Arpa, so շամամ is a type of melon. Sheram has used the word in one of his songs - ՀԱԼԱԼ ԷՐԱ Ճամփորդ եմ, ջանի՜դ ղուրբան, Կաց բարով, ջա՜ն, սիրեկան, Սիրտս քեզ մոտ կթողնիմ, Չեղնի մնաս անգյուման: Շամամ լանջեդ, շավաղ լանջեդ, Մեկ-մեկ համբույր, Հալալ էրա, հալալ էրա, հալալ էրա: Աղբյուր բխեց ժեռ քարեն, Մարալն իջավ սեգ սարեն, Ուրիշեն ումուդ չունիմ, Մենակ դուն ես իմ չարեն: Շատացան դուշմաններս, Իրար մի՜ տա դարդերս, Աստված վրեդ բարկանա, Թե որ ուրիշ յար ճարես: Լուսաստղը ելավ արդեն, Կերգե բլբուլն իր վարդեն, Քարվանն էկավ անցկացավ... Խաբար չունիս իմ դարդեն: 1911թ.