վերջին երկու օրերին բուռն քննարկումների առիթ է դարձել: Ոմանք պնդում են, որ նամակը կեղծ է, սակայն Վանո Սիրադեղյանին ճանաչողները, այդ թվում՝ նրա թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը պնդում են, որ նամակի հեղինակը Վանո Սիրադեղյանն է, քանի որ և՛ ոճը, և՛ ձեռագիրը նրանն է: Նամակում Վանո Սիրադեղյանն անդրադարձել էր նաև «Ելք» հասարակական նախաձեռնության կողմից անցկացվող ստորագրահավաքին, որի նպատակը նրան հայրենիք վերադարձնելն է: «Առաջին մղումով տեքստ գրեցի` «Դադարեցրեք դա» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը` հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլև կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզև 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլևս չորրորդական նշանակություն ունի»,- գրել էր Սիրադեղյանը: Նա նաև նշել էր, որ մի օր վերադառնալու է Հայաստան, «բայց հույս ունեմ այնպես, որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում»: «Ելք» հասարակական նախաձեռնության հեղինակ, լրագրող Վարդ Սիմոնյանը չի հավատում, որ նամակի հեղինակն իրոք Վանո Սիրադեղյանն է: «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ էր ձեռնտու Սիրադեղյանի մահվան մասին լուրերի տարածումն ու նրա անունից կեղծ նամակ հրապարակելը, Վարդ Սիմոնյանը պատասխանեց. «Մեր շարժման նախաձեռնած Վանո Սիրադեղյանի ստորագրահավաք-նախաձեռնությունն, ինչպես և ակնկալվում էր, բավականին սուր դրամատիզմով է ընթանում: Դե ինչ կարող ես անել՝ քաղաքական «տուզերնե իրար են խառնվել: Եթե նրանց մի քանի օր դադարեն հեռուստատեսությամբ կոխել մեր աչքը, մենք լրիվ կմոռանանք սրանց մասին, իսկ ահա 12 տարի հետո էլ մենք ոչ միայն հիշում ու բարձր ենք գնահատում մի գործչի՝ Վանո Սիրադեղյանի անունն ու վաստակը, այլև պատրաստ ենք նրա վերադարձի համար էսպիսի մի պայքար սկսել: Դրա համար էլ նրանք հրապարակ են նետել հազար ու մի թաթալաբազություն՝ էլ մահվան բոթ, էլ Վանոյի ստորագրությամբ կեղծված նամակ, էլ ամեն մի հիմար հարցի համար ստորագրահավաքիկներ, որ այլասերեն մեր նախաձեռնությունը: Հիմա էլ երևի իրենց ժելեյած վարսերը ամայության վրա փռած փիառշիկներին են ՍՈՍ հնչեցրել, ու վերջիններս վիրտուալ տիրույթում անցյալ դարի 90-ականների համար ակտուալ տեխնոլոգիա են առաջարկել, որի անունը թրոլինգ է: Սրա իմաստն այն է, որ ցանկացած լուրջ հարց ջրիկացնում ու այլանդակում են իրենց ներմուծած արբանյակներով՝ թրոլներով և թիրախավորվում են հիմնականում միտք ու գաղափարներ կրողների վրա: Հիշեցի Օուրելի ճշմարտության մինիստրության ճակատին փակցված կարգախոսը, հիշում եք՝ չիմացությունը ուժ է: Էնպես որ, էդ «ուժեղներին» պիտի ասվի, որ սկսեն մեր դարաշրջանի նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությունը, որն իրենց կսովորեցնի, որ միահեծան մոնումենտալ պրոպագանդայից զգուշանան, իմանան, որ մեդիան երկսայր է, և չի բացառվում, որ սուր բիզը մի օր, մեղմ ասած, շրջվի իրենց կողմ»: Ըստ Վարդ Սիմոնյանի՝ իրենք նահանջելու տեղ չունեն, ստորագրահավաքի ցուցակի առաջին գծում մտավոր ընտրախավն է, և հետևաբար` պետք է այս գործն իր հաղթական ավարտին հասցվի: «Էդ ճանապարհին թե՛ հայկական հերոստրատության հետ կբախվենք, թե՛ առանձինների ֆանտաստիկ արկածներին, թե՛ անմահ ագիտպրոպի տարածած վիրուսներին, բնական է: Մենք պատրաստ ենք, հակավիրուսներն ունենք: Էնպես որ, պինդ ու հաստատակամ կանգնած ենք»,- նշեց նա: Ըստ նրա՝ արդեն 4000 մարդ է ստորագրել և ցանկանում է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան: «Այս ցուցակի ողնաշարը մեր ժամանակի ամենապայծառ ու արդարամիտ մտավոր ընտրախավն է, որին հնարավոր չի եղել երբևէ ճկել, վախեցնել կամ աճուրդի հանել: Այդ մարդկանց անունները, նրանց վարկն ու հեղինակությունը մեզ պարտադրում է երբևէ չտրվել սադրանքների այն հեղեղին, որն այս օրերին լիուլի թափվում է մեր նախաձեռնության վրա՝ Վանո Սիրադեղյանի մահվան գույժի, նրա անունից հրապարակվող կեղծ նամակի, զուգահեռ մեյդան գցվող տարբեր ֆալշ ստորագրահավաքիկների, կեղծ վանոյամաններին մեյդան գցելու ծիծաղելի շարժերով: Մեդիառեսուրսի գլխին իջեցված այս պատվերներն իրենց փնթի կատարումներով խնդիր ունեն վարկաբեկել այս շարժումը, քանի որ վերևում հասկացան, որ այն հնարավոր չէ այլևս կանգնեցնել կամ գնել»,- ընդգծեց նախաձեռնության հեղինակը: Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը պնդում է, որ նամակի հեղինակն իրոք Սիրադեղյանն է: «Ես կարող եմ հաստատել, որ այդ նամակը Վանո Սիրադեղյանի ձեռագիրն է: Ես երկար տարիներ եղել եմ նրա կողքին, ինձ համար ավելի շատ էր այդ նամակը հասկանալի: Ես նախկինում ասել էի, որ հիմարները կարող են ասել, թե Վանո Սիրադեղյանը ողջ չէ: Ես համոզված էի, և թող դա իմ մեջ մնա, թե ինչու էի համոզված, որ Վանո Սիրադեղյանը ողջ է»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Սիրունյանը: Նա գովելի է համարում, որ «Ելք» նախաձեռնությունը շարունակելու է ստորագրահավաքը: «Ես մի րոպե չեմ էլ կասկածել, որ նրանք կանգ են առնելու: Անկախ նրանից, թե ինչ է գրել նամակում Վանո Սիրադեղյանը, նա հարգանքով է վերաբերվել բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են իր վերադարձի համար: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստորագրությունը չէ, որ պետք է պայմաններ ստեղծի Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադարձի համար: Բայց դա առաջին քայլն է, որ նախաձեռնել է «Ելք» շարժումը: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել նրան, որ մարդկանց մեջ վերանա այն թյուր կարծիքը, որը ձևավորվել էր Վանո Սիրադեղյանի վերաբերյալ»,- ասաց նա: Ս. Սիրունյանը նաև նշեց, որ վստահ է՝ «Ելք» նախաձեռնության հեղինակները հաշվի չեն առնի՝ նամակն իրական է, թե կեղծ, կշարունակեն իրենց աշխատանքը: Նրա խոսքով, 12 տարի նման հոգեկան վիճակում գտնվող Վանո Սիրադեղյանը հնարավոր է, որ փորձեր ինչ-որ երկտող գրել նաև «Ելք» շարժմանը: Ի վերջո, ըստ նրա, Վանոյի համար վիրավորական է, որ ինքը պետք է ստորագրությամբ գա Հայաստան: «Ինձ թվում է՝ դրա համար է նա նամակում շեշտել է, որ մի պահ նամակ է գրել «Ելք» շարժմանը և պատռել: Եվ էդ գրել ու ճղելու մեջ շատ մեծ հասկացողություն ու խորհուրդ կա: Դա այն է, որ Վանո Սիրադեղյանը մի պահ սկսել է հավատալ, որ էն մարդկանց թիվը, ովքեր նախաձեռնել են էս ստորագրահավաքը, ավելանալու է, դա մի մեծ բանակ է դառնալու»,- ընդգծեց Սիրունյանը: Նա նաև համոզմունք հայտնեց, որ մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները ստորագրահավաքին միացող անձանց թիվը 3-4 անգամ կավելանա: 18:00 Քաղաքական | Շաբաթ 18.08.2012 | Ռոզա Հովհաննիսյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 18, 2012 Report Share Posted August 18, 2012 Հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը 21:39 Հասարակություն | Շաբաթ 18.08.2012 Ս. Սիրունյանը 41 տարեկան էր, մահը վրա է հասել ինֆարկտի հետևանքով: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 18, 2012 Report Share Posted August 18, 2012 Բժիշկները պայքարում են Սիրունյանի դստեր կյանքի համար «Առաջին լրատվական»֊ը տեղեկացրել է, որ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից: Մի քանի լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, թե մահացել է նաև Սիրունյանի դուստրը, սակայն այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Առաջին լրատվական»֊ի տեղեկություններով բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Դիանայի վիճակը բժիշկները գնահատում են բավական ծանր։ Աղջիկը գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Կոտրվել են նրա ձեռքերը, ծնոտը, նա ստացել է թոքերի պատռվածք: 00:12 Հասարակություն | Կիրակի 19.08.2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Report Share Posted August 21, 2012 Սուրեն Սիրունյանի երկրային վերջին օրը Դեռ 2009-ին, երբ մարտի 1-ի հայտնի դեպքերի հետ կապված՝ իշխանության յուրացման և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Յոթի գործն» էի լուսաբանում, որը հետո մասնատվեց, քրեական օրենսգրքի փոփոխություններից հետո մեղադրանքը փոխվեց և վերածվեց մի քանի գործերի, Սուրեն Սիրունյանին դեռ չէի ճանաչում. ուղղակի աշխատում էի օբյեկտիվորեն ներկայացնել դատարանում կատարվածը: Ուզում էի հասկանալ՝ իսկապե՞ս նրանց մեղավորությունն ապացուցված էր, թե՞ ոչ, քանի որ նրանց հետ անձամբ գրեթե չէի շփվել և դեռ չէի ճանաչում մարդկային տեսակը: Նախապես ասեմ, որ նույնիսկ ճաղերի հետևում գտնվելու ժամանակ Սուրեն Սիրունյանը չէր կորցնում իր հումորի զգացումը՝ ասում էր. «Հոդվածները դարձել են սեզոնային անվադողեր. վեց ամիսը մեկ փոխում են, բայց կալանքը չեն փոխում»: Պաշտպանական կողմը նկատելով, որ «թարմ» մեղադրանքի մեջ ոչ մի թարմ բան չկա, միջնորդում էր՝ քրգործը հետ ուղարկել դատախազություն և նոր մեղադրանքին համապատասխան ապացույցներով հետ բերել, նաև թեթևացնել դատակոչված վկաների ցուցակը, քանի որ նրանցից շատերն իրենց հետ որևէ առնչություն չունեին: Բայց քանի որ մեղադրողներն այնքան էլ չէին լսում և ինչ-որ վկաներ էին գտնում-բերում դատարան, պաշտպանական կողմն էլ Սուրեն Սիրունյանի հետ միասին զվարճացնում էր դատական նիստին «թամաշա» անողներին: Օրինակ` վկա Սամվել Գասպարյանը, ով Բժշկական համալսարանի մոտ թերթի վաճառքով էր զբաղվել և թերթերի նկարներից էր ճանաչում Ս. Սիրունյանին և Ալ. Արզումանյանին, դատարանում պատմում էր, թե ինչպես է դարձել «ականատես վկա». հենց Գասպարյանն ասաց, որ դեպքի օրն ինքը 7.30-ին «Ուրարտու» խանութի մոտ գնացել է «բուդկից» հաց առնելու և տեսել Սաշա Աֆյանին..., Ալ. Արզումանյանի պաշտպան Հ. Արսենյանն ասաց, որ վկան գործակալ է: Հանկարծակիի եկած Գասպարյանն արձագանքեց` բա ի՞նչ անեմ, չաշխատե՞մ: Դահլիճը ծիծաղից պոռթկաց: Հետո պաշտպանական կողմը փորձեց վկայից ճշտել՝ «բա, ըստ քրեական գործի` Լևոն Տեր-Պետրոսյանն այնտեղ (Մյասնիկյանի արձանի մոտ) չի եղել»: Ո՞նց՝ եղավ վկայի արձագանքը և ավելացրեց` «ուզում են շշկռցնել հա»: Պաշտպանական կողմը, ներողություն խնդրելով, փորձեց ճշտել, թե վկա Գասպարյանը որևէ հոգեկան հիվանդությամբ տառապո՞ւմ է: Ի՞նչ իմանամ` եղավ պատասխանը: Դահլիճը նորից զվարճացավ, որից հետո վկան «կողմնորոշվեց» և ասաց՝ «հիվանդ չեմ»: Այդուհանդերձ, Սիրունյանի պաշտպան Վ. Էլբակյանը հարցրեց, թե նա ճանաչո՞ւմ է Սուրենին: «Ոչ»` պատասխանեց վկան, «Իսկ Սիրունյանի՞ն»` հետևեց հաջորդ հարցը: «Ոչ»` պատասխանեց վկան: Այդ ժամանակ Ս. Սիրունյանը մի բացահայտում արեց՝ վկան ներքին գործերի նախարարությանը թերթեր է մատակարարել: Թերևս որոշ կրճատումներով հիշատակենք նաև Սուրեն Սիրունյանի պաշտպանական ճառում և վերջին խոսքում հնչեցրած մտքերը. նա ասել էր, որ ինքը չի ապացուցելու իր անմեղությունը, քանի որ դա դատախազության պարտականությունն է: Նշել էր, որ իրեն հետապնդում են քաղաքական հայացքների և ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետը լինելու համար, քանի որ իշխանությունները դեռ պահպանում են վրեժի ծարավը՝ դեպի Վանո Սիրադեղյանը, ում չեն կարողանում գտնել, և ամբաստանյալի աթոռին ինքը՝ Սիրունյանն է հայտնվել: Նա անդրադարձել էր մարտի 1-ի և 2-ի դեպքերին` ասելով, որ ամբողջ դատական նիստի ժամանակ ինքն այդպես էլ չհասկացավ, թե ինքը ո՞ւմ դատավարությանն էր մասնակցում. խոսվեց Նիկոլ Փաշինյանի, Շանթ Հարությունյանի մասին, իսկ իր մասին կարծես մոռացել էին... Ըստ Սիրունյանի` բոլորի գործերը միացրել և սարքել էին մի գործ (մինչ քրգործը մասնատելը), որի նպատակը 10 զոհերից ազատվելն է: Սիրունյանն ասել էր, որ թեև փոխվել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց այդ ընթացքում որևէ քննչական գործողություն չի արվել, ինչը բնութագրեց այսպես. «Ես գիտեմ, որ շախմատ այս երկրում շատ են խաղում, բայց չգիտեի, որ դատախազներն էլ հոդվածների հետ են շախմատ խաղում»... Սիրունյանին մայիսի 3-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տարել էին ՀՔԾ, որտեղ հանդիպել էր Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանին: Վերջինս Սուրենին փորձել էր համոզել, որ գրի, թե՝ այսինչ մարդու մոտ զենք է եղել, այնինչ մարդը բենզին է բերել, սակայն ստացել էր բացասական պատասխան, որից հետո` մայիսի 6-ին ձերբակալվել էր Սիրունյանի եղբայրը: Վերջինս նաև հավելել էր. «Ինձ համար գուցե պատիվ ա կալանավայրում գտնվելը, քանի որ ես պայքարել եմ իմ ընտանիքի, իմ ընկերների և առաջին հերթին` իմ երկրի ազատության համար»... Ինչ վերաբերում է տեսասկավառակներին, ապա Սիրունյանն ասել էր, որ տրամաբանության մեջ չի տեղավորվում. կադրում ցույց են տալիս Նիկոլին, բայց ժողովուրդը գոռում ա` «Սու-քիաս-յան»: Այսինքն` «մկրատն» առել, կտրել ու փոփոխել են կադրերը... Սիրունյանն անդրադարձել էր նաև խանութների թալանին` իրազեկելով, որ դրանք ուղղորդվել են որոշ իշխանավորների թիկնազորի անդամների կողմից, որոնք առավոտը «գողական են գնում, գիշերը` չգիտեմ ինչական»: Ուղղակի այդ թալանը վերագրվել է «7-ին»՝ փորձելով իրենցից ստանալ ուրիշի հասցրած վնասները. «Կարապետի, Հայրապետի պատմությունն ա...»՝ Կարապետի ջառմեն քաշող խեղճ Հայրապետի հայտնի պատմությամբ էր բնութագրել Սիրունյանը` վերջում ասելով, որ դատարանից ակնկալիքներ չունի, քանի որ գիտի` դատավորն էլ կաշկանդված է: Նրան ինչ-որ տեղ հասկանում է, ինչ-որ տեղ` ոչ, բայց հորդորել էր` դատավճիռը կայացնել փաստերի հիման վրա: Իսկ արդեն 2009-ի հունիսի 17-ին Սուրեն Սիրունյանն իր վերջին խոսքում աստվածաշնչյան ճշմարտություններ էր մեջբերել չարի ու բարու, մերձավորին սիրելու, ներելու ու ներվելու մասին, անդրադարձել էր Բյուրեղավանի հոգևոր առաջնորդի` թերթերից մեկին տված հարցազրույցին, որտեղ խոսվում էր Եվայի ու Ադամի` մեղք գործելու և փուշ ու տատասկով ծածկված երկիր ժառանգելու ու գործած մեղքից ամբողջ կյանքում հոգեպես մեռած ապրելու մասին: Նաև հորդորել էր՝ «ճշմարիտը խոսել, քանի որ ճշմարտությունն Աստված է, սուտը ճշմարտության վերջն է, և յուրաքանչյուր հավատացյալ մարդ պետք է ճշմարտությամբ ապրի: Աստված ներողամիտ է որոշ հանգամանքներում, օրինակ` պատերազմում, երբ ճշմարտությունը չասելով կարող ես մարդու կյանք փրկել: Մինչդեռ առօրյա կյանքում սուտն ամենուր է. խախտելով Աստծո պատվիրանը` մարդիկ սուտ վկայություն են տալիս դատարանում` վարկաբեկելով այլ անձանց»: Սիրունյանը սուտ վկայություն տվողներին և ստախոսներին զգուշացրել էր, որ նրանք ողջ կյանքում հալածվելու են հենց սեփական խղճի կողմից: «Յուրաքանչյուրս էլ մեղք է գործում, բայց նաև ապաշխարում է, իսկ չզղջացողներին սպասվում են անվերջանալի տանջանքներ, քանի որ Աստված արդար է բոլորի հանդեպ», ուստի պատվիրանախախտներին հորդորել էր` «հեռու մնալ ստից, որ հավիտենական կյանք ունենան...»: Իսկ 2008-ին մեր թերթի միջոցով մի հորդոր էլ եղբորն էր ուղարկել. «Թերթի միջոցով ԱԱ մեկուսարանում պատանդված եղբորս բարևներ եմ հղում և մաղթում եմ տոկունություն: Թող պինդ մնա, դուխը չգցի, շուտով ամեն ինչ լավ է լինելու...»: Էլմիրա Մարտիրոսյան Լուսանկարը` Անժելա Խաչատրյանի Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Report Share Posted August 21, 2012 «Հանրապետություն» կուսակցությունը գուժում է Սուրեն Սիրունյանի անժամանակ մահը Դժվար է խոսել Սուրեն Սիրունյան ընկերոջ մասին անցյալով, ում անցած ճանապարհը, ապրածն ու ապրեցրածը, կյանքը սիրել կարողանալն ու կյանքի վրա չդողալը՝ ապրելու օրինակ է բոլորիս համար: Ապրեց կարճ, բայց լեցուն կյանքով: Իր կենսախինդ բնավորությամբ վարակեց բոլորին: Հավատարիմ ու անդավաճան ընկեր էր ու այդպիսին էլ կմնա մեր հիշողություններում: 1988թ.-ից ի վեր Սուրենն ուներ Հայաստանն ազատ տեսնելու տեսիլք: Լծվեց ազատության ու անկախության գաղափարին և առ այսօր պայքարում էր հանուն բարոր ու ազատ Հայաստանի: 2008-թ.-ին նա վերստին ցուցաբերեց իր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումը, ազատազրկվեց գաղափարի համար՝ մնալով իր սկզբունքներին և համոզմունքներին հավատարիմ: Հանուն «Հանրապետություն» կուսակցության, ցավակցում ենք Սուրեն Սիրունյանի ընտանիքին, մերձավորին և ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ: Սուրեն Սիրունյանի դստեր՝ Դիանայի համար անդադար աղոթում ենք առ Աստված և մաղթում ապաքինում: Արամ Զ. ՍարգսյանՀանրապետություն կուսակցության նախագահ 21:59 Հասարակություն | Երեքշաբթի 21.08.2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 22, 2012 Report Share Posted August 22, 2012 Օգոստոս 22, 2012 | 15:19 Վաղը՝ երեկոյան ժամը 18-ին, Երևանի Ջավարյան 29 հասցեում տեղի կունենա Դիանա Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը: Թաղումը տեղի կունենա հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին, ժամը 13-ին, նույն հասցեից: ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը 16-ամյա Դիանա Սիրունյանը մահացել էր այսօր` օգոստոսի 22-ի առավոտյան` ժամը 04:30-ին: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 22, 2012 Report Share Posted August 22, 2012 ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը 16-ամյա Դիանա Սիրունյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, հավելելով, որ մահը վրա է հասել օգոստոսի 22-ի առավոտյան` ժամը 04:30-ին: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 22, 2012 Report Share Posted August 22, 2012 Դինուլ, նահանջել չկաաա, դու չէիր ասո՞ւմ պայքար, պայքար մինչև վերջ Չորս օր շարունակ Հայաստանում չմնաց մի անտարբեր մարդ, որ չմտածեր այս ողբերգության մասին: Չգտնվեց մի մարդ, որ Աստծուց օգնություն չհայցի Դիանա Սիրունյանի համար: Օգոստոսի 18-ին Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան լուրն իմանալուց հետո Սիրունյանի դուստրը`16-ամյա Դիանա Սիրունյանը, փորձել էր ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից: Դիանայի մահը ցնցեց բոլորին: Դիանան, հոր՝ Սուրեն Սիրունյանի նման պայքարող տեսակ էր, ընկերներին էլ խորհուրդ էր տալիս. «Կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պետք է պայքարել և չնահանջել»: Դիանան սովորում էր Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցում բարձր առաջադիմությամբ, նպատակասլաց էր, համոզված էր՝ իրավաբան է դառնալու և արդեն մասնավոր պարապմունքների էր հաճախում: Դասղեկը՝ Արմինե Վարդանյանը, դասընկերները համոզված են, որ նա փայլուն իրավաբան դառնալու բոլոր նախադրյալներն ուներ: Արմինե Վարդանյանն անցյալ ժամանակով չի կարողանում խոսել աշակերտի մասին. «Օրինակելի աշակերտ, պատրաստված, մարդասեր, սիրում էր ընկերներին, ակտիվ և կենսախինդ էր...» - նշեց դասղեկը՝ հավելելով, որ նա լավ քաղաքացի, լավ իրավաբան էր դառնալու: Դասընկերները չեն հավատում, որ սեպտեմբերից իրենց Դինուլը կամ Դինոկը այլևս չի գալու: Ավելին, մինչ Դիանան այս օրերին գտնվում էր հիվանդանոցում, կյանքի ու մահվան կռիվ տալիս, ընկերները աղոթում էին նրա փրկության համար: «Դինո՛ւլ, նահանջել չկա՜, դու չէիր ասո՞ւմ՝ պայքար, պայքար մինչև վերջ, էս էդ պայքարելու պահն ա, դրա ժամանակը... պիտի պայքարես... քո հարազատները քեզ հետ են, ամբողջ Երևանն է քեզ հետ, ողջ Հայաստանը, ես Աստծո տանը քեզ համար աղոթել եմ», -գրել էր դասընկերներից մեկը Facebook-ի իր էջում, ընկերներից մեկն էլ առ Աստված բողոք էր հղել. «Ո՞նց հավատամ քո գոյությանը, ինչի՞ դու մենակ ուրախ առիթներին ես լինում, իսկ ուր ես ըսենց ժամանակ, ուր ես, ինչո՞ւ էսքան մարդու աչքերին արցունք թողեցիր, ինչո՞ւ, ես էլ չեմ հավատում…»: Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը նույնպես Facebook-ի իր էջում գրել էր. «Ցավում եմ, առավոտյան վատ լուր ստացա՝ մահացել է Դիանա Սիրունյանը: Չգիտեմ ճիշտ կհասկացվեմ, թե ոչ, բայց հոր հանդեպ այդ անսահման սիրող հոգին երևի թե պետք է միանար նրան... Աստված գիտի՝ որն է ճիշտ...»: Դինոկը կամ Դինուլն այլևս չկա, և դժվար է համակերպվել այդ մտքի հետ, նրա ընկերները կորցրին իսկական ընկերոջ, հարազատ ու տաք մարդու… 23:00 Հասարակություն | Չորեքշաբթի 22.08.2012 | Սիրանույշ Պապյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 22, 2012 Report Share Posted August 22, 2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 28, 2013 Report Share Posted August 28, 2013 Ասված ճշմարտության մի մասըhttp://hetq.am/static/news/b/2013/08/28945.jpg13:26, 28 օգոստոսի, 2013Ստեփան ԴանիելյանՎանո Սիրադեղյանի խոսքերից մի հատված են տարածել Ֆեյսբուքում, որից հետևում է, որ ժողովրդի որոշակի որակներն են պատճառը, որ մենք այս վիճակին ենք հասել: Այդտեղ, մասնավորապես, ասված է. «Համազգային նման բարոյալքումը, այսպիսի համապարփակ մթագնումը նախորդում է մեծ աղետներին, և ոչ մի միստիկա չկա այստեղ: Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում և ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին, երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում, և ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա, գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ»:Բացարձակապես չեմ ցանկանում վիճարկել Վանո Սիրադեղյանի մարգարեական հատկություններն ու բացարձակ ճշմարտություններ ասելու նրա ունակություններն, այնուամենայնիվ, այստեղ ասված է ճշմարտության ընդամենը մի մասը: Պատահական չէ, որ վերջերս մամուլ են գցվում նյութեր, որտեղ փորձ է արվում գնահատել անցյալի գործիչներին: Նպատակը, կարծես թե, հասկանալի է: Սերժ Սարգսյանը կարող է կառավարել միայն անապատում, որտեղ իրենից բացի ոչ մի չվարկաբեկված գործիչ չպետք է լինի: Իր կերպարը պետք է ընկալվի որպես չարյաց փոքրագույնը. «Ճիշտ է, ինքը վատն է, բայց մյուսներն ավելի վատն են»:Բնականաբար, շատերի մոտ ցանկություն է առաջանում պաշտպանել թիրախում հայտնված իրենց նախընտրելի գործիչներին, և այս գրառումը դրա արտահայտություններից է: Սակայն, այնուամենայնիվ, մենք պետք է որոնենք ճշմարտությունը, որը մեզ պետք է անցյալը ճիշտ գնահատելու և ապագայում նույն սխալները չկրկնելու համար:Վանո Սիրադեղյանն, իրոք, կոլորիտային կերպար է և բազմաթիվ դրական գործեր է կատարել, որոնց թվում պետք է հիշել պատերազմական ժամանակաշրջանում (երբ անպատիժ կրիմինալի պատճառով ուղղակի փողոց դուրս գալը վտանգավոր էր) իրավիճակը փոխելը: Կարճ ժամանակում Հայաստանում հաստատվեց հանգիստ իրավիճակ, որը կրիմինալին` նրա կողմից հայտարարված պատերազմի արդյունքն էր:Սակայն, պետք է հիշենք նաև նրա կատարած ամենաճակատագրական սխալը, որը մեր այսօրվա ճգնաժամի հիմնական պատճառն է և որի արդյունքում հիմք դրվեց իշխանության և տնտեսության սերտաճմանը: Չեմ հիշում ՀՀՇ որ համագումարի ժամանակ, կարծեմ 1992-ին էր, նա ունեցավ մի ելույթ, որի իմաստը հետևյալն էր. մենք ստեղծում ենք ազատ շուկա, վարում ենք պատերազմ, որի հետևանքով ժողովրդի վիճակը վատանում է, և այդ ամենի համար մեզ են մեղադրում, որի հետևանքով հին սովետական նոմենկլատուրան` «պահեստապետները», ընտրությունների ժամանակ վերադառնալու են իշխանության: Դա չպետք է թույլ տալ, և «մեր տղերքը» պետք է մասնակցեն սեփականաշնորհմանը` դրանով ստեղծելով նոր էլիտա:Այդ ելույթից ես հիշողությամբ եմ մեջբերում, բայց կարելի է այն ժամանակվա թերթերում գտնել այդ ելույթն ամբողջությամբ: Դա ընտրությունների կեղծման և քրեաօլիգարխիայի ստեղծման գաղափարախոսությունն էր: Վանո Սիրադեղյանն ակտիվորեն մասնակցեց ընտրությունների կեղծման մեքենայի ստեղծմանը: Սա է իրականությունը, որը, անկախ ամեն ինչից, մենք պետք է ասենք հետագայում նման սխալներ թույլ չտալու համար: Եթե մենք նորից շարունակենք այս զգացմունքային ոճը և իրերին տանք գնահատականներ՝ կաղապարներն ու խորհրդանիշերն օգտագործելով, ապա հերթական անգամ ոչնչի չենք հասնի: Քաղաքական սխաալների համար պետք չէ մեղադրել հասարակությանը: http://hetq.am/arm/news/28945/asvats-tchshmartutyan-mi-masy.html Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 9, 2013 Report Share Posted September 9, 2013 Վանո Սիրադեղյան. Մեզ դեռ չի հաջողվել մեր առաջին քայլն իսկ անել առանց Ռուսաստանի…Այսօր - 21:58 168.am-ը հրապարակել է ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ դեռևս 1990 թվականին հրապարակված «Առաջին ու վերջին քայլը ազատության ճանապարհին» հոդվածը, որը ոչ միայն չի կորցրել իր հրատապությունը, այլ շատ արդիկան է այսօրվա զարգացումների, հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների համատեքստում: Համազգային շարժման քաղաքական մեկուսացումը սաստկանում է։ Հարվածի սլաքը ուղղված է ժողովրդի սրտին՝ ազգի ինքնուրույն, արժանապատիվ գոյատևման հնարավորության գաղափարին։ Դարեր փայփայած, յոթանասուներկու տարի առաջ երկու տարով հաղթանակած, աչդ երկու տարում ժողովրդին համակող գաղափարը պետք է բնում խեղդվի սա է գերխնդիրը։ Հավանաբար կխեղդեն, որովհետև մահացու են բռնել կոմունիստական կուսակցությունը, դաշնակցական կուսակցույթունը, անվտանգության կոմիտեն, «Հայ դատ» կուսակցությունը, հին ակադեմիկոսները, ակադեմիկոսություն տենչացողները, չեղած կազմակերպությունները, անունով բանակները, անզեն վաշտերը, փորձված գրչակները, գավառական արմավոլները, Օպերա տեղափոխված Կոմայգու ֆուտբոլասերները, բուհերի քննությունների դալալները, «Լրաբերում» մարզվող Գալոյանի սաները, զառամյալ տարիքում փետրավորվող «քաղաքագետները»… Այս ինչ պատահեց, որ այսպես շատացան։ Կոռնիձոր կռիվ էր՝ չկային, խաղաղվեց՝ ճռվողեցին։ Գետաշեն կռիվ էր՝ պապանձվեցին, վերջացավ՝ հոխորտացին։ Երասխավան մարտ էր գնում սսկվեցին, խաղաղվեց՝ քննարկման դրին… …Խաղաղ հրապարակի կտրիճներ, պաշտոնական էկրանի ասպետներ, թերթերի էջերի հերոսներ… համազգային ճակատ կազմած՝ հայհոյում են համազգային շարժմանն ու թուրքին։ Բացի այն, որ ատելության շուրջ հեշտ է մարդ հավաքել ու գործիչ դառնալ, հիմա չի գործում օրենսգրքի ազգամիջյան թշնամանք հրահրող հոդվածը։ Հայի համար թույլատրված մի ժամանակամիջոց դա չպիտի գործի, որովհետև քանի դեռ հայը հայհոյում Է թուրքին ու թուրքի հավատը, նա իր չծնված երեխայի, իր աշխարհ չեկած սերունդների պորտալարը կապած է պահում Ռուսաստանին։ Քաղաքականությունը վեր է օրենքից։Ամեն տարի ապրիլի 24-ին իր թերթերում Եղեռնի մասին Մոսկվայից մի հոդված տպագրելու թույլտվություն մուրացող, երեք տարին մեկ այդ իրավունքը կիսատ֊պռատ ստացող հայ ժողովուրդը միանգամից իսլամի հերը անիծելու ռենեսանս ապրեց։…Չափներդ ճանաչեք, պարոնայք, չափներդ ճանաչեք։ Դուք ձեզ ու ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման։ Այսօր Արցախին սպառնում են, որ զորքը կհանեն։ Այսօր ձեզ թույլատրվում է հայ ժողովրդին վերջնականապես մեկուսացնել Կովկասում ու Արևելքում, վաղը զորքը հանելու սպառնալիքով կփակեն ձեր չափը չիմացող բերանը (պարզապես կհրամայեն և դուք կպապանձվեք), մյուս օրը զորքը հարկադրաբար կհանեն, եւ ժողովուրդը կմնա մահվան օղակում։ Դուք, ճիշտ է, ժամանակին թռած կլինեք Մոսկվա։ Եվ հեռվից՝ Մոսկվայից, Փարիզից, Լոնդոնից անամոթաբար կասեք՝ բա որ ասում էինք Մոսկվային չգրգռենք…Բանակը կույս աղջիկ չէ, որ նեղացնես հեռանա։ Ժողովուրդները հարաբերությունը խնամիների հարաբերություն չէ։ Եվ առհասարակ ստրուկի ու տիրոջ հարաբերության մեջ քաղաքականություն չկա։ Ստրկատիրոջ բարեհաճությունը կնվաճի ստրկուհին, կնվաճի հարյուր ստրուկից մեկը, դրա համար խելք հարկավոր չէ, անբարոյականությունը բավ է։ Պարզապես պետք է մատնիչ լինել։ Պետք է ստրկությունը համարել պարգև, խռովությունը մատնել։ Ձեր ասած քաղաքականությունն ու ողջախոհությունը սա է։ Պարզ է լույսի նման։ Ձեր անձնատվության զգեստը պետք է թափանցիկ լինի, որ տերը ձեր նվիրյալ մարմնի հմայքները տեսնի, բայց դա մեզ էլ տեսանելի է՝ ներողամիտ եղեք։ Այդ պարը դուք չեք կարող այնպես պարել, որ մի կողմից երևա։ Տերն էլ չի ուզենա, որ մի կողմից երևա։ Ժողովուրդը պիտի տեսնի իր երևելիների տրվելը՝ գայթակղություն կա։ Արցախը չմոռանանք։ Արցախը ուզենաս էլ, չի մոռացվի։ Շարժման ընթացքում դարձյալ փուլեր են եղել, երբ Արցախը հարաբերաբար թողնվել է ինքնուրույն տոկալու։ Մերթ քաղաքական օժանդակությունն է գերիշխել, մերթ տնտեսական, մերթ՝ երկուսը միասին, երբեմն էլ թողնվել է ինքնուրույն տոկալու։ Սա միտումնավոր չի եղել․ ինքնորոշման մեխանիզմը իր տրամաբանությամբ աշխատում է։ Արցախը չի մոռացվել, Հայաստանն է մոռացվել։ Արցախի առօրյա հոգսերի մեջ խճճված ամենասովորական տրակտորի պտուտակից սկսած մինչև ընտրական տեղամասերի կազմը ճշտելը, մեկ էլ ուշքի գալիս, տեսնում ես Հայաստանի քաղաքական կյանքն է ձեռից գնացել։ Դառնում ես այդ քաղաքական կյանքում մի բան շտկելու, մի դեպուտատ ընտրելու, ոռնում են՝ Արցախը մոռացան։ Ահազանգը վերևից Է սարքված, բայց ողբերգականորեն արձագանքում է ժողովրդի մեջ։ Եվ սադրանքը պատարտ հող ունի Հայաստանում այստեղ ապրող հարյուր հազար ղարաբաղցիները, ովքեր Ղարաբաղը ուզում են պահել այստեղ ապրելով ու Մոսկվա դիմում գրելով։ Վարժ ռուսերենով գրելով։ Ով կարծում են ինչքան վարժ ռուսերենով գրեն, ինչքան լաց ու շիվան կապեն, այնքան Արցախի անկախության հարցը կարագանա։ Միայն մեկ անդամ տեղի տվեցինք այդ սադրանքին և քայլ առ քայլ ծրագրած մեր ընթացքին դավաճանեցինք եւ պայմանագրի փոխարեն Գերագույն խորհրդով միացյալ Հայաստան հռչակեցինք։ Եվ մեզ ու մեր ապագա խորհուրդը զրկեցինք վճռական քայլերից, մեր քաղաքական զինանոցը սպառեցինք։ Եթե այդ որոշումից հետո հանրապետության միլիցիան չէր մտնելու Արցախ, դա կիսատ որոշում էր։ Մեր ջղերը չդիմացան։ Երկու տարի ժողովրդի գլուխն էին մտցրել՝ «անբաժանելի մասը», «անբաժանելի մասը», «անբաժանելի մասը»։ Ժողովուրդը հմայվածի նման կրկնում էր, մենք դիմադրում էինք։ Մի բան է միտինգում լոզունգ հռչակելը, ուրիշ բան է քաղաքական փաստաթուղթ րնդունելն ու դա իրագործելը։ Բայց ժողովուրդը նոսրացել էր, շարժման տկար շրջանն էր և մեր ջղերը չդիմացան։ Այո, բազմահազարանոց ժողովուրդը բան հասկանում է, բազմահազար մարդը հավաքականորեն ողջախոհ է, մի քանի հազարը դառնում է ամբոխ, որովհետև քչի մեջ սադրիչների ձայնը զգալի է, ներսից ու դրսից քչին հիմարացնելը հեշտ է։ Եվ մինչդեռ ժողովրդի գրաված գրասենյակում օրը հարյուրներով այցելուներ ու պատվիրակություններ էինք ընդունում Արցախից, Շահումյանից, Գետաշենից, ողջ Հայաստանից (մարդիկ վերջապես դիմելու, պարզապես բողոքելու տեղ ունեին), օպերայի հրապարակը վերածվում էր մեծախոսության դաշտի։ Տեսնում, զգում էինք, բայց խեղդված էինք։ Հադրութի մի գյուղի համար մի զույգ անվադողը համարում էինք ավելի կարևոր և սխալվում էինք։ Գիտեինք, որ սխալվում էինք, որ այդպես որպես քաղաքական շարժում կվերանանք, բայց նաև վստահ էինք ժողովրդի ողջամտության վրա, համենայն դեպս հույս ունեինք… բայց սխալվեցինք։ Պատրաստվում էինք նաև․ համագումարի։ Գուցե համագումարով տարվեցինք:Դրան պատրաստվելու ժամանակ էլ չունեցանք։ Համագումար գնացինք փաստորեն անպատրաստ։ Բայց դա պիտի լիներ։ Շարժումը մի փուլում պիտի արձանագրվեր։ Մի տարի ուշացել էր, մի տարի ծրագիրը ժողովուրդը քննարկում էր։ Այդ ծրագիրը համագումարով պիտի ընդունվեր կամ մերժվեր։ Հենց պատգամավորների ընտրությունից էլ դժվարություն սկսվեց։ Ծրագրի նախագիծը Համազգային շարժման մեջ ընդունում էր բոլոր կուսակցություններին (դա զանգվածների պահանջն էր), նույնիսկ կոմունիստական կուսակցությանը, և կուսակցությունը իր մարդկանց սկսեց մտցնել շարժման մեջ։ Շրջանային կոնֆերանսներում թեժ կռիվ էր գնում, վիճակը բարդացել էր նրանով, որ Արցախ տասը պարկ ալյուր ուղարկած շրջկոմի քարտուղարը համարվում էր հայրենասեր և ընտրվում էր պատգամավոր։ Այսպես, համագումարին չմասնակցեց Ղարաբաղյան շարժման հին մարտիկների մի մասը։ Ամենաանլուծելի խնդիրը, սակայն, հրավերների հետ էր կապված։ Երեք հարյուր տեղի վրա տաս հազարից ավելի մարդ կար։ Բոլորն իրավացի էին, երբ իրենց մասնակցությունը համարում էին պարտադիր։ Եվ իրոք, երկու տարի սահմանափակում չէր եղել, երկու տարի ազգովի հավաքվել էինք մի տեղ, երկու տարի, փաստորեն, ուս ուսի կանգնել և հանկարծ հրապարակը տեղափոխվում է դահլիճ։ Ով կհասկանար։ Ոչ ոք չհասկացավ։ Մեզ թվում էր, միտինգայնության շրջանը անցել է՝ սխալվեցինք։ Հրավեր չստացածների մի մասը նեղացավ ու շարժումից հեռացավ։ Նեղացողների երկրորդ խումբը ելույթ չստացածներն էին։ Եթե այդ քառասունը չխոսեր, դրանք էին նեղանալու, պարզ է, բայց այստեղ էլ տրամաբանությունը չաշխատեց։ Այս խումբն էլ (գործուն խումբը) շարժման հանդեպ սառավ։ Վերջապես վարչությունում չընտրվածների մի մասն էլ սառավ։ Այսչափ կորուստներով մեզ համագումար պե՞տք էր։ Դժվար է պատասխանել։ Թշնամանքի այն մթնոլորտը, որ տիրում էր այդ օրերին ու սաստկանում համագումարի մոտենալով, իր սև գործը արեց։ Առաջին անգամ էինք համագումար անցկացնում անհմուտ անցկացնելը նույնպես։ Բայց արդարամիտ լինենք, համագումարի ընթացքն ու ավարտը դեռ հայտնի չէին, համագումարը տապալելու կամպանիան արդեն սկսվել էր կազմակերպությունների ձեռքով։ Այդ ժամանակ էլ ստեղծվեց Հայաստանի ինտերֆրոնտը հայերի մասնակցությամբ, որը եկավ ապացուցելու ինաերֆրոնտների ապազգային բնույթը, նրանց ԿԳԲ-ական ծագումը։ Ես հանդիմանանքի խոսք չունեմ մնացած բոլոր կազմակերպությունների հասցեին, ովքեր դեմ են Հայաստանի անկախ գոյությանը։ Պատվեր են կատարում, թե իրենց համոզմունքն են ասում, էական չէ։ Եթե կառավարության ու նրանց հայացքները համընկնում են, ավելի վատ այդ կազմակերպությունների համար, բայց իրեն անհասկանալի դրսևորեց Ազգային ինքնորոշում միավորումը։ Նա էլ մոդայի հոսանքում հարվածելով Համազգային շարժմանը, քաղաքական որոշ կշիռ ձեռք բերեց մյուսների նման (հիմա քաղաքական կշիռ ձեռք են բերում միայն այս հողի վրա), բայց խփեց բուն ինքնորոշման բախտին։ Հիմա այդ որ ժողովրդի հետ ենք հանրաքվեի գնալու։ Միայն պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողությա՞ն։Պարույրն այնտեղից ասում է՝ ՀՀՇ-ն պահը բաց թողեց ու խանգարեց հանրաքվե անցկացնելուն։ Երբ տեսնում ես, որ պանթուրքիզմի սարսափով ներծծված մի հոդվածից ժողովրդի թևերը թուլանում են, երբ երկու տարվա գործը երկու հոդվածով ջուրն է լցվում, այդ ժողովրդով որ գլխից ձեռ քաշածը հանրաքվեի կգնա։ Հանրաքվե անցկացնենք, որ խայտառակվե՞նք ազգովին։ Իսկ եթե պարզվեց, որ հայ ժողովրդի 20 տոկոսն էլ կողմ չէ անկախության՝ հիմա ի՞նչ ենք անելու, ո՞ւմ ենք համոզելու, որ ժողովրդի անունից լիազորված ենք կռվելու նրա անկախության համար։ Չէ՞ որ դրանից հետո մի բան է մնում՝ ինքնասպան լինել։ Եկեք խոստովանենք (հանդգնեմ ասել), իմ գաղափարակից եղբայրներ, անձնազոհ այրեր, խոստովանենք, որ մեզ դեռ չի հաջողվել մեր առաջին քայլն իսկ անել առանց Ռուսաստանի, առանց հովանավորի ապրելու սարսափը ժողովրդի միջից հանել։ Հենց որ հաջողվեց, պարզվելու է, որ երկրորդ քայլ չկա․ դա մեր առաջին ու վերջին քայլն է ազատության ճանապարհին։Միաբանության իմ ըմբռնումը։ Լիակատար միաբանություն չի լինելու։ Բնության մեջ չկա այդ բանից։ Մենք միաբանված էինք։ Այնքան, ինչքան հնարվոր է, որ միաբանվի մի ժողովուրդ։ Մեր շարժումը ապստամբական շարժման զարգացման տրամաբանություն ունեցավ։ Միաբանված էր՝ տրոհվեց։ Տրոհվել սկսվեց այն օրվանից, երբ Զորի Գայկովիչն ու Սիլվա Բարունակովնան Գորբաչովի մոտից եկան և ժողովրդին տուն ուղարկեցին։ Մոսկվայից զանգում էին՝ ժողովրդին պահեք մինչև գանք։ Ժողովուրդը պիտի պահվեր, որ ճնշում լիներ ու Գորբաչովը նրանց ընդուներ։ Ընգունեց՝ գերխնդիրը կատարված էր, եկան հանդիսավոր ցրելու։ Վերջին շնչումս դա կհիշեմ՝ ժողովուրդը անզորությունից, վիրավորանքից մռնչում, գալարվում ու չէր ուզում հրապարակից հեռանա։ Արցունքը աչքերին հեռացավ։ Չգնար, կարծում եմ, Արցախի հարցը կտրուկ լուծում կունենար։ Ադրբեջանը քնած էր։ Ադրբեջան չկար։ Քաղբյուրոն շփոթված էր։ Իսկ մենք փոքրոգաբար ապստամբության մեջքը ջարդեցինք։ Հետո սումգայիթ եղավ։ Ժողովուրդը ուզում էր կառավարության հետ միանա՝ անմիտ երազանք։ Ում կառավարության հետ պիտի միանայինք։ Մեր հրաշք միաբանությունը մեզ քիչ էր թվում, մեր եռանդը ծախսում էինք աշխարհում չեղած֊ չլսված֊չտեսնված մի միաբանություն հորինելու վրա և օր օրի կորցնում էինք ունեցածը։ Միաբանվենք գոռալով կասկած էինք սերմ անում մեր մեջ, իբր միաբան չենք, ու այդ կասկածն էլ քանդում էր մեր շարքերը։ Եթե 2, 5, 10 հոգի մեզ հետ չէին, ասում էինք միաբան չենք։ Աներևակայելի, տնաքանդ մի մեծամտությամբ ուզում էինք, որ մեջներս ուրիշ կերպ մտածող, միանալ չկամեցող հարյուր հոգի չլինի։ Բևեռները միացնել էինք ուզում, չհասկանալով, չուզենալով հասկանալ, եզի համառությամբ դիմադրելով բևեռների իրողությանը՝ բա բոլորս էլ հայ չե՞նք, մեզնից ո՞վ Ղարաբաղը չի ուզում։ Բոլորս էլ ուզում ենք Ղարաբաղը, բայց մի մասը ուզում է կյանքը զոհելու գնով, մյուս մասը՝ բարօրությունը, երրորդները ոչինչ չեն զոհի, եթե տան՝ կվերցնեն։ Եթովպացին էլ կվերցներ։ Մարդ էլ կա՝ Ղարաբաղի ցավի վրա աստիճանի ու փառքի է տիրանում։ Այդ էլ կա։ Բոլոր ազգերի մեջ կա։ Իսկ մենք դեռ բացառիկ ազգ չենք։ Այո, այս իմաստով, բոլորս չէ, որ հայ ենք, և բոլորը չէ, որ Արցախը ուզում են։ Երկու տարի այդպես էր։ Այսօր այդպես է։ 200 տարի հետո այդպես կլինի։ Հաշտվենք մեկընդմիշտ, որ քաղաքականության մեջ պիտանի ազգ դառնանք։ Սփյուռքի մասին։ Էնտեղ քաղաքականություն չկա։ Համենայն դեպս, Հայաստանի համար քաղաքականություն Սփյուռքում չկա։ Չէր էլ կարող լինել։ Այնտեղ չգիտեն կամ չեն ուզում իմանալ (միևնույն բանն է) ինչ է կատարվում Հայաստանում։ Հայաստանի քաղաքականության կրողները Հայաստանի կազմակերպություններն են լինելու։ Դարձյալ ժողովրդին ուզում եմ զգուշացնել հերթական սին պատրանքից՝ Սփյուռքի կուսակցությունների Հայաստան վերադառնալու հետ հույսեր կապելուց։ Սփյուռքի կուսակցությունների, համենայն դեպս նրանց ղեկավարների խորհուրդն էր «քաղաքականություն ըներ այսինքն միտինգ չանել, գործադուլ չանել, Մոսկվային ցույց չտալ Հայաստանի վճռականությունը։ Նույն բանը մեզ ասում էին Մոսկվան ու Հայաստանի կառավարությունը։ Նորություն չկար։ Պարույրն ասում է՝ Սփյուռքի կուսակցությունները կարծում են Հայաստանում Հայկական կառավարություն կա։ Ավելացնեմ նրանց ձեռնտու է այդպես մտածել։- Ինչո՞ւ է ձեռնտու։- Հարցրեք իրենց։ Հերիք է ուրիշին ուղղված հարցերը շարժմանը ուղղել։Սփյուռքից եկածները մի հերթապահ հարց ունեն՝ «Սահմանի վախ չունի՞ք»։ Ունենք։ Վախ ունենք, բայց սարսափից չենք կապտել։ Բայց այդ վախից ավելի լուծվելու-վերանալու վախ ունենք։ Կարծում են այսպես ապրելով հնարավոր է Հայաստան պահպանել, որի հիմքի վրա հետագայում բարենպաստ պահի կստեղծենք «ազատ-անկախ-միացյալ Հայաստան»։ Հնչում է, չէ ։ Մնում է թևերդ պարզես ու պարես այս ցնծագին նվագի տակ, փոխանակ թևերդ քշտես ու ձեռնամուխ լինես այս մի կտորի, հիմքի ազատագրմանը։ Սիրուն բառերի քաղաքականություն, գործնական քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն։ Շահավետ է և անվնաս և կերպդ է բարեկիրթ։ Պարոններ, այսպես ապրելով չի մնա այս Հայաստանը որպես հիմք «ազատ-անկախ ու միացյալ Հայաստանի» և միացյալը այլևս չի ստացվի։ Այսինքն ոչինչ չի ստացվի։Վանո Սիրադեղյան1990 թվական Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted October 27, 2025 Report Share Posted October 27, 2025 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.