http://media.pn.am/media/issue/127/654/photo/127654.jpg
Շակիրան Բաքվում ակամա Հայաստանի դրոշն է "բռնել"
15 հոկտեմբերի 2012 - 17:15 AMT
PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Բաքվում կայացավ հանրահայտ երգչուհի Շակիրայի առաջին մենահամերգը Ադրբեջանում: Crystal Hall-ում համերգի ժամանակ երգչուհին բռնել է իր հայրենիքի` Կոլումբիայի դրոշը, բայց սխալմամբ` հակառակ ուղղությամբ: Արդյունքում ստացվել է, որ նա Հայաստանի դրոշն է բռնել, քանի որ Հայաստանի պետական դրոշի գույները ճիշտ հակառակ հերթականությամբ են Կոլումբիայի պետական դրոշի համեմատ: