Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Շառլ Աճեմյանը Փարիզում 96 տարեկանում մահացել է հայկական ծագումով ֆրանսիացի հայտնի դերասան Շառլ Ժերարը՝ Շառլ Աճեմյան (Նուբար Աճեմյան)։ Այս մասին հայտնում lemonde.fr կայքը։ Շառլ Ժերարը ծնվել է Մարսելում։ 1957 թվականից ի վեր նկարահանվել է շուրջ 50 ֆիլմերում։ Նկարահանվել է Ռ.Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում։ Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։ Խաղացել է դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի հայտնի ռեժիսորների Կլոդ Զադինի, Ֆրանսիս Վեբերի, Կլոդ Լելուշի, Անրի Վեռնոյի հետ։ 1970 թվականին ռեժիսոր Լելուշը նրան հրավիրել է նկարահանվելու «Անպիտանը» ֆիլմում և նրանց ընկերությունը հանգեցրել է այն բանին, որ Ժերարը նկարահանվել է Լելուշի 18 ֆիլմերում։ Որպես ռեժիսոր նկարահանել է «Թշնամին խավարում», «Մարդկանց օրենքը», «Մաֆիային դավաճանած մարդը» ֆիլմերը։ https://www.panorama.am/am/news/2019/09/20/%D5%87%D5%A1%D5%BC%D5%AC-%D4%B1%D5%B3%D5%A5%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6/2169337