-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
6th Armenian Khorovats festival in Akhtala Armenia Խորովածի Համահայկական 6-րդ փառատոն Updated about an hour ago «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության և The Beautified Project ռոք խմբի նախաձեռնությամբ այսօր` սեպտեմբերի 6-ին, Լոռու մարզի Ախթալայի սուրբ Մարիամ եկեղեցու բակում տեղի ունեցավ Խորովածի երաժշտության և արվեստի համահայկական 6-րդ փառատոնը: Աջակցության համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, Լոռու մարզպետարանին և Ախթալայի քաղաքապետարանին:
- 16 replies
-
- armenian khorovats festiv
- festival
-
(and 2 more)
Tagged with:
-
The History Falsifiers. Azerbaijan http://youtu.be/TbKDg79LOsE
-
Ի՞նչ է Դրոշմը (հարց և պատասխան) droshm Ի՞նչ է Դրոշմը։ - Դրոշմը Մկրտության անբաժան մասն է։ Ջրով մկրտվելուց անմիջապես հետո երախան դրոշմվում կամ օծվում է մեռոնով կամ սուրμ յուղով։ Դրոշմ նաև նշանակում է կնիք, և այս պատճառով Մկրտությունը կոչվում է նաև Կնունք։ Ինչո՞ւ է Դրոշմը խորհուրդ։ - Որովհետև խորհրդավորում է Սուրբ Հոգու շնորհը։ Սուրբ Հոգին հայտնվեց մեր Փրկչի Մկրտության ժամանակ և աղավնակերպ իջավ Նրա վրա։ Սրբալույս մեռոնը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա։ Դարձյալ՝ օծումը աստվածային ճշմարտությունները սովորելու և պահելու երաշխիք է։ Հոգով արթուն քրիստոնյան բնավ չի մոլորվի ճշմարիտ հավատքի կյանքում, քանզի օծումով ստացած Սուրբ Հոգու շնորհն անբաժան է նրանից [տե՜ս Ա Հովհ. Բ 26, հմմտ. Եփես. Ա 13, Դ 30]։ Հին ժամանակներում յուղով օծում էին վիրավոր զինվորներին և անընդհատ շփումով յուղը փակում և ապա բուժում էր վիրավոր մասը: Այդպես է նաև հոգևոր կյանքում. օծումով մարդը նախ բուժվում է հոգևոր իմաստով, ինչպես նաև պատսպարվում չարից և մեղքից: Սուրբ Հոգին միայն աղավնակե՞րպ է հայտնվել։ - Ո՜չ, կրակի ձևով էլ է հայտնվել, օրինակ՝ Հոգեգալստի պատմության մեջ կարդում ենք, որ հայտնվում է հրե լեզունե-րի ձևով« որովհետև հուրը մաքրության խորհրդանշանն է. ինչպես որ ամեն նեխած և փտած բան ջնջվում է կրակով, այնպես էլ Սուրբ Հոգին շնորհի մեջ է պահում մկրտվածներին և պաշտպանում նրանց հոգևոր նեխումից ու փտումից։ Ո՞րն է հայ ծնողների պարտքը։ - Քանի որ Մկրտությունն ու Դրոշմը մեղքերից սրբվելու և Աստուծո որդեգիր դառնալու անհրաժեշտ պայմաններ են, ուստի անհրաժեշտ է, որ հայ ծնողները, հարգելով իրենց մայրենի Եկեղեցու հնավանդ սովորությունները, մկրտել և կնքել տան իրենց փոքրիկներին նրանց ծնվելուց ութ օր հետո, եթե բժշկական արգելող պատճառ չկա։ Փոքրիկներին ամիսներով և նույնիսկ տարիներով անկնունք թողնելն ամենևին ներելի չէ, և այն ծնողները, ովքեր առանց լուրջ պատճառի անհոգ ու անտարբեր են մնում և ժամանակին մկրտել չեն տալիս իրենց փոքրիկներին« ծանրապես պատասխանատու են Աստուծո« ինչպես նաև հոգևորապես անխնամ թողնված իրենց զավակների առջև։ Ի՞նչ է մեռոնը կամ սուրբ յուղը։ - Մեռոն կամ մյուռոն հունարեն բառ է և նշանակում է անուշահոտ յուղ, իսկ այստեղ մասնավորապես նշանակում է այն յուղը, որ գործածվում է եկեղեցում՝ դրոշմելու համար մկրտվածներին և օծելու համար քահանաներին, եկեղեցիները և եկեղեցական որոշ նվիրական իրեր։ Ի՞նչն է մեռոնի նյութը, և ո՞վ է պատրաստում այն։ - Մեռոնի բուն նյութը ձիթենու յուղն է՝ ձեթը, բայց նրա հետ նաև խառնում են 40-ից ավելի անուշահոտ նյութեր (ծաղիկներ, արմատներ), որոնցից ամենագլխավորը բալասանն է։ Բալասան է թե՜ ծառի, թե՜ նրա ծաղկի և թե՜ նրա յուղի անունը։ Մեռոնի ծառ էլ է անվանվել բալասանը, որի յուղը, երբ խառնվում է ձեթի հետ, մակարդվում է։ Մեր Եկեղեցում մեռոն պատրաստելու և օրհնելու իրավունքը կաթողիկոսին է վերապահված։ Այն կատարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ հայության հոգևոր կենտրոնում, մեծ հանդեսով, Հայաստանի և աշխարհի զանազան վայրերից ժամանած ուխտավորների ներկայությամբ: Սբ. Մյուռոնը ամբողջ հայության միության խորհրդանիշն է՝ այսինքն Սբ. Հոգին է, որ կապում է մեզ բոլորիս որպես քրիստոնյա ազգ: Այդ պատճառով էլ ըստ ժողովրդական բառ ու բանի մկրտվողին ասում են. «Թող հայի կանաչ մեռոնը հաստատ լինի քո ճակատին»:
-
http://ter-hambardzum.net/archives/3738
-
15. Մկրտվողը մեկընդմիշտ դառնում է Քրիստոսի Եկեղեցու անդամ: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին մասն է Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու, հետևաբար, եթե որևէ մեկը մկրտվել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցում, ուրեմն Հայ Եկեղեցու անդամ է և պարտավոր է գեթ իր աղոթքներով սատար կանգնել այդ Եկեղեցուն: 16. Հայ Առաքելական Ս. Եկեղեցում մկրտված անձը չի կարող վերամկրտվել մեկ այլ եկեղեցում: 17. Մկրտությունից հետո գործած մեղքերից թողություն ստանալու համար սահմանված է Ապաշխարության խորհուրդը: 18. Մկրտության խորհրդին անմիջապես հաջորդում է Դրոշմի խորհուրդը: Այսպիսով, եթե քո մեջ հասունացել է հոգևոր վերածննդի պահը, մի՛ երկմտիր, հավատա՛ Աստծու առաջնորդությանը և գնա՛ Եկեղեցի: Կնքի՛ր հաշտության այդ դաշինքը, որը կենսորոշ ու վճռական է մեզանից յուրաքանչյուրի համար: Տե՛ր, աղաչում եմ Քեզ, օգնիր ինձ՝ մեղավորիս, հասկանալու Քո գաղտնիքները: Բացի՛ր իմ աչքերը՝ տեսնելու Քո անտեսանելի Խորհուրդները, Եվ ուժ տուր ինձ՝ ծնվելու մկրտության սուրբ ավազանից։ Ամեն:
-
8. Եթե մարդը գիտակցական տարիքում է մկրտվում, ապա պետք է հոգևոր լուրջ պատրաստության շրջան անցնի: Իսկ մանուկը այդ շրջանը պետք է անցնի իր աճմանը զուգընթաց՝ կնքահոր ու ծնողների աջակցությամբ: 9. Մկրտության խորհրդակատար անձը քահանան է: Աշխարհականներից և ոչ ոք իրավունք չունի մկրտություն կատարելու, քանի որ այդ իրավունքն ու իշխանությունը աստվածադիր օրհնությամբ առաքյալների կողմից փոխանցվեցին քահանաներին: 10. Պետք է իմանալ, որ արգելվում է կրկնամկրտությունը, որովհետև մարդը մեկ անգամ է ծնվում, և քանի որ մկրտությունն իր մեջ ծննդյան խորհուրդն ունի, ուստի մեկ անգամ էլ մկրտվում է. «Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատք, մե՛կ մկրտություն»,- ասում է Պողոս առաքյալը (Եփես. Դ 5): 11. Նոր ծնունդը մկրտությամբ մեզ իրավունք է տալիս նաև նոր անուն ունենալ: Որևէ մեկը մկրտվելով կարող է իր անունը փոխել՝ որպես Քրիստոսով վերածնված նոր մարդ: 12. Մկրտությունից առաջ մեզ մոտ պետք է ունենանք խաչ, կարմիր ու սպիտակ թելերից հյուսված նարոտ (որը խորհրդանշում է խաչի վրա Քրիստոսի կողից հոսած արյունն ու ջուրը) և փոքրիկ սրբիչ, որն անհրաժեշտ է լվացած դեմքը սրբելու համար: Ընդունված է այդ սրբիչը սրբությամբ պահել: 13. Եթե պսակի համար կան արգելված օրեր, ապա մկրտությունը կարելի է կատարել տարվա բոլոր օրերին: 14. Մկրտվել կարող են նաև հղի կանայք, բայց նրանց մկրտությունը պտղին չի վերաբերում:
-
ԱՄՓՈՓՈՒՄ Մկրտութան խորհրդի կատարման համար Եկեղեցին կարևորում է հետևյալ անհրաժեշտ հանգամանքները. 1. Միշտ հիշի՛ր, որ մկրտության սուրբ խորհուրդը հաստատել է մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, անձամբ մկրտվելով սուրբ Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում: 2. Մկրտությամբ մարդը մաքրվում է ադամական մեղքից: Մկրտությունն ընդունող երախան (այսպես են կոչում չմկրտվածին, որը պատրաստվում է մկրտության) դառնում է Աստծու որդեգիր: Նա արդեն Քրիստոսին իր անձի վրա կրում է որպես աներևույթ և զորավոր մի զգեստ: 3. Մկրտությունը պետք չէ դիտել որպես ազգային սովորություն կամ էլ զվարճության ու կերուխումի առիթ, այլ պետք է առաջին հերթին լրջորեն պատրաստվել այն ընդունելու համար: 4. Մկրտության վայրը Եկեղեցին է և միայն բացառիկ դեպքերում այն կարելի է տանը կատարել: 5. Մկրտության նյութը ջուրն է, անկախ իր տեսակից (աղբյուրի, գետի թե ծովի) և որակից (պղտոր թե հստակ): 6. Մկրտության ժամանակ մանուկ երախան հանուն Սուրբ Երրորդության երեք անգամ ընկղմվում է ջրով լի ավազանի մեջ՝ խորհրդանշելով Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, որով մասնակից է դառնում Քրիստոսի կյանքին: Մեծահասակների դեպքում ընկղմման փոխարեն պարզապես երեսի լվացում է տեղի ունենում: Հետևաբար ճիշտ կլինի, եթե մկրտվողը մաքուր լինի աշխարհային քսուքներից և դիմափոշիներից: 7. Մկրտությունից առաջ կնքահայր ենք ընտրում: Հաճախ, չկարևորելով կնքահոր պարագան, ընտրում ենք պատահական մեկին՝ լրացնելով ծեսի միայն ձևական կողմը: Սակայն խրախուսելի է, որպեսզի կնքահայրն այնպիսի մեկը լինի, որն իր քրիստոնեական գիտելիքների հմտությամբ կարողանա ուղեցույց լինել մեզ: Կնքահայրը անպատճառ պետք է լինի մկրտված և հավատացյալ անձ:
-
«Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 18-20): Մարդիկ հաճախ հարց են տալիս. «Եթե հավատքը կարևոր նախապայման է, ուրեմն ինչո՞ւ է կատարվում մանկանց մկրտությունը»: Ակնհայտ է, որ մենք չգիտենք մեր վախճանի օրը, սակայն պարտավոր ենք այդ օրը դիմավորել Աստծուն որդեգիր դարձած և Աստծու խնամքին հանձնված, քանի որ մկրտության շնորհիվ ո՛չ միայն մարդկային հոգածությամբ ենք կյանքի փորձություններին դիմակայում, այլև աստվածային խնամատարությամբ՝ ունենալով մեր պահապան հրեշտակը, որն Աստծու առջև մեր բարեխոսն է: Այսու պետք է մկրտվող երեխան ունենա իր կնքահայրը: Վերջինս էլ պարտավոր է լինել մկրտված և ունենալ հոգևոր գիտելիքների որոշակի պաշար, որպեսզի Աստծու պատվիրանների համաձայն դաստիարակի փոքրիկին: Երբեմն մարդիկ ասում են, որ իրենք մկրտվելիս չեն զգացել, թե ինչ է կատարվել, չեն զգացել, որ այդ մկրտությամբ իրենք դարձել են Աստծու որդեգիր, և ընդհանրապես մկրտության խորհուրդը կատարվելիս չեն գիտակցել Աստծու ներկայությունը: Սակայն մարդն ավելի շուտ պիտի մտածի, որ ոչ թե Աստված է, որ ներկա չի գտնվել այդ խորհրդի ժամանակ, այլ մարդն է, որ իր տկար հոգեվիճակի մեջ չի զգացել Աստծու ներկայությունը: Եկեղեցին իր վարդապետությամբ հաստատում է, որ ամեն մի խորհուրդ կատարվում է Քրիստոսի ձեռքով և օրհնությամբ է լցնում այն ընդունողներին՝ անկախ խորհրդակատար անձից, ինչպես նաև անկախ ընդունողից: Քրիստոսի Եկեղեցին միշտ էլ աշխատել է, որպեսզի խորհրդակատարման երկու կողմերն էլ բավարար պատրաստությունն ունենան՝ այն մատուցելու և ընդունելու: Ուստի հավատա՛, որ եթե մկրտվես, Աստված քեզ պիտի օրհնի, իսկ եթե մկրտված ես, ուրեմն աշխատի՛ր սրբությամբ պահել շնորհաբաշխ մկրտության սուրբ խորհրդի պարգևները, այլապես գանձ ունենալն ու անտեսելն առավել վտանգավոր է, քան ընդհանրապես չունենալը:
-
Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԿՐՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ Մկրտության համար նախ պետք է հավատք ունենալ: Հրաժարվել չարից ու նրա բոլոր գործերից: Պետք է գիտենալ հավատքի դավանությունը: Ունենալ համապատասխան գիտելիքներ քրիստոնեության և Եկեղեցու վերաբերյալ: Այսինքն՝ մկրտվելուց առաջ պետք է անցնել որոշակի նախապատրաստական շրջան: Եվ ամենից առաջ պետք է հավատալ Սուրբ Երրորդությանը, քանի որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով ենք մկրտվում, ինչպես և Քրիստոս պատվիրեց իր առաքյալներին.
-
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ Մկրտությամբ մարդը դառնում է Աստծու որդեգիր և անդամ Քրիստոսի Եկեղեցու: Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծննդյամբ՝ նա դառնում է Երկնքի Արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ Դրախտում մինչ մեղսագործությունը: Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում նորը: Այդ պատճառով էլ մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապարհով:
-
ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ Մկրտության օրինակը տվել է Ինքը Քրիստոս: Հիսուսի մկրտությունը մի բարձրաղողանջ հրահանգ է, որը մեզ պարտավորեցնում է սրբազան երկյուղով մոտենալ այդ վեհ խորհըրդին: Քրիստոս, Հորդանան գետի մեջ մկրտվելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի միջոցով էլ հայտնեց մեզ, որ եթե չծնվենք Հոգուց և ջրից, չենք կարող Աստծու արքայություն մտնել (Հովհ. Գ 5): Տերը մի ժամանակ ջրհեղեղով պատժեց մարդկությանը, իսկ այժմ նույն ջրով նոր կյանք է պարգևում: Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից: Այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով, և որին ժառանգորդ դարձավ ամբողջ մարդկությունը: Աստծու պատվիրանի նկատմամբ անհնազանդությունը պատճառ եղավ, որպեսզի Ադամը զրկվի դրախտային կյանքից՝ իր շնորհական վիճակից, դառնա մահկանացու և դատապարտվի Դրախտից դուրս ապրելու և սեփական քրտինքով հանապազօրյա հացը վաստակելու: Այդ անհնազանդությունը պատնեշ առաջացրեց մարդու և Աստծու միջև, ինչպես նաև հոգու և մարմնի, որով և մարդու բնությունը շնորհազրկվեց: Մարդուն այս անկյալ վիճակից բարձրացնելու համար Աստված Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս Իր մարդեղությամբ, քարոզությամբ, քավչական մահով, հարությամբ և մկրտության սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից: Հիսուս ասաց. «Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ. ԺԳ 16): Հետևաբար ոչ միայն անհրաժեշտ է մկրտվել, այլև կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում մկրտություն:
-
Ինչ է Մկրտությունը և ինչ է անհրաժեշտ մկրտության համար Քահանան (երիցս) հարցնում է կնքահորը. Այս երախան ի՞նչ է ցանկանումե: Կնքահայրը (երիցս) պատասխանում է. Հավատք, հույս, սեր և մկրտություն: «Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: (Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության) Կյանքում շատերս կարևորում ենք մեր ծննդյան օրը և հաճախ մեծ շուքով տոնում: Իսկ եթե նույնիսկ կարևորություն չենք տալիս այդ իրադարձությանը, միևնույն է, ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում մտածելու մեր աշխարհ գալու մասին: Աշխարհ գալու գեղեցիկ սկիզբը, որ ազդարարվում է մանկան ճիչով, իր մեջ մեծ խորհուրդներ է պարունակում: Այդպիսի մի մեծագույն խորհուրդ է մեր հոգևոր ծնունդը, որը կոչում ենք մկրտություն:
-
Կիսատ քոչարիՎարուժ Աղաջանյան
-
Stepanakert was decimated by the time heroic Armenians liberated Shushi and stopped the inhumane bombardment by GRAD missiles of the city. Since then, through an Armenia Fund healthcare initiative that has built a state-of-the-art hospital and polyclinic, the city has become a healthcare hub. It would have been nice to have a hospital then, in 1991. The shelling from Shushi had started in November and wouldn’t stop until May of 1992. Only when Armenian forces liberated the historic Armenian town from Azerbaijanis who were using it as a staging ground for their attacks on the civilian population of Stepanakert. Thousands of civilians were under fire in one of the most brutal attacks on a civilian population, reminiscent of the firebombing of Dresden. It was due to the unfettered killings of World War II, Dresden included, that the Geneva Conventions sought to address in 1949. Although these rules of engagement didn’t exist during the Second World War, they did in the 1990s when Azerbaijan was purposely targeting civilians. According to Helsinki Watch (now Human Rights Watch), “The bombs Azerbaijani forces use are primarily 500-kilogram (half-ton) bombs and cluster bombs. Cluster bombs explode into hundreds of small balls and are intended to hurt people, as opposed to structures.” The attacks on Stepanakert were so severe, that Helsinki Watch issued a report where it said that it “condemns in the strongest terms the indiscriminate bombings and continued shelling of civilians in and around Nagorno Karabakh, acts which violate the rules of internal armed conflict set out in the 1949 Geneva Conventions.” In fact, Stepanakert did have a hospital – from the 1930s. It was in such poor shape that it’s a wonder the building survived the heavy damage it sustained during the Artsakh War. The same might be said about the people, damaged but standing tall. Without a functioning hospital, there was no adequate medical center with the needed technology to serve the population of Stepanakert and environs. To address this serious and immediate concern, Armenia Fund was tasked with building a new hospital. The humanitarian organization was empowered by its worldwide support base and an extremely generous donation of $22 million by Hayastan All-Armenian Fund Board of Trustees member Samvel Karapetyan from Russia. This project was the final piece of a ten-year healthcare development initiative that sought to bring the level of medical attention in Artsakh to internationally acceptable standards; the first phase was the construction of a polyclinic. In just over three years, Armenia Fund built a brand new hospital according to its scrupulous standards. The facility, located in the center of Stepanakert, is outfitted with the modern medical equipment needed to provide patients with the quality of healthcare they deserve. In addition to 120 hospital beds, there is a surgery department, as well as an emergency room and urgent care unit. Remembering the past and using it to prepare for the future, the hospital also has a bomb-resistant underground wing that would be able to continue to provide medical care in the event of renewed attacks by Azerbaijan. Finally, the polyclinic, built before the hospital, is now physically attached to it to provide ease of access for patients. Although located in Artsakh’s capital, the breadth of services offered by the medical center make it the first stop for patients with an array of health issues. In addition to having available high quality healthcare, the hospital provides its services to residents free of charge. The old hospital, now disused, is scheduled to be demolished in fall of 2014. Although its demolition ushers in a new era of healthcare in Armenia – Artsakh included – it won’t necessarily be a happy occasion. It was, after all, the same hospital that not only kept standing during the bombardment of Stepanakert and throughout the war, it lasted long enough to allow the new building to be built. So, for the doctors, nurses, and staff who worked there, its end will be bittersweet. By 1992, Armenian heroes liberated Shushi and stopped the Azerbaijani-induced horror raining from the town upon Stepanakert. The intrepid residents of the city emerged from their underground shelters to continue their lives, learning during the war to live with little food, care, or comfort. It is the resolute belief by their brethren, Armenians throughout the world, that Artsakh’s residents should not have to relive the troubles of those days. It is upon this belief that Armenia Fund built the Stepanakert Hospital – for today and for posterity. http://asbarez.com/App/Asbarez/eng/2014/08/IMG_6832.jpg
-
-
Published on Aug 11, 2014 Three years in to Syria's civil war, another enemy has emerged: factions aligned with Al Qaeda. Go inside the rebels' new fight with rare, exclusive footage from inside the country.
