Jump to content

Բշերիկ


Johannes

Recommended Posts

ՄՈՒՇԵՂ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ

(ԾՆՎ. 1908 Թ., ՍԱՍՈՒՆԻ ՏԱԼՎՈՐԻԿԻ ՇՐՋ. ՔԱՐԱՎԱՆՔ Գ.)

Մեր ընտանիքը Տալվորիկի Քարավանք գյուղում քառասուներկու շնչից էր բաղկացած, որոնցից ութը աշխատող տղամարդիկ էին, մնացածները՝ հարս, երեխա, ծերեր էին։

 

Ես, ճիշտ է, ութը տարեկան էի, բայց հայրիկիս հետ միշտ շրջում էի հանդ ու անտառ և բոլորը հիշում եմ այսօրվա պես՝ հողն ու ջուրը, աղբյուրները, ամեն ինչը…

 

1915 թ. հունիս ամիսն էր, ցանքսը՝ ցորենն ու գարին, հասկակալման շրջանում էին, երբ մեզ տեղահանեցին։ Տեղահանման ժամանակ մենք ամբողջ ընտանիքով անցանք Սասնա բերդից եկող գետը, որը կոչվում էր Զանդուսագյալի, այսինքն՝ Զանդուսից եկող։

 

Անցանք ջրի մյուս ափը՝ դեպի արևմուտք, տեղավորվեցինք մի մեծ քարայրի մեջ։ Քրդերն արդեն ընկել էին գյուղերը և կոտորում էին հայերին։ Մենք էդ քարաժայռից տեսնում էինք։ Երկու ժամ չանցած՝ քրդերը հասան մեր տուն։ Հասնելուն պես սալոմ, ցախ, փետ հավաքեցին, դրին դռան վրա, տունը պաժար տվին։ Մեր տունն էլ քարաշեն տուն էր, որը կառուցվել էր երկու հարյուր հիսուն տարի առաջ, իմ մեծ պապի օրոք։ Մեր աչքի առաջ մեր պապենական տունը կրակների մեջ այրվեց։ Հայրս, որ ահռելի, հսկա, դիմացկուն մարդ էր, երեխայի պես լաց եղավ ու ասաց.

 

- Լաո՜, մըր վերջին օրեր էկան, էլ մըզի լավ օրեր չհանդիպի, - ինչքան փող որ ունեինք՝ ոսկի թե արծաթ, հայրս բաժանեց իր եղբայրներին և եղբոր տղաներին ու շարունակեց, - լաո՜, գացեք, ձեր գլխու ճար էրեք, կարող է իրար տեսնանք, կարող է իրար չտեսնանք։

 

Հաջորդ օրը ամեն մեկը իր կնոջն ու երեխեքին առավ ու գնաց հաց ճարելու՝ կյանք որոնելու։ Մենք ցիրուցան եղանք իրարից։ Մնացինք ես, հայրս ու մայրս, հարսս, քանի որ ախպերս Հալեպումն էր, երկու քույր և հորեղբորս տղան։

 

Էդպես թաքնվանք անտառներում, քարայրներում, մինչև ուշ աշուն։ Հասունացած արտերից ցորեն, գարի, գիլգիլ, ընկույզ, կաղին էինք հավաքում, պաշար լցնում տոպրակների մեջ։ Թափառում էինք՝ քանի որ քրդերը խումբ-խումբ հարձակվում էին հայերի վրա, որսում էին նրանց ու սպանում։ Դրա համար մենք թաքնվում էինք մաղարաների մեջ։

 

Մի անգամ մեր հարևան գյուղերից երկու-երեք ընտանիքի հետ մտել էինք մի մաղարայի մեջ, մոտ քառասուն-հիսուն հոգի էինք, օգոստոս ամիսն էր, շոգ օր էր, երեխեքը, մարդիկ ծարավ կոտորվում էին։ Մեր մեջ կային երկու տղա՝ մեկը եղբայրս էր՝ Խաչոն, մյուսը՝ հորեղբորս տղան՝ Տիգրան անունով։ Նրանց ուղարկեցինք գետից տիկով ջուր բերելու, որ ժողովրդին խմցնենք։ Տղաները ջուրը լցրել էին տկերի մեջ, լցրին եկան։ Քրդերի խմբերը, որոնք հեռու էին, հետապնդում էին, դիմացի սարալանջից տեսել էին այդ տղաներին։ Նրանց հետևելով՝ եկան մեր տեղը գտան մաղարայի մեջ։ Բոլորիս հանեցին դուրս, անցկացրին գետը՝ դեպի քրդերի գյուղը տանելու համար։ Տարան մի տեղ, որ տեղավորեն ու գիշերը մնանք, արդեն ուշ երեկո էր։ Արևը մայր էր մտել։ Դեռ տեղ չէինք հասել, քույրս ձեռքին ծծկեր երեխա ուներ, հարսս՝ նույնպես։ Քրդերից մի քանիսը արդեն նպատակ էին դրել նրանց սեփականացնել։ Նրանց կրծքերի երկու երեխաներին մայրերի գրկերից առան, գցեցին լճի մեջ։ Արդեն մութ էր։ Հարսս ու քույրս փախան։ Քրդերը չտեսան, թե որտեղով փախան։ Մեր խումբը հասավ որոշված տեղը։ Քրդերի խմբի ղեկավարը կոչվում էր Թումմո Ամառ, այսինքն՝ Ամառի տղա Թումմո, որը մինչև 1896 թվականը հայ էր եղել, բայց Սասունի կոտորածի ժամանակ քրդացել էր։ Նրանք էլ երդվյալ են, շատ դաժան։

 

Երկու ժամ չանցած՝ Խաչո եղբորս, որ քսան-քսանմեկ տարեկան տղա էր, հանեցին, ուղարկեցին ժողովրդից դուրս։ Ասեցին. - Նստի արտի թումբի վրա։

 

Եղբայրս նստավ։ Ութը գնդակով խփեցին։ Եղբայրս գլորվավ։ Քրդերը նրան հարցրին.

 

- Խաչո՜, ո՞նց ես։

 

Խաչոն ըսավ.

 

- Լավ եմ։

 

Քրդերը ըսին.

 

- Խաչո՜, արի քո վերքերը բուժենք։

 

Խեղճ եղբայրս չորեքթաթ եկավ դեպի կանչող քրդերը, բայց նրանք նորից չորս գնդակով խփեցին, և նա մահացավ։

 

Մորս մոտ մի հատ ոսկի կար։ Տվեցինք էդ քրդացած Ամառին, և նա մեզ՝ հինգ երեխա, ես ու մերս, ազատեց, ասավ՝ գնացեք։

 

Ախպորս դիակը մնաց գետնին անթաղ։ Եկանք հասանք մեր անտառներում թաքնված տղաներին։ Մի որոշ ժամանակ մնացինք թափառելով անտառներում և քարափներում։ Ամեն մեկը իրենը վերցրեց ու գնաց։ Քույրս իր ամուսնու հետ քոչեց դեպի Բշերիկ, որը ահռելի մեծ դաշտ էր, այնտեղ ապրում էին քրդախոս հայեր, որոնք նույնիսկ տերտեր ունեին։

 

Հարսս գնացել էր դեպի քրդական գյուղը։ Բռնել, տարել, քրդացրել էին, կնության վերցրել։ Էն էլ էդպես գնաց… Ինձ ու մի քրոջս մայրս տարավ քրդական գյուղ՝ ծանոթ քրդերի մոտ, Սինոր կոչված գյուղը։ Քյուրդ քիրվաները մեզի վերցրին ու թաքցրեցին։ Էդպես ձմեռը վրա հասավ։ Մնացել են հորեղբորս տղան, հայրս ու մայրս։ Ապրում էին քարայրների մեջ։ Էդպես մնացին մինչև փետրվար ամիսը։

 

Փետրվարին ռուսը թուրքերից գրավեց Մուշ քաղաքը։ Սասունից ինչքան մարդ որ գաղտագողի փախել էր, միանում է ռուսական զորքին, գալիս Մուշ քաղաք, որտեղ ռուսներ էին։

 

Հայկական դաշնակցական ազգային կոմիտեն տարբեր տեղերից եկած հայերին ընդունում էր, նպաստ էր տալիս։ Հայերը Մուշում նպաստ էին ստանում։

 

Ես ու քույրս մնացինք էդ քրդական գյուղում։ Հորեղբորս տղան օգոստոս ամսի կեսերին էկավ ինձ ու քրոջս բերելու Մուշ։ Քրոջս չտվեցին։ Նա տասը տարեկան էր, իրենց տղաների հետ ամուսնացրին։ Հորեղբորս տղան ինձ բերեց Մուշ։ Դա արդեն օգոստոսի 18-ն էր։

 

Օգոստոսի 19-ին գնացինք ռուսական զորքի մեջ, հաց, շաքար, տվեցին մեզ։ Էդ գիշերը տրիվոգ տվեցին, թե ռուսը նահանջում է։ Մենք էլ նրանց հետ գաղթեցինք։

 

Հայրս մինչև իմ գալը արդեն մահացել էր։ Մնացել էինք ես, մերս, հորեղբորս տղան, ախպորս կինը։ Էդպես գաղթեցինք էկանք, Մուրադ գետը անցանք, Չարբուհուր գյուղը հասանք։ Էնտեղ մի օր մնացինք հանգստանալու։ Հետո քոչեցինք դեպի Խնուս՝ թալանվելով, մահանալով, ողբալով, սովածությունով, տիֆով, քոչվորական ձևով էկանք Ալաշկերտի բերդը հասանք։ Հետո՝ Կաղզվան, Կողբ, Ղարաղալի կամուրջով էկանք Արաքս կայարանը, որը կենտրոնական կայարան էր։ Էլի ազգային կոմիտեի միջոցով մեզ տեղափոխեցին, ֆուրգոններով, եզի սայլերով հասանք Վերին Թալին։ Թե քանի հատ անասուն էին մորթել, սեղան էին դրել, որ մեզ դիմավորեն, էլ հաշիվ չկար։ Մեզ կերակրեցին։ Մենք երեք հարյուր-չորս հարյուր հոգի էինք։ Տեղավորեցին Մաստարա (Վերին Փերթիկան), Սողուկսու, այսինքն՝ Սառնաղբյուր գյուղը։ Ժողովրդին բաժանեցին Թալինի շրջանի գյուղերի վրա։ Մեզ տարան Թալիբօղլի գյուղը։ Հորեղբորս տղան Անդրանիկի զինվոր էր։ Ինձ տարան ամերիկյան որբանոց։ Մի օրիորդ էր ղեկավարը։ Մինչև 1918 թ. մայիսը եղել եմ որբանոցում։ Որբանոցի ընկերներս էին Սերոբ Դեմիրճյանը՝ Կարեն Սերոբովիչ Դեմիրճյանի հայրը, Համո Իսրայելյանը, Նիկողոս Դանիելյանը, Մուշեղ Խաչատրյանը և ուրիշներ։

 

1918 թ. ապրիլին, երբ թուրքը Կարսը վերցրեց, Արևմտյան Հայաստանից գաղթողները՝ տեսնելով թուրքերի վտանգը՝ հավաքվեցին, դեպի Վրաստան քոչեցին։ Գնացին հասան Թիֆլիս։ Մի շաբաթ էնտեղ մնալուց հետո քոչեցին Կազբեկ սարով դեպի Հյուսիսային Կովկաս։ Մեկ ամիս Վլադիկավկազ մնալուց հետո ցրվեցինք Հյուսիսային Կովկասով մեկ, մինչև Կրասնոդարի մարզ, Արմավիր քաղաքը։ Մինչև 1922 թ. ապրեցինք էնտեղ՝ մուրացկանություն անելով, ապրուստի միջոցներ հայթայթելով։

 

1922 թ. փետրվար ամսին էկանք Թալինի շրջան Շղարշիկ գյուղ։ Շղարշիկ է կոչվում գյուղը, քանի որ միշտ մշուշներով է շղարշված։ 1922 թվից բնակվել եմ Շղարշիկում։ Մինչև 1929 թ. եղել եմ հոտաղ, գառնարած, հովիվ։

 

1929-32 թթ. եղել եմ հողագործ։ 1932-ից ընդունվել եմ կոլխոզ. կոլխոզի կազմակերպիչ էի, ունեինք տասնութ տնտեսություն։ Սկզբում աշխատել եմ պահեստապետ, բրիգադավար, ֆերմայի վարիչ, կոլխոզի նախագահ եմ եղել տասնչորս տարի, նաև գյուղատնտես՝ մինչև 1972 թ.։ Հետո քոչեցի, գնացի Երևան, տղայիս մոտ։ Մեկ ձմեռ մնալուց հետո քաղաքի պայմաններին չհամակերպվեցի, քանի որ ես դաշտ ու դուրան ման եկող մարդ եմ, եկա էս գյուղը՝ Ներքին Սասնաշեն, իմ բարեկամների մոտ։ Տուն շինեցի։ Ունեմ մի տղա, մի աղջիկ, երեք թոռ, երկու ծոռ։ Փա՜ռք Տիրոջը։

Link to comment
Share on other sites

MOUSHEGH HOVHANNES HOVHANNISSIAN'S TESTIMONY

(Born in 1908, Sassoun, Talvorik region, Karavank village)

 

Our family from the Karavank village of Talvorik consisted of forty-two people: eight working men, the rest were young women, children and old people.

 

Though, I was only eight years old then, I remember everything as I used to go everywhere with my father: I remember the land, the water, the fountains, everything...

 

It was in June 1915, when the wheat and barley were ripening in the fields, when they deported us. During the deportation all our family together we crossed the river coming from the fortress of Sassoun, which was called Zandousagialy - meaning: coming from Zandous.

 

We passed to the other bank of the river - toward the west, and settled down in a large cave. The Kurds had already begun attacking the villages and were slaughtering the Armenians. We saw it from our hiding-place. In two hours the Kurds reached our house. As soon as they reached, they gathered straw, wood, branches, put them in front of our door and set fire. Our house was made of stone, which had been built two hundred and fifty years ago in the days of my great-grandfather. Before our eyes our ancestral house burned in flames. My father, who was an enormous, huge man, cried like a child and said: "Lao! Our last days have come, we won't see good days any more." The money, gold, silver that we had, my father distributed to his brothers, to his nephews and continued: "Lao, go, take care of yourselves; we may see each other again, or we may not."

 

The next day each one took his wife and children and went to search for bread, to find life. We were dispersed. We were left, my father, my mother, my brother's wife, my two sisters and my uncle's son; my brother was in Aleppo.

 

We hid in the woods and caves till late autumn. From the ripened fields we gathered wheat, barley, millet, nuts, hazelnut and filled them into sacks and stored. We wandered about, for the Kurds attacked the Armenians in groups and killed them. That was why we hid ourselves in deep caves.

 

Once, together with two-three families from the neighboring village we had entered a cave. We were about forty-fifty people, it was August, it was a hot day and the children were very thirsty. There were two boys among us, one was my brother, Khacho, the other was my uncle's son, Tigran. We sent them to the river to bring water in leather bottles. The boys filled the leather bottles with water and brought. A group of Kurds had seen the boys from afar and had pursued them. They had followed the boys and came and found us. They took us out of the cave, passed us over the river to take us to a Kurd village. Then they took us to a place to stay at night, for it was late. The sun had set. My sister and my sister-in-law had babies in their arms. It was clear that they wanted to own the young women. They snatched the babies from their mothers and threw them into the lake. It was already dark. My sister-in-law and my sister escaped. The Kurds didn't see where they went. Our group arrived at the decided place. The chief of the Kurds was called Toumo Amar, which meant son of Amar, who had been an Armenian until 1896, but had become a Kurd during the Sassoun massacres. They had taken an oath, they were very cruel.

 

Two hours hadn't passed when they came and took away my brother Khacho, who was about twenty- or twenty-one years old. They separated him from us and said to him: "Go and sit on the dam of the field."

 

My brother sat. They shot him with eight bullets. My brother fell down. The Kurds asked: "Khacho, how are you?"

 

"I'm fine," said Khacho.

 

The Kurds said: "Khacho, come, we'll cure your wounds."

 

My poor brother crawled towards the Kurds, but they shot him with four more bullets and he died.

 

My mother had one gold coin. We gave it to the Kurd Amar, and he set us free: five children, me and my mother, and said, "Go."

 

My brother's corpse remained on the ground, unburied. We came and joined the boys hidden in the woods. For a while we remained there wandering in the woods and river-banks. Then each one took his kins and went away. My sister with her husband went to Bsherik, which was a very large plain, and there lived Armenians who spoke Kurdish; they even had a priest. My sister-in-law had gone towards a Kurdish village. They had caught her; they had turned her a Kurd and taken as a wife. She was lost that way... My mother took me and my sister to a Kurdish village, called Sinor, where we had acquaintances. Our Kurd friends accepted us and hid us. And so winter came. There had remained my cousin, my father and mother. They lived in the caves till February.

 

In February the Russians occupied Moosh. Many people from Sassoun, who were hidden, joined the Russian army and came to Moosh, where Russians were.

 

The Armenian Dashnak national committee gave relief to the Armenians coming from different places. The Armenians in Moosh received allowances.

 

I and my sister remained in that Kurdish village. In August my cousin came to take me and my sister to Moosh. They didn't let my sister go. She was ten years old. They married her to one of their boys. My cousin brought me to Moosh. It was August 18. On August 19 we went to the Russian army, and they gave us bread and sugar. That night an alarm was given announcing that: the Russians were withdrawing. We migrated with the Russians.

 

When I came back, my father had already died. We were left with my mother, cousin and my brother's wife. So we migrated, crossed the Mourad River and reached the village of Charbouhour. There we remained one day to rest. Then we moved to Khnous: on the way we were plundered, some of us died, moaning, groaning, hungry, and soon typhus began. Roaming like nomads we reached the fortress of Alashkert. Then we moved and reached Kaghzvan, Koghb, we passed the bridge of Gharaghala and reached Arax station, which was a central one. Again, with the help of the national committee we were transported by carriages and ox-carts to Verin Talin. They had butchered several sheep, had laid open numerous tables to meet us. They fed us. We were about three to four hundred people. They lodged the refugees in Masdara (Verin Pertikan) and Soghouksou (Sarnaghbyur). They distributed the people over the villages of Talin. We were taken to the village of Taliboghly. My cousin had been a soldier to Andranik. They took me to the American orphanage. The manager was a young lady. I remained there till May 1918. My orphanage-mates were Serob Demirjian - Karen Serob Demirjian's father, Hamo Israelian, Nikoghos Danielian, Mushegh Khachatrian and others.

 

In April 1918, when the Turks occupied Kars, the refugees from Western Armenia, foreseeing the danger, gathered and emigrated to Georgia. They reached Tiflis. They remained there for a week and then they moved to the Northern Caucasus via the Kazbek Mountain. After staying in Vladicaucasus, we scattered all over the Northern Caucasus to the Krasnodar region, to the town of Armavir. We lived there somehow, by begging and dragging out a miserable existence till 1922.

 

In February 1922 we came to the village of Shgharshik - Talin region. The village is called Shgharshik, for it's always covered with mist (shgharsh = gauze - in Arm.). Since 1922 I've lived here, till 1929 I worked as a shepherd.

 

During 1929-1932 I tilled the land. In 1932 I became a member of the kolkhoz. I was a manager then and we had eighteen farm-houses. First I worked as a store-keeper, brigadier, and manager of the farm. I've been chairman of our kolkhoz for 14 years, then agronomist till 1972. Then I went to Yerevan to my son's place. After staying there for the winter, I didn't like urban life, as I've always been a man of hills and dales; I came to this village - Nerkin Sasnashen, where my relatives lived. I built a house. I have a son, a daughter, three grand children and two great grand-children. Thank God!

 

 

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Խաչիկ Դաշտենց

 

 

 

ՄԵԿ ՀԱՅԸ՝ ՄԵԿ ՈՍԿԻ

Հուլիս ամիսն էր։

 

Սմբատասարը մխրճված էր մուգ կապույտի մեջ։ Վրան էինք զարկել և Անդրանիկի հետ նստած զրուցում էինք այդ սարի վրա։

 

Ալադին Միսակը և Հաջի Գևոն զգաստ կանգնած էին մեր թիկունքին։

 

Տխուր էր զորավարը։

 

Բաղեշի Ճակատամարտից հետո կամավորական գնդերը լուծված էին։ Ստացվել էր առաջին հրամանը Ալաշկերտի, Դիադինի և Բայազետի հովիտներում սահմանամերձ կազակություն կազմելու մասին։ Բաղեշն ու Մ ուշը գրաված հին հայդուկներն ու կամավորները հավաքվել էին Մշո դաշտի մեջ մի պետական զինվորական հեղաշրջումի սպասելով։

 

Սմբատասարի քերծերից մեկի վրա, մեր վրանի առջև, կանգնել էր Փեթարա Իսրոն, մեր հին ֆիդային։

 

Իսրոն փոխել էր ֆիդայական հագուստը, հագել էր գյուղացու շորեր և մի նախշուն խուրջին ուսը գցած որբ երեխաներ էր հավաքում ավերակներից։

 

Մեկ հայը մեկ ոսկի էր։

 

Քրդերը այդ շահութաբեր գործից քաջալերված ԽութԲռնաշենի գավառակներից հայ մանուկներ էին բերում և հանձնում Իսրոյին։ Գնում-հասնում էին մինչև Մոտկան, Խիզան, Ալիվան և նույնիսկ Բշերիկ և այնտեղից որբեր էին հավաքում, որ ոսկի վաստակեն։ Իսրոն արդեն մի քանի տասնյակ մանուկներ էր ուղարկել Մշո, Խնուսի և Բասենի մանկատները։ Մի մանկան համար մի ոսկի էր տալիս և սայլին դրած ուղարկում էր մանկատուն։ Փեթարա Իսրոյի առաջին փրկած որբերից մեկը Բաղեշի ճակատամարտում զոհված Հայդուկ կամավորի որդին էր։

 

Հայ բեկորների հավաքման գործով եռանդուն աշխատանք էին ծավալել նաև սասունցի Մոսե Իմոն և Արծիվ Պետոն։ Մոսե Իմոն հասել էր մինչև Խիանք և քրդերի միջից հարյուրավոր հայ կանանց և մանուկների ազատելով բերել էր Մուշ։ Իսկ Արծիվ Պետոն սասունցի երկու հարյուր որբերի մի քարավան էր փոխադրել Ալեքսանդրոպոլ։

 

Շեկո տան քրդերը հարյուրավոր հայեր էին փրկել կոտորածից։ Կամավորության ընթացքին նրանք այղ բոլոր հայերին բերել էին Մուշ և Անդրանիկին հանձնել, արժանի նըվերներ ստանալով զորավարից։

 

Մանուկներին նրանք սովորաբար Փեթարա Իսրոյին էին հանձնում։ Բայց այս անգամ Իսրոյի խուրջինը դատարկ էր։ Քերծի վրա կանգնած Իսրոն թունդ սակարկում էր մի քրդի հետ, որ նոր էր եկել Սասնո գյուղերից։ Քուրդը սրունքների մեջ պահել էր երկու–երեք տարեկան մի որբուկի, որի համար Իսրոն սակարկում էր, որովհետև մոտը ընդամենը կես ոսկի էր մնացել, իսկ քուրդը չէր համաձայնվում կես գնի։

 

— Տուր, կես ոսկով տուր, — ասաց Փեթարա Իսրոն խուրջինը ուսից իջեցնելով և լայն բանալով երեխայի առաջ։ Մանկիկն ուրախացած վազեց, որ նետվի խուրջինի մեջ, բայց խնամակալը ետևից հասնելով նրան նորից սրունքների մեջ առավ, ծնկները ամուր սեղմելով վրան։

 

— Տուր, ասում եմ, էդ մեկին առանց ոսկու տուր, մեր գանձը պրծել է, — բացատրեց Իսրոն։

 

— Չեմ տա, — համառեց քուրդը և սկսեց օրինակներ բերել, թե ինչպես դրանից երկու օր առաջ իր ծանոթ քրդերը Խութի Թաղվձոր և Թաղավանք դյուզերից որբ երեխաներ էին բերել և ամեն մեկի համար ստացել մեկ լրիվ ոսկի։ Ինքը ինչու՞ նրանցից պետք է պակաս ստանա։

 

Փեթարա Իսրոն նորից խնդրեց և մերժում ստանալով, զայրացած մեր վրանը մտավ։

 

— Ի՞նչ ես անում, Իսրո, ի՞նչ հալի ես, — հարցրեց զորավարը։

 

— Որբեր հավաքենք, փաշա, շիթիլ անենք Հայաստանի համար։

 

— Այդ շիթիլները որտե՞ղ ես փոխադրելու։

 

— Խնուս, օրիորդ Հռիփսիմեի ղեկավարած որբանոցները։

 

— Իսկ ինչու՞ ես բարկացած։

 

— Մի քուրդ ինձ բարկացրեց, փաշա։ Որբ երեխա է բերել, ինչ անում եմ՝ չի տալիս։ Իսկ մեզ համար ամեն շիթիլը թանկ է։

 

— Այդ քրդին ներս կանչիր։

 

— Փաշան քեղ կանչում է, — դեպի դուրս ձայնեց Իսրոն։

 

Քուրդը մանկան ձեռքից բռնած ներս մտավ։ Քրդի համար ռազմիկի արտաքին երևույթը մեծ կարևորություն ունի։ Քանի որ ես ավելի հաղթանդամ էի, քան Անդրանիկը, ուստի լեռնական քրդերը մեզ հաճախ էին շփոթում։ Այս մեկն էլ վախով ներս մտավ և կարծելով, թե փաշան ես եմ, քոլոզը հանելով գլուխը իմ առաջ խոնարհեց։ Ես ձեռքս զորավարի կողմը մեկնելով ասացի.

 

— Փաշան նա է։

 

Քուրդը սաստիկ զարմացած շուռ եկավ դեպի Շապինանդը և երևի սխալը ուղղելու համար, քոլոզը կրծքին սեղմած գըլուխը երկու անգամ խոնարհ իջեցրեց զորավարի առաջ։

 

Անդրանիկը քրդերեն հարցրեց,.

 

— Որտե՞ղ գտար այդ երեխային։

 

— Մի ասկյարի ձեռքից առա։ Ուզում էր մեջտեղից ճըվտել՝ չթողեցի։ Վանքի ջորեպանի որդին է։

 

— Քո հոր անունը ի՞նչ է, տղաս, — հարցրի ես երեխայի թևից բռնելով։

 

— Երանոս։

 

— Ո՞ղջ է։

 

— Չէ, իմ հայրկան սպանեցին։

 

— Իսկ քո անունը ի՞նչ է։

 

— Զուլում։

 

— Շեկո տան քրդերը հարյուրավոր հայերի կյանք փրկեցին։ Դու ի՞նչ նվեր ես ուզում այս երեխայի համար, — հարցրեց զորավարը։

 

— Ես Շեկո տան քուրդ չեմ և այս երեխային դժվար տեղից եմ փրկել, փաշա, — պարծեցավ քուրդը և Իսրոյին դառնալով ասաց. — Եթե մի ոսկի տաս՝ քեզ կտամ, չտաս՝ ետ կտանեմ։

 

ԾԱ ձեռքս ծոցս տարա, բայց դատարկ դուրս եկավ։ Փաշայի ձեռքն էլ դատարկ դուրս եկավ։ Իսկ երեխան մեզ էր նայում իր աղերսական աչքերով։

 

Մեզ համար հեշտ էր մի հարվածով վայր տապալել քըրդին և երեխային վերցնել նրանից, բայց ստիպված էինք զըսպել մեզ, չկամենալով ձախողել հայ բեկորների հավաքման գործը, որը վերջին օրերին լայն թափ էր ստացել, տարածվե՛լով մինչև ճղերու չոլերը։

 

— Հոս եկուր, տղաս, — ասաց Անդրանիկը, իր մոտ կանչելով Ալադին Միսակին։

 

Երգչին կանչելը նշան էր, որ Շապինանդի հոգին ալեկոծ է։ Այդ պահերին երգը միակ սփոփանքն էր նրա խռովահույզ հոգու համար։

 

Ալադինը մոտեցավ և նստեց զորավարի կողքին։

 

— Քրդերեն մի խաղ ասա, տղաս։

 

— Բողոքի երգ ես ուղում, թե՞ սիրային։

 

— «Հայլե, հայլեն» գիտե՞ս։

 

— Գիտեմ, փաշա։

 

— Դե կանչիր։

 

Միսակը ձեռքը դրեց ականջին։

 

— Ոչ, «Խուլնկոն» երգիր, — ասացի ես։

 

— Համաձայն եմ, — ասաց փաշան, թավամազ փափախը կոտրելով մռայլ ճակատի վրա և սրածայր բեղերը ոլորելով։

 

— Խուլնկո, հեռավոր և խորունկ տեղերեն կուգաս… Բույնդ շինե ավերակ բերդի պատուհանի մոտ, — ոգևորությամբ երգեց Միսակը քրդական այդ հայտնի երգը, որից հետո Մշո դաշտին նայելով երգեց հայերեն.

 

Սիրտս լիքն է, ձեռքս փակ, Մուշը դարձավ ավերակ, Փլվեց Նորշեն ու Բերդակ, Աշխարհն էսպես ու՞ր կերթա։

 

Ամեն մեկս մի փաշա, Հիմա դարձել ենք բոշա, Նեղված ընկել ենք խոսքով, որբ ենք գնում կես ոսկով։

 

Լամուկ, ու՞ր է քո պարոն, Ու՞ր է մեր քաջ Արաբոն. Քաշի պատիվ տուր քաշին, Մեր որբուկին դիր խուրջին։

 

Քրդի աչքերի մեջ արցունք երևաց։

 

— Վերցրու, — ասաց քուրդը, — քո կես ոսկին էլ հարկավոր չէ։ Քո երգը ոսկուց զորավոր էր…

 

Ես ղրկեցի ջորեպան Երանոսի տղային և դրեցի Փեթարա Իսրոյի խուրջինի մեջ։

 

Եվ քանի որ այդ դեպքը պատահեց Սմբատասարի վրա և այն օրերին, երբ հայ կամավորական գնդերը վերացվել էին, ուստի Անդրանիկի առաջարկությամբ մենք այդ որբի անունը կնքեցինք «վերջին կամավոր»։

 

 

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

[/size]"Ամեն մեկս մի փաշա, Հիմա դարձել ենք բոշա, Նեղված ընկել ենք խոսքով, որբ ենք գնում կես ոսկով։"

 

 

ինչ լավա ասել բայց,

 

քելե՜՜՜՜՜՜լաո! քելե լաո,.. երտանք մեր երկիր

Edited by Edward
Link to comment
Share on other sites

Ինչո՞ւ մենք կտրենք իրար սրտեր,

Երբ կարող ենք եւ սիրել գիտենք...

 

Ինչո՞ւ մենք զիրար չսիրենք

Այլ դատարկ տեղը մեր սրտեր խոցենք....

 

Լաւ չէ՞ սիրե՞լ... քան թէ կռուե՞լ

 

 

"Մէկին սիրէ, ու շա՜՜տ սիրէ, բայց լա՜՜ւ սիրէ"

 

 

 

Edited by Anahid Takouhi
Link to comment
Share on other sites

"Ամեն մեկս մի փաշա, Հիմա դարձել ենք բոշա, Նեղված ընկել ենք խոսքով, որբ ենք գնում կես ոսկով։"

ինչ լավա ասել բայց,

 

քելե՜՜՜՜՜՜լաո! քելե լաո,.. երտանք մեր երկիր

 

Աւա՜ղ բայց ընկեր, խոսքերը չեն դադրիր միայն տառեր ու խոսքեր մնալու. անոնք կուգան նաեւ կամ բայբայելու մեր հոգիներն ու սրտերը եւ կամ ցաւցնելու ու խոցելու զանոնք: :frusty:

Link to comment
Share on other sites

Աշխարհճանաչում կամ աշխարհընկալում

 

Իւրաքանչիւր էակ աշխարհճանաչման իր կերպն ունի:

 

Մարդ էակն իր մակութեան տարիներէն կը սկսի ճանչնալ աշխարհը, եւ իր մտքի մէջ ամրօրէն կը դրոշմուի տեսածը, լսածը, ապրածը մինչ պատանեկութեան տարիք: Եթէ շարունակ աղբ տեսնէ փողոցը, բնական կը թուի իրեն այդ երեւոյթը:

 

Խօսքը չ'երկարեմ, Բշերիկի մասին կը գրեմ, ցաւօք հայկական քարտէս չկայ ընդ մէջն ոստայնի, զի կարենամ ցոյց տալ տեղը բշերիկի: Ստիպուած թուրքականը տեղադրեցի, բայց չկրցայ հասկանալ:

 

Գրադարանն էի: Մինչ վարուհին կը բերեր ապսպրածս մատեանները. ուշքս գրաւեց պատին փակցուած քարտէս մը: Քարտէսի վերնագիրն էր՝ «Հայաստան», պատկերն էր՝ նուրբ աղջկայ դիմագիծով նախկին խորհրդային եւ այժմեան Հ. Հանրապետութեան քարտէսը:

 

Քարտէսը պատրաստուել էր մի «ազգային» կազմակերպութեան պատանեկան կառոյցի կողմից, նպատակ ունենալով հայրենիքի ճանաչումը արմատաւորել երիտասարդների մտքում:

 

Շատ զարմացայ, քանզի այդ ակումբը, այդ գրադարանը վերջին վայրն էր, որտեղ «Հայաստան» երկրի պատկերն այդ կարգավիճակով տեսնել ակնկալում էի: Ասացի.-

 

-Կրնա՞մ կարծիքս յայտնել այս քարտէսի մասին:

 

+Հրամեցէ՛ք..

 

-Այս երկիրը, որ կը տեսնենք այս քարտէսին մէջ՝ մեր հոգւոյն շատ սիրելի եւ հարազատ եւ աչքի լոյս եւ մտքի յոյս երկիրն է, մեր ինքնութեան հպարտանքն է...բայց անունը սխալ գրուած է:

 

+ինչպէ՞ս..

 

-Այս երկրի անունը Հայաստան չէ (այստեղ անդրադարձայ, որ կը չափազանցեմ, բայց միտքս խօսակիցիս հասցնելու համար ոճս ընտրած էի արդէն), այս երկրի անունը Հայաստանի Հանրապետութիւն է: Եթէ այս տարածքը Հայաստան, պարզապէս Հայաստան պիտի կոչենք, ապա պատմական մեր Հայրենիքը, պատմական Հայաստանը ի՞նչ պիտեի կոչենք: Դուք որպէս ...ններ երիտասարդներու միտքերուն այս երկիրը կը ճանչցնենք Հայաստան անունով, բայց նոյն ժամանակ անոնց միտքերէն պիտի ջնջուի ամբողջական Հայաստանի պատկերը: Հայաստանը մէկ է, ամբողջականն է, իսկ այստեղ մեր տեսածը Հայաստանի Հանրապետութիւնն է, որ նոյն պէս Հայաստան է եւ մեր պատմական հայրենիքը, բայց երիտասարդներուն չմոռցնենք պատմական Հայրենիքը, Հայաստանը, որ կար ժամանակ մը: Հայաստաններ կային, որոնք սրբուեցան քարտէսի երեսէն: Եկէ՛ք թշնամիի ըրածը չ'օրինականցնենք:

 

+Այո ճիշդ եք...

 

Կարծեմ հասկցաւ միտքս: Կարծեմ դուն ալ հասկցար սիրելի ընթերցող:

 

Երբ Հայաստան ասելով ներկայացնենք այժմու Հայաստանի Հանրաապետութիւնը, ինքնաբերաբար պատանիների ուղեղներում ներկայի Հայաստանը կգայ եւ copy-paste անելով, այլ խօսքով՝ Replace անելով կը ջնջի բուն Հայաստանի (իր մէջն ընդգրկելով Հ.Հ.ը) պատկերը:

 

Վերեւն իմ ներկայացուցած թուրքական քարտէսները իմին գործին չծառայեց: Չկրցայ հասկնալ Քաղիրթի «բաթման սու» ըլլալը, չկրցայ հասկնալ Սղերդի սիիրթ ըլլալը, չկրցայ հասկնալ Անգեղ տան Էգիլ ըլլալը:

 

Իմին ինչի՞ն պէտք, թէ ոսմանեան կայսրութեան ժամանակ Բշերիկը ո՞ր վիլայեթի ո՞ր կազայի, չգիտեմ որ սանջակի մաս կը կազմէր: Իմին ինչի՞ն է պէտք հասկանալը, թէ հանրապետական թուրքիոյ ո՞ր «իլ»ի ո՞րմէկ «իլչէ»ի մաս կը կազմէ Բշերիկը:

 

Միայն հայկական աշխարհացոյցը կը հասկնամ եւ անոր հիմամբ պիտի շարունակեմ: Լաւագոյնը որ կրնամ կատարել գործին այժմէական պատկեր տալու համար՝ քաղաքներու հին անուններու կողքին, նոր անուններու ներկայացումն է:

 

 

Link to comment
Share on other sites

  • 3 weeks later...
Մեծ Հայքի Նահանգներն ըստ «Աշխարհացույցի»


Նահանգներ կամ Աշխարհներ


1.Բարձր Հայք
(23.860 կմ/քառ.)
2.
Ծոփաց կողմ, Ծոփք կամ Չորրորդ Հայք (18.890 կմ/քառ.)
3.
Աղձնիք (17.532 կմ/քառ.) Անգեղտուն Նփրկերտ (Նփռետ) Աղձն (Արձն) Քաղ Կեթիկ Տատիկ Ազնվաձոր Երխեթք Գզեղխ Սալնոձոր Սանասունք
4.
Տուրուբերան (25.008 կմ/քառ.)
5.
Մոկք (2.962 կմ/քառ.)
6.
Կորճայք (14.707 կմ/քառ.)
7.
Պարսկահայք (11.010 կմ/քառ.)
8.
Վասպուրական (40.870 կմ/քառ.)
9.
Սյունիք (15.237 կմ/քառ.)
10.
Արցախ (11.528 կմ/քառ.)
11.
Փայտակարան (21.000 կմ/քառ.)
12.
Ուտիք (11.315 կմ/քառ.)
13.
Գուգարք (16.765 կմ/քառ.)
14.
Տայք (10.179 կմ/քառ.)
15.
Այրարատ (40.105 կմ/քառ.) Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Բշերիկ աւանը կը գտնուի Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Աղձն գաւառին մէջ: Բշերիկի դաշտավայրը կը գտնուի Աղձնիքի Աղձն եւ Նփրկերտ գաւառներուն մէջ:

 

 

Link to comment
Share on other sites

Բիթլիսի նահանգ, (Битлиси наhанг, Bitlis Province), Բաղեշի իշխանություն, Բաղեշի նահանգ, Բաղիշի նահանգ, Բիթլիզի նահանգ, Պիթլիզի նահանգ, Պիտլիսի նահանգ — Նահանգ Արմ Հայաստանում: Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դ սկզբում որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն: Կենտրոնը Բիթլիսն էր, որ կոչվում էր նաև Բաղեշ: Որպես նահ ձևավորվել է 1875 թ: Տարածվում էր Վանա լճի արմ եզերքներից մինչև Տավրոս և Բյուրակնյան լ–ները և մինչև Տիգրիս գետը: Մեծ մասով համապատասխանում էր պատմական Աղձնիք և Տուրուբերան աշխ-ներին: Ընդհանուր տարածությունը 27,3 հազ քառ կմ էր, որից մոտ 10 տոկոսը՝ մշակելի հողատարածություններ; Նահ-ը արմ-ից արլ ուղղությամբ Տավրոսի լշ-ով բաժանվում էր նաև հր մասերի: Հս մասը, որ ընկած է Տավրոսի լշ-ի և Բյուրակնյան լ-ների միջև, կազմում է Արածանիի հարթ հովիտը և իր մեջ է առնում Մշո և Մանազկերտի դաշտերը: Այստեղով հոսում Է Արածանին, որի մեջ թափվում են նահ-ի այս շրջ-ը ոռոգող Մանազկերտի, Խնուսի, Մեղրագետ գետերը: Նահ-ի հր մասը, որ ընդգրկում է Տավրոսի և Տիգրիսի միջև ընկած շրջ-ը լ-նային է, այստեղ են ձգվում Սասնա լ-ները և Տավրոսի մի քանի այլ ճյուղավորումներ: Նահ-ն ուներ չորս գավ՝ Բիթլիսի, Մուշի, Սղերդի և Գենջի: Այդ գավ-ների 19 գվռկ-ները միասին ունեին 2110 գ և երեք ք՝ Բիթլիս, Սղերդ, Մուշ: 1878—79 թթ մահ-ի բնակչությունը մոտ 400 հազ էր, որոնցից 250 հազ՝ հայեր: 19-րդ դ վերջերին ուներ 382 հազ բնակիչ, որից հայեր՝ 180 հազ, թուրքեր՝ 40 հազ, չերքեզներ՝ 10 հազ, քրդեր՝ 77 հազ, ղզլբաշներ՝ 5 հազ, ասորիներ՝ 15 հազ, եզիդիներ՝ 5 հազ ևն: Բ-ի նահ–ի բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունը, այգեգործությունը և, լ-նային շրջ-ներում, անասնապահությունն էին: 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին զարգանում էին նաև առևտուրը և արհեստները: Առաջ էին եկել մանուֆակտուրային բնույթի փոքրիկ ֆաբրիկաներ և գործարաններ, Եղեռնի նախօրեին նահ–ի, հայության թիվը հասնում Էր մոտ 200 հազ-ի, որից միայն 56 հազ փրկվեց կոտորածից: Սրանք Էլ մասամբ բռնի մահմեդականացվեցին, մասամբ էլ գաղթեցին տարբեր երկրներ:

Բշերիկը կը գտնուէր ոսմանցիներու կազմած Բիթլիսի նահանգին մէջ: Այդ պատճառով. երկու խօսք ալ Բիթլիս վիլայեթի մասին տեղադրեցի:

 

 

Link to comment
Share on other sites

Սասուն, (Сасун, Sasun), Ծմակ – Քաղաք Մեծ Հայքի Աղձնիք աշխ-ի Սասուն գավ-ամ, Մաշ ք-ից 20-22 կմ հր: Հավանաբար պետք է հասկանալ Սասանի բերդը:

 

Սասունի բերդ, Сасуни берд, Sasuni berd, Դավթաբերդ, Դավթի բերդ, Սանասանա, Սանաասն, Սանասանք, Սասան, Սաստնցի Դավթի բերդ, Քաղկիկ, Քաղքիկ - Բերդ Մեծ Հայքի Աղձնիք աշխ-ի Սասան գավ-ում, Ծովասար լ-ան հր կողմում, Կապաս և Կուս գետերի միախառնման տեղում գոյացած եռանկյունաձև տարածքի բարձրաբերձ ժայռի կատարին: Բերդի պարիսպների երկար 3000, լայնությունը՝ 100 քայլ է, կառուցված է կարմրավուն խոշոր քարերով և կրաշաղախով: Պարիսպների բարձր եղել է 20-25 մ, որոնք եռանկյունաձև շրջապատում Էին գագաթային մասը: Պարսպաշարի վրա, դրսից կամարներ են եղել: Բերդի ներսում եղած բնական քարանձավներն օգտագործվել են իբրև պահեստ ու ախոռ: Դեպի ստորոտները գնացող սալահատակ ճանապարհի հետքերը նկատվում էին մինչև 1915 թ: Խմելու ջուրը բերվել է Ծովասարի աղբյուրներից՝ կավե խողովակներով: Ս բ Աղձնիքի նշանավոր ամրություններից մեկն էր, որտեղ շատ հաճախ ապաստանել ու օտար զավթիչների դեմ ինքնապաշտպանական կռիվներ են մղել շրջակայքի բնակիչները: Այստեղ սասանցիները պաշտպանվել են նաև 1894 և 1904 թթ թուրքական ջարդարարներից: 1904 թ օգոստոսի 3-ին Ս բ վերջնականապես քանդվել ու ավերվել է: Ասորեստանի թագավոր Թգլաթպալասար III-ի արձանագրության մեջ Ուրարտուում հիշատակված Սասսու բերդը պետք է որ Ս բ լ ինի:

 

Սասուն, Сасун, Sasun, Սանասանա, Սանասինա, Սանասնայե, Սանասուն, Սանասունք, Սանսան, Սանսաննա, Սանսոն, Սանսուն, Սասնա գավառ, Սասնո գավառ, Սասնո երկիր, Սասնո ձոր, Սասնո տան, Սասնոց գավառ, Սասնոց երկիր, Սասոն, Սասունք, Վերին դաշտ - Գավառ Մեծ Հայքի Աղձնիք աշխ-ում, Հայկական Տավրոս լհմկ-ի տարածքում: Հս-արմ-ում սահմանակից էր Հաշտյանք, հս-արլ-ում՝ Տարոն, Խութ, արլ-ում Ա հր-ում Սալնոձոր, Գզեխ ե Նփրկերտ գավ-ներին: Ս Հայաս¬տանի ամենալեռնային շրջ-ներից է: Երկրամասը անդնդախոր ձորերի, անանցանելի կիրճերի, մթին անտառների, սառնորակ ու հանքային աղբյուրների, արագահոս գետերի ու գետակների հազվագյուտ ու գեղեցիկ մի շրջ է: Գավ-ի կարևոր լշ-ներն են Սիմն ու Սասունի լ-ները՝ Անդոկ, Ծովասար, Կեպին, Մարաթուկ և այլ բարձրաբերձ գագաթներով: Ս–ի տարածքից են սկիզբ առնում ու դեպի հր հոսում Տիգրիսի ավազանին պատկանող Բաթման, Խուլփ, Սասունի և ուրիշ շատ գետեր ու գետակներ: Այստեղ մշակելի հողատարածությունները խիստ սակավ են, եղածներն էլ ընկած են նեղ գե¬տահովիտներում և նախալեռնային գոտիներում: Ավելի ընդարձակ ու փարթամ են ալպյան արոտավայրերը: Գավ-ի տարածքի զգալի մասը ծածկված է խիտ ու մթին անտառներով, որտեղ որոշ ծառատեսակների տերևների վրա ամռանը գոյանում է քաղցրավուն մեղրահյութ՝ գազպեն (մանանա) անունով: Սասունցիները այն օգտագործում էին որպես սննդանյութ և պատրաստում զանազան ուտեստներ: Երկրամասի կլիման խիստ է, ձմեռը՝ ցրտաշունչ, առատ ձյան շերտով, բքով, և տնում է մինչև 7 ամիս: Ս հետագայում ֆիզիկաաշխարհագրական տարածք էր և բաժանված էր հիմնականում Դիարբեքիրի ու Բիթլիսի, մասամբ նաև Խարբերդի նահ-ների միջև: Ս գավ-ի հին ժամանակների ներքին վարչական բաժանումների մասին քիչ բան է հայտնի: 19-20-րդ դդ էլ այղ բաժանումը կայուն չի եղել, նրա գվռկ-ները կամ ենթաշրջաները մշտապես փոփոխվել են: 19-րդ դ և 20-րդ դ սկզբներին Ս-ում հիշատակվում են հետևյալ գվռկ-ները՝ Բռնաշեն, Բուն Սասուն, Խարզան, Խութ-Բռնաշեն, Խուլփ, Հազզո-Խաբլջոզ, Մոտկան, Շատախ, Տալվորիկ, Փսանք: Ս-ի բնակավայրերի բնակչության և ազգային կազմի մասին վիճա¬կագրական տվյալները թեև վերաբերում են 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին, սակայն վստահելի ու գիտական չեն: 1915թ նախօրյակին Ս բավական խիտ բնակեցված երկրամաս էր: Գուցե հավանական է այն տվյալը, որ այդ ժամանակ Ս ունեցել է 539 բնակավայր, որի կեսից ավելին հայաբնակ էր, մյուսներում էլ ապրում էին հայեր ու քրդեր: Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր: Գետահովիտներում և նախալ-նային շրջ-ներում հայերը զբաղվում էին նաև արհեստներով (զինագործություն), խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, շերամապահությամբ: Հացահատիկներից լայն տարածում ունեին տարեկանը, կորեկը, գարին և գլգըլը: Անասնապահության հիմնական ճյուղերն էին մանր ու խոշոր եղջերավոր անասնապահությունը և ձիաբուծությունը: Կլիմայական խիստ պայմանները և մշակելի հողերի խիստ սակավությունը Ս-ի հայերի մեջ դարեդար պատվաստել են մեծ կամք ու աշխատասիրություն: Սասունցիները համառ, դժվարությունները հաղթահարող և չարքաշ սոցիալական ու քաղաքական պայմաններին դիմացող մարդիկ էին: Սասունցիների մեջ մարդասիրության հետ մեկտեղ սերնդե սերունդ ձևավորվել էր մեծ կորով ու քաջություն՝ իրենց անձն ու ունեցվածքը պաշւոպանելու համար: Ազատատենչ սասունցիները չարության ու բռնության դեմ միշտ էլ անհավասար պայքար են մղել և ունեցել անթիվ զոհեր ու զրկանքներ: 1894 թ հայկական կոտորածների ժամանակ թուրքերը Ս-ում ավերել ու կողոպտել են 40 գ, սպանել շուրջ 15000 մարդ: 19-րդ դ վերջերի և 20-րդ դ սկզբների Ս-ի հայերի ինքնապաշտպանական կռիվներում նշանավորվեցին հայ ժողովրդի քաջարի զավակներ Արաբոն, Հրայրը, Տամատյանը, Պոյաճյանը, Անդրանիկր (Օզանյան), Գևորգ Չավուշը, Գրգոն, Քոլոզը, Աղբյուր Սերոբը, Իշխանը և շատ ու շատ ուրիշներ: Հայերի անհավասար գոյամարտը թուրք ջարդարարների և քուրդ ցեղա֊ պետների դեմ ավարտվեց հայերի համար մեծ ողբերգությամբ: 1915-16 թթ Ս-ում զոհվեց ավելի քան 60000 հայ: Կենդանի մնացածներից շատերը մեծագույն դժվարություններով անցան Արլ Հայաստան և բնակություն հաստատեցին ներկայիս ՀՀ Աշտարակի ու Թալինի շրջ-ների գ-երում:

 

Ս անվան գիտական ստուգաբանությունը հայտնի չէ: ժողովրդական ավանդություններից մեկում ասվում է, որ տալվորիկցի Մրգոյի և Պետոյի տան առաստաղի գերաններից մեկը ծանրության տակ կախվում է, մարդիկ մինչև նոր գերան կբերեին, տեղում եղողներից մեկը ձեռքը դեմ է անում ճկված գերանին և գոչում՝ «սա մսա սուն» – սա էլ քեզ սյուն, և իբև դրանից էլ այդ երկրամասը ստանում է Ս անունը: Ս անվան հնագույն հիշատակությունը «Սասսու» ձևով պահպանվել է Ասորեստանի թագավոր Թգլաթպալասար 3-րդի մթա 8-րդ դ թողած սեպագիր արձանագրություններում: Հայկական մատենագրության մեջ այն առաջին անգամ հիշատակում է Անանիա Շիրակացին (7-րդ դ ), որպես Աղձնիք աշխ-ի 10 գավ-ներից մեկը:

 

Արաբական նվաճումների ժամանակ՝ 850-ական թթ, Ս դարձավ ազատագրական պայքարի կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ և սկսվեց ձևավորվել հայկական «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազներգությանը: 11-12-րդ դդ բյուզանդա-սելջուկյան նվաճումների ժամանակ Ս պահպանում էր իր անկախությունը: 11-րդ դ Մուշեղ և Թոռնիկ իշխանները Ս-ի տարածքը ավելի էին ընդարձակել: 16-րդ դ Ս նվաճել են թուրքերը: Թուրքական երկարամյա տիրապետության ընթացքում նույնպես Ս հաճախ պահպանում էր իր կիսանկախ վիճակը և ըմբոստանում բռնության ու կամայականության դեմ: Այդ ժամանակաշրջանում աստիճանաբար Ս են սկսում թափանցել քրդական ցեղերը: 1915 թ եղեռնից հետո Ս իսպառ դատարկվեց հայերից: Այժմ երբեմնի խիտ բնակչություն ունեցող գավ-ը Թուրքիայի ամենանոսր բնակեցված տարածքն է:

Սասունը կը գտնուի Բշերիկի հիւսիսը: այդ պատճառով երկու խօսք ալ Սասունի մասին տեղադրեցի:

 

 

Link to comment
Share on other sites

Աղձնիք, նահանգ Մեծ Հայքում։ Ասորաբաբելոնական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտականում՝ Ալզինի ձևով։

 

Աղձնիքը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի և Հայկական Տավրոսի միջև, ուներ 11 գավառ։ Դաշտային մասում էին Անգեղտուն, Նփրկերտ, Աղձն, Քաղ, իսկ լեռնային գոտում՝ Կեթիկ, Տատիկ, Ազնվաձոր, Երխեթք, Գզեղխ, Սալնոձոր և Սանասունք գավառները։ Արտաշեսյանների և Արշակունիների ժամանակ Աղձնիքը Մեծ Հայքի չորս բդեշխություններից մեկն էր։ Աղձնիքի խոշոր կենտրոնը Տիգրանակերտն էր և ուներ ներքին ինքնավարություն։ Քաղաքը կառավարում էր թագավորի նշանակած քաղաքապետը։ Աղձնիքը հարուստ էր գետերով ու աղբյուրներով, հայտնի էր իր երկաթի ու կապարի հանքերով և նավթով։ Զարգացած էր խաղողի մշակությունը, գինեգործությունը և անասնապահությունը։ Մեծ Հայքի 387–ի բաժանումից հետո Աղձնիքը, բացառությամբ Աղձն գավառի, անջատվելով Հայաստանից, անցավ Արևելյան Հռոմեական կայսրությանը որպես առանձին վարչական միավոր՝ Մեծ Ծոփք անունով, իսկ Աղձնը մնաց իբրև բդեշխություն և ենթակվեց Սասանյան Իրանին։ Սասանյանների ավերած Տիգրանակերտի տեղում հռոմեացիները կառուցեցին Մարտիրոպոլիս բերդաքաղաքը։ Մեծ Հայքի 591–ի բաժանումից հետո Աղձնիքի ամբողջ տարածքն անցավ Բյուզանդական կայսրությանը և միացվեց Վերին Միջագետք պրովինցիային, սակայն 630–ից հետո վերականգնվեցին նախկին սահմանները։ Աղձնիքի վիճակն արմատապես փոխվեց արաբական նվաճումներից հետո (640-650), երբ դաշտային մասում հաստատվեց արաբական Դիարռաբիա ցեղը։ VIII դ. վերջին Աղձնիքում ստեղծվեց արաբական ամիրություն։ Հայությունը մնաց Աղձնիքի լեռնային մասում՝ շարունակելով իր ձեռքին պահել Հայկական Տավրոսից դեպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները։

Աղձնիք նահանգին մասին ալ երկու խօսք պէտք էր:

 

 

Link to comment
Share on other sites

Ահա այդ ժամանակ Միհրդատ Եվպատորը իր զորավար Տաքսիլիոսի միջոցով Տիգրանին խորհուրդ է տալիս չճակատամարտել հռոմեական զորքերի դեմ, այլ հեծելազորի օգնությամբ կտրել Լուկուլլոսի բանակի հաղորդակցության ուղիները, դժվարացնել սննդամթերքների հայթայթումր, սովի մատնել նրանց, ուժասպառել և հարվածներ տալ՝ առանց վճռական ճակատամարտի։ Բայց, ինչպես ասված է վերևում, ոգևորված լինելով վեցհազարանոց հեծելազորի հաջողություններով, հաշվի առնելով իր զորքերի գերակշռությունը, ինչպես և ցանկանալով Մանկայոսի կայազորին անհապաղ օգնություն ցույց տալ (որի պարտության հետևանքով Տիգրանակերտը կարող էր մոխրակույտի վերածվել), Տիգրանը որոշեց ճակատամարտ տալ։ Հայոց թագավորը հատկապես մտահոգված էր Տիգրանակերտի ազատագրմամբ։ Մեծ ծախսերով և հելլենիստական քաղաքների ձևով կառուցված Տիգրանակերտը պետք է դառնար Հայաստանի կուլտուր-լուսավորական կենտրոններից մեկը, նպաստեր գիտության, արվեստի ու առևտրի զարգացմանը։

 

Տիգրանակերտ քաղաքը պաշարելով, Լուկուլլոսը հասկանում էր, որ Տիգրանը չի հանդուրժի այդ, անպայման ստիպված կլինի վերադառնալ և իր մայրաքաղաքը փրկելու համար ճակատամարտի բռնվել։ Ուստի Լուկուլլոսը մանրազնին նախապատրաստում էր իր զորքերը Տիգրանին ըստ արժանվույն դիմադրելու։

 

Եվ այսպես, 69 թ. հոկտեմբերի սկզբին Տիգրանի զորքերը մոտեցան Տիգրանակերտի հարավային մատույցներին և բերդի պաշտպանների աչքի առաջ բանակ դրեցին։ Հռոմեացիների հետ վճռական ճակատամարտ մղելն արդեն անխուսափելի էր։

 

Տիգրանի զորքերի դասավորման մասին մանրամասնորեն գրել է գերմանական գիտնական Բելքը, որի հետ, ինչպես հաստատում է ակադ. Հ. Մանանդյանը, համաձայն են բոլոր գիտնականները։ Այդ նկարագրությունը կարևոր ենք համարում մեջ բերել ըստ Հ. Մանանդյանի թարգմանության.

 

«Ֆարկին-սուի լայնանիստ ձորադաշտից հանդարտ ցած իջնելով դեպի հարավ-արևելք,— ասում է Բելքը,— մոտ քսան կիլոմետր անցնելուց հետո՝ հասնում ենք մի մեծ դաշտ, ջրառատ Բատման-սուի գետադաշտր, որը հյուսիսում սկսվում է մեր գտնված տեղից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կամուրջի տակից և շարունակվում է այնուհետև 12—15 կիլոմետր դեպի հարավ, և ապա վերջանում է։ Դաշտի լայնությունը տարբեր տեղերում մեկից մինչև երեք կիլոմետր է...: Սա կատարյալ հարթավայր է առանց որևէ ելևէջների և այնքան ընդարձակ, որ կարող է իբրև բանակատեղ ծառայել ամենաստվար զորքի։ Իսկ գետը... որը պետք է անցներ Լոլկուլլոսը՝ Բատման-սուն էր, որը 30, 40 և կամ 50 մետր լայնությամբ, հանդարտ ու անաղմուկ, սակայն սրընթաց՝ հոսում և թափում էր իր հորդառատ ջրերը ավելի փոքր Դիարբեքիրի գետի մեջ... Ուղիղ [Բատման-սուի] դեմ... գտնվում է մի մեծ սարահարթ, որը գրեթե գահավիժորեն իջնում է արևմտյան ուղղությամբ դեպի Բատման-սուն, որը սարահարթի ստորոտից հեռու է գտնվում մոտ 5-6 կիլոմետր, իսկ հարավ-արևմտյան ուղղությամբ ցածրանում է, ընդհակառակն, աստիճանաբար դեպի գետը... Այստեղ, հենց այս մեղմ սարալանջի վրա, բանակել էր Տիգրանի մեծ զորքը, որը 150-200 մետր համեմատական բարձրություն ունեցող այս կետից կարող էր տեսնել Տիգրանակերտը և պաշարող զորքի վրանները։ Նմանապես և պաշարվածները կարող էին սրանց տեսնել, որովհետև այնտեղից պարզ տեսնվում է ամբողջ տարածությունը՝ սարահարթը, մեղմ սարալանջը, Բատման-սուն և հարթավայրը»1:

 

Հենվելով Տիգրանակերտի ճակատամարտի վայրի մասին Բելքի տված նկարագրության վրա, կարելի է եզրակացնել, որ հայկական բանակի ճամբարի համար Տիգրանն ընտրել է Բատման-սու գետի ձախ ափի հարթավայրը։ Նշված վայրը Տիգրանակերտից մոտ 20-22 կիլոմետր հարավ-արևելք է։

 

Ճակատամարտի համար Տիգրանակերտից այդպիսի հեռու վայրի ընտրելը, հռոմեական պաշարող զորքերի վրա չհարձակվելը, քաղաքի պարիսպների պաշարումը չվերացնելը հետևանք է նրա, որ Տիգրանը խուսափել է ճակատամարտ տալ թշնամու զորքերին Տիգրանակերտի պարիսպների մոտ՝ զգուշանալով, որ կռվող ուժերի հարվածներից քաղաքն ավելի կավերվի։ Ուստի Տիգրանը բանակ է դրել Բատման և Ֆարկին գետերի միացման տեղում։

 

69 թ. հոկտեմբերի 5-ին Լուկուլլոսը բանակ է դնում Ֆարկին-սու գետի աջ ափին, Բատման-սու (քաղիրթ) գետի հետ նրա միացման տեղում, այսինքն՝ հայկական զորքերի բանակատեղի դիմաց։

 

Պլուտարքոսը հաղորդում է, որ Լուկուլլոսը «...թողնելով Սորնատիոսին վեց հազարանոց ջոկատով Պոնտոսի ափերը պաշտպանելու համար, ինքը քսաներկու հազար հետևակով և համարյա երեք հազար հեծելազորով շարժվեց նոր արշավանքի...»1։ Իսկ ըստ Ապպիանոսի, Լուկուլլոսը Տիգրանի դեմ հանել է երկու լեգեոն և 500 հեծյալ։

 

Պլուտարքոսի և Ապպիանոսի այդ երկու հաղորդումները ոչ միայն ճիշտ չեն, այլև նրանք դիտմամբ պակասեցրել են հռոմեական զորքի քանակը։ Այդ հաղորդումներում կանխամտածված կերպով չեն ցույց տրված Հռոմի դաշնակից Փոքր Ասիայի երկրների՝ Բյութանիայի, Գալատիայի, Կապադովկիայի և մյուսների զորքերի քանակը, որոնք մասնակցել են այդ ճակատամարտին։ Իսկ ըստ այն ժամանակ գոյություն ունեցող հռոմեական հրահանգների, Հռոմի վարած պատերազմներում դաշնակից զորքերի քանակը չպետք է պակաս լիներ հռոմեացիների զորքերից։

Պատմութիւնէն էջեր...

 

 

Link to comment
Share on other sites

Մեծ Հայքի ազնւական տոհմեր

Ազգանուն (գավառ, աշխարհ)

Աբելունի - Աբելեան - Աբեղեան (Աբեղեանք / Աբելեանք, Այրարատ)
Աբելունի - Աբելեան այլ - Աբելեան երկրորդ
Աբիթեան
Ադահունի (Մազազ, Այրարատ)
Ակնունի - Ակեոյ - Ակեաց - Ակեացի - Ակեան (Ակե, Վասպուրական)
Աղբերկացի
Աղեղնադրոշն
Աղեւունի - Աղեսունի - Աղեւան
Աղկունի
Աղձնունի - Աղձնաց տուն - Աղձն (Աղձն, Աղձնիք)
Ամասկունի
Ամատունի (Արտազ, Վասպուրական)
Ամատունի երկրորդ
Այծենական
Այտրունի
Անգեղ տուն - Անգեղայ (Անգեղայ, Աղձնիք)
Անձեւացի (Անձեւացիք, Վասպուրական)
Անձեւացի այլ
Անձիտ - Անձիտ տուն - Անձտեացի - Անձիտոյ (Անձիտ, Ծոփք)
Աշահմարեան
Աշխագորեան
Աշխադարեան
Աշոց - Աշոցեան (Աշոցք, Այրարատ)
Աշտորցեան - Հաշտոցեան
Ապահունի (Ապահունիք, Տաուրուբերան)
Ապահունի այլ
Ապեկունի
Առան - Առան տուն (Մեծ Առանք, Արցախ)
Առավելեան - Առաւելեան (Վանանդ-Զարիշատ, Այրարատ)
Առավենեան - Առաւենեան
Առնոյ (Առնոյոտն, Վասպուրական)
Առուճեան
Ասպակունի - Սպակունի (Ասպակունեաց ձոր, Տաուրուբերան)
Ասպարախազն
Ասպարունի - Սպարունի
Ատրպատունի - Ապատունի (Ատրպատունիք, Վասպուրական)
Արագածեան (Արագածոտն, Այրարատ)
Արամեան
Արարտունի - Այրարատեան (Մասեացոտն, Այրարատ)
Արբերանի - Առբերունի - Արբերանեան - Արշակունի (Առբերանի, Վասպուրական)
Արծրունի (Մեծ Աղբակ, Վասպուրական)
Արծրունի երկրորդ
Արծրունի երրորդ
Արշակունի - Արշակեան - Աղիովիտեան (Աղիովիտ, Վասպուրական)
Արշարունի (Արշարունիք, Այրարատ)
Արշամունի (Արշամունիք, Ծոփք)
Արշամունի - Արշմունի (Արշամունիք, Տուրուբերան)
Արշունի
Արտակունի
Արտաշատեան - Արտաշամեան (Այրարատ)
Արտաշիսեան - Արտաշեսեան (Արտաշիսեանք, Վասպուրական)
Արքածոց - Արծւոց
Աւածացի
Աքածի - Աքածեցի - Աքածու

Բագաւանեան (Բագրեւանդ, Այրարատ)
Բագրասպունի՞
Բագրատունի - Ասպետունի - Ասպետն - Բագրասպունի (Բագրեւանդ՞, Այրարատ)
Բագրատունի - Ասպետունի - Ասպետն - Աագրասպունի (Սպեր, Բարձր Հայք)
Բագրատունի - Ասպետունի - Ասպետն - Բագրասպունի (Տայք)
Բալասական
Բասենոյ - Բասենեան - Բասենացի (Բասեան, Այրարատ)
Բարձրունի
Բարմեան - Բարմյան
Բզնունի - Բազնունի - Բազաունի (Բզնունիք, Տաուրուբերան)
Բժունի - Բժնունի (= Բուժունի՞)
Բոգունի (Բոգունիք, Վասպուրական)
Բուժունի (Բուժունիք, Վասպուրական)
Բուխա Դիմաքսեան (Տայք)

Գաբեղունի - աբեղեան - աբեունի (աբեղեանք, Այրարատ)
Գաբիթեան (աբիթեանք, Վասպուրական)
Գազրիկեան - ազրիկյան (ազրիկեանք, Վասպուրական)
Գամրեան (ամիրք)
Գարգարացի
Գարդմանայ - արդմանաց - արդմանից (Ուտիք)
Գաշոտցեան
Գավառապետն
Գեղամեան (եղարքունիք, Սիւնիք)
Գիսոն - իսանեան - իսանյան
Գնթունի (Նիգ, Այրարատ)
Գնթունի երկրորդ
Գնունի (Աղիովիտ-Զարիշատ, Տաուրուբերան)
Գոգարաց - ուգարացի (ուգարք)
Գողթան - ողթնաց - ողթնացի (ողթն, Վասպուրական)
Գորողվայն
Գուկան - ուկեան (ուկան, Վասպուրական)
Գուշար
Գրչունի - րծչունի

Դաշտկարունի - Դաշտկարին (Կարին, Բարձր Հայք)
Դատավճիռեան
Դարբանդեան
Դերջային - Դերջանի - Դերձանի (Դերջան, Բարձր Հայք)
Դիմաքսեան (Շիրակ, Այրարատ)
Դիմաքսեան (Տայք)
Դիմաքսեան այլ
Դրամադն - Դրամատն
Դրոշակիրն

Եդեսեան
Երեւարայ (Երեւարք, Տաուրուբերան)
Երմանթունի
Երւանդունի (Երւանդունիք - Հայոց Ձոր, Վասպուրական)

Զանահճիրապետ - Զանահճիրապետն
Զարեհաւանեան (Զարեհավան, Պարսկահայք)
Զարեհունի (= Զարեհաւանեան՞)

Ընծայ - Ընծայեցի - Ընծայենի - Անձախի (Վասպուրական)

Թարմունի
Թրունի - Կրունի

Լեկանդրեան
Լեռնական

Խաղբեան
Խաղտեան
Խաչեան
Խնունի
Խորխորունի - Խոռխոռունի (Խորխոռունիք, Տաուրուբերան)
Խորխոռունի երկրորդ
Խորձեան - Խորճեան - Խորձենից - Խորենի (Խորձեանք, Ծոփք)

Ծալկունի - Ծղկունի (Ծաղկոտն, Այրարատ)
Ծայթիունի
Ծաւդեացի - Ծաւդեացի - Սաւդեցի (Սոտք, Սիւնիք)
Ծոփաց - Ծոփունի (Ծոփք)

Կադմեան
Կազմունի - Կազբունի
Կաղարջեան - Կլարջեան (Տայք՞)
Կամսարական (Շիրակ, Այրարատ)
Կայուշեան
Կանանացի
Կասպունի - Կազբ - Կասպեցի - Կասպաց (Փայտակարան)
Կարթունի - Կարթեան - Կորթեան (Կարթունիք, Կորճայք)
Կարքային
Կղզնունի - Կղզունի
Կղունդի
Կողովտունի - Կողովտեան - Կողովտեան (Կողովիտ, Այրարատ)
Կոնակեան
Կորդուաց - Կորդուացոց - Կորդվացի (Կորճայք)
Կռունի
Կրճունի (Կրճունիք, Վասպուրական)

Հադունի
Համազգունի
Համբուժեան - Համուցեան - Համբուժյան
Հայկազունի - Հայկազեան (Հարք / Արք, Տաուրուբերան)
Հաշտունի - Աշտիշատեան (Տաուրուբերան)
Հաշտունի - Հաշտեից - Հաշտեան (Հաշտեանք, Ծոփք)
Հավնունի (Հավնունիք, Այրարատ)
Հարքեան - Հարքյան (Հարք, Տաուրուբերան)
Հեճմատակն
Հերհերունի - Հերունի (Հեր, Պարսկահայք)
Հիւսնական
Հիւրանեան - Հիսանեան
Հիւրիպեան

Ձիւնական - Ձյունական - Պալունի (Ձիւնականք / Պալունիք, Տաուրուբերան)
Ձողկերտ - Ձողկերտն
Ձորաբնակեան

Ճակատամուղ
Ճիղբ
Ճիճրակեցի - Ճիչրակեցի

Մազնունի - Մազկենի - Մազազացի (Մազազ, Այրարատ)
Մալխազունի - Մալխազն - Մաղխազեան - Մախեան (Հեր, Պարսկահայք)
Մախալունի - Մաշխալունի
Մահկերտ տուն (Կորճայք)
Մամիկոնեան - Մամիկոնյան (Տայք)
Մամիկոնեան - Մամիկոնյան (Տարոն, Տաուրուբերան)
Մանաւազեան (Մանաւազեանք, Տաուրուբերան)
Մանդակունի (Մանդակունիք / Արշամունիք, Տաուրուբեան)
Մանուեան
Մարդախեան - Մարդաղեան
Մարդպետունի - Մարդպետն - Մարդպետական - Հայրունի (Մարդաստան, Վասպուրական)
Մելիտեան
Մեծնունի (Արճիշակովիտ-Մեծնունիք, Վասպուրական)
Մեհնունի
Մեհրունի - Միհրունի
Մլրունի - Մղրունի - մխրունի
Մոկաց - Մոկացի (Մոկք)
Մուրացան - Մարացւոց - Մարացեան (Վասպուրական՞)
Մուացեան - Մսացեան (= Մուրացան՞)
Մրունի

Նախճերի
Նամակունի
Նետողն
Նորբերունի

Շահապունի
Շահորապետն - Շահախոռապետ արքունի
Շարաեան (Շիրակ, Այրարատ)
Շաւարշեան - Սանասարեան

Ոսկեմանի
Որդունի (Բասեան-Որդունիք, Այրարատ)
Որդունի (Որդունիք, Վասպուրական)
Որսապետն - Որսապետն արքունի

Պալունի (Պալունիք, Վասպուրական)
Պալունի - Պալնայ տուն (Պալունիք, Ծոփք)
Պալունի երկրորդ
Պարսպատունի - Պարսպունի - Պարսպարունի (Պարսպատունիք, Վասպուրական)
Պերեժունի
Պոկայունի

Ռազմունի - Հռազմունի
Ռափսոնեան - Հռոփսեան - Առոփսունի (Նախիջեւան, Վասպուրական)
Ռմբոսեան - Հռմբոսեան
Ռշտունի - Հռշտունի - Առշտունի (Ռշտունիք, Վասպուրական)
Ռշտունի երկրորդ

Սագրասունի
Սալունի - Սալնոյ տուն (Սալունիք, Աղձնիք)
Սահարունի
Սահունի - Շահունի (Սահունիք, Ծոփք)
Սանասունի - Սասնայ (Սասուն, Աղձնիք)
Սապրասմեան
Սասանեան
Սեբաստեան
Սիսակեան - Սիսական - Սիսանեան (Սիսիան, Սիւնիք)
Սիւնի - Սյունի - Սյունեցի (Սիւնիք / Սյունիք)
Սիւնի - Սյունեաց երկրորդ
Սլկունի - Սիկլունի - Սլակունի - Սուլկունի (Տարոն, Տաուրուբերան)
Սուրեան - Սիրեան
Սպանդունի (Սպանդունիք, Փայտակարան)
Սրունի - Սուրունի
Սրվանձտեան - Սրւանձտեան

Վագրասպունի
Վահանունի
Վահեւունի - Վահնունի - Վահունի - Վահունեաց (Վահեւունիք, Տաուրուբերան)
Վահեւունի երկրորդ
Վայկունի (Վայկունիք, Արցախ)
Վանանդացի - Վանանդայ - Վանանդոյ - Վանանդյան (Վանանդ, Այրարատ)
Վանանդացի երկրորդ
Վարազատակեան - Վարազեան
Վարաժնունի (Վարաժնունիք, Այրարատ)
Վարաժնունի - Վարազնունի (Վարաժնունիք, Վասպուրական)
Վարաժնունի - Վարազնունի (Վարաժնունիք, Տաուրուբերան)
Վարասպակեան
Վարդունի - Վարդանեան - Վարդեշեան
Վարձավունի (Վարձավունիք, ուգարք)
Վարնունի - Վառնունի
Վիժանունի - Վիժունի - Վիժանի (Վիժանունիք, Բարձր Հայք)
Վիրաց - Վիրական
Վճենից տուն - Վճենից
Վրեան
Վրնջունի - Վրնջնունի

Տաթեւեան (Սիւնիք)
Տամբերացի (Տամբեր, Պարսկահայք)
Տայգրեան (Տայգրեանք, Վասպուրական)
Տայոց - Տայեցի (Տայք)
Տաշիրոյ - Տաշրացի - Տաշրաց (Տաշիր / Տաշիրք, Լոռի, Այրարատ)
Տաշիրոյ - Տաշրացի - Տաշրաց (Տաշիրք, ուգարք)
Տլքունի - Տլքեան - Մլքեան՞
Տուրբերանեան (Տաուրուբերան)
Տուշունի - Տուշկունի
Տրպատունի - Տրեյպատունի - Տիրպատունի - Տրդատունի (Տրպատունիք, Վասպուրական)
Տփխունի

Ցուլ

Ուտեաց - Ուտեացի (Ուտիք)
Ուրծա - Ուրծեցի - Ուրծի (Ուրծ / Ուրծաձոր, Այրարատ)

Փառաճունի - Ռաճունի

Քաղաքապետն - Քալաքապետն արքունի
Քաջբերունի (Արճեշ գաւառ, Տաուրուբերան)
Քառեան - Քառյան
Քաւպետունի - Քամունի - Քայպետունի
Քոլեան - Քալեան - Քաղեան - Քալունի, Քալայ տուն - ոշեան (Քալ՞, Աղձնիք)
Link to comment
Share on other sites

  • 1 month later...

Յուլիս Դ. 2007

 

«Գանձասար» շաբաթաթերթ, էջ 14

 

 

Բշերիկցի քրդախօս հայերը եւ անոնց գաղթը դէպի Սուրիա

Գրեց՝ Կարինէ Մակարեան

Մաս 1

Բշերիկն ու բշերիկցիները հայ ազգագրութեան ու բանագիտութեան կողմէ, դժբաղդաբար, անհրաժեշտ չափով ուսումնասիրութեան առարկայ չեն դարձած, ո՛չ նախաեղեռնեան շրջանին, ոչ ալ յետոյ՝ Սուրիոյ եւ Հայաստանի մէջ:

 

Անոնց նիստ ու կացը, կենցաղը, ընտանիքը եւ այլն, մեծ չափով անծանօթ մնացած, մոռցուած եւ ուսումնասիրութեան առարկայ չեն դարձած: Նոյնպէս անծանօթ մնացեր է անոնց հեռաւոր անցեալը:

 

Սոյն աշխատասիրութիւնը առաջին փորձն է ներկայացնելու բշերիկցիները՝ պատմական ազգագրական որոշ շրջագիծէ ներս: Պէտք է ըսել, որ բաւական քիչ են դէպի Սուրիա անոնց զանգուածային գաղթէն առաջ եղած գրաւոր՝ տպագիր ու անտիպ նիւթերը: Այս ուսումնասիրութեան մէջ մէջբերումներ ենք կատարեր մեր դաշտային աշխատանքներու վերաբերեալ՝ ըստ տուեալ պահին կատարուած դիտումներուն:

 

Աշխարհագրական ծանօթութիւն

 

Բշերիկը իր քրդական գիւղերու ցանցով մաս կազմած է Սղերդ գաւառին, որ ունէր 7 գաւառակներ՝ Պարուար, Էրուն, Խարզան, Հազո, Շիրուան, Ռեդուան, եւ Սղերդ: Կեդրոն գիւղաքաղաք ունենալով Կուբինէն: Շրջանի գիւղերը ամբողջութեամբ կը տարածուէին Սասնոյ, համեմատաբար, դաշտային շրջանին մէջ:

 

Տարածաշրջանի ամենամօտ կեդրոն քաղաքներն են եղեր՝ արեւելքէն Սղերդ եւ հիւսիսէն Հազո, որոնց հետ Բշերիկի շրջանի գիւղերը ունեցեր են ամենօրեայ կապեր: Կարո Սասունիի պատմագրած «Պատմութիւն Տարօնի Աշխարհի» գրքին մէջ շրջանի մասին արձանագրուած է հետեւեալը. «Սղերդ Բիթլիսի նահանգի ամենահարաւային գաւառն էր, որ ունէր 7 գաւառակներ, ընդհանրապէս այնտեղ քիւրդերով բնակուած: Տիգրիսի բազմաթիւ գետակներով որոգուած երկիր էր՝ հացահատիկներով առատ, իսկ խաղողի եւ այլ միրգերու տեսակներով առաջնակարգ տեղ կը գրաւեր: Ըստ Վիտաքինէի, հայերու թիւը Սղերդի գաւառին մէջ կը հաշուըուէր 30 000: Հալածանքներու հետեւանքով 189-էն յետոյ որոշ չափով պակսեր է թիւը»:

 

Սակայն, անկախ վարչական իրավիճակէն, 1890-ական թուականներուն հայ մամուլի եւ գրականութեան մէջ Բշերիկը կը սկսի յիշատակուիլ, իբրեւ գաւառ կամ գաւառակ: Գաւառակը կը յիշուի՝ Բշերիկ, Բեշերի, Բըշերիկ, Բիշեր, Բիշիրի, Բուշերիկ, Պըշերի, Պշերի ու Պշերիկ:

 

Բշերիկի գիւղերը

 

Բշերիկցիները ահաւոր ջարդերու ենթարկուեցան 1896-ի կոտորածներուն եւ մանաւանդ Մեծ Եղեռնին, վերապրողները շրջանէն հեռացան միայն 1930ին: Ահա այդ վերապրողներէն եւ անոնց սերունդներէն քաղուած Բշերիկի շրջանի գիւղերու անունները, որոնց մէջ չեն յիշատակուած Սրուանձտեանցի ցանկին մէջ տեղ գտած գիւղերէն շատերը, այլ անոնց փոխարէն կուտան շուրջ 30 այլ անուններ, ինչպէս՝ Կուբինէ, Հարֆասէ, Տիմերէ, Կանի-կուլէ, Նաւալէ, Բոլընդէ, Ալաւէ, Գորըգէ, Դուասադակէ, Բաջըֆրէ, Հըսհըս, Բիրըկէ, Հըդհըդկէ, Բարընջէ, Զվընգէ, Բասորկէ, Ջալդակա, Ապըկա, Սինանէ, Կալհռկէ, Տախարիէ, Կուրտըկէ, Բալբանէ, Գրասիրա, Մոզգալանէ, Բըլեդար, Բաստոկէ, Կանիկէ, Գուրդըլէ, Գեդուկէ եւ ուրիշ:

 

Դժուար չէ նկատել, որ բշերիկցիները շարք մը գիւղերու անուններ կ'արտասանեն այլ կերպ եւ ոչ թէ Սրուանձտեանցի արձանագրութեան պէս: Սա հաւանաբար տեղական բարբառային եւ թրքական իշխանութեան կողմէ ընդունուած անուանումներու տարբերութիւնն է, այլապէս՝ բշերիկցիներու յիշած Գորըգէ գիւղը Սրուանձտեանցը արձանագրած է Քոռիկ. Բալաբանէ՝ Բալաբաալա եւ այլն:

 

Սրուանձտեանցի ցանկի գիւղերը հաւանաբար մեծ մասով քրդախառն գիւղեր էին, առաւել կամ նուազ չափով: Մեծագոյն գիւղը՝ 105 տուն, Գոնդէ Ջանոնն է:

 

 

Link to comment
Share on other sites

Նախապատերազմեան գոյավիճակը

 

Ըստ տարեցներու պատումներուն՝ Բշերիկի շրջանը ամբողջութեամբ ենթակայ է եղեր Ռաշկոտանցի քրդական ցեղախումբին, որ իր կարգին ունեցեր է գերդաստանային 7 ճիւղեր (բաւըկ): Շրջանի գիւղերը եղեր են քրդախառն եւ տիրող լեզուն՝ քրդերէն: Բշերիկի գիւղերու հայ բնակչութիւնը մեծամասնութեամբ եղեր են հողատէրեր, իրենց գիւղերու մէջ գերդաստանային համախմբումով:

 

Շրջանի հայ բնակչութիւնը ամբողջութեամբ եշեր է առաքելական: Շարք մը գիւղեր ունեցեր են համեստ եկեղեցիներ եւ որոշ շրջանի տեւողութեամբ ծխական դպրոցներ: Անոնց դասատուները (վարժապետ) կուգային Սղերդէն եւ Հազոյէն:

 

Բշերիկի շրջանի հայութիւնը չէ ունեցած ազգային մշակութային զարթօնք եւ քրդական ճնշումները դիմագրաւող հաւաքական ընդվզումներ: Շրջանի քրդախառն լինելու իրավիճակը, այնտեղ այցելած ազգային գործիչներուն պարտադրեր է ծայրայեղ զգուշութիւն եւ այդ պատճառով անոնք չեն կարողացեր աստեղծել ինքնապաշտպանութեան անհրաժեշտ կռուաններ: Հայկական կեդրոններէ մեկուսացած շրջան է եղած Բշերիկի տարածքը:

 

Մեծ Եղեռնի նախօրեակին, կառավարութեան կողմէ գիւղերու հայ բնակչութիւնէն յատուկ բռնամիջոցներով հաւաքուած են որոշ քանակութեամբ հնատիպ զէնքեր, ապա երիտասարդութիւնը զինւորագրելով ոսմանեան բանակ, զանոնք հեռացուցեր են շրջանէն: Առաջին ձեռքակալւողները եղեր են հայկական գիւղերու տանտէրերը եւ նոյն գիւղերու երեւելիները՝ աւագանին:

 

1915 թուականին թրքական իշխանութիւնները, ծրագրուած աշխատանքով, քիւրդ բնակչութեան մօտ գրգռութիւն եւ թշնամանք սերմանեցին հայոց նկատմամբ եւ զանոնք մղեցին ջարդարարութեան, որոնք առանց յաւելեալ ճիգերու, կոտորեցին շրջանի, իրենց համագիւղացի հայերը:

 

Բշերիկի շրջանի 1915-ի ջարդերը եղեր են զանգուածային: Հայկական քարաւանները չեն քշուեր հեռաւոր վայրեր, այլ անխնայ ջարդուեր են քիւրդերու եւ թուրքերու կողմէ, անոնց շրջանի բնակավայրերէն ներս եւ անոնց հաւաքական դիակները թափուեր են շրջանի խոր ձորերու եւ Տիգրիսի հարկատու գետերու մէջ:

 

Բշերիկ եղեր է խուլ անկիւն մը՝ հեռու օտար քննիչներու աչքէ: Բշերիկի շրջանի ետ-եղեռնի բռնագաղթը եղեր է համատարած: Աքսոր երթարկուեր է հայկական շրջանի հայաբնակ բոլոր գիւղերու բնակչութիւնը: Չ'արտագաղթած մնացորդածը եղեր են ընդհանրապէս, կրօնափոխ հայեր, որոնք իրենց հերթին, աւելի ուշ հեռացեր են շրջաններէ:

 

Կոտորածի աջորդող տարիներուն, Բշերիկի հայութեան մնացորդացը, իր գոյոթիւնը քարշ տուած է քիւրդ համագիւղացիներու հովանիին տակ, որոնք դարձեր էին տէրերը հայերու սեփական կալուածներուն, շարժուն եւ անշարժ ունեցուածքին, իսկ հայերը մնացին մշակ ու ռանջպար քիւրդերու մօտ:

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...