https://hy.armradio.am/2023/02/11/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-2-%d5%b8%d5%bd%d5%af%d5%a5-5-%d5%a1%d6%80%d5%ae%d5%a1%d5%a9%d5%a5-%d6%87-15-%d5%a2%d6%80%d5%b8%d5%b6/?fbclid=IwAR0dOf6LC27sFQxLFcSWg8jGVX6fSz8FrNRFPD5e3DDtD4eAy1Swo-nEVCo Հայ դպրոցականները 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալների են արժանացել միջազգային օլիմպիադայում Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադային և արժանացել մեդալների Օլիմպիադան անցկացվել է 2023 թ․ փետրվարի 1-ից 10-ը՝ առցանց ձևաչափով։ Մասնակցել են 25 պետությունների 1300-ից ավելի աշակերտներ։ Հայաստանը ներկայացրել են 4 ուսումնական հաստատությունների (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, Քվանտ վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց և Գյումրու Ֆոտոն վարժարան) 7 թիմերի 45 մասնակիցներ։ Մեդալային հաշվարկում մեր մասնակիցները արժանացել են 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալների (Ֆիզմաթ դպրոց՝ 2 ոսկի, 4 արծաթ և 8 բրոնզ, Քվանտ վարժարան՝ 1 արծաթ և 6 բրոնզ, Ֆոտոն վարժարան՝ 1 բրոնզ)։ Թիմային հաշվարկով Ֆիզմաթ դպրոցը արժանացել է խրախուսական մրցանակի։