Johannes Posted August 19, 2006 Report Share Posted August 19, 2006 (edited) Գիտեմ, որ օջախը սրբութիւն է շատերու համար։ Հասկանալի է, բայց իմ խօսքը լեզուաբանական է, եւ ոչ ոք վիրաւորել չի միտիր։ Մեր մօտ այս բառը գործածողներ կան, սակայն ամէն մարդ գիտէ, որ սա թուրքերէն բառ է, եթէ այդպէս չէ, խնդրեմ բացատրեցէք։ Ես այս նիւթը չէի ընտրեր, եթէ այս բառը այդքան տարածուած չ<ըլլար եւ համարեայ բոլոր բանաստեղծներու գրութեանց (արեւելահայերէն) մէջ տեղ չ<գտնէր։ Գիտենք, որ օջախի պաշտամունքը նախաքրիստոնէական դարերէն մնացած է, իմ խնդիրը պաշտամունքը չէ, այլ բառը։ Եթէ այս բառը թուրքական ծագում ունի, ինձի համար կը խորհրդանշէ, թշնամի բանակներու արշաւանքի ընթացքին լլկուած հայ աղջիկէ ծնած ապօրինի երախան։ Ինչեւէ, օջախի հայերէն հոմանիշները կրնան ըլլալ.- կրակարան, հնոց, վառարան, թոնիր, թոնրատուն, հալոց, բովոց, փուռն, հրարան, ատրուշան եւայլն։ Եթէ որեւէ անձ կարենայ փաստել, որ այս բառը Իրանական ծագում ունի, սակայն մեզի անցած է թուրքերու միջնորդեամբ … ։ Նոյն խօսքը Բալիկ, Բալա, ԱՅ այսպէս ԱՅ այնպէս, ԱՅ մի հարց տամ ձեզ։ Պատկերացուցէք Դանիէլ Վարուժանը կամ Ռուբէն Զարդարեանը քերթուած մը գրէին եւ վերնագրէին` իմ Չոջուխիս։ please write in small fonts Edited August 19, 2006 by Edward Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted March 6, 2007 Author Report Share Posted March 6, 2007 (edited) Գրաբարէն աշխարհաբար փոխանցումի ընթացքին, որպէս ժողովրդային խօսակցական լեզուի տարրեր, բազմաթիւ թուրքազգի բառեր մուտքագրեցին հայոց գրական լեզու եւ բառարանները: Չեմ գիտեր ինչպէս ասեմ, թէ սխալ եմ՝ մէկը թող լռեցնէ զիս եւ ասի. «Յովհաննէս դու շատախօս ես, դու չափազանցում ես»... Ձիու բաշ, էշէյին բաշը, դանգսըզ... Բոլոր կենդանիների գլուխները անուանում ենք՝ գլուխ, իսկ ձիու գլուխը կոչում ենք՝ բաշ, ինչո՞ւ: Դժբախտաբար տգէտ արեւմտահայեր կուլ տալիս են արեւելեան գրական լեզուի գրիչների ներկայացրածը եւ հաւատացնում են երեխաներին, իբր ձիու գլուխին բաշ ասում են: Մեր «սիրելի» ժողովուրդը գլխի չի ընկնում, որովհետեւ արտասանում է՝ pash...պատկերացնու՞մ էք զաւեշտը: Նմանապէս բալիկ անունը արտասանում ենք՝ palig... Հարցս այս զրուցարանի հայագէտներին. «բաշ բառը, երբուանի՞ց հայերէն է դարձել» Կատուն մտաւ ոտերի արանքը...թէ՝ կատուն մտաւ ոտերի միջով: «արա, արասը, արասընդա, արալարընդա» այս բառերը թրքերէն ե՞ն թէ ո՞չ: Որեւէ խաչաւորում չի կրնար ըլլալ հայ եւ թուրք լեզուների միջեւ, քանզի թրքերէնը՝ ալթայական լեզու, իսկ հայերէնը՝ հնդեւրոպական լեզու է: Լա՜ւ՝ եթէ թրքերէն բառեր պիտի մտնեն մեր բառապաշարի մէջ, ինչ՞ու չ'արձանագենք եւս մի քանի բառեր, որոնք գործածւում էին արեւմտահայերի կողմից (Կիլիկիա, Կապադովկիա եւ արեւմտեան փոքր ասիա): Չոջուխ, պաբուջ, յաւրիկ, յաւրում եւայլն եւայլն: Edited March 6, 2007 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted March 6, 2007 Report Share Posted March 6, 2007 (edited) Գրաբարէն աշխարհաբար փոխանցումի ընթացքին, որպէս ժողովրդային խօսակցական լեզուի տարրեր, բազմաթիւ թուրքազգի բառեր մուտքագրեցին հայոց գրական լեզու եւ բառարանները: Չեմ գիտեր ինչպէս ասեմ, թէ սխալ եմ՝ մէկը թող լռեցնէ զիս եւ ասի. «Յովհաննէս դու շատախօս ես, դու չափազանցում ես»... Ձիու բաշ, էշէյին բաշը, դանգսըզ... Բոլոր կենդանիների գլուխները անուանում ենք՝ գլուխ, իսկ ձիու գլուխը կոչում ենք՝ բաշ, ինչո՞ւ: Դժբախտաբար տգէտ արեւմտահայեր կուլ տալիս են արեւելեան գրական լեզուի գրիչների ներկայացրածը եւ հաւատացնում են երեխաներին, իբր ձիու գլուխին բաշ ասում են: Մեր «սիրելի» ժողովուրդը գլխի չի ընկնում, որովհետեւ արտասանում է՝ pash...պատկերացնու՞մ էք զաւեշտը: Նմանապէս բալիկ անունը արտասանում ենք՝ palig... Հարցս այս զրուցարանի հայագէտներին. «բաշ բառը, երբուանի՞ց հայերէն է դարձել» Կատուն մտաւ ոտերի արանքը...թէ՝ կատուն մտաւ ոտերի միջով: «արա, արասը, արասընդա, արալարընդա» այս բառերը թրքերէն ե՞ն թէ ո՞չ: Որեւէ խաչաւորում չի կրնար ըլլալ հայ եւ թուրք լեզուների միջեւ, քանզի թրքերէնը՝ ալթայական լեզու, իսկ հայերէնը՝ հնդեւրոպական լեզու է: Լա՜ւ՝ եթէ թրքերէն բառեր պիտի մտնեն մեր բառապաշարի մէջ, ինչ՞ու չ'արձանագենք եւս մի քանի բառեր, որոնք գործածւում էին արեւմտահայերի կողմից (Կիլիկիա, Կապադովկիա եւ արեւմտեան փոքր ասիա): Չոջուխ, պաբուջ, յաւրիկ, յաւրում եւայլն եւայլն: Օջախ բառին ստուգաբանքը տակաւին չեմ գտած: Այդ երեվի Հայերէնի հետ կապ չունի, եւ ոչ իսկ առ երեվոյթ Պարսկերէնի: Բայց ԲԱՇ բառը Թուրքերէն բաշ ի հետ ոչ մի կապ ունի: Նրա բուն արմատըեւ ծագումը ԲԱՐՇ է եւ բաժնեկից Պահլավերէն եւայլ դրացի լեզոըներու, տարբերակներ bash barsh bush բըշ եւ նոյնիսկ fush, պիտի տեսնենք թէ սա վերջինը ինչ աղերս ունի: Գուցէ թուրքերը սա բառը առել իբր նա նշանակի գլուխ? Բաշ ձիան կամ որեվէ ուրիշ գլխի հետ կապ չունի: Մենք արդէն գիտենք որ այդ ձիան եւ այ անասուններու, ինչպէս արու առիւծի վիզի վերեվի մազն է “mane” in English. Բառը ընդհանրապէս գրուի Բ- ով ԲԱՇ բայց երբ գրուի Փ- ով սա վրիպակ չէ այլ “fush” ի տարադարձուածք: Իսկ ինչ վերաբերի բալ բալիկ եւլն: Մենք արդեն խօսած ենք թէ ինչու Արեւելահայերը առավել Թրքա- Պարսկական բառեր գործ ածեն: Նրանք, ի դէմ Արեւմտահայերի իրազեկ չեն թէ որն է Հայերէն եւ որը ոչ: Մենք լսած ենք “Ջաղացըս պատիկ պատիկ” երգը ուր կըսէ “Ամէն քեզի տեսնելուս համ համբաձում համ զատիկ” Մի կարճ ժամանակ առաջ այստեղ տեսայ մի վիդիո ուր երգիչը կասէ; “Ես համ Հաեերէն եմ երգում համ ալ այլ լեզուներով”: Արդիոք նրանք գիտեն թէ թուրքերէնհամ- ի Հայերէն ԹԷ է: Մեղա, մեղա գուցէ նրանք գիտեն թէ ինչումենք ադյ բառը չենք գործածեր նոյնիսկ եթէ այդ լինի բնիկ Հայերէն որ նշանակի ներառյալշ ինչպէս համայնշ համ- ա -Հայութիւն կամ հեմշէհիր : Քանի մենք օճախի մասին խօսինք ահա մի ուրիշ առեղծուած: Մենք գիտենք մանղալ ինչ նշանակի: Աճառեանը կանտեսէ բայց Սուքիասեանը ասէ թէ նա նշանակի կրակարան այսինքն grill: Արդէն յայտնի է թէ այդ բառը որտեղէն է: Տեղադրենք ա- ը ո կամ օ- ով: Edited March 6, 2007 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted March 6, 2007 Author Report Share Posted March 6, 2007 (edited) Մանկալ/մանղալ منقل արաբական կազմուածք ունի եւ սկզբնական իմաստը նշանակում է (կարծում եմ) տեղադրելի կամ շարժական (կրակարան): Նկատենք մանգաղ բառը(billhook, scythe, sickle) որ նոյն կազմուածքը ունի եւ արաբերէն منجل մանջալ կամ մանգալ բառի, ուղիղ տարադարձումն է հայերէնի: Մանղալ բառի մէջ, մոնղոլական հետք չեմ տեսնում: Բարշ-Բաշի մասին մեկնաբանումիդ համար պարտական եմ: Ըստ երեւոյթին տգէտ արեւմտահայը ես եմ այս պարագային: Ճշմարիտ հայերէնի արտասանութեամբ, հայերէն բաշը թրքական başի նման հնչում է: Առաջարկում եմ թուրքերին. կամ դուք հրաժարուէք այս բառից կամ մենք: Ատելութիւնս այսպիսի ծայրայեղութեան բերում է ինձ: Edit: Reduced size for legibility. Edited March 6, 2007 by vava Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.