by Sassoon Kosian " Վարչապետը այդպես էլ չսովորեց խոսել պարզ և հասկանալի, թույլ չտալ սայթաքումներ ու ձևակերպումներ, որոնք կարող են սխալ հասկացվել և մանիպուլացվել, հատկապես պատերազմական իրավիճակներում: Այսօրվա իր խոսքը ԱԺ-ում օրինակ ինձ համար պարզ էր, և շատերի համար էր պարզ, բայց մարդիկ կային սխալ հասկացան, քանի որ ձևակերպումները հստակ չէին: Եվ դրանից անմիջապես օգտվողներ եղան, մանիպուլյացիաներ եղան: Դրա համար մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է,որ զգուշություն չի ցուցաբերում երբ զգուշությունը չափազանց անհրաժեշտ է: Իսկ նրանք, ովքեր միտումնավոր մանիպուլացրեցին (կրկնում եմ, միտումնավոր ու հասկանալով) ծառայում են օտար շահերի և պղտոր ջրում ձուկ են որսում, փորձելով ապակայունացնել իրավիճակը: ՄԱԿ-ից և ՀԱՊԿ-ից ոչ մի նպաստավոր բան չեղավ, որ կարող է դադարեցնել պատերազմը: Այդ պատճառով էլ ալևս մտածել պետք չէ՝ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, հետևաբար ռազմական իրավիճակ է պե,տք մտցնել:"