MosJan Posted April 21, 2006 Report Share Posted April 21, 2006 STUDENTS HONOR MEMORY OF NATIONAL HERO http://janfedayi.com/Tatul/tatul.jpg Armenian Revolutionary Federation’s Nikol Aghbalian Student Union held on Friday a commemorative event dedicated to national hero Tatul Krpeyan, who was a student of the Yerevan State University Department of History. Krpeyan was killed on April 30, 1991 in Getashen. In 1988, Krpeyan was an active member of the Miatsum (Unification) Movement, and in 1990 joined the ARF ranks. From September 1990 he took part in self-defense battles of Getashen and Martunashen. Speaking to the present, ARF Bureau member and National Assembly Vice Speaker Vahan Hovannisian said any group could be proud to have such a hero as Tatul among them. He added that after spending nights at the combat positions, Tatul spent mornings teaching at local schools. Tatul managed to organize the self-defense in Getashen and Martunashen, Hovannisian went on saying, and he stood at the roots of our national army. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted April 21, 2006 Author Report Share Posted April 21, 2006 http://janfedayi.com/Tatul/index.html Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted April 21, 2006 Author Report Share Posted April 21, 2006 since i found the article this morning - have been digging in my books and notes - i can't find or remember any thing of him being in ARF Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 1, 2007 Author Report Share Posted May 1, 2007 Tatul Krpeyan Who would have thought that one can fight the Russian Army; when they received order for disarming, he slammed his fist on the table and cursed the one who demanded the weapons, which they had acquired with the price of the boys’ blood. He was Tatul. In 1990 Dashnaktsutyun had sent him on a mission to the Getashen. In the daytime he taught Armenian history and religion, was occupied with party operations. At night he climbed the positions. He had cleaned the ruined church of Getashen and organized a New Years celebration for his students. They had brought presents from Yerevan. Aspram Krpeyan, Daughter of Tatul Krpeyan “When my father was in Getashen, he had sent me a doll with Arthur Karapetyan. I was surprised and hurt that may mother did not allow me to play with it. When I grew up, I understood that it is the most precious gift and the only reminder from my father directed to me personally.” Gevorg Grigoryan, Comrade “There was something special about him that distinguished him from others; his exterior, his beard, his moustache, his blazing eyes and most importantly his self-control made an immediate impression. If no one told you that he was Tatul, you would have guessed.” Whatever happened, even if he left his gun behind, he always kept the grenade at bay. They say when two liberation fighters were taken hostage, Tatul, grenade in hand, held the senior soldier by the collar and threatened to detonate if they didn’t free the hostages. With this same method he saved the lives of the Getashen residents in 1991. On the morning of April 30, Russian Special Forces together with OMON employees surround Getashen with the pretext of checking passports. Tatul finds a way out; he jumps on a rooftop and takes an officer by the arm. He takes out his grenade, until General Mashkov gives the order to disarm. And when arm-in-arm with Mashkov and grenade in hand, he steps forward, a hidden OMONist shoots him in the back. Vahan Hovhannisyan, ARF Bureau Member “It was a unique phenomenon: two villages resisted for nine months having no weapons, no contact with Karabagh, and no communication with Armenia. And this resistance was organized by Tatul Krpeyan. Even when defeat was inevitable he managed to create a new fighting spirit with the sacrifice of his friends and himself, save the majority of the peaceful population and retreat to Shahumyan- continuing the struggle.” Tatul Krpeyan, Arthur Karapetyan, Simon Achigyozyan, Hrach Danielyan, Valery Nazaretyan; The loss of Getashen’s Armenian villages and heroes informed the start of the war. While in the Areg village of Talin, Tatul’s birthplace, the smoke of the enormous bonfire lit every April on the peak of Mount Artin, mingled with the black clouds that year. Anna Balyan, Artashes Yesayan ‘Yerkirn Aysor’ (The Country Today) Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 1, 2007 Author Report Share Posted May 1, 2007 http://www.ibctoday.com/News/ViewNewsItem....ideoPanelType=1 Video Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 9, 2011 Author Report Share Posted May 9, 2011 Թաթուլը, գաղթականի թոռ լինելով, չէր ուզում, որ գետաշենցին, մարտունաշենցին գաղթական դառնային»Սոնա Ավագյան http://hetq.am/static/news/b/2011/04/793.jpg18:18, 29 ապրիլի, 2011«Երբ սկսվեցին 88-ի փետրվարյան ցույցերը, ինքը արդեն չէր տեղավորվում համալսարանում, իրեն չէր հերիքում համալսարանը: Ինքը տարածվում էր, դուրս էր գալիս: Ինքը էությամբ այդպիսին էր, տեսքով էլ էր այդպիսին: Ինքը եթե գալիս էր հեռվից, չէիր կարող չնկատել: Առնական տղամարդ էր, որը մեր հողի վրա հստակ կանգնած էր: Հզոր մարդ էր ինքը: Շատ առույգ էր, ըմբոստ, ակտիվ, երգում էր, պարում»,- այսօրվա մամուլի ասուլիսում Թաթուլ Կրպեյանին այսպես բնութագրեց քույրը' Ռուզաննա Կրպեյանը: Ապրիլի 30-ին լրանում է Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի զոհվելու 20-րդ տարելիցը: Թաթուլը Գետաշենի և Մարտունաշենի ենթաշրջանների ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: Նա Արցախ մեկնեց 1990թ. սեպտեմբերին, երբ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական և ռուսական զորքերի ճնշումները շարունակում էին ուժգնանալ: Ինքնապաշտպանական մարտերը և դաշնակցական ջոկատը ղեկավարելուց բացի' նաև պատմություն էր դասավանում Գետաշենում: Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965 թ. ապրիլի 21-ին Թալինի շրջանի Արեգ գյուղում: Գերազանցությամբ ավարտել է Թալինի տեխնիկական դպրոցը, ծառայել խորհրդային բանակում, հետո ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: Ֆակուլտետում Թաթուլ Կրպեյանի անվան լսարան է բացվել նրա զոհվելուց անմիջապես հետո: Թաթուլն ուսանողական տարիներին ազգագրական երգի ու պարի խումբ ուներ, որի հետ 1987 թ.մասնակցել է ուսանողական փառատոնին: Թաթուլ Կրպեյանը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որտեղ իրեն և ընկերներին նվիրված հուշարձան կա: Արեգում Թաթուլի անվան դպրոց ևս կա: 1996թ. Թաթուլ Կրպեյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն' Ազգային հերոսի կոչման: Արեգ գյուղում հիմնականում ապրում էին Կարսից գաղթած հայեր: Թաթուլի պապը' Մարկոսը, գաղթել էր Կարսի Նախիջևան գյուղից, հայրը' Ժորան, ևս մեծացել էր այդ միջավայրում: Ռուզաննայի խոսքերով' Արեգի բնակիչներն անընդհատ սպասում էին, որ գար ժամանակը և վերադառնային իրենց բնօրրան: http://hetq.am/static/content/Ruzanna-Krpeyan.jpg«Այդ գյուղի ապրելու, իրենց այդտեղ տեղավորվելու իմաստը նորից հետ գնալն էր, իրենց տները շուտ հասնելը, որ ուրիշը չգա նստի: Թաթուլը մեծացել է տատիկիս պատմած հեքիաթներով, որոնք գաղթի, երկրի կորստի հեքիաթներն էին»,- ասում է Ռուզաննա Կրպեյանը: Հրազդանցի Վարդան Քիշմիրյանը Թաթուլի հետ կռվել է Գետաշենում: «Երեխայի պես ուրախանում էր, երբ նռնակներ, փամփուշտներ էինք բերում: Երեխայական ժիրություն կար իր մեջ: Ինքը իր հոգով, նիստուկացով բոլորին և համախմբում էր, և կարողանում էր էդ հոգին փոխանցել: Իր համարձակությունից բոլորն իրենք էլ էին համարձակ դառնում: Ոգի էր տալիս, ասում էր. «Մենք սուրբ գործի վրա ենք, մենք մտածելու բան չունենք, թող մեր թշնամին մտածի»»,- ասում է Վարդան Քիշմիրյանը: Նա նշում է, որ Թաթուլի մեջ կրակ կար, որը վարակիչ էր նաև կողքինների համար: «Էդ կրակի կտորը ոնց որ թռներ վրադ, դու էլ հետը վառվեիր»,- ասում է Վարդանը: Թաթուլի դուստրը' Ասպրամը, մեկ տարեկան էր, երբ հայրը զոհվեց: Թաթուլը 91 թ. փետրվարին չի գնացել աղջկա ծննդյան առաջին տարեդարձին' քրոջը խնդրելով գնալ: «Եթե ես խոստացել էի իրեն, ես չէի կարող խաբել: Ինքն էլ նույնն էր, ինքը երբեք չէր խաբում»,- ասում է Ռուզաննան: Թաթուլը վերջին անգամ Գետաշենից եկել է հունվար ամսին: Քանի որ ուսանող էր, քրոջ տանը' Երևանում էր մնում: «Եկավ ասաց. «Մամային խաբել եմ, քույր: Ես կգնամ, դու կզանգես, կասես, որ ես գնացի»: Ասում եմ. «Իսկ ինչո՞ւ ես: Միշտ ես», մամաս' համեստության տիպար: Ինքը այսպես էր նկարագրում մայրիկիս. «Հարսներիս հարսն է մայրս», ու չէր ուզում ցավ պատճառել, բայց ես ցավ պատճառեցի»,- ասում է Ռուզաննա Կրպեյանը: Նրանք ընտանիքում 6 երեխան են' 5 եղբայր և մեկ քույր: Ռուզաննայի խոսքերով' այն ժամանակ շատ մարդիկ զանգահարեցին և ասացին, որ «ՊԱԿ-ը հետաքրքրվում է Թաթուլով: Թաթուլի անունն էլ է ՊԱԿ-ի ցուցակների մեջ»: Երբ Թաթուլի հայրն ու քույրը մի կերպ գտել են Թաթուլին, վերջինս հորն ասել է. «Հասկացիր, համարիր, որ 6 ցավակ ունես, մեկը տվել ես հայրենիքին»: «Հայրս ասում է. «Ես պատրաստ եմ' հինգդ էլ գնաք, բայց զգույշ եղիր, չեմ ուզում, որ շուտ լինի»: Ինչ իմանայինք, որ Թաթուլը առաջինն էր լինելու»,- ասում է Ռուզաննա Կրպեյանը: http://hetq.am/static/content/Edik-Minasyan.jpgԳետաշենում ադրբեջանական և ռուսական ՕՄՕՆ-ն իրականացնում էր «Օղակ» օպերացիան, սպանում ու տեղահանում խաղաղ բնակչությունը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նշում է, որ Գետաշենից մինչև Հադրութի ենթաշրջանը, Բերդաձորի շրջանն ամբողջությամբ դատարկվեցին հենց այս օրերին, և 1991թ. ապրիլի 30-ին «Օղակ» գործողության նպատակն էր տարածքները հայաթափելու միջոցով չեզոքացնել ազատագրական պատերազմի հիմնական նպատակը' Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ: «Թաթուլը առաջինը ոտքի կանգնեց, ըմբոստացավ: Գիտեք' խորհրդային բանակի դեմ ըմբոստանալ հազվագյուտ անհատը կարող էր: Նա' և որպես մտավոր կարողություն ունեցող անհատ, և որպես ռազմական գործիչ, պետք է առանձնանար: Իսկապես Թաթուլը այդպիսին էր»,- ասում է Էդիկ Մինասյանը: «Օղակ» գործողության ժամանակ Թաթուլը միայնակ բարձրացել է տանկի վրա, գերի վերցրել ԽՍՀՄ ներքին զորքերի Բաքվի գնդի ռուս հրամանատար Մաշկովին և ստիպել կանգնեցնել գրոհը: «Ամեն մարդ ընդունակ չէր դա անելու»,- վստահ է Էդիկ Մինասյանը: Սակայն 1991 թ. ապրիլի 30-ի «Օղակ» գործողությունը ճակատագրական էր Թաթուլի համար: Նա 26 տարեկանում զոհվեց թշնամու գնդակից: Էդիկ Մինասյանն ասում է, որ Թաթուլի և իր ընկերների պայքարից հետո սկսվեցին հայերի հաղթանակները' Լաչինի, Շուշիի ազատագրումը և այլն: «Մինչ այդ եթե բռնությունները, տեղահանությունը, խորհրդային զորքերի կողմից անպատժելիությունը սովորական երևույթ էին, այդ դեպքերից հետո արդեն ժողովուրդը մասսայաբար դիմադրական պայքարի դուրս եկավ, հավատը գորբաչովյան համակարգի նկատմամբ մեռավ ժողովրդի մեջ: Հենց «Օղակ» օպերացիան ջրբաժան գիծ եղավ»,- ասում է Էդիկ Մինասյանը: Թաթուլը հաճախ էր ասում, որ քանի ինքը կենդանի է, թույլ չի տալու, որ Գետաշենը դատարկվի: Գետաշենը Արցախի դարպասն էր: «Դեռ այն ժամանակ ղեկավար այրերն էլ ասացին, որ «մենք փոխհամաձայնության ենք եկել Գետաշեն-Մարտունաշենի հարցում»: Բայց ում հետ էին փոխհամաձայնության եկել' չգիտենք. այն բանակի՞, որը կոտորում է իր ժողովրդին, ով թուրքի խուժանի հետ մտնում է գյուղ ու մարդկանց սպանում, կենդանի թաղում իր տանը ու գողանում ամեն ինչ: Կարևորն այն է, որ Թաթուլը, գաղթականի թոռ լինելով, չէր ուզում, որ գետաշենցին, մարտունաշենցին գաղթական դառնային, որ Գետաշենը, Մարտունաշենը, Շահումյանի շրջանը դատարկվեին»,- ասում է Ռուզաննա Կրպեյանը' հավելելով, որ մարդիկ գաղթեցին, երբ Թաթուլն արդեն չկար: Մեկ տարի առաջ Թաթուլ Կրպեյանի 46-ամյակի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում հերոսի եղբայրը' Մանվել Կրպեյանն, ասել է. «Նրանք զոհվեցին' թողնելով մեզ ամենամեծը, ամենափառավորը: Երբ բարձրանում ես Օմարի սարերը, ուր մենակ մառախուղն է ոտքերիդ տակ, ու հանկարծ բացվում է, տեսնում ես' կողքիդ Դաշկեսանն է, ոտքերիդ տակ Կիրովաբադն է, դու աշխարհի ամենահերոս, ամենահարուստ մարդն ես լինում: Էստեղ էդ էլիտար շենքերից էնկողմ մարդիկ ուրիշ բան չեն տեսել: Կգա ժամանակ, մենք էլ կգնանք: Ուղղակի մեր սերունդները պիտի ճիշտ իմանա, թե ինչի համար գնացին, ինչի համար զոհվեցին, ու ովքեր էսօր փառքի արժանացան»: http://hetq.am/static/content/Vardan-Qishmiryan.jpgՎարդան Քիշմիրյանն էլ ցավով է նշում, որ դպրոցում բարձր դասարանի աշակերտներին հարցրել է ՀՀ երկու ազգային հերոսի անուն: Աշակերտները մի կերպ երկու հոգու անուն են տվել, այն էլ այն մարդկանց, ովքեր պետական գործիչներ են և ամեն օր հեռուստաէկրանին են: Մյուս հերոսների անուններն աշակերտները չեն իմացել: Ռուզաննա Կրպեյանն էլ իր հերթին նշում է, որ 20 տարի առաջ Գետաշենն ու Մարտունաշենը կորցնելով' հայերը կորցրին նաև շատ հերոսների' Սիմոն Աչիկգյոզյան, Արթուր Կարապետյան, Հրաչ Դանիելյան, Վալերի Նազարեթյան: Նրանց, ինչպես նաև պատերազմից վերադարձած շատ ազատամարտիկների, բժիշկների այսօր քչերն են հիշում: Թաթուլի քույրը, մարտական ընկերը, ինչպես նաև պատմության ֆակուլտետի դեկանը համամիտ են, որ եթե Թաթուլը կենդանի լիներ, ապա այժմ նրան ամենից շատ կմտահոգեին արտագաղթն ու Հայաստանում տիրող անարդարությունները, և նա կպայքարեր դրանց դեմ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.