Jump to content

Takoush's Jokes.......


Takoush

Recommended Posts

On their 40th wedding anniversary and during the banquet celebrating it, Tom was asked to give his friends a brief account of the benefits of a marriage of such long duration.

 

"Tell us Tom, just what is it you have learned from all those wonderful years with your wife?"

 

Tom responds, "Well, I've learned that marriage is the best teacher of all. It teaches you loyalty, forbearance, meekness, self-restraint, forgiveness -- and a great many other qualities you wouldn't have needed if you'd stayed single."

Link to comment
Share on other sites

For those keyboard jockeys (those with jobs that require sitting at a computer all day) who don't want to spend the money for those fancy excercise machines, here is a little secret for building arm and shoulder muscles. Three days a week is best.

 

Begin by standing (in your cubicle works well) with a five pound potato sack in each hand. Extend your arms straight out to your sides and hold them there as long as you can.

 

After a few weeks, move up to ten pound potato sacks and then fifty pound potato sacks, and finally get to where you can lift a one hundred pound potato sack in each hand and hold your arms stright for more than a full minute.

 

Next, start putting a few potatoes in the sacks.

 

 

Link to comment
Share on other sites

— Ի՞նչ է ականջը։

 

— Ականջը լայնաբաց դուռ մըն է շողոքորթութեան առջեւ, իսկ

 

ասեղի ծակ մը՝ ճշմարտութեան առջեւ։

 

 

-----------------------------------------------------------------------------------------------

 

 

— Ի՞նչ տարբերութիւն կայ Ազգային ժողովի

 

թիկնաթոռներուն եւ անոնց վրայ նստող

 

երեսփոխաններուն միջեւ։

 

— Տարբերութիւն չկայ. երկուքն ալ երես ըսուած

 

բանը չունին։

 

-----------------------------------------------------------------------------------------------

 

Երեսփոխանական Ժողով.— Ազգային շահերու եւ

արժանապատվութեան գերեզմանատունը։

 

Սկզբունքային հարցեր.— Աւելի ճիշդ է ըսել սպունգային հարցեր, քանի որ փարա ծծելու սահմանուած են։

 

Կուսակցական համերաշխութիւն.— Ջորին ծնաւ ըսելու պէս բան մը։

 

 

ԲԱՄՊԱԿ ԵՒ ԲՈՒՐԴ

 

Երբեմնի ՀՕԿի պարագլուխներէն Գուրգէն Թահմազեան, Կիլիկիայէն դարձին, 1921ին, Մարսէյլի մեջ կը հանդիպի Մինաս Չերազին։ Խօսք կը բացուի այն պետութեանց մասին, որոնք աչք տընկած էին Կիլիկիոյ բերքերուն։ Այդ պահուն փողոցէն կ՚անցնի բամպակի հակեր բեռցած կառք մը։

 

— Այս բամպակը անպատճառ Կիլիկիայէն եկած է, կ՚ըսէ Թահմազեան։

 

— Գիտեմ, եղբայրս, գիտե՜մ, կը պատասխանէ Չերազ։ Կիլիկիոյ բամպակին համար չէ՞ր որ մեր ազգին բանն ալ բուրդ եղաւ արդէն...

 

 

 

 

Edited by Takoush
Link to comment
Share on other sites

ԵԹԷ ՄԷԿԸ ՉԷ, ՈՒՐԵՄՆ ՄԻՒՍՆ Է

 

Պառ մը բերնէ բերան յաճախորդներով լեցուն: Ներս կը մտնէ հանած-վարած երիտասարդ մը, որ արդէն բռնած է գլուխը: Կը նստի պառին ճիշդ մէջտեղը, սեղանի մը առջեւ եւ կ՚ապսպրէ մէկ ռոմ, երկու ռոմ, երեք ռոմ, չորս ռոմ եւ ապա կը բացագանչէ.

— Իմ ձախ կողմս բոլոր գտնուողները ապուշներ են, իսկ աջ կողմս բոլոր գտնուողները իշու գլուխներ...

 

Ծայր կու տայ թեթեւ իրարանցում մը, բայց մարդ չի համարձակիր ձայն հանել: Միայն մէկ յաճախորդ, կռփամարտիկի մը ուսերով եւ հասակը երկու մէթրէն աւելի, կը մօտենայ գինովին եւ շեշտակի աչքերուն նայելով, կ՚ըսէ.

— Ինծի նայէ, ես ապուշ չեմ...

Հանած-վարածը իր կարգին կը դիտէ իրեն անծանօթ հսկան, պահ մը կը մտածէ, կը շարժէ աչքերն ու թարթիչները եւ վերջապէս, կարճ ու կտրուկ կը հրամայէ.

— Աջ կողմս անցիր...

 

------------------------------------------------------------------------------------------------

 

ԳԼԽԱԳԻՆ

 

Սինէմայի աստղ մը Շիքակոյի մէջ կը ներկայանայ փաստաբանի մը եւ կը հարցնէ, թէ ի՞նչ վճարում կ՚ուզէ իր ամուսնալուծումը յաջողցնելու համար:

 

— Ձեզի համար, սիրելի տիկին, միայն հինգ հարիւր տոլար:

— Հինգ հարիւր տոլա՜ր ... Ի՜նչ կ՚ըսէք, սիրելի մեթր ...

 

Ուրիշներ ատկէ պակաս կ՚ուզեն ամուսինս սպաննելու համար...

Link to comment
Share on other sites

ԳԼԽԱԳԻՆ

 

Սինէմայի աստղ մը Շիքակոյի մէջ կը ներկայանայ փաստաբանի մը եւ կը հարցնէ, թէ ի՞նչ վճարում կ՚ուզէ իր ամուսնալուծումը յաջողցնելու համար:

 

— Ձեզի համար, սիրելի տիկին, միայն հինգ հարիւր տոլար:

— Հինգ հարիւր տոլա՜ր ... Ի՜նչ կ՚ըսէք, սիրելի մեթր ...

 

Ուրիշներ ատկէ պակաս կ՚ուզեն ամուսինս սպաննելու համար...

 

 

Link to comment
Share on other sites

ԼԵՆԻՆԻ ԱՐՁԱՆԸ

 

Երկու կինտօներ, օրը ցերեկով, Վարանցովի կամուրջին մօտը կանգնած կը դիտեն Լենինի արձանը, որ զիտեղուած է Վարանցովի արձանին տեղը։

 

Մէկը հարց կուտայ միւսին.

 

— Մէկ ասա տեսնեմ, Սանարօ, Լենինն ինչո՞ւ ձեռքը իր գրպանն է դրել։

— Վա՛հ, Գացօ, ի՜նչ դմբօն ես, որ բա՛ն չես իմանում. նա արդէն իր գործը տեսել է. դրա համար էլ ձեռքը ուրիշի գրպանից հանել եւ իր գրպանն է դրել ... Հիմի հասկացա՞ր ...

 

 

-----------------------------------------------------------------------------------------------------------------

 

ԽԱՉԱՊԱՇՏ ԿԻՆՏՕՆ

 

Գեղեցիկ կին մը, կուրծքի տէքոլթէն լայն բացած, կ՚անցնէր Թիֆլիսի մէկ փողեցէն։ Վզէն կախած էր ադամանդակուռ փոքր խաչ մը։

 

Կինտօյի մը բերնին ջուրերը կը սկսին վազել, ի տես այս գեղեցկուհիին։ Եւ անզուսպ ըղձանքը կ՚ունենայ գէթ մէկ անգամ համբուրելու անոր կուրծքը։ Ու ահա յանկարծ կը մօտենայ կնոջ, կ՚առնէ զայն իր թեւերուն մէջ եւ ուժեղ ու ձայնաւոր համբոյր մը կը դրոշմէ անոր կուրծքին.

 

— Ուա՜ա՜ա՜ա՜հ...

 

Իրարանցում, պոռչտուք եւ ոստիկան։ Երկուքն ալ կը տարուին թաղին ոստիկանատունը, ուր, ոստիկանապետը կինտօյին դառնալով, կ՚ըսէ.

 

— Ինչո՞ւ արեցիր այդ բանը, ա՛յ անամօթ ... Ինչպե՞ս կարելի է փողոցում յարձակուել մի կնոջ վրայ եւ բռնի համբուրել նրան...

 

— Ախր, ի՜նչ անէի, պարոն ոստիկանապետ, կը պատասխանէ կինտօն. հաւատացեալ քրիստոնեայ մարդ եմ ... Խաչ որ տեսնեմ, պէտք է համբուրեմ, ուր որ էլ լինի ... Էն որ տեսայ այս կնոջ կրծքին, արեցի նոյն բանը ... Մի՞թէ յանցանք է խաչ համբուրելը ... Ասացէք, դուք է էլ քրիստոնեայ չէ՞ք...

 

 

Edited by Takoush
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...