-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Վարդան Պետրոսյանը արագ ու անկանոն է քշել. Տաթեւը պատմել է վթարի մանրամասները 02.11.2013 20:45 http://shamshyan.com/images/icons/message.png0 http://shamshyan.com/images/icons/achk.png7136 դիտում http://shamshyan.com/cms_images/8hMq98DZetRyLird2KFi_tn.jpgԴերասան Վարդան Պետրոսյանի «BMW» մակնիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենաների՝ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ողբերգական բախման հետեւանքով 10 օր հիվանդանոցում գտնվող Տաթեւ Հակոբյանին նոյեմբերի 1-ին առաջին անգամ վիրահատել են։ «Բժիշկները սպասում էին, որպեսզի հեմոգլոբինի մակարդակը բարձրանա, որ կարողանան վիրահատել»,-NEWS.am-ին ասել է Տաթեւ Հակոբյանի համադասարանցին, որը նախընտրել է անունը չհրապարակել։ Տաթեւի ոտքը վիրահատել են, երկաթ տեղադրել։ «Բժիշկներն ասել են, որ կքայլի, բայց ժամանակի հարց է»,- ասել է նա։ Տաթեւը մանրամասներ է պատմել դեպքի մասին. «Ասաց, որ գիտակցությունը չի կորցրել ու ամեն ինչ հիշում է։ Հայրը տեսել է, որ հետևից եկող Վարդան Պետրոսյանի մեքենան արագ է քշում ու անկանոն, ասել է՝ կանգնենք, թող գա անցնի։ Կանգնել են ու մեքենան եկել, խփել է»։ Տաթեւը նաեւ հիշել է, որ սկզբում իրեն ու եղբորը շտապօգնության նույն մեքենայում են տեղավորել, բայց հետո եղբորը դուրս են բերել։ Նաեւ դրանից է աղջիկը կռահել, որ եղբայրն արդեն այդ պահին մահացած է եղել։ Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական գործ էր հարուցվել հոկտեմբերի 20-ին, Երևան–Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Նաիրիի ոստիկանները պարզել էին, որ վթարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 48-ամյա Արթուր Հակոբյանը, ով վարել է ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենան: Հիվանդանոց էին տեղափոխվել նաև Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի բնակիչ Էդուարդ Հակոբյանը, նույն փողոցի բնակիչ Տաթևիկ Հակոբյանը, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 43-ամյա Հայկ Հակոբյանը, 21-ամյա Էմմա Հակոբյանը և Էդգար Հակոբյանը: Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ 54-ամյա Վարդան Պետրոսյանը: Ստացած մարմնական վնասվածքներից Էդգար Հակոբյանը Արմենիա բժշկական կենտրոնում մահացել էր: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրի կայքում Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
-
Դո՞ւք պետք է որոշեք՝ հնարավոր էր հայտարարություն տարածել Վարդան Պետրոսյանի վերաբերյալ, թե՞ ոչ. Հ․Խուրշուդյան 12.11.2013 17:15 http://shamshyan.com/images/icons/message.png0 http://shamshyan.com/images/icons/achk.png192 դիտում http://shamshyan.com/cms_images/rbqkEUO8aYgzR2j65CL7_tn.jpgNewsbook.am-ը կապ է հաստատել «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև այժմ իր դիրքորոշումը չի հայտնել՝ կապված դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորման հետ: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում, խոսնակը չցանկացավ մանրամասնել, թե ինչ առողջական խնդիր ունի «Ժառանգության» ղեկավարը: Պատասխանելով Newsbook.am-ի հարցին, թե ամեն դեպքում արդյոք հնարավոր չէր որևէ հայտարությամբ աջակցություն հայտնել դերասանին, Հովսեփ Խուրդուշյանը վրդոհվեց` պատասխանելով. «Դո՞ւք պետք է որոշեք՝ հնարավոր էր, թե՞ չէ: Ասում եմ՝ նա գտնվում է դրսում բուժման նպատակով»: Երբ մենք արձագանքեցին, թե արդյո՞ք «Ժառանգությունը» պատրաստվում է որևիցե հայտարարությամբ կամ սեփական դիրքորոշմամբ հանդես գալ, Խուրդուշյանը հարցով պատասխանեց, թե արդյո՞ք դա քաղաքական խնդիր է: Newsbook.am-ը տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն ավելի վաղ հանդես էր եկել անձնական երաշխավորությամբ կալանքն որպես խափանման միջոց փոխելու միջնորդությամբ: Newsbook.am-ը ավելացրել է նաև, որ նախագահական ընտրություններից հետո Վարդան Պետրոսյանն եկել էր Ֆրանսիայից ու իր աջակցությունը հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ այժմ էլ տրամաբանական կլիներ, որ «Ժառանգության» կողմից որևէ արձագանք լիներ: Փաստերը լսելուց հետո «Ժառանգության» խոսնակն ասաց, որ վաղն ունենալու են վարչության նիստ, և, հավանաբար, այդ հարցը կդրվի քննարկման: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:
-
Was Vardan Petrosyan’s detention justified? The opinions of intellectuals are unambiguous Read more at: http://en.aravot.am/2013/11/11/162487/ © 1998 - 2013 Aravot – News from Armenia “After all, I can not say anything, Vardan is a very dear person to me, but, on the other hand, there is a crime, two people died”,- so replied sculptor Levon Tokmajyan to the question of Aravot.am whether actor Vardan Petrosyan’s detention was justified. To recall that an accident took place on October 20, which resulted in the death of two teenagers. Actor Vardan Petrosyan is accused for the car accident. Days ago, he was taken into custody. Continuing to evaluate the incident happened to Vardan Petrosyan, Levon Tokmajyan said, “God forbid, something happened to me like that. I do not know, it’s very difficult for me to express an opinion, but that he was taken to court, then the state of his health was good, before that he was brought home from the hospital.” Publicist Karine Hakobyan, who was at court on the day of arresting Vardan Petrosyan, considered the incident happened to Vardan Petrosyan “unreasonable, incomprehensible and unjust,” and continued, “The very idea of Vardan Petrosyan’s detainment is absurd, because there was no trial, it is not yet known whether he is guilty or not in this fatal accident. He has lost his health due to the accident. In fact, we have mixed the victim and perpetrator together. Instead of treating him from this prospective and carrying out just investigation, on the very first days we see disinformation in the media, when it is still unclear how the accident occurred, our law enforcement agencies already consider him to be guilty, and then arrest him.” Regarding this matter, Mrs. Hakobyan sees objective and subjective reasons and is detailing, “We need to draw conclusion from accidents are continuously growing. We are sorry for the victims, but after doing proper research, we can prevent further accidents. It is the condition of our roads; they are almost invisible from out of the city, very dark and with no light in many places. The sign boards and street signs are missing. For example, in that section, especially at night, it is very possible that it was dark, Vardan Petrosyan mixed up the road, then he wanted to correct, perhaps something had happened…” Tatev HARUTYUNYAN Read more at: http://en.aravot.am/2013/11/11/162487/ © 1998 - 2013 Aravot – News from Armenia
-
Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացնում դեպքից (տեսանյութ)Այսօր - 11:43 «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրը սիրված դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանն է՝ Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանը պնդում է, որ Վարդան Պետրոսյանը հարբած չի եղել և թույլատրելի արագությունը չի գերազանցել: Առավել մանրամասն՝ տեսանյութում:
-
Ամենևին չեմ զարմանա, եթե պարզվի, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարում մեղավորը հենց «տուժող» կողմն է Այսօր - 13:32 Գնալով ավելի ու ավելի եմ հակվում այն կարծիքին, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարում մեղավոր է եղել «տուժող կողմը»: Նման կարծիքի հանգեցի' հատկապես կարդալով Հակոբյանների ընտանիքի փաստաբան Մարատ Գինոսյանի հարցազրույցը, որովհետև աչք ծակեց մի քանի փաստ, որոնք թույլ են տալիս մտածել, որ Գինոսյանը դեմագոգիա է անում: Նախ, նա հայտարարեց, որ տեղյակ չէ' արդյո՞ք Վարդան Պետրոսյանը խմած կամ քնած է եղել, ինչը աբսուրդ է, որովհետև բուժզննամն եզրակացությունը արդեն լայնորեն շրջանառվում է համացանցում և այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել: Երկրորդ, կասկածելի հանգամանքը այն է, որ նա անընդհատ մատնանշում է, որ Պետրոսյանը շատ արագ է վարել, մինչդեռ, վթարը եղել է մայրուղու վրա, որտեղ թույլատրելի արագությունը կարծեմ 80 (+10) կմ/ժ է, ինչն ավելի քան բավարար էր նման վնասվածքներ պատճառելու համար: Կասկածելի է նաև, թե ինչպես է Գինոսյանը փորձում «ցրել» Նիվայի ուղևորների վերաբերյալ հարցերը՝ անընդհատ մատնանշելով, որ Նիվան կանգնած է եղել երթևեկելի գոտուց դուրս: Նա պնդում է, որ երեխաներից ոչ մեկը ղեկին չի եղել, բայց դա, ինձ թվում է, վերջնականապես կարող է պարզել միայն դատարանը, նա, կարելի է ասել, ասում է. «Դե ի՞նչ է եղել, որ Նիվայում 6 մարդ է եղել», և այս տիպի բաներ: Շերլոկ Հոլմս չեմ ուզում լինել, բայց այս ամենը հեչ դուրս չի գալիս ու ամենևին էլ չեմ զարմանա, որ պարզվի, որ «տուժած» կողմի այս ցայտնոտությունը պայմանավորված է հենց նրանով, որ մարդիկ չեն ուզում պարզվի եղելությունը, այլ պետք է մեկը, ում վրա կբարդեն ողջ մեղքը: Արմեն Հովսեփյան.
-
Վարդան Պետրոսյանի դեպքը կարող է սկիզբ դնել դրական բարեփոխումների մեր արդարադատության համակարգումԱյսօր - 14:38 Որքան էլ տարօրինակ թվա, բայց Վարդան Պետրոսյանի դեպքը մեր արդարադատության համակարգում կարող է սկիզբ դնել դրական բարեփոխումների: Նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարել է, որ թեև նախագահն անձամբ իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում' Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին, սակայն, նախագահն ուսումնասիրելով մանրամասները եկել է այն եզրահանգմանը, որ խափանման միջոցի կիրառման օրենսդրական եւ գործնական հիմնահարցերին եւս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն կա: Եթե սա իրոք արվի, ապա խափանման հիմնահարցում էական բաներ կարելի է փոխել, իսկ դա խիստ պահանջված է, որովհետև նման դեպքեր պարբերաբար լինում են, բայց դրանցում հայտնվող մարդիկ Վարդան Պետրոսյաններ չեն և քննչական այն բեսպրեդելը, որին մենք ականատես ենք լինում հիմա, այդ մարդիկ ևս կրում են իրենց վրա, իսկ հասարակությունը լուռ է մնում, որովհետև իրազեկ չի լինում, որովհետև այլ մարդիկ, ինչպես նշեցի, Վարդան Պետրոսյաններ չեն: Անդրանիկ Իսահակյան
-
Վարդան Պետրոսյանը մտավորական է, ոչ թե խուլիգանԱյսօր - 22:19 Վարդան Պետրոսյանը մտավորական է, ոչ թե խուլիգան: Տեղի ունեցածը դժբախտ դեպք է, ոչ թե պլանավորված հանցագործություն: Ինքը հայտարարել է, որ պատրաստ է կրել դատարանի որոշմամբ սահմանված վճիռը: Ինքը ևս առողջական լուրջ խնդիր ունի: Այս ամենի պարագայում, կալանավորումը որևէ հիմնավորում չունի: Արմեն Մարտիրոսյան
-
Վարդան Պետրոսյանի փաստաբանը բացահայտում է քննիչի խախտումները Այսօր - 22:33 Անվանի դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով քննիչ Հայկ Հակոբյանին օրենքով ուղղակի նախատեսված' ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկել կարգապահական պատասխանատվության: Փաստաբանը վկայակոչում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածն, ըստ որի «Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքով ուղղակի նախատեսված' ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության' Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: «Ոստիկանության կարգապահական կանոնները հաստատելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ծառայողական քննություն նշանակելու առիթներն են՝ ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավորի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները»: Ըստ պաշտպանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չի կատարել, իսկ որոշ պարտականություններ ոչ պատշաճ է կատարել, ծառայողական դիրքը չարաշահել է, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցել է: Այսպես, 2013թ. հոկտեմբերի 20-ին' ժամը 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ. հատվածում, Վարդան Պետրոսյանը «BMW-320» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետընթաց ընթացող Արթուր Հակոբյանի կողմից վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով վարորդ Ա.Հակոբյանը, նրա ուղևորներ, եղբայր' Հայկ Հակոբյանը, և նրանց երեխաներ' Էդվարդ Հակոբյանը, Տաթևիկ Հակոբյանը, Էմմա Հակոբյանը, Էդգար Հակոբյանը, ինչպես նաև «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Պետրոսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Էդգար Հակոբյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ Էդվարդ Հակոբյանը «Արմենիա» ԲԿ-ում: 21.10.2013թ. պատահարի առթիվ ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 05.11.2013թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից որոշում է ընդունվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Սակայն այդ օրը Վարդան Պետրոսյանը չի ձերբակալվել: 06.11.2013թ'. ժամը 15:30-ին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը կազմել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի. «Վարդան Պետրոսյանը (…) ձերբակալվել է: Ձերբակալված Վարդան Պետրոսյանը հանձնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ' նրան սահմանված կարգով արգելանքի տակ պահելու համար: Վարդան Պետրոսյանի ձերբակալման մասին 094-457-999 հեռախոսահամարով հայտնվել է նրա քույր' Աշխեն Պետրոսյանինե: Նույն արձանագրության համաձայն Վարդան Պետրոսյանին ձերբակալել են 06.11.2013թ. ժամը 15:00-ին»: Իրականում, ըստ Ն.Բաղդասարյանի, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը չի եղել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ: Վարդան Պետրոսյանը չի հանձնվել Նաիրիի քննչական բաժանմունք, Վարդան Պետրոսյանի քրոջ Աշխեն Պետրոսյանի հետ Հայկ Հակոբյանը ընդհանրապես չի խոսել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդ. 1-ին մասի. «Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո»: 08.11.2013թ., այսինքն՝ երկու օր հետո միայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն առաջին անգամ Վարդան Պետրոսյանի հարցաքննել է որպես կասկածյալ: Հարցաքննության ժամանակ կասկածյալ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ այս պահին, ելնելով առողջական վիճակից, ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունք տալ, սակայն ցանկանում է ստանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, ինչպես նաև ցանկանում է դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ հայտնել: Վարդան Պետրոսյանը միաժամանակ խնդրել է, որպեսզի իր կողմից հայտնած հանգամանքները արտացոլվեն հարցաքննության արձանագրության մեջ: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի' «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի' քննչական (...) գործողությանը մասնակցելու դեպքում պահանջել նշված գործողության արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն»: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը բահմանում է, որ «Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի' քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ ընդունված որոշումներին, իսկ իր խնդրանքով' նաև անվճար ստանալ այդ որոշումների պատճենները»: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ և 16-րդ կետի պահանջը, կասկածյալի հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսանի խոսքերը և չի տրամադրել Վարդան Պետրոսյանին օրենքով իրեն հասանելի փաստաթղթերի պատճենները, որի վերաբերյալ պաշտպանը փորձել է ներկայացնել դիտողություն և խնդրել իր դիտողությունը արտացոլել կասկածյալի հարցաքննության արձանագրության մեջ: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի' «Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի (...) պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին (....) իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի' (...) դիտողություններ ներկայացնել այն քննչական (...) գործողության արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, որին նա մասնակցել է, (...):» ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը' խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը, չի արձանագրել պաշտպանի դիտողություները, այլ վերցնելով պաշտպանի ձեռքից գրիչը, հնարավորություն չի տվել ավարտել նախադասությունը, թողել, հեռացել է սենյակից՝ առանց առաջարկելու Վարդան Պետրոսյանին ստորագրել արձանագրությունը: Նույն օրը Ն.Բաղդասարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել և խնդրել իրեն ծանոթացնել Վարդան Պետրոսյանի կասկածանքի բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակմանը, իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, բոլոր փորձաքննությունների եզրակացություններին և մասնագիտական ստուգումների արդյունքներին, տրամադրել փորձաքննություններ և մասնագիտական ստուգումներ նշանակելու մասին բոլոր որոշումների պատճենները, եթե այդպիսիք առկա են: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը' ստանալով վերը նշված միջնորդություն և Վարդան Պտրոսյանի նույնաբովանդակ պահանջը, այդ պահին ո՛չ պաշտպանին և ո՛չ էլ Վարդան Պետրոսյանին չի տրամադրել միջնորդության մեջ նշված փաստաթղթերը, սակայն հետագայում պարզվել է, որ այդ փաստաթղթերը առկա են եղել: Նշված փաստաթղթերի մի մասը քննիչը պաշտպանին տրամադրել է ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում նույն օրը ժամը 17:30-ին, իսկ իր պաշտպանյալին մինչ օրս որևէ փաստաթուղթ (բացառությամբ' ձերբակալելու մասին արձանագրության, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկի) չի տրամադրել և չի ծանոթացրել փորձագետների կողմից տրված եզրակացություններին: 06.11.2013թ. ո՛չ պաշտպան Բաղդասարյանին, ո՛չ Վարդան Պետրոսյանին չեն հանձնել ծանուցագիր հաջորդ օրվա հարցաքննության վերաբերյալ, սակայն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանն իր 09.11.2013թ. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Ն.Բաղդասարյանին (…) պատշաճ տեղեկացրել ենք 09.11.2013թ. ժամը 10:00 վերը նշված բժշկական կենտրոն ներկայանալու, նրա պաշտպանյալ Վ.Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու և անհրաժեշտ քննչական գործողություն կատարելու մասին»: Սակայն վերը նշված միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ ինքը պատշաճ չի ծանուցել պաշտպանին, այլ բանավոր քննչականի պետն է Ն.Բաղդասարյանին այդ մասին ասել: «Կարծում եմ, որ կարիք չկա հայտնելու, որ դա իրականությանը չի համապատասխանում»,- նշում է փաստաբանը: 09.11.2013թ. ժամը 10:00 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը գնալով հիվանդանոց, որտեղ գտնվում էր Վարդան Պետրոսյանն, առանց պաշտպանի մասնակցության հրապարակել է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բովանդակությունը և առաջարկել այն Վարդան Պետրոսյանին ստանալ: «Այնուհետև, անցել է հարցաքննության' Վարդան Պետրոսյանին հայտնելով, որ ես գնացել եմ խաշ ուտելու և այդ պատճառով առանց փաստաբանի պետք է այդ քննչական գործողությունը կատարվի: Կարծում եմ, որ կարիք չկա մեջբերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածի պահանջը, համաձայն որի քննիչի իրավունք չունի առանց պաշտպանի մասնակցությամբ կատարել քննչական գործողություններ: Սակայն վերջինս իր 09.11.2013թ. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Վարդան Պետրոսյանը … հրաժարվել է որոշումը ստանալ և որևէ ցուցմունք տալ …»: Սակայն իր միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ որևէ արձանագրություն չի կարող դատարանին ներկայացնել, որ Վարդան Պետրոսյանը, որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ, հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ոստիկանապետին ուղղված դիմումում նշում է Ն.Բաղդասարյանը՝ հավելելով՝ «Կարծում եմ նաև կարիք չկա հաստատելու, որ ես որևէ խաշ ուտելու չեմ գնացել, այլ այդ փաստը «հորինել է» քննիչն, առանց իմ մասնակցությամբ Վարդան Պետրոսյանին հարցաքննելու համար»: Նույն օրը ժամը 13:00 քննիչը վերստին եկել է հիվանդանոց և արդեն պաշտպանի մասնակցությամբ առաջադրել է մեղադրանք և ծանոթացրել է իր միջնորդության հետ, սակայն Վարդան Պետրոսյանից ցուցմունք չի վերցրել, պատճառաբանելով, որ բժիշկները թույլ չեն տվել: Այդ դեպքում ինչո՞ւ է նույն քննիչը իր որոշման մեջ գրում, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց: Պաշտպանը նշում է նաև, որ դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանը հայտնել է, որ երբ նա գտնվելով վերակենդանացման բաժնում հայտնել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալ, քննիչ Հայկ Հակոբյանը մի քանի մարդու ներկայությամբ հայտնել է, որ «Դեռասանն, մեյմունություն է անում»: Քննիչ Հայկ Հակոբյանը դատական նիստի ժամանակ չհերքեց Վարդան Պետրոսյանի վերը նշված հայտարարությունը: Այսպիսով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը' ապօրինի ձերբակալել է Վարդան Պետրոսյանին, որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսյանի ցուցմունքը, մինչ օրս չի տրամադրել Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, չնայած Վարդան Պետրոսյանը պահանջել է դրանք, Վարդան Պետրոսյանին չի ծանոթացրել փորձագիտական եզրակացություններին, չնայած նրան, որ Վարդան Պետրոսյանը պանաջել է ծանոթացնել եզրակացություններին, թույլ չի տվել Վարդան Պետրոսյանին ստորագրել որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությունը, թույլ չի տվել պաշտպանին դիտողություն ներկայացնել իր կողմից սխալ կազմված որպես կասկածյալ հարցաքննության արձանագրության մեջ, հարցաքննությունը չավարտած դադարեցրել է քննչական գործաղությունը և դուրս է եկել սենյակից, երբևէ չի հանձնել ոչ պաշտպանին, ոչ Վարդան Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու օրվա և ժամի մասին ծանուցագիր, մինչդեռ իր որոշման մեջ գրել է, որ պատշաճ ծանուցել է պաշտպանին, առանց պաշտպանի մասնակցության կատարել է քննչական գործողություններ և իր որոշման մեջ նշել է, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ և ստանալ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը , խաբել է Վարդան Պետրոսյանին, որ պաշտպանը խաշ ուտելու է գնացել, այդ պատճառով առանց պաշտպանի մասնակցության պետք է կատարվի քննչական գործողությունը, վիրավորել է Վարդան Պետրոսյանի պատիվն և արժանապատվությունը' ասելով. «դեռասանն, մեյմունություն է անում»:
-
Հայաստանը զզվելի հայրնեիք է դարձել, որտեղ տիրում է միայն պոռնկություն. Լևոն Հարությունյան ??
-
Bravo Nune !!!!
-
Թիմը գնում է գյուղ. այսօր` Շատին | Straight to Shatin Թիմը այցելում է Վայոց Ձորի Շատին գյուղ՝ Հայաստանում վայրի այծերի միակ դիտակետը, որը չափազանց հանրահայտ է զբոսաշրջիկների շրջանում: Այն կառուցվել է Նորվեգիայի և Հայաստանի կառավարությունների, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF), Սաֆարի կազմակերպությունների աջակցությամբ: Straight to the villages Tim visits the only mountain goat observation point in Armenian in the Shatin village in Vayoc Dzor. The observation point was constructed with the help of the Norwegian and Armenian governments, the World Wildlife Fund and Safari organizations.
-
Թիմն այցելում է Արարատի մարզ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հատուկ պահպանվող տարածք: Այստեղ գրանցված զարգացումներն ուշագրավ են և չափազանց կարևոր: Tim visits Ararat region, "Caucasus Wildlife Refuge" exploring the importance of the work being done there for the preservation of the Wildlife and cultural assets.
-
en inch vor menq yerazum enq .. Tim@ arden arel e ..
-
https://www.youtube.com/results?search_query=%D4%B9%D5%AB%D5%B4%D5%A8+%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A7&sm=3
-
Թիմը գնում է գյուղեր. այսօր` Նավուր l Straight to Navur
-
Straight to -=- -=- Թիմը գնում է
-
Ուշի գյուղի պատմական վայրերԱրագածոտնՈւշի գյուղը գտնվում է Արագած լեռան հարավ-արևելյան ստորոտին։ Ուշիից 1կմ արևմուտք, բարձունքի վրա գտնվում է Ս.Սարգիս վանքը։ Համալիրի կազմում են երկու եկեղեցի, գավիթը, շրջապատող պարսպապատերը և բնակելի տների փլատակներ` կառուցված ամրոցապատերի երկայնքով, ներսից։ Պահպանված հնագույն կառույցը բարձունքի վերին մասում տեղադրված միանավ, թաղածածկ, կիսավեր եկեղեցին է, որն ըստ արձանագրության կառուցվել է 1203թ-ին։ Միակ մուտքը արևմուտքից է։ Պատերը շարված են սև, մաքուր տաշված տուֆաքարերից։ Հարավից կից է համալիրի երկրորդ եկեղեցին, որն ունի համեմատաբար ավելի մեծ չափեր։ Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը և առանձին մանրամասեր (թմբուկի զարդագոտու և զարդաքանդակներով մշակված քիվի մնացորդները)։ Երկրորդ եկեղեցուն հարավից կից է քառակուսի գավիթը: Ամբողջովին խաթարված է ծածկը, պահպանվել են արևելյան, արևմտյան և հարավային պատերի առանձին հատվածները։ Պահպանվել են արևմտյան մուտքը, արևելյան պատի կամարակապ բացվածքը և հարավային պատի լայն, զույգ լուսամատները։ Վանքը շրջափակող ուղղանկյուն եզրաձև ունեցող պարիսպները կառուցվել են 1654թ-ին, Ոսկան վարդապետի կողմից։ Պատերը բազալտից են՝ ուժեղացված կիսաշրջանաձև և ուղղանկյուն բուրգերով։ Գյուղի շրջակայքում պահպանվել են բերդ, գյուղատեղի (Հին Ուշի)։ http://www.findarmenia.com/arm/sights/ushi
-
Uploaded on Dec 26, 2011 Արագածոտնի մարզի Ուշի գյուղում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, որը 1827 թ. տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերվել է: Պեղումների շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել եկեղեցու առանձին մասերը` այն վերածելով իրական պատմական կոթողի:
-
http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84_%28%D5%88%D6%82%D5%B7%D5%AB%29 Ուշիի Սուրբ Սարգիս վանք, հայկական խոշոր վանքային համալիր ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղում։ Միջնադարում եղել է հոգևոր կրթության կարևորագույն կենտրոններից մեկը։ Սուրբ Սարգիս վանք (Ուշի)
-
yerani te dzerq chtayin yev chgtneyin hima tapuyr..... andzrevi dzouyni tak qayqayvelu a et amen inch@
