Search the Community
Showing results for tags 'gerard cafesjian'.
-
88 տարեկանում վախճանվել է ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆէսճեանըhttp://media.pn.am/media/issue/170/061/photo/170061.jpghttp://static.pn.am/images/cmnts.gif17 սեպտեմբերի 2013 - 11:03 AMTPanARMENIAN.Net - 88 տարեկան հասակում վախճանվել է հայտնի ամերիկահայ բարերար ՋերարադԳաֆէսճեանը: Նրա մահվան բոթը PanARMENIAN.Net ին հաստատեցին Երևանի Գաֆէսճեանի արվեստների կենտրոնում: Ջերարդ Լևոն Գաֆէսճյանը ծնվել է 1925 թվականին Բրուքլինում, Երկրորդ Համաշխարհային տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային նավատորմում: Գաֆէսճեանն ավարտել է Նյու Յորքի Hunter College-ը, էկոնոմիկայի բաժինը բակալավրի աստիճանով, հետո ստացել է երկրորդ մասնագիտությունը St. Johns Law Schoo-ում: Նա ունի իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում: Իր կարիերան 1925 թվականին նա սկսել է որպես իրավաբանական խմբագիր աշխարհահռչակ West Publishing հրատարակչատանը: 1960 թվականին նա տեղափոխվել է Միննեսոտա: Գաֆեսճյանի գիտելիքների և ջանքերի շնորհիվ 44 տարվա ընթացքում West Publishing հրատարակչատունը ամուր դիրքեր նվաճեց շուկայում, աշխատակիցների թիվն աճեց 2000-ից մինչև 6500: 1996 թվականին Գաֆէսճեանը հիմնադրեց «Գաֆէսճեան ընտանիքի հիմնադրամը», որի գործունեությունը հիմնականում ուղղված է հայ ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Շուրջ 50 մլն դոլար ներդրվեց Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման համար: Ջերարդ Գաֆէսճեանը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր: Նրա հիմնադրամը մեծ նվիրտավություններ է կատարել ի նպաստ թանգարանի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար: Գաֆէսճեանը աշխարհի խոշորագույն ընկերությունների մեկի՝ Jamba Juice Company-ի և Իտալիայում ու Հունգարիայում գինեգործական գործարանների սեփականատեր էր, նաև զգալի դիրք էր գրավում Ֆլորիդայի և Միննեսոտայի անշարժ գույքի շուկաներում:
