Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. Հայաստան. «Սոպրանոների կլանը» սերիալի տիպի հեռուստատեսային դրամաները բանավեճ են առաջ բերում հանցագործությունների աճի վերաբերյալ [ 2009/06/22 | 19:46 ] Հիմնական թողարկում, հասարակություն http://hetq.am/wp-content/uploads/2009/06/Goqor-Garik.jpgՀայաստանում 2009 թ. բնակարանային կողոպուտների թիվը կրկնապատկվել է, մարդասպանությունների թիվը` գրեթե եռապատկվել, իսկ զենքի անօրինական առևտուրն աճել է ավելի քան 43 տոկոսով: Սոցիոլոգները կապ են տեսնում հանցագործությունների աճի և մեծ ժողովրդականություն վայելող հեռուստատեսային քրեական-թրիլերների նոր հավաքածուի միջև: Քննադատության առյուծի բաժինն ուղղված է հայկական «Շանթ» մասնավոր հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալին: Օրական երկու անգամ ցուցադրվող աստղառատ սերիալը պատմում է մտացածին քրեական հեղինակություն Հովոյի արկածների մասին, որը «կռվում է արդարության համար» մեծ բիզնեսի, ոստիկանների և մրցակից հայ մաֆիոզների դեմ: http://hetq.am/wp-content/uploads/2009/06/Hovo.jpg«Հովոն դասական կերպար է. եթե չունենք ազնիվ ոստիկան, ապա գոնե ազնիվ գողի կերպարին կարելի է հասնել»,- ասում է հայտնի բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը, որը խոստովանում է, որ հաճույքով դիտում է սերիալը: – Սերիալները կյանքի իրական արտացոլումն են»: Հարյուրավոր հայ հեռուստադիտողներ ակնհայտորեն համամիտ են նրա հետ: «AGB Nielsen Media Research» կազմակերպության երևանյան գրասենյակի տվյալներով` «Որոգայթն» ամենաբարձր վարկանիշն ունի վերջերս հարցման ենթարկված երևանցի հեռուստադիտողների շրջանում. 120 հարցված ընտանիքների 40 տոկոսից ավելին որպես ամենաշատ դիտվող ծրագիր նշել է այս սերիալը: «Արմենիա» հեռուստաընկերության երկու քրեական դրամաներ` «Կյանքի գինը» և «Դժբախտ երջանկությունը», ամենասիրված հաղորդումների շարքում զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը` ստանալով հարցված հեռուստադիտողների ձայների, համապատասխանաբար, 23,09 և 19,05 տոկոսը: Սերիալների «Ուժն է որոշում իրավունքը» սկզբունքով գործող հերոսները` ավազակների մի իսկական պատկերասրահ, շատերի համար կուռք են դարձել: «Տղամարդն այդպիսին պիտի լինի` իր խոսքի տերը, սկզբունքային ու հարցերին արագ լուծում տվող»,- «Եվրազիանեթին» ասում է երևանցի ուսանող Արամ Գալստյանը «Որոգայթի» Գոքորի մասին, որը սերիալի հանցագործ լավ տղերքից է: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ ծեծ ու ջարդով, սպանություններով հագեցած սերիալներում որպես հերոսներ ներկայացվող կերպարներն օգնում են փոխելու հասարակության կարծրատիպերը: «Ձևավորվում են նոր կուռքեր, նոր բարոյական ստանդարտներ, նոր վարքագիծ,- ասում է «Սոցիոմետր» հարցումային կենտրոնի ղեկավար Ադիբեկյանը: – Եվ հասկանալի է, որ այդ ամենի թիվ մեկ թիրախը երիտասարդներն են, և դա նաև հանգեցնում է հանցագործությունների աճի միտմանը»: Հայաստանի ոստիկանության տվյալներով` 2009 թ. առաջին եռամսյակում հանցագործությունների ընդհանուր մակարդակն աճել է 57 տոկոսով` 2008 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, ինչն աննախադեպ աճ է: Ոստիկանության հավաստմամբ` միայն մայիսի առաջին կեսին տեղի է ունեցել հինգ սպանություն: Թմրամիջոցների անօրինական առևտուրը քառապատկվել է, կտրուկ աճ է գրանցվել նաև ավազակախմբակային բռնությունների, բնակարանային գողությունների և հարձակումների ոլորտում: Մինչ Ադիբեկյանն ու այլ սոցիոլոգներ հակված են մեղադրելու հեռուստատեսությանը, ոստիկանությունը հիմնականում մեղադրում է Հայաստանի խորացող տնտեսական ճգնաժամը. «Մենք նման իրավիճակ ակնկալում էինք,- ասում է ՀՀ ոստիկանության խոսնակ գնդապետ Սայաթ Շիրինյանը: – Հանցագործությունների մեծ մասը սոցիալական շարժառիթներ ունի, իսկ համաշխարհային ճգնաժամն ուղղակիորեն ազդում է իրավիճակի վրա»: Այդուհանդերձ, Շիրինյանը պնդում է, որ այդ հարցում որոշակի դեր են խաղում նաև սերիալների «անարդար» դրվագները, որոնք նսեմացնում են ոստիկանի կերպարը: «Տեսարանները, որոնք ցույց են տալիս, թե ինչ հեշտ է մարդկանց խփելը, արյուն թափելը հարցեր լուծելու համար, ազդում են երիտասարդների վրա և կարող են նպաստել հանցագործությունների աճին»,- ասում է նա` ընդունելով, որ Հայաստանում հանցագործների «գերակշիռ մասը» մինչև 35 տարեկան է: «Շանթ» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Կարեն Արշակյանը չի ընդունում սերիալներին ուղղված քննադատությունը: Նրա խոսքով` հայերը պարզապես լավ հեռուստատեսություն են ուզում. «Որոգայթը» դաստիրակչական սերիալ է,- ասում է Արշակյանը: – Ֆիլմում ոստիկանը կաշառք չի վերցնում… Նույնիսկ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները` գլխավոր հերոսները, արդար են և պայքարում են արդարության համար»: «Շանթի» դերակատարների ընտրության (քասթինգի) մենեջեր Աննա Վոլկովան պնդում է, որ «Որոգայթի» հերոսներն ու դրվագների բովանդակությունը վերցված են առօրյա կյանքից: «Սա հանցավոր աշխարհի գովազդ չէ: Սա մեր հասարակությունում գոյություն ունեցող երևույթների մասին է, և այն, թե ինչպես են դրանք ազդում հեռուստադիտողի վրա` կախված է նրա սեփական ընկալումներից»,- ասում է Վոլկովան: Ինչ վերաբերում է սերիալներում ներկայացված ոստիկանության ավելի քան անճարակ աշխատակիցներին, ապա սոցիոլոգ Ադիբեկյանը համաձայն է, որ հեռուսատդիտողները ըմբռնումով են մոտենում այդ հարցին. «Ո՞վ կհավատա, որ կա ոստիկան, որը պայքարում է արդարության համար: Նման սոցիալական տիպաժներ չկան, որ իրական լինեն»,- ասում Ադիբեկյանը: Ըստ էության, ոստիկաններին գերազանցող հանցագործները դարձել են նոր վարքային մոդելներ` ասում է Երևանի պետական համալսարանի սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Նելլի Հարոյանը: «Թեև նրանք գողական աշխարհի ներկայացուցիչներ են, սակայն ունեն դրական կողմեր` սկզբունքային են, արագ կողմնորոշվող, ինքնավստահ և, ուստի, գրավում են հեռուստադիտողին»: Եթե Հարոյանն ասում է, որ ֆիլմների ազդեցությունն առավել ակնհայտ կլինի «որոշ ժամանակ անց», կրթության նախարարության մի պաշտոնյա պնդում է, թե հանրապետության հանրակրթական դպրոցներում [միջին և բարձր դասարաններում] այդ ազդեցությունն արդեն նշմարվում է: «Շատ ուսուցիչներ բողոքում են, որ երեխաներն այդ գողական բառապաշարով են խոսում, որ ամեն օր լսում են հեռուստաէկրաններից, և անկառավարելի են դառնում»,- ասում է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: – Սա խիստ մտահոգիչ է: Մենք չգիտենք, թե այս ամենը մեզ ուր է հասցնելու»: «Շանթի» ծրագրերի տնօրեն Արշակյանի կարծիքով` «Որոգայթի» նման սերիալները միայն կմոտեցնեն հայաստանցիներին իրականությանը: «Մարդը մարդ է, դրա համար էլ հասարակության կողմից ընդունվում է»,- ասաց նա` նկատի ունենալով սերիալի հանցավոր կուռքերին: Մարիաննա Գրիգորյան www.EurasiaNet.org Տես նաև՝
  2. Two Popular TV Actors Perish in Car Accident [ 2009/06/23 | 10:42 ] important society http://hetq.am/wp-content/uploads/2009/06/23_06-vtar.jpg Late last night, a car accident took the life of Gegham Ghandelyan and Aram Miskaryan, two well-known Armenian TV stars appearing in the popular series "Vorogayt". Mr. Ghandilyan, 35, played the character of "Gokor" and 36 year-old Mr. Miskaryan that of "Garik". http://hetq.am/wp-content/uploads/2009/06/23_06-vtar2.jpg Police report that the car was speeding along the Armavir-Etchmiadzin road when it struck a tree and flipped over in a ditch. The time of the deadly accident was put at between 11:00 and 11:30 p.m. http://hetq.am/wp-content/uploads/2009/06/23_06-vtar1.jpg Also in the car at the time of the accident was Edgar Ter-Abrahamyan, the serial's cameraman. He was seriously injured at taken to the Etchmiadzin Hospital. Mr. Ter-Abrahamyan was operated on but remains in critical condition. Reportage: Haykoush Aslanyan Photos: Gagik Shamshyan
  3. http://hetq.am/wp-content/uploads/2009/06/Goqor-Garik.jpg Զոհվել են «Որոգայթի» Գոքորն ու Գարիկը [ 2009/06/23 | 10:42 ] կարևոր, հասարակություն http://hetq.am/wp-content/uploads/2009/06/23_06-vtar.jpg Հունիսի 22-ին, ժամը 23-ից 23.30-ի սահմաններում Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի 15-րդ կմ-ի գյուղի հատվածում, գերազանցելով սահմանված արագությունը, մայթեզրի ծառերի մեջ է մխրճվել BMW մակնիշի 11 LS 602 համարանիշի ավտոմեքենան: Հարվածի հետեւանքով ծառը արմատախիլ է եղել, իսկ մեքենան գլորվել է ձորը: http://hetq.am/wp-content/uploads/2009/06/23_06-vtar1.jpg Վարորդը`«Որոգայթ» հեռուստասերիալի դերասան, 35-ամյա Գեղամ Ղանդիլյանը (Գոքոր), նույն ֆիլմց` 36-ամյա Արամ Միսկարյանը (Գարիկ), տեղում մահացել են, իսկ օպերատոր Էդգար Տեր-Աբրահամյանին մարմնական ծանր վնասվածքներով ու բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց: http://hetq.am/wp-content/uploads/2009/06/23_06-vtar2.jpg Հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանը տեղեկացրեց, որ թեև վիրահատությունը հաջող է անցել, բայց հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Վթարի փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի բաժնում հարուցվել է քրեական գործ: Հայկուշ Ասլանյան, լուս.` Գագիկ Շամշյանի
  4. MosJan

    Impressions Of The Day

    iy hima dilijani tsari sunk liner
  5. http://soft.areg.biz/downloads/poweroffice/download_ps_e.htm
  6. Մահմեդականացված հայերի որոշ մասը եկել է Հայաստան [ 2009/06/20 | 14:58 ] հասարակություն Շուշան Ստեփանյան http://hetq.am/wp-content/uploads/2009/04/tvardanyan_150409.jpg«Ընդհանրապես չի կարելի կիրառել մահմեդական հայ հասկացությունը, այդպիսի բառակապակցություն գոյություն չունի: Մենք պետք է կիրառենք մահմեդականացված հայերի սերունդներ»,-այսպիսի խորհուրդ տվեց Հայելի ակումբում պատմաբան Թամարա Վարդանյանը: «Իսկ բուդդիստ ամերիկացին նորմալ է՞» հարցին Թ. Վարդանյանը պատասխանեց, որ հայկական ինքնության մասին խոսելիս չի կարելի առաջնորդվել ընդունված տեսություններով: «Ազգերը իրենց ինքնության մակարդակով տարբեր են: Հայկական ինքնությունը շատ ավելի ձեւավորված եւ կայացած է, ուստի առաջնորդվելով այլ կատեգորիաներով` կընկնենք թակարդը: Ամերիկացին դա քաղաքացիություն է, եւ նրանք էթնիկ ընդհանրություն չունեն»,-ասաց Թամարա Վարդանյանը: 21-րդ դարում էլ, ըստ պատմաբանի, ինքնության խնդիրներում գործում է նույն տրամաբանությունը, ինչ առաջներում: Սակայն օրինակ Ադրբեջանն ու Վրաստանը սկսել են ավելի կարեւորել այդ հարցը, քան նրանց նախնիները. «Նրանք առաջ են քաշում մեկ ազգ, մեկ կրոն հասկացությունները: Այս տենդեցները մենք պետք է տեսնենք: Ադրբեջանում այսօր այլ ուղղություն են որդեգրել` ադրբեջանական իսլամ, ազգայնացված իսլամ»: Ըստ պատմաբանի` ինքնությունն ազգային անվտանգության կատեգորիա է եւ դրա լղոզումը մարտահրավեր է. «Մահմեդականացված հայերի որոշ մասը եկել է Հայաստան, որոշ մասը Ստամբուլում է: Հայրենադարձները շատ կարեւոր քայլ են կատարել, բայց կարեւոր է, թե այդ սերունդների մոտ հայրենիքի գիտակցությունն առկա է արդյոք, եւ որն է նրանց հայրենիքը: Ստամբուլի հայերի համար իրենց հայրենիքը Թուրքիան է, նրանք աշխատում են Թուրքիայի բարեկեցության համար»: Հայերի կողմից մահմեդականության ընդունումը պատմաբանի կարծիքով նշանակում է նաեւ նրանց աշխարհայացքի փոփոխություն, իսկ եթե հայը մահմեդականացվել է հանգամանքների բերումով, ապա «նրանք պետք է ապրեն, գոյատեւեն վերադարձի գաղափարով, եթե այդ չկա, ուրեմն նրանք հեռանկար չունեն»: http://hetq.am/wp-content/uploads/2009/06/20_06-G-Yazchyan.jpgՊատմաբան Գեւորգ Յազըճյանն էլ կարծում է, որ հայերը իսլամացել են բռնի ուժով. «Բայց միայն հայախոս քրիստոնյային էլ հայ չի կարելի համարել: Հայաստանում կան հայերի հին հավատքի դավանորդներ, ուստի վերցնել բանաձեւը` հայը հավասար է հայ քրիստոնյային, ուրեմն նրանք հայեր չեն, անհեթեթություն է»: Բանախոսը գտնում է, որ մահմեդական կրոն դավանողն իրեն հայ չի համարում. «Հայաստանը միակ երկրներից է, որտեղ իսլամական համայնք գոյություն չունի, դրանք քաղցկեղի նման են, դրանք կկլանեն եւ կփոխեն: Մեր պետությունը պատրաստ չի, մենք ազգային անվտանգություն չունենք, սրանք ազգային անվտանգության խնդիրներ են: Թուրքիայում այս հարցերով զբաղվում է իրենց ԱԱԾ-ի 6-րդ գլխավոր վարչությունը, որը կոչվում է հոգեբանական պաշտպանության, ուրեմն դա պետական խնդիր է նրանց համար: Ես չգիտեմ` մեր ԱԱԾ-ն նման հարցերով գոնե հետաքրքրվում է»: Նա դժբախտություն որակեց ցուցանիշը, որ երեք հազար սփյուռքահայերից միայն մեկն է Հայաստանի քաղաքացիություն ստանում. «Ուրեմն չկա հավատք պետության նկատմամբ»: Յազըճյանը հիմարություն է համարում նաեւ Հայաստանում տարածված այն տեսակետը, թե հայ ազգը բաղկացած է տարբեր էթնոսներից. «Այս տեսակետը արտահայտել էր նաեւ Իգոր Մուրադյանը, եթե ազգայնի անվտանգությունը գոյություն ունի, պետք է նրանից բացատրություն պահանջեր: Հայաստանում ապրում եւ ռուսերեն են խոսում օրինակ Իգոր Մուրադյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Ռուբեն Սահակյանցը, ուրեմն նրանք այս պետության նկատմամբ հավատք չունեն: Իսկ հայությունը չունի ինքնության խնդիր: Մեզ համար ինչ-ինչ անբարյացակամ տրամադրված ուժեր ստեղծում են ինքնության խնդիր»: Օրինաչափություններ գոյություն ունեն, որոնց վրայով, ըստ Յազըճյանի, չպետք է ցատկել. «Ինչպես Սերժ Սարգսյանը Նյու-Յորքում հաճոյանալու համար ասաց, թե մենք ինչու մշակութային, լեզվական, կրոնական տարբերություններ դնենք: Այ սիրելիս, ինչպես է այդ դեպքում որոշվում հայը»:
  7. New Armenian Spell Check Program 97% Accurate [ 2009/06/20 | 00:07 ] important technologies “Armenian PowerSpell 2009″ is an Armenian spell check program that its creator, Arman Boshyan, claims to be able to recognize 97% of the words currently in usage in Armenian. It was displayed at today’s DigiTec Business 2009 exhibition. The program, distributed by the company “Partev-Papyan”, makes corrections according to grammatical, punctuation and rules of syntax. It also includes a dictionary of abbreviations and offers translations of non-Armenian words. Mr. Boshyan told “Hetq” that, “We are dealing with one of the most difficult languages in the world. Word usage forms are so numerous that the program isn’t merely based on a dictionary. The program actually analyses the most correct usage form for each word in a given context.” Users of the program can add words that the program currently doesn’t include to the dictionary. This way, the 3% of unrecognized words is being constantly whittled down. Up till 2009, the program’s prototype had been distributed under the table. The new licensed version went on the market on March 1. The number of subscribers has reached 300; mostly government agencies and private companies. A yearly subscription cost 9,000 drams. Mr. Boshyan told “Hetq” that those found to using pirated copies of the program would be warned. If those violating licensing laws fail to stop using pirated copies they will be taken to court and sued to the tune of 900,000 drams. The program’s creator joked, “For us, the use of pirated copies is more to our benefit than licensed copies.” Two instances of pirate copies being used have already been uncovered. Fortunately, before a suit against them was filed, the offenders contacted “Armenian PowerSpell” and said they wanted to purchase legal versions of the program.
  8. American DNA Tests Confirm Body is That of Nazaret Berberian [ 2009/06/20 | 17:30 ] criminal The body found buried in a ditch alongside the Yerevan-Sevan highway on May 16, suspected to be that of American-Armenian businessman Nazaret Berberian, was verified by DNA testing that took place in the United States. This news was reported by Ara Manukyan, a representative of the Berberian family, who arrived from the United States. Mr. Berberian had gone missing after leaving his Yerevan apartment on April 25. A suspect has been arrested and charged with the murder of Mr. Berberian. Despite the fact that forensic experts in Armenia had verified the identity of the body, two friends of the deceased asked United States authorities to reconfirm the findings.
  9. Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել է [ 2009/06/20 | 17:30 ] քրեական http://hetq.am/wp-content/uploads/2009/05/07_05-nazareth-berberian.jpgԱմերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել է նաեւ Միացյալ Նահանգներում նշանակված ԴՆԹ հավելյալ փորձաքննությամբ: Այս մասին «Հետքին» հայտնեց ԱՄՆ-ից ժամանած Բերբերյանների ընտանիքի ներկայացուցիչ Արա Մանուկյանը: Հիշեցնենք, որ 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանն ապրիլի 25-ին` ժամը 20:00-ի սահմաններում, դուրս էր եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) եւ այլեւս չէր վերադարձել: Մայիսի 5-ին գործարարի անհետացման փաստով հարուցվել էր քրեական գործ` «Սպանություն» հոդվածի հատկանիշներով, իսկ 10 օր անց Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերեցին նրա դին: Թեեւ Հայաստանում նշանակված փորձաքննությունները հաստատել էին, որ հայտնաբերված դին Ն. Բերբերյանինն է, նրա ծանոթներից երկուսը կասկածի տակ էին դրել այդ հանգամանքը եւ դիմել ԱՄՆ-ի օգնությանը` ԴՆԹ հավելյալ փորձաքննություն իրականացնելու խնդրանքով:
  10. ‘Armenian v Turk’ as Boxing King Arthur challenged by ‘fellow German’ Fans hope “King Arthur” will still be all smiles after his June 27 bout By Suren Musayelyan ArmeniaNow reporter Published: 19 June, 2009 Article toolshttp://www.armenianow.com/images/printable_icon.gifprintable versionhttp://www.armenianow.com/images/emailthistoafriend_icon.gifemail to friendhttp://www.armenianow.com/images/comment_icon.gifcomments (0)share the article Boxing A German-Armenian thumper will be in the tenth defense of his professional boxing title against a fellow German challenger of Turkish descent next week. Sparring partners in their early days in professional boxing, International Boxing Federation (IBF) middleweight champion Arthur Abraham (dubbed King Arthur) and Hamburg-based Mahir Oral (dubbed Lion) will have a showdown in Berlin’s Max-Schmeling-Halle on June 27 in what in fact will be a home fight for King Arthur. “I have very good memories of this arena, particularly the fight with Khoren Gevor,” said Abraham, referring to the 11th round knockout against a fellow German-Armenian fighter in August 2007. Abraham (29-0, 23 KOs) and Oral (25-1-2, 10 KOs) are both 29 years of age. They sparred together in Cologne in 2003-2004 still as commencing professional boxers and both say they have been on good terms ever since. At the first press conference before the fight the two boxers spoke with respect about each other. Abraham said he took the fight seriously: “We are both sportsmen and are training hard. We both do our own job – he does his and I do mine – but of course I would be lying if I didn’t say I want to win. Afterwards, things will revert to how they were before.” And Oral said: “It was a great pleasure for me to hear that I was going to fight Arthur…We know each other from our early days as sparring partners, although now we have both matured. Arthur has become King and I have developed a lot too…” Abraham’s trainer Ulli Wegner said he expected a great fight on June 27. “Mahir is a great lad. We will let what happens in the ring decide who is the best,” he said. “…Boxing fans have had to witness a few bad fights recently and that is why we want to put on a particularly good show.” (Combined sources: Based on foreign media reports) Soccer Despite a 0-0 draw against Gandzasar, Yerevan’s Pyunik continues to be in the first place in Armenia’s Premier League championship, with equal points with second-placed Mika but with a game at hand. In other matches played over the weekend Ulis lost to Mika 1-2, Kilikia drew against Shirak 1-1 and Ararat lost to Banants 0-2. Mika beat Banants 2-1 in a match postponed from one of the previous rounds. Ararat, the club that was in a close contest with Pyunik for the championship title last season, thus suffered its eleventh defeat in as many games this year. It is now ten points behind Gandzasar and travels to play the latter on Saturday. In other weekend games (June 20-21), Shirak will host Pyunik, Banants will play Ulis and Mika will play Kilikia. (Source: Football Federation of Armenia) Chess WGM Lilit Galoyan finished in the seventh place (with 6 points) in the Maia Chiburdanidze Cup that recently ended in Tbilisi, Georgia, reports www.armchess.am. In a tournament that had brought together 57 female chess players, the other two Armenian representatives, WGM Lilit Mkrtchyan and WIM Siranush Andreasyan, scored 5 ½ and 5 points and finished 12th and 19th, respectively. Georgia’s Bela Khotenashvili and Lela Javakhishvili shared the top spot with 7 points each. (Source: www.armchess.am)
  11. Yervand jan ba petq er et anun tal ?? haziv g@luxners mi qich hangstatsela ba vor hima ga inch eq anelu ??
  12. MosJan

    Impressions Of The Day

    Arpa no more alcohol for you
  13. MosJan

    Impressions Of The Day

    HAmetsy Yervand jan HAmetsy
  14. MosJan

    Impressions Of The Day

    inch h@rashali or em antskatsrel iysor Ovkyanos , Aliqner, tetev HAykakan Khorovats, lav @enkerner, HOgevor yerashtutyun... n@ran Gini mi 2 kum, iy hima arden bari gisher bolornerin
  15. Lusine jan HAjis akanj mi dir mer tserukin, aseq khndrem te inchpes patjel n@ran
  16. Anushik jan she had to pay for it yes ?? before she walked a way so she did know the cost for 4 stars and 50+ starts are not the same
  17. Lusine jan do you have an idea how to punish Arpa PApik ?? PLease do tell
  18. estegh en asel 10 angam chami mek k@try http://abclocal.go.com/kabc/video?id=6870500 BELGIUM (KABC) -- A Belgian woman is suing over 56 stars tattooed on the left side of her face. Eighteen-year-old Kimberly Vlaeminck is suing a Romanian tattoo artist for about $14,000, the cost of removing the tattoos.
  19. EM jan yes NAzaretin Andzamb chem jamachum, na im m@terim barekami enkern er, asem hetevyal@ yerb 2000 tvakanin barekams asum er te Nazaret@ Yerevan e gnatsel , Araratum xali patrastelu gortsaran e hiummneel, yev nuynisk ir otarazgi knoj@ yev yerexannerin e tanelu HAyastan cheyi havatum, jishtn asats ir n@man apahovvats mard@ iren tuyl k@ta iyd tesak tsaxseri tak m@tni gortsaran batsy manavand yerb inq@ xalu gortsy mej er, isk te inchpes ir otarazgi knoj@ yev yerexanerin er tanelu HAyastan iyntegh el aprelu hamar da djvar er mi qich haskanal. bayst te mard@ arets, yev g@na tes or v@jarets ir kyanqi g@nov... Astvats Hogin Lusavori..
  20. Կալանավորվել է ամերիկահայ գործարարին սպանողներից մեկը. ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտված է [ 2009/06/15 | 18:59 ] Հիմնական թողարկում, քրեական Էդիկ Բաղդասարյան 07_05-nazareth-berberian«Ես պաշտոնապես հայտարարում եմ` սպանությունը Նազարեթ Բերբերյանի բիզնեսի հետ կապ չի ունեցել»,- «Հետք»-ին ասաց Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը: Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանն ապրիլի 25-ի երեկոյան իր բնակարանից դուրս էր եկել, եւ դրանից հետո նրա մասին որեւէ լուր չկար: «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանի «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Բերբերյանի անհետացման փաստով մայիսի 5-ին հարուցվել էր քրեական գործ` Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանություն», իսկ 10 օր անց Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերեցին նրա դին: Հեղեղատարի մեջ փոս փորելով` հանցագործները դիակը ծածկել էին քարերով եւ հողով: Ն. Բերբերյանի դին դեռեւս Երեւանում է: Նրա ծանոթներից երկուսը, դիակի ինքնության հավաստիությունը կասկածի տակ դնելով, ԴՆԹ հավելյալ փորձաքննության համար դիմել են Միացյալ Նահանգների օգնությանը: «Այն, որ նրանք դիմել են ԱՄՆ-ին ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու խնդրանքով, իհարկե, տուժողի իրավահաջորդի ցանկությունը եւ իրավունքն է: Բայց դիակի պարզման խնդիր չկա, այսինքն` դա միանշանակ Բերբերյանի դին է, որը հաստատվել է տարբեր փորձաքննություններով: Հետո՝ մենք դիակը հայտնաբերել ենք սպանությունը բացահայտելիս. հանցագործն է մատնանշել դրա տեղը»,- ասում է Աշոտ Կարապետյանը: Հանցագործություն կատարողը մատնանշել է դիակի թաղման վայրը, որտեղ կատարվել է արտաշիրիմում: Կողքին հայտնաբերվել են իրեղեն ապացույցները (Բերբերյանի տան սրբիչը): Աշոտ Կարապետյանը, «Հետքի» հարցերին պատասխանելով, նշել է. «Սա շահադիտական դրդումներով նախօրոք պլանավորված սպանություն էր: Բերբերյանի մտերիմներից մեկն է հանցագործությունը պլանավորել` դեռ սպանությունից մոտ 15 օր առաջ: Նա մանրամասն պլանավորել է, թե ոնց պետք է սպանությունն իրականացնի, ինչպես պետք է դիակը դուրս բերի շքամուտքից, որ մեքենայով տեղափոխի, ուր տանի եւ հետո ինչ գործողություններ կատարի, որպեսզի հերքի իր իսկ այլուրեքությունը: Սպանությունը կատարել է խեղդամահ անելու եւ «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով, այնուհետեւ հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխել է այն վայրը, որտեղ հայտնաբերել ենք դին: Դրանից հետո ավտոմեքենան տարել է օդանավակայան` տպավորություն ստեղծելով, իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր, որովհետեւ այն եղել է լիովին սարքին վիճակում, չթալանված, գործի է դրված եղել նույնիսկ անվտանգության ձայնաազդանշային համակարգը: Տանից գումար եւ ոսկյա իրեր հափշտակելուց բացի, հանցագործը վերցրել է նաեւ Բերբերյանի ճանապարհորդական ճամպրուկը, հագուստը՝ բաճկոնը, վերնաշապիկը, անդրավարտիքը, «Նոութբուք» տեսակի աշխատանքային համակարգիչը, իբր թե Բերբերյանը դուրս է եկել Հայաստանից, ու ինքն էլ ասում էր` ես գիտեմ, ոնց որ Բերբերյանն ունի նաեւ այլ անձնագիր: Այսինքն` դրանով իսկ նա կարողանում էր ինչ-որ տեղ իրավապահներին ապակողմնորոշել, որը, իհարկե, շատ կարճ տեւեց` 3-4 օր, որովհետեւ Բերբերյանի կորելուց 3-4 օր հետո արդեն քրեական գործ ենք հարուցել «Սպանություն» հոդվածի հատկանիշներով»: Նազարեթ Բերբերյանի սպանության համար ոստիկանությունը կալանավորել է նրա ընկերոջը՝ 1974 թ. ծնված Պետրոս Թեմիրյանին: Վերջինս ոչ մի տեղ չէր աշխատում: Հինգ տարի առաջ նա դատապարտվել էր անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն իրականացնելու համար: Բերբերյանի անհետացման մասին ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է տրվել ապրիլի 28-ին: Հաղորդում տվողի հետ եղել է նաեւ հանցագործը` Պետրոս Թեմիրյանը, որը զուգահեռ ուղղորդել է հաղորդում տվողին, թե` կարիք չկա անհանգստանալու, ես Բերբերյանի հետ խոսել եմ շաբաթ օրը (անհետացման օրը), ինքն ասաց, որ «հյուրեր ունի, իրանցով եմ զբաղված, վերջացնեմ հյուրերիս հետ կապված աշխատանքային զրույցը, կկապվեմ ձեզ հետ, բայց չկապվեց: Դե, հիմա մարդ ա, կարող ա գնացել ա Լոռու մարզ կամ մեկ այլ վայր, որովհետեւ ինքը սեր ուներ աղջիկների հետ ժամանակ անցկացնելու…»,- Կենտրոնի ոստիկանապետի փոխանցմամբ` ասել է հանցագործը: Պետրոս Թեմիրյանը միաժամանակ Բերբերյանի ընկերական շրջապատում լուրեր է տարածել, թե իբր նա Բելգիայում ունի առանձնատներ եւ չի բացառվում, որ մեկնել է հենց Բելգիա: «Սա էլ էր մտածված քայլ, ուղիղ չէր ասում ոստիկանությանը, որպեսզի իրեն ավելորդ հարցեր չտրվեին,- ասում է Ա. Կարապետյանը: – Մինչեւ Պետրոս Թեմիրյանին ձերբակալելն արդեն գիտեինք, որ հանցագործությունը կատարել է Բերբերյանի մտերիմը, եւ վերջինիս շրջապատում աշխատանքներ իրականացնելիս հասկացանք, որ, ամենայն հավանականությամբ, դա հենց Պետրոսն է արել»: Կարապետյանի խոսքերով` հանցագործը մեծ դժվարությամբ է պատմել հանցագործության բուն մեխանիզմը, քանի որ «ավելի շատ մտահոգված էր ոչ թե նրանով, որ կարող է դատապարտվել առանձնապես ծանր հոդվածով, անգամ ցմահ ազատազրկման, այլ նրա մոտ ավելի շատ խոսում էր ամաչկոտությունը, որ ես այս ինչ կեղտոտ քայլ եմ արել»: «Սպանությունը ուղիղ կապված է եղել բնակարանում առկա թանկարժեք իրերին եւ գումարին տիրանալու հետ: Ես պաշտոնապես հայտարարում եմ` սպանությունը Բերբերյանի բիզնեսի հետ կապ չի ունեցել: Գողոնի ընդհանուր չափը համարժեք է մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին»,- «Հետքին» ասել է Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը: Դժվար է պատկերացնել, որ Պետրոս Թեմիրյանը հանցագործությունը կատարել է միայնակ: Մեզ հաջողվել է պարզել նաեւ, որ Նազարեթ Բերբերյանի անհետանալուց հետո օգտագործվել են նրա կրեդիտ քարտերը: Հանցագործը կամ հանցագործները առեւտուր են արել «ՍԱՍ» եւ եւս մի քանի այլ խանութներում: Խանութներից մեկում Թեմիրյանը ծախսել է խոշոր գումարներ, իսկ այնուհետեւ փորձել են գնած ապրանքներն ավելի էժան գնով իրացնել: Նա, ըստ երեւույթին, այդպես փորձել է ձեռք բերել կանխիկ գումար: Նազարեթ Բերբերյանի ԱՄՆ-ում ապրող քույրը` Նուրիցան, այնքան էլ չի հավատում, որ եղբորը սպանել են կողոպտելու համար: Մեր հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց. «Դու հետեւիր, թե ով ինչ կանի հյուրանոցը ձեռք բերելու համար, կապերն էլ կտանեն այնտեղ»: Հիշեցնենք, որ Նազարեթ Բերբերյանը Երեւանի կենտրոնում կառուցում էր հյուրանոց: Մասնագետները դրա արժեքը գնահատում են 20 մլն դոլար: Ն. Բերբերյանը տարածքի հետ կապված խնդիրներ ուներ: Տարածքը, որի վրա կառուցվում է հյուրանոցը, դեռեւս ամբողջությամբ նրանը չէր: Ամերիկահայ գործարարի ընկերությունն այդ տարածքի միայն 50 տոկոսի մասով էր քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել:
  21. Զենք արտադրող ընկերություններն ընդդեմ հայկական բանաձևի [ 2009/06/16 | 12:58 ] քաղաքականություն http://hetq.am/wp-content/uploads/2009/06/Azg1.jpgԱնգլիական, ամերիկյան զենք և նավթ արտադրող խոշոր 5 ընկերություններ քարոզչություն են տարել ԱՄՆ-ի Կոնգրեսում Ցեղասպանության բանձևի վավերացման դեմ: Իրենց այս գործունեությունը նրանք գաղտնի են պահել` վախենալով հասարակական կարծիքից: Ինչպես «Նյու Յորք Թայմսն» է տեղեկացնում, մեկ անգլիական և չորս ամերիկյան ընկերությունները հայկական բանաձևի դեմ հանդես գալու և այլ ծրագրերի քարոզչության համար ծախսել են 14 միլիոն ԱՄՆ դոլար: Այս ընկերությունները զենք են վաճառում Թուրքիային: Իրենց քարոզչության մեջ ընկերությունները նշել են, թե հայկական բանաձևի վավերացումը դեմ է ԱՄՆ-ի ազգային շահերին: Կոնգրեսը գնաց «վաստակած հանգստի» Այսպիսով, մինչև սեպտեմբերի կեսը իշխանությունը ստացավ այն պակաող ժամանակը, որը նրան անհրաժեշտ է` վերադասավորելու ուժերը, նոր մեթոդներ որդեգրելու, «ուբոռկա» անելու սատարող ուժերի շրջանում, մարտավարություն և ռազմավարություն ընտրելու նրանցից յուաքանչյուրի նկատմամբ, ինչը նախագահ Սարգսյանն այդպես էլ ժամանակ չէր ունեցել անելու: Մարտի 1-ի և հետմարտիմեկյան իրադարձություններն այնպիսի գլխապտույտ արագությամբ զարգացան, ընդդիմության գործելակերպն այնպես էր նրան մտահոգում, որ նա այդպես էլ երբեք ժամանակ չունեցով շունչ առնելու և նոր` նախագահի ամբողջական կերպարի մեջ մտնելու, վերջնականապես աշխատանքի իր ընդգծված մեթոդները ցուցանելու համար: Իսկ հիմա, վերջապես, ընդդիմությունը նրան այդ հնարավորությունը տալիս է, ինչպես, ի դեպ, քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին, որոնք այսու հանգիստ կարող են իրենց անելիքն ու գործելակերպը ողջ ամառ ճշգրտել:
  22. norutyun che / sakayn tsavali e, mankata ashxatogh@ yerexayi arevtrov e zbaghvum...
  23. Մայրը վաճառել է երեխային [ 2009/06/17 | 15:39 ] կարևոր, քրեական Օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Գուգարքի բաժի աշխատակիցները, երեխա վաճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել 25-ամյա Նարինե Ջ.-ին: Պարզվել է, որ վերջինս դեռևս հղիության ընթացքում նախնական համաձայնության է եկել Աշիկ Հ.-ի հետ` ծննդաբերելուց հետո 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով վաճառել իր նորածին երեխային: Այս տարվա մարտի 3-ին ծննդաբերելուց հետո Նարինե Ջ.-ն մարտի 8-ին իր նորածին դստերը` Անուշ Ջ.-ին, հանձնել է Վանաձոր քաղաքի մանկատուն, ինչի դիմաց Աշիկ Հ.-ից մինչ օրս մաս-մաս ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 200 հազար դրամ, իսկ պայմանավորված գումարի մյուս մասը Աշիկ Հ.-ն պարտավորվել է վճարել երեխային երրորդ անձանց կողմից որդեգրելուց հետո: «Ձեռնարկվում են միջոցառումներ Աշիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
  24. let them learn to be on their own, enough sucking $$$ from everyone
×
×
  • Create New...