Jump to content

Dorian

Members
  • Posts

    4
  • Joined

  • Last visited

Everything posted by Dorian

  1. *** Ով եմ ես, Աստված, Երբ չլինելուս համար պետք էր լոկ 300 դրամ 20 տարի առաջ: Ինձ ծնեց, գուցե, մեկի ուշացած Վայելքի լկտի անզգուշությունը, Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ Մեկի հարամած, խանգարված քունը: Ոչ մեկ իմ բախտին բաժակ չշրջեց, Տեսնելու համար արու եմ, թե էգ, Իմ էս չընդհատված անգոյությունը Տեսնես ում էր պետք: Ու քանի մեկը հղի էր ինձնով, Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի` Չգիտեի, ախր, ինչպես բացատրել Սրտխառնոցը իմ: Անխուսափելի կյանքի զգացում էր, Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում, Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի` Լացով են ծնում, լացելով ծնվում: Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում, Ամեն մեկն ունի իր սգո սյունը, Ինձ էլ երևի բաժին է հասել Էս աբորտ չարած դժգոհությունը: Ով եմ ես, Աստված, Երբ իմ լինելու համար հերիք էր 19 գրամ 20 տարի առաջ...
  2. *** Օրս է տխուր, անընկերակից, Վիճակս մորթած քաշում եմ շշին, Ուր ես զվռնում կյնքիս ուղեկից, Սրտիս հերպեսին դիր կազդուրիչ շիբ: Էդ ով պիտի քեզ հորիներ, ասա, Որ մինչև հիմա դեռ չի հորինել, Միթե պոեմը կյանքիդ չգրված Ինձ հակառակվող սև գրողինն է: Իզուր են միթե իմ մատաղ արած Տողերն ու օրերն այն մեծաքանակ, Որ Աստված նայեց, ծիծաղեց վրաս, Մատաղս չառավ: Դու կաս կամ չկաս, կգաս կամ չես գա, Դու ինքդ քեզ ես միշտ էլ հակասում, Ես իմ հորինած հին կայարանում Գալուստիդ մետրոն եմ նստած սպասում: Բայց, ցավոք սրտի, ճամփեդ լուսավոր Դեռ որ չի անցնում կյանքիս տարածքով, Ես մանիկյուրի շիշը տեսնելով, Դեռ չեմ կարոտում եղունգները քո: Եվ սենտիմենտալ խոհերի ցրտից Ճաքում է սիրտը իմ սառույց դառած, Ես դեռ չմեռած հերձում եմ հոգիս, Չքվիր իմ կյանքից, հերդ էլ անիծած: Տապակված նորից սեփական խելքից Հին միայնության թարմացրած դարդում, Ես իմ հուսահատ երազում այսօր Կտրվեմ սիրուն մի տղամարդու:
×
×
  • Create New...