-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
EXTREMELY RARE ARMENIAN MANUSCRIPT BOOK OF NAREKATSI is on ebay 30K
MosJan replied to MosJan's topic in Literature
Նարեկացու ձեռագիրն արդեն Հայաստանում էhttp://media.pn.am/media/issue/169/924/photo/169924.jpghttp://static.pn.am/images/cmnts.gif12 սեպտեմբերի 2013 - 18:07 AMTPanARMENIAN.Net - eBay առցանց աճուրդում վաճառքի հանված Նարեկացու բացառիկ ձեռագիրը դեռևս Մատենադարանում չէ, բայց արդեն Հայաստանում է: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, սպասում են ձեռագիրը գնած Comedy Club Production ընկերության գլխավոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի ներկայացուցիչներին, ովքեր էլ այն պաշտոնապես կհանձնեն Մատենադարանին, բայց կոնկրետ օր դեռ նշանակված չէ: Հարցին՝ ինչպե՞ս են պարզել վաճառքի հանված ձեռագրի իսկությունը, Թամրազյանն ասաց, որ այն հետազոտել են Մատենադարանում: Օգոստոսի սկզբին Նարեկացու բացառիկ հայկական ձեռագրերից մեկն eBay-ում աճուրդի էր հանվել, ինչից հետո Մատենադարանից կապ էին հաստատել վաճառողի հետ ու տվյալներ պահանջել: Իմանալով, որ ձեռագիրն աճուրդի է հանվել, Արթուր Ջանիբեկյանը կապվել էր ձեռագրի սեփականատիրոջ հետ ու օգոստոսի 25-ին պայմանավորվել աճուրդը դադարեցնելու մասին: Ձեռագրի նախնական արժեքը 30.000 ԱՄՆ դոլար էր, իսկ աճուրդի վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է: -
EXTREMELY RARE ARMENIAN MANUSCRIPT BOOK OF NAREKATSI is on ebay 30K
MosJan replied to MosJan's topic in Literature
Նարեկացու ձեռագիրն արդեն Հայաստանում էhttp://media.pn.am/media/issue/169/924/photo/169924.jpghttp://static.pn.am/images/cmnts.gif12 սեպտեմբերի 2013 - 18:07 AMTPanARMENIAN.Net - eBay առցանց աճուրդում վաճառքի հանված Նարեկացու բացառիկ ձեռագիրը դեռևս Մատենադարանում չէ, բայց արդեն Հայաստանում է: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, սպասում են ձեռագիրը գնած Comedy Club Production ընկերության գլխավոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի ներկայացուցիչներին, ովքեր էլ այն պաշտոնապես կհանձնեն Մատենադարանին, բայց կոնկրետ օր դեռ նշանակված չէ: Հարցին՝ ինչպե՞ս են պարզել վաճառքի հանված ձեռագրի իսկությունը, Թամրազյանն ասաց, որ այն հետազոտել են Մատենադարանում: Օգոստոսի սկզբին Նարեկացու բացառիկ հայկական ձեռագրերից մեկն eBay-ում աճուրդի էր հանվել, ինչից հետո Մատենադարանից կապ էին հաստատել վաճառողի հետ ու տվյալներ պահանջել: Իմանալով, որ ձեռագիրն աճուրդի է հանվել, Արթուր Ջանիբեկյանը կապվել էր ձեռագրի սեփականատիրոջ հետ ու օգոստոսի 25-ին պայմանավորվել աճուրդը դադարեցնելու մասին: Ձեռագրի նախնական արժեքը 30.000 ԱՄՆ դոլար էր, իսկ աճուրդի վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է: -
Versace-ի ներկայացուցչից Բաքվում չէին սպասում՝ նա ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունըhttp://media.pn.am/media/issue/169/876/photo/169876.jpg12 սեպտեմբերի 2013 - 12:28 AMTPanARMENIAN.Net - Ադրբեջանում նոր պատճառ է հասունացել Ղարաբաղի հետ կապված հիստերիայի համար: Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են հրապարակել, որի համաձայն «Ադրբեջանի ԱԳՆ-ն հետաքննում է Ղարաբաղում գործունեություն ծավալելու իտալական ընկերության մտադրությունների մասին տեղեկությունը»: Այս մասին ասում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը: Ըստ նրա, «արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել Իտալիայում Ադրբեջանի դեսպանատանը»: Ըստ հայկական ԶԼՄ-ների հաղորդագրության, իտալական ընկերությունը (որի անվանումը չի նշվում) մտադիր է Լեռնային Ղարաբաղում թեթև արդյունաբերության կլաստեր բացել և պատվերներ ընդունել Versace-ից: «Սեպտեմբերի 11-ին ընկերության ներկայացուցիչները կժամանեն Ստեփանակերտ ծանոթանալու համար աշխատանքային պայմաններին»,- հայտնել են Հայաստանի ԶԼՄ-ները: Ինչպես կարելի էր սպասել, ադրբեջանցի լրագրողները մեկնաբանություններ ստանալու համար դիմել են Ադրբեջանում Versace ընկերության ներկայացուցիչ Ռամին Մովսումովին: Հավանաբար, նրանք լիահույս էին, որ վերջինս կհայտարարի, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև կարտահայտի Բաքվի պաշտոնական տեսակետը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Բայց Մովսումովը անսպասելիորեն հիասթափեցրեց ադրբեջանցի լրագրողներին: virtualaz.org–ին տված հարցազրույցում Մովսումովը նշեց, որ Versace-ն իտալական ընկերություն է, որն իրավունք ունի բացել իր ներկայացուցչությունները աշխարհի ցանկացած երկրում: Ի դեպ երկիր բառը ադրբեջանական ռեսուրսներում գլխատառերով են գրել: «Ես այստեղ Ադրբեջանի շահերին հակասող ոչինչ չեմ տեսնում: Որքան գիտեմ, Ստեփանակերտում բացվելու է ոչ թե այդ ընկերության գործարանը, այլ խանութը: Վերջերս հանդիպել եմ ընկերության նախագահ Լուիջի Անոտնինիի հետ, ով ասաց, որ մտադիր են իրենց ներկայացուցչությունը բացել Երևանում»,- ասել է նա: Հարցին, թե արդյո՞ք Մովսումովը մտավախություն չունի, որ Versace-ի խանութները Բաքվում կարող են փակվել, Մովսումովը պատասխանել է. «Իսկ ի՞նչ ենք արել, որ փակվեն»: «Առավել ևս, որ մենք Ադրբեջանի շահերին հակասող ոչ մի բան չենք արել: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ ադրբեջանցիները կարող են կրել Versace-ի հագուստ, իսկ հայերը՝ ոչ: Չի կարելի նորաձևությունն ու քաղաքականությունը շփոթել»,- ասել է նա: Ադրբեջանում Versace ընկերության ներկայացուցչությունը «Qarant» հոլդինգի մասն է, որը պատկանում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդուն՝ Անար Մամեդովին:
-
CONAN Highlight: Apple's fresh new design team really has the Midas touch. http://teamcoco.com/video/conan-highlight-gold-iphone
-
http://operativ.am/?p=38184/%D5%8D%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%B8%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%AF%D6%80%D5%AB.-%D4%B1%D4%BA-%D5%A1%D5%B4%D5%A2%D5%AB%D5%B8%D5%B6%D5%AB-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8
-
Սպիտակցի Հայկոն այսօր Կոմիտասին կկրի. ԱԺ ամբիոնի քննարկումներըԱյսօր - 17:09 Խորհրդարանում այս պահին ընթանում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվությունը: Իր ելույթում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ ամբիոնին մոտեցավ իիր դժգոհություններով: Պատգամավորը շեշտեց, որ հայկական հեռուսատաընկերությունները իրեն տեղեկություններ չեն տալիս, օպերատիվ չեն, իսկ համացանցի միջոցով մի քանի աղբյուրից օգտվելով նա կարող է տեղեկություններ ստանալ և կողմնորոշվել: Նա ընդգծեց. «Հայլուր»-ն ինձ ինֆորմացիա չի տալիս»: «Սպիտակցի Հայկոն այսօր Կոմիտասին կկրի, եթե դու զուգահեռ դնես երկու հաղորդում, որ մի տեղ Սպիտակցի Հայկոն է երգում, մի տեղ Կոմիտասը: Հայկոն կկրի, բայց դա չի նշանակում, որ դու Հայկոյին պիտի ռեկլամես, ավելի շատ պետք է դնես, քան Կոմիտասին, Սայաթ Նովային, Ջիվանուն»: Անդրադառնալով գովազդին ու ռադիոյին` Արամ Մանուկյանն ասաց. «Հեշտը մատուցվում է հեշտ, «Ռադիո Ջան»-ը լսում եմ, ցավում եմ, չի կարելի այդպիսի բան անել, դա չի կարելի, մրցունակ չէ: Գովազդի ժամանակ ձայնը կրկնակի բարձրանում է, դա հակառակ էֆեկտ է տալիս: Սա կարգավորող բան է, չի կարելի այդպես ձայնը բարձրացնել: Մտածեք, որ հեռանկարային դաշտում պարտվում եք: Ճաշակը, որակը` ազգի դաստիարակվածության, լավ սնունդ ստանալը, ազգային անվտանգության խնդիր է»:
-
Russia’s ‘carrier-killer’ Moskva enters Mediterranean Published time: September 11, 2013 15:18 Edited time: September 11, 2013 18:11 Russia’s Moskva missile cruiser, dubbed a “carrier-killer” by NATO, has passed through the Straits of Gibraltar and is now heading toward the eastern Mediterranean to assume command of the Russian naval force there. The Russian Navy said in a statement that the Moskva cruiser passed through the Straits of Gibraltar on September 10. Interfax news agency added that the Moskva cruiser, “commanded by Sergey Tronev, Captain 1st Rank of the Guards… has enough room for maneuver now.” “The Black Sea flagship entered the Russian Navy's area of responsibility in the Mediterranean at 11:00 pm Moscow time yesterday," the agency reported a military source as saying. The missile-carrying cruiser is expected to join its final destination in eastern Mediterranean on September 15 or 16. Upon arrival, the command of the Russian Navy unit in the Mediterranean, currently stationed onboard the Admiral Panteleyev anti-submarine ship, will be relocated to the Moskva. "The armaments and technical equipment of the missile cruiser are in working condition. The crew is ready to perform combat missions,” the source said. http://rt.com/files/news/20/67/00/00/moscow-1.jpgMissile cruiser "Moskva" belonging to Russia's Black Sea Fleet firing anti-aircraft missiles during joint drills with other fleets. (RIA Novosti/Vitaliy Ankov) The missile cruiser, initially known to Western naval intelligence as “Slava” (Glory), was launched in 1979 and entered service in 1983. It was later renamed the “Moskva” in 1995. Designed to be carrier-killers, the cruisers of Class 1164 are equipped with 16 anti-ship launchers P-1000 Vulkan, or Volcano (SS-N-12 Sandbox anti-ship missiles, according to NATO classification). Another two vessels, the landing ship Nikolay Filchenkov and the guard ship Smetlivy, will join the Russian naval unit later. They will be pass through the Bosporus and Dardanelles straits by September 12-14 and will then head to the eastern Mediterranean. Russia’s Defense Ministry has said the maneuvers are part of the “stage-by-stage rotation of warships and support ships of the standing naval force in the Mediterranean.” The recent deployments are aimed at “complex monitoring” of the situation around Syria, military sources told Interfax earlier. Russia’s standing naval force in the Mediterranean now involves landing craft carriers “Aleksandr Shabalin,” “Admiral Nevelskoy,” “Peresvet,” “Novocherkassk” and “Minsk” of Russia’s Black and Baltic Sea Fleets, as well as escort vessel “Neustrashimy,” and the anti-submarine ship “Admiral Panteleyev.” http://rt.com/files/news/20/67/00/00/mos-2.jpg"Admiral Panteleyev" anti-submarine ship returning to Vladivostok from Japanese port Hakodate (Hokkaido island). (RIA Novosti/Vitaliy Ankov) Russian naval maneuvers in the Mediterranean come amid growing tension in the region, which sparked speculation that Russia was boosting its naval presence ahead of a possible US strike against Syria. Previously, Russia’s defense officials cautioned against making connections between the relocation of warships and the Syrian crisis, saying the maneuvers do not depend on the situation and “will continue after it.”
-
Դիվանագիտական բլեֆhttp://www.galatv.am/them/galatv/img/news/size225/1378733442,4064.jpegԵվրոպական ինտեգրացիոն ուղղությունը այլեւս փակված թեմա է Հայաստանի համար, խոսքը բովանդակային ինտեգրացիայի մասին է: Մաքսային միության մեջ ընդգրկվելու որոշման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո հայկական կողմը հուսահատ ճիգեր է գործադրում, սակայն դա արվում է ավելի շատ դեմքը փրկելու համար, քան թե բովանդակային արդյունքի հասնելու համար: Այս անգամ գործող իշխանությունը դիվանագիտական բլեֆի մատուցման համար ընտրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Վերջինս Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ իշխանությունների քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ «Իհարկե, հայտնի է այն կարծիքը և մոտեցումը, որ Մաքսային միությանը անդամակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին համաձայնագրին։ ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է. մենք միշտ համարել ենք, որ պետք է փորձել համադրել այդ դրույթները։ Դրա անհնարինության պարագայում մենք վերցնում ենք այդ համագործակցությունից այն ամենակարևորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն է՝ մեր քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը, և մենք համարում ենք, որ այդ դրույթները հիմնականում ամրագրված են Ասոցացման մասին համաձայնագրում։ Հետևաբար մեր օրակարգում մնում է Վիլնյուսում նախաստորագրելու խնդիրը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։ Բնականաբար Վիգեն Սարգսյանը չէր կարող խոստովանել, որ ի սկզբանե բլեֆի վրա հիմնված Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը կատարյալ ֆիասկո է կրել: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել ինչ-որ կերպ փրկել իրավիճակը եւ ներկայացնել այնպես, որ Սերժ Սարգսյանի «հմուտ» քաղաքականության հետեւաքով Հայաստանը տնտեսապես ինտեգրվում է Մաքսային միությանը, իսկ քաղաքական առումով մաս է կազմելու եվրաինտեգրացիոն գործընթացներին: Սա միակ ճանապարհն է, որի դեպքում Սերժ Սարգսյանը որպես լիդեր գոնե մակերեսորեն կարող է փրկել դեմքը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նվաստացուցիչ հայտարարություն անելուց հետո: Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր նախաստորագրելու շեմին Սերժ Սարգսյանի նման կտրուկ շրջադարձը միջազգային ասպարեզում զրոյացրեց գործող նախագահի առանց այն էլ խիստ ցածր հեղինակությունը, եւ հատկապես Արեւմուտքի կողմից նա սկսում է ընկալվել առավել քան անվստահելի գործընկեր: Վիգեն Սարգսյանի ներկայացրած այսպես ասած «ճանապարհային քարտեզը» նպատակ ունի Սերժ Սարգսյանին գոնե փրկել այդ դիվանագիտական խայտառակությունից: Բոլորի համար էլ հասկանալի է, որ նոյեմբերի 29-ին Վիլնյուսում նախատեսվում էր նախաստորագրել Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը, որոնք թեւ առանձին փաստաթղթեր են, սակայն բովանդակային առումով մեկ ամբողջություն են: Այս համատեքստում կարեւորը տնտեսական բաղադրիչն է, եւ առանց դրա քաղաքական մասը ընդամենը բուտաֆորիա է: Եթե անգամ Վիլնյուսում ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի, ապա իրական կյանքում այն գրոշի արժեք չի ունենա ու կմնա թղթի վրա: Իշխանական քարոզչամեքենան դա կներկայացնի որպես Սերժ Սարգսյանի հաղթանակ, ով կարողացավ Մաքսային միությանը ինտեգրվելուն զուգահեռ ոտք դնել նաեւ Եվրաինտեգրացիայի պլատֆորմ: Եվրամիությունը դեռեւս դիմադրում է ՀՀ գործող իշխանությունների նախաձեռնած դիվանագիտական այդ բլեֆին: Սեպտեմբերի 6-ին Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր. «Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման համատեքստում դժվար է պատկերացնել Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես որ քննարկվել է բանակցությունների ժամանակ: Հիմնվելով այն տեղեկությունների վրա, որը մենք այս պահին ունենք՝ ՄՄ-ում ստանձնած պարտավորությունների համատեղումը Ասոցացման համաձայնագրի հետ խնդրահարույց է»: Սակայն չի բացառվում, որ Եվրամիությունը եւս մաս կազմի Վիգեն Սարգսյանի միջոցով բարձրաձայնված դիվանագիտական այդ աճպարարությանը: Եվրամիության չինովնիկները եւս դեմք փրկելու խնդիր ունեն, քանի որ տարիներ տեւած բանակցություններից հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը զրոյացրեց նրանց ջանքերը, եւ նրանք հայտվեցին հիմար իրավիճակում: Առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի, Ասոցացման պայմանագրի ստորագրումը նաեւ եվրաչինովնիկների համար կարող է լինել իրավիճակից մաքրված դուրս գալու գրեթե միակ փրկօղակը: Սակայն մինչեւ նոյեմբեր շատ հնարավոր է, որ Մոսկվան եւս մի անգամ տհաճ անակնկալ մատուցի Սերժ Սարգսյանին՝ նրան ստիպելով ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը ի չիք կդարձնի նույնիսկ միայն Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այդ դեպքում Սերժ Սարգսյանի իշխանությունը կդառնա Մոսկվայի վասալը: Դերենիկ Մալխասյան
-
Versace rep. acknowledges Karabakh, leaves Baku surprisedhttp://media.pn.am/media/issue/169/876/photo/169876.jpgSeptember 11, 2013 - 18:52 AMTPanARMENIAN.Net - Azerbaijan has a whole new reason for a Karabakh-related hysteria. As Azeri media reported on Wednesday, September 11, “Foreign Ministry is investigating information concerning an Italian company’s intention to start operations in Karabakh,” with “Azerbaijani embassy in Italy instructed accordingly.” According to Armenian media reports, an unnamed Italian company is planning to form a light industry cluster in Nagorno Karabakh to work for Versace, with the company representatives to travel to Stepanakert September 11 to familiarize themselves with work conditions. As expected, Azeri journalists asked Versace representative in Azerbaijan, Ramin Movsumov for comments, in hopes that the info above will be refuted. The journalists, however, were disappointed by Movsumov’s remarks. As he noted in an interview with virtualaz.org, Versace is an Italian company which can choose to open representations in any country of the world (Azeri media marked the word ‘country’ in capital letters.). “I see nothing that would contradict Azerbaijani interests. As far as I know, the company is opening a boutique, rather than a plant in Stepanakert. The company president Luigi Antonini recently told me about their intention to open a representation in Yerevan,” he said. In conclusion, he advised against mixing fashion with politics, noting that no step was taken to harm Azeri interests. Versace representation in Azerbaijan is a part of Qarant holding owned by the son of the country’s Transportation Minister Anar Mammadov.
-
Ռուսաստանը մխիթարում է ՀայաստանինԱյսօր - 11:17 Հայաստանը Կլինինգրադ-2 դարձնելու գործընթացը սկսելուց հետո արդեն, երբ Հայաստանի համար թերևս անհավանականի շարքում է հետդարձի ճանապարհը, հատկապես, որ Արևմուտքն արդեն «ցտեսություն» է ասում պաշտոնական Երևանին, Ռուսաստանն անցել է մխիթարանքներին, որոնցից առաջինը հնչեց երեկ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի բերանով: Վերջինս փոխվարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ողջունելի է, որ Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին. «Մենք Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի ստեղծման հենց սկզբից ասել ենք, որ այս նախագիծը բաց է մեր բոլոր գործընկերների և նախ և առաջ ԱՊՀ գործընկերների համար: Մենք անկասկած աջակցում ենք մեր հայ գործընկերների' ՄՄ-ի միանալու որոշմանը: Մենք չափազանց սերտ տնտեսական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, էլ չեմ խոսում քաղաքական և այլ կապերի մասին: Իրականացվում են համատեղ նախագծեր, և, իհարկե, Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանին հավելյալ հնարավորություններ կընձեռի»: Միաժամանակ Մեդվեդևը նկատել է, որ քանի որ Հայաստանը Մաքսային միության անդամ պետությունների հետ չունի որևիցե սահման, անհրաժեշտ է հատուկ միջոցառումներ իրականացնել: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում լավագույնը հենց մխիթարանքն էր, որ կարող էր Հայաստանի համար հույս հանդիասնալ: Արսեն Լևոնյան
-
Russia urges Syria hand over chemical weapons to intl control to avoid strike Published time: September 09, 2013 14:16 Edited time: September 09, 2013 19:45 Russia has urged Syria to put its chemical weapons under international control for subsequent destruction to avert a possible military strike. “We are calling on the Syrian authorities not only agree on putting chemical weapons storages under international control, but also for its further destruction and then joining the Organization for the Prohibition of Chemical Weapons,” Lavrov said. “We have passed our offer to [syrian Foreign Minister] Walid al-Muallem and hope to receive a fast and positive answer,” he added. It is unclear if Syria will support the offer, but if it helps to avoid a military strike, Russia is immediately prepared to work with Damascus, Lavrov said. The Foreign Minister’s statement comes shortly after US Secretary of State John Kerry’s comment that the Syrian President “could turn over every single bit of his chemical weapons to the international community” to avoid a military strike on the country. "Sure, he could turn over every single bit of his chemical weapons to the international community in the next week - turn it over, all of it without delay and allow the full and total accounting [of it[, but he isn't about to do it and it can't be done," Kerry said. Following Kerry’s statement, a US State Department spokeswoman clarified that “Secretary Kerry was making a rhetorical argument about the impossibility and unlikelihood of Assad turning over chemical weapons”. "His [Kerry's[ point was that this brutal dictator with a history of playing fast and loose with the facts cannot be trusted to turn over chemical weapons, otherwise he would have done so long ago. That's why the world faces this moment," the spokeswoman said. The Syrian Foreign Minister Walid al-Muallem said that Damascus was ready for "full cooperation with Russia to remove any pretext for aggression." The Russian and Syrian Foreign Ministers met in Moscow on Monday. As part of their meeting, Lavrov and al-Muallem urged for opposition and the government to unite their efforts in expelling terrorists from Syria. The two agreed that a political settlement is still possible. Sergey Lavrov said that more and more states share Russia's belief that military action in Syria will only inflame terrorism. Russia and Syria urged the US to focus on convening a peace conference to end a more than two-year long crisis, rather than launching military strikes. With Obama seeking Congress’ support for military action to respond to an alleged chemical attack near Damascus, al-Muallem said "the diplomatic channels to resolve this issue have not been exhausted". “We ask about the motivation of the US to launch a strike against us", he said. Lavrov has reiterated Moscow's full support for calls by the UN Security Council to bring chemical experts back to Syria to complete their mission. In response to the news, Syria's top rebel commander has accused President Bashar Assad's regime and Moscow of deceit. "We call for strikes and we warn the international community that this [Assad] regime tells lies, and the liar [Russian President Vladimir] Putin is its teacher. Putin is the biggest liar," Free Syrian Army chief Selim Idriss told Al Jazeera. "The regime wants to buy time to save itself,"Idriss added. He also warned “decision makers” against falling into Assad’s “trap of deceit and dishonesty.”
-
Նույն հին ծուղակը կամ Ռուսաստանի Մաքսային միություն բլեֆը http://hetq.am/static/news/b/2013/09/29197.jpg10:12, 9 սեպտեմբերի, 2013 Դիպուկ է ասված՝ «ասա ով է ընկերդ, կասեմ ով ես դու»: Ահա այսօր «Մաքսային միության» անդամ երկրները. Եվրոպայի վերջին դիկտատուրա Բելառուսը, թյուրքալեզու-դինաստային սուլթանատ Ղազախստանը և ֆեոդալա-կլանային Ռուսաստանը: Հավանաբար ապագայում նաև մի քանի թյուրքալեզու միջինասիական միապետություններ: Այս ԲՈԼՈՐ երկրները բռնատիրական, կիսաֆեոդալական-կլանային, հումք արտահանող երկրներ են: Եթե սրան գումարենք այն, որ Հայաստանը այս երկրներից և ոչ մեկի հետ սահման ՉՈԻՆԻ ու չի ունենալու,ապա լրիվ տրամաբանորեն առաջ է գալիս հետևյալ հարցը. Հայաստանն ապա ԻՆ՞ՉՈՒ է ցանկանում միանալ այս ԱՊԱԳԱ ՉՈՒՆԵՑՈՂ խմբին: Հայաստանն այսօր էլ այս երկրների հետ առևտուր է անում՝ երկկողմ պայմանագրերի հիման վրա: Ո՞ՐՆ է այս հումք արտահանող երկրների հետ մաքսային միություն կազմելու Հայաստանի երկարաժամկետ կամ գոնե կարճաժամկետ) ՇԱՀԸ այդ դեպքում: Պատասխանն այն է, որ Հայաստանը ՈՉ ՄԻ շահ էլ չունի. լրիվ հակառակը: Այս «Մաքսային միություն» / «Եվրասիական միություն» կոչեցյալն ոչ այլ ինչ է քան ֆեոդալա-պուտինյան Ռուսաստանի Սովետական միությունը վերականգնելու նոստալգիական մի ագրեսիվ փորձ, որը Հայաստանի վրա ՇԱՏ ԹԱՆԿ կարող է նստել: Եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն / Եվրասիական միություն,ապա ՊԱՐՏԱՎՈՐ է լինելու Հայաստանին վերաբերող շատ (տնտեսական) որոշումներ կայացնելու իրավունքը ՄԵԿԸՆԴՄԻՇՏ փոխանցել վերպետական մի օրգանի (supranational organ), որի որոշումները Հայաստանի համար իրավաբանորեն պարտադիր են լինելու: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր այս կարևոր օրգաններում որոշումները կայացնելու են ռուսները, որովհետև Մաքսային միության ոչ մի երկիր Ռուսաստանի հետ չի կարողանալու մրցել: Այսինքն՝ չի լինելու հորիզոնական համագործակցություն, այլ լինելու է վերտիկալ-վասալային մի բան՝ նեոսովետական դե ֆակտո մի կայսրություն: Սրա հետևյանքը ՄԻԱՆՇԱՆԱԿ լինելու է այն, որ ժամանակի ընթացքում նաև Հայաստանի կենտրոնական բանկը կլանվելու է Ռուսաստանի կողմից: Արդյունքում՝ Հայաստանը տնտեսապես և քաղաքականապես ԼՐԻՎՈԻԹՅԱՄԲ կլանվելու է Ռուսաստանի կողմից: Սրանից հետո, անկախ Հայաստանին տված խոստումներից, Ռուսաստանը Ղարաբաղը (մաս-մաս) նվիրելու է Ադրբեջանին՝ թուրքալեզու աշխարհի հետ իր տնտեսական շահերը զարգացնելու համար: Իսկ Հայաստանին, ԱՄԵՆ ԳՆՈՎ, թույլ ՉԻ տալու զարգանալ-հզորանալ, որպեսզի վերջինս անվերջ մնա իր զորքերի ֆորպոստ: Ժամանակին չեկիստ-բոլշևիկները պայթեցնում էին Հայաստան հացահատիկ ու զենք բերող գնացքները և զինում թաթար-ազերիներին: Ու հայերին հացահատիկ էին խոստանում ՝ կարմիր-սովետական դառնալու համար: Նույն հին ծուղակը՝ գումարած Գազպրոմի կարմիր «գազը»: Հայաստանը ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ անելու նախաշեմին է. բայց դեռ ժամանակ կա այն շտկելու: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի «սարսափելի-անդիմադրելի ճնշումը» PR-ԲԼԵՖ է՝ հատկապես Բրյուսելի դեմքը փրկելու փորձ, քանի որ վերջիններս միամտորեն հավատացին Հայաստանի օլիգարխային իշխանություններին: Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ընտրեց Մաքսային-Եվրասիական միությունը, որովհետև Եվրամիությունը խոստացված փողի դիմաց իրենցից պահանջում էր կոռուպցիայի ու օլիգարխիայի դեմ ԿՈՆԿՐԵՏ քայլեր, որը կնշանակեր կրակել սեփական իսկ ոտքի վրա: Վառ ապացույցը՝ Լիսկային չձերբակալելը: Իսկ Ռուսաստանն իրենց համար ապահով է, որովհետև նույն կլանային-օլիգարխային երկիրն է: Բայց ոչ մի անհատ ԻՐԱՎՈԻՆՔ ՉՈՒՆԻ ազգի անունից այսպիսի ճակատագրական որոշում կայացնել. դա պիտի անի միայն ԱԶԳԸ: Հայաստանի օլիգարխային իշխանությունների մյուս ԲԼԵՖՆ էլ այն է, որ իբր թե հնարավոր է լինել Մաքսային միության անդամ ու շարունակել Եվրամիության հետ համապարփակ ընդլայնված համագործակցությունը: Սա ՍՈԻՏ է, և Հայաստանի օլիգարխային իշխանությունների իրենց երեսը փրկելու ուշացած-պրիմիտիվ տրյուկ: Վարազ Սյունի, Ամստերդամ լուսանկարը` president.am
-
Քիմիական զենքի բաղադրիչներն Ասադին մատակարարել են բրիտանական ընկերություններըhttp://media.pn.am/media/issue/169/741/photo/169741.jpg9 սեպտեմբերի 2013 - 15:37 AMTPanARMENIAN.Net - The New York Times-ի հրապարակած ամերիկյան փաստաթղթերը ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Սիրիային հաջողվել է կուտակել քիմիական զենքի աշխարհում խոշորագույն արսենալը ոչ միայն իր դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի օգնությամբ, այլ նաև արևմտաեվրոպական և նույնիսկ ամերիկյան ընկերությունների շնորհիվ: Daily Mail թերթը գրում է, որ Մեծ Բրիտանիան հաստատել է բրիտանական ընկերությունների մասին տեղեկատվությունը, որոնք զենք են վաճառել Սիրիային: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա հայրը՝ նախկին նախագահ Հաֆեզ Ասադը, օգտագործել են բոլոր հնարավոր իրավաբանական բացերն ու թույլ օղակները տարբեր կորպորացիաներում, հավաքելու համար քիմիական զենքի աշխարհում խոշորագույն պաշարներից մեկը: 2004 թվականի հուլիսից մինչև 2010թ. մայիսը բրիտանական կառավարությունը արտահանման 5 արտոնագիր է տրամադրել երկու բրիտանական ընկերությունների, ինչը թույլ է տվել նրանց Սիրիային նատրիումի ֆտորիդ վաճառել, որն օգտագործվում է մահացու նյարդապարալիտիկ զարին գազի արտադրության համար, որի միջոցով էլ անցած ամիս Դամասկոսի արվարձանում մոտ 1400 մարդ սպանվեց: Բրիտանական ընկերությունները նատրիումի ֆտորիդը առաքել են դիմահարդարման միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերություններին, միանգամայն օրինական հիմունքներով: Սակայն փորձագետները կարծում են, որ նախագահ Ասադի հետախուզությունը օգտագործել է այդ ընկերությունները իր սպառազինության ծրագրի համար քիմիական նյութեր ստանալու նպատակով: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ BIS-ն արտահանման լիցենզիաներ է տրամադրել նաև 2012թ., սակայն դրանք չեն օգտագործվել նատրիումի ֆտորիդ Սիրիա առաքելու համար: Հետախուզության փորձագետ Ռիչարդ Քեմփը, ոը Մեծ Բրիտանիային կից COBRA արտակարգ կոմիտեի նախկին անդամ է, Mail-ին հայտնել է. «Նախագահ Ասադն, անկասկած, օգտագործել է նատրիումի ֆտորիդի օրինական առաքումները քիմիական զենք ստեղծելու համար»: Զարինը համարվում է ամենաթունավոր նյութերից մեկը: Գազը քայքայում է նյարդային համակարգը՝ ազդելով մկանների ու կենսական նշանակության մարմինների վրա: Այն կարող է ներգործել շնչառական ուղիներով ու մաշկով: Զարինը հայտնաբերվել է 1938 թվականին գերմանացի գիտնականների կողմից: Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը Ասադի ռեժիմի դեմ գործողությանը չի մասնակցի: ԱՄՆ-ից բացի, Դամասկոսի դեմ ուժային ակցիայի օգտին առավել եռանդով են հանդես գալիս Ֆրանսիան ու Թուրքիան, թեև ամենավճռական պահին նրանք կարող են փոշմանել:
-
Բաշար Ասադը մեղսակից չէ քիմիական գրոհին, հայտնում է գերմանական հետախուզությունըhttp://media.pn.am/media/issue/169/739/photo/169739.jpg9 սեպտեմբերի 2013 - 13:37 AMTPanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անձամբ մեղսակից չէ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական գրոհի կազմակերպմանը: Այդ մասին գրում է Bild am Sonntag գերմանական թերթը` Գերմանիայի ազգային անվտանգության ծառայությունում չնշված բարձրաստիճան պաշտոնյաների վրա հղումով: DW մեջբերում է անում թերթում տպագրված հոդվածից, որի համաձայն, Ասադը չի եղել գրոհի անմիջական կազմակերպիչը: Հայտարարությունը հիմնված է գերմանական հետախուզության kwxmic գաղտնալսված հեռախոսազրույցների տվյալների վրա: Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերը նշել է, որ Ասադը, հավանաբար, դեռ որոշ ժամանակ կպահպանի իշխանությունը, անկախ ԱՄՆ ներխուժման հանգամանքից, կամ դրանից հրաժարվելու հանգամանքից, իսկ քաղաքացիական պատերազմը կարող է տարիներ տևել: Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ հակամարտության 2,5 տարվա ընթացքում, այդ թվում օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում: Ըստ ԱՄՆ տվյալների, որոնք Ասադի զորքերին են պատասխանատու համարում վերջին քիմիական հարձակման համար, որի հետևանքով 1400 մարդ զոհվեց, որից 426-ը երեխաներ են: Այլ երկրներ և կազմակերպություններ ավելի փոքր թվեր են ներկայացնում: Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել:
-
Հրաչյա Հարությունյանն ընդունել է մեղադրանքը. «КамАЗ»-ի արգելակները չեն գործել| 21:20 | Սեպտեմբեր 9 2013 ИТАР-ТАСС –ը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ավտովթարի համար, ընդունել է իր մեղքը: «Հարությունյանն այսօր ցուցմունք է տվել` ընդունելով երթեւեկություն կանոնները խախտելու մեղադրանքը: Ցանկանալով խուսափել խաչմերուկի մոտ ավտոմեքենաների հետ բախումից եւ, հետեւաբար, մեծաթիվ զոհերից, նա հանդիպակաց ուղի դուրս գալու ոչ ճիշտ որոշում է կայացրել, որն այդ պահին դատարկ է եղել: Հարությունյանն ասել է, որ խճաքարով բեռնված «КамАЗ»-ի արգելակները չեն արձագանքել»,-ասել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: «Այլ կերպ ասած` բեռնված ինքնաթափը հնարավոր չի եղել կանգնեցնել զառիթափ ճանապարհի վրա, այդ իսկ պատճառով վարորդը որոշել է մեքենան դուրս հանել խաչմերուկի մոտի ազատ տարածք, որտեղ մեքենա չի եղել: Փաստացի դա նրան հաջողվել է` ղեկը կտրուկ ձախ թեքելով, սակայն ավտոբուսի հետ բախումից նա չի կարողացել խուսափել: Հարությունյանն ավտոբուսը նկատել է վերջին ակնթարթին, երբ «КАМАЗ»-ի անիվներն արդեն օդի մեջ էին: Մինչ այդ, տեսադաշտը փակ էր մոտակայքում գտնվող տներով»,-պատմել է պաշտպանը: Նշվում է, որ առաջադրված մեղադրանքը նախատեսում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: http://168.am/2013/09/09/273156.html
-
Մաքսային միության գինը, արժեքը եւ հետեւանքները Սեպ 10, 2013 Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստվում է 2014 թվականի գարնանը ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ նախաստորագրումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 28-29-ին՝ Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: Ճիշտ նույն ժամանակ էր նախատեսվում նաև Հայաստանի նախաստորագրումը, որը փաստացի առկախվեց Մոսկվայում Մաքսային միությանը միանալու որոշմամբ: Վրաստանը Հայաստանին Մաքսային միության հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է: Սա նշանակում է, որ բացառապես Վրաստանով է պայմանավորված, թե որքանով կարող է Մաքսային միության սահմանած միասնական հարկային և մաքսային ռեժիմը գործող մեխանիզմ դառնալ Հայաստանում: Ավելին. եթե Վրաստանը դառնում է Ասոցացման անդամ, որը համարվում է Մաքսային միության գլխավոր տնտեսական մրացկիցը, ապա Հայաստանի համար ուղղակի անհնար է դառնում Մաքսային միության կոդեքսի իրականացումը: Նախ ի՞նչ է ենթադրում Մաքսային միության անդամությունը: Համաձայն Մաքսային միության կոդեքսի, որը հաստատվել է 2009 թվականի նոյեմբերին, անդամ երկրների միջև ամբողջ ծավալով գործում է ազատ առեւտրի ռեժիմ, սահմանվելու են միասնական մաքսային սակագներ, ապրանքների, ծառայությունների առեւտրի ընդհանուր կանոններ՝ ապահովելով հավասար պայմաններ և ազատ ելք դեպի արտաքին շուկաներ: Ներդրվելու է արտարժույթի կարգավորման եւ վերահսկման միասնականացված համակարգ: Նախատեսվում է սոցիալ-տնտեսական զարգացման համատեղ ծրագրերի մշակում, մասնավորապես ընդհանուր էներգետիկ և տրանսպորտային շուկա, միասնական տրանսպորտային համակարգ, հավասար պայմաններ՝ արտադրության եւ ձեռնարկատիրական գործունեության համար, միասնական, հավասար պայմաններ՝ օտարերկրյա ներդրումների համար և այլն: Նախատեսվում է, որ մի քանի տարվա ընթացքում տեղի է ունենալու ազգային օրենսդրությունների ներդաշնակեցում և միասնականացում, ընդհուպ մինչև ակցիզային և ավելացված արժեքների հարկի մասին օրենքերի միասնական կամ փոխհամաձայնեցվեծ տարիֆների կիրառում: Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչ ասել է՝ միասնական էներգետիկ կամ տրանսպորտային շուկա, օրինակ՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի կամ Ղազախստանի համար: Նախ էներգակիրները Հայաստան են մտնելու Վրաստանով՝ ճանապարհային տարիֆը ո՞վ է վճարելու. եթե Հայաստանը, ապա դա կնշանակի, որ Հայաստանի համար էներգետիկայի արտադրության ինքնարժեքը մեխանիկորեն թանկանում է, հետևաբար ի՞նչ միասնական շուկայի մասին է խոսքը: Օրինակ՝ ի՞նչ է ենթադրում միասնական տրանսպորտային շուկան կամ դեպի արտաքին շուկա հավասար պայմանների ստեղծումը: Եթե Հայաստանի համար արտաքին շուկան Մաքսային միության տարածքն է, ենթադրենք Հնդկաստանը, որը նույնպես միացել է Միությանը, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է ՌԴ-ից ու Հայաստանից ապրանքը նույն պայմաններով հասնի Հնդկաստան. չէ՞ որ Վրաստանը, անկախ ամեն ինչից, իր մաքսատուրքը կգանձի, իսկ այդ դեպքում մեր ապրանքի հարկումը կլինի այլ ռեժիմով և կդառնա ավելի թանկ, հետևաբար նաև պակաս մրցունակ: Ինչ վերաբերում է ներկրմանը, օրինակ, եթե ՌԴ-ն, սեփական արտադրողին խրախուսելու համար, որոշի բարձր մաքսատուրք սահմանել եվրոպական արտադրության մեքենաների վրա, Հայաստանը ևս պարտավոր է սահմանել նույն մաքսատուրքը: Հետևանքը լինելու է այն, որ Հայաստանի քաղաքացին ստիպված կլինի ներմուծել միայն ռուսական կամ բելառուսական մեքենաներ, որովհետև եվրոպական մակինիշները մի քանի անգամ ավելի թանկ կլինեն: Նույնը կարելիէ ասել նաև ցանկացած տեսակի ներկրվող այլ ապրանքների մասին՝ ներքին շուկան կդառնա խիստ ռուսական: Իսկ արտաքին շուկա ելքի հնարավորությունները բարելավվելու որևէ շանս ևս չենք ունենա, քանի որ Ասոցացման անդամ երկրները, ամենայն հավանականությամբ, ներքին շուկան պաշտպանելու բանաձևեր կկիրառեն, և չի բացառվում, որ Մաքսային միության անդամ երկրների համար բարձր մաքսատուրքեր և սանկցիաներ կսահմանվեն: Այս դեպքում նույնպես առաջին հարվածը մենք ենք կրելու, քանի որ ստիպված ենք լինելու օգտվել Վրաստանի ճանապարհից, որը Ասոցացման անդամ է: Մյուս հարևաններից՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ հարաբերություն չունենք, միակ պահուստային տարբերակը մնում է չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավաիճակում գտնվող Իրանը, որն այսօր խնդիր ունի մի կողմից հստակեցնելու հարաբերությունները ՌԴ-ի, մյուս կողմից կարգավորել հարաբերությունենրը ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ: Պահուստային հաջորդ՝ Հայաստանի համար առավել շահեկան տարբերակը, անշուշտ, Սերժ Սարգսյանի նախապես հայտարարած «և՛,և՛» տարբերակի իրագործումն է, որը փաստացի անիրատեսական է: Ընդ որում, ոչ միայն այն պատճառով, որ Եվրոպան Հայաստանին զրկեց այդ շանսից, այլ նաև այն պարզ պատճառով, որ Ռուսաստանն ինքն էլ չի ընդունում «և՛, և՛»-ը: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սպառնացել է Ուկրաինային՝ հայտարարելով, որ Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելը կփակի Ուկրաինայի մուտքը Մաքսային միություն: «Իրավիճակը բավական պարզ է`ԵՄ-ի պետությունների հետ Ասոցացված անդամակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ստորագրելու դեպքում, փաստացի, մեր ուկրաինացի դաշնակիցների համար մուտքը Մաքսային միություն փակ կլինի», -ասել է Մեդվեդևը: Հայաստանի համար սա նշանակում է՝ կո՛ւժ, քեզ ասեմ, կո՛ւլա, դու հասկացի՛ր: Հասկանալի է, որ ՌԴ-ի համար Հայաստանի շուկան, իբրև սպառման վայր, լուրջ հետաքրքրություն չէր կարող ներկայացնել, հետևաբար ռուսական շանտաժի հիմքում ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնն է ընկած: Իսկ Մաքսային միությունը վաղ թե ուշ տնտեսականից վերածվելու է քաղաքական կառույցի: Կարինե Սարիբեկյան
-
Artavaz Sahakyan Kisabac Lusamutner - ՀՐԱՇԱԳՈՐԾԸ OperationsBlepharoplastyRhinoplastyOtoplastyReduction mamoplastyAuricular reconstructionNose reconstructionFace reconstructionBreast reconstruction PROFESSIONAL EXPERIENCESince 1996 - Chief doctor of Yerevan State Medical University Hospital No 1, Head of The Department of Reconstructive Microsurgery and Plastic Surgery, Head of the department of plastic surgery, YSMU.1992-1996 - Institute of Surgery after Mikaelyan, Head of The Department of Plastic Surgery and Reconstructive Microsurgery, Yerevan, Armenia.Since 1985 - senior plastic surgeon and microsurgeon of the Ministry of Health RA.1985-1996 - junior scientific collaborator, senior scientific collaborator, Head of The Republican Centre of Microsurgery.1976-1982 General Surgeon at Hospital 16, Dnepropetrovsk, Ukraine. EDUCATION1989 Certification Doctor of Medicine awarded by the resolution of the Council of Moscow Medical University and the Supreme Certifying Commission of the USSR. Thesis: Foot as a donor site for free flap for hand defect substitution. Postgraduate student, PhD. Moscow, Russia.1982-1984 Institute of Surgery after Mikaelyan, Department of Microsurgery and Plastic Surgery, resident.1969-1975 Yerevan State Medical Institute, student, MD. PROFESSIONAL TRAININGS2006 Clinique Saint Louis Hospital. Paris, France (chief Jean Marie Servant).1999 Clinique Saint Louis Hospital. Paris, France (chief Jean Marie Servant).1999 Clinique de Parck, Hand centre, Lyon, France.1998 Clinique de Parck Hand centre, Lyon,France.1996 Clinique de Parck Hand centre, Lyon, France.1993 Course of hand Surgery, Bern, Switzerland.1992 Veseling Germany Plastic Surgery department (chief prof. Olivarii).1991-1992 Institute dela Main, Paris, France (chief Alain Gilbert).1990-1992 Hospital of San Luis, Paris, France (chief Pier Bonze, J. Servont).1984-1985 Surgery Center, Moscow, Russia, the program: surgical training at the department of microsurgery. SCIENTIFIC ACTIVITY More than 200 scientific articles and abstracts in various Armenian, Russian and foreign journals. INNOVATIONSPrevention of scarring and adhesive processes after muscle transplantation by the use of omentum major Counterlateral use of rectus abdominis muscle, latissimus dorsi muscle and ulnar neuromuscular complex in patients with complete damage of brachial plexus.Closing wounds of the donor region after obtaining complex muscle flaps by the use of wound lacing method.A method for adhesion of free vascularized bone transplants used for replacement of forearm bone defects.Use of the short abductor muscle of toes in mechanically injured and denervated thenar.Use of a medial plantar cutaneous flap.Recovery of supination by using the brachioradial muscle MEMBERSHIP Armenian Association of Plastic, Reconstructive and Aesthetic Surgeons (AAPRAS), member. European Society of Plastic, Reconstructive and Aesthetic Surgery (ESPRAS), member. International Confederation for Plastic, Reconstructive and Aesthetic Surgery (IPRAS), member. REFERENCESDr. Aram Ghazarian, Chirurgie de la Main et du Membre Superieur, Polyclinique Orthopedique de LYON, Boulevard des Belges, 69006 LYON, Tel 0472448754 FAX 0472448898Prof Alain Jilbert, Paris, France.Prog Contee, Lyon, France.Prof. J.M Servont, Paris, France.Prof. Borlakov, Moscow, Russia.Edward Athanasian, Hospital for Special surgery Cornell University, NY, USA ( phone 212 606 1962).Languages: Armenian, Russian, English, French Computer Skills: WINDOWS, MS OFFICE Interests: Art, History Personal information date of birth: 22.02.1953 place of birth: Koghb, Armenia nationality: armenian marital status: married children: two sons Contactshttp://www.aapras.org/img/common/p-email.gifartavazd_sahakyan@yahoo.com http://www.aapras.org/img/common/tel.gif+374 (10) 563751
-
Վանո Սիրադեղյան. Մեզ դեռ չի հաջողվել մեր առաջին քայլն իսկ անել առանց Ռուսաստանի… Այսօր - 21:58 168.am-ը հրապարակել է ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ դեռևս 1990 թվականին հրապարակված «Առաջին ու վերջին քայլը ազատության ճանապարհին» հոդվածը, որը ոչ միայն չի կորցրել իր հրատապությունը, այլ շատ արդիկան է այսօրվա զարգացումների, հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների համատեքստում: Համազգային շարժման քաղաքական մեկուսացումը սաստկանում է։ Հարվածի սլաքը ուղղված է ժողովրդի սրտին՝ ազգի ինքնուրույն, արժանապատիվ գոյատևման հնարավորության գաղափարին։ Դարեր փայփայած, յոթանասուներկու տարի առաջ երկու տարով հաղթանակած, աչդ երկու տարում ժողովրդին համակող գաղափարը պետք է բնում խեղդվի սա է գերխնդիրը։ Հավանաբար կխեղդեն, որովհետև մահացու են բռնել կոմունիստական կուսակցությունը, դաշնակցական կուսակցույթունը, անվտանգության կոմիտեն, «Հայ դատ» կուսակցությունը, հին ակադեմիկոսները, ակադեմիկոսություն տենչացողները, չեղած կազմակերպությունները, անունով բանակները, անզեն վաշտերը, փորձված գրչակները, գավառական արմավոլները, Օպերա տեղափոխված Կոմայգու ֆուտբոլասերները, բուհերի քննությունների դալալները, «Լրաբերում» մարզվող Գալոյանի սաները, զառամյալ տարիքում փետրավորվող «քաղաքագետները»… Այս ինչ պատահեց, որ այսպես շատացան։ Կոռնիձոր կռիվ էր՝ չկային, խաղաղվեց՝ ճռվողեցին։ Գետաշեն կռիվ էր՝ պապանձվեցին, վերջացավ՝ հոխորտացին։ Երասխավան մարտ էր գնում սսկվեցին, խաղաղվեց՝ քննարկման դրին… …Խաղաղ հրապարակի կտրիճներ, պաշտոնական էկրանի ասպետներ, թերթերի էջերի հերոսներ… համազգային ճակատ կազմած՝ հայհոյում են համազգային շարժմանն ու թուրքին։ Բացի այն, որ ատելության շուրջ հեշտ է մարդ հավաքել ու գործիչ դառնալ, հիմա չի գործում օրենսգրքի ազգամիջյան թշնամանք հրահրող հոդվածը։ Հայի համար թույլատրված մի ժամանակամիջոց դա չպիտի գործի, որովհետև քանի դեռ հայը հայհոյում Է թուրքին ու թուրքի հավատը, նա իր չծնված երեխայի, իր աշխարհ չեկած սերունդների պորտալարը կապած է պահում Ռուսաստանին։ Քաղաքականությունը վեր է օրենքից։ Ամեն տարի ապրիլի 24-ին իր թերթերում Եղեռնի մասին Մոսկվայից մի հոդված տպագրելու թույլտվություն մուրացող, երեք տարին մեկ այդ իրավունքը կիսատ֊պռատ ստացող հայ ժողովուրդը միանգամից իսլամի հերը անիծելու ռենեսանս ապրեց։ …Չափներդ ճանաչեք, պարոնայք, չափներդ ճանաչեք։ Դուք ձեզ ու ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման։ Այսօր Արցախին սպառնում են, որ զորքը կհանեն։ Այսօր ձեզ թույլատրվում է հայ ժողովրդին վերջնականապես մեկուսացնել Կովկասում ու Արևելքում, վաղը զորքը հանելու սպառնալիքով կփակեն ձեր չափը չիմացող բերանը (պարզապես կհրամայեն և դուք կպապանձվեք), մյուս օրը զորքը հարկադրաբար կհանեն, եւ ժողովուրդը կմնա մահվան օղակում։ Դուք, ճիշտ է, ժամանակին թռած կլինեք Մոսկվա։ Եվ հեռվից՝ Մոսկվայից, Փարիզից, Լոնդոնից անամոթաբար կասեք՝ բա որ ասում էինք Մոսկվային չգրգռենք… Բանակը կույս աղջիկ չէ, որ նեղացնես հեռանա։ Ժողովուրդները հարաբերությունը խնամիների հարաբերություն չէ։ Եվ առհասարակ ստրուկի ու տիրոջ հարաբերության մեջ քաղաքականություն չկա։ Ստրկատիրոջ բարեհաճությունը կնվաճի ստրկուհին, կնվաճի հարյուր ստրուկից մեկը, դրա համար խելք հարկավոր չէ, անբարոյականությունը բավ է։ Պարզապես պետք է մատնիչ լինել։ Պետք է ստրկությունը համարել պարգև, խռովությունը մատնել։ Ձեր ասած քաղաքականությունն ու ողջախոհությունը սա է։ Պարզ է լույսի նման։ Ձեր անձնատվության զգեստը պետք է թափանցիկ լինի, որ տերը ձեր նվիրյալ մարմնի հմայքները տեսնի, բայց դա մեզ էլ տեսանելի է՝ ներողամիտ եղեք։ Այդ պարը դուք չեք կարող այնպես պարել, որ մի կողմից երևա։ Տերն էլ չի ուզենա, որ մի կողմից երևա։ Ժողովուրդը պիտի տեսնի իր երևելիների տրվելը՝ գայթակղություն կա։ Արցախը չմոռանանք։ Արցախը ուզենաս էլ, չի մոռացվի։ Շարժման ընթացքում դարձյալ փուլեր են եղել, երբ Արցախը հարաբերաբար թողնվել է ինքնուրույն տոկալու։ Մերթ քաղաքական օժանդակությունն է գերիշխել, մերթ տնտեսական, մերթ՝ երկուսը միասին, երբեմն էլ թողնվել է ինքնուրույն տոկալու։ Սա միտումնավոր չի եղել․ ինքնորոշման մեխանիզմը իր տրամաբանությամբ աշխատում է։ Արցախը չի մոռացվել, Հայաստանն է մոռացվել։ Արցախի առօրյա հոգսերի մեջ խճճված ամենասովորական տրակտորի պտուտակից սկսած մինչև ընտրական տեղամասերի կազմը ճշտելը, մեկ էլ ուշքի գալիս, տեսնում ես Հայաստանի քաղաքական կյանքն է ձեռից գնացել։ Դառնում ես այդ քաղաքական կյանքում մի բան շտկելու, մի դեպուտատ ընտրելու, ոռնում են՝ Արցախը մոռացան։ Ահազանգը վերևից Է սարքված, բայց ողբերգականորեն արձագանքում է ժողովրդի մեջ։ Եվ սադրանքը պատարտ հող ունի Հայաստանում այստեղ ապրող հարյուր հազար ղարաբաղցիները, ովքեր Ղարաբաղը ուզում են պահել այստեղ ապրելով ու Մոսկվա դիմում գրելով։ Վարժ ռուսերենով գրելով։ Ով կարծում են ինչքան վարժ ռուսերենով գրեն, ինչքան լաց ու շիվան կապեն, այնքան Արցախի անկախության հարցը կարագանա։ Միայն մեկ անդամ տեղի տվեցինք այդ սադրանքին և քայլ առ քայլ ծրագրած մեր ընթացքին դավաճանեցինք եւ պայմանագրի փոխարեն Գերագույն խորհրդով միացյալ Հայաստան հռչակեցինք։ Եվ մեզ ու մեր ապագա խորհուրդը զրկեցինք վճռական քայլերից, մեր քաղաքական զինանոցը սպառեցինք։ Եթե այդ որոշումից հետո հանրապետության միլիցիան չէր մտնելու Արցախ, դա կիսատ որոշում էր։ Մեր ջղերը չդիմացան։ Երկու տարի ժողովրդի գլուխն էին մտցրել՝ «անբաժանելի մասը», «անբաժանելի մասը», «անբաժանելի մասը»։ Ժողովուրդը հմայվածի նման կրկնում էր, մենք դիմադրում էինք։ Մի բան է միտինգում լոզունգ հռչակելը, ուրիշ բան է քաղաքական փաստաթուղթ րնդունելն ու դա իրագործելը։ Բայց ժողովուրդը նոսրացել էր, շարժման տկար շրջանն էր և մեր ջղերը չդիմացան։ Այո, բազմահազարանոց ժողովուրդը բան հասկանում է, բազմահազար մարդը հավաքականորեն ողջախոհ է, մի քանի հազարը դառնում է ամբոխ, որովհետև քչի մեջ սադրիչների ձայնը զգալի է, ներսից ու դրսից քչին հիմարացնելը հեշտ է։ Եվ մինչդեռ ժողովրդի գրաված գրասենյակում օրը հարյուրներով այցելուներ ու պատվիրակություններ էինք ընդունում Արցախից, Շահումյանից, Գետաշենից, ողջ Հայաստանից (մարդիկ վերջապես դիմելու, պարզապես բողոքելու տեղ ունեին), օպերայի հրապարակը վերածվում էր մեծախոսության դաշտի։ Տեսնում, զգում էինք, բայց խեղդված էինք։ Հադրութի մի գյուղի համար մի զույգ անվադողը համարում էինք ավելի կարևոր և սխալվում էինք։ Գիտեինք, որ սխալվում էինք, որ այդպես որպես քաղաքական շարժում կվերանանք, բայց նաև վստահ էինք ժողովրդի ողջամտության վրա, համենայն դեպս հույս ունեինք… բայց սխալվեցինք։ Պատրաստվում էինք նաև․ համագումարի։ Գուցե համագումարով տարվեցինք: Դրան պատրաստվելու ժամանակ էլ չունեցանք։ Համագումար գնացինք փաստորեն անպատրաստ։ Բայց դա պիտի լիներ։ Շարժումը մի փուլում պիտի արձանագրվեր։ Մի տարի ուշացել էր, մի տարի ծրագիրը ժողովուրդը քննարկում էր։ Այդ ծրագիրը համագումարով պիտի ընդունվեր կամ մերժվեր։ Հենց պատգամավորների ընտրությունից էլ դժվարություն սկսվեց։ Ծրագրի նախագիծը Համազգային շարժման մեջ ընդունում էր բոլոր կուսակցություններին (դա զանգվածների պահանջն էր), նույնիսկ կոմունիստական կուսակցությանը, և կուսակցությունը իր մարդկանց սկսեց մտցնել շարժման մեջ։ Շրջանային կոնֆերանսներում թեժ կռիվ էր գնում, վիճակը բարդացել էր նրանով, որ Արցախ տասը պարկ ալյուր ուղարկած շրջկոմի քարտուղարը համարվում էր հայրենասեր և ընտրվում էր պատգամավոր։ Այսպես, համագումարին չմասնակցեց Ղարաբաղյան շարժման հին մարտիկների մի մասը։ Ամենաանլուծելի խնդիրը, սակայն, հրավերների հետ էր կապված։ Երեք հարյուր տեղի վրա տաս հազարից ավելի մարդ կար։ Բոլորն իրավացի էին, երբ իրենց մասնակցությունը համարում էին պարտադիր։ Եվ իրոք, երկու տարի սահմանափակում չէր եղել, երկու տարի ազգովի հավաքվել էինք մի տեղ, երկու տարի, փաստորեն, ուս ուսի կանգնել և հանկարծ հրապարակը տեղափոխվում է դահլիճ։ Ով կհասկանար։ Ոչ ոք չհասկացավ։ Մեզ թվում էր, միտինգայնության շրջանը անցել է՝ սխալվեցինք։ Հրավեր չստացածների մի մասը նեղացավ ու շարժումից հեռացավ։ Նեղացողների երկրորդ խումբը ելույթ չստացածներն էին։ Եթե այդ քառասունը չխոսեր, դրանք էին նեղանալու, պարզ է, բայց այստեղ էլ տրամաբանությունը չաշխատեց։ Այս խումբն էլ (գործուն խումբը) շարժման հանդեպ սառավ։ Վերջապես վարչությունում չընտրվածների մի մասն էլ սառավ։ Այսչափ կորուստներով մեզ համագումար պե՞տք էր։ Դժվար է պատասխանել։ Թշնամանքի այն մթնոլորտը, որ տիրում էր այդ օրերին ու սաստկանում համագումարի մոտենալով, իր սև գործը արեց։ Առաջին անգամ էինք համագումար անցկացնում անհմուտ անցկացնելը նույնպես։ Բայց արդարամիտ լինենք, համագումարի ընթացքն ու ավարտը դեռ հայտնի չէին, համագումարը տապալելու կամպանիան արդեն սկսվել էր կազմակերպությունների ձեռքով։ Այդ ժամանակ էլ ստեղծվեց Հայաստանի ինտերֆրոնտը հայերի մասնակցությամբ, որը եկավ ապացուցելու ինաերֆրոնտների ապազգային բնույթը, նրանց ԿԳԲ-ական ծագումը։ Ես հանդիմանանքի խոսք չունեմ մնացած բոլոր կազմակերպությունների հասցեին, ովքեր դեմ են Հայաստանի անկախ գոյությանը։ Պատվեր են կատարում, թե իրենց համոզմունքն են ասում, էական չէ։ Եթե կառավարության ու նրանց հայացքները համընկնում են, ավելի վատ այդ կազմակերպությունների համար, բայց իրեն անհասկանալի դրսևորեց Ազգային ինքնորոշում միավորումը։ Նա էլ մոդայի հոսանքում հարվածելով Համազգային շարժմանը, քաղաքական որոշ կշիռ ձեռք բերեց մյուսների նման (հիմա քաղաքական կշիռ ձեռք են բերում միայն այս հողի վրա), բայց խփեց բուն ինքնորոշման բախտին։ Հիմա այդ որ ժողովրդի հետ ենք հանրաքվեի գնալու։ Միայն պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողությա՞ն։ Պարույրն այնտեղից ասում է՝ ՀՀՇ-ն պահը բաց թողեց ու խանգարեց հանրաքվե անցկացնելուն։ Երբ տեսնում ես, որ պանթուրքիզմի սարսափով ներծծված մի հոդվածից ժողովրդի թևերը թուլանում են, երբ երկու տարվա գործը երկու հոդվածով ջուրն է լցվում, այդ ժողովրդով որ գլխից ձեռ քաշածը հանրաքվեի կգնա։ Հանրաքվե անցկացնենք, որ խայտառակվե՞նք ազգովին։ Իսկ եթե պարզվեց, որ հայ ժողովրդի 20 տոկոսն էլ կողմ չէ անկախության՝ հիմա ի՞նչ ենք անելու, ո՞ւմ ենք համոզելու, որ ժողովրդի անունից լիազորված ենք կռվելու նրա անկախության համար։ Չէ՞ որ դրանից հետո մի բան է մնում՝ ինքնասպան լինել։ Եկեք խոստովանենք (հանդգնեմ ասել), իմ գաղափարակից եղբայրներ, անձնազոհ այրեր, խոստովանենք, որ մեզ դեռ չի հաջողվել մեր առաջին քայլն իսկ անել առանց Ռուսաստանի, առանց հովանավորի ապրելու սարսափը ժողովրդի միջից հանել։ Հենց որ հաջողվեց, պարզվելու է, որ երկրորդ քայլ չկա․ դա մեր առաջին ու վերջին քայլն է ազատության ճանապարհին։ Միաբանության իմ ըմբռնումը։ Լիակատար միաբանություն չի լինելու։ Բնության մեջ չկա այդ բանից։ Մենք միաբանված էինք։ Այնքան, ինչքան հնարվոր է, որ միաբանվի մի ժողովուրդ։ Մեր շարժումը ապստամբական շարժման զարգացման տրամաբանություն ունեցավ։ Միաբանված էր՝ տրոհվեց։ Տրոհվել սկսվեց այն օրվանից, երբ Զորի Գայկովիչն ու Սիլվա Բարունակովնան Գորբաչովի մոտից եկան և ժողովրդին տուն ուղարկեցին։ Մոսկվայից զանգում էին՝ ժողովրդին պահեք մինչև գանք։ Ժողովուրդը պիտի պահվեր, որ ճնշում լիներ ու Գորբաչովը նրանց ընդուներ։ Ընգունեց՝ գերխնդիրը կատարված էր, եկան հանդիսավոր ցրելու։ Վերջին շնչումս դա կհիշեմ՝ ժողովուրդը անզորությունից, վիրավորանքից մռնչում, գալարվում ու չէր ուզում հրապարակից հեռանա։ Արցունքը աչքերին հեռացավ։ Չգնար, կարծում եմ, Արցախի հարցը կտրուկ լուծում կունենար։ Ադրբեջանը քնած էր։ Ադրբեջան չկար։ Քաղբյուրոն շփոթված էր։ Իսկ մենք փոքրոգաբար ապստամբության մեջքը ջարդեցինք։ Հետո սումգայիթ եղավ։ Ժողովուրդը ուզում էր կառավարության հետ միանա՝ անմիտ երազանք։ Ում կառավարության հետ պիտի միանայինք։ Մեր հրաշք միաբանությունը մեզ քիչ էր թվում, մեր եռանդը ծախսում էինք աշխարհում չեղած֊ չլսված֊չտեսնված մի միաբանություն հորինելու վրա և օր օրի կորցնում էինք ունեցածը։ Միաբանվենք գոռալով կասկած էինք սերմ անում մեր մեջ, իբր միաբան չենք, ու այդ կասկածն էլ քանդում էր մեր շարքերը։ Եթե 2, 5, 10 հոգի մեզ հետ չէին, ասում էինք միաբան չենք։ Աներևակայելի, տնաքանդ մի մեծամտությամբ ուզում էինք, որ մեջներս ուրիշ կերպ մտածող, միանալ չկամեցող հարյուր հոգի չլինի։ Բևեռները միացնել էինք ուզում, չհասկանալով, չուզենալով հասկանալ, եզի համառությամբ դիմադրելով բևեռների իրողությանը՝ բա բոլորս էլ հայ չե՞նք, մեզնից ո՞վ Ղարաբաղը չի ուզում։ Բոլորս էլ ուզում ենք Ղարաբաղը, բայց մի մասը ուզում է կյանքը զոհելու գնով, մյուս մասը՝ բարօրությունը, երրորդները ոչինչ չեն զոհի, եթե տան՝ կվերցնեն։ Եթովպացին էլ կվերցներ։ Մարդ էլ կա՝ Ղարաբաղի ցավի վրա աստիճանի ու փառքի է տիրանում։ Այդ էլ կա։ Բոլոր ազգերի մեջ կա։ Իսկ մենք դեռ բացառիկ ազգ չենք։ Այո, այս իմաստով, բոլորս չէ, որ հայ ենք, և բոլորը չէ, որ Արցախը ուզում են։ Երկու տարի այդպես էր։ Այսօր այդպես է։ 200 տարի հետո այդպես կլինի։ Հաշտվենք մեկընդմիշտ, որ քաղաքականության մեջ պիտանի ազգ դառնանք։ Սփյուռքի մասին։ Էնտեղ քաղաքականություն չկա։ Համենայն դեպս, Հայաստանի համար քաղաքականություն Սփյուռքում չկա։ Չէր էլ կարող լինել։ Այնտեղ չգիտեն կամ չեն ուզում իմանալ (միևնույն բանն է) ինչ է կատարվում Հայաստանում։ Հայաստանի քաղաքականության կրողները Հայաստանի կազմակերպություններն են լինելու։ Դարձյալ ժողովրդին ուզում եմ զգուշացնել հերթական սին պատրանքից՝ Սփյուռքի կուսակցությունների Հայաստան վերադառնալու հետ հույսեր կապելուց։ Սփյուռքի կուսակցությունների, համենայն դեպս նրանց ղեկավարների խորհուրդն էր «քաղաքականություն ըներ այսինքն միտինգ չանել, գործադուլ չանել, Մոսկվային ցույց չտալ Հայաստանի վճռականությունը։ Նույն բանը մեզ ասում էին Մոսկվան ու Հայաստանի կառավարությունը։ Նորություն չկար։ Պարույրն ասում է՝ Սփյուռքի կուսակցությունները կարծում են Հայաստանում Հայկական կառավարություն կա։ Ավելացնեմ նրանց ձեռնտու է այդպես մտածել։ - Ինչո՞ւ է ձեռնտու։ - Հարցրեք իրենց։ Հերիք է ուրիշին ուղղված հարցերը շարժմանը ուղղել։ Սփյուռքից եկածները մի հերթապահ հարց ունեն՝ «Սահմանի վախ չունի՞ք»։ Ունենք։ Վախ ունենք, բայց սարսափից չենք կապտել։ Բայց այդ վախից ավելի լուծվելու-վերանալու վախ ունենք։ Կարծում են այսպես ապրելով հնարավոր է Հայաստան պահպանել, որի հիմքի վրա հետագայում բարենպաստ պահի կստեղծենք «ազատ-անկախ-միացյալ Հայաստան»։ Հնչում է, չէ ։ Մնում է թևերդ պարզես ու պարես այս ցնծագին նվագի տակ, փոխանակ թևերդ քշտես ու ձեռնամուխ լինես այս մի կտորի, հիմքի ազատագրմանը։ Սիրուն բառերի քաղաքականություն, գործնական քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն։ Շահավետ է և անվնաս և կերպդ է բարեկիրթ։ Պարոններ, այսպես ապրելով չի մնա այս Հայաստանը որպես հիմք «ազատ-անկախ ու միացյալ Հայաստանի» և միացյալը այլևս չի ստացվի։ Այսինքն ոչինչ չի ստացվի։ Վանո Սիրադեղյան 1990 թվական
-
Ի՞նչ և ինչու՞ Սերժ Սարգսյանը տանուլ տվեց Մոսկվայում Արմեն Առաքելյան http://hetq.am/static/news/b/2013/09/29133.jpg19:36, 5 սեպտեմբերի, 2013 Մոսկվայում Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միությանը, ապագայում նաև՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին հայտարարությունը անակնկալ չէր: Իշխանությունները երկար ժամանակ նախապատրաստում էին այս հանգուցալուծումը, թեև մինչև Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելն այն մնում էր ռեզերվային տարբերակ: Պատճառը, թերևս, այն էր, որ մինչև վերջին պահը Սերժ Սարգսյանը հույս ուներ կամ հասնել Վլադիմիր Պուտինի անզիջում կեցվածքի մեղմացմանը և զիջումներին, կամ, եթե դա հնարավոր չէ, գոնե առավելագույնը պոկել Մոսկվայից`ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու դիմաց: Դատելով Հայաստանի երկաթուղային համակարգում և ատոմային էներգետիկայում ներդրումներ կատարելու, ինչպես նաև ռազմատեխնիկական հարաբերությունները խորացնելու մասին պաշտոնական Մոսկվայից հնչած հավաստիացումներից՝ Սերժ Սարգսյանին քիչ թե շատ հաջողվել է երկրորդը: Թեև ակնհայտ է, որ անգամ եթե Մոսկվան ոչինչ էլ չխոստանար, Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը Սերժ Սարգսյանն անելու էր ցանկացած պարագայում: Ինչպես հիմա է պնդում ցինիզմի հասնող ռուսական փորձագիտական միտքը, մեծ հաշվով՝ նա ուրիշ ելք չուներ էլ: Ի՞նչ շահեց Մոսկվան Ռուսաստանը երբեք չէր կարող անտարբեր մնալ դեպի Եվրոպա Հայաստանի դրսևորած նկրտումների հանդեպ, որքան էլ դրանք զուտ պաստառային բնույթ կրեին: Մոսկվան տանուլ է տալիս իր նախկին աշխարհաքաղաքական ազդեցության տարածքի ամբողջ երկայնքով, իսկ Արևելյան գործընկերության ԵՄ ծրագիրը սպառնում է նրան զրկել գրեթե իր սեփականը համարվող վերջին բաստիոններից` Հայաստանից և Ուկրաինայից: Մերձավորարևելյան տարածաշրջանին հարող շրջանում միակ երկիրը, որտեղ Ռուսաստանն ունի ռազմական բազա, Հայաստանն է: Դա միակ գոտին է Մոսկվայի համար, որտեղից ցամաքի միջոցով կարող է վերահսկել սիրիական զարգացումները և որտեղից կարող է ազդել Իրանի նկատմամբ Արևմուտքի հնարավոր էքսպանսիոն գործողությունների վրա: Հետևաբար, այս պահին առավել, քան երբևէ Հայաստանը Մոսկվայի համար իբրև պլացդարմ կենսական նշանակություն է ձեռք բերել, որը կորցնելը գործնականում կարող է նշանակել կորցնել ազդեցության մի հսկայական գործոն: Եթե նա թույլ տար Հայաստանին ընտրել տնտեսաքաղաքական, արժեհամակարգային ու աշխարհայացքային այլ՝ եվրոպական համակարգ, նա այլևս գործ էր ունենալու ոչ թե Հայաստանի հետաքրքրությունների հետ, որի հետ երբեք հաշվի չի նստել, այլ արդեն ԵՄ-ի, ինչը նշանակելու էր Հայաստանում նրա ազդեցության էական նվազում ու անորոշ հեռանկար: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ԵՄ-ն հենց Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նկատառումով էր խոստանում Հայաստանին առնել իր գրեթե լիարժեք ֆինանսատնտեսական հովանավորության ներքո: Այս տարբերակն աշխատել է Վրաստանում, և Մոսկան չի ուզում բախվել նույն գերխնդրին Հարավային Կովկասում իր ուենցած միակ հենման կետում` Հայաստանում: Հետևաբար, նա ատամներով էր պահելու Հայաստանն իր ազդեցության գոտում` դիմելով թե՛ դիվանագիտության և թե՛ շանտաժի լեզվին: Հետխորհրդային ամբողջ տարածաշրջանում չկա որևէ երկիր, որի նկատմամբ Ռուսաստանն ավելի շատ ու ավելի բազմակողմանի ճնշման լծակներ ունենա, որքան Հայաստանի, և դա վերաբերում է կենսական բոլոր ոլորտներին` տնտեսական, քաղաքական, անվտանգության, սոցիակական, ստերեոտիպային և այլն: Դա է պատճառը, որ այն, ինչ ոչ մի կերպ կարծես թե չի հաջողվում Մոսկվային Ուկրաինայում, որի տնտեսական ու ենթակառուցվածքային համակարգի որոշակի անկախությունը թույլ է տալիս Կիևին մանևրել, հալած յուղի նման ստացվում է Հայաստանի պարագայում: Եվ անցած երեք ամիսներին Ռուսաստանը հերթով քաշեց Հայաստանի պարանոցը շուրջառող՝ ունեցած այդ բոլոր լծակները, որին վաղուց արդեն իրենց ինքնիշխանություը Կրեմլի միջանցքներում վատնած Հայաստանի իշխանությունները դիմադրել չէին կարող: Այս ամենի արդյունքում Ռուսաստանը կարողացավ տակտիկական հաղթանակ տանել Արևմուտքի նկատմամբ՝ պահպանել Հարավային Կովկասում իր հեգեմոնիան: Չի կարելի բացառել, որ պայմանավորված առաջին հերթին սիրական ճգնաժամով և հնարավոր պատերազմով՝ Ռուսաստանը կմեծացնի կոնտինգենտը Հայաստանի իր ռազմաբազայում և այն կհամալրի նոր, առավել ժամանակից ու ստրատեգիական զինատեսակներով: Ի՞նչ է շահում Հայաստանը Այն, որ եվրաինտեգրման քաղաքականությունը փաստացի տապալման եզրին է, ցույց է տալիս, որ Հայաստանը հերթական դիվանագիտական պարտությունը կրեց` սխալ քաղաքական հաշվարկների, ոչ ճկուն դիվանագիտության, իրենից անկախ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրողությունների աննպաստ դասավորության, ԵՄ-ի կոշտ բյուրոկրատիզմի ու անզիջումային կեցվածքի, այսինքն՝ թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառներով: Սա հերթական անգամ հարվածեց Հայաստանի հեղինակությանը, որովհետև անկախ ամեն ինչից՝ նոր ապացույցներ տրամադրեց միջազգային հանրությանն առ այն, որ Երևանը երբեք չի կարող լինել բավարար չափով անկախ տարածաշրջանային խաղացող ու հնարավոր չէ նրա հետ հասնել գլոբալ նշանակության որևէ պայմանավորվածության: Եթե ԵՄ-ն վերջնականապես մերժի նոյեմբերին Վիլնյուսում գոնե Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու Երևանի հուսահատ առաջարկությունը, ապա վերջինս կկորցնի տեսանելի ապագայում խորքային ու արդյունավետ տնտեսական, քաղաքական ու իրավական բարեփոխումների հեռանկարը: ՀՀ իշխանությունը, Սերժ Սարգսյանի վարչակարգը կկորցնեն վստահելի գործընկերոջ կարգավիճակը, ինչպես նաև՝ Արևմուտքի բացահայտ աջակցությունը, ինչը վերջինիս կդրդի Հայաստանում իշխանությունից դուրս հենման կետեր փնտրել: Դա էլ իր մեջ ներքաղաքական ու ներհասարակական իրավիճակը ապակայունացնելու լուրջ ներուժ է պարունակում` առանց այն էլ սոցիալական պայթյունի հանգող ներկայիս իրողություններում: Դա կստիպի իշխանություններին լեգիտիմության մեծացող դեֆիցիտը լրացնել Ռուսաստանի և իշխանության հենարանը մինչ այսօր կազմող շրջանակների աջակցությամբ, որի հետևանքը կլինի ավտորիտարիզմի, քրեաօլիգարխիկ համակարգի հզորացումն ու ամրապնդումը: Հայաստանը կարող է պարզապես հայտնվել նոր տեղապտույտների, նոր ներքին ու արտաքին անորոշությունների առանցքում` ինչպես փոթորիկի բերանն ընկած նավակ: Արդյունքում արտագաղթի տեմպերը կահագնանան` երկիրը պարզապես կանգնեցնելով ժողովրդագրական աղետի առջև: Դրա փոխարեն Հայաստանը կունենա երկու ձեռքբերում, երկուսն էլ՝ անուղղակի: Առաջինը` տնտեսության մեջ շատ ու կանխիկ փող ներարկելու Ռուսաստանի խոստումը, որը միշտ բերում է Մոսկվայից Հայաստանի կախվածության մեծացման, և երկրորդ` Ռուսաստանի աջակցության գործոնի շահարկմամբ պատերազմի կանխումը կամ առժամանակ հետաձգումը: Բայց դա կարող է նաև թվացյալ լինել: Նախ` հատկապես Եվրասիական միություն ստեղծելուն Սերժ Սարգսյանի համաձայնությունը տալուց հետո ի հայտ է գալիս նոր ռիսկ` պայմանավորված այն հանգամանքով, որ թե՛ Ադրբեջանը և թե՛ Արևմուտքը կարող են պահանջել վերանայել ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում միջնորդական առաքելության կառուցվածքը, Ռուսաստանին զրկել այդ մանդատից` շահարկելով այն պարզ իրողությունը, որ հակամարտող կողմերից մեկի (իսկ Հայաստանը հենց հակամարտության կողմ էլ ընկալվում է միջազգային հանրության մոտ) հետ տնտեսական, քաղաքական ու ստրատեգիական ուղղակի շահեր ունեցող երկիրը չի կարող օբյեկտիվ միջնորդ լինել: Նման սցենարի զարգացման հավանականությունն, իհարկե, փոքր է, քանի որ ՀԱՊԿ-ի նախադեպն արդեն կա, և դա կարծես թե լուրջ ազդեցություն չունեցավ բանակցային գործընթացի վրա: Երկրորդ` որովհետև այն խարսխված է բացառապես պատերազմի հնարավոր վերսկսման պարագայում Ռուսաստանի միջամտության զուտ տեսական հեռանկարից Ադրբեջանի ունեցած վախով: Եթե Բաքուն դա հաղթահարի, դժվար է ասել` ինչ տեղի կունենա: Մեծ հաշվով, եվրաինտեգրումը Հայաստանին անհրաժեշտ էր բոլորովին էլ ոչ եվրոպական երկիր դառնալու համար: Նման պահանջարկ չկա թե՛ իշխանության և թե՛ հասարակության մեծամասնության մոտ: Այդ մեծամասնությունը դեռևս պատրաստ չէ ամբողջությամբ ընդունելու եվրոպական նոր արժեհամակարգը, առավելևս՝ ապրել դրանով, իսկ իշխանությանը, որը այդ հասարակության հայելային արտացոլանքն է, ԵՄ-ն անհրաժեշտ էր ընդամենը արտաքին լեգիտիմության խնդիրը լուծելու և դրա ծխածածկույթով ներքին ամբողջ աղբը թաքցնելու համար: Եվրաինտեգրումը Հայաստանին անհրաժեշտ էր` ներսում ռուսական ազդեցությունը որոշակիորեն չափավորելու և քաղաքական դիվերսիֆիկացման շնորհիվ ինքնիշխանությունը գոնե մասամբ վերականգնելու համար: Հայաստանյան հասարակության չբարձրաձայնվող, գրեթե ենթագիտակցական մակարդակի սպասելիքը եվրաինտեգրման սկսված այս գործընթացից հենց դա էր: ԵՄ-ից ակնկալիքները չէին կարող մեծ լինել: Այն ոչ թե նոր արժեհամակարգ էր թելադրելու Հայաստանին, որն ավելի շուտ երեխային գայթակղելու համար պարզված կոնֆետի է նման, որքան նրան իր հետ համագործակցության տիրույթ ներքաշելով՝ ԵՄ-ին տարածաշրջանում ձևավորված հավասարակշռությունը խախտելու շանս էր տալու: Եվրոպան, ինչպես եղել է իր պատմության ողջ ընթացքում, երբեք արժեքները չի գերադասել իր շահերից և դա չէր անելու նաև հիմա: Հակառակ դեպքում իր փաստացի հովանու տակ չէր առնի լուրջ խախտումներով ընտրված իշխանությանը, ջայլամի կեցվածք չէր ընդունի Հայաստանում շարունակվող մարդու իրավունքների համատարած ոտնահարման, իրավական ու սոցիալական արդարության գրեթե լիակատար բացակայության նկատմամբ: ԵՄ-ն նաև չէր կարող երաշխավորել ո՛չ Հայաստանի ու ո՛չ էլ առավելևս ԼՂՀ-ի անվտանգությունը: Այնպես որ, խնդիրը տվյալ դեպքում պետք է լիներ ոչ թե այս երկու ուղղությունների միջև ընտրություն կատարելը, այլ դրանց հավասարակշռումը: Բայց ամբողջ հարցն այն է, որ արդեն տասը տարուց ավելի է` Հայաստանը չգիտի ինչպես դա անել:
-
Wednesday hundreds of residents of Yerevan rallied in front of the presidential residence to show their protest against the Armenian president’s controversial decision to join the Customs Union, a decision presumably imposed by Russia. The protest that started peacefully eventually led to clashes with the police and detention of some of the activists. Click here for more images.
-
Customs Union Overview: What are the risks/rewards for Armenia? Joining the Customs Union puts Armenia in deeper dependence from “the Russian Empire”, while the common economic zone, experts say, is a veil for Moscow to solve its own, mostly political, issues. Former head of the Central Bank of Armenia Bagrat Asatryan says Armenia’s membership in the Customs Union (CU) is by 90 percent a political issue, and only 10 percent economic, which will have a heavy impact on Armenia’s economy. “It is obvious that Putin simply said: ‘no more goofing around, you must sign it’. Now, let’s put aside the issue whether he [serzh Sargsyan] is a good or a bad president, this [joining the Customs Union] is a crucial issue for our country, so I want to raise questions: what steps will be taken, what will be the process, what volume, what tasks and objectives? It is like opening a window and stepping into fog, not even knowing whether there is ground under your feet, or whether there is a bridge, or you are just walking on the air, in total obscurity,” Asatryan told ArmeniaNow. Besides this obscurity, he says, Armenia is not ready to enter such a framework, as it has no common borders with any of the CU member countries, however, he does not rule out “healthy discussions” to make it somewhat reasonable. “If Russia guarantees that this is the price for the Abkhazian railway, after somehow working through its issues with Georgia, then the situation would alter significantly and the membership in the CU would be an issue of sensible discussions. The next major, tough, issue is whether we are entering CU with or without Karabakh. If without, wouldn’t it mean that we are giving up Karabakh? And if Russians have promised that they are solving this global issue, then, excuse me, but I am all for it,” says the economist. Does joining CU mean that Armenia would later find itself part of common Ruble zone? Governance expert Harutyun Mesrobyan says it would bring along more risks. “In Europe many countries gave up their national monetary units, and that’s when the crisis started. None of the countries, among them Greece, Portugal, Spain, had their separate levers – their own monetary unit, which are tools to resist and fight economic crisis,” he told ArmeniaNow. Meanwhile, Asatryan believes being in a bigger monetary zone can be favorable for small economic entities, it is a new quality of development, and the emotional aspect of the issue, typical of small nations, should be put side. “The issue here is different. We want to enter a single zone, whom do we want to live with, the poor or the rich? Naturally, the rich. But Russia is yet an unviable economic entity, up until now it remains an empire, and all empires collapse one day. Some two decades ago it was the Soviet Union and it collapsed; who can claim that those processes won’t recur in Russia?” he questions. CU membership implies that Armenia loses its free trade agreements. Earlier in his interview to ArmNews TV, deputy foreign minister Shavarsh Kocharyan said that joining CU means “losing sovereignty”. “We have a free trade agreement with Georgia, and in this case Georgia would have to sign an agreement with the union’s over-national body,” he said. Armenia is approaching the end of its double game. “You cannot adopt one principle with the Customs Union and another with the rest of the world, you are no longer independent in that view, you commit to adhere to a single policy,” says Asatryan. By Customs Union many understand return to former Soviet Union. While, Asatryan says, it is more about politics, consolidated by economic means, the source of which is the international prices for energy carriers. “And if prices for oil happen to drop by 50 percent? If the oil sector is extracted, Russia’s economy equals that of Turkey. This Customs Union is temporary, I assure you, because Russia has set a rather big political objective – a common economic zone, but has neither financial nor political resources for it,” says Asatryan. By joining CU Armenia won’t lose the European market, but will be deprived of development opportunities. Asatryan says the road to Europe had numerous challenges, too, but at least “we knew where we were going”. “And what are Russia’s political values? Corruption. And, if for nothing else, getting rid of that component by itself would have been worth it. Russia is by far not the developed, viable entity to become full partners with,” he says. “We have brought this upon ourselves by our terribly distorted regime, disgraceful elections, weak authorities, and a state that has no values. The thing is that one has to be a factor, and today we are Russia’s outpost, and when you are small, but still a factor, you are reckoned with.” Thomas de Waal, senior associate at the Carnegie Endowment, specializing primarily in the South Caucasus region, writes in his article posted in the Carnegie Moscow Center’s website: “Some in the Armenian government complain that the EU did not give them room for maneuver, and it is true that the Brussels bureaucracy is a clunky machine that does not do diplomacy well. But you can also see this as a car crash in slow motion over several years. Both the administration of Sargsyan, and Robert Kocharyan before him, embraced a Russian take-over of the economy, which left them political control and did not expose them to European-style competition. As Sargsyan began (tentatively) to have second thoughts about this bargain, he found himself badly short of options.” (http://carnegie.ru/eurasiaoutlook/?fa=52841) http://armenianow.com/society/48240/customs_union_european_union_bagrat_asatryan
-
Analyst: Armenians prefer Russia over EU A well-known sociologist of Armenia concludes that if a referendum were held on joining the Customs Union (as announced by President Serzh Sargsyan Tuesday), the majority of citizens would have definitely voted for it, because, he says, decades of studies and surveys show that the people of Armenia support deepening relations with Russia. Director of Sociometer Sociological Center Aharon Adibekyan told the press on Thursday that the center has been carrying out studies since the 1990s to establish which country or political union Armenia should cooperate with and Russia has always held the top position on the list. “It has never dropped below 40 percent, never exceeded 55 percent. The European Union always came second, followed by Iran and the United States. In terms of remittances, last year out of the total $1.7 billion $1.47 billion came from Russia, which makes 85.6 percent. Every sixth or seventh family lives off the money sent from Russia,” he says, adding that between 1988 and 2011, 34 percent of general $16.5 billion investment in Armenia was by Russia, which makes 42.5 percent of direct investment, while the share of those 12 countries of the European Union which made tangible investment in Armenia is only 20 percent in general and 25 percent in direct investments. The USA’s share is 3 percent. “If the European Union wants to see Armenia as its friend, it has to found a business with us, so that we can understand that partnership, but the issue remains in the political domain. They say come and befriend us, then we will try to help you, meanwhile Russia, as our ally historically, has been fulfilling that mission,” says Adibekyan, adding that there are 1.5 million Armenians officially residing in Russia and it is only natural that President Vladimir Putin is interested in attracting those votes to support him. However, Adibekyan says that Russia, as opposed to Europe, is a technologically less developed country, if we put aside the strategic and space fields, hence cooperating with it will make Armenia lag behind technologically and will only be able to sell its products in Russia. According to him, speaking in chess terminology, this is a mutual political “zugzwang”, meaning when both parties take steps because the situation on the game board is such that other steps might lead to bitter defeat. http://armenianow.com/news/48235/armenia_european_union_customs_union_aharon_adibekyan
-
Եվրամիությունը բարկանում է, նշանակում է՝ ԵՄ-ն իրավացի՞ չէhttp://media.pn.am/media/issue/169/553/photo/169553.jpghttp://static.pn.am/images/l_op1_arm.gif 4 սեպտեմբերի 2013 - 17:48 AMTPanARMENIAN.Net - Ըստ ամենայնի, ԵՄ-ն դժգոհ է Մոսկվայում ստորագրված փաստաթղթից, համաձայն որի Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Ըստ Եվրամիության դիվանագիտության գծով ղեկավար Քեթրին Էշթոնի, «Եվրամիությունը պաշտոնական Երևանից պարզաբանումներ է ակնկալում Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման վերաբերյալ»: «Մենք պարզաբանում ենք ակնկալում, որից հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը: Անմասն չմնաց նաև ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը, որը հայտարարեց, թե Հայաստանն արգելափակեց ԵՄ հետ Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիր կնքելու բոլոր շանսերը՝ նախապատվությունը տալով Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Մաքսային միությանը: Ըստ որոշ փորձագետների, Եվրոպան կանգնել է մի խնդրի առջև, որը դեռ մի քանի շաբաթ առաջ շոշափելի չէր: Ըստ Կարնեգիի հիմնադրամի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոյի, Երևանի որոշումը Ռուսաստանի բացարձակ հաղթանակն է եվրասիական ինտեգրման նախագծի իրականացման հարցում, հատկապես այն ֆոնի վրա, թե ինչ է կատարվում Ուկրաինայի ու Բելառուսի պարագայում: Հայաստանի որոշումը սպասելի էր, հաշվի առնելով նրա ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Ղարաբաղի հարցը: «Ստատուս քվոն տարածաշրջանում Մաքսային միությանն անդամակցելուց չի փոխվի, Արևմուտքը կքննադատի Երևանին այս որոշման համար, սակայն ոչ երկար»,- գտնում է Մալաշենկոն: Մի խոսքով, ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես միշտ, թեև ոմանք կարծում էին, որ ավելի լավ կլինի: Չի լինի, քանի դեռ Մեծ Մերձավոր Արևելքում անհանգիստ է: Երաշխիք կա՞, որ Սիրիայի իրադարձությունները լարվածություն չեն առաջացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Չկա նման երաշխիք, ուստի ավելի լավ է ընկերություն անել Ռուսաստանի հետ, եթե կարելի է այդպես արտահայտվել, ոչ թե ԵՄ-ի, որտեղ 28 երկիր ոչ մի կերպ փոխհամաձայնության չեն կարողանում գալ: 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա Եվրամիության և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցների ղեկավարության գագաթաժողովը, որտեղ ակնկալվում էր որոշ երկրների, այդ թվում նաև Հայաստանի հետ, նախաստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ և Ասոցացման մասին համաձայնագրերը: Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն տվեց նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ: Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: 2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երկաթուղին հանձնվեց «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ հավատարմագրային կառավարման 30 տարի ժամկետով՝ այն 10 տարով երկարացնելու իրավունքով: Այդ նպատակով երկրում ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը:
