The best poem is , when you read it you will see yourself as if you look at the mirror, with all your hopes and ambitions , all your deception and failure. Look at this one below for exemple ... From Vahan Tekeyan , a humanist poet ,one of the most sensitive soul in our armenian litterature , who loved hoped and suffered without yelling.
ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՊԱՐՏԷԶԻՆ ՄԷՋ
Իշխանական ու շատ հին դարաստանի մը մէջտէղ ,
Աւազանի մը մաքուր հայելւոյն քով կան•նա•եղ
ինչպէս արձան մը պզտիկ՝ կապարճ ի յուս եւ ժպտուն ,
Յոյսը մանկութեանս կը տեսնեմ հեռուն … ։
Ինձմէ ի զատ շատ քիչեր , հազի՜ւ մայրըս ծերունի ,
Գիտեն ճամբան որ լքուած այդ պարտէզին կը տանի ,
Ուր դեռ կ՛երթանք , քի՜չ ան•ամ , իւրաքանչիւրս իր օրին ,
Հաւաքել չորցած ծաղիկները հին … ։
Բայց վարդենեաց ոտնակոխ ածուներէն աւելի՝
Ինչ որ ինձ հոն կը կանչէ եւ ծանօթ չէ ոչ ոքի ,
Յոյսիս արձանն է պզտիկ , կեցած ջուրին քով յստակ
Եւ երկնքի ջինջ բացաստանի տակ … ։
Մանկութեանս հետ , կը յիշեմ , աղուոր մանուկ մըն էր ան ,
Կը սիրէի իր առոյ• ոտքերուն թափը մեկնման ,
Եւ այնպէս շեշտ կ՛ուղղըւէր մարմինն ամբողջ դէպ երկինք ,
Որ այդ աղեղին կարծես նետն էր ինք … ։
Թեւն ընդառաջ երկարած՝ իր փոքր ափին մէջ կարծես
Ապաքայիս կը պահէր բանալիները անտէս ,
Ապա•այի՛ս՝ անսահման ըշտեմարան մը , որուն
Կը նշմարէի դուռները հեռուն ։
Հոն՝ պարտէզին մէջ է դեռ , յոյսիս արձանը շքեղ ,
Աւազանին մաքրափայլ հայելւոյն քով կան•նա•եղ ,
Ուր դեռ կ՛երթամ , քիչ ան•ամ , դիտել հասակն իր շրջած ,
Յիշատակներուս սէզերուն մէջ թաց … ։
Թաւալ•լոր , զէնիթէն ինկած հրեշտակն է անի ,
Ան նետն է որ ետ թըռաւ՝ չըզարնըւած դեռ երկնի ,
Եւ ապա•ան , որուն ինք բանալիները ունէր ,
Այժմ անցեալին մէջ կը մընայ անտէր … ։