onjig Posted December 21, 2016 Report Share Posted December 21, 2016 Monte has done well for us, for Armenia, he satisfied his need to do for Armenia. We can be very proud of him, truly a hero. God love him, we love him. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted December 21, 2016 Report Share Posted December 21, 2016 Monte Is Our Hero.. We are very proud of him.. May God Bless his soul Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted June 20, 2018 Report Share Posted June 20, 2018 Բնավ զարմացած չեմ, սահմռկեցուցիչ բաներ եմ լսել Մանվել Գրիգորյանի մասին. Սեդա Մելքոնյան http://armtimes.com/hy/article/139806 Հունիսի 12-ին լրացավ Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարին: Տարելիցի առիթով Հայաստան է ժամանել Մոնթեի ամբողջ ընտանիքը՝ քույրերը եւ եղբայրները, կինը՝ Սեդան, հարազատները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սեդան խոսեց Մոնթեի երազած պետությունից, Հայաստանի թավշյա հեղափոխությունից, եւ իհարկե, անդրադարձավ վերջին օրերին Հայաստանը ցնցած գեներալ Մանվել Գրիգորյանի ապօրինություններին: - Տիկին Սեդա, օրերս Մոնթե Մելքոնյանի մահվան տարելիցն էր: Այս առի՞թն է Ձեզ Հայաստան բերել:- Անշուշտ: Մոնթեի մահվան 25-ամյակն էր, ես ուզեցի անպայման այստեղ լինել, իմ ընտանիքի անդամներին էլ ասացի, որ իմ ցանկությունն է՝ բոլորս միասին գանք: Վերջապես առաջին անգամն եղավ, որ մեր ընտանիքի բոլոր անդամները կարողացան գալ, Մոնթեի մեծ քույրը, Մոնթեի եղբայրը եւ իր երեք աղջիկները, կինը դժբախտաբար շատ զբաղված էր եւ չկարողացավ գալ, Մոնթեի փոքր քույրն ու իր ամուսինը եկան՝ իրենց երեք զավակներով, եւ իհարկե իմ ընտանիքը: Այնպես որ մեր ամբողջն ընտանիքն այստեղ էր: Քույրերս էլ եկան Լիբանանից ու Ամերիկայից: Լավ հավաք էր, այսպես ասած: Գրեթե նման էր Մոնթեի ու իմ հարսանիքի հավաքին (ժպտում է):- Իսկ ինչքա՞ն ժամանակ եք պատրաստվում մնալ:- Հայաստանում կմնամ մինչեւ հունիսի 28-ը: Իմ ընտանիքի անդամների մի մասն արդեն մեկնել է, մյուսները մեկնելու են քսանմեկին: Դժբախտաբար, գոնե ինձ համար այս ժամանակը շատ կարճ է, բայց որոշ գործեր կան, որոնց պատճառով իմ կամքից անկախ պետք է վերադառնամ:- Տիկին Սեդա, Հայաստանում հեղափոխություն եղավ, իրավիճակ է փոխվել, նոր կառավարություն, եւ այլն: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները:- Շատ լավ: Գիտեք, ես միշտ, մի՛շտ հավատացել եմ, որ պետք է ժողովրդի ուզածը լինի: Ամեն երկրում, եթե ժողովուրդը կանգնում է, եւ ինքն է թելադրում, թե ինչպես է ուզում իր երկիրը լինի, ես միշտ դրա կողմն եմ: Ու Մոնթեն էլ այդպես է գործել: 1988-ին, երբ Արցախյան շարժումը նոր էր սկսվել, ես այստեղ սովորում էի եւ Օպերայի հրապարակից օրագրության նման գրում էի ամեն ինչ եւ ուղարկում էի Մոնթեին բանտ: Ինքն այն ժամանակ բանտում էր, Ֆրանսիայում: Ինքը շատ երկար նամակներ է ինձ գրել, շատ ուրախ եմ, որ դրանք պահպանվել են: Այդ նամակներում Մոնթեն անընդհատ կրկնում էր, որ հիացած է, թե ինչպես այս ժողովուրդը միասնական կերպով որոշեց իր ճակատագիրը իր ձեռքը առնել: Դա շատ կարեւոր բան է, իսկապես: Ու հետո, ընդհանրպես, այլ երկրներում էլ, ես չեմ ընդունում այն, որ ասում են՝ ղեկավարն այսինչ բանն է արել, այնինչ բանն է արել, ու վախենում են, որ ժողովուրդը իմանա: Հետո, երբ ասենք այստեղի պես հրաշալի մարդ է գալիս եւ բարձրաձայնում է խնդիրների մասին, բոլորը սկսում են իրեն մեղադրել: Այնինչ իրենք պետք է հենց սկզբից չանեին այն բաները, որ հետո չանհանգստանային, թե ժողովուրդը կիմանար: Ոչ մի ղեկավարություն, իմ կարծիքով, չպետք է ունենա այնպիսի գաղտնիքներ, որ վախենա ժողովրդի իմանալուց: Պետք է ամեն ինչ այնպես լինի, որ ինքը՝ ղեկավարը, կարողանա բացատրել: Անգամ եթե կատարվելու ժամանակ ժողովուրդը չգիտի, լավ ղեկավարը հետո պետք է հանգիստ զգա, որ մարդկանց բացատրի, որ այսինչ բանը ես արեցի այս, այս եւ այս պատճառներով, եւ վախենալու ոչինչ չունենա:- Հայաստանի անցած ղեկավարների օրոք գուցե մտքեր եք ունեցել, որոնք չեք ուզել արտահայտել, գուցե անիմաստ եք համարել: Հիմա, այս փոփոխություններից հետո, ի՞նչ ասելիք ունեք, որ տարիների ընթացքում պահել էիք Ձեր մեջ:- Ճիշտն ասած, ես կրակմարից, այսինքն 1994 թվականի մայիսից հետո, երբ խաղաղության դաշնագիր կնքվեց եւ արդեն իսկ ղեկավարության մեջ փոփոխություններ եղան, շատ արագ, երեւի մի երկու տարի էլ չտեւեց, որպեսզի ես սկսեմ ինչ-որ հեռավորություն պահել: Որովհետեւ ես չեմ սիրում լինել իմ սկզբունքներին չհամապատասխանող տեղերում: Օրինակ, երբ ինձ ճոխ հարսանիքների էին հրավիրում, ես քաղաքավարի մերժում էի, կամ մի բան գտնում էի ու ասում, որ ես չեմ ուզում առնչվել որեւէ բանի հետ, որին ես չեմ հավատում կամ զգում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Այդ պատճառով էլ երեւի այնպիսի իրավիճակ չի ստեղծվել, որ ես ինչ-որ ընդհարման կամ առճակատման գնամ: Ուղղակի հեռավորություն եմ պահում ու սկսում դիտել, թե հաջորդ քայլն ինչ է լինելու: Ճիշտն ասած, այս ընթացքում շատ բաներ են եղել, որ ինձ հիասթափեցրել են, եւ ոչ միայն ինձ: Եթե իմ ժողովրդին են հիասթափեցնում, ես էլ եմ հիասթափվում: Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ եղել մութ եւ ցուրտ տարիներին: Ինձ համար իսկապես շատ դժվար էր տեսնել, թե ինչպես է իմ ժողովուրդը տառապում, եւ այդ կերպ մնում, մնում, մնում… Իհարկե, չեմ ուզում շտապել, եւ իշխանափոխությունից հետո ես ի՛նձ համար, ոչ թե իրենց, այլ ինձ համար ուզում եմ ժամանակ տալ, որ տեսնեմ դեպի ուր ենք գնում: Եւ շատ մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ դեպի ճիշտ ճանապարհը կգնա, ու լավ կլինի: Այնպիսի սխալներ են եղել, հենց սկզբից, որ հետ դառնալն, իմ կարծիքով, հսկայական աշխատանք է, չափազանց բարդ: Ինձ համար խնդիրները սկսել են Հայաստանի սեփականաշնորհումից: Նոր չէ, նախորդ երկու իշխանություններից չէ, այլ հենց սկզբից: Ես չէի ուզի տեսնել, որ Հայաստանն այդ ուղղությամբ է գնում: Ոչ էլ Մոնթեն: Բայց ես շատ կուզեի, որ այն բաներին, որ մենք հավատում ենք, հավասարություն, հավասար իրավունքներ, վերջապես լինեն, արտոնություններ, մոնոպոլիաներ չլինեն նույնիսկ մանր հարցերում: Օրինակ, ինձ շատ նյարդայնացնում էր, որ մարդիկ կարմիր լույսի տակով անցնում էին, որովհետեւ եսիմ ինչ գույնի մեքենա ունեին. բայց դու ո՞վ ես, չէ՞: Դու պիտի օրինակ ծառայես, որ ժողովուրդը քեզ հետեւի: Եւ ես շատ ուրախ եմ, որ Մոնթեն հենց այդպիսին է եղել: Ինքը միշտ օրինակ էր ծառայում: Լավ հիշում եմ, կարծես 1995-ին էր, հաճախ այցելում էի Արցախ, մի երեխա գրել էր Մոնթեի մասին, նկարագրում էր նրան, ու գրել էր՝ «Մոնթեն երբեք չի ասում՝ առաջ, այլ միշտ ասում է՝ իմ հետեւից»: Դա ահագին բան էր ասում Մոնթեի մասին: Այնպես որ, Հայաստանում կուզեմ տեսնել խաղաղ, հանգիստ եւ հավասար ապրող մարդկանց: Եւ իհարկե կուզեմ, որ կանայք ավելի որոշիչ դեր ունենան կառավարության մեջ:- Դուք ասացիք, որ իշխանություն ունեցողներն այնպիսին պիտի լինեն, որ հետո չվախենան, թե ժողովուրդն իրենց արածները կիմանա: Վստահ եմ՝ տեսել եք ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած այն տեսանյութը, որտեղ խուզարկություններ են անում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը ու այնտեղ հայտնաբերում Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկած ծանրոցները: Ինչպե՞ս կմեկնաբանեք, տիկին Սեդա: Ձեզ համար այս ամենը զարմանալի՞ էր:- Բնավ զարմացած չեմ: Երանի շատ զարմացած լինեի, եւ նման բան չլիներ: Բայց անկեղծորեն՝ առաջին անգամ ծիծաղելի էր, երբ Մոնթեն խոսեց Մանվելի մասին: 1992-ի փետրվարին Մարտունի գնալուց հետո Մոնթեն սկսեց շատ քիչ գալ: Առաջ մենք այնպես էինք պայմանավորված, որ Մոնթեն մեկ ամիս գնում էր, մեկ շաբաթ գալիս էր տուն, հետո նորից: Ես անշուշտ գիտեի, որ նա պիտի գնա, եւ երբեւէ չէի ասել՝ մի գնա: Բայց Մարտունի գնալուց հետո ամիսներ էին անցնում, ինքը չէր կարողանում գալ: Արդեն աչքերը թարթում էր հաճախակի, ձեռքն էր նյարդային շարժումներ անում: Ես զգում էի, որ դա ինչ-որ ջղային բանից է: Ու ասացի, որ պետք է գաս ու գոնե մի քիչ հանգստանաս, ինքդ քեզ ես վնասում: Մոնթեն ասաց, որ չի կարող գալ, ես էլ ասացի՝ մեկը չկա Հայաստանեն, որ տուն չերթա: Ըսավ՝ կա՜, մեկը կա: Ըսի՝ ո՞վ: Ըսավ՝ Հադրութի Մանվելը: Ասում եմ՝ Հադրութի Մանվելն ո՞վ է, ըսավ Հայաստանեն է: Հետո տղաներն ասացին, որ Էջմիածնի Մանվելը, որ Հադրութ կմնար այն ժամանակ, կնոջ հետ է, դրա համար էլ չի գնում Հայաստան (ծիծաղում է): Դա առաջին անգամն էր, որ այդ անունը ես լսեցի: Հետո լսածներս տխուր բաներ էին: Բայց ես փաստ չունեմ, այդ պատճառով բարոյական չեմ համարի արտահայտվել: Սակայն դրական բան չէի լսել: Հետո մարդիկ շատ հեշտ սկսեցին գեներալի տիտղոսներ ստանալ, եւ ինձ համար շատ տխուր էր, որ այդ տիտղոսներ ստացածների մեջ մարդիկ կային, որ ընդհանրապես արժանի չէին: Այս իմաստով ես զարմացած չէի: Չափազանց տխուր, սահմռկեցուցիչ բաներ եմ լսել ես Մանվելի մասին: Բայց այն ժամանակ էլ հասկանալի էր, որ բացահայտումը միայն ժամանակի խնդիր էր: Այս ամենը վերջապես պիտի դուրս գար:- Երբ ապացուցվի, որ Մանվել Գրիգորյանն իսկապես յուրացրել է զինվորներին հասանելիք սնունդը, հագուստը, Դուք՝ որպես Արցախի հերոսի կին, կպահանջե՞ք Մանվել Գրիգորյանին զրկել այդ պատվավոր կոչումից:- Անշուշտ: Անշուշտ կպահանջեմ: Եւ ոչ միայն Արցախինից: Այո, շնորհակալ ենք այդ մեդալների համար, որ գնահատում են, բայց այնքան անարդարացի են դրանք բաժանված:- Մոնթե Մելքոնյանի մահվան կամ թե սպանության հետ կապված տարբեր մարդկանց անուններ են շահարկվում, մասնավորապես Վազգեն Սարգսյանի եւ հենց Մանվել Գրիգորյանի: Ի՞նչ կասեք Դուք, կա՞ն կոնկրետ մեղավորներ, ի՞նչ կապ ունեն այս մարդիկ Մոնթեի մահվան հետ:- Մոնթեի սպանության հետ կապված շատ անուններ կան: Մոնթեն զոհվեց բեկորի պատճառով, ոչ թե գնդակից: Եւ զոհվելու պայմաններն ինձ համար փաստ են: Ընտանիքիս անդամներն ինձ հետ համաձայն չեն: Բայց անգամ, 1998-ին էր, թե 99-ին, որ նախկին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Խորհրդարանին մեջ ասաց, որ Մոնթեին սպանել են: Բայց ես անուններ չեմ կարող տալ, ինչպես ասացի, որովհետեւ փաստեր չունեմ: Շատ տխուր էր: Բայց հենց սկզբից, հուղարկավորությունից առաջ, ինձ համար շատ կարեւոր, գիտակից մարդ, այնպիսի մարդ չէ, որ օդից էր դուրս եկած, եկավ ու ականջիս ուզեց բան ասել, եւ ես այդ մարդուն ասացի, որ չեմ ուզում այդ մասին խոսել: Բայց այդ մարդու ասածը արդեն քսանհինգ տարի է իմ ուղեղում է մնացել: Միշտ վերադառնում եմ այդ դեպքին: Առայժմ ոչ մի փաստ չկա: Միայն գիտենք, որ ականը պայթեց, դրա բեկորը կպավ Մոնթեի գլխին…Այդ ինչ չար զուգադիպություն էր, ինչու էր ականը այն վայրում, որտեղ արդեն մաքրել էին… Չգիտեմ: Գիտեմ, որ իրենց հրամանատարն եկել ու ասել էր՝ շուտ պիտի գնաք դիրք, բայց դիրք գնալու անհրաժեշտություն չէր եղել: Ուրեմն, հարցեր կան, բայց պատասխաններ չկան:- Կարծում եք՝ մի օր կբացահայտվի՞ այս դեպքը:- Եթե դա դավադրություն էր, կարծում եմ՝ ուշ կամ կանուխ կբացահայտվի: Բայց առայժմ չգիտեմ: Գիտեմ միայն, որ Մոնթեն բեկորից է զոհվել, եւ այդ բեկորի կտորը ինձ մոտ է տակավին:- Տիկին Սեդա, Մոնթեին լավ ճանաչելով՝ ասեք խնդրում եմ՝ եթե նա ողջ լիներ, ի՞նչ կասեր ներկա Հայաստանի մասին եւ ու՞ր կլիներ:- Երբ ինձ սա հարցնում են, ես մինչեւ մի քանի տարի առաջ ասում էի, որ Մոնթեն սպանված կլիներ էլի: Ինքը չափազանց սկզբունքային, անկաշառ մարդ էր: Եվ չկար բան, որ իրեն տկարացներ այդ իմաստով: Ինքը Հայաստանում շատ-շատ բաների դեմ պիտի պայքարեր, եւ այդ պայքարը շատերին դուր չէր գալու: Մոնթեն միշտ երազում էր այնպիսի Հայաստան, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են: Անկախ իրենց դրամական, ազգային, սեռային պատկանելությունից: Մոնթեի գերագույն նպատակը հայ ժողովրդի իրավունքները վերականգնելն էր:- Հուսանք, որ Մոնթեի երազած պետությունը կունենանք:- Ես էլ եմ շատ հույս տածում այդ ուղղությամբ: Մոնթեն միմիայն ուրախ կլիներ, որ մարդիկ արժանավոր կյանքով ապրեն, ուսանողները, արվեստագետները, բանվորները, բանտարկյալները…բոլորը: Մոնթեն ասում էր՝ Սեդա, երբ մենք ծերանանք, թոշակի անցնենք, պիտի բանտի մասին գիրք գրեմ: Դա իր երազանքներից մեկն էր: Ես իսկապես շատ հույս ունեմ, որ նման Հայաստան ենք ստեղծելու:Լուսանկարում՝ Մոնթեի քույրը՝ Մայլէ Մելքոնյանը, եղբայրը՝ Մարգար Մելքոնյանը, կինը՝ Սեդա Մելքոնյանը եւ ընկերը՝ Ճոէլ ՔանտնըՄեր զրույցի վերջում Սեդա Մելքոնյանը մի պատմություն է հիշում.«Մի անգամ, երբ Հայաստան եկա, մի մարդու տեսա, Մարգարին փսփսացի՝ այդ մարդու աչքերի արտահայությունն է փոխվել, ես նրան չեմ հիշում: Այդ մարդը նույն մարդն էր, բայց նրա դեմքը հեռացել էր այն մարդուց, որին ես էի ճանաչում տարիներ առաջ: Դա դժվար է, գիտե՞ք: Ամեն անգամ, երբ մարդը փորձության չի դիմանում, տրվում է ինչքին, դու մի քիչ կորցնում ես իրեն, հետո մի քիչ ավելի շատ ես կորցնում, երբ տեսնում ես սարսափելի բաներ է անում, եւ այլն, եւ այլն: Նման մարդիկ եղել են, որ արցախյան այդ դաժան օրերին ես իրենց որպես լավ մարդ եմ տեսել, բայց երեւի փորձության չդիմացան… Իսկ Մոնթեն կարհամարհեր ամեն տեսակ դժվարություն, իր հոգը չէր: Դա շատ կարեւոր է, երբ մարդը արհամարհում է ինչքը: Ես միշտ կրկնում եմ, իմ ամենաերջանիկ օրերը եղել են, երբ ես ու Մոնթեն ուտելու հաց չունեինք, ոչ մի իր չունեինք, ամեն մեկս ունեինք մի պայուսակ՝ չորս եղանակների մեր շորերով, եւ մենք երջանիկ էինք: Երջանկությունը մարդու ներսից է գալիս, եւ ոչ սիրուն մեքենաներից ու ադամանդներից…»,-ասում է Մոնթեի կինը՝ Սեդան, ու շտապում Եռաբլուր: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted June 20, 2018 Report Share Posted June 20, 2018 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted June 20, 2018 Report Share Posted June 20, 2018 "Մոնթե Մելքոնյանի մահվան կամ թե սպանության հետ կապված տարբեր մարդկանց անուններ են շահարկվում, մասնավորապես Վազգեն Սարգսյանի եւ հենց Մանվել Գրիգորյանի: Ի՞նչ կասեք Դուք, կա՞ն կոնկրետ մեղավորներ, ի՞նչ կապ ունեն այս մարդիկ Մոնթեի մահվան հետ:- Մոնթեի սպանության հետ կապված շատ անուններ կան: Մոնթեն զոհվեց բեկորի պատճառով, ոչ թե գնդակից: Եւ զոհվելու պայմաններն ինձ համար փաստ են: Ընտանիքիս անդամներն ինձ հետ համաձայն չեն: Բայց անգամ, 1998-ին էր, թե 99-ին, որ նախկին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Խորհրդարանին մեջ ասաց, որ Մոնթեին սպանել են: Բայց ես անուններ չեմ կարող տալ, ինչպես ասացի, որովհետեւ փաստեր չունեմ: Շատ տխուր էր: Բայց հենց սկզբից, հուղարկավորությունից առաջ, ինձ համար շատ կարեւոր, գիտակից մարդ, այնպիսի մարդ չէ, որ օդից էր դուրս եկած, եկավ ու ականջիս ուզեց բան ասել, եւ ես այդ մարդուն ասացի, որ չեմ ուզում այդ մասին խոսել: Բայց այդ մարդու ասածը արդեն քսանհինգ տարի է իմ ուղեղում է մնացել: Միշտ վերադառնում եմ այդ դեպքին: Առայժմ ոչ մի փաստ չկա: Միայն գիտենք, որ ականը պայթեց, դրա բեկորը կպավ Մոնթեի գլխին…Այդ ինչ չար զուգադիպություն էր, ինչու էր ականը այն վայրում, որտեղ արդեն մաքրել էին… Չգիտեմ: Գիտեմ, որ իրենց հրամանատարն եկել ու ասել էր՝ շուտ պիտի գնաք դիրք, բայց դիրք գնալու անհրաժեշտություն չէր եղել: Ուրեմն, հարցեր կան, բայց պատասխաններ չկան:- Կարծում եք՝ մի օր կբացահայտվի՞ այս դեպքը:- Եթե դա դավադրություն էր, կարծում եմ՝ ուշ կամ կանուխ կբացահայտվի: Բայց առայժմ չգիտեմ: Գիտեմ միայն, որ Մոնթեն բեկորից է զոհվել, եւ այդ բեկորի կտորը ինձ մոտ է տակավին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted June 20, 2018 Report Share Posted June 20, 2018 i was always told Monte was taking cover behind the wall, that cement black was hit my the tank shelling. and the fragments hit him. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted June 20, 2018 Report Share Posted June 20, 2018 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted June 25, 2018 Report Share Posted June 25, 2018 https://www.facebook.com/HayastanFace/videos/2156672697896035/ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted October 3, 2022 Report Share Posted October 3, 2022 Մոնթե Մելքոնյանի անվամբ հրապարակումների սահմանափակումների թեմայով ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ամերիկյան «Մետա» ընկերության («Facebook», «Instagram» սոցցանցերի եւ «WhatsApp» ծառայության սեփականատերն է) ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել մի քանի տեսազանգեր։ Հայկական կողմը ներկայացրել է մանրամասն հիմնավորումներ, թե ինչու Մոնթե Մելքոնյանի անունը չպիտի լինի այնպիսի անձանց ցանկում, որոնց վերաբերյալ հրապարակումներ անելը կարող է բերել տվյալ էջի արգելափակման։https://hetq.am/hy/article/148927?fbclid=IwAR0z_N-c9I4UraH-Adbgc10pA8YGnEwURlget4xhMiDckRv7R6HAqqzO4Gw Ինչու՞ է «Ֆեյսբուքն» արգելափակում Մոնթե Մելքոնյանի մասին հրապարակումներն ու դրանց հեղինակներին «Ֆեյսբուքը», որն ամենաշատ թվով հայաստանյան օգտատեր ունեցող սոցիալական ցանցերից է, արդեն տեւական ժամանակ պարբերաբար արգելափակում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին կամ նրա անվան հիշատակումով հրապարակումները՝ լուսանկարներ, տեսանյութեր, այլ նյութեր։Այդպիսի խնդրի օրեր առաջ բախվել է նաեւ «Հետքի» խմբագրությունը։ Մեր կայքի ֆեյսբուքյան էջում դեռ 2012-ի նոյեմբերի 24-ին՝ Մոնթեի ծննդյան նախօրեին, կիսվել էինք վերջինիս մասին արխիվային մի տեսանյութով, որը մեր ֆեյսբուքյան էջում հրապարակել էինք դեռ 2010-ի նոյեմբերի 1-ին։ Այդ տեսանյութը սոցցանցում ունեցել է բազմաթիվ դիտումներ, հավանումներ, մեկնաբանություններ, կիսումներ։ Եվ այս ամենը՝ տարիներ շարունակ, սկսած 2010-ից։ Դրա հետ կապված որեւէ խնդիր երբեւէ չի եղել այսքան ժամանակ։Բայց ահա վերջերս՝ սեպտեմբերի 25-ին, «Ֆեյսբուքից» «Հետքի» էջին ստացված նամակում ասվում էր, որ մեր տարածած բովանդակությունը հակասել է սոցցանցի ստանդարտներին, որոնք վերաբերում են «վտանգավոր անհատներին ու կազմակերպություններին», նաեւ նշվում էր, որ կրկնվելու դեպքում «Հետքի» էջին հասանելիությունը կարող է սահմանափակվել կամ ընդհանրապես անջատվել։ «Դուք կարող եք չհամաձայնել այս որոշման հետ, եթե կարծում եք, որ մենք այն սխալ ենք կայացրել»,- ասվում էր «Ֆեյսբուքի» նամակում։Քանի որ Մոնթե Մելքոնյանի մասին հրապարակումները «Ֆեյսբուքի» կողմից արգելափակվում են ամիսներ շարունակ, գրավոր հարցմամբ դիմել էինք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։Վերջինիս, մասնավորապես, հարցրել էինք․ «Հաշվի առնելով, որ այստեղ, ըստ ամենայնի, իր դերն է ունեցել Ադրբեջանը, եւ խնդրի առարկան անմիջական կապ ունի ՀՀ ազգային, պետական շահերի հետ, մինչ օրս ՀՀ կառավարությունն ու մնացած պատկան մարմինները ի՞նչ քայլեր (հակաքայլեր) են ձեռնարկել այս ուղղությամբ (օրինակ՝ բանակցություններ, մասնավորապես, «Ֆեյսբուքի» ղեկավարության հետ)՝ չեզոքացնելու, ըստ ամենայնի, Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քարոզչությունը»։Մեր հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ԲՏԱՆ), որտեղից էլ ստացել ենք պատասխանը։ԲՏԱՆ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը հայտնել է, որ Մոնթե Մելքոնյանի անվամբ հրապարակումների սահմանափակումների թեմայով ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ամերիկյան «Մետա» ընկերության («Facebook», «Instagram» սոցցանցերի եւ «WhatsApp» ծառայության սեփականատերն է) ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել մի քանի տեսազանգեր։ Հայկական կողմը ներկայացրել է մանրամասն հիմնավորումներ, թե ինչու Մոնթե Մելքոնյանի անունը չպիտի լինի այնպիսի անձանց ցանկում, որոնց վերաբերյալ հրապարակումներ անելը կարող է բերել տվյալ էջի արգելափակման։ Ըստ ԲՏԱՆ-ի՝ այս քննարկումների ժամանակ «Մետա» ընկերությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմը որեւէ կապ չունի նշված արգելքի հետ, եւ այն պայմանավորված է Մոնթեի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հետ կապով։ «Մետայի» ներկայացուցիչները նաեւ նշել են, թե Մոնթեի պարզապես հիշատակումը, նրա մասին զուտ տեղեկություն տալն իրենց ալգորիթմների կողմից չի բերում ինքնաբերաբար արգելափակման, փոխարենը որեւէ էջ կարող է արգելափակվել նրան փառաբանող հրապարակումների դեպքում։«Չնայած որ այս պահին «Մետան» դեռ միտված չէ Մոնթե Մելքոնյանի անունը տվյալ ցանկից հեռացնելուն, աշխատանքները շարունակվում են»,- «Հետքին» փոխանցել է ԲՏԱՆ գլխավոր քարտուղարը։Այսինքն՝ Մոնթե Մելքոնյանի մասին հրապարակումները «Ֆեյսբուքի» կողմից ուսումնասիրվում են, եւ եթե սոցցանցը տվյալ հրապարակումը գնահատում է որպես Մոնթեին փառաբանող, տվյալ նյութի հեղինակին ծանուցում-զգուշացում է ուղարկվում, դրա հասանելիությունը սահմանափակվում է, կամ ուղղակի հաշիվը/էջն արգելափակվում է։ Շեշտենք, որ պարզ չէ, թե որոնք են նման գնահատական տալու ֆեյսբուքյան չափանիշները։Օրինակ՝ «Հետքի» տարածած տեսանյութում, որի տեւողությունը 11 րոպե էր, դրվագներ էին Արցախյան առաջին պատերազմից, մասնավորապես՝ 1993 թ․ գարնանային գործողություններից, երբ հայկական ուժերը ազատագրում էին Քարվաճառը։ Տեսանյութում կան նաեւ կարճ հարցազրույցներ Մոնթեի ու նրա կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ։ Սեդան պատմում է Մոնթեի՝ ժամանակին Հայաստան գալու, Արցախի ազատագրական պայքարին միանալու մասին, իսկ Մոնթեն իր հարցազրույցներում պատմում է ռազմական գործողությունների ընթացքի մասին։Հարցազրույցներից մեկում Մոնթեն նշում է․ «Հայաստան եւ Հայաստանի ժողովուրդը պետք է հասկընան, որ պատերազմի մեջ ենք, լուրջ է աս պատերազմը։ Մեր բոլոր ուժը պետք է զորաշարժել այս պատերազմի համար, որպեսզի շուտ վերջացնենք։ Ինչքան կամաց աշխատինք, այնքան երկար պիտի ըլլա, այնքան դժվար պիտի ըլլա, այնքան զոհեր պիտի տանք։ Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք աս գործի մեջ, հաղթենք, ու վերջ։ Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով։ Անկարելի է խաղաղություն տեսնել՝ առանց մեր հաղթանակի։ Իրավունք չունինք ձախողելու, չենք կըրնար ձախողիլ, ատի պիտի ընենք․․․»։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.