Է՜...համոզվեցի...
Ճի՜շտ էր դուրս տալիս պառավ գնչուհին
Սեղմելով սառած, սփրտնած ափս
Իր կարմիր ներկված եղունգների մեջ...
Չէր ուզում իզուր հիասթափեցնել մոլոր անցորդին
Բայց մեկ է խոսեց
Քթի տակ լռին տարակուսելով,
_Այս կյանքիդ գիծը, խառն է, խճճված
ճամփեդ շատ անգամ քարկապ է Ընկած,
Ասաց,_ Կընդունես կյանքիդ "Ոչ"երը լուռ ու անվարան,
Երես կթեքես կյանքիդ "Այո"ից դու առանց պայման...
Հաճախ քեզ կզգաս խիստ անօգնական
Ինչպես մի խխունջ ընդդեմ խելահեղ մակընթացության...
Հետո կանգ առավ, նորից վարանեց
Նայեց աչքերիս ու նոր հասկացավ
Որ...շատ էր խոսել...
Սարսափեց, Հապա՞...ՈՒ հանգստացավ
Երբ զգաց ծանոթ թղթի հպումը
Իր կարմիր ներկված եղունգների մեջ...
Իր բարբաջանքը իսպառ մոռացած
Բացեց ձերքինը ու ավելացրեց գարշահոտ կույտին թղթադրամի
Որ գոյացել էր, այն միամիտի, այն անհավատի, հավատացողի, սնահավատի
Շռայլությունից...
ՈՒ ես հետ դարձա, մի փոքր ցնցված
Բայց և հեգնանքով,
Չէ հիմար չեմ ես, որ ականջ դնեմ գնչուհուն ցնդած...
Մինչև... դեմ առա քարկապին հանկարծ...