Jump to content

Patridge In A Pear Tree


Arpa

Recommended Posts

Սիրունիկ, Սիրունիկ, Սիրունիկ նախշուն Կաքաւիկ:

 

OK MosJan, get your “mossin” ready.

:)

Partridge hunting season opens.

You have until Dec. 31 to bag a few to decorate our Christmas Tree with “A Patridge in a Pear Tree”.

 

AZG Armenian Daily #218, 30/11/2005

 

#217

ԿԱՔԱՎԻ ՈՐՍԱՇՐՋԱՆ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը

2004 թ. գարնանն ստեղծված հայ-իտալական համատեղ ձեռնարկությունը, նպատակ ունենալով խթանել Հայաստանի անտառային տարածքներում վայրի կենդանիների գենոֆոնդի պահպանումն ու զարգացումը, նախաձեռնեց ծերացած արու կենդանիների որսով զբաղվել ցանկացողների համար կառավարությունից ստանալ թույլտվություն: 2004 թ. հունիսի 10-ի կառավարության 894 որոշմամբ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում "Սաֆարի" ՍՊԸ-ին հատկացվել է 3 հազար հա տարածք՝ վայրի կենդանիների աճեցման, բազմացման եւ պահպանման համար: Կառավարության որոշումից հետո ընկերությունը մի շարք ընկերությունների հետ կնքել է պայմանագիր, ըստ որի Ագարակաձորում ու Գնիշուկում կազմակերպվել են վայրի կաքավների աճեցման, բազմացման, նաեւ ձմեռման աշխատանքներ: Եվ այսօր արդեն քարակաքավների թիվը հասել է մի քանի հազարի: Սկզբնական շրջանում ընկերությունն իրեն հատկացված տարածքում բնապահպանության նախարարության եւ կենդանաբանական ինստիտուտի մասնագետների հետ համատեղ հաշվառել է վայրի կենդանիներն ու պարզվել է, որ 2004 թ.-ին եղել է 24-30 բեզուարյան այծ: 2005 թ.-ին դրանց թիվը հասել է 200-ի: Ինչպես տեղեկացրեց "Սաֆարի" ՍՊԸ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդգես Մաթեւոսյանը, բեզուարյան այծերի թիվը 1-2 տարի հետո կդառնա մոտ 600 հատ: Նա նաեւ նշեց, որ "Սաֆարիի" որսատեղի շրջակայքում սկզբնական շրջանում եղել է 3 վայրի խոզ, բուծելուց հետո դրանց թիվը հասել է 18-ի, որոնք ազատ շրջում են տարածքում: Մեկ տարի հետո դրանց թիվը կգերազանցի 100-ը, ասում է պրն Մաթեւոսյանը: "Սաֆարիի" տարածքում կա նաեւ մոտավորապես կովկասյան գորշ արջ 50, իսկ 2004 թ.-ին եղել է ընդամենը 6-ը: Պրն Մաթեւոսյանը բացատրեց, որ կովկասյան գորշ արջերի թիվն ավելացել է ոչ միայն բուծման եղանակով, այլեւ որսի արգելքի շնորհիվ, այլ վայրերից նույնպես արջերը միացել են իրար: Կան նաեւ վայրի բազմաթիվ թռչուններ. կաքավ, հայկական ուլար, սիրամարգեր, հնդկահավեր, արծիվների տարբեր տեսակներ եւ այլն, որոնք նույնպես պահպանվում են ընկերության աշխատակիցների կողմից:

Վերջերս "Սաֆարի" ՍՊԸ-ն կնքել է մի քանի երկրների՝ Իտալիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի հետ ճամփորդական ու որսորդական տուրիզմի գծով պայմանագրեր: Ընկերությունը նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը հայտարարել է կաքավի որսաշրջան: Ընկերության համապատասխան մասնագետներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում տարածքն ու հսկում են, որ սխալմամբ չվող թռչուններ չհայտնվեն՝ թեպետ դա բացառված է, քանի որ "Սաֆարիի" տարածքում ջրային ավազաններ չկան: Ընդհանուր առմամբ ընկերությունում այսօր աշխատում են 10 գործունյա մասնագետներ, որոնք որսորդությամբ զբաղվողներին տրամադրում են համապատասխան զենք, զինամթերք, նաեւ խորհրդատվություն՝ որսի ընթացքում:

Կենդանիների ձմեռման աշխատանքները լիովին ավարտված են, ամբարվել է արդեն 10 տոննա հացահատիկ՝ կաքավներին, վայրի խոզերին կերակրելու համար: Հատուկ ստեղծված կերակրամաններում ամեն օր թարմացվում են կենդանիների համար նախատեսված ջուրն ու սնունդը, պատմում է պրն Մաթեւոսյանն ու հրավիրում որսի սիրահարներին կաքավի որսի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

© Copyright AZG

Link to comment
Share on other sites

Above we read that at the present the number partridges is several thousand . In addition the population of other wild animals has increased .

Եվ այսօր արդեն քարակաքավների թիվը հասել է մի քանի հազարի: Սկզբնական շրջանում ընկերությունն իրեն հատկացված տարածքում բնապահպանության նախարարության եւ կենդանաբանական ինստիտուտի մասնագետների հետ համատեղ հաշվառել է վայրի կենդանիներն ու պարզվել է, որ 2004 թ.-ին եղել է 24-30 բեզուարյան այծ: 2005 թ.-ին դրանց թիվը հասել է 200-ի: Ինչպես տեղեկացրեց "Սաֆարի" ՍՊԸ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդգես Մաթեւոսյանը, բեզուարյան այծերի թիվը 1-2 տարի հետո կդառնա մոտ 600 հատ: Նա նաեւ նշեց, որ "Սաֆարիի" որսատեղի շրջակայքում սկզբնական շրջանում եղել է 3 վայրի խոզ, բուծելուց հետո դրանց թիվը հասել է 18-ի, որոնք ազատ շրջում են տարածքում: Մեկ տարի հետո դրանց թիվը կգերազանցի 100-ը, ասում է պրն Մաթեւոսյանը: "Սաֆարիի" տարածքում կա նաեւ մոտավորապես կովկասյան գորշ արջ 50, իսկ 2004 թ.-ին եղել է ընդամենը 6-ը: Պրն Մաթեւոսյանը բացատրեց, որ կովկասյան գորշ արջերի թիվն ավելացել է ոչ միայն բուծման եղանակով, այլեւ որսի արգելքի շնորհիվ, այլ վայրերից նույնպես արջերը միացել են իրար: Կան նաեւ վայրի բազմաթիվ թռչուններ. կաքավ, հայկական ուլար, սիրամարգեր, հնդկահավեր, արծիվների տարբեր տեսակներ եւ այլն, որոնք նույնպես պահպանվում են ընկերության աշխատակիցների կողմից:

Վերջերս "Սաֆարի

Those of wild pigs, grey bears, many wild birds including peacocks, hndkahav and eagles. and …

 

Bezoar Goats:

http://www.blueplanetbiomes.org/wild_goat.htm

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...