Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. yerb menq qnats eyiinq kam iyspes asats Athori yve $$$$ kriv eyinq talis.. tes te azerin ur e hasel ..... icnh e anum... iraru kokord krtselu poxaren kareli e ardyunavel gorts anel ...
  2. Շվեդական «Expressen» թերթը բացահայտել է Ադրբեջանի կողմից ֆինանասվորվող Յորան Լինդբլադի գործունեությունը 30 Մայիսի 2012 - 19:45 Ադրբեջանական լոբբիստի անփառունակ ճակատագիրը Կարեւոր այս բացահայտման առիթով Եվրոպայի Հայերի Համագումարը իր գոհունակությունն է հայտնել «Expressen» թերթին. «Բազմահազար ընթերցող ունեցող շվեդական «Expressen» օրաթերթի մայիսի 29-ի համարում հրապարակված՝ ««Մոդերաթ» կուսակցության բարձրաստիճան անդամի նոր պաշտոնը՝ սուր քննադատության առարկա» խորագրով հոդվածը իր տեսակի մեջ յուրահատուկ է: Հայ ընթերցողի համար Յորան Լինդբլադ անունը անծանոթ չէ: Իշխող կուսակցության այս բարձրաստիճան անդամը մինչեւ 2010 թվականը եղել է Շվեդիայի Ռիքսդագի պատգամավոր, Եվրոպառլամենտում մի ժամանակ եղել է Հայաստանի մասին զեկուցողը, ուր եւ ամբողջությամբ լծվել է Ադրբեջանա-թուրքական կառքին՝ ողջ կարողությամբ ծավալել հակահայկական գործունեություն: 2010 թվականի պառլամենտական ընտրություններին վարել է բացահայտ հակահայ եւ միակողմանի քաղաքականություն: 2009-ին Ռիքսդագում Ղարաբաղյան հիմնախնդրի մասին ներկայացրել է ադրբեջանամետ բանաձեւ, որի նմանակը կրկին անգամ Ռիքսդագին ներկայացրեց ազգությամբ թուրք պառլամենտականը: Երկու դեպքում էլ նախագծերը մերժվեցին: Նույն օրերին, Յորան Լինդբլադը, հայկական կողմին մեղադրել է իր անձի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի մեջ: Լինդբլադը ընտրվել է նաեւ Եվրոխորհրդի պառլամենտական ասոցիացիայի փոխնախագահ: «Expressen» թերթը մանրամասնորեն բացահայտելով Լինդբլադի գործունեությունը, որպես Եվրոպայում ադրբեջանական շահերի պաշտպանության ջատագով, գրում է. «Լինդբլադի ընտրվելուց ընդամենը մի քանի օր անց, նրա հետ կապնվում են «ադրբեջանական եվրոպական կազմակերպությունից» եւ այնուհետեւ 2010-2011 թվականներին սկսվում է նրա լոբբիստական աշխատանքը, նշված կազմակերպության Բրուսելյան գրասենյակում: Հիշյալ կազմակերպությունը հաստատուն կապեր ունի Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի հետ»: Թերթը մեջբերումներ կատարելով նաեւ «Վիքիլիքսից» մանրամասնորեն բացահայտում է ադրբեջանական նշյալ կազմակերպության իշխանածին էությունը, քողազերծում նրա ոչ անկախ եւ ոչ դեմոկրատական էությունը: Այնուհետ «Expressen»-ը անդրադառնում է նավթարդյունաբերության եկամուտներին, ալիեւյան կլանի ողջ գործունեությանը, որ թե տնտեսապես եւ թե քաղաքականապես «պատկանում են Ադրբեջանի բացարձակ վերնախավին եւ տիրում՝ ըմպելիքից խավիար արտադրող ընկերություններին»: Հոդվածը շվեդական Amnesty international-ի ներկայացուցիչ՝ Էլիզաբեթ Լոֆթգրենից հղում կատարելով, գրում է. «Նա, ով աշխատում է նման կազմակերպության մեջ եւ Ադրբեջանի համար կատարում է լոբբիստական ծառայություն, պետք է տեղյակ լինի, որ նպաստում է մարդկային իրավունքների ոտնահարմանը»: Երբ թերթի լրագրողը հարց է տվել Յորան Լինդբլադին իր ստացած վարձատրության չափի մասին, նա միմիայն ասել է, որ «դա պայմանագիր է իր եւ գործատուի միջեւ եւ ըստ պայմանագրի իրաունք չունի այդ մասին խոսել»: Օրինաչափության չհամընկնող այս «լոբբիստական» պաշտոնի ընդունման համար Յորան Լինդբլադը, ինչպես ասում են, չորս կողմից սուր քննադատության է ենթարկվել: Եվրոմինիստր Բիրգիտտա Օհլսոնը կտրուկ արձագանքել է.- «Եթե տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա դա խիստ մտահոգիչ է: Ադրբեջանը դիկտատորական երկիր է, ուր ռեժիմի քննադատությամբ հանդես եկող բլոգերները, ազատ լրագրողներն ու այլախոհները հալածանքի են ենթարկվում: Անընդունելի եւ դատապարտելի է, որ շվեդական պառլամենտի նախկին պատգամավորը տուրք վճարի ադրբեջանական հետաքրքրություններին»: Ադրբեջանական այս ողորմելի լոբբիստը քննադատության է արժանացել նաեւ իր իսկ կուսակցության՝ «Մոդերաթ»-ների կողմից. «Եթե իրականություն է, որ նա գործում է այդ ռեժիմի համար, ապա դա խնդրահարույց երեւույթ է, քանի որ հակասում է կուսակցության հիմնական արժեքներին»,- ասել է «Մոդերաթ»-ների խմբի ղեկավար Աննա Կինգբերգ Բաթրան: Սուր քննադատությամբ են հանդես եկել նաեւ «Կանաչ»ների եւ «Ձախ կուսակցության» ներկայացուցիչները: Ռիքսդագում եւ «Ձախ կուսակցության» արտաքին հարցերի հանձնախմբի ներկայացուցիչը այս կապակցությամբ ասել է, որ «նման գործելաոճը եւ դիկտատուրի կողմից վարձատրումը պարզ է, որ բացարձակապես անընդունելի է: Յորան Լինդբլադը պարզապես շատ վատ դատողություն ունի խնդրո առարկա հարցի վերաբերյալ: Իսկ եկամուտների ներկայացման առումով թեպետ թղթի վրա թվում է թե չկա կեղծիք, սակայն պարզ է, որ նա ոչ պարկեշտ կերպով ավելացրել է իրեն հասանելիք երաշխավորված եկամուտը»: Եվրոպայի Հայերի Համագումարը, լուսաբանող այս հոդվածի հրապարակման կապակցությամբ, իր գոհունակությունն է հայտնել «Expressen» թերթին, համոզում հայտնելով, որ Յորան Լինդբլադի ճակատագիրը սպասում է նաեւ բոլոր այն ծախու պաշտոնյաներին ու գործիչներին, ովքեր դավաճանելով իրենց խղճին ու մարդկության իդեալներին եւ անտեսելով պատմական ճշմարտությունները, կատարում են իրենց քաղաքական կյանքի ամենախոշոր սխալը: Եվրոպայի Հայերի Համագումար Տեղետվական գրասենյակ HayNews.am
  3. Համացանցում «հոկտեմբերյանի պլան» ու «էքստազի» են վաճառում 30 Մայիսի 2012 - 20:32 List.am-ում անհայտ մի անձ հայտարարություն է տարածել, որ վաճառում է «հոկտեմբերյանի պլան» ու «էքստազի»։ Հայտարարության հեղինակը գրել է, որ երաշխավորում է հաճախորդների գաղտնիությունը։ Հայտարարության մեջ զետեղվել է բջջային հեռախոսահամար։ Մենք փորձեցինք այդ հեռախոսահամարի միջոցով կապ հաստատել եւ ծանոթանալ ապրանքների գներին, սակայն հեռախոսահամարը գոյություն չունի։ Հաղորդագրության միջոցով կփորձենք կապ հաստատել «դիլլերի» հետ։ Նշենք, որ այս 2 «ապրանքներն» էլ իրենից ներկայացնում են թմրանյութ եւ այն վաճառելը ենթադրում է քրեական պատասխանատվություն։ HayNews.am
  4. MosJan

    Hamshentsa

    Համշենի տեղանունների բառաքննությունը ցույց է տալիս դրանց բուն հայկական լինելը. Լուսինե Սահակյան Վերջերս ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենի մանրատեղանունները» վերնագրով արժեքավոր աշխատությունը (հայերեն, ռուսերեն և թուրքերեն): Այն նվիրված է Թուրքիայի Ռիզեի նահանգի Համշենի, Չամլըհեմշինի (Ստորին Վիժե), Արտաշենի գավառների համշենցիների խոսակցական թուրքերենում այսօր էլ գործածվող հայկական մանրատեղանունների քննությանը։ Գրքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող բազմաթիվ մանրատեղանուններ հեղինակը գրառել է նշյալ շրջաններում 2010-11թթ. կատարած դաշտային աշխատանքների ընթացքում։ Այդ տեղանունների բառաքննությունը ցույց է տալիս, որ դրանք բուն հայկական են, նրանցում առկա են հին և միջին հայերենի արմատներ ու հիմքեր, բառակազմական ձևույթներ` հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքներից և թուրքերենից բխող հնչարտասանական նստվածքով։ Գրքի հեղինակը` Լուսինե Սահակյանն, այն փոքրաթիվ գիտնականներից է, ովքեր խորքային ուսումնասիրություններ են իրականացնում Համշենում, տեղում կատարում դաշտային աշխատանքներ, որոնց արժեքն ուղղակի անգնահատելի է: Ներկայացնում ենք HayNews.am-ի զրույցը գրքի հեղինակի հետ: -Տիկին Սահակյան, նախ շնորհավորում ենք նոր աշխատության լույս տեսնելու կապակցությամբ: Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Համշենի մանրատեղանունների խնդրին: - Մանրատեղանունների ուսումնասիրությունը խիստ կարևոր ոլորտ է, որը մեզանում շատ քիչ, իսկ Համշենի դեպքում գրեթե չի ուսումնասիրված: 2009 թվականին իմ ձեռքն ընկավ թուրք հեղինակ Ս. Արըջըի «Տամբուրի պատմությունը…» թուրքերեն գիրքը: Հեղինակը Համշենի մաքուր հայկական մանրատեղանունները ներկայացրել է իբրև թյուրքական ժառանգություն՝ կատարելով այդ տեղանունների ոչ գիտական ստուգաբանություններ, տալով անհեթեթ բառային մեկնություններ ու բացատրություններ: Հասկանալով, որ այս ամենը խիստ կարևոր է համշենագիտության և առհասարակ հայագիտության համար` որոշեցի զբաղվել այս հարցի ուսումնասիրմամբ: 2010 և 2011թթ. գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով այցելեցի ներկայիս Թուրքիայի Ռիզեի և Արդվինի նահանգների համշենցիների բնակավայրեր, նշեմ, որ խմբի կազմում էր նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Ձայն համշենական» թերթի խմբագիր Սերգեյ Վարդանյանը: Այդ աշխատանքների ընթացքում ինձ հաջողվեց գրառել մեծ թվով հայերեն մանրատեղանուններ կամ այլ բնորոշմամբ՝ ժողովրդական տեղանուններ, ինչպես նաև մի շարք կենցաղային բառեր, մեղվապահությանն առնչվող տերմիններ, ժողովրդագրական փաստեր, արձանագրել երգեր ու պարեր: Արժեքավոր լեզվական փաստեր գրառեցի Արտաշենի գավառի Օջե գյուղում, Չամլըհեմշինի գավառի Մաքրևիս, Չինչիվա, Տափ, Եղնովիտ գյուղերում, ինչպես և Ռիզեի Չայելի գավառի Սենոզի շրջանում։ Վերջինս հայկական աղբյուրներում հիշվում է Սենեձոր տարբերակով: Ինչպես ասում էին տեղացի մեր ընկերները, վերջին հարյուրամյակում, երևի միակ հայերն էինք, որ ուսումնասիրություններ կատարելու նպատակով այցելում էինք Սենոզի համշենցիների գյուղերը: Այստեղ՝ Ջութինչ գյուղում, ես գրառեցի բացառիկ մանրատեղանուններ և այլ լեզվական փաստեր: Նշեմ, որ մանրատեղանունները հայտնի են միայն մարդկանց որոշակի խմբին: Դրանք փոքր միավորների՝ արոտավայրերի, կալերի, ճահիճների, անտառների, բլուրների, գետակների, առվակների, հանդերի, ձորակների, ջրհորների անուններ են, որոնք հիմնականում կազմվում են տեղական բարբառային բառապաշարից և տեղական աշխարհագրական տերմիններից, որոնց ձևավորման մեջ որոշակի տեղ ունեն հատուկ գոյականների տեսակները։ Մանրատեղանուններն ավելի մանրմասն պատկերացում են տալիս տվյալ տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսականության, բնակչության զբաղմունքի, լեզվական իրողությունների մասին։ Հիմնականում օգտագործվում են խոսակցական լեզվում։ Այս նոր գրանցումների ընթացքում պարզ դարձավ մի կարևոր երևույթ, եթե տարածագոտու առավել մեծ վարչական միավորների անունները՝ մակրոտեղանունները՝ շրջան, ավան, գյուղ, ժամանակի ընթացքում թուրքացման քաղաքականության արդյունքում կրել են մասնակի կամ ամբողջական փոփոխություններ (այդ մասին տես՝ TURKIFICATION OF THE TOPONYMS IN THE OTTOMAN EMPIRE AND THE REPUBLIC OF TURKEY, Montreal – Arod Books, 2011, http://www.ararat-center.org/upload/files/Toponym_Lusine.pdf), զանազան աղավաղումներ, ապա Չամլըհեմշինի, Արտաշենի, Սենոզի գավառների համշենցիների մանրատեղանունները, չնայած իրենց բարբառային հնչարտասանական դրսևորումներին, զարմանալիորեն մնացել են ավելի մաքուր, երբեմն՝ անաղարտ։ Բերեմ մի քանի օրինակ՝ գրառածս մանրատեղանուններից՝ Աղփիափ (աղբյուրի ափ), Ացկող (Աչկող), Դոցխաբակ (Տոսախի (ծառատեսակ ) բակ), Ընգեզութ (Ընկուզուտ), Լորութ (Լորուտ), Խացթուր (Խաչդուր), Ջանջաղբուր (Ճանջաղբյուր), Ձիվաղնութ (Ծվաղենի-ծառատեսակ՝ բալ հիշեցնող պտուղներով), Փագենդեղ, Քարափ, Օձուտ և այլն։ -Իսկ տարբերություն կա՞ տարբեր շրջաններում բնակվող համշենցիների, նրանց ինիքնության ընկալումների միջև: -Թուրքական այդ մեծ օվկիանոսում Արդվինի նահանգի համշենցիները կարողացել են պահպանել հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքը, ինչի շնորհիվ Արդինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիների մի մասը ընդունում է իր հայկական ծագումը։ Բայց ընդամնենն այդքանը։ Նշեմ, որ նրանց միջավայրում տարածված են մարքսիստական, ըստ այդմ՝ աթեիստական գաղափարները, որոնք իմ կարծիքով, որոշակի հոգեբանական ինքնապաշտպանական դեր են կատարում իսլամական-թուրքական միջավայրում։ Սակայն նրանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր ընդհանրապես խուսափում են իրենց ծագման մասին խոսել կամ իրենց համարում են թուրք, իսկ լավագույն դեպքում՝ համշենցի (հոմշեցի)։ -Իսկ Ռիզեում իրավիճակն ինչպիսի՞ն է։ -Նշեմ, որ Ռիզեի համշենցիները, ի տարբերություն Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիների, իսլամացման-թուրքացման քաղաքականության հետևանքով արդեն մոռացել են Համշենի բարբառը, խոսում են թուրքերեն։ Ոմանք, թեև ընդունում են իրենց հայկական ծագումը, սակայն անմիջապես հավելում են, որ արդեն թուրքացել են։ Նրանց միջավայրում քարոզվում է այն տեսակետը, որ նրանք սերվել են թյուրքական ցեղերից։ Այսօր համշենցիների մեծամասնությունը մերժում է իր հայկական ծագումը։ Այժմ էլ Ռիզեի մի շարք շրջաններում արմատական իսլամը շարունակում է ամուր դիրքեր ունենալ։ Թեև այստեղ մարքսիզմի գաղափարակիրների նույնպես հանդիպեցինք, սակայն սկսած 1950-ական թթ. Թուրքիայում զարգացում և տարածում ստացող իսլամական կառույցները լրջորեն ազդել են Ռիզեի համշենցիների վրա։ Խիտ բնակեցված գյուղերում և վարչական կենտրոններում բացվել են ղուրանի շրջանային, անգամ գիշերօթիկ դասընթացներ, շատացել են մզկիթները, որի հետևանքով համշենցիների մեջ կարելի է հանդիպել մոլեռանդ մուսուլմանների։ -Ի՞նչ պատմական վայրեր այցելեցիք: Ի՞նչն է տպավորել Ձեզ: -Տեսանք Արդահանի գավառի Բաղդաշան գյուղի մոտ գտնվող Բագրատունիների կիսաքանդ բերդը, Արդանուջի Ջեհեննեմ դերեսին (Դժոխքի ձոր), որի ժայռից ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայերի են ցած նետել, եղանք Մաքրիյալի կիսաքանդ ուղղափառ եկեղեցում, Չամլըհեմշինի Զիլ/Զիր (ներքին) բերդում, պատմական Եղնովիտ, Տափ գյուղերում, բարձրացանք Վերջենիկ լեռան ամենավերին լանջը, եղանք համշենցիների տարբեր յայլաներում։ Կուզենայի առանձնացնել, որ արժեքավոր գրառումներ եմ կատարել նաև Գիթոյի (Քիթո), Այդերի (Արտեր), Ջրհովիտի յայլաներում: Առհասարակ, ողջ ուղևորության ընթացքում առանձնակի տպավորություն էր գործում Համշենի բնաշխարհն՝ իր յուրահատկություններով։ Թավշյա կանաչ, անանցանելի և ստվարախիտ դարավոր անտառների գլխին քողի նման իջնող մուժը, արագահոս ֆորթունա, Խալա, Համշեն գետերը, նրանց վրա կառուցված հին, կամարատիպ կամուրջները, 19-րդ դարից, միգուցե ավելի հին, մնացած փայտաշեն գեղեցիկ տները, այս ամենն էլ՛ ավելի գունազարդող համշենցի կանանց տարազը, հատկապես գլխաշորերը (փուշի), որոնց կապելու ձևը հատուկ է միայն այս շրջանին, անասելի հմայիչ էին։ Չափազանց հետաքրքիր էր Եղնովիտ գյուղում «Քարթալ» հյուրատան տիրուհու հետ ունեցած մեր զրույցը: Հալիդե Յըլդըրդմը պատմեց, որ իր մայրը հիշում էր, որ մորեղբայրները հայեր են եղել, և այդ ժամանակ` երեք սերունդ առաջ, այնտեղ մոտավորապես 50-60 տուն հայ և 5-6 տուն թուրք բնակիչ է ապրել։ Մորից լսել է նաև, որ հայերը հավատարիմ էին իրենց կրոնական ծեսերին (Զատիկի տոնին նրանք ձու էին ներկում), չէին ցանկանում կրոնփոխվել, դիմադրում էին։ Ըստ իր մոր պատմածի՝ մի օր թուրք զինվորները նրանց քշում են գետից այն կողմ` դեպի լեռները, որտեղ էլ նրանցից շատերը զոհվում են։ Թե որ թվականներին է վերաբերում այս եղեռնագործությունը, չկարողացանք պարզել։ Սակայն մոտավոր հաշվումներով, այն պետք է տեղի ունեցած լիներ XIX դարի վերջին կամ XX դարի սկզբին, այսինքն՝ երեք սերունդ առաջ: -Իսկ այժմ Թուրքիայում որքա՞ն համշենցի է բնակվում: -Գրքում տեղ են գտել նաև գրառումներ համշենցիների թվի մասին, որպես հիմք ընդունել եմ տեղացի մտավորականների վկայությունները: Ըստ այդմ, Արդվինի նահանգի Խոփա և Բորչկա գավառներում բարբառակիրների թիվը հասնում է 25 հազարի, իսկ ողջ Թուրքիայում` 30-35 հազարի: Արդվինի նահանգի ողջ բնակչության թիվը 2012 թվականին ըստ հասցեների արված թուրքական պաշտոնական մարդահամարի տվյալների՝ 166. 394 հազար է։ Արդվինում ապրում են նաև մուսուլման լազեր, վրացիներ։ Ռիզեի նահանգում թուրքախոս համշենցիների թիվը, համշենցի մտավորականներ Ուղուր Բիրյոլի, Քեմալ Նաբիի, Ադնան Գենչի և այլոց համաձայն, 25-30 հազարի է հասնում, իսկ ողջ Թուրքիայում ռիզեցի համշենցիների թիվը 50-60 հազար է։ Ըստ այդմ էլ՝ ծագումով ռիզեցի և արդվինցի համշենցիների թիվը Թուրքիայում շուրջ 90-100 հազար է: Մալաթիայի Ինոնյուի անվան ինստիտուտի հաշվումների համաձայն համշենցիների թիվը Թուրքիայում 13 հազար է կազմում, ինչը մեր կարծիքով միտումնավոր պակասեցված է և իրականությանը չի համապատասխանում։ Թուրքիայիում նոր չէ, որ կեղծում են ազգային պատկանելությանը վերաբերող մարդահամարները։ -Միթե՞ Ռիզեի նահանգում այդքան քիչ համշենցի է մնացել։ -Այո՛, ժամանակի ընթացքում համշենցիներն արտագնա աշխատանքի են դիմել՝ հաստատվելով Թուրքիայի և այլ երկրների քաղաքներում, և այսօր, օրինակ՝ Արտաշենի գավառում տեղացիների վկայությամբ համշենցիների թիվը հասնում է 3 հազարի, Սենոզի շրջանում՝ 8 հազարի, Չամլըհեմշինում որպես հիմնական բնակիչ մնացել է շուրջ 2400-2500 համշենցի։ Ամռանը նրանց թիվը հասնում է 6-7 հազարի։ Գյուղերն այցելելիս մենք նույնպես տեսանք բազմաթիվ դատարկված ու փակ տներ։ Ռիզեի նահանգի բնակչության թիվը 2012 թվականին, ըստ հասցեների արված, թուրքական պաշտոնական մարդահամարի տվյալների 323.012 հազար է կազմում։ Ռիզեում ապրում են նաև մուսուլման լազեր, վրացիներ, ավելի քիչ` թուրքեր։ Մեծամասնություն են կազմում լազերը։ Լազերի պարագայում ևս Մալաթիայի Ինոնյուի անվան ինստիտուտի հաշվումները միտումնավոր պակասեցված են։ Ըստ նրանց՝ ողջ Թուրքիայում ապրում է 80 հազար լազ։ Այնինչ լազերի թիվը ոչ պաշտոնական տվյալներով 250-300 հազարի է հասնում, որոնց մեծ մասն ապրում է Ռիզեի նահանգում։ -Խոփայի երիտասարդ համշենցիների շրջանում ինչպե՞ս է ընկալվում իրենց տեղական խոսվածքը: -Երիտասարդների միջավայրում համշենցիների խոսվածքը մոռացության է մատնվում: Այս պատճառով Ստամբուլում համշենցի մտավորականները ստեղծել են «Հատիկ» հասարակական-մշակութային կազմակերպությունը, որի նպատակն է պահպանել և մոռացումից փրկել իրենց սովորույթները, երգը, պարը, խոսվածքը: -Ինչո՞ւ որոշեցիք ձեր ուսումնասիրությունը նաև թուրքերեն հրատարակել։ -Հետևյալ պատճառներով՝ հակահարված հասցնելու այն թուրք կեղծարարներին, ովքեր ձգտում են կեղծել Համշենի պատմությունը և մերժել հայկականության որևէ հետքի գոյությունը։ Բացի այդ, Ռիզեի նահանգի համշենցիները թուրքացման քաղաքականության արդյունքում, կորցնելով իրենց հայկական ինքնությունը, մոռացել են նաև մանրատեղանունների հայերեն իմաստները, և շատ դեպքերում, ընկնելով թուրքական քարոզչության ազդեցության տակ, կարծում են, որ իրենց խոսակցական թուրքերենում առկա բարբառային բառերը, տեղանունները ևս ունեն թյուրքական ծագում։ Նաև ցույց տալու, որ լեզվական, ժողովրդագրական իմ դաշտային գրառումները հավաստի են, և ես չեմ խուսափում անգամ այն թուրքերենով համշենցիների միջավայրում տարածել։ Վերջում ցանկանում եմ ընդգծել, որ Համշենի և առհասարակ Արևմտյան Հայաստանի մանրատեղանունները, կամ ժողովրդագրական տեղանունները, հայոց պատմական հիշողության ու մշակույթի ժառանգության անբաժան մասն են։ Սակայն թուրքական միջավայրում գտնվելու, ժամանակին չգրանցվելու և տեղի բնակչության սերնդափոխության հետևանքով՝ դրանք կարող են մոռացության ու կորստի մատնվել։ Ուստի դրանց բազմակողմանի ուսումնասիրությունը պետք է ներառվի հայ պատմաբանասիրության օրակարգում։ -Նախատեսու՞մ եք նոր աշխատություններ հրատարակել: - Մոտ ապագայում հրատարակության եմ պատրաստում մեկ այլ գիրք, որն ավելի ընդգրկուն տեղեկություններ է պարունակելու Համշենի մասին: Հուսով եմ` դաշտային աշխատանքների ժամանակ ձեռք բերածս բոլոր նյութերը կկարողանամ մեկտեղել այդ աշխատության մեջ: Զրույցը վարեց Գևորգ Պետրոսյանը HayNews.am
  5. Փակ շուկայի պահպանության ակցիան վերածվեց հակաակցիայի. տեղի բնակիչների սիրտը «City» է ուզում (լուսանկարներ, տեսանյութեր) Ճարտարապետական հուշարձանների ցանկում ընդգրկված Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Փակ շուկայի քանդման աշխատանքներից վրդովված մի խումբ քաղաքացիներ, որոնք արդեն իսկ հավաքվել են «Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնության ներքո, այսօր դուրս էին եկել բողոքի ակցիայի: Իսկ մինչ նրանք փորձում էին պարզել, թե ի՞նչ իրավական հիմքեր կան շուկան քանդելու համար, տեղի բնակիչներն էլ իրենց հերթին դուրս եկան ընդդեմ ակցիայի մասնակիցների: Բնակիչները վստահեցրեցին, որ ուրախ են, որ Փակ շուկան քանդում են, քանի որ ըստ նրանց՝ վերջապես տարածքը կազատվի աղբավայրից և մյուսների պես իրենք էլ կօգտվեն «բարեկիրթ առևտուր անելու հնարավորությունից»: «90-ականներից հետո այստեղ էլ շուկա չկար։ Ավելի լավ է քանդեն, վերացնեն, տուրիստն էլ գա լավ զգա, բնակիչներն էլ լավ զգան»,- ասաց բնակիչներից մեկը: «Ժառանգություն» կուսակցության գործող պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ով ակցիայի մասնակիցների շարքերում էր, հետաքրքվեց, թե զբոսաշրջիկները սուպերմարկետ չե՞ն տեսել, որ պետք է գան և դրանից լավ զգան: Հավաքվածները հակադարձեցին. «Զիբիլի մոտ կանգնում է, նկարում ու խայտառակելով մեզ՝ գնում»: Քանդմանը դեմ քաղաքացիները փորձեցին բնակիչներին բացատրել, որ գուցե ընդամենը պետք է պահանջել իշխանություններից ոչ թե քանդել, այլ վերանորոգել և տարածքը մաքուր պահել: «Տղա ջան տանիքը կաթում էր, փլվում էր ամբողջությամբ, հնարավոր չէր վերանորոգել»,-պնդեցին նրանք և բորբոքված ավելացրեցին. «Լավ էլ հավաքվել եք, բա մինչև հիմա գայիք, տեսնեիք ոնց ենք ապրում. մարդիկ սոված հացին կակա են ասում, դուք եկել եք հուշարձան եք պահպանում»: «Եթե սուպերմարկետ դառնա արդեն հաց կունենա՞ք»,- հարցրեց Ստյոպա Սաֆարյանը: Բնակիչները միաբերան նշեցին. «Այո, ամեն մեկը կմտնի ու աշխատանք կունենա»: Իսկ շուկայում աշխատելուն նրանք կտրականապես դեմ էին: Բոլոր դեպքերում, Ստյոպա Սաֆարյանը ակցիայից հետո նշեց, որ գնալու է ոստիկանություն և որպես ՀՀ քաղաքացի երեկ երեկոյան կատարված, իր խոսքով, հանցագործության մասին հաղորդագրություն կտա: «Նաև այն փաստը, որ մինչև այս պահը շենքի տարածքում փակցված չէ շուկայի կառուցապատմանը վերաբերող որևէ ցուցանակ, որը հանրությանը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչ տեսք է ունենալու այս շենքը նման միջամտություններից հետո: Սա վկայում է, որ թույլտվություններ չկան»,- ասաց նա: Սաֆարյանը հիշեցրեց, որ, երբ իրենք հարցը ԱԺ-ում բարձրացրեցին, Մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ աշխատանքները դադարեցվել են և կառուցապատողի հետ նախարարությունը քննարկելու է հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ նորմերը, որոց հետո արդեն կշարունակվեն աշխատանքները: «Ակնհայտ է, որ հայտարությունները եղել են սուտ, կեղծիք, որևէ պայման չի կատարվել»,-ասաց նա: Ստյոպա Սաֆարյանը տեղյակ էր, որ շուկայի տերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է. «Կամ նրա կինը, ինչպես ինքն է հավատացնում»: Նա եզրակացնում է. «Այս վանդալիզմը տեղի է ունենում ընտրություններից հետո, երբ այլևս պոպուլիզմ խաղալու կարիքը չկա, կատարվում է այն ժամանակ, երբ կառավարությունը լուծարման փուլում է, այսինքն՝ անտերություն է և որևէ գերատեսչություն չի կատարում իր պարտականությունները»:
  6. ՀՀԿ–ական նորընտիր պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը Ազգային Ժողովում բազմաթիվ խնդիրներ է տեսնում լուծելու՝ «քաղաքի արտաքինից սկսած՝ մինչև հենց Ազգային ժողովում «միջհարաբերությունները»» (թերևս միջմարդկային հարաբերությունները – Tert.am)։ Նման կարծիք Tert.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստը՝ միաժամանակ նշելով, որ նույնիսկ լրագրողների մեջ կա «այդ մշակույթի» պակասը։ Տիկին Պետրոսյանը, մասնավորապես, դժգոհ է այն «տգեղ հայերենից», որով ներկայացվում են հոդվածները, ինչպես նաև դրանցում արտահայտվող վերաբերմունքը «սիրած կամ չսիրած» անհատի նկատմամբ։ Երգչուհի–պատգամավորը նաև ասել է, որ շարունակելու է արվեստագետի իր գործը և հանդես է գալու համերգներով։ «Երգը չի կարող կորել, որովհետև դա ես եմ, դա իմ էությունն է»,– ասել է նա։ Շուշան Պետրոսյանը ասել է նաև, որ հասցրել է ծանոթանալ «ԱԺ կանոնակարգ» օրենքին։
  7. Թուրքիայում խուճապ է լահմաջունի պատճառով lahmajun - a new hysteria in turky լահմաջուն lahmaǰun or լահմաջո lahmaǰo Մայիս 30, 2012 | 06:16 Թերթը գրում է, որ փախլավայից եւ թուրքական սեւ սուրճից հետո հիմա էլ թուրքերը մտավախություն ունեն, որ հայերն «իրենց ձեռքից կտանեն իրենց լահմաջունը»:Թուրքիայում նման խուճապի պատճառը ռեստորանային ցանցի սեփականատեր Թահիր Թեքին Օզթանի հայտարարությունն է, որ ինքը տեսել է, թե ինչպես են Սերբիայում հայերը լահմաջոն (լահմաջունը) որպես «հայկական պիցցա» ներկայացրել: «Մենք մեր խոհանոցին լավ տեր չենք կանգնում: Մեր ճաշատեսակներին շատ երկրներ են փորձում տիրանալ, ինչպես որ փախլավային հույները տիրացան»,- ասել է նա:
  8. http://www.youtube.com/watch?v=kgzeVBB4ZQ8&feature=youtu.be
  9. Մայիս 29, 2012 | 17:43 Մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետատարանը համատեղ հաղորդագրություն են տարածել` Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի շենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հաղորդագրությունում ասվում է. «Մայիսի 27-ի երեկոյան քանդվել են Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնյա կամարաձեւ կոնստրուկցիաները: Նույն օրը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մասնագետների ծածկած շուկայի տարածք այցի արդյունքում արձանագրվել է 6 կամարաձեւ թաղերի փլուզում: Ըստ «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ տնօրինության` Մաշտոցի պողոտայի կողմից ստորգետնյա /հիմքերի/ հատվածում ուժեղացման համար իրականացվող նախապատրաստական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է, որ շինության նախկինում քանդված հետնամասի հատվածում առկա երկաթբետոնյա կամարաձեւ կոնստրուկցիաներում առաջացել են տեղային փլուզման երեւույթներ: Անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար կառուցապատողի կողմից որոշվել է անհապաղ քանդել փլուզվող մեկ կամարը, սակայն քանդման աշխատանքներ իրականացնելիս վնասվել եւ հետագայում փլուզվել են նաեւ մինչեւ դեֆորմացիոն կար հասնող, միմյանց հետ կապակցված հաջորդ միաձույլ կողավոր թաղերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի վիճակը պահանջում էր համապատասխան կառույցների հրատապ միջամտություն՝ մայիսի 27-ի երեկոյան աշխատանքները դադարեցվել են եւ մայիսի 28-ին շինության առկա վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների եւ հրավիրված մասնագետների կողմից տեղում կատարվել է առկա վիճակի ուսումնասիրություն եւ կազմվել է փաստագրման արձանագրություն: Հիշեցնում ենք, որ կառուցապատողն ուներ միայն ստորգետնյա հատվածի վերաբերյալ շինարարական թույլտվություն, եւ Ծածկած շուկայի ստորգետնյա ավտոկայանատեղիի ու պահեստային տարածքի կառուցման աշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից 30. 03. 2012 թ. համաձայնեցված աշխատանքային նախագծով: Դեռեւս մայիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցը այցի ժամանակ փաստել էր, որ աշխատանքները իրականացվում են միայն ստորգետնյա հատվածում: Միաժամանակ հայտնում ենք, որ նախկինում շինությունում կատարված անօրինական շինարարական աշխատանքները դադարեցվել էին եւս 2 անգամ: Դեռեւս սույն թվականի մարտի 7-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել էր շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ուժեղացման եւ վերականգնման էսքիզային նախագիծը` կից ներկայացված Ծածկած շուկայի շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ «Քաղսեյսմշին հետազոտում» ՍՊԸ-ի կողմից 30. 05. 2011 թ. տրված եզրակացությամբ (այստեղ շենքը գնահատված է որպես 3-րդ աստիճանի վթարային կառույց): Գիտամեթոդական խորհուրդը, հաշվի առնելով շինության առկա փոփոխված իրավիճակը եւ ելնելով շուկայի հետագա անվտանգ շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներից, առաջարկել է ՀՀ մշակույթի նախարարությանը դիմել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար: Ս. թ. մարտի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության կողմից շուկայի տեխնիկական վիճակի եւ վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ եզրակացությունը, որում շինության վիճակը գնահատվել է խիստ վթարային, եւ առաջարկվել է ապամոնտաժել առկա երկաթբետոնյա կոնստրուկցիաներն ու դրանք փոխարինել նորերով: Խնդրին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը Երեւանի քաղաքապետարանին տրամադրել է վերոնշյալ եզրակացությունները եւ Ծածկած շուկայի վերակառուցման ու վերահատակագծման էսքիզային նախագիծը` խնդրելով կազմել եւ ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել Կենտրոնական ծածկած շուկայի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, որում հաշվի կառնվեն տրված տեխնիկական եզրակացությունների պահանջները ու հուշարձան-շենքի արտաքին եւ ներքին տարածքի գեղարվեստական, ճարտարապետական ու ծավալատարածական լուծումները: Քաղաքապետարանի կողմից կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը նախարարության դիտողություններով եւ առաջարկություններով վերադարձվել է ս/թ ապրիլի 17-ին` լրամշակման: Միեւնույն ժամանակ Երեւանի քաղաքապետարանը հարցը քննարկել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական եւ ինժեներական հանձնաժողովումներում: Շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակից ելնելով` շուկայի տարածքում աշխատանքները դադարեցվել են: ՀՀ մշակույթի նախարարի եւ Երեւանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: Հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը»:
  10. some of teh news ag. are saying that it was a cell phone vertu, not a gun
  11. Մայիս 29, 2012 | 20:39 Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 29-ին, տեղի է ունեցել Մարիամ Գեւորգյանի գործով դատավարության երկրորդ նիստը, ով ամուսնու եւ սկեսուրի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել: Առաջին նիստի ժամանակ (մայիսի 14-ին) դատավորը բավարարել է մեղադրվող Հայկանուշ Մելիքյանի (սկեսուր) պաշտպանի` նկարահանումներն արգելելու մասին միջնորդությունը, իսկ արդեն այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ դատական նիստը դռնփակ անցկացվի: Դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է այս գործով անցնող մյուս տուժողի՝ Մելինե Բայաթյանի եւ ամբաստանյալ Հայկանուշ Միքայելյանի պաշտպանների միջնորդությունը՝ դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ Մարիամ Գեւորգյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանն այսօր «Ա1+»-ին հայտնել է, որ միջնորդության բավարարումից հետո, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին, իսկ միջնորդությունը հիմնավորելու համար երկու օր ժամանակ է խնդրել։ Դատական նիստը կշարունակվի հունիսի 1-ին։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հարսներին դաժանաբար ծեծի եւ կտտանքների ենթարկելու մեջ մեղադրվող սկեսուրի հանդեպ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Համաձայն կազմված մեղադրական եզրակացության` Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է եւ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առանձին դաժանությամբ խոշտանգում) եւ 113 -րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Նշենք նաեւ, որ Հայաստանի Ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքի կողմից 10.11.2010 թվականին հարուցվել է քրգործը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, այն է` առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Քրեական գործի հարուցման առիթ են հանդիսացել Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բայաթյանի եւ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի Մարիամ Գեւորգյանի` հանցագործության մասին ներկայացված գրավոր հաղորդումներն այն մասին, որ Հայկանուշ Միքայելյանը ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը պարբերաբար 2005 թվականի դեկտեմբերից մինչեւ 2010 թվականի հոկտեմբեր ամիսը ժամանակ առ ժամանակ նաեւ իր որդի Դավիթ Զիրոյանի հետ միասին առանձին դաժանությամբ դիտավորությամբ ծեծի է ենթարկել, մարմնական եւ հոգեկան տառապանքներ պատճառել իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կանանց` Մելինե Բայաթյանին եւ Մարիամ Գեւորգյանին: Քննիչի 2010-ի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Հայկանուշ Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առանձին դաժանությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Քննիչի մեկ այլ` 20.08.2011 թվականի որոշմամբ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Դավիթ Զիրոյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (եւ 118-րդ հոդվածով (ծեծ), սակայն 18.09.2011թվականին համաներման հիմքով Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
  12. Bicakci recently launched the collection at his Sevan Boutique at Wafi City By Pauline M. Forte If you're thinking about giving your significant other a unique piece of jewellery on Valentine's Day and have a great deal of money to spend, consider the new Mythology Collection by Turkish-Armenian jewellery maker Sevan Bicakci. http://www.secondcitystyle.com/images/images/2008/12/23/sevan_ring_2_2.jpg Seven years ago, Bicakci, 37, now known as the King of Rings, introduced his distinctive creations to the world. Today, his intricate and heavy-looking pieces of art are in the hands of prominent collectors and worn by such celebrities as Celine Dion, Mary-Kate and Ashley Olsen, Catherine Zeta-Jones, Halle Berry and Brooke Shields. Bicakci recently launched the collection at his Sevan Boutique at Wafi City. The collection, comprising 70 one-of-a-kind rings, bracelets, earrings and cuff links, is based on the story of his mother's Ottoman-Byzantine culture. "My work is also based on stories that come from the culture of Anatolia, including two sacred mountains called Mount Ida in Greek mythology [also named Mount of the Goddess], now in northwest Turkey." Inspiration Indeed, his jewels resemble miniature Greek monuments such as temples, and incorporate designs and elements of Byzantine and Ottoman palaces, churches, mosques, fountains and mausoleums, all found in Istanbul where he grew up. "Old places inspire me," said the talented goldsmith, who integrates words from the Ottoman, Arabic and Farsi languages in many of his rings and cuff links. The pieces from his latest collection, ranging from Dh38,000 to "no maximum", are named after mythological figures and places such as Dionysos, Asil and Hector, Senato, Herkul, Agamemnon and Priamos. "I don't put any limits on the materials I use," he said. "I use what matches with my character, including platinum, 18K and 24K gold, silver, rose gold, ivory, mother-of-pearl, rose-cut diamonds, rubies, amber and coloured gemstones." He often collaborates with talented miniature painters, calligraphers, sculptors and engraving masters for his inlays of tortoise shell, mother-of-pearl and stained glass. When he was 12, it became clear that Bicakci wasn't a successful student. After finishing the fifth grade, his father (a theatre actor), helped him find a job as an apprentice to master goldsmith Hovsep Chatak in the Grand Bazaar district of Istanbul. Early start Four years later, his master died and, having learned a great deal about jewellery design and craftsmanship, the young talent opened a workshop serving bigger manufacturers as a freelance model maker. But he wasn't pushing his creative limits in terms of design. "That's when I decided to follow my dream to make something historical," Bicakci said. He began teaching the various aspects of the trade to about 40 apprentices and worked on his first collection for one year before unveiling it in the Turkish market in 2002. The fact that most of his work is uniquely crafted and the production is time-consuming prevents Bicakci from mass production. Now, the Turkish-Armenian ring master is famous from Anatolia to the New World. His wearable works of the past are distributed and sold worldwide. His love for jewellery making is linked to his second passion – motorcycles. "I like to be alone and free. When I produce jewellery, I don't follow any rules. They're heavy. They don't fit," he said. Fast facts Bicakci's jewels cost between Dh38,000 and Dh500,000 ("no maximum really"). The Mythology Collection is touring the world: from Istanbul, Turkey, to Dubai, the US and Italy. The fact that most of his work is uniquely crafted and the production is time-consuming prevents Bicakci from mass production. Photo: Sevan Bicakci displaying items from his new Mythological Collection. Photos by Abdel-Krime Kallouche Source: "XPRESS", Dubai, 12 February 2009 (adjusted) http://www.xpress4me...n/20011862.html
  13. Sevan Bicakci -=- The Lord of the Rings -=- SEVAN BICAKCI: "Lord of the Rings" Exotic spice bazaars, majestic mosques, fairy tale like minarets and imposing Sultans. Istanbul, the only city in the world which has reigned as capital of three different empires, is without a doubt the greatest muse for the man known in the fine jewelry industry as “Lord of the Rings.” Born and raised in Turkey, one of a kind jewelry designer Sevan has been a bench jeweler for the last twenty years—and at the age of 36, Sevan’s creations are profound and unique. Each one is handcrafted from 24K, 18K yellow and rose gold, sterling silver with uniquely cut gemstones and antique cut diamonds that are inspired by the Blue Mosque from 17th century, the 6th century Hagia Sophia Church, the Topkapi Palace from 15th century and many childhood memories. Sevan Bicakci is the recipient of a string of prestigious awards, including the Tanzanite Foundation Award for Best Independent Designer of 2007. Sevan has also won the Town & Country Couture Awards over the last three years including the 2008 Town & Country Couture Gemstone Award. Some of Sevan’s well-known wearers and collectors include Brooke Shields, Catherine Zeta Jones, Elizabeth Hurley, Liv Tyler, Kim Raver, Halle Berry, Mariah Carey, Celine Dion, Angie Harmon, Michelle Monaghan, Mary Kate and Ashley Olsen, Tory Burch. To learn more about Sevan Bicakci, please visit www.sevanbicakci.com
  14. Thanks NAne jan .. Good Find
  15. 99% it might get lost. use DHL. do not use post office. ship one at the time and insure them by a 3rd party...
  16. The Armenian Monastery of Saint Bartholomew http://1.bp.blogspot.com/_qpE5hNwi618/TBKDkvPGjqI/AAAAAAAAHXA/M7fdq8PkdJ0/s400/bart+monastery+main.jpg The Monastery of Saint Bartholomew (Armenian: Սուրբ Բարթողոմէօս Վանք) was built in the fourth century at the site of the martyrdom of the Apostle Bartholomew. The burial site of the Apostle Bartholomew was inside of the Cathedral, which was an important pilgrimage place for Armenians before the genocide. It is located in what was then the Vaspurakan Province of Greater Armenia, now near the town of Başkale (Albayrak) in the Van Province of southeastern Turkey. The monastery was built on the traditional site of the martyrdom of the Apostle Bartholomew[1] who is reputed to have brought Christianity to Armenia in the first century. Along with Saint Thaddeus, Saint Bartholomew is considered the patron saint of the Armenian Church. At an unknown date after the Armenian Genocide in the early 20th century, the monastery came under the control of the Turkish military and its entire site now lies within an army base. The dome of its church was still intact in the early 1960's, but the whole structure is now heavily ruined. The monastery St. Bartholomew partly was destroyed by the Turkish army using explosives in the 1960s under the Turkish state-sponsored policy of cultural genocide of Armenian monuments. The main Cathedral currently is in ruins and it is turned into a military installation near the Turkish town Albayrak. It is also strictly prohibited to take photos of the monastery and come close to the standing ruins of the Armenian temple because of the regime of high security around the site. Turkish armed forces still practices using the ruins or preserved constructions of the Armenian churches and temples as a military installations and stores. 1. "THE CONDITION OF THE ARMENIAN HISTORICAL MONUMENTS IN TURKEY". Research on Armenian Architecture. 2008-10-01. http://1.bp.blogspot.com/_qpE5hNwi618/TBKEBdMfSDI/AAAAAAAAHXg/Zm-dWcRGzVQ/s400/bart+mon+1911.jpg http://1.bp.blogspot.com/_qpE5hNwi618/TBKD9olKJfI/AAAAAAAAHXY/BeMGfGKhqFE/s400/bart+monastery.jpg http://4.bp.blogspot.com/_qpE5hNwi618/TBKD1l8hVqI/AAAAAAAAHXQ/ZlK8f715nOs/s400/bart+mon+3.jpg http://www.johnsanidopoulos.com/2010/06/saint-bartholomews-monastery-in-armenia.html
  17. The Vatican has made an official request to gain access to a 1500-year-old Bible worth $28 million currently held by the Turkish government in Ankara, Turkey. There is speculation that the Bible may be a copy of the Gospel of Barnabas – a telling of Jesus’ ministry Muslims believe is part of the original Gospels. Photocopies of the holy book’s pages are reportedly worth about $1.7 million, but the relic isn’t so extremely valuable just because of its age, but also because of its construction and its contents. The Bible is handwritten in gold lettering on loosely strung together animal hide and written in Syriac. Syriac is a dialect of Aramic – Jesus’ native language. Aramaic itself is rarely present in today’s society, as it is now only spoken in a small village near Damascus. There is some speculation that this Bible is a copy of the Gospel of Barnabas – a Gospel version Muslims believe is part of the original Gospels. The Gospel of Barnabas is not included in the New Testament along side Matthew, Mark, Luke and John, and in fact Barnabas opposes the New Testament and rather has clear similarities to the Muslim interpretation of Jesus. Barnabas even contains a story in which Jesus predicts the coming of Prophet Muhammad. Muslims believe this original gospel has been suppressed. However, theology professor Ömer Faruk Harman told Today Zaman, “Muslims may be disappointed to see that this copy does not include things they would like to see and it might have no relation with the content of the Gospel of Barnabas.” The Turkish government gained possession of the Bible back in 2000 when they caught a band of thieves and smugglers cutting through Turkey with the bible as well as other antiques, illegal excavations, and explosives. The tome has been kept at the courthouse until recently, and is set to make its way, under heavy security, to Turkey’s Ankara Ethnography Museum. But before it settles there the Vatican is hoping to get a chance to study and investigate the extremely valuable Bible. via Turkey’s 1500-Year-Old, $28M Bible Linked to Gospel of Barnabas?, Christian News.
  18. Eusebius of Caesarea's Ecclesiastical History (v §10) states that after the Ascension, Bartholomew went on a missionary tour to India, where he left behind a copy of the Gospel of Matthew. Other traditions record him as serving as a missionary in Ethiopia, Mesopotamia, Parthia, and Lycaonia.[7] Along with his fellow apostle Jude, Bartholomew is reputed to have brought Christianity to Armenia in the 1st century. Thus both saints are considered the patron saints of the Armenian Apostolic Church. He is said to have been martyred in Albanopolis in Armenia. According to one account, he was beheaded, but a more popular tradition holds that he was flayed alive and crucified, head downward. He is said to have converted Polymius, the king of Armenia, to Christianity. Astyages, Polymius' brother, consequently ordered Bartholomew's execution.[8] The 13th century Saint Bartholomew Monastery was a prominent Armenian monastery constructed at the site of the martyrdom of Apostle Bartholomew in the Vaspurakan Province of Greater Armenia (now in southeastern Turkey). http://en.wikipedia.org/wiki/Bartholomew_the_Apostle
  19. de yete turq@ yev parsikn en targmanel tvel ankaskats ardaroren yev jisht grats klinen, ho irent ogtin cheyin targmenelu
  20. Tehran says a religious text containing verses attributed to Jesus Christ, proves Islam is the righteous religion and will cause the downfall of Christianity. The Christian world denies the existence of such a gospel and calls it a fake. ­The book thought by some to date from the fifth or sixth century was confiscated in Turkey in 2000. It was seized during a crackdown on a gang charged with smuggling antiquities, illegal excavations and the possession of explosives, the Daily Mail reports. Turkish authorities believe it could be an authentic version of the Gospel by Jesus's disciple Barnabas, known for his travels with the apostle Paul. It took Turkey 12 years to present the find to the world. Iran has called the text written on animal hide in golden letters a Barnabas Gospel. Tehran insists the text proves Jesus was never crucified, was not the Son of God and in fact predicted the coming of the Prophet Mohammed and the religion of Islam, Iran’s Basij Press says. According to Basij Press, the text even predicts the coming of the last Islamic messiah – a passage that highly inspires the report’s authors. “The discovery of the original Barnabas Bible will now undermine the Christian Church and its authority and will revolutionize the religion in the world,” the Basij report says. No media outlet has published a facsimile of the verses. The released photo of the front cover shows only inscriptions in Aramaic and a drawing of a cross. Turkey plans to put the book on public display, which is likely to spark fierce debate as many scientists believe the text is a fake. The Assyrian International News Agency (AINA) says the inscription on the photo can easily be read by an ordinary Assyrian. The Assyrians have traditionally lived all over what is now Iraq, northeast Syria, northwest Iran, and southeastern Turkey. The translation of the bottom inscription, which is the most clearly visible says: “In the name of our Lord, this book is written on the hands of the monks of the high monastery in Nineveh, in the 1,500th year of our Lord.” Nineveh is the ancient Assyrian capital, located in present-day northern Iraq. The agency says the text contains spelling errors and moreover, the writing is in Modern Assyrian, which was standardized in the 1840s. It says both the data from the inscription and the language prove the text couldn’t have been written in the 5th century, as Iran claims. The authenticity of the book has yet to be proved. Some experts say Iran is highlighting the book because it sees Christianity as a threat. Erick Stakelbeck, a TV host and a close observer of Iranian affairs, told WND.com: “In promoting the so-called Barnabas Bible – which was likely written sometime in the 16th century and is not accepted by any mainstream Christian denomination – the regime is once again attempting to discredit the Christian faith.” Many experts say mullahs see Christianity as a growing threat to their authority, as record numbers of young Iranians are leaving Islam and embracing Christ. Last year, Iranian authorities confiscated and burned some 6,500 Bibles under the order of Supreme Leader Ayatollah Ali Khamenei. The mullah said the Bible is not a holy book, and its burning is morally acceptable. As Iran sees tough times following trade and financial sanctions imposed by the West, its religious leaders seem to be bracing for a confrontation with Christianity. “In light of the realization of the divine promise by almighty Allah, the Zionists and the Great Satan [America] will soon be defeated. Allah’s promise will be delivered and Islam will be victorious,” Ayatollah Ali Khamenei told cheering crowds a few weeks ago. http://www.rt.com/news/iran-christianity-gospel-islam-messiah-215/
  21. Հայրը որդու «Վերջին զանգի» առթիվ դպրոցի բակում, դուրս գալով ջիփից, հրացանից կրակոցներ է արձակել (ֆոտո) Posted on 2012-05-25 21:13 http://news.armeniatv.com/uploads/post_images/016001337967944.jpgԱյսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 79 դպրոցում կազմակերպված «Վերջին զանգի» արարողության ժամանակ դպրոցի բակում հնչել են կրակոցներ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ դպրոցի առջև կայանված «Մերսեդես» մակնիշի ջիփ ավտոմեքենայից մի հոգի դուրս է եկել ու իր մոտ եղած որսորդական հրացանից օդ կրակել և նույն ջիփով հեռացել: Դպրոցի բակում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ րոպեներ անց ժամանեցին ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները կարճ ժամանակում օպերատիվ տվյալներն իրացնելով պարզում են, որ նշված ջիփի համարանիշները եղել են 14 ՕԼ 414, որը պատկանում է Արամ Թովմասյանին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Չարբախի աշխատակիցները հայտնաբերում են նշված ջիփն ու կրակոցներ արձակած «հերոսին»՝ Արամ Թովմասյանին, ում հետ եղել է նաև նրա որդին՝ Վազգեն Թովմասյանը: Արդեն ոստիկանությունում հայրը հանձնում է իրեն պատկանող «Ֆաբարմ» տեսակի հրազենը և 4 փամփուշտ և խոստովանում, որ կրակոցների հեղինակը եղել է ինքը՝ տղայի «Վերջին զանգի» առթիվ: Փաստի առթիվ ոստիկանության Չարբախի բաժանմունքում քննություն է սկսվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի http://news.armeniatv.com/uploads/multi/91086/news-002%20%282%29.jpg http://news.armeniatv.com/uploads/multi/91086/news-01.jpg http://news.armeniatv.com/uploads/multi/91086/news-001%20%282%29.jpg http://news.armeniatv.com/uploads/multi/91086/news-005%20%282%29.jpg http://news.armeniatv.com/uploads/multi/91086/news-004%20%282%29.jpg http://news.armeniatv.com/uploads/multi/91086/news-003%20%282%29.jpg http://news.armeniatv.com/uploads/multi/91086/news-006%20%282%29.jpg http://news.armeniatv.com/uploads/multi/91086/news-007%20%282%29.jpg
×
×
  • Create New...