Jump to content

Օրվա Բառը


Harut

Recommended Posts

  • Replies 173
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

I had not heard that ditty in quite a while.

It is believed to be of Vanetsi (?)origin.

I have heard that, once the repatriates of the 1940’s had realized that they were lied to, that the Homeland was not really the promised “paradise”, they had began writing letters with hidden messages and codes.

I wish someone had collected them as some were really creative.

One of them was;

Այստեղ մաղդանոս շատ կայ

Մէնք ամէն օր մաղդանոս էնք ուտում

Apparently only Vanetsis would decode it as;

Ախ մաղդանոս մայդանոս

Ինչ քաք կերանք եկանք հոս

:P :)

ախ երանոս, երանոս...

բախչեն ցանեմ մաղդանոս...

իշխան ձուկը բերանս...

.........

ախ երանոս, երանոս...

ի՞նչ քաք կերանք եկանք հոս...

..........

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Խաշփէտ/խաշբէտ

=======

Խաշապատ (?)

Ազատ գեղը, ազատ դեղի սխալագրութիւնն է:

Ազատ դեղ = բաղդանոզ, մայդանոզ

Յովաննէս, դու լաւ գիտես թէ parsley/maghdanos գրուի ԱԶԱՏ-ՔԵՂ , Ք ով ոչ թէ Գ ով:

Քեղը ինքնին մի տեսակի վայրի բոյս է.

Which brings us to the next օրվա բառը/word.

 

Link to comment
Share on other sites

Յովաննէս, դու լաւ գիտես թէ parsley/maghdanos գրուի ԱԶԱՏ-ՔԵՂ , Ք ով ոչ թէ Գ ով:

Քեղը ինքնին մի տեսակի վայրի բոյս է.

Պարտիմ քեզ, զի ուղղեցիր զիս:Քիչ մը (շատ), դասախօսի կերպարանք ստացեր էի վէրջերս:

 

Link to comment
Share on other sites

cancer :o

Շատ լաւ ասիր,

Բայց անդրադառցիր որ իմ սարդի ոստայն, spider’s web ի դակարդի մէջ ընկար?

Սա անգութ եւ արդակարգ պատիժ է/Cruel and unusual punishment. :) :)

Cancer-ը այդ կէնդանին է որ մենք երբեմն կոչէենք խեչաբար կամ խլիրդ:

http://www.windows.ucar.edu/tour/link=/mythology/cancer.html

Սա ախտին անուանումը երեվութական է:

Իսկ գալով քաղց-կեղին: Մենք գիտենք որ քաղց նշանակի անօթի/hunger, եւ կեղ նշանակի խոց վերք/sore :

Ուրեմն ինչու այդ ախտին անուանոււմը պիտի լինի hunger sore? Սա վերջինը նշանակի ստամոքսի խոց շpeptic//stomach ulcerշ գուցէ անօթութեան/քաղցի արդիւնք?

Այո մենք գիտենք որ սա բառը գնայ մինջեւ իսկ մեր միջնադարեան գիրերը: Հերացիին եւ Ամասիացին: Բայց արդիոք նրանք գիտէին ulcer-ի եւ cancer -ի տարբերութիւնը?

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Բարի օր, տղայք

 

Ջավախքում օգտագործում են հսոտ\հիսոտ բառը, որը ածանցյալ է հիս = մուր բառից և ունի կեղտոտ, մրոտ իմաստը:

 

Մյուս կողմից, գոյություն ունեն զուգահեռ ձևեր՝ իստակ(ջուր) = հստակ(ջուր):Գուցե(՞՞) իսոտ = հիսոտ = հսոտ = մրոտ :)

Link to comment
Share on other sites

ԱԶԱՏ-ՔԵՂ , Ք ով ոչ թէ Գ ով

 

Մէջբերում «Հայերէն արմատական բառարան»էն

 

Քեղ «մի տեսակ բոյս, թուի սխտորի մի տեսակ. Լատիներէն allium cepa»

 

Քեղոյ հունդ «կապնդեղ, քաշմ, galbanum»

 

Մանիքեղ «coryllus avellana»

 

Քեղակարոս «վայրի լախուր, apium montanum»

 

Քեղասերմ «փորի ճճի դեղ»

 

Ազատքեղ «մաղդանոս, petroselinum»

 

Իշաքեղ «վառվառուկ, alyssum»

 

Փշաքեղ «բահման, behmen»

 

Քեղուտ «քեղ շատ բուսած տեղ»

 

 

Մէջբերում «Ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառարան»էն

 

Քեղ 1-բանջարեղէն թուփ մարդաչափ բարձր եւ բազկաչափ հաստ ցողունով, որի կեղեւը հանելով խաշում եւ ուտում են:

 

2-թթու դնելու զոխ բանջար:

 

3-ջրի բոյս, պնակի լայնութեամբ տերեւներով, որի բունը աղ են դնում եւ պասուց օրերին ուտում:

 

4-լեռնային ծաղիկ. շրջանաձեւ տարածուած սպիտակ ծաղիկներով:

 

 

Բարի օր, տղայք

Ջավախքում օգտագործում են հսոտ\հիսոտ բառը, որը ածանցյալ է հիս = մուր բառից և ունի կեղտոտ, մրոտ իմաստը:Մյուս կողմից, գոյություն ունեն զուգահեռ ձևեր՝ իստակ(ջուր) = հստակ(ջուր):Գուցե(՞՞) իսոտ = հիսոտ = հսոտ = մրոտ

 

Հազար բարի,

 

Ըստ վերոյգրեալ միակամ աշխատանքին՝

 

Կարին-Բարձր Հայքի բարբառով կը նշանակէ մուր հոտող, սուր հոտող, կեղտոտ, կծու հոտոտ:

 

Հաստատած եմ. Ուրֆայի բարբառով «պղպեղ» կը նշանակէ: կը ենթադրեմ, որ նախնական իմաստը կծուոտ եղած է, սակայն հետագային իմաստի զարգացումով պղպեղի անունը եղած է:

Link to comment
Share on other sites

QUOTE SAS;

Բարի օր, տղայք

Ջավախքում օգտագործում են հսոտ\հիսոտ բառը, որը ածանցյալ է հիս = մուր բառից և ունի կեղտոտ, մրոտ իմաստը:Մյուս կողմից, գոյություն ունեն զուգահեռ ձևեր՝ իստակ(ջուր) = հստակ(ջուր):Գուցե(՞՞) իսոտ = հիսոտ = հսոտ = մրոտ

Bari or qez. SAS.

I had already noted that but this not being a Turkish site I was reluctant to expand.

Yes, “IS” pronounced “ees”, means soot in that քաքոտ language, մուր, therefore the word looks like a hybrid of two languages to mean “sooty/մրոտ”.

Քեղ 1-բանջարեղէն թուփ մարդաչափ բարձր եւ բազկաչափ հաստ ցողունով, որի կեղեւը հանելով խաշում եւ ուտում են:
.

Yes, Hovan I had seen those in the Armatakan but I did not take time to find out their common English names.

The one above sounds like a wild plant that grew around Aeppo during the spring. It had very green and wide leaves, looked almost like banjar/swiss chard. It was known to be poisonous(oxalic acid). Only Zeituntsis knew how use it. It hade to be soaked and resoaked in salt water for so long, until the acid was washed away, they would cook it into something like a soup or puree. The neighbors would look forward to the treat.

Btw. Do the Zeituntsis in Halep still speak in their dialect?

 

 

 

Link to comment
Share on other sites

Ցեղասպանութիւն գիտե՞ս ինչ կը նշանակէ բարեկամ: Զէյթունցիներու քանի տոկոսը փրկուեցաւ եղեռնէն (10%?), քանի տոկոսը մնաց Հալէպ, քանի տոկոսը ամուսնացաւ զէյթունցիի աղջկայ հետ, քանի տոկոսը օրուայ ընթացքին զէյթունցիի կը հանդիպի, որպէսզի կարենայ հարազատ բարբառը խօսիլ:

 

Հօրս բարեկամը իր կնոջ հետ այդ բարբառը կ'օգտագործէր: Հիմա ան չ'կայ:

 

Առնենք քեսապցիները. անոնք այժմ հաւաքաբար իրենց օրրանի մէջ կը գտնուին, սակայն կը նկատեմ, որ երիտասարդք իրար հետ գրական արեւմտահայերէն կը զրուցեն: Ակնարկ նետած եմ խօսքով, թէ՝ պահեցէք մի ամաչեցէք ձեր լեզուէն, եթէ դուք չ'գործածէք, ո՞վ պիտի գործածէ:

 

Ես գիտէի, որ «իս» այդ լեզուով մուր կը նշանակէ, սակայն Սասին վստահելով մտածեցի թերեւս մոռացեալ հայերէն բառ է, որ այդ լեզուին անցած է եւ հայերէն չէ:

 

Նիւթը նիւթ կը բանայ: Սիրելի Արփա, քովս 5-րդ դարէն մնացած սրբանկարի մը պատճէնը կայ, որտեղ վանական մը էշի վրայ նստած սազը ձեռքին կ'երգէ (այո թուրքերու, քուրդերու գործածած սազը): Հինգերորդ դարուն թուրքեր չկային, ուրեմն այսքան հայկական գործիք մը ինչու չենք տարածեր (ի դէպ Հայաստանի գուսանական կամ ժողովրդային երգի համոյթները հազիւ մի սազանդար կ'ունենան երեք-չորս թառահարի կողքին):

 

Խնդրեմ այս խնդրի վերաբերեալ լուսաբանում մը տուր զմեզ «cultur» ի էջով:

 

Սազը ձեռիս աշուղ դառայ քեզ եմ ես կանչում

 

Արի նազով արի խաղով, ինչու ես ինձ տանջում

 

Երկրորդ տողը. «խի ես ինձ տանջում»ով կ'երգեմ ես...

 

 

 

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

ՄԱՐՄԱՐՈՒԿ՝ երիտասարդ գինի՝ մաճառ,ֆրանսերեն՝ ԲՈԺՈԼԵ:Շատ ընտիր բառ է, օգտագործում են համշենահայերը:

 

Հավանաբար ծագում է մարել բառից՝ կրկնությամբ(Մշո բարբառում կա մարմըրել բառը,երբ կրակն աստիճանաբար սկսում է առկայծելով հանգչել):

 

Խաղողի հյութը գինի դառնալու համար սկզբում խենթանում է և սկսում կատաղի եռալ:Մի որոշ ժամանակ անց եռքը աստիճանաբար սկսում է մարել ու ստացվում է ՄԱՐՄԱՐՈՒԿ : :P

Link to comment
Share on other sites

Ծիծաղն այսքա՜ն ........................................................................................ կյանք է երկարացնում :D

 

Մի հարց. ինչո՞ւ ես խառնում արևմտահայերենն ու արևելահայերենը: Դա ինքստինքյա՞ն է ստացվում, թե՞ փորձում ես մի նոր, սինթեթիկ(հայերեն համարժեքը մոռացել եմ) լեզու ստեղծել:

 

Ինձ համար մեծ հաճույք է կարդալ արևմտահայերեն, բայց գրել դեռ չեմ կարող, ավելի ճիշտ՝ կարող եմ, բայց ինչ-որ արհեստական է ստացվում:

 

Այս տեսակետից շատ հետաքրքիր է Կոստան Զարյանի փորձը: Մինչև տասնութ տարեկան հայերեն չի իմացել, մայրենի լեզուն ռուսերենն է եղել: Ուսանողական տարիներին ռուսերենին փոխարինել է ֆրանսերենը:

 

Հետո սովորել է հայերեն ու ստեղծագործել երկու գրական լեզուներով:Օրինակ՝ «Տատրագոմի հարսը» արևմտահայերեն է, իսկ «Նավը լեռան վրա»՝ արևելահայերեն: Զարմանլի մարդ է եղել այդ հայկական կիսասֆինքսը: :P

Edited by SAS
Link to comment
Share on other sites

Փորձում եմ նախադասութիւնը լրիւ արեւելահայերէն կամ արեւմտահայերէն կազմել: Կարծում եմ այս իմաստով խառնակ չէ իմ լեզուն: Բայց նոյն պարբերութեան մէջ. երբեմն արեւմտահայերէն, երբեմն ալ (էլ)արեւելահայերէն գրում եմ: Սա գիտակցաբար է լինում: Այստեղ թերթատող արեւմտահայերը ընդհանրապէս մոռացել են մայրենին, իսկ Հայաստանից եւ Պարսկաստանից գաղթած հայերը լաւ տիրապետում են: Այլ խօսքով՝ իմ ընթերցողները ( ;) կը ներէք այս ինքնագովեստի համար) արեւելեահայ են ընդհանրապէս:

 

Մանկուց սիրել եմ արեւելեան գրական հայերէնը (չէ՞ որ Հայաստանի լեզուն է): Սա իմ լեզուն է եւս: Ազատութիւն ռադիոկայանը ունկնդրել եմ տարիներով, երբ Հայաստանը տակաւին անկախ չէր: Կարծում եմ ստից (կեղծ) չի ստացւում երբ գրում եմ արեւելահայերէն...ի՞նչ կասես: Չեմ աշխատում իմ հայերէնը ստեղծել (ասենք կեդրոնական հայերէն), որովհետեւ դա իմ ուժերից վեր է: Բայց սիրում եմ գրաբար արմատներ եւ խօսելաձեւեր մուծել գրութեանս մէջ:

 

 

Link to comment
Share on other sites

Վստահ եղէք, Պարոն Յովհաննէս, թէ արեւմտահայ բարբառը տակաւին ողջ եւ կենդանի է ամերիկահայ նոր սերունդին մէջ։

 

:)

Edited by Gor-Gor
Link to comment
Share on other sites

Վստահ եղէք, Պարոն Յովհաննէս, թէ արեւմտահայ բարբառը տակաւին ողջ եւ կենդանի է ամերիկահայ նոր սերունդին մէջ։

 

:)

Inch g'ses-gor?

 

Sure, maybe the recent immigrants from the Middle East and Turkey, but how many of them born here can speak, read or write it as fluently as their parents can?

Link to comment
Share on other sites

Perhaps I should have added "vorosh chapov" after "dagavin."

 

Believe you me, I am well aware of the eventual demise of the Armenian language -- both dialects -- in the Western world.

 

With that said, there do exist American-born Armenians who speak, read, and write Western Armenian at or above the Middle-Eastern level. I am one of them.

Link to comment
Share on other sites

  • 1 month later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...

×
×
  • Create New...