Jump to content

MosJan

Admin
  • Posts

    32,837
  • Joined

  • Last visited

  • Days Won

    333

Everything posted by MosJan

  1. This was the next big story On Ararat - From Ararat http://asbarez.com/wp-content/uploads/2015/08/propsalmtararat.jpg She Said ‘Yes’: Marriage Proposal on Top of Mount Ararat Aaron Cummings proposes to Perchuhi Kazhoyan on top of Mount Ararat Perchuhi Kazhoyan got the surprise of her life, when her partner Aaron Cummings proposed to her. The unique aspect of this common ritual was that it took place on top of Mount Ararat on Thursday. Kazhoyan posted a picture of the proposal on social media, saying “yes” to a life journey with her future spouse, which probably be filled with adventure. http://asbarez.com/138456/she-said-yes-marriage-proposal-on-top-of-mount-ararat/
  2. the stone in the pictures is from last years Ararat Visitor Robert Assarian. for which i'm forever grateful to him ..
  3. MosJan

    GOOD NEWS

    ohhh you bit me to it
  4. Ավետիք Իսահակյան ՄԱՅՐԻԿԻՍ Հայրենիքես հեռացել եմ, Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ, Ազիզ մորես բաժանվել եմ, Տըխուր-տըրտում, քուն չունիմ: Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր, Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք. Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր, Ախըր բարև բերել չե՞ք: Հավք ու հովեր եկան կըշտիս, Անձեն դիպան ու անցան. Պապակ-սրտիս, փափագ-սրտիս Անխոս դիպան ու անցա՜ն: Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին Կարոտցել եմ, մայրի՛կ ջան. Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ, Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան: Երբ քունըդ գա, լուռ գիշերով Հոգիդ գըրկեմ, համբույր տամ. Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով, Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան...
  5. Հաջորդիվ Ատամանենկոն վստահեցնում է, որ Ճապոնիան ատոմային ռմբակոծության ենթարկելու որոշումը Թրումենը վերջնականապես կայացրել է այն բանից հետո, երբ նրան հայտնի է դարձել Թուրքիայի` Արևմտյան Հայաստանի հետ կապված Ստալինի պլանների մասին: Իր «Ստամբուլյան արշավանքը» Ստալինը հետաձգել է այն բանից հետո, երբ տեղեկացել է Հիրոսիմայի և Նագասակիի աղետների ծավալների մասին: Ըստ լեգենդի` այդ ժամանակ Ստալինն ասել է. «Թուրքերը պիտի ամբողջ կյանքում շնորհակալ լինեն ճապոնացիներին»` նկատի ունենալով, որ ամերիկացիները ատոմային ռումբ կգցեն նաև Թուրքիայի վրա, եթե այդ երկիր մտնեն խորհրդային զորքերը:
  6. Ըստ Ատամանենկոյի` Երկրորդ համաշխարհայինից հետո արևմտյան դաշնակիցները Արևելյան Եվրոպայի ճակատագիրը որոշել էին` Ղրիմի ու Պոտսդամի կոնֆերանսներին, նոր հանդիպումներ չէին նախատեսվում: Եվ այդ ֆոնին Ստալինը որոշել էր խորհրդային կարգերը տարածել նաև Փոքր Ասիայի վրա: Իսկ ԱՄՆ-ն` ի դեմս նախագահ Թրումնեի փորձում էր կանխել հենց դա: Նախկին պաշտոնյան հիշեցնում է պատմական փաստն այն մասին, որ ԽՍՀՄ-ը 20 դիվիզիա զորք էր պահում Թուրքիայի հետ սահմանին: 1941-ի օգոստոսին տեղեկություններ էին հայտնվել, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին մոտ 1 մլն զինվոր է տեղակայել` նպատակ ունենալով օկուպացնել խորհրդայնացված Անդրկովկասը: Այս լուրի ֆոնին` ԽՍՀՄ-ը Թուրքիայի սահմանին (Իրանի տարածքից) նախ 12, ապա 8 դիվիզիա է տեղակայում: Սա թուրքերին ստիպում է փոփոխել իրենց ծրագրերը և սպասել «մինչև Հիտլերը կգրավի Մոսկվան»: 1945-ի մայիսի դրությամբ, ինչպես բացատրում է КГБ-ի փոխգնդապետը, խորհրդային ղեկավարության որոշ անդամների շրջանում տարածում էր գտել պատմական հայկական հողերը ԽՍՀՄ-ի տարածքում ներառելու գաղափարը, որոնք «1918-ին բռնակցվել էին Թուրքիային»: Այդկերպ ծրագրվում էր խորհրդային կարգեր հաստատել Փոքր Ասիայում: Ատամանենկոն նաև մեջբերում է 1945-ի փետրվարին Յալթայի կոնֆերանսին հնչեցված անհայտ հայտարարություն, որը նա վերագրում է Ստալինին: Նա նշում է, որ այս հայտարարության մասին իրեն հայտնել է հետախույզ Գևորգ Վարդանյանը, որին իր հերթին դրա մասին հայտնել է Անաստաս Միկոյանը: Ըստ այդ հայտարարության Ստալինը իբր ասել է. «Թուրքերի կողմից գրավված հայերի հողերը ժամանակակից Թուրքիայի ամբողջ տարածքի մեկ երրորդն են կազմում, ըստ էության` դրա ամբողջ հյուսիս-արևելյան մասը` Կարս քաղաքից մինչև Էրզրում ու այդպես էլի դեպի արևմուտք: Ընդ որում` Հայկական լեռնաշխարհը` Վանա լճի հովտով, ամբողջ Թուրքիայի ամենաբարեբեր մասն է, որը այսօր ոչ միայն Թուրքիային է կերակրում, այլև ամբողջ Փոքր Ասիային, այսինքն` թուրքերը հացահատկային կուլտուրաներով են ապահովում բոլոր հարևան երկրներին` հայերի հաշվին ապրելով: Ժամանակն է վերջ դնել մեր եղբայրական ժողովրդի թալանին»: Հաջորդիվ Ստալինը կարծիք է հայտնել, թե Թավրիզում կենտրոնացած «մեր երեք բանակների» հզոր առաջընթացով կարելի է իրանական սահմանից մինչև Ստամբուլ հասնել: Համապատասխան առաջարկ մշակելու հանձնարարություն է տրվել Միկոյանին և Մալենկովին: Մեծ կարևորություն է տրվել Ստամբուլի գրավմանը, որին Ստալինը ցանկացել է վերադարձնել պատմական` «Կոստանդնուպոլիս» անվանումը: Խորհրդային փոխգնդապետը անսպասելի նորություն է հայտնում, թե ծրագրվել է կոմկուսի Ստամբուլի քաղկոմի 1-ին քարտուղար նշանակել լեգենդար հայ հետախույզ Վարդանյանի հորը: Վերջինս ոչ պակաս կարևոր դեմք էր խորհրդային հետախուզության մեջ. նա` Անդրանիկ Վարդանյանը, առևտրականի անվան տակ հետախուզությամբ էր զբաղվում Իրանում:
  7. http://www.tert.am/am/news/2015/08/07/hiroshima-stalin-westernarmenia/1758396 КГБ-ի նախկին պաշտոնյան բացահայտել է Հայոց հարցի և Հիրոսիմայի ռմբակոծության կապը. մանրամասներ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության ողբերգության 70-ամյա տարելիցի ֆոնին «Կոմսոմոլսկայա պրավդան» նոր ու անսպասելի վարկած է ներկայացրել Հիրոսիմայի ռմբակոծության պատճառների, Հայոց հարցի ու Արևմտյան Հայաստանի հետ կապված Ստալինի պլանների կապերի առումով: Աղբյուրը հիշեցնում է Հիրոսիմայի, ապա և Նագասակիի ատոմային ռմբակոծության «պաշտոնական վարկածը», այն է` ճապոնական քաղաքները ռմբակոծվեցին, որպեսզի այդկերպ Ճապոնիային ստիպեն կապիտուլյացիայի ենթարկվել, միաժամանակ` նաև ԽՍՀՄ-ի ղեկավարությանը վախեցնեն նոր տիպի զենքով` ատոմային ռումբով: Սակայն այս ամենի ֆոնին «Կոմսոմոլսկայա պրավդան» ներկայացնում է խորհրդային ՊԱԿ-ի (КГБ ) նախկին փոխգնդապետ և հակահետախույզ Իգոր Ատամանենկոյի նոր վարկածը` նույն հարցի շուրջ: Ի դեպ, КГБ-ի նախկին պաշտոնյա Ատամանենկոն ի պաշտպանություն իր վարկածի վկայակոչում է ԽՍՀՄ-ի թերևս ամենաազդեցիկ հայերին` Ստալինի մերձավոր շրջանակից Անաստաս Միկոյանին և լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին, որի հետ նաև լուսանկար է հրապարակել:
  8. MosJan

    GOOD NEWS

    yhesssss GOOD newssssssss
  9. Edjan Azat jan Sipjan jan Shnorhavor TAredartsnid : Ameniyn BArin yev lavn enq Tsankanum dzez
  10. http://asbarez.com/138050/belgian-parliament-recognizes-genocide/ Belgian Parliament Recognizes Genocide BRUSSELS–Belgian Parliament approved a resolution Thursday by majority vote to reognize the Armenian Genocide. The resolution also stresses the need for Turkey to recognize the Armenian Genocide and urges Turkey and Armenia to “use the centenary of the Armenian Genocide to renew diplomatic relations, open the border and pave the way for economic integration. The Resolution was filed by Member of Parliament Peter De Roover and passed the Foreign Relations Commission earlier this month. The Belgian Senate recognized the Armenian Genocide in 1998. Last month, the Belgian Prime Minister Charles Michel recognized the Armenian Genocide in an address to parliament. The Turkish Foreign Ministry criticized the statement.
  11. MosJan

    Sumak?

    now youv got my attantion let me see if i can find it local
  12. im not picky at all no seeds or seeds fine by me
  13. MosJan

    Ծղուկ

    Հայ և անգլիացի հնագետներն ուսումնասիրում են Ծղուկի ժայռապատկերները. Գունավոր պատկերներ են գտել Հայ և անգլիացի հնագետներն ուսումնասիրում են Ծղուկի ժայռապատկերները. Գունավոր պատկերներ են գտել 16 հուլիսի 2015 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Դեռևս 2008-ից իրականացվում է հայ-անգլիական համատեղ նախագիծ, որի շրջանակում հայ և անգլիացի հնագետներն ուսումնասիրում են Սյունիքում գտնվող Ծղուկ լեռան ժայռապատկերները: Այս մասին տեղեկացրել է արշավախմբի հայկական կողմից ղեկավար, հնագետ-արվեստաբան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աննա Խեչոյանը և ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ժայռապատկերների ուսումնասիրության աշխատանքները սկսվել են 2002-ից և մինչև օրս ոչ միայն ուսումնասիրություններ են արել Ծղուկում, այլև՝ Քասախում, որը ևս բազմաթիվ ժայռապատկերներ ունի: Մինչև այդ կար տեսակետ, որ այս տարածքներին հատուկ են միայն փորագրությունները, սակայն հայտնաբերվել են նաև գունավոր պատկերներ, գրում է Tert.am-ը: Ծղուկում աշխատանքների առաջին փուլն ավարտվել է, իսկ երկրորդ փուլում աշխատանքներ են տարվելու երկրաբանների հետ, ովքեր իրականացնելու են շերտագրական ուսումնասիրություններ: «Ծղուկի ժայռապատկերների թիվն անցնում է 1000-ը: Եղել են ուսումնասիրություններ նաև Սյունիքում և Գեղամա լեռներում, սակայն դրանք արվել են մասնակի, իսկ հիմա ընդգրկում ենք տարբեր մասնագետների, հնագետների, ովքեր պատասխանատու կլինեն տեղեկատվության հստակ մատուցման համար», - ասել է Չեխոյանը: Նրա խոսքով՝ Ծղուկում կան 12 հազարամյակի վաղեմության ժայռապատկերներ և փորագրություններ, իսկ մինչ այդ եղածները չէին կարող պահպանվել: Չեխոյանը նաև նշել է, որ ուսումնասիրության ընթացքում ամենաբարդ խնդիրներից մեկը պատկերի նշանակությունը պարզելն է. հայտնաբերված պատկերները բազմազան են` կենցաղայինից մինչև դիցաբանական: Գասպարյանն իր հերթին ընդգծել է, որ ժայռապատկերների թվագրումը համաշխարհային առումով բավական բարդ գործընթաց է. մեծ վեճ կա գիտնականների միջև, թե այդ պատկերները ստեղծվել են հոմոսափիենսի՞ կողմից, թե՝ նրանից առաջ: «Մենք պատկերը դիտում ենք ոչ թե միայն որպես պատկեր, այլ ուսումնասիրվում են դրա շուրջ եղած բոլոր հնագիտական նյութերը, որոնց միջոցով փորձում ենք հասկանալ, թե որն է ամենահավանական ժամանակը, որ մարդը պետք է ստեղծեր այդ պատկերները», - ասել է նա՝ նշելով, որ Հայաստանում աշխատանքները նոր են սկսվել, և արդեն հաջողություններ ունեն: Գասպարյանի խոսքով՝ նոր մեթոդները հնարավորություն են տալիս ավելի շատ ինֆորմացիա ստանալ, հնարավորինս ճշգրիտ ֆիքսել այն, ինչ պատկերել է մարդը: Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902 -1910-ը. ընդհանուր թվով 20.000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է Սյունյաց Ուխտասարում։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազարամյակով և ավելի վաղ ժամանակներով։ Սյունյաց գետնատարած ժայռապատկերները դրոշմված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտաբազալտե լավային մակերեսներին։ Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել։ Սև և սրճագույն ժայռերի ու քարերի վրա բնիկների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։
  14. 1968թ․ մայիսի 21-ին ԱՄՆ-ում Տ․Տ․ Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետը այցելում է Մոնթեբելոյի «Բևեռլի» հիվանդանոցում բուժվող Միսաք Թոռլաքյանին, ով 1921թ հուլիսի18-ին Պոլսում սպանեց Բաքվի հայության գլխավոր ջարդարար ջիվանշիրին։ Վեհափառը հիվանդի անկողնու մոտ աղոթում է նրա շուտափույթ ապաքինման համար։ Վեհափառի այցելությունն ու աղոթքը մեծապես մխիթարում են արդեն 80-ամյա վրիժառուի հայրենակարոտ սիրտը..
×
×
  • Create New...