-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Սումգայիթը` կեղեքիչ հիշողություն և ծանր դաս Երեք տասնամյակ է անցել սումգայիթյան ողբերգությունից: Խորհրդային ժամանակաշրջանում աննախադեպ երևույթ էր, երբ ազգային մի հանրապետությունում նման ծավալով այլատյացություն է դրսևորվում մեկ ուրիշ ազգի նկատմամբ: Եթե անգամ ժողովուրդների բարեկամությունը կոմունիստական կեղծ կարգախոս էր, այդուհանդերձ, կար խորհրդային մի կարծրատիպ, որը կարծեք պիտի կանխարգելեր միջէթնիկական բախումները: Ավաղ, պարզվեց, որ դա ընդամենը միֆ է, որով շուրջ յոթանասուն տարի մոլորեցնում էին խորհրդային բազմազգ ժողովրդին: Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում հայերի նկատմամբ կատարված լայնածավալ բռնությունները, ինչպես նաև Ղարաբաղյան պատերազմը փաստեցին խորհրդային ինտերնացիոնալիզմի սնանկությունը: Ակնհայտ դարձավ, որ կայսրությունում ապրող ժողովուրդները իրավունք և հնարավորություն չունեն իրենց կամքով տնօրինելու սեփական ճակատագիրը: Թեպետ կոմունիստական գաղափարաբանությունը ստրկատիրությունը համարում էր մարդկության մեծագույն արատ, սակայն երկրի ներսում համագոյակցող ազգերը կամարտահայտության սահմանափակման առումով նույն ստրկական վիճակում էին: Եվ դա վերաբերում էր ինչպես հայերին, այնպես էլ մյուս էթնիկ հանրություններին: Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնարարքները բնավ էլ մի խումբ խուլիգանների կողմից կատարված գործողություններ չէին, որովհետև խորհրդային միլիցիան և հատկապես պետանվտանգության մարմիններն անողոք էին խուլիգանական արարքների նկատմամբ: Կայսրության որևէ այլ տարածքում դժվար թե զանգվածային արյունոտ բախում տեղի ունենար տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև, որին իրավապահներն անմիջապես չարձագանքեին: Սումգայիթի պարագայում, միլիցիայի աչքի առաջ և նրանց խրախուսմամբ, հայերի ջարդը շարունակվեց երեք օր: Ավելին, կազմակերպիչները հատուկ այդ նպատակով գործարաններում պատրաստել էին սառը զենքեր ու տրամադրել ջարդարարներին, ինչպես նաև նախապես կազմել էին հայերի ցուցակներն՝ ըստ բնակության ու աշխատանքի վայրերի, անջատել նրանց բնակարանների հեռախոսները: Իսկ բժշկական հաստատություններին էլ հանձարարված էր բուժօգնություն ցույց չտալ հայազգի տուժածներին: Այս ամենը կատարվում էր տեղական իշխանությունների բացահայտ թողտվությամբ, ինչը հաստատում է, որ Սումգայիթ քաղաքում փետրվարի 26-28-ը տեղի ունեցածը իսկական ցեղասպանություն էր: Բայց ո՞վ էր ցեղասպանության իրական հեղինակը: Անշուշտ, եթե Խորհրդային Միությունը դիտարկենք որպես մեկ պետական միավոր, ապա հիմնական մեղավորությունն ընկնում է կենտրոնական իշխանությունների վրա, որովհետև գորբաչովյան վարչակարգը երեք օր անց միայն զորքեր մտցրեց քաղաք` իբր կանխելու հայերի սպանդը: Ինչո՞ւ, օժտված լինելով քաղաքական և իրավական անհրաժեշտ լծակներով, Մոսկվան պատշաճ գնահատական չտվեց սումգայիթյան դեպքերին: Դա չարվեց թերևս ԽՍՀՄ վարկանիշը պահպանելու համար, քանզի ցեղասպանությունը մեկ հանրապետության ներսում` նույն հանցագործությունն է ամբողջ երկրի մասշտաբով: Ադրբեջանը թեև կամավորաբար միութենական կազմ մտած հանրապետություն էր, սակայն խորհրդային սահմանադրության ուժով կենտրոնական դատական մարմիններն իրավասու էին առնվազն Սումգայիթի կուսակցական, համայնքային և իրավապահ կառույցների ղեկավարությանը քրեական պատասխանատվության ենթարկել: Ճիշտ է, դատավարություններ եղան, բայց դրանք, ըստ էության, ծաղրանքի շոու էին: Ջարդերին մասնակցել էին հազարավոր թափթփուկներ, մինչդեռ դատապարտվել էր 94 հոգի, որից միայն մեկ անձի նկատմամբ էր կայացվել մահապատժի դատավճիռ։ Շեղվելով քրեական դատավարության նորմերից՝ խորհրդային արդարադատությունը բոլոր հանցագործությունները` սպանություններ, բռնաբարություններ, ջարդեր, հրկիզումներ, թալան և այլն, մեկ քրեական գործի մեջ ներառելու փոխարեն դրանք մասերով անջատեց ու հանձնեց տարբեր դատարանների: Ընդ որում, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված հանցագործությունները որակվեցին իբրև խուլիգանական դրդումներով կատարված: Բնականաբար, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, ոճրագործներն ազատ արձակվեցին ռամիլսաֆարովյան մեզ արդեն հայտնի լկտիությամբ: Ստույգ քանի՞ հայ է սպանվել Սումգայիթում. պաշտոնական թիվը 27-ն է, մինչդեռ այլ վկայություններով նրանց թիվը հազարի է հասնում: Հասկանալի է, որ հետայդու անկախ Ադրբեջանի արխիվներից հանվել ու ոչնչացվել են ցեղասպանությունը հաստատող իրավափաստերը։ Սումգայիթը խարան է Ադրբեջանի երեսին, և ինչքան էլ հարևան երկրում փորձեն չքմեղ ձևանալ, մեկ է, մի օր ստիպված են լինելու ընդունել եղեռնի փաստն ու մեղանչել արածի համար: Հարկավ, ցեղասպանությունը կեղեքիչ հիշողություն է, բայց այն նաև ծանր դաս է, որը պիտի լավ սերտել` հետագայում նոր ողբերգություններ թույլ չտալու համար: Ստեփանակերտ Հեղինակ` Կիմ Գաբրիելյան http://haydzayn.am/p/59566
-
hmmmmm i have no answer
-
-
-
Astvats Hogid Lusavori Hayordi
-
RIP
-
Paron Alex Eshaghian dzer arats@ Eshutyuna
-
http://www.foxla.com/news/local-news/fox-11-investigates-la-retailer-accused-of-selling-counterfeit-brand-name-merchandise LOS ANGELES, Calif. (FOX 11) - A months-long undercover investigation by FOX 11 has revealed that a popular Los Angeles clothing store has been selling counterfeit brand name merchandise under the guise that it is legitimate. The store in question is called Old School, located at 427 N. Fairfax in L.A.’s popular Fairfax district, and the owners now have felony warrants out for their arrests. It’s known for selling high price, high fashion designer streetwear, including popular brands like Amiri, Chanel, Gucci, Saint Laurent, but customers FOX 11 spoke with say there’s a major catch. “I bought a $500 jacket from Old School and it turned out to be fake,” said Paul Fuentabella, who runs a popular streetwear YouTube channel. “Countless people have been ripped off, not just myself, everything in there is fake.” Old School has a F rating with the Better Business Bureau with numerous complaints about sales of fake merchandise. Its Yelp reviews are more of the same. Dozens of customers have left angry complaints about purchasing fake merchandise they were led to believe was legitimate. FOX 11 wanted to give Old School a chance to respond to the allegations, so we stopped by to speak with the owner, a man named Alex Eshaghian. Our crew was confronted by a confrontational security guard who claimed that Alex wasn’t at the store, but as he said that, Alex walked into view of our cameras, noticed us, put his hood on, and walked out of the back of the store.
-
ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ - ԳՅՈՒՄՐԻ....ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ....Մանուկյան Սամսոն, Չոնգուռենց Սամսոն, նվագակցել է աշուղ Շերամին....
-
Ձախից՝ Աշուղներ Ջամալի, Ջիվանի, Շերամ
-
Սարգիս Հացպանյանին հուղարկավորել Եռաբլուրում https://www.change.org/p/%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD-%D5%B0%D5%A1%D6%81%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%BC%D5%A1%D5%A2%D5%AC%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D6%82%D5%B4?recruiter=587115992&utm_source=share_petition&utm_medium=facebook&utm_campaign=psf_combo_share_initial.undefined.nafta_petition_show_share_buttons.control.nafta_psf_sequential_1.control&utm_term=autopublish&utm_content=nafta_fb_canonical_share_3%3Acontrol
-
you know she is azery
-
Սարգիս Հացպանյան՝ զենքով, խղճով, մտքով, գրիչով http://www.aniarc.am/wp-content/uploads/2018/01/Hatspanian-1.jpg Այսօր 55 տարեկան հասակում, ստամոքսի քաղցկեղի հիվանդությունից, երկրային կյանքին հրաժեշտ է տվել հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։ Ծնվել է 1962-ին, Թուրքիայի Ալեքսանդրետ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվում է Հայաստանում։ 2009 թվականի ապրիլի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սարգիս Հացպանյանը դատապարտել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ սուտ մատնության մեղադրանքով, որը կրել է ամբողջությամբ։ Մի առիթով նա ասել է. «2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրը ես տնից դուրս եմ եկել և առայսօր չեմ վերադարձել։ Եվ դրա միակ պատճառը եղել է հենց այդ արյունալի Մարտի 1-ը։ Ես եկել եմ Ազատության հրապարակ և մաս կազմել բողոքող ժողովրդի»։ Լուսանկարում՝ Սարգիս Հացպանյանը 1993 թվականին, ադրբեջանցի 81-ամյա մի կնոջ հետ
-
http://www.armtimes.com/hy/article/129463 «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ այսօր Հայաստան կբերվի հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի կլինիկաներից մեկում մահացած Սարգիս Հացպանյանի մարմինը: Ծնունդով Թուրքիայից, Արցախյան ազատամարտի մասնակից, հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը վախճանվել է երկարատեւ հիվանդությունից հետո, 55 տարեկան հասակում: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հացպանյանի մերձավորները դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նրան Եռաբլուրում հուղարկավորելու առաջարկով: ՊՆ-ն ժամանակ է խնդրել՝ որոշում կայացնելու համար:
-
Astvats hogid lusavori Arjani Hayordi
-
Sargis Hacpanian RIP 1962 - 2018 http://media.pn.am/media/set/5/472/big_df8068efb.jpg
-
i have a dvd for 3 years now. . can't find a courage to watch it... just like many other documentary's.... it hurts me more then anything
-
-
