Jump to content

Search the Community

Showing results for tags 'bible of charsanjak'.

  • Search By Tags

    Type tags separated by commas.
  • Search By Author

Content Type


Forums

  • ARMENIA
    • Republic of Armenia
    • History
    • Famous Armenians
    • Diaspora
    • Artsakh
    • Javakhk
    • Western Armenia
    • My Visit Or Memories Of Armenia
  • BUSINESS & ECONOMY
    • Business
    • Economy
  • CULTURE
    • Arts
    • Culture
    • Humor
    • Language
    • Literature
    • Music
    • Performing Arts
    • Sports and Recreation
  • GENERAL
    • Help
    • Life
    • Love and Romance
    • Gender Issues
    • Science and Technology
    • Internet
    • Other
    • Personal Corner
  • NEWS & EVENTS
    • Events & Action Alerts
    • News Feed
    • News
  • POLITICS
    • Genocide
    • International
    • National
  • RELIGION & THEOLOGY
    • † Armenian Apostolic Church
    • Religion
    • Theology
    • Mythology

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


AIM


MSN


Website URL


ICQ


Yahoo


Jabber


Skype


Location


Interests

Found 1 result

  1. Մատենադարանում է պահվում «Հրաշագործ» Չարսանջակի Ավետարանը Չարսանջակի Ավետարանն ընդօրինակվել է 1471 թ․ Երուսաղեմում, ապա տարվել է Արևմտյան Հայաստան և պահվել Չարսանջակ նահանգի Կոտառիչ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում։ Բուժիչ հատկությունների և գերբնական զորության համար ձեռագիրը կոչվել է «հրաշազարդ», «հրաշագործ», «չարխափան»։ Արծաթյա կրկնակազմով, չորս ավետարանիչների ու Քրիստոսի խաչելությամբ պատկերված Ավետարանը աղոթքի առարկա էր ինչպես տարածաշրջանում ապրող քրիստոնյա հայերի, այնպես էլ այլադավանների համար: Բազմաթիվ ձեռագրերի նման, հետաքրքիր է նաև Չարսանջակի Ավետարանի փրկության պատմությունը։ Դադայանների ընտանիքը, որ հետագայում ընծայաբերեց Ավետարանը Մատենադարանին, ապրում էր Արեւմտյան Հայաստանի Լուսատարիչ գյուղում։ Երբ սկսվում է հայոց ցեղասպանությունը, տիկին Եղիսան հարսների և թոռների հետ գաղթում է Արեւելյան Հայաստան` Երևան, և սկսում է կամավոր աշխատել Երևանի հիվանդանոցներից մեկում։ Այնտեղ նա ծանոթանում է Չարսանջակ գյուղից գաղթած մի հիվանդի հետ։ Իմանալով իր վիճակի ծանրության մասին` հիվանդը տիկին Եղիսային է հանձնում Սուրբ Գևորգ եկեղեցուց բերված և փրկված Ավետարանը։ Հիվանդը, ցավոք, մահանում է, և Ավետարանը մնում է տիկին Եղիսայի մոտ։ Վերջինս գաղթում է Մարսել, ապա՝ ԱՄՆ, իր որդու՝ Հովհաննեսի մոտ։ Եղիսայի և Հովհաննեսի մահից հետո Հովհաննեսի կինը` Արաքսին, տեղափոխվում է Լոս Անջելես և իր հետ է տանում նաև Ավետարանը։ Արաքսիի մահից հետո նրա երեխաները՝ Հելեն և Հրայր Դադայանները, 2017 թ. միաձայն որոշում են կայացնում և սրբությամբ պահված Ավետարանը հանձնում են Մաշտոցյան Մատենադարանին։
×
×
  • Create New...