Jump to content

Hovik Nercissian's Avesta-zradasht Book Review


vartahoor

Recommended Posts

Սիրելի ունկնդիրներ,

Այս գիշեր ինձ «Լոս Անջելեսի Իրանահայ Միութեան Գրականութեան և Արւեստի Բաժամունք»-ի կողմից, պարտականութիւն է տրւել ձեզ ներկայացնելու Հովիկ Ներսիսեանի վերջին աշխատանքը, որն է՝ «Հայկական լեռնաշխարը ըստ Զրադաշտի և իր Ա՛ւեստայի»:

 

Իհարկէ ես շատ չեմ խորանալու մանրամասնութեանց վրայ որովհետեւ բովանդակութիւնը հետաքրքրական լինելուց բացի շատ գիտական բնոյթ ունի եւ որի համար պէտք է գիրքը ուշադրութեամբ ընթերցել: Ուրեմն իրաւունք տւէք անցնելու բուն նիւթին:

 

1. Նախաիսլամական շրջանի պարսիկների դաւանանքը եղել է զրադաշտականութիւնը և Ա՛ւեսթան նրանց սուրբ գիրքը:

2. Ա՛ւեսթային յաջորդող կրօնական գրականութիւնը .գրւած է ա՛ւեստայերէն, և հետագային Սասանեան շրջանի պահլաւերէն (միջին պարսկերէն) տառերով:

3. Միջին պարսկերէնի կրօնական գրականութեան մէջ են մտնում աւեստայի (որը պարսկերէն չէ) առանձին մասերի թարգմանու-թիւնները այդ թւում պէտք է յիշել մի քանիսը ինչպէս՝

 

1) Վա՛նդիդադի (վի դա՛եւա՛ դաթա՛)

2) Եա՛սնայի

3) Նէյրա՛նգէստանի և

4) Վիսփրա՛դի մասերը

 

Ա´, ա´ [a as in ask]

 

Այդ շրջանի կրօնական գրականութեան մէջ կարեւորագոյն տեղ են գրաւում յետեւեալ գրքերը՝

1. Բոնդահեշնը (Բոն + դահէշ) 13,000 բառ

2. Ա՛րթա՛ւիաֆ-նամա՛քը 8800 բառ

3. Դինքա՛րդը 169,000 բառ

Բացի այս կարեւորագոյններից կան նաև ուրիշները որոնցից մի քանիսին կարելի է այստեղ յիշել, դրանց շարքին են պատկանում՝

 

1. Յիշատակարանները

2. Ռա՛վայա՛թները

3. Փա՛նդանամա՛քները

4. Եօթ ա՛մշասփա՛նդները

5. Մինուխեռա՛դը և այլն որ չենք յիշելու այստեղ:

 

Մի քանի խօսք միջին պարսկերէնի (պահլաւերէնի) մասին

 

Ա՛ւեսթայի գրառումները, կատարւում էր միջին պարսկերէնի, այսպէս կոչւած «պահլաւական» գրութեամբ, որն ունէր շատ անկատար մի այբուբեն և որը տեղի էր տալիս իւրաքանչիւր բառի սխալ ընթերցմանը: Այս գիրը 14 հիմնական տառանշաններ ունի, որոնք պէտք է արտայայտեին նրանց կրկնակի պահլաւերէն հնչիւնական համակարգն ու ա՛ւեսթայի 44 հնչիւնները, հետևաբար որոշ տառեր, արդէն սկզբից ևեթ ստանձնել էին մի քանի հնչիւն արտայայտելու պարտականութիւն: Այսպէս «ը»-ն ոչ միայն արտայայտում է «ա» հնչիւնը, այլ նաև «հ», «խ», «ա՛», «ն»-ն «փ»-ի նշանն է ևայլն, իսկ կարճ ձայնաւորները ընհանրապէս չեն գրւում և տառերը որոնք գրւում են աջից ձախ, բացի մի քանիսից ազատ չեն մնում, այլ միանում են իրար: գրութեան և ընթերցման գործը շատ աւելի է դժւարացնում ևս մի հանգամանք, այն որ տառերը իրար կցւելիս, ենթարկւելով ձևափոխութեան, նմանւում են այբուբենում արդէն իսկ գույութիւն ունեցող որևէ այլ տառի: Այսպէս (ե, ի) և (ա՛, ա, հ, խ) տառերը իրար կցւելով տալիս են մի ձև որը «շ»-ին է նմանւում:

Բանաւոր կերպով դարերի բովից անցած և որոշ հնչիւնափոխման ենթարկւած անունները, այս անկատար այբուբենով գրի առնւելով, յաճախ խեղաթիւրւած կերպով է ընթերցւել: Օրինակ Բոնդահեշնի մէջ գրի առնւած Սամի որդի ա՛փա՛րնա՛գ, որը նոյնպէս ընթերցւում է Խւա՛րնա՛գ, պրոֆ. Իւստին կարդում է վա՛րնա՛գ, որը մեր կարծիքով նոյնպէս և կարելի է կարդալ Հուրնակ որն ամենաճիշգրիտը պէտք է համարել (Հուրն բառը + ակ փաղաքշական վերջածանց):

Այդ դարաշրջանում, միջին պարսկերէնի (պահլաւերէն) գրանցման համար գործածւում էր մի քանի նշանագրեր: Այդ նշանագրերից ամենաշատ գործածւողը «ամ դեբիրեհ» կամ «համ դեբիրեհ» գիրն էր, որը միջին պարսկերէնի բոլոր հնչիւնները արտայայտելու համար միայն 14 նշանագրեր ունէր: Բացայայտ է, որ նման անկատար գրով անկարելի էր կրօնական սրբազան օրհներգերը և շարականները ճշգրտօրէն գրանցել ու ընթերցել: Ուստի մոգպետներն ու իմաստասէրերը, Սասանեանների հարստութեան վերջին տարիներին (6-7-րդ դարում, ա՛ւեսթայի համար պահլաւերէն «ամ դեբիրէ» գրի հիման վրայ, ստեղծեցին մի նոր գիր «դին-դեբիրէհ=կրօնա-գիր»: Այս գիրը ի զօրու էր ա՛ւեսթայի լեզւի հնչիւնաական համակարգն իր 44 նաշանագրերով արտահայտել: Այս «դին դեբիրէհ» գիրն ևս «ամ դեբիրէհ»-ի նման աջից ձախ է գրւում, բայց տառերը չեն կցւում իրար:

 

Ա՛վեսթայի ուսումնասիրութիւնը հայերի համար կարեւոր է այն տեսակէտից որ հայը կարողանայ այն ինչ-որ իրենն է եղած եւ որը կորցրել է քրիստոնէութիւնը, այդ օտար կրօնը, պարտադրւած ընդսւնելով յանձինս Գրիգոր լուսաւորչի, կամ աւելի շուտ խաւարիչի, ինչպէս Հովիկ Ներսիսեանն է անւանել նրան, հետ վերադարձնի հիմնւելով այդ ուսոմնասիրութեանց վրայ:

Աւեստան նա ուսումնասիրել է մանրակրկիտ կերպով եւ այդ ընթացքում յայտնաբերել է որոշ իրողութիւններ որ մինչ այդ եղել են քօղարկւած: Այդ լուսաբանումները կարող ենք համառօտ նշել՝

 

1. Ո՞վ է եղել Զրադաշտը

2. Որտե՞ղ է եղել նրա ծննդավայրը

3. Ա՛ւեստան ի՞նչ է

4. Ի՞նչ կարեւոր դեր է կատարել հայերի դիցաբանութիւնը պարսկերէն ա՛վեստայի թարգմանութեան մէջ:

5. նախկինում ինչ անուններով են կոչւել այսօրւայ տեղավայրերը՝ Սեւանայ լիճը, Վանայ ծովը, Արագածը, Մասիսը, Բիւրակնը, Անահիտը, Միհրը եւ մի շարք ուրիշ անուններ որոնք յիշատակ-ւած են Ա՛վեստայում, եւ որոնց մասին հեղինակը շատ գեղեցիկ կերպով բացատրութիւն է տւել, եւ որոնց մասին դուք կարող էք կարդալ հեղինակի գրքում:

 

ԶՐԱԴԱՇՏ

1. Հիմնադիրը զրադաշտական կրօնի, ա՛ւեսթայի մէջ «Զա՛րա՛թ-հուշոա՛», պարսկերէնում «Զա՛րթօշթ, Զա՛րդօշթ»

2. Որովհետև նրա մասին ոչ ա՛ւեսթայոմ և ոչ էլ Եասնաներում (եաս, եաթ այսինքն երգ) ոչինչ չի յիշւում, ոմանք նրան առասպելական մի անձ են նկատել, այդ խմբին են պատկանում աւեստագէտ Husing-ը և որոշ չափով Dermesteter-ը: Ըստ այս երկու աւեստագետների որովհետև Զա՛իրի Վա՛իրին (պրս. Զա՛իրի) և Վիշթասփա՛ն (պրս. ոշթասփ) առասպելական բնոյթ են կրում, ուրեմն Զրադաշտն ևս առասպելական մի անձ է եղել:

3. Ա՛ւեսթայի մէջ այս անունը մեծամասնութեան կողմից «դեղին ուղտ ունեցող» է մեկնաբանւում: Windischman-ը և Muller-ը «զա՛րաթա՛ն» մեկնաբանում են «անվախ» և բառն ինքը «անվախ ուղտ ունեցող»: (Cassel-ը, բելգիացի De Harlez-ն և Bartholomae-ն, «Զա՛րա՛թ» մասնիկը, մեկնաբանում են որպէս՝ «աստղորդի», «ոսկեփայլ և «ծեր» այդ հերթականութեամբ: Ըստ վերջինիս՝ De Harlez-ի Զա՛րաթուշթրան ստուգաբանւում է որպէս «ծեր ուղտ ունեցող» (Զա՛րաթա՝ ծեր և Ushtra ՝ ուղտ):

4. Այս անունը պահլաւական և պարսկական գրականութեան մէջ ներկայացւել է որպէս Զարհոշթ, Զարդհոշթ, Զարթօհօշթ, Զրադա՛շտ, Զրահա՛շթ, Զարթոշթ, Զարդոշտ. վերջին երկուսը պարսկերէնում ամենաընդունւած ձևերն են:

Հովիկ Ներսիսեանը իր տքնաջան աշխատանքների շնորհիւ կարողացել է ապացուցել որ Վիշթասպը իրական անձ է եղել, ո´չ, առասպեական: Նա այս կէտը լուսաբանելով կարողացել է Զրադաշտի ծննդեան թւականը մօտաւորապէս տեղադրի մ.թ.ա. 7-8-րդ դդ. (մօտաւորապէս 746 մ.թ.)

 

ԱՎԵՍԹԱ

Հնագոյն ձևը (Ուպաստհա բառացի՝ հիմունքներ) Իրանական ժողովուրդների նախաիսլամական կրօնի՝ զրադաշտականութեան սուրբ գիրքը: Ա՛ւեստա-ն ստեղծւել է մ.թ.ա. առաջին հազարամեակի առաջին կէսին, բանաւոր ձևով, հետագայում զգալի չափով վերափոխւել, լրացւել ու գրի է առնւել հին իրանական մի լեզւով որը պայմանականօրէն անւանւում է աւեստայի լեզու: Ալեքսանդր Մակեդոնացու արշաւանքների ժամանակ աւեստան ոչնչացւել է: Սասանեանների օրօք (3-7 դդ) բանաւոր աւանդութիւնների հիման վրայ, կազմւել և օրինականացւել է աւեստայի պահլաւերէն (միջին պարսկերէն) տէկստը, ինչպէս նաև նրա մեկնութիւնը՝ Զէնդը: Այստեղից էլ աւեստան սխալ կերպով կոչւել է նաև Զէնդ-Աւեստա, իսկ աւեստայի լեզուն զէնդերէն:

Ա՛ւեստա-ի պահլաւերէն տէկստը բաղկացած է եղել 21 մասերից (Նասքերից)՝

1. Եօթը աշխարհի ծագման ու մարդկութեան առաջացման

2. Եօթը քաղաքացիական օրէնքների ու կրօնական պարտականութիւն-ների

3. եօթը բժշկութեան, աստղագիտութեան ու բարոյանգիտութեան մասին:

Այդ տէկստի մեծ մասը նոյնպէս մեզ չի հասել, նրա միայն ¼-ն է յայտնի, որը պահպանել են փարսիները որոնք արաբական արշաւանքների ժամանակ Հնդկաստան գաղթած պարսիկներն են եղել որ մինչև այժմ էլ հետեւում են զրադաշտականութեանը և օգտագործում են աւեստան):

Ներկայումս աւեստան ունի երկու տարբերակ՝

1. աաջինը իրենից ներկայացնում է աւեստայի տարբեր գրքերից վերցւած աղօթքների ժողովածու,

2. երկրորդը բաղկացած է մի քանի մասերից՝

2.1. Գասաները կմ. Գաթերը (երգ երգոց)՝ որոնք Ա՛ւեստայի հնագոյն մասն են կազմում , դրանք հիմներ են որ վերագրւում են Զրադաշտին:

2.2. Եա՛սնա՛ (փառաբանութեան հիմներ)՝ կրօնական արարողութիւնների ժամանակ կատարւող աղօթք-երգեր,

2.3. Հաշտեր կմ Եա՛շթեր (զոհաբերութեան հիմներ)՝ զրադաշտական աստւածներին նւիրւած հիմներ

2.4. Վիսփերա՛դ (հանճարեղ տիրողներ)

2.5. Վա՛դիդադ (դևերի դէմ), որը ներկայացնում է կրօնական ու քաղաքացիական պատւիրանների հաւաքածոյ

2.6. Փոքր Աւեստա (Խորդէհ Աւեստա)՝ աղօթքներ:

 

Գասաները հինգ հատ են որոնք պարսկերենում կոչւում են «գահանէ փանջգանէ» որ հայերենում նշանակում է «գահերի հնգեակ», այդ հինգ գասաներն են՝

1) 28-34 (7) ա՛հունա՛վաիթի (գերագոյն տէր)

2) 43-46 (4) Ուշթա՛վա՛իթի (լուսաշող երջանկութիւն)

3) 47-50 (4) սեփենթա՛ մա՛ինիեու (Դրական ճառագայթում)

4) 51 (1) Վահու-խշա՛արա՛ (բարի թագաւորութիւն)

5) 53 (1) Վահիշթօ-իշթի (հոգ¢որ իմաստութիւն)

Աւեստան առանց գաթերի կոչւում է ԽՈՐԴԷ ԱՒԵՍՏԱ (ԿՐՏՍԵՐ ԱՒԵՍՏԱ):

Բացի բուն զրադաշտա-կանութեան ուսմունքից, աւեստան պարունակում է աւելի հին հաւատալիքների տարրեր: Ա՛ւեստա-ի կրօնա-փիլիսոփայական գաղափարների համար բնորոշ է ԴՈՒԱԼԻԶՄ-ը (ԵՐԿՒՈՒԹԻՒՆ-ը)՝ բարու և չարի, լոյսի և խաւարի նախասկիզբների, նրանց մշտական պայքարի ընդունումը: Բարու նախասկզբի արտայայտութիւնն է զրադաշտի քարոզած յայտնի սկզբունքը՝ «բարի միտք, բարի խօսք, բարի գործ»: Իր կրօնա-առասպելա-բանական բովանդակութեամբ հանդերձ աւեստան ունի որոշակի գիտական և գեղարւեստական արժէք: Այն ընձեռնում է արժէքաւոր տւեալներ ոչ միայն զրադաշտա-կանութեան ձևաւորման ու էութեան, այլև առհասարակ իրանական ժողովուրդների հոգևոր մշակոյթի ու կենցաղի, նրանց պատմութեան մասին:

Ամբողջ աւեստան գրւած է անյանգ, վանկային չափածոյ ընդմիջումներով, հարուստ ասոնանսներով (համահնչունութիւն), անաֆօրաներով (բառակըրկընում) և ալիտերացիներով (ելևէջներով):

 

Աւեստայի Իմաստութիւնը

Աւեստայի կրօնը գերազանցօրէն կուլտուրական մարդու կրօն է, ընտանիքի, բազմամարդութեան, առատութեան և մշակման կրօն: Ինչպէս յտեագայում պահլաւերն թէքսթէրի աւանդութեամբ արտայայտւում է տարբեր գրականութեան մէջ, որոնցից մէկը «ԱՆԴԱ'ՐԶՆԱՄէԵէ ԱԹՈՐՓԱԹ»-ը ներկայացնում է այս մեծ փիլիսոփայութիւնը, ասելով՝ էն փազթաք ք Աթօրփաթա ֆրազանդէ թէնքզաթ նէ բութ...

Այսինքն՝ այսպէս էր որ Աթօրփաթը զաւակ չունէր

օ հաչ ան փաս աւեսթան օ եազդան քարթ, որ նշանակում է՝ և դրա պատճառով Աստծուն ապաւինեց և երկար չտևեց որ Ատօրպատը մի զաւակ ունեցաւ:

Էք դուրուսթ խէմի Զարաթուշթ րա Զարանթուշթ նամ նէհաթ:

Եւ բարի զաւակին (զարաթուշթ-ին) Զարանթուշթ անւանեց

Օ դուք և ասաց

խէզ փօսէ ման թա թու րա ֆրահանգ ափար ամուզա՛մ

այսինքն՝ ոտքի կաց տղաս որ քեզ կուլտուր սովորեցնեմ

Փօսէ ման քէրփաք հանդէշ բաշ մա վէնաս հանդէշ

Տղաս բարի մտքով եղիր ոչ թէ վնասակար

Եւ այս պատճառով է որ զրադաշտական և միթրայական կրօնները եղել են՝ բարի մտքի, բարի խօսքի և բարի գործի , ռահվիրաները:

Ահա թէ ինչ է ասում ա՛հուրա մա՛զդան իր մարգարէ Զրադաշտին, - սուրբ է այն մարդը որ հողի վրայ բնակարան է շինել և այդ բնակարանում պահում է կրակը, կնոջը, զաւակներին, իր անասուններին և լաւ հօտեր: Ով հողին աճեցնել է տալիս ցորեն, ով մշակում է դաշտերի պտուղները, պահպանում է մաքրութիւնը:

Երկրագործը համարւում է բարիքների աղբիւր և նա պիտի վարձատրւի թէ՛ այս աշխարհում և թէ՛ հանդերձեալում:

Այստեղ պէտք է ԽՎԱՐէնԱ-ի մասին յիշել որից շատ է խոսւում 19-րդ Եաշթի մէջ (Զամեադ Եաշթ): Խւարենան , բախտաւորութեան ճաճանչն է նւիրւած Ահուրա Մազդայի կողմից բարի մարդկանց, յատկապէս նրանց ովքեր ճշմարտախօս են և երբէք սուտ չեն խօսում : Եթէ թագաւորներն անգամ որոշ բերումների առիթով ստի են դիմում, ինչպէս Յամը (Ջամը), կորցնում են այդ յատկանիշը և դժւարութեան մէջ են ընկնում:

Այս բոլորը ամբողջովին ներկայացնում է մեզ Ա՛ւեստան որպէս կեանքի սկզբունք:

Աւեստան լինելով պարսիկ ժողովրդի ամենա-առաջին ճանապարհը, աւանդւել է բերանացի, սերնդէ-սերունդ և յետագային գրի է առնւել: Ես այն կարծիքին եմ որ Պարսիկ ժողովուրդը իր մտքի մէջ հազարամեակներ շարւնակ, անգամ իսլամական շրջանում , անգիր պահել է աւեստայի խրատները, որոնք շարունակ կրկնեւելով մնացել են ժողովուրդի սրտի մէջ:

Ինչպէս վերը յիշեցինք զրադաշտական կրօնին պատկանող պարսիկները, իսլամական շրջանում թողեցին իրենց դարաւոր հայրենիքը ապաստան գտնելով Հնդկաստանում: Այս ապաստանեալները որոնք կոչւում են փարսիներ, իրենց հետ տարան ա՛ւեստայի և նրան առնչւող գրքերի մասնիկներ, որոնք ազատւեցին պատմութեան և ժամանակի հարւածից:

Այժմ, ա՛ւեստան բոլոր միւս օտար աղբիւրների նման որոնց թւում կարելի է յիշել՝ ասուրա-բաբելականը, յունականը, պարսկականը և այլն, կարող է նրանց հետ միասին, ծառայել հայ ժողովրդի պատմութեան մաքրագործման և խեղաթիւրումից ազատւելուն:

Ի հարկէ նախընտրելի է պեղումները արագացնել և հնադարեան աղբիւրները նորից վերծանել, բայց մինչ այդ ինչ այն որ մեզ կարելի է պիտի կատարենք, որպէսզի մեր պատմութիւնը գիտական ձևով ներկայացւի աշխարհին և յատկապէս մեր նոր սերնդին:

Ահա՝ սա այն կարևոր գործն է, ինչ կատարում է Հովիկ Ներսիսեանը:

1. Հեղինակը իր գրքի նախաբանում բացատրում է թէ ինչու ա՛ւեստան պիտի ուսիմնասիրվի հայերի կողմից:

2. Նա յետոյ շարունակում է բացատրութիւն տալ պարսիկ ժողովրդի հաւատքի և կրօնի կարևոր կէտերը, ինչպիսին են՝ Ահուրա Մազդան, ահրիմա՛նը, ամշասփանդները և այլն

3. Գալով ա՛ւեսթային նա բացատրում է թէ ինչպէս առաջացաւ դա և ինչպէս և ում հրամանով հաւաքւեց նրա տառային և բառային կառուցւածքը բանաւոր տարբերակից: Այստեղ նա տալիս է մի քանի նմոյշ ա՛ւեստայի տէքստերից, նրանց թարգմանութեան և արտասանութեան հետ միասին, նոյնպէս տալիս է նմոյշներ նրա հրամաններից և պատւիրաններից.

4. հետզհետէ հեղինակը ծաւալւում է ներկայացնելով այս կրօնի բառերի իմաստը, օրինակ վօհու մանա այսինքն բարի վերաբերմունք կամ կենցաղ. հաօմա խմիչքը կամ կերը, որ սարի վրայից ստանալով, բախտաւորութիւն և առողջութիւն է պարգևում. հրեշտակները, դևերը և այլն բացատրւում են այս գրքում:

5. Այնուհետև նա տալիս է Զրադաշտի անւան մեկնաբանումը, որից յետոյ որպէսզի պարզի Զրադաշտի ծննդավայրը, հայացքն ուղղում է Զրադաշտի ժամանակաշրջանին և իր ժամանակակից թագաւոր Գօշթասբին: Այս կէտից է որ սկսւում է Հովիկ Նէրսիսեանի պրպտումները Զրադաշտի և Աւեսթայի առնչութիւնը հայոց պատմութեան, վայրերի, գրականութեան և կրօնի հեր ծաւալւելով բացայայտում է անունները և՛ վայրերի կապակցութեամբ հարևան ազգերի, ինչպէս ասորիների հարաբերութիւնը այդ հայկական պետութիւնների և իշխանութիւնների հետ:

6. Հ. Ներսիսեանը շատ հետաքրքիր ձևով և առանձնայատուկ համբերոռթեամբ որոնք արդիւնքն են իր երկար տարիների հետազօտական գործի փորձառութեան, բացայայտութիւններ է ի լոյս բերում գիտական ուսանողին տալու և նրանց ովքեր ուզում են տեղեկանան, հայկական հին պատմութեան և հին լեզուներին յատկապէս պարսկական, պատմական, լեզւաբանական, կրօնական և ցեղային հարցերում: Այս գիրքը շատ լայնածաւալ տեղեկութիւններ է տալիս ա՛ւեստային առնչւող թէ աշխարհագրական և թէ լեզւաբանական ոլորտների բացատրութեան մէջ:

7. Այս կարևոր գործը իր լիարժէք աւարտին հասցնելու համար, ոևէ մի անհատ պէտք որ հմտօրէն տեղեակ լինի պարսից պատմութեանն ու լեզւին, պահլաւերենին, աւեստայի լեզւին և բոլոր այն լեզուներին որոնք ունեցել են որևէ ներդրում հին աշխարհի պատմութեան մէջ, և նոյնպէս պիտի տիրապետի հայերէնի աշխարհաբարին ու գրաբարին: Այս բոլորից յետոյ, անհատը որ ցանկանում է զբաղւի այս ուսումնասիրութեամբ պէտք է նաև երկար ժամանակ յատկացնի գտնելու պատմական, ազգային և կրօնական հարաբերութիւնները այս ուղղութեամբ:

8. Գիրք կարդալով և լիովին սերտելով է միայն, որ ոևէ մի անհատ կարող է ձեռք բերել տեղեկութիւնների մի վիթխարի համակարգային գիտութիւն, որով նա կը կարողանայ իր հետազօտութիւնները աւելի հեշտութեամբ շարունակել իր ճամբան, օգտւելով այն տեղեկութիւններից որը գտնւում է այս հաւաքածոյի մէջ:

 

Կուզէի խոսքս վերջացնել մէջբերելով Պարոյր Սևակի «Եւ Այր Մի Մաշտոց» պօէմից հատվածներ որոնք անմիջականօրէն ազգակցական կապ ունեն քննարկւող գրքի դէպքերի և իրադարձութիւնների հետ:

 

ԵՒ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ

 

Մենք կայինք նաեւ նրանից առաջ,

Եւ դարեր առաջ:

 

Մենք բռնութիւնից խոյս էինք տալիս՝

Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ,

Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում

Եւ դրանով իսկ անուն ստանում՝

Կոչելով մեզ Հայք...

 

Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ,

Ձո՜ւկ,

Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից

Իր փորը վառած՝

Կիսաբաց բերնով

Երկնքից անջուր

Գոնէ անձրեւի շիթ էր պահանջում:

 

Լեռը ծակելով՝

Մենք նրա միջով ջուր էինք տանում

Ու շռայլ բանում

Մեր այգիների այրի արգանդին:

 

Իսկ ամուլ կաւին տալիս էինք մենք

Ձեւը վարսանդի

Եւ կոչում կարաս,

Որի մէջ յետոյ լողացնում էինք գարին մեր մաքուր,

Եւ մկրտութեան այդ ջուրը դեղին

Հարբածութիւնից նոյնիսկ առաւել

Զարմանք էր ազդում այն գոռոզներին,

Որ մեզ այնուհետ

Չէին հանդգնում կոչել «բարբարոս»:

 

Մենք յամառ ոսկուն ստիպում էինք նաեւ մայրանալ՝

Դառնալ դիցուհու արձան անթերի,

Եւ այդ հլութիւնն անձնատուր ոսկու

Անւանում էինք Մայր զգաստութեանց՝ Մեծն Անահիտ:

 

Մենք տալիս էինք անյատակ վիհին մի նոր խորութիւն,

Երկնամուխ կիրճին՝ բարձրութիւն մի նոր

Եւ... կոչում Գառնի...

 

Մենք կայինք նաեւ նրանի՛ց առաջ:

Մեր արքաների եւ իշխանների արածի վրայ չարածը դրած՝

Նրանց գործն էինք դեռ շարունակում

Լարերի վրայ բամբ բամբիռների

Եւ... դա անւանում Երգ Վիպասանաց...

 

Արշակները մեր՝

Հայրենի հողին ոտքով շփւելով,

Լոկ հպարտութեան խօսքերով էին շուրթերը բանում

Եւ ըմբերանում տիրակալներին:

 

Մուշեղները մեր՝

Օտար զօրութեանն ընդդիմանալիս

Նրանց հարեմը գերի առնելով

Ու ձեռք չտալով եւ ոչ մի կնոջ՝

Առնականութեան եւ վեհանձնութեան դաս էին տալիս,

Այնպիսի մի դաս,

Որ ոսոխն անգամ անգիր էր անում...

 

Այո՛, մենք կայինք նրանի՛ց առաջ:

 

Սակայն աշխարհի լայնքի վրայով

Մի չտեսնւած մրրիկ էր անցել:

 

Հրեա մի գունատ՝

Քշւած իր երկրից,

Օտարականի ու հիւրի տեսքով,

Ինքն իրեն տարաւ աշխարհից-աշխարհ:

 

Զորաւոր էին աստւածները հին,

Այնքան զօրաւոր,

Որ անկեղծ էին ու չէին ստում:

 

Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին

Եկաւ շաղ տալու խօստումներ օդում,

Եկաւ զինավառ գեղեցիկ ստով...

 

Միամիտ էին աստւածները հին,

Միամիտ այնքան,

Որ ծարաւն իրենց յագեցնում էին լոկ արեամբ զոհի

Եւ իրենց քաղցը նոյն զոհի մսով:

 

Իսկ եբրայեցին եկաւ ասելու,

«Այս է մարմինն իմ, առէք ու կերէք:

Այս է արիւնն իմ ըմպեցէք սիրով»...

 

Ուղղամիտ էին աստւածները հին.

Ուղղամիտ էին՝

Պարզ դերձակի պէս.

Իրենց հաւատի հանդերձը նրանք

Միշտ ձեւում էին ճիշտ կեանքի վրայ:

 

Իսկ եբրայեցին եկաւ կարելու,

Մի համընդհանուր կախարդիչ հանդերձ,

Որով որ պիտի հաւասարւէին

Ե՛ւ վտիտ ու գէր,

Ե՛ւ հաստ ու բարակ...

 

Ճշտախօս էին աստւածները հին,

Ճշտախօս էին՝

Երեխայի պէս.

Մարդկանց մարդ էին նրանք անւանում,

Իսկ իրենց՝ աստւած:

 

Իսկ եբրայեցին ասաց, «Մարդ եմ ես»,

Եւ... դարձաւ աստւած՝

«Մարդ եմ» ասելով...

 

Զօրաւոր էին աստւածները հին,

Այնքա՛ն զորաւոր,

Որ անկեղծ էին ու չէին ստում:

Իսկ պատմութեան մէջ կան ժամանակներ,

Երբ ով չի ստում՝ պիտի կործանւի՜...

 

Եւ կործանւեցին աստւածները հին:

 

Մարդիկ,

Որ երեկ ունէին տարբեր աստւածներ բազում,

Պարտաւոր էին հիմա ունենալ

Միայն մի աստւած,

Բոլո՛րը լոկ մի՛, միայն մի՛ աստւած:

Եւ չգիտէին,

Թէ ո՞վ է այդ Մին

Եւ ի՞նչ է ուզում...

 

Արամազդների, Միհրերի տեղակ,

Բոցբեղ-բոցմօրուք շէկ Վահագներին փոխարինելու

Եկաւ մի հրեա սեւմօրւք-սեւբեղ,

Եւ Աստղիկների, Անահիտների ու Նանեների

Երեկւայ տեղում այսօր հաստատեց

Իր մօրը դալո՜ւկ, թէ՞ ամօթահար:

Եւ խօսում էին նրանք մի լեզւով,

Որ չէ՜ր հասկացւում:

 

Մեհեանների տեղ ու բագինների,

Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրայ,

Հասակ նետեցին

Դեռեւս անծեփ եւ փայտակտուր աղօթատեղիք՝

Իրենց խաչերը սուր մխրճելով

Նախ՝ սրտերի՜ մէջ,

Ապա՝ երկնքի՛...

Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատութեան տեղ

Կենտ-կենտ հասկերի չար աղքատութեամբ

Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հաւատի,

Որ իրեն կոչում կամաւորութիւն,

Բայց տարածւում է պչնութեամբ տքնող...

 

... Առանց հաւատի կեանքում դիւրին չէ նոյնիսկ մեռնելը,

Իսկ ապրելն... արդէն անկարելի է:

 

Մարդուց խլեցին իր հաւատը հին,

Իսկ հաւատը նոր հաստատւեց խօսքո՜վ,

Մի՛միայն խօսքով,

-Դեռ նորը չկա՜ր:

 

Աւերւեց հինը ու փլատակւեց,

Իսկ նորը միայն կառուցւեց խօսքո՜վ,

Մի՛միայն խօսքով

- Դեռ նորը չկա՜ր:

 

Եւ այսպէս՝

Յանկարծ Ու դանդաղօրէն

Ամէ՜ն ինչ շրջւեց,

Տակն ի վեր եղաւ,

Եւ կարգի բերել չէր կարող ոչ ոք.

- Ինքը շրջողն իսկ չէ՜ր կարող էլ, չէ՜:

 

Յիսուսը,

Որ մի հրեա էր ազնիւ,

Արդէն շա՜տ վաղուց դարձել էր իրօք

Մի բիւզանդացի խորամանկ ու նենգ,

Եւ նոր հաւատի եդեմ դրախտի պաճուճանքի տակ

Հին բիւզանդիոնը նոր հնարներով

Իր օտարակուլ դժոխքն էր տանում ուրիշ երկրներ,

Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մէջքին,

Այն խեղճ աշխարհի,

Որ զարկի ցաւից նոյնպէս տնքալու իրաւունք չունէր,

Եւ տնքոցի տեղ

Դեռ «ալէլո՜ւ ա» պիտի որոտար:

 

Բժ. Հրաչ Վարդանեան

17 Սեպտեմբերի, 2006 թ.

Գլէնդել, Քալի‎‎‎‎‎ֆորնիա.

Edited by Zartonk
Link to comment
Share on other sites

  • 2 weeks later...

Vartahooor, where can I find this book??

I've been looking all over the net & and cant find it.

 

I saw him on TV talked about the book, maybe you can direct me to the right direction

Thank you

Link to comment
Share on other sites

ԵՒ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ

 

Մենք կայինք նաեւ նրանից առաջ,

Եւ դարեր առաջ

:

 

Can anybody translate the whole thing?

How could you forget this?

http://hyeforum.com/index.php?showtopic=12...amp;hl=mashtots

Let me nominate Shahan Araradian for the task of translation. He seems to be equally comfortable with both Armenian and English. Plus, it will keep him busy enough to get off that Ata-Hay, Hamida-Hayeren nonsense.

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

  • 5 months later...

Pahlavakan grakanutyan mej, Vichtaspi veraberyal gri arnvats, avestai meji hamarot teghekutyunneri argasiqn e' vorpes anvani u hanrahayt mi andz, metsaharust yev bazun hoteri ter, Hutaosa koghakic@, yeghbayr@, vordiner@ yev dustrer@, havatacyal darnal@, kronakan razmern u tshnaminern, voronc bolorin el haghtel e: Ayd zazmeri masin, gasanerum yevs, qavayani yev qarapanneri anvan nerqo e hishvum yev yashterum yevs "razmer@ Hayaonu(ima hayeri) het" anvan nerqo e hishatakvum: AYASGARI ZARIRAN-um (ayatqari Zariran = pars. Yagezare Zarir): Dinqarti 7-rd grqum (glxum) yev Shahnamelum yevs hishatakumner kan ays razmeri masin

 

---62 AYATGARI ZARIAN- Zariri hishatakagirn e pahlaveren gri arnvats, ur Gochtaspi paterazmnern e nerkayacnum @nddem arjaspi vor@ Turani (vor @nderdzvum e Tavrani= Tavron = TARON) cegaxmeri Hayaoni Tagavori: pp123-24

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...