-
Posts
32,837 -
Joined
-
Last visited
-
Days Won
333
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by MosJan
-
Այսօր Հերոսական Մուսա Լեռը Մեզի Պէտք Ունի Թուրքիան հարուածած աղետալի երկրաշարժներէն վնասուած է նաեւ Թուրքիոյ մէջ գտնուող միակ հայաբնակ գիւղը՝ Վաքըֆը: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, սակայն մեծապէս վնասուած են գիւղի բնակելի տուները, պատմական արժէք ունեցող կառոյցները եւ եկեղեցին: Ձեռք երկարենք մեր ազգակիցներուն, եւ մեր մասնակցութիւնը բերենք գիւղի վերականգնումի աշխատանքին, որպէսզի Ս. Աստուածածին եկեղեցւոյ ղօղանջները կրկին հնչեն պատմական Մուսա Լերան լանջերէն: Հո՛ն կ'ապրին մեր հայրենակիցները, որոնք յաղթահարելով ամէն դժուարութիւն, կառչած մնացին մեր պապենական հողերուն, հակառակ բազմաթիւ մարտահրաւէրներուն, մուսալեռցիի անկոտրում կամքով պահպանեցին մեր բարբառը, մշակոյթը եւ սովորութիւնները: Այսօր, որպէսզի մուսալեռցին շարունակէ ապրիլ իր հողերուն վրայ, որպէսզի բարբառն ու սովորութիւնները շարունակեն ճոխացնել Վաքըֆի կենցաղը, զօրավիգ կանգնինք գիւղի բնակչութեան եւ մեր նուիրատուութիւնները փոխանցենք գիւղի եկեղեցւոյ դրամատնային պաշտօնական հաշիւին՝ SWIFT CODE: TCZBTR2A BANK BRANCH: ZIRAAT BANKASI 446- SAMANDAG/HATAY ACCOUNT HOLDER: SAMANDAGI VAKIFLI KOYU ERMENI ORTODOKS KILISESI VAKFI CURRENCY: USD IBAN: TR56 0001 0004 4633 2223 2750 02 CURRENCY: EUR IBAN: TR29 0001 0004 4633 2223 2750 03 CURRENCY: CAD IBAN: TR02 0001 0004 4633 2223 2750 04 CURRENCY: AUD IBAN: TR72 0001 0004 4633 2223 2750 05 CURRENCY: TRY (TL) IBAN: TR83 0001 0004 4633 2223 2750 01 https://www.facebook.com/MusaDaghDialecthttps://www.facebook.com/MusaDaghDialect
-
-
new promising era New Promising Era "President" & VP Nikol Pashinian
MosJan replied to MosJan's topic in Republic of Armenia
is lachin open today ??? no -
it will do nothing to that SOB.
-
-
new promising era New Promising Era "President" & VP Nikol Pashinian
MosJan replied to MosJan's topic in Republic of Armenia
winter is ending EU can talk like that -
new promising era New Promising Era "President" & VP Nikol Pashinian
MosJan replied to MosJan's topic in Republic of Armenia
to start he has a good point -
Թուրքիան պատրաստվում է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/06/25/1119986/ © 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից
-
Երևանն ու Անկարան համաձայնել են սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ հոգալ ենթակառուցվածքների մասին Հայաստանի արտգործնախարարն Անկարայում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո վերահաստատեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը։ «Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը», - նշեց Արարատ Միրզոյանը: Արարատ Միրզոյանն ասաց՝ կարգավորման դետալներ են քննարկել, ունեն համաձայնություն՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ հոգալ ենթակառուցվածքների մասին։ Արդյոք խոսքը սահմանային անցակետերը վերանորոգելու մասին էր, չհստակեցրեց: «Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», - նկատեց նա: Միրզոյանն իր խոսքը սկսեց Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանն ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցելով. «Շատ ուրախ եմ, որ մեր փրկարարներին իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է փրկել, անել ամենակարևորն այս իրավիճակում»: «Հայաստանը որպես եղբայր իրեն պահեց՝ օգնության ձեռք մեկնելով մեզ այս դժվարին ժամանակներում», -Մևլյութ Չավուշօղլուն այսպես գնահատեց ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիա մարդասիրական օգնություն ու փրկարարներ ուղարկելու Երևանի քայլը: Թուրքիան էլ, հիշեցրեց, 88-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ հումանիտար օգնություն ուղարկեց։ «Հայաստանը փրկարարների 28 հոգանոց խումբ ուղարկեց, նրանք առաջին օրից շատ քրտնաջան աշխատել են, նրանք փլատակներից փրկել են մի աղջնակի ու կնոջ։ Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել իրենց անձնուրաց աշխատանքի համար։ Հայաստանը նաև 100 տոննա հումանիտար օգնություն ուղարկեց, այսօր ևս հավելյալ օգնություն ուղարկեց: Միշտ հարցնում են՝ արդյոք մենք հավելյալ օգնության կարիք ունենք», - նշեց նա։ Երկու նախարարների՝ մամուլի համար արած հայտարարություններին նախորդել էին Չավուշօղլու-Միրզոյան առանձնազրույցը, ապա՝ ընդլայնված կազմերով բանակցությունները։ Չավուշօղլուն ասաց՝ կարգավորման գործընթացն են քննարկել։ Բայց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայ-թուրքական հաշտեցման գործընթացից չզատեց հայ-ադրբեջանական կարգավորումը։ «Մարդասիրական այս քայլը կաջակցի նաև Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ցանկացած առաջընթաց, որ մենք կարձանագրենք այստեղ, կօգնի մեր երկու երկրներին։ Մենք տեղեկություններ ենք ստանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր քննարկումների, բանակցությունների մասին։ Եթե երեք երկրները անկեղծ քայլեր ձեռնարկեն, կկարողանանք վերականգնել տևական խաղաղությունը Հարավային Կովկասում», - հայտարարեց նա։ Պարբերաբար «Զանգեզուրի միջանցքի» բացումից խոսող Թուրքիայի արտգործնախարարն օգտագործեց միջանցք տերմինը, բայց խիստ անորոշ, ասաց՝ էական է Մետաքսի ճանապարհի պատմական կամրջի վերականգնումը: Այդ ուղղությամբ Հայաստանի հետ պատրաստվում են աշխատել, նշեց նա. - «Հարավային Կովկասի տևական կայունության համար շատ կարևոր է նաև տարածաշրջանի տնտեսական զարգացումը։ Այս միջանցքը ավելի ու ավելի կարևոր է դառնում։ Խոսեցինք այն քայլերի մասին, որ կարող ենք ձեռնարկել։ Առաջինը պատմական Մետաքսի ճանապարհի վերականգնումն է։ Եվ ապագային նայելով՝ մենք, օրինակ, ուսումնասիրում ենք սահմանային անցակետերը, կամուրջները, ինչ վերաբերում է ճանապարհներին, կան քայլեր, որոնք կարող ենք ձեռնարկել։ Եվ մենք համաձայնել ենք արագացնել այս քայլերը։ Մետաքսի ճանապարհի պատմական կամրջի վերականգնումը շատ էական է»։ Արարատ Միրզոյանը, որ Չավուշօղլուից հետո խոսեց, միջանցքի մասին թուրք պաշտոնակցի հայտարարությանը չարձագանքեց, միայն խոսեց Անիի կամրջից։ Ի դեպ, դեռ 2010-ին՝ ֆուտբոլային դիվանագիտության ամենածաղկուն շրջանում, երբ Սերժ Սարգսյանի կառավարությունն էր փորձում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, նախնական պայմանավորվածություն կար Հայաստանի Խարկով և Թուրքիայի Անի սահմանային բնակավայրերն իրար կապող գլխավոր կամուրջը վերականգնելու մասին: Բայց այն այդպես էլ մնաց բարի ցանկություն։
