Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. MosJan

    Joke of the day

    Ընկերների «գերին»` կրկին ոստիկանների տեսադաշտում Հայաստանի ոստիկանությունը հորդորում է հիշել Արմավիր քաղաքի 20-ամյա բնակիչ Ալեքսանդր Պապյանի դեմքն ու նրան ժամանցի վայրերում չսպասարկել, քանի որ հաշիվը չփակելու համար նա ամեն անգամ ահազանգում է ոստիկանության բաժանմունք եւ հայտնում «կատարած» որեւէ հանցագործության մասին: Վերջին դեպքը տեղի է ունեցել մարտի 7-ին: Քանաքեռ Զեյթուն համայնքի հյուրանոցային համալիրներից մեկում Ալեքսանդրը հյուրասիրում է ընկերներին եւ չթողնելով հաշիվը փակել՝ նրանց ուղարկում տուն: Այնուհետեւ զանգահարում է ընկերներից մեկին, որն էլ Ալեքսանդրի մորը հայտնում է՝ իբր նրան պատանդ են պահում: Ալեքսանդրի մայրը զանգահարում է ոստիկանություն ու ասում, որ որդուն պատանդ են պահել հյուրանոցում: Բերման ենթարկվելուց հետո Ալեքսանդրը ոստիկաններին հայտնում է, որ թմրանյութերի ազդեցության տակ է եւ կեղծ թղթադրամներ ունի: Իրականում, նա ընդամենը ցանկացել է խուսափել հաշիվը փակելուց: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյությում:
  2. Dr. George V. Chilingar, Ph.D. has been a Member of Advisory Board of Mainland Resources Inc., since October 2011. Dr. Chilingar serves as a distinguished Emeritus Professor of civil and petroleum engineering at the University of Southern California. Dr. Chilingar is an expert with extensive knowledge, experience and recognition in the oil and gas industry, as well as the environmental sector. He is one of the most well-known petroleum geologists in the world and the founder of several prestigious journals in the oil and gas industry. He is a member of American Association of Petroleum Geologists, Certified Petroleum Geologist, Certified Professional Chemist and Certified Geologist, State of California. He has been the Honorary Consul for the Republic of Honduras since 1983. Dr. Chilingar was the first American petroleum geologist elected to the Russian Academy of Sciences. He is also a member of the Armenian Academy of Sciences, the International Academy of Engineering and the President of the US Branch of the Armenian Academy of Engineering. Since 1993, he served as the President of the US Branch of the Russian Academy of Natural Sciences. He served as senior petroleum engineering adviser to the United Nations from 1967 to 1969, and then again from 1978 to 1987. He was also an energy policy adviser to California Governor Ronald Reagan in 1973. Dr. Chilingar is author of approximately 500 original research articles, 150 scientific reviews and 70 books. Of particular importance are his works in the field of geology of petroleum reservoirs, petrophysics, sedimentology; and petroleum engineering. He has been honoured by the nations of, including but not limited to Russia, India, Saudi Arabia, Iran, Thailand and Honduras. His method of identifying oil-rich rock by analyzing the ratio of calcium to magnesium in core samples is considered to be one of his greatest contributions to the petroleum industry and lead to the discovery of one of Iran's largest oil fields. The particular oilfield was subsequently named in honour of him and known as the "Chilingar Field". Dr. Chilingar redirected exploratory efforts in the Gulf of Siam and lead to the development of Thailand's offshore oil reserves. In 2001, King Fahd of Saudi Arabia acknowledged Prof. Chilingar's contributions to the success of Saudi Aramco and the discovery and extraction of oil reserves around the world. He received a B.S. and M.S. degrees in petroleum engineering and a Ph.D. degree in geology with minor in petroleum engineering from the University of Southern California.
  3. http://www.amazon.com/George-V.-Chilingar/e/B001HCX08E Books By Chilingar
  4. Research Interests Environmental aspects of oil and gas production Petrophysical properties of rocks and drilling fluids Surface and subsurface operations in petroleum production Subsidence due to the fluid withdrawal, testing and storage of petroleum products Biographical Information Ph.D. 1956 University of Southern California M.S. 1950 University of Southern California B.S. 1949 University of Southern California Certified Petroleum Geologist American Assoc. Petroleum Geologists Certified Professional Chemist Certified Geologist, State of California Recent Papers Gas Migration, Events Preceding Earthquakes Carbonates and Evaporites Energy Sources Russian Geology and Geophysics
  5. xndrem hipokrat rusasstan.. irents petqa e janachum en..
  6. Karabakh: Crimean Referendum Manifestation of People’s Right to Self-Determination STEPANAKERT — Ministry of Foreign Affairs of the Nagorno-Karabakh Republic (the Artsakh Republic) considers the referendum held on March 16 in the Autonomous Republic of Crimea as yet another manifestation of realization of the right of people to self-determination. “The right of every people to choose its path of development and determine its destiny on its own through democratic expression of will, as it is enshrined in the UN Charter and a number of fundamental international documents, is a key principle of international law. The experience of recent years, in particular the referendums envisaged in Catalonia and Scotland prove that the recognition and realization of the inalienable right of people to self-determination is the most optimal and democratic way for the peaceful settlement of this kind of issues. The Ministry of Foreign Affairs of the Nagorno-Karabakh Republic hopes that the situation following the referendum in the Autonomous Republic of Crimea will be addressed and resolved in the legal context exclusively by peaceful means,” the Ministry said in a statement. Meanwhile, Armenia’s government on Monday reacted evasively to the weekend referendum in Crimea that was welcomed by Russia. “We are for the settlement of the Ukrainian crisis through dialogue, in peaceful and negotiated manner based on the UN Charter and international law,” Foreign Minister Edward Nalbandian said in written remarks to Armenian state television. He would not say whether Yerevan recognizes the outcome of the referendum in which mostly ethnic Russian voters supported becoming part of Russia. Nalbandian also seemed to suggest that the despite their deepening rift over Ukraine, the U.S., Russia and France will continue to jointly mediate in the Nagorno-Karabakh peace process as co-chairs of the OSCE Minsk Group. “Together with the three Co-Chairs we will continue our joint efforts at an exclusively peaceful settlement of the Karabakh issue,” he said.
  7. de qani or Ariatsinern el en asum uremn amen inch 100% ir teghum e
  8. Արքայական տոլմա՝ Տիգրան Մեծի պատվին Գառան տոտիկները 2 օր մշակել սառը ջրի մեջ: Երբ արդեն պատրաստ կլինի, եփել սխտորով, գազարով, տաքդեղով, դափնու տերեւով, չորացրած սամիթի ճյուղերով եւ աղով համեմված ջրով: Եփել այնպես, որ արդեն ուտելու լինի: Հետո վերցնել մեծ գունավոր՝ կանաչ, կարմիր եւ դեղին տաքդեղներ ու դրանք լցոնել խաղողի տերեւով փաթաթված տոլմաներով: Լցոնելուց հետո տաքդեղների վրա նախօրոք գառան յուղոտ մսերից դնել եւ զգուշությամբ միսը կարել տաքդեղներին: Այնուհետեւ մեծ թավայի մեջ շատ բուսայուղ լցնել, տաքդեղներտը գլխի վրա շուռ տված տապակել, որպեսզի միսը եփվի: Հետո տաքդեղները շուռ տալ, որպեսզի սրանք էլ մի փոքր տապակվեն: Դրանից հետո տաքդեղները հանել, շարել փլավքամիչի վրա, տաքդեղների վրա էլ դնել գառան եփված տոտիկները ու շոգեխաշել: Հենց եփվեն տաքդեղները, թելերը զգուշությամբ քանդել, որպեսզի տոլմաները երեւան: Կրկնում ենք՝ մատուցել արժանավորներին՝ նույն պատճառաբանությամբ: «Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528
  9. Աստվածային տոլմա՝ մեծ խուրջին՝ տավարի փորով Տավարի փորը 2-3 օր սառը ջրի մեջ լավ մշակել: Երբ արդեն պատրաստ կլինի, վերցնել երկու կավե ամաններ, բերաններով կպցնել իրար: Տավարի փորը փռել սեղանին, կավե՝ արդեն ընդհանուր ամանը դնել մեջտեղը, տավարի փորը հավաքել, կարել զամբյուղի տեսք տալով ու դնել մի կողմ: Վերցնել մեծ կաթսա, լիքը ջուր լցնել, համեմել սխտորով, դափնու տերեւով, չորացրած սամիթի ճյուղերով, համեմով, կանաչ տաքդեղով: Հետո ջրի մեջ դնել տավարի փորը, թողնել վրան երկու եռ գա: Այնուհետեւ ջրից հանել փորը: Ջուրը թափել, կաթսայի մեջ թարմ ջուր լցնել, կրկին նույն ձեւով համեմել, փորը դնել մեջը եւ այս անգամ թողնել, որպեսզի մի քիչ շատ եռա: Հետո հանել, թողնել սառչի: Դրանից հետո զամբյուղի ձեւ ստացած տավարի փորի կարը քանդել, միջից հանել կավե ամանները զգուշությամբ, որպեսզի փորը չվնասվի եւ զամբյուղի ձեւը չկորի: Փաստորեն, փորն արդեն լրիվ պատրաստ է, որովհետեւ համեմվելով եփվելուց հետո ոչ մի հոտ արդեն չունի: Մսային զանգվածի համար վերցնել տավարի եւ գառան փափկամիս: Համեմել հաճարով, սոխով, մի փոքր սխտորով, մանր կտրատած գունավոր տաքդեղներով, դարձյալ մանր կտրատած լոլիկներով, շատ մաղադանոսով եւ աղով ու սպիտակ պղպեղով: Հիմա նորից վերցնում ենք փորը (փլավքամիչի կամ շոգեխաշելու համար հատուկ խորը ցանցի մեջ դրված), տակը դնում երկու սխտոր: Փորի մեջտեղում դնում ենք մսով լցոնած կարտոֆիլը, գազարը, սմբուկը, դդմիկը, գունավոր տաքդեղները, իսկ փորի եզրերին (ներսից) շարում խաղողի թփով բարակ ու երկարավուն փաթաթած տոլմաները: Այս ամենի վրա խաղողի տերեւներ փռել ու փորը կրկին թեթեւակի հավաքելով կարել: Փորը շոգեխաշում ենք թարմ՝ համեմված (ինչպես վերեւում) ջրով: Մեզ մնում է կարը քանդել ու մատուցել տոլման: Եվ ամենակարեւորը՝ այս տոլման պետք է հյուրասիրել ամենարժանավորներին, քանզի այն աստվածային ու ծիսական ուտեստ է: * * * http://www.hayary.org/wph/?p=3302#.Ux9rNFqZ7bQ.facebook
  10. Տոլմա՝ խաղողածին հայկական ուտելիքը – «Արվասար»-ն էլ դարձավ «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնի հաղթողը… Աստվածային տոլմա՝ մեծ խուրջին՝ տավարի փորով – Արքայական տոլմա՝ Տիգրան Մեծի պատվին… Հեղինակ` Hayary - Տոլմա՝ խաղողածին հայկական ուտելիքը – «Արվասար»-ն էլ դարձավ «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնի հաղթողը… - Աստվածային տոլմա՝ մեծ խուրջին՝ տավարի փորով… - Արքայական տոլմա՝ Տիգրան Մեծի պատվին… Տոլմա՝ խաղողածին հայկական ուտելիքը Հուլիսի 10-ին «Ոսկե ծիրա­ն» կինոփառատոնի շրջանակներում Արմավիրի մարզում, «Սարդարապատ» հուշահամալիրի հարեւանությամբ Տոլմայի՝ արդեն երրորդ փառատոնը, որ կոչվում է «Ուդուլի» անվամբ (ուրարտերեն՝ խաղողի վազ) այցելուներին ներկայացավ 24 տաղավարներով: Ներկայացված էր գառան ծեծած մսով, պասուց, սնկով, մի խոսքով՝ տոլմայի 60 տեսակ: Ելնելով այն բանից, որ փառատոնն անցկացվում էր երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հյուրերի թվում էին նաեւ «Ոսկե ծիրա­ն»-ականները: Կային մի քանի անվանակարգեր՝ «Լավագույն տաղավա­ր», «Լավագույն հա­մ», «Լավագույն տես­ք» եւ այլն: Շատերի ուշադրությունը գրավեց մեր գործընկեր «Արվասար» ռեստորանի տոլման, որ, ինչպես ներկայացրեց ռեստորանի տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, Աստվածային տոլմա է: Սա հաստատ ծիսական օրերին մեր Աստվածներն են ճաշակել իրենց մարդկանց՝ հայերի հետ միասին՝ տիեզերական հատուկ օրերին, երբ բացվել են տիեզերքի դռները ու հանդիպել են Հայ մարդն ու Աստվածը: Երբ իմացանք պատրաստման եղանակը, հասկացանք, որ այն բնորոշ է հարուստ երկրին՝ ծախսատար է, ժամանակատար, մեծ սեր ու ջերմություն է պահանջում եւ, ամենակարեւորը, այս տոլման պիտի ճաշակի վայելքի համն իմացողը, նրբաճաշակ քիմք ունեցողն ու հացի խորհուրդը հասկացողը: Ի դեպ, հենց «Արվասարն» էլ դարձավ «Ուդուլի» տոլմայի համահայկական փառատոնի հաղթողը: * * * http://www.hayary.org/wph/?p=3302#.Ux9rNFqZ7bQ.facebook
  11. Relics from the Armenian Genocide will be unveiled during a conference focusing on the heroes and survivors of the genocide at the Ararat-Eskijian museum in Mission Hills on March 22.
  12. MISSION HILLS, Calif.—Relics from the Armenian Genocide will be unveiled during a conference focusing on the heroes and survivors of the genocide at the Ararat-Eskijian museum in Mission Hills on March 22. HajinOrphanDress 300x262 Conference to Honor Survivors, Feature Hadjin Orphan Dress The orphan dress Filmmaker Bared Maronian, along with British journalist Robert Fisk, Professor Vahakn Dadrian, Dr. Hayk Demoyan, Ayse Gunaysu, Missak Keleshian, Shant Mardirossian, Dr. Rubina Peroomian, and Professor Vahram Shemmassian, will take part in the daylong conference honoring those who aided in the rescue of survivors of the genocide from 1915 through 1930. While researching the stories of orphans for his documentary, “Orphans of the Genocide,” Maronian discovered information regarding a dress once owned by an orphan in Hadjin (now Saimbeyli), an Armenian town located roughly 125 miles north of Mersin in Turkey. After some time, he located the dress at the Bethel College Library in Mishawaka, Ind. “The dress belonged to an orphan who survived the Adana Massacre of 1909 and walked from Adana to Hadjin, roughly 75 miles,” Maronian said. “She found refuge at the United Orphanage and Mission [uOM] in Hadjin run by a North American Mennonite congregation.” The massacre occurred in the Ottoman Empire province of Adana in 1909, and resulted in the deaths of as many as 30,000 Armenians in the course of a month. The UOM in Hadjin was subject to continuous threats and pressure by Ottoman authorities to cease operations. When World War I broke out, the missionaries were all called home. According to Maronian, in 1914 Sister Dorinda Bowman packed the orphan dress along with an unfinished rug the orphan girls had been weaving. “The dress, most likely worn by a seven-year-old orphan girl or a boy, is a significant tangible remnant of the Armenian Genocide,” Maronian said. “A close look at the dress makes you wonder what the children of the genocide went through and how only a handful resiliently survived, while most were butchered or faced death of starvation or disease.” The dress and rug are currently on loan by the Bethel College Library to the Ararat-Eskijian Museum for two years. For more information, call (818) 838-4862 or write to the Ararat-Eskijian Museum, 15105 Mission Hills Road, Mission Hills, CA 91345.
  13. TALK WITH RENOWNED JOURNALIST ROBERT FISK Friday, March 21, 2014 8:00pm �Nearly a century after the Armenian Genocide, these people are still being slaughtered in Syria�. And now, almost unmentioned in the media, their holy places are also being desecrated� these ghastly killing fields have become the killing fields of a new war. Upon the bones of the dead Armenians, the Syrian conflict is being fought. And the descendants of the Armenian Christian survivors who found sanctuary in the old Syrian lands have been forced to flee again.� (The Independent) Robert Fisk: A British writer and journalist. He has been Middle East correspondent of The Independent for more than twenty years, primarily based in Beirut Lebanon. Fisk holds more British and international journalism awards than any other foreign correspondent. He has also been voted International Journalist of the Year seven times. He has published a number of books and reported on several wars and armed conflicts. - See more at: http://www.armeniancalendar.com/events/2014/March/7722.html#sthash.vU2crKc3.dpuf
  14. Art Hovhannisyan Global ID 355951 sex male birthdate 1981-11-16 (age 32) alias Lionheart country Armenia residence Glendale, California, USA birth place Gyumri, Armenia birth name Artyom Hovhannisyan won 16 (KO 9) + lost 1 (KO 0) + drawn 2 = 19 rounds boxed 101 KO% 47.37 http://en.wikipedia.org/wiki/Art_Hovhannisyan Knockout victory
  15. ԽՈՋԱԼՈՒԻՑ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՄԻՋԱՆՑՔԸ Ի.Ղ. Ղուկասով http://www.noravank.am/img/42-10-2-1.jpg Գնդապետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արցախյան պատերազմի տարիներին Խոջալուից խաղաղ բնակչությանը դուրս բերելու միջանցքի կանխամտածված ստեղծումը նպատակ ուներ, նախ, մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել խաղաղ բնակչության հանդեպ, թույլ չտալ, որ զոհեր լինեն, նրան գրավել դեպի մեր կողմը և ցույց տալ, որ մենք մարտնչում ենք ոչ թե խաղաղ բնակչության, այլ զինված հակառակորդի դեմ, որն իր հրաձգությամբ ստիպում է հայ բնակչությանը զինված դիմադրություն ցուցաբերել։ Երկրորդ նպատակը քաղաքի պաշտպանության պաշտպանական պոտենցիալի թուլացումն էր։ Քաղաքի պաշտպանների ուղեկցությամբ բնակչության դուրսբերումն այդ միջանցքով պետք է հանգեցներ նրա պաշտպանների թվի կրճատմանն ու նպաստեր «լեգալ» դասալիքների ի հայտ գալուն, որոնք քաղաքից դուրս եկող խաղաղ բնակչությանն ուղեկցելու պատրվակով կլքեին պաշտպանական դիրքերն ու դրանով իսկ կթուլացնեին քաղաքի պաշտպանությունը։ Բացի այդ, հակառակորդը կգար այն մտքին, թե՝ «ում պաշտպանի, եթե տեղի բնակիչները խուճապահար թողնում են իրենց տունուտեղը, իրենց հողը»։ Տեղի բնակիչները հիմնականում քաղաքի պաշտպանությանը մասնակցող մարտիկների հարազատներն էին, որոնք իրենց հարազատների ու մերձավորների անվտանգ ելքն Աղդամի շրջան (Ադրբեջանի տարածք) ապահովելու համար ստիպված կլինեն լքել իրենց պաշտպանական դիրքերը։ Հայտնի են ինքնապաշտպանության ջոկատների մարտիկների հետ ուս ուսի հայրենի օջախի պաշտպանության գործին հայ բնակչության ակտիվ մասնակցության բազմաթիվ օրինակներ։ Օրինակ, ադրբեջանցիները, չնայած կենդանի ուժի և մարտական տեխնիկայի մեծ գերազանցությանը, 1992թ. հունվարին այդպես էլ չկարողացան տիրել Քարինթաղ բնակավայրին, իսկ 1992թ. հունվար-մարտին՝ Ասկերանին։ Եթե միջանցք չթողնվեր, հակառակորդը խաղաղ բնակչության հետ միասին ստիպված էր լինելու կատաղի պաշտպանվել և կռվել յուրաքանչյուր դիրքի, փողոցի ու տան համար։ Ինքնապաշտպանության գրոհող հայկական ջոկատները կենդանի ուժի և մարտական տեխնիկայի մեծ կորուստներ կկրեին։ Քաղաքի գրավումը կարող էր ձգձգվել, ինչին մեր ջոկատները պատրաստ չէին իրենց մարտական ու թվային կազմով։ Փողոցային մարտերում գերազանցություն կունենային քաղաքի պաշտպանները, քանի որ կենդանի ուժի հարաբերակցությունը 1։1-ի էր։ Այսպիսով, Խոջալուն վերցնելու գործոններից մեկը դարձավ գործողության պլանով նախատեսված՝ բնակիչների ու քաղաքի պաշտպանների կամավոր ելքը հատուկ կազմված միջանցքով դեպի Աղդամի շրջան, տարածք, որը վերահսկվում էր ադրբեջանական բանակի կողմից։ Եվ մենք ստիպեցինք հակառակորդին քաղաքը թողնել այդ միջանցքով, ինչը վնաս հասցրեց նրա պաշտպանությանը։ Ընդ որում՝ կռվողների որոշ մասն իր պաշտպանական դիրքերը լքեց ինքնուրույն, իր նախաձեռնությամբ, առանց հրամանատարության հրամանի։ Ինքնապաշտպանության հայկական հարձակվող ջոկատներից ունեցած վախն ավելի ուժեղ էր յուրաքանչյուր մարտիկի ու բնակչի՝ իր օջախը, քաղաքը պաշտպանելու պատասխանատվության զգացումից։ Մինչև մարտն սկսվելը հայկական հարձակվող խմբավորման հրամանատարությունը, Ժնևի կոնվենցիայի ոգուն համապատասխան, բարձրախոսներով և ռադիոկապի միջոցով քաղաքի բնակչությանն առաջարկում էին, զոհերից խուսափելու նպատակով, հեռանալ թողնված միջանցքով։ Եվ այդ միջանցքը հուսալի էր գործում։ Ոստիկանության աշխատակից Բախթիյար Ասլանովի հուշերից. «Մեր՝ զենքը ձեռքներիս մարդկանց խնդիրն այն էր, որ նվազագույն կորուստներով բնակչությանը դուրս բերենք քաղաքից։ Ալիֆ Հաջիևի հրամանով երեք անգամ գնացել եմ Աղդամի շրջանի Շելլի գյուղ և վերադարձել։ «Կյանքի այդ ճանապարհին» փրկվել է մինչև 150 մարդ։ Երբ վերադարձա չորրորդ անգամ, տեսա, որ Ալիֆն իր սակավաթիվ ջոկատով շարունակում է կռվել»1։ Ոստիկանության կապիտան Սեդիկ Մամեդով. «...Խաղաղ բնակչությանը փրկելու նպատակով ստիպված ենք սկսել տարհանումը քաղաքից։ Բնակչությանը տարանք Նախչավանիկի ուղղությամբ, այսպես կոչված «միջանցքով»։ Ճանապարհ ընկավ 40-50 մարդ։ Խոջալուում բոլոր նրանք, ովքեր զենք ունեին՝ ոստիկանները, զինծառայողները, գնում էին առջևից, բոլորը թշնամու դեմ կռվում էին հարձակումը խափանելու համար»2։ Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովը հաստատում էր. «Մենք գիտեինք, որ այդ միջանցքը նախատեսված է խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար»։ Նա ինքն էլ ավելացրել է. «Քաղաքը վերցնելու գործողության մասին տեղեկությունից հետո ես Աղդամին խնդրեցի ուղղաթիռներ ուղարկել՝ ծերերին, կանանց և երեխաներին դուրս բերելու համար։ Մեզ հավաստիացրին. «Վաղը գործողություն ենք իրականացնելու և կոտրելու ենք շրջափակումը»։ Օգնությունն այդպես էլ չեկավ»3։ Ադրբեջանի նախկին նախագահ Ա.Մութալիբովը չեխ լրագրողուհի Դանա Մազալովային տված հարցազրույցում, որը հրապարակվել է 1992թ. ապրիլի 2-ի «Նեզավիսիմայա գազետա»-ում, ասել է. «Ադրբեջանական կողմը տեղեկացված էր Խոջալուն գրավելու գործողության մասին, և գործողության ընթացքում հայկական կողմը միջանցք էր թողել խաղաղ բնակիչներին Խոջալուից Աղդամի շրջանում անվտանգ տեղ դուրս բերելու համար»։ Նա հարց է տալիս. «Ուրեմն, ինչո՞ւ պետք է նրանք կրակեին։ Մանավանդ Աղդամին մոտ տարածքում, որտեղ բավականաչափ ուժեր կային՝ գալու և մարդկանց օգնելու համար»։ Այնուհետև նա ասում է. «Ինչպես ասում են իրենք՝ փրկված խոջալուցիները, այդ ամենը կազմակերպվել էր, որպեսզի իմ հրաժարականի համար առիթ լիներ։ Ինչ-որ ուժ գործում էր նախագահի վարկաբեկման համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ հստակ ու գործիմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին ադրբեջանցիներին թույլ տալ իրենց ֆաշիստական գործողություններում մերկացնող փաստաթղթեր ստանալ։ Կարելի է ենթադրել, թե ինչ-որ մեկը շահագրգռված էր, որպեսզի հետո այդ կադրերը ցույց տար Գերագույն խորհրդում և ամեն բան ուղղվեր իմ անձի դեմ»։ 1992թ. մարտի 6-ին Ա.Մութալիբովը հրաժարական տվեց Ադրբեջանի Ժողովրդական ճակատի պահանջով։ «Реальный Азербайджан» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը 2005թ. «Ղարաբաղյան օրագիր» շարքում գրում էր. «Հարձակումից դեռ մի քանի օր առաջ հայերն անընդհատ բարձրախոսով նախազգուշացնում էին բնակչությանը ծրագրվող գործողության մասին, քաղաքացիական բնակչությանն առաջարկում էին թողնել ավանը և շրջափակումից դուրս գալ Գար-Գար գետի երկայնքով ձգվող մարդասիրական միջանցքով»։ Այս մասին նրան պատմել էին խոջալուցի փախստականները, որոնք օգտվել էին մարդասիրական միջանցքից և ողջ էին մնացել, քանի որ «միջանցքի հետևում գտնվող հայ զինվորները նրանց վրա կրակ չէին բացել»։ Նույն տեղում նա պնդում է. «Միջանցքն իսկապես կար, այլապես լիովին շրջափակված և արտաքին աշխարհից կտրված խոջալուցիները ոչ մի կերպ չէին կարողանա ճեղքել օղակը և դուրս գալ շրջափակումից։ Բայց հաղթահարելով Գար-Գար գետը՝ փախստականների շարանը բաժանվեց... Ինչպես երևում է, ԱԺՃ գումարտակները ջանում էին ոչ թե ազատագրել խոջալուցիներին, այլ ծարավի էին արյան Ա.Մութալիբովին պաշտոնանկ անելու ճանապարհին»։ Այս մասին, ըստ իրանական «Առաննյուզ» լրատվական գործակալության, է վկայում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Արդեբիլ քաղաքի իմամ-ջումա, այաթոլա Սեիդ Հասան Ամելին. «Պետական հեղաշրջման հաջող իրականացման համար անհրաժեշտ էին մեծ կորուստներ ճակատում, հարկավոր էր ուղիղ իմաստով ծանր ողբերգություն։ Հենց նման պայմաններում էր սարքվում Խոջալուի ողբերգությունը»։ Այնուհետև. «Մութալիբովը ռուսների հովանավորության տակ էր։ Ռուսնե՞րը պետք է նրա տապալմամբ իշխանության բերեին Էլչիբեյին։ Իհարկե, ոչ, և պետական հեղաշրջումը ռուսամետ ղեկավարության դեմ էր... Դա ղարաբաղյան ճակատում Իրանի ակտիվացումը կասեցնելու նենգ պլան էր, որն իրականացվեց անմեղ մարդկանց արյան գնով։ Այդ ամենի հետևում կանգնած էր «Էրգենեքոնը», իսկ իրականում՝ «Մոսադը»4։ 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. փետրվար խոջալուցիները քանիցս հեռագրեր են ուղարկել Նախիջևանի Հանրապետության ղեկավարություն՝ Հեյդար Ալիևին, օգնություն խնդրելով քաղաքի պաշտպանության համար։ Էլման Մամեդովը 1991թ. վերջին ուզում էր գնալ Նախիջևան՝ Հ.Ալիևի մոտ և պատմել նրան Խոջալուի պաշտպանության խնդիրների մասին։ «Այն ժամանակ բոլոր նրանց, ովքեր արտաբերում էին Հ.Ալիևի անունը, խստորեն պատժում էին։ Խոջալուցիները դրանից չէին վախենում»5։ Հ.Ալիևը ոչինչ չէր կարող նախաձեռնել։ Նա միայն ասաց. «Արյունահեղությունը մեզ ձեռնտու է», և նույնպես ուզում էր հարված հասցնել Ա.Մութալիբովին։ Խոջալուի բնակիչ Բահման Խալիլով. «Ողբերգությունից մի քանի օր առաջ հայերը մի քանի անգամ մեզ տեղեկացրել էին, որ վերցնելու են քաղաքը, և պահանջում էին, որ մենք դուրս գանք քաղաքից... Մենք գիտեինք, որ որևէ մեկից օգնություն չէինք կարող սպասել։ Որոշեցինք հնարավորության դեպքում տարհանել կանանց, երեխաներին և ծերերին։ Մեզ խոստացել էին, որ Ասկերանի ազատագրման շտապ գործողություն է պատրաստվում՝ Խոջալուի հետ միավորվելու նպատակով։ Այդ ամենը սուտ էր։ Այսպիսով, Խոջալուն զոհաբերվեց հանրապետության ղեկավարության մեղքով»6։ «Azerbaycan» թերթի 1997թ. փետրվարի 26-ի համարում տպագրվել է ոստիկանության լեյտենանտ Շահիդ Մուրադովի պատմածն այդ մասին։ Գրոհն սկսվելուն պես նա գնացել է իր դիրք, որտեղ 12 պաշտպաններ կռիվ էին մղում։ Հրաձգությունը բռնել էր ողջ քաղաքը, հարկավոր էր փրկել խաղաղ բնակիչներին։ «Մեր խումբը քաղաքի ծայրամասում դիրքեր զբաղեցնելու համար գալիս է նոր կառուցված հինգհարկանի բնակելի տան մոտ և այնտեղ տեսնում 70-80 թաքնվող մարդիկ։ Այդ տան մոտ էլ գտնվում էր գումարտակի հրամանատար Թոֆիկ Հուսեյնովի ՈւԱզ-469 ավտոմեքենան։ Մեքենայի մեջ շատ զենք ու զինամթերք կային։ Խոսելով բոլորի հետ՝ ներս մտանք տուն, դիրքեր գրավեցինք և սկսեցինք սպասել հակառակորդին։ Փետրվարի 26-ի առավոտյան տեսանք, որ երկու մարտական ուղղաթիռ իջավ Խանքենդի։ Հայերը, իմանալով մեր տեղը, պահանջեցին, որ գերի հանձնվենք։ Այն բանից հետո, երբ մենք հրաժարվեցինք, հայերը գրոհի անցան։ Ես հրամանատարությունը վերցրի ինձ վրա. ոչ ոք չէր ուզում հանձնվել։ 12 ժամ մենք դիմադրեցինք։ Դիմադրությունը շարունակվեց մինչև մութն ընկնելը։ Մութը դարձավ մեր փրկարարը։ Լիակատար խավարի մեջ մենք դուրս եկանք տնից։ Հայերը չկարողացան կանգնեցնել մեզ։ Մեզ հետ վերցնելով խաղաղ բնակիչներին՝ մենք ճանապարհ ընկանք դեպի Աղդամ։ Հասանք Նախչավանիկ գյուղ և հանդիպեցինք հայերի հետ։ Նրանք ասացին, որ եթե զենքներս վայր դնենք ու հանձնվենք, մեզ ողջ բաց կթողնեն դեպի Աղդամ։ Սա հայկական հնարք էր։ Մենք լավ գիտեինք, որ եթե զենքը վայր դնենք, մեզ կոչնչացնեն։ Դրա համար էլ մենք այդ առաջարկությանը պատասխանեցինք կրակով։ Դրանից հետո նրանք հեռացան մեր ճանապարհից։ Մենք խաղաղ բնակիչների հետ գնացինք դեպի Աղդամ»։ Կարելի է կարծել, թե այդ տանը գտնվողները մտածում էին, թե հայերը դեռ չեն գրավել Խոջալուն։ Դրա համար էլ նրանք փետրվարի 26-ի գիշերը չեն հեռացել քաղաքից և այնտեղից դուրս են եկել միայն փետրվարի 27-ի գիշերը՝ համոզվելով, որ քաղաքում, իրենցից բացի, ադրբեջանցիներ չկան։ Լեյտենանտ Շ.Մուրադովի պատմածից պարզ է դառնում, որ փետրվարի 27-ի գիշերը կռվողները 70-80 տեղաբնակների հետ Խոջալուից ոտքով, առանց կորուստների հասել են ադրբեջանական բանակի զինված կազմավորումների կողմից վերահսկվող Աղդամի շրջան։ Նրանք հրաձգության և հարձակման չեն ենթարկվել հայերի կողմից, ինչը հաստատում է այն, որ Հայաստանի ինքնապաշտպանության ջոկատների մարտիկները կապ չեն ունեցել Խոջալուի խաղաղ բնակիչների ու պաշտպանների զոհվելու հետ՝ քաղաքի սահմաններից դուրս և Աղդամի շրջանի տարածքում։ Մարդասիրական միջանցքը սկսվում էր Խոջալուի արևելյան ծայրամասից և անցնում Գար-Գար գետի երկայնքով՝ հյուսիս-արևելքից դեպի Աղդամ։ Միջանցքի լայնությունը 120-300 մետր էր և ավելի։ Հարձակումը տեղի էր ունենում չորս ուղղությամբ, բայց շրջապատման համապարփակ օղակ չկար, մեր ուժերը պարզապես չէին բավարարում, և դրանից նույնպես օգտվեցին խոջալուցիները Աղդամի շրջան հեռանալիս։ Մեր ունեցած բոլոր ջոկատները գործի դրվեցին Խոջալուն վերցնելու համար մարտում, որն ավարտվեց միայն փետրվարի 26-ի առավոտյան ժամը 7-ին։ Բայց դիմադրության առանձին օջախներ մնացել էին, և մենք ջոկատներ չունեինք քաղաքից դուրս գործողությունների համար։ Խոջալուից դուրս եկած խաղաղ բնակիչներին և նրանց ուղեկցող մարտիկներին մեր ջոկատները չեն հետապնդել, քանի որ մարդ չկար, որ հետապնդեր, և դա պլանավորված էլ չէր։ Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Աղդամ քաղաքի շրջանում հարձակողական զորախմբավորում ուներ, որը հաշվված ժամերում պատրաստ էր գրավել Ասկերանը և ապաշրջափակել Խոջալուն։ Այս պլանի մասին Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Դադաշ Ռզաևն անձամբ պատմել է Խոջալուի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էլման Մամեդովին (որը գլխավորում էր քաղաքի պաշտպանությունը), երբ վերջինս 1992թ. փետրվարի 10-11-ին գտնվում էր Բաքվում՝ քաղաքի և ողջ շրջանի պաշտպանության ուժեղացմանը նվիրված հարցերով։ Այն ժամանակ Դ.Ռզաևն ասել էր, որ Խոջալուի ապաշրջափակման և Ասկերանի ու Աղդամի հետ հաղորդակցության բացման պլանն արդեն պատրաստ է, և մի քանի օր հետո Խոջալուն գործողությունն սկսելու ազդանշան կստանա։ Բայց խոջալուցիներն ազդանշանն այդպես էլ չստացան։ Իսկ 1992թ. փետրվարի 17-ին Ղարաբաղի գոտու ներքին գործերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Շ.Ջանգիրովը Աղդամի ներքին գործերի շրջանային վարչությունում տեղի ունեցող խորհրդակցությունում, որին մասնակցում էին Աղդամի կայազորի բոլոր զորամասերի և միավորումների հրամանատարները, զեկուցեց Խոջալուի ապաշրջափակման՝ Դ.Ռզաևի պատրաստած գործողության պլանի մասին։ Դրա իրականացման ժամկետը՝ փետրվարի 21-25, անընդհատ հետաձգվում էր, և գործողությունը չիրականացվեց։ Այս իրավիճակում ինքնապաշտպանության հայկական ուժերն առաջ անցան ադրբեջանցիներից և փետրվարի 26-ին գրավեցին Խոջալու քաղաքը։ Ոչ մի հայ մարտիկ չէր համարձակվի մտնել Ադրբեջանի զորքերի Աղդամի խմբավորման տեղակայման շրջան, քանի որ դա պարզապես կործանարար կլիներ նրա համար և կհրահրեր ադրբեջանցիներին հարձակողական գործողություն սկսել՝ Ասկերանը գրավելու և Խոջալուն ապաշրջափակելու նպատակով։ Հայկական զորքերի ղեկավարությունը սպասում էր, որ կարող է օգնություն ցուցաբերվել քաղաքի պաշտպաններին Աղդամից, Շուշիից ու ադրբեջանական այլ բնակավայրերից և զգուշանում էր դրանից։ Ուստի, հայկական ջոկատները չէին կարող մտնել ադրբեջանական զորքերի կողմից վերահսկվող Աղդամի արվարձան և ոչնչացնել Խոջալուն մարդասիրական միջանցքով լքած խաղաղ բնակիչներին։ Ողբերգությունն իրականացվել է ադրբեջանական զինվորական կազմավորումների կողմից, ադրբեջանական ԶՈւ-ի կողմից վերահսկվող տարածքում՝ Աղդամի արվարձանում, որտեղ հայ մարտիկը մտնել չէր կարող, քանի որ այնտեղ խոշոր հարձակողական խմբավորում կար։ Որ այն գործի չդրվեց, վկայում է նախագահի թիմում առկա հակասությունների և այն մասին, որ ԱՀ ՊՆ-ում կային ԱԺՃ կողմնակիցներ, որոնք առիթը բաց չէին թողնում նախագահին վնասելու համար։ Ընթանում էր կոշտ քաղաքական պայքար իշխանության համար, և այդ նպատակին հասնելու համար քաղաքական հակառակորդներն օգտագործում էին բոլոր միջոցները, ընդհուպ մինչև իրենց քաղաքացիներին ոչնչացնելը։ Անգամ այնպիսի խոշոր քաղաքական գործիչ, ինչպիսին էր ինտրիգան Հեյդար Ալիևը, ողջունում և անհրաժեշտ էր համարում իշխանության համար պայքարում զոհաբերել սեփական ժողովրդին։ Ռուսամետ նախագահ Ա.Մութալիբովին ներքաղաքական պայքարից դուրս թողնելու հարցում շահագրգռված էին օտարերկրյա պետությունները, մասնավորապես Թուրքիան և Իսրայելը։ Որպեսզի Ադրբեջանում իշխանության գային հակառուսական ուժերը, անհրաժեշտ էր վարկաբեկել գործող նախագահին։ Դա կարելի էր անել՝ նրան մեղադրելով Հայաստանի դեմ պատերազմում ադրբեջանական բանակն անհմուտ ղեկավարելու և չարդարացված մեծ կորուստների մեջ։ Տարբերակները մի քանիսն էին, և դրանցից մեկն ադրբեջանական զինվորականների կողմից վերահսկվող Աղդամի շրջանի տարածքում Խոջալուի խաղաղ բնակիչների հետ կապված ողբերգական իրադարձությունները դարձան։ Ա.Մութալիբովին պաշտոնանկ անելուց հետո ԱՀ-ում իշխանության եկան թուրքամետ և հակառուսական առաջնորդներ։ Այսպիսով՝ կարելի է անել հետևյալ հետևությունները. Խոջալուի խաղաղ բնակիչները գնդակահարվել են ադրբեջանական զինված կազմավորումների կողմից վերահսկվող Աղդամի շրջանում և ԼՂՀ՝ Աղդամի շրջանին հարակից տարածքում։ Նրանք են կրում խաղաղ բնակիչների զոհվելու պատասխանատվությունը։ Հայաստանի ինքնապաշտպանության ջոկատների մարտիկներն այդ ողբերգությանը չեն մասնակցել։ 1 «Бакинский рабочий», 26.02.1997г. 2 «AZERBAYCAN», 26.02.1997г. 3 «Мегаполис-экспресс», № 17, 1992г. 4 Аятолла Амели рассказал сенсационные сведения о событиях в Ходжалу: За всем этим стояли «Эргенекон» и «Моссад», http://www.panorama.am/ru/politics/2011/05/12/imam-ameli/ 5 «Xalg gazeti» , 26.02.1997г. 6 «Respublika», 26 փետրվարի 1997թ.։ Հիմք՝ http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12566
  16. Հասկանալի է, որ անձը վիշտ ունի, բայց դա չի նշանակում, որ վիշտ ունեցողը պետք է կատարի քրեորեն պատժելի արարք. Վարդան Պետրոսյանի փաստաբան Հասկանալի է, որ անձը վիշտ ունի, բայց դա չի նշանակում, որ վիշտ ունեցողը պետք է կատարի քրեորեն պատժելի արարք. Վարդան Պետրոսյանի փաստաբանՄարտ 13, 2014 | 01:04 Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը զարմացած է, որ գործով տուժողները նիստի ժամանակ վիրավորել են իրեն՝ ասելով, թե «ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ չի լսել, թե իրեն ինչ են ասել, բայց զարմացած է, քանի որ որեւէ առիթ չկար իրեն նման բան ասելու: Նա պատմեց, որ դրանից առաջ Հակոբյաններին ցավակցելիս տուժողները մեկ անգամ եւս իրեն վիրավորել էին՝ ասելով, որ մահացածների քառասունքի օրը ինքը ներկայացրել է վթարի 3D մոդելավորված տարբերակը, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: «Ես մի անգամ ներել եմ իրենց, մարդիկ պետք է հասկանան, իրենք իմ անձի դեմ ի՞նչ ունեն, հասկանալի է, որ անձը վիշտ ունի, բայց դա չի նշանակում որ վիշտ ունեցողը պետք է կատարի քրեորեն պատժելի արարք: Եթե ինձ, իմ անձին հնչեցնում են վիրավորանք, ապա քրեական օրենսգրքով դա պատժելի արարք է եւ մասնակցող դատախազը պետք է արձագանքի դրան, իսկ դատավորը պետք է միջնորդի, որ քրեական գործ հարուցվի»,- նշեց նա: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որ դրսեւորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով, դա պատժվում է տուգանքով, ինչպես նաեւ նախատեսում է կալանք՝ 1-2 ամիս ժամկետով: Հարցին, թե ձեր կողմից պատրաստվում եք քայլեր ձեռնարկել, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ չի հավատում, որ դատավորը, որը ականատես է եղել կողմի դեմ ուղղված գործողությանը, պետք է լռի, քանի որ դա արդարադատության դեմ ուղղված քայլ է: Անդրադառնալով տուժողների փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարությանը, թե նիստին կարող էր մասնակցել Վարդան Պետրոսյանի 4 փաստաբաններից մեկը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Քրեական դատավարության օրենսգիրքը» պահանջում է, որ պաշտպանը մասնակցի, եթե իրեն նման լիազորություն է տալիս նախաքննության փուլում՝ մեղադրյալը, դատաքննության փուլում՝ ամբաստանյալը: «Նախաքննության փուլում նախաքննական մարմինը, հետեւողականորեն խախտելով օրենքը, չէր տրամադրում փորձաքննությունների պատճենները, եւ իմ բողոքի արդյունքում որոշում է կայացնում որ տրամադրել ինձ փորձաքննությունների եզրակացությունները, որպեսզի ես 1-2 օրում դրանք արտագրեմ եւ վերադարձնեմ, իսկ դրանց ծավալը 120 էջ էր:Այդպես իրենք ուզում էին խոչընդոտել իմ պաշտպանությունը՝ հաշվարկելով, որ մեկ-երկու օրում ֆիզիկապես չեմ կարողանա այդքանը արտագրել: Այդ ժամանակ, որպեսզի աշխատանքները կազմակերպենք, որոշեցինք ներգրավվենք եւս չորս փաստաբանի, որպեսզի ամեն մեկս 20 էջ արտագրի եւ կարողանանք մի քանի ժամում դա կազմակերպել: Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ մեր նպատակն է, որպեսզի նախաքննական մարմինը չխոչընդոտի նյութերի ծանոթացմանը: Երբ ըմբռնեց նախաքննական մարմինը, որ այդ մեթոդով խոչընդոտել հնարավոր չէ, տվեցին պատճենները, փաստաբանների ներգրավումը տվեց արդյունքը, այդ պաշտպանները այլ գործողություն չեն կատարել»,- նշեց փաստաբանը: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գործը դատարան ուղարկելու հետո Վարդան Պետրոսյանը դիմում է գրել եւ լիազորել, որ իր շահերը ներկայացնի ինքը եւ երկու փաստաբան, որոնք հրավիրված են Ֆրանսիայից: Դերասանի փաստաբանը շեշտեց նաեւ, որ «Քրեական դատավարության օրենսգրքով» տուժողի ներյկայացուցիչը իրավասու չէ պարտավորեցնել, որ մյուս փաստաբանները պաշտպանեն Վարդան Պետրոսյանի շահերը: Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 12-ին հետաձգվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը։ Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համապատասխան միջնորդություն էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ ժամը 12։30-ին, մեկ այլ դատարանում նիստի է, իսկ հետո գնալու է փաստաբանական դասընթացի։ Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարել էր, որ սա միտումնավոր հետաձգում է. «Եթե Նիկոլայ Բաղդասարյանը չի ներկայացել, Վարդան Պետրոսյանն ունի եւս չորս պաշտպան, նրանցից մեկը կարող էր ներկայանալ»,- ասել էր փաստաբանը՝ նշելով, որ այս հետաձգումը եւ բարոյական եւ ֆիզիկական ցավ է պատճառում տուժող կողմին։ Մինչև դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում կկայացներ,Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը խոսք է ուզում ուղղել տուժողներին: Դերասանը մեկ-երկու բառ ասաց, ինչից հետո դատավորը նրան ընդհատեց, իսկ տուժող Հայկ Հակոբյանը վրդովված ասաց. «Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»։
  17. Վարդան Պետրոսյանի եւ վթարից զոհվածների հարազատների հաշտեցմանը խանգարում են փաստաբաննե՞րը Վարդան Պետրոսյանը եւ վթարի հետեւանքով երկու երիտասարդ կորցրած ընտանիքները դեռ չեն հաշտվել, քանի որ պաշտպանական կողմը կարծում է, որ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն է խոչընդոտում հաշտեցմանը, տուժող կողմի կարծիքով՝ մեղադրյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Վարդան Պետրոսյանի վթարի գործով առաջին դատից հետո լրագրողներին ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը։ «Ես ինքս եմ կազմակերպել կողմերի հանդիպումը, երբ ամբաստանյալի քույրը բաց նամակով դիմեց ինձ: Բայց երբ անհարկի հոդվածներ են հրապարակվում, դրանք նորից տուժողների զայրույթն են առաջացնում»,-ասաց Բալոյանը՝ նկատի ունենալով Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցազրույցները։ Ըստ փաստաբանի՝ պաշտպանական կողմը հաշվի չի առնում տուժողների հոգեկան վիճակը. «Ինձ շատ անհնագստացնում է Տաթեւիկ Հակոբյանի վիճակը, էս երեխեն էսօր վերականգնողական կուրսերի, վիրահատության կարիք ունի, ոչ թե գա, անհարգելի պատճառով դատական նիստը հետաձգվի, թողնի գնա»: Նշենք, որ Տաթեւիկ Հակոբյանի վթարի հետեւանքով զոհված 19-ամյա Էդուարդ Հակոբյանի քույրն է, որը մինչեւ հիմա վերականգնվում է վթարի հետեւանքներից եւ դժվարությամբ է քայլում։ Փաստաբան Ռուբեն Բալոյանի կարծիքով՝ Վարդան Պետրոսյանի պաշտպաները դատը միտումնավոր են հետաձգվում: «Նախաքննության ընթացքում 5 պաշտպան է ներգրավվել, բայց այսօր միայն շեշտվեց Նիկոլայ Բաղդասարյանի անունը: Եթե 5 պաշտպանն էլ միեւնույն ժամանակ չեն ներկայանում, սա նշանակում է, որ միտումնավոր ձեւով դատաքննությունը հետաձգում են»,-լրագրողներին ասաց Ռուբեն Բալոյանը, Նրա խոսքով՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարում է, որ ունի փաստեր եւ միջնորդություններ պետք է ներկայացնի, բայց դրանք չի ներկայացնում. «Ես ուղղակի չեմ հասկանում, եթե փաստեր ունի, թող բերի, ներկայացնի: Ցանկացած փաստի մենք պատրաստ ենք տալու համարժեք պատասխան՝ անկախ փաստաբանների քանակից, կլինի դա հայ, թե ֆրանսիացի»: Ռուբեն Բալոյանի կարծիքով՝ պաշտպանական կողմի ցավակցական խոսքը պիտի լինի իրական, իսկ գործողությունները պետք է լինեն նպատակաուղղված։ «Առ այսօր պաշտպանական կողմի, չեմ ուզում անուններ հրապարակել, դիրքորոշման մեջ անկեղծություն չեմ տեսնում։ Խնդիրը պիտի փորձեն անկեղծորեն լուծել, այլ ոչ թե ցույց տան, որ ուզում են լուծել. դա ու՞մ համար է արվում, հանրությա՞ն, դա մենք հասկանում ենք»,-ասաց Ռուբեն Բալոյանը: Հիշեցնենք, որ դատական առաջին նիստը այսօր հետաձգվել է. դերասանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ այդ ժամին այլ դատարանում նիստի է։ Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի հետեւանքով ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից եւ ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած «Վազ 21214» մակնիշի մեքենային։ Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
  18. Armenia welcomes Swiss government’s appeal on Genocide denialist case Official Yerevan welcomes the appeal by Switzerland against the decision by the European Court of Human Rights (ECHR) that denying the fact of the Armenian genocide is not a criminal offense. The ECHR issued the ruling late last year, satisfying the claim by leader of the leftist Turkish Workers’ Party, Doğu Perinçek, against Switzerland (Perinçek is known for activities aimed at preventing international recognition of the Armenian Genocide), saying that the Swiss law against genocide denial violates the principle of freedom of expression. Armenian Foreign Ministry spokesman Tigran Balayan was asked by Arminfo news agency to comment on the most recent decision by Switzerland to appeal the ECHR’s decision. “We welcome the decision of Switzerland to request the referral of the case of Doğu Perinçek to the Grand Chamber of the European Court of Human Rights’ revision,” Balayan said in the reply published on the Ministry’s official website. “Consistency in the fight against the denial of the crime of genocide against has an important role in the prevention of new crimes against humanity,” he added
  19. Ավելի լավ ա՝ էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում. Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 12-ին, հետաձգվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը։ Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համապատասխան միջնորդություն էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ այսօր, ժամը 12։30-ին, մեկ այլ դատարանում նիստի է, իսկ հետո գնալու է փաստաբանական դասընթացի։ Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ սա միտումնավոր հետաձգում է. «Եթե Նիկոլայ Բաղդասարյանը չի ներկայացել, Վարդան Պետրոսյանն ունի եւս չորս պաշտպան, նրանցից մեկը կարող էր ներկայանալ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս հյետաձգումը եւ բարոյական եւ ֆիզիկական ցավ է պատճառում տուժող կողմին`հաշվի առնելով այն, որ տուժող Տաթեւիկ Հակոբյանն ի վիճակի չէ լիարժեք քայլել։ Իր հիմնավորման մեջ Նիկոլայ Բազդասարյանը նաեւ նշել էր, որ Ֆրանսիայից մարտի 25-ին ժամանելու է եւս երկու փաստաբան, ուստի նա ժամանակ էր խնդրել դատարանից, որպեսզի փաստաբանները հասցնեն հավատարմագրվել Փաստաբանների պալատում եւ ծանոթանան գործի նյութերին։ Դատավոր բավարարեց միջնորդությունը։ Մինչև դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում կկայացներ, Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը խոսք է ուզում ուղղել տուժողներին: «Նախ առաջին հերթին ուզում եմ դիմեմ տուժողներին եւ իմ պատասխանը առաջին հերթին ուղղված է ձեզ, հարգելի Հակոբյանններ: Ես ձեզ կբացատրեմ, թե ինչու է հետաձգվելու դատը: Իմ պատասխանը ուղղված չէ ոչ դատախազին, ոչ պաշտպանին, քանի որ նրանք շատ լավ գիտեն, որ ես դրա իրավունքը ունեմ»,-ասաց Վարդան Պետրոսյանը՝ դիմելով տուժող կողմին: Նրա խոսքով՝ երբ իրեն տարան կալանավայր, մի թուղթ տվեցին, որտեղ գրված էին իր պարտականնությունները եւ իրավունքները, դատական նիստի ժամանակ իր պարտականություններն են ժամանակին գալ, հարգել դատը, չանպատվել, կոռեկտ պահել։ Այստեղ դատավորն ընդհատեց Վարդան Պետրոսյանին՝ ասելով, որ ինքը իրավունք չունի դիմել դատարանի դահլիճում գտնվողներին, այլ կարող է դիմել դատարանին: Տուժող Հայկ Հակոբյանը վրդովված ասաց. «Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»։ Դերասանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ եղբայրն այժմ բարոյապես ընկճված է։ Դատարանը հետաձգեց գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 28-ին:
×
×
  • Create New...