-
Posts
1,658 -
Joined
-
Last visited
-
Days Won
3
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Ani
-
որպես հավաթռչունային թեմայի վերջաբան... Yervant, It is calming, it is pacifying, it is elegant and simply beautiful... Please look out the window once more for us, the less fortunate ones... Thank you!...
-
Էսoր ուզում եմ գործադուլ անեմ...ինձ լռիվ դրել եմ Խաչիկ Ստամբոլցյանի տեղը...Այ քեզ փորձանք
-
Հետ եմ վերցնում զրպարտանքներս թե Լոսում աշուն չկա...ՈՒղակի Լոսում աշունը քմահաճ է (բնիկների նմա՞ն)...քմահաճ ու թիթիզ աղջկա նման տեղ-տեղ ներկում է իրեն դուր եկած ծառերն ու արհամարհում մնացածներին, թողնելով նրանց ժամանակից հետ մնացած, միապաղաղաղ ու անկա՜պ...Մի օր արթնանում է քմահաճ ու թիթիզ աշուն-աղջիկն ու վարար անձրև տեղում անամպ երկնքից...Հաջորդ օրը որոշում է այրել՝ օգոստոսից պատք վերցրած արեգակի հետ սեթևեթելով...ՈՒ հենց այդ օրը, հանկարծ, դեռ երեկ երեկոյան նոյեմբերյան մառախլապատ ու խոնավ ծովափը ժպտում է օգոստոսյան շնչով...ու ջերմացնում, հալեցնում...այրու՜մ նույնիսկ...Հետո տխրում է քմահաճ աղջիկ-աշունն ու հիշում, որ դեկտեմբեր է շուտով...(ահա և վերջ)...ՈՒ առավոտյան ծեգը դարձնում է սառնաշունչ ու սուր...դեռ երեկ օգոստոսից փոխ առնված արևից ջերմացած աչքերը լցվում են սառնության ջրով...ու էսպես խաղում է օրերի հետ աշուն-աղջիկն իրեն տրված արտոնություններով...տեղ-տեղ ներկելով...տեղ-տեղ թողնելով կանաչ, մի օր անձրևով, հաջորդ օրը ոգելից ջերմությամբ...հետո էլ սթափեցնող ցրտով...ու վերջում քամի՜...ու փոքրիկ պտտահողմիկներ՝ տաքն ու սառը, կանաչն ու դեղինը, կարմիրն ու չորը, փոշին ու շաղը, օգոստոսն ու դեկտեմբերը իրար խառնելով...
-
ուրեմն մի օր հավը նայում ա իր թևերին ու բնբուլներին ու ջոկում ա, որ ինքն էլ ա թռչուն...միտք ա անում, ու որոշում ա ինքն էլ թռչի մի օր...բարձրանում ա մոտակա ժայռի կատարին, հետո ընկնում ա գլուխը ջարդում ա...
-
(SHA~T sirun a grvats) Հայաստանի բույրերը Ինչո՞ւ է աշունը այսքան թախծոտ Հայաստանում: Ասում են` աշունը ամենուր է թախծոտ: Բայց ես ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա: Իսկ Հայաստանում թախիծը բույր ունի, եւ այդ բույրը մեզ հասնում է ամենուր, ամենուր: Սա փոխաբերություն չէ, սա իրականություն է. մլլացող խաշամից է թախիծը բուրում: Մի ժամանակ ինձ թվում էր, թե միայն գյուղերի վրա է կախված թախիծի այդ բույրը, որտեղ մարդիկ կրակի են տալիս իրենց ծառերը մերկացրած խաշամը: Խաշամը դժվար է այրվում, եւ որպես կանոն` կարճ բռնկումից հետո սկսում է մլլալ ու թախիծի բույրով ներկում մթնոլորտը: Մի ժամանակ գիտեի, թե այսպես միայն գյուղերում է. բայց ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում, Հայաստանը, ողջ Հայաստանը պատվում է մլլացող խաշամի բույրով, թախիծի բույրով: Հիմա աշուն է, եւ եթե դուք Հայաստանում եք, երեկոյան աղջամուղջին դուրս եկեք պատշգամբ կամ բակ, եւ ձեր մարմինը կլցվի թախիծի բույրով, մլլացող խաշամի բույրով: Բայց չէ, դա մլլացող խաշամի բույրը չէ, դա թախիծի բույրն է, որ արթնանում է ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում: Թե չէ` ո՞վ է խաշամ այրում Երեւանի կենտրոնում: Կամ գուցե խաշամը ինքը մլլո՞ւմ է աշնանային թախիծից: Մլլացող խաշամը թախիծի բույր ունի: Սա աշնան բույրն է` Հայաստանի աշնան բույրը: Հայաստանն ինքը բույր ունի, ավելի ճիշտ` բույրեր: Երեք մեծ բույրերի համադրում է Հայաստանը, եւ փակ աչքերով ու ականջներով աշխարհը շրջելիս կարող ես ասել` հասա՞ր Հայաստան, թե ՞ դեռ ոչ: Հայաստանը ճանաչելի կդառնա իր բույրով: Այդ երեքից մեկը մլլացող խաշամի բույրն է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող: Սա Հայաստանում ապրող մարդկանց, մեր հոգիների բույրն է: Սա չի նշանակում, թե Հայաստանում մարդիկ մելամաղձոտ են: Ուղղակի այստեղ հոգիները, մարդկանց հոգիները հազարամյակներով մլլում են խաշամի նման` երկինքը պատելով թախիծի բույրով: Եւ ծուխի հետ տարածվող այդ բույրը ջերմության ու եռանդի է վերածվում, միայն երբ բռնկվում է խաշամը: Դուք տեսե՞լ եք, թե ինչ է տեղի ունենում, երբ բռնկվում է խաշամը: Հնարավոր չէ մարել այդ կրակը: Խաշամը երկար, շատ երկար կարող է մլլալ, անասելի երկար: Բայց երբեմն վերջնականորեն բռնկվելու համար նրան քամի է հարկավոր, մի թեթեւ քամի: Իսկ մինչ այդ` խաշամը մլլում է` թախծոտ ու հաշիշի նման թմրեցնող, եւ թախիծի տարածվող այդ բույրը վկայությունն է այն բանի, որ կրակ կա նրա մեջ, կենդանի է նրա խորքում կրակը: Եւ այդ կրակի բորբոքումն է, որ մթնոլորտը մաքրում է թախիծի բույրից... Դա, ուրեմն, Հայաստանի առաջին բույրն է` մլլացող խաշամի բույրը: Հաջորդը խորովածի բույրն է, որ դարձյալ երեկոյան աղջամուղջին կարելի է զգալ Հայաստանի ցանկացած անկյունում` բնակելի, թե անմարդաբնակ: Այս բույրով առնականությունը հայտարարում է իր գոյության մասին, գծում է իր սահմանները: Այսպես բուրում ենք մենք, այսպես բուրում են մեր հայրերն ու որդիները, այդպես բուրում է մեր առնականությունը, մեր խիզախությունը, մեր ուղղամտությունն ու քաջությունը: Այսպես բուրում են Հայաստանի տղամարդիկ... Հաջորդը` ամենանուրբն ու սիրելին` լավաշի բույրն է, թարմ լավաշի, թոնրատնից դուրս չբերված ու թոնրի մեջ հասունացող լավաշի բույրը: Սա Հայաստանի կանանց բույրն է. արբունքի ու կանացիության, մայրության ու կանացի սիրո բոլոր դրսեւորումների բույրը: Այսպես բուրում են մեր մայրերը` մեր հայրերի սիրած կանայք, այսպես բուրում են մեր սիրելի կանայք: Այսպես բուրում են նաեւ մեր դուստրերը, որ մեր կանանց ու մայրերի պես զավակներ են ծնելու խաշամի պես թախծոտ ու բռնկուն մեր երկրի համար: Հայաստանում, գիտե՞ք, սերն էլ բույր ունի. սերը բուրում է թարմ լավաշի մեջ փաթաթած տաք խորովածի պես... Մարտ 18, 2008 Նիկոլ Փաշինյան
-
Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով. և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարիսխդ: Խարի՛սխդ... http://hrantmatevosyan.org/hy/page/bio
-
Happy Thanksgiving people! The best time of the year to pause for a moment (before attacking the turkey ), as Nane said, do the math and appreciate... P.S. ................and I am also thankful that we have to work half day today...!!!...and have music in the background...
-
ՄԻԱՆԳԱՄԻՑ Ասում են, թե միանգամից կեանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին։ Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թէ՝ խելօքանան, Զո՛յգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թէ՝ երեքանան։ Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք, Ո՞չ այսօրն է անցեալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք։ Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպս է, ինչպես որ կայ։ Սակայն եթե իմ կեանքի մեջ գէթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում Ու երազում։ Ես կասեի. Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց... ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
-
Արփա՜... Շնորհակալ եմ բարի խոսքերի.. նաև անուշ քուն ու բարի երազ մաղթանքի համար... Երեկ աշխատավայրիցս աշխատանքիս ժամերից գողանալով ու բարկությամբ լցված էի գրել սա... Թումանյանի այս բանաստեղծությունը կարդալիս միշտ ծանր զգացողություն եմ ապրում... Քեռի, Ձեր այն պապը ով նաև ասել է իմ շատ սիրելի "ինչ ասեմ, որ չասելուց լավ լինի" խոսքերը՞... համ էլ, ինչպես եք՞ ... Ես չեմ կարծում, որ որևէ տաղանդ ունեմ, բայց շաաաաատ ուրախ եմ, որ Դուք էդպես եք կարծում, շատ շնորհակալ եմ...
-
Խեղված ճակատագրեր... Չգիտեմ...պատերազմն էր պատճառը, թե բազմաչարչար մութն ու ցուրտը, թե Սովետի փլուզումը, թե "տալոնով հացը", բայց բացի բոլոր տնտեսական դժվարությունները, մի մեծ ու էական բան ինչ-որ տեղ խափանվեց...երևի զարմանալի չի, իհարկե, հեղափոխություն, փլուզում, կառուցում, անկախություն, պատերազմ...իհարկե այս ամենը պետք է ունենային իրենց քայքայիչ ազդեցությունը "նոր ձվից դուրս եկող" սերնդի վրա, բայց ցավալի է...70-ականների վերջերին և 80-ականների սկզբներին ծնված սերնդակիցներիցս շատերի ուղին խեղվեց...երբ գնացի Երևան համադասարանցիներիցս միայն մեկին հանդիպեցի (չնայած, նա նույնպես արժանացել էր ոչ պակաս խեղված ճակատագրի , բայց գոնե կար)... ՈՒրեմն, տասներրորդ դասարանում ունեինք 19 աշակերտ: Երևանում են միայն երեքը, արդեն խոշոր խեղում, չէ՞..Երեքից մեկը (ում հանդիպեցի) կորցրել էր մորը, 18 տարեկանից խնամել է անկողնային տատիկին, աշխատել գիշերային ակումբում որպես մատուցողուհի, սովորել ճարտարագիտական Համալսարաում, ու սպասել "խոպանից" հազարից մեկ դրամ ուղարկող հորը... Մյուսը (ով ամուսնացավ երբ մենք դեռ դպրոցում էինք) ամուսնալուծվել էր ու ինչ-որ "օբյեկտ" էր աշխատեցնում, ասում են գործերը լավ են... Երրորդը, ոստիկանի աղջիկ էր, ասում են իրենց մոտ "կյանքը հիսքանչ է" ու անցնում է Կիպրոս-Անթալիա ճանապարհներին... Մնացածին խումբ խումբ նշեմ...Տղաներից և ոչ մեկը Հայաստանում չեն...Միայն երկուսն են ընտանիք կազմել Իսպանիա/Արգենտինայում...Մնացածը՝ "ռուսատաններում", անհայտ կորած...Ասեկոսներ կան որ տղաներից մեկը բանտում է, մյուսները "ռեկետի" գործ են անում... Մենք գրական եռյակ ունեինք, ես ու երկու աղջիկ, կարդում, գրում ու ապրում էինք գրականությամբ...Երեքս էլ պլանավորում էինք բանասերներ դառնալ, երեքս էլ փաստորեն չդարձանք...Գ-ն տարիքով ամենամեծն էր ու մեր "շեֆը", ինքն էր որոշում ինչ գիրք պետք է կարդայինք հաջորդը... Պարզվեց, որ Ֆրանսիաում է, ինչ-որ ճնշված ու դաժան ընտանեկան պայմաններում...Ա-ն նույնպես էլի ինչ-որ տեղ... -Հետո, Մ-ն էլ, դե... -Լավ...վերջ, էլ մի պատմի... ...ՈՒ էսպես, միայն մեր դասարանը չէր...մեր տարեկիցներից մեծ մասն արժանացան խեղված ճակատագրերի, սփռվեցին կամ շպրտվեցին երկրագնդի տարբեր կողմեր... կորան... Անգամ անծանոթ մարդկանց մասին, երբ լսում եմ նմանատիպ պատմություններ, արդեն գիտեմ, մեր սերնդակիցներից են...գործ չկար, գնաց արտասահման, ուսումը կիսատ թողեց, աշխատանք չգտավ, դուրս ընկավ, ամուսնացավ, չստացվեց, փնտրեց, չգտավ... ՈՒղակի էս վերջերս չգիտեմ ինչու ավելի շատ եմ լսում խեղված ճակատագրերի մասին, ու ցավում եմ...Գիտեմ, ավելի վատ բաներ են լինում աշխարհում, կոտորածներ, ցեղասպանություններ, բնական աղետներ...Բայց...
-
Կարծում եմ Էմինի որդու կողմից պահպանված պոեմներն ինկատի ունեն: Տարբեր թերթերում տպագրվել են որոշ հատվածներ ու շատ հակասական կարծիքներ էին հնչել...Ես ինքս ընդհանրապես չեմ սիրում պոեմներ բացատրելու "թարգմանելու" գաղափարը, որովհետև երբեք հնարավոր չի ճիշգրիտ ըմբռնել ու հասկանալ պոետի հոգևիճակը, կամ հասկանում ես կամ ոչ, բացատրությունները շատ սուբյեկտիվ են ու աղավաղված...ես չհասկացա այդ պոեմները ու չփորձեցի թարգմանել/մանրացնել/բացատրել... Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ Պոեմն, անհուն, եւ մեղսական, եւ թովիչ։ Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին, Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ։ Սիրում եմ այլ արհեստական եւ անհայտ… [մեկ բառ ջնջված է] Հրապույրներն, ալկոհոլից մինչեւ հաշիշ Բայց, ինձ համար լուսե ցնորք է անհաս Վեշտասնամյա պատանու սերն արևոտ Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե Մի տրփուհի աստվածածին կրքերն Չարժե սիրած մի պատանու մանկատես Բարով մարմինն, աստվածային ու գերիչ։ Վեշտասնամյա գրաբար է, նշանակում է՝ տասնվեց։ Բայց բանաստեղծության ընթացքում ցանկության տարիքն իջնում է. Չկա ոչինչ, որ գեղեցիկ լինի, քան Ոսկեցողուն մարմինը մերկ տղայի, Տասնևչորսից մինչեւ տասնհինգ տարեկան։ http://www.tert.am/blog/?p=417
-
Thank you very much Garo!!...
-
Arpa, have you read those poems?
-
Shat shat shat shnorhakal em shorhavoranqi u baremaghtanqneri hamar hargeli Azat, Movses, Qerri yev Yervant!!!!... Arminein nmanapes, shat bari taredardz!!!! (shat ushacumov...)
-
http://hnazarian.blogspot.com/2010/10/biden-armenian-president-called-me-and.html
-
Կաթ, կաթ, կաթ....մանր ու միալար մասնիկները ջրի իջնում են մանուշակագույն մայրամուտի մեջ...գետինը չոր է, արևն ուրիշ տեղ...նույն սկավառակը անընդհատ պտտվում է ու մոխրագույն ուղին երկարում դեպի մանուշակագույն մայրամուտ...
-
Today, I figured that fire alarms can be actually scary (on top of being annoying) when accompanied with lots of smoke... Everyone was complaining how scary and dangerous it was working on the 9th floor,but they all stopped after seeing two dentists carrying the patient who was unconscious under the anesthesia, she was having her wisdom teeth removed... In conclusion, it is a good idea to have your dentist on the first floor...
-
(Չգիտեի, որ Թոթովենցը Քառյակներ է գրել...) Հայրենի՜ կարոտ, դու ծանրանում ես, Իմ դատարկ հոգում դու խորանում ես, Ամեն ինչ գնաց, փշրվեց, անցավ, Բայց դու բարձրանում ու ծովանում ես։ Թերևս մոտ է իմ մայրամուտը, Թերևս այս է իմ մայրամուտը, Բայց չէ՞ որ գինու բաժակը կես է, Ուրեմն վա՜ղ է իմ մայրամուտը։ Ի՜նչ հրաշալի է այս վերջալույսը, Ծիրանի ծով է այս վերջալույսը, Արդյոք կլինի՞ այսպես հրաշալի, Այսպես ծիրանի իմ վերջալույսը։ Դու ինձ սպասիր Եփրատի ափին, Այնտեղ պարտեզում, մեր այգու ափին, Ես քե՜զ եմ գալիս, հայրենիքի հող, Դագաղս թողած աշխարհի ափին։ [ էջ ] Մի սրինգ կախվեց արևի կրծքից, Մի ողկույզ վառվեց հողի ընդերքից, Արևի, հողի այս երգերի տակ Իմ սիրտս այրվեց մի լուռ կսկիծից։ Նստիր իմ ծնկին, մանո՜ւկ ոսկեթել, Նստիր ու շողա, ծաղի՜կ ոսկեթել, Իմ սրտից արդեն արյուն է կաթում, Դու բարձր ճչա, արև՜ ոսկեթել։ Վարդերի վրա իջավ իրիկուն, Իմ աչքի վրա իջավ իրիկուն, Խաղաղություն է, լո՜ւռ, խավա՜ր ու խո՜ր, Իմ այգու վրա իջավ իրիկուն... Արցունքներ թափիր, երբ գարունն անցնի, Թո՛ղ թախիծդ իջնի, երբ արյունն անցնի, Երգի՛ր, ի՛մ մանուկ, իմ կապուտաչյա՜, Քո հոգու խորքից այս հուրը կանցնի։ Երկու աղավնի՝ սպիտակ ու հեզ, Այգու երկու շող՝ սպիտակ ու հեզ, Թռչկոտում են հար մեր երկնքի տակ Երկու թև անծիր՝ սպիտակ ու վես։ [ էջ ] Արփուց կախված է մի լուսե ողկույզ, Իմ ճակտի վրա — մի վսեմ ողկույզ, Լուսավորում է իմ ճամփան մթին Մի լուսաճաճանչ, մի արև ողկույզ։ Չքնաղ է այգը, բորբ է կակաչը, Այտդ վառվել է, ինչպես կակաչը, Գալիս է մահը, գալիս է վերջը, Օ՜, առավել ևս վառ է կակաչը։ Հեռավոր մի ծառ է ծաղկել, Անջրդի, անհույս, բայց վա՜ռ է ծաղկել, Կայծակի սրից խոցված, վիրավոր, Բայց փարթամ, շքեղ ու զա՜ռ է ծաղկել։ Այգու ձիերը խոլ վրնջում են, Սարի զանգերը զիլ ղողանջում են, Ծովն է ծիրանի, անծայր ու անծիր, Լճերն հայրենի լո՜ւռ հորանջում են։ Եփրատի ափին մի ծառ է լալիս, Կարծես իմ սրտի խորքումն է լալիս, Կարծես մի մայր է ողբում ու կոծում, Կարծես այդ լացը հենց ե՜ս եմ լալիս։ [ էջ ] Կոմիտասին Ոչի՜նչ չեմ փոխի քո մեկ երգի հետ, Իմ կյանքն է կապված քո մեկ երգի հետ, Ամենից չքնաղ, ամենից շքեղ Արև՜ն է զուգված քո մեկ երգի հետ։ Ուզում եմ ըմպել մի խոշոր բաժակ, Քո վարդ արյունից՝ մի խոշոր բաժակ, Քո սրտի ակից, քո առվակներից՝ Արևաշաղախ մի խոշոր բաժակ։ Մութ է այս ճամփան, մութ է մինչև մահ, Դաժան առեղծված, դաժան՝ մինչև մահ, Մի խավար կետ կա այս բաժակում ջինջ, Որ ես բռնած եմ ձեռիս մինչև մահ։ Քառասունամյակի այս մթին շեմքին Վառվում է մի սեր, հնչում ցնծագին, Ինչպես հին այգին՝ ծաղկավառ ու վես, Բայց կասկածո՜ւմ եմ աշխարհի հիմքին։ Վաղ է բռընկել իմ այգին, Վառ է բռընկել իմ այգին, Սակայն եթե դու չկաս՝ Զո՜ւր է բռընկել իմ այգին։ [ էջ ] Ո՞վ ստեղծեց այս խոտը, Ո՞վ ներկեց վառ՝ այս խոտը, Ինչքան լինի աննշան՝ Ես երգո՜ւմ եմ այս խոտը։ Ուրախ, բարձրախինդ— ա՛յս է Թոթովենցը, Թախծոտ ու մռայլ— ա՛յս է Թոթովենցը, Ծիծաղը՝ վարար, մռայլությունն՝ անծիր, Ամեն չափ՝ անչափ— ա՛յս է Թոթովենցը։ 1935-1936 թթ.
-
Արփա՜... Կարծում եմ այդ բոլոր Նաիրյան (նաև ոչ Նաիրյան:-) աղջիկների համար Չարենցի սերը անեծքի նման է եղել... (բայց գուցե սիրելի անեծք, ով գիտի...)... Ի դեպ, հավաստի տվյալներով Չարխչյանը ավարտել էր գիրքը "Չարենցի Կրակոցը" անունով դեռ 2009-ի ամռանը, չգիտեմ ինչ պատահեց, բայց գիրքն այդպես էլ չհրատարակվեց...
-
Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր. Նայել պահվող ճամփաներին անանուն ՈՒ երազել խնդություներ արևառ: Նայել կանաչ հովիտներին՝ արևի Իրիկնային երանգներով շղարշված, Խմել լուսե երանգները վերևի՝ Երջանկացած ու հարբած: Ականջ դնել ցորենների շշուկին Եվ սպասել, որ շշուկները բուրեն ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին ՈՒ երազները մեղմորեն օրորեն: Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն, Աչքերս հառել հուրհրատող երազին, Լսել ձայներ, որ զնգացին ու անցան, Երանգների պես իրիկվա երազի: Ապրել՝ հարբած երազներով իրիկվա, Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_ Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում...
-
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե‘ նրա զգացական, թե‘ ստեղծագործական աշխարհում: Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները: 1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու` Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով` իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում: Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում: Միանգամից ասենք, որ 1930-ին Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել, այնպես որ հազիվ թե հրավերը նրանից լիներ: Ինչ վերաբերում է Վրաստանի «ոսկինպրոմից» գործուղված կինոռեժիսոր Ի. Պերեսիանիին, ապա նա իսկապես այդ տարի սկսել էր Թումանյանի «Անուշ»-ի էկրանավորումը` զայրույթ պատճառելով հայ մտավորականությանն այն բանի համար, որ հանրահայտ պոեմը վերաձևել էր իր հայեցողությամբ և պատրաստվում էր սիրավեպը դիտարկել դասակարգային պայքարի տեսանկյունից: Միանգամայն հնարավոր է, որ Վերային Երևան էր կանչել հենց Պերեսիանին(«Հայկական կինո, լիակատար կատալոգ»): Վերայի մասին հայտնի էր այն, որ նա ծնվել է Լեհաստանում, և շատերն էին կարծում, թե ազգությամբ լեհուհի է: Մինչդեռ նրա երկիմաստ անուն-ազգանունն ամենայն հավանականությամբ այլ բան չէր, քան արտիստական կեղծանուն, քանի որ իրականում աղջիկն ազգությամբ հրեա էր և ծնողներից ժառանգել էր Էռա Շմիդտ անունը: Դա էր պատճառը, որ Չարենցը ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան դիմել իր հորինած բառախաղով` աղջկան անվանելով ոչ այլ կերպ, քան «էռա ռուսկիխ »: Հետագա իրադարձությունները զարգացել են շատ արագ և բուռն: Առաջին կնոջ` Արփենիկի մահից հետո ամուրի բանաստեղծի հրապուրանքն այնքան մեծ է եղել, որ նա շուտով Էռային պարզապես տեղափոխել է իր հյուրանոցային համարը (Չարենցն այդ տարիներին դեռ բնակարան չուներ և ապրում էր «Ինտուրիստ»` ներկայիս «Երևան» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում): Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով: Չարենցը սահմանափակել էր աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և նոր միայն հեռանում: Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Էռան այդպես էլ չարժանացավ հայկական ֆիլմում նկարահանվելու բախտին: Այդ տարիներին թողարկված կինոնկարներից որևէ մեկում չի հիշատակվում նրա անունը: Եվ մնում է միայն ենթադրել, որ դերասանուհու հարկադրված բացակայության մեղավորը եղել է ոչ թե ռեժիսորը, այլ… Չարենցի խանդը («Կովչեք», Մոսկվա, 1991թ.): Ի վերջո, համատեղ անցկացրած մի քանի մեկուսի շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկը` ամուսնանալ: Հազիվ թե դա հապճեպորեն կայացրած որոշում լիներ մի տղամարդու կողմից, ով մշտապես շրջապատված էր կանանցով և, ինչպես ասում են, ընտրության լայն հնարավորություն ուներ: Նրա այս առաջարկին Էռան դրական է պատասխանում: Կարծիք կա, որ աղջկա արձագանքն իրականում եղել է պարտադրված քայլ, քանի որ նա արդեն հղի էր: Ամեն դեպքում համաձայնությունը ստացվել էր, և Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց արարողությանը: Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշա֊կի: Նշված ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները` ավելի քան 20 հոգի: Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է: Քիչ անց հայտնի է դառնում նաև ամբողջ եղելությունը: Չարենցի կրտսեր մտերմուհին և հետագայում նրա ձեռագրերի պահապան Ռեգինա Ղազարյանը տարիներ անց որոշ դրվագներ է պատմել այդ միջադեպի մասին` հայտնի դարձնելով նաև իր մասնակցությունը հարսնացուի առեղծվածային անհետացման գործին: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան: Էռան առաջին իսկ գնացքով մեկնում է Հայաստանից («Չարենցյան նշխարներ» հուշերի ժողովածու): Հավանաբար վերջին պահին Չարենցի կամավոր գերուհին, այնուամենայնիվ, սթափվել էր ու հասկացել, որ ամուսնությունը շատ ավելի լուրջ քայլ է, քան սիրային արկածը, և ստեղծված իրավիճակից միակ ելքը շուտափույթ փախուստն էր: Իսկ Ռեգինային ոչինչ չէր մնում, քան իր «դավադրության» մասին խոստովանել հուսալքված նորափեսային: Աղջկա համար էլ ավելի անսպասելի էր Չարենցի արձագանքը, ով զայրանալու փոխարեն ընդամենը մեկ ակնթարթ անշարժանում է, հետո անմիջապես վերագտնում է ինքնատիրապետումը և դառնալով ներկաներին` բարձր ձայնով հայտարարում է, որ հանգամանքների բերումով նախատեսված հարսանյաց արարողությունը փոխվում է… քեֆի: Ի պատիվ հրավիրվածների պետք է ասել, որ նրանցից որևէ մեկը խոսքով կամ պահվածքով զգացնել չի տալիս դեպքի արտառոց լինելը, և խնջույքը շարունակվում է մինչև ուշ գիշեր: Ահա այսպիսի ձախողված ավարտ ունեցավ Չարենցի հերթական գայթակղությունը, որ կարող էր նրա համար ճակատագրական լինել: Արդեն մեկ տարի անց Չարենցը նոր ընտրյալ ուներ` Իզաբելլան, որն էլ դարձավ նրա երկրորդ կինը: Իսկ Էռա՞ն: Հետագա տարիներին նրա մասին որևէ հիշատակություն չէր հանդիպում: Սակայն բոլորովին վերջերս մեզ հաջողվեց արխիվային պահոցներում գտնել եզակի վկայություններ` նույնքան անակնկալ բացահայտումներով: Գրող Մկրտիչ Արմենի օրագրային գրառումները թերթելիս 1960-ի սեպտեմբերի 4-ին կատարված այլևայլ նշումների շարքում մենք հանդիպեցինք այսպիսի տողերի. «… Երեկոյան գնացի Գուրգենի մոտ (խոսքըԳուրգեն Մահարու մասին է - Հ.Չ) և հրաժեշտ տվեցի նրան.- մեկնում են երեկոյան 9-ն անց 40-ի գնացքով։ Զանգ տվեց նաև Վերա կամ Էռա Պետրովնա Շմիդտը, որը երեկ Գուրգենենց մոտ էր… Ես նրա մասին լսել էի դեռ մի քանի տարի առաջ, Խորենից (Խորեն Աճեմյանը` Մահարու եղբայրը - Հ. Չ)։ Այդ կինը, իր ասելով, եղել է Չարենցի սիրուհին, և նրա գեղեցկուհի աղջիկն իբր թե Չարենցից է։ Տեսանք լուսանկարները և’ աղջկա, և’ մոր երիտասարդության։ Ես մորը հիշեցի, թեև ոչ շատ հստակ։ Իրոք որ, նա այն ժամանակ շատ գեղեցիկ էր և հիմա էլ, չնայած իր մոտ հիսուն տարեկան հասակին, դեռ պահպանել է իր հմայքի ցայտուն հետքերը։ Իսկ աղջիկը բացառիկ գեղեցիկ է։ Եվ, ճիշտն ասած, զգալիորեն նման Չարենցի մեծ աղջկան. դա նկատեցինք թե‘ ես, և թե‘ Գուրգենն` իրարից անկախ։ Մի խոսքով, դա կոչվում է անցյալի հետքե֊րով…»: (ՀԱԱ, Մկրտիչ Արմենի անձնական արխիվ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 55)։ Էռան աղջկան կոչել էր Ժենյա: Կարծես ճակատագրի հեգնանքն էր, որ նա իր դստեր համար պիտի ընտրեր Չարենցի «Ռոմանս անսեր» պոեմի հերոսուհու անունը: Հետաքրքիր է, որ մի քանի ամիս անց` 1961-ի հունվարին, Մկրտիչ Արմենը վերստին անդրադառնում է նրանց` թղթին հանձնելով Ժենյայի մասին այս գրառումը. «Շատ գեղեցիկ ու հետաքրքիր աղջիկ է, իմիջիայլոց, ինձ խիստ ծանոթ տիպի։ Դա աղջկա այն երեսառած տիպն է, որ միանգամայն բնական և նույնիսկ անխուսափելի է համարում, որ բոլոր տղամարդիկ իր շուրջը պտտվեն, սիրահարվեն իրեն….»։ Իբրև ասվածին հավելում` նշենք նաև, որ և’ Էռան, և’ Ժենյան այդ տարինե֊րին որոշ ժամանակ ապրել են Երևանում։ Նրանք Գուրգեն Մահարու մշտական հյուրերն էին, և նրա հետ նրանց մտերմությունն այլ կերպ դժվար է բացատրել, քան Չարենցի հանգամանքով։ Վերջին տեղեկությունը, որ հայտնի է Էռայի մասին, այն է, որ նա իր դստեր հետ 1971-ին Խորհրդային միությունից մշտական բնակության է մեկնել Իսրայել: Հովիկ Չարխչյան
