MosJan Posted January 15, 2010 Author Report Share Posted January 15, 2010 Հետախուզվողը դեռևս չի հայտնաբերվել [ 2010/01/15 | 13:05 ] քրեական Արարատ Դավթյան http://hetq.am/wp-content/uploads/2009/05/07_05-nazareth-berberian.jpgԱմերիկահայ գործարար Նազարեթ Հագոփ-Բերբերյանի սպանության մեջ մեղադրվող երրորդ անձը (անունը չենք հրապարակում նախաքննության շահերից ելնելով) դեռևս չի հայտնաբերվել, թեև վերջինս, ինչպես վստահեցնում է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը, չի կարողացել հատել հանրապետության սահմանները: Նազարեթ Բերբերյանի սպանության մեջ մեղադրվում են 3 անձ: Նրանցից առաջինը` Բերբերյանի ընկեր Պետրոս Թեմիրյանը, ձերբակալվել էր սպանությունից օրեր անց: Հենց նա էլ իրավապահներին հայտնել էր դիակի տեղը: Մյուս մեղադրյալը` Կարեն Դալլաքյանը, ամիսներ անց հայտնաբերվեց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում` Մոսկվայում: Վերջինս բարերար Բերբերյանի հետ ուղիղ կապ չի ունեցել և եղել է Պետրոս Թեմիրյանի ընկերը: Աշոտ Կարապետյանի խոսքերով` Կարեն Դալլաքյանը բուն սպանության գործընթացում ավելի լուրջ մասնակցություն է ունեցել, քան Պետրոս Թեմիրյանը: Գործի քննությունը գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնի վարույթում: Կենտրոնի ոստիկանապետ Կարապետյանն ասում է, որ այս երկու մեղադրյալների մասով քրեական գործը հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան: Իսկ երրորդի` հետախուզման մեջ գտնվողի մասով քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը կշարունակվի: Հիշեցնենք, որ «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ Բերբերյանը 2009 թ. ապրիլի 25-ի երեկոյան դուրս էր եկել իր բնակարանից և այլևս չէր վերադարձել: Նրա «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Ավելի ուշ, մոտ 20 օր անց, Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերել էին գործարարի դին: Սպանությունը կատարվել էր խեղդամահ անելու եւ «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով: Այնուհետեւ հանցագործները հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխել էին Երեւան-Սեւան ճամփեզրի ձորակ, իսկ մեքենան տարել օդանավակայան` տպավորություն ստեղծելով, իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր: Ավտոմեքենան եղել էր լիովին սարքին, չթալանված, նույնիսկ գործի է դրված եղել անվտանգության ձայնաազդանշային համակարգը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted April 29, 2010 Author Report Share Posted April 29, 2010 Ցմահ ազատազրկում` ամերիկահայ գործարարին սպանելու համար [ 2010/04/28 | 17:54 ] դատարանhttp://hetq.am/wp-content/uploads/2010/04/15_07-Berberyan.jpg Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամերիկահայ գործարար Նազարեթ Հագոփ-Բերբերյանին սպանելու համար Պետրոս Թեմիրյանին և Կարեն Դալլաքյանին դատապարտեց ցմահ ազատազրկման: Սպանության մեջ մեղադրվող երրորդ անձը դեռևս չի հայտնաբերվել, թեև վերջինս, ինչպես ամիսներ առաջ «Հետքին» վստահեցնում էր ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը, չի կարողացել հատել հանրապետության սահմանները: Երրորդ մեղադրյալի` հետախուզման մեջ գտնվողի մասով քրեական գործից անջատվել է առանձին վարույթ: Իսկ դատարան մտած գործի վարույթով ամբաստանյալներից Պետրոս Թեմիրյանն ամերիկահայ գործարարի ընկերն էր: Թեմիրյանը ձերբակալվել էր սպանությունից օրեր անց և հենց նա էլ իրավապահներին հայտնել էր դիակի տեղը: Մյուս մեղադրյալը` Կարեն Դալլաքյանը, ամիսներ անց հայտնաբերվեց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Վերջինս բարերար Բերբերյանի հետ ուղիղ կապ չի ունեցել և եղել է Պետրոս Թեմիրյանի ընկերը: Հիշեցնենք, որ «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ Բերբերյանը 2009 թ. ապրիլի 25-ի երեկոյան դուրս էր եկել իր բնակարանից և այլևս չէր վերադարձել: Նրա «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Ավելի ուշ, մոտ 20 օր անց, Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերել էին գործարարի դին: Սպանությունը կատարվել էր խեղդամահ անելու եւ «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով: Այնուհետեւ հանցագործները հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխել էին Երեւան-Սեւան ճամփեզրի ձորակ, իսկ մեքենան տարել օդանավակայան` տպավորություն ստեղծելով, իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր: Ավտոմեքենան եղել էր լիովին սարքին, չթալանված, նույնիսկ գործի է դրված եղել անվտանգության ձայնաազդանշային համակարգը: Դատավոր Մարտիրոսյանն ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել նրանում, որ վերջիններս, իբրև կազմակերպված խումբ, Բերբերյանին սպանել են շահադիտական դրդումներով` ավազակությամբ նրա առանձնապես խոշոր չափերով ունեցվածքը հափշտակելու նպատակով (ՀՀ Քր. օր.-ի 104 հոդվապի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետեր, ինչպես նաև` 175 հոդվածի 3-րդ մասին 1-ին և 3-րդ կետեր): Նազարեթ Բերբերյանն ընտանիքով Երեւանից Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1970-ականների սկզբին: Նրա ընտանիքը` կինը, զավակները եւ քույրը, ապրում են ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում Ն. Բերբերյանն ունի խանութների ցանց: 1990-ականների կեսերին նա տեղափոխվել էր Երեւան, ձեռք բերել Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող գորգագործական ֆաբրիկան: Նա բարեգործություններ էր անում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, իսկ վերջին շրջանում որոշել էր Հայաստանում իրականացնել մի մեծ բիզնես պրոեկտ: Նազարեթ Բարբերյանը Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակից մոտ 200 մետր վերեւ` Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում կառուցվող այս հյուրանոցի սեփականատերն էր: http://hetq.am/wp-content/uploads/2010/04/16_05-hyuranoc11.jpg Այն կառուցելով` նա ծրագրել էր ձեւավորել «զբոսաշրջության շրջան». շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում պետք է տեղակայվեին հուշանվերների խանութներ: Բացի այդ` հյուրանոցում ապաստանած զբոսաշրջիկներին պետք է հնարավորություն տրվեր այցելել Դալարի գորգագործության ֆաբրիկա, ծանոթանալ գորգերի ձեռագործ արտադրությանը, իսկ ցանկության դեպքում գնել ոչ միայն դուր եկած սովորական գորգը, այլեւ շատ մատչելի եւ փոքրիկ «հուշանվեր-գորգեր»: Կյանքի շրջանում Բերբերյանը Հայաստանի տարբեր բնակավայրերում փնտրել է հնաոճ իրեր` հյուրանոցը եւ գորգի ֆաբրիկան ուրույն ձեւով կահավորելու եւ ձեւավորելու համար: «Հետքի» տեղեկություններով` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Բերբերյանի մոտ սկսվել են որոշակի դժվարություններ: Նա բանակցություններ է վարել միջազգային հյուրանոցային ցանց ունեցող երկու ընկերությունների հետ` ակնկալելով ներդրումներ նրանց կողմից: Թե ի՞նչ ընթացք են ունեցել բանակցությունները, դժվար է ասել, քանի որ Նազարեթը բնավորությամբ «փակ» էր և իր ծրագրերի մասին շատ քիչ էր խոսում: Այսօր անհայտ է նաև հյուրանոցի ճակատագիրը: Տես նաև՝Հետախուզվողը դեռևս չի հայտնաբերվելԲերբերյանի սպանության գործով ձերբակալվել է ևս մեկըԱմերիկահայ բարերար Նազարեթ Բերբերյանի սպանության ՀՀ ոստիկանության ներկայացրած վարկածները անհիմն ենԱմերիկահայ գործարարի սպանության փաստով հետախուզվում է երկու անձՍպանված ամերիկահայ գործարարի դին տեղափոխվել է Լոս Անջելես Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել էԿալանավորվել է ամերիկահայ գործարարին սպանողներից մեկը. ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտված էԻնչու՞ սպանեցին ամերիկահայ գործարարին. ոստիկանության տարածած հաղորդագրութունը նոր հարցեր է առաջացնումՀայտնաբերվել է ամերիկահայ գործարարի դին Անհետ կորած ամերիկահայ գործարարի մասին տեղեկություններ չկան. նրան պատկանող հյուրանոցի շինարարությունը շարունակվում է Quote Link to comment Share on other sites More sharing options...
Louise Kiffer Posted May 26, 2010 Report Share Posted May 26, 2010 Thank you for this great story. I am sad that the end is so terrible. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 9, 2011 Author Report Share Posted September 9, 2011 3rd Person Gets Life Sentence for 2009 Nazareth Berberian Murder http://hetq.am/static/news/b/2011/09/4037.jpg16:28, September 2, 2011Minutes ago, a Yerevan court sentenced Gevorg Badalyan to life imprisonment for the murder of Nazaret Berberian in 2009. Badalyan is the third person to be sentenced in the murder. Mr. Berberian, an American-Armenian businessman, was found dead on a stretch of road 25 kilometers north or Yerevan. Traces of violence were found on his body. On April 28, 2010 a Yerevan court sentenced Petros Temiryan and Karen Dallakyan to life in prison for the murder. The businessman, 57, had gone missing after leaving his Yerevan apartment on April 25, 2009. Nazareth Berberian was murdered by strangling and injection of ketamine. The criminals transported his body to a ditch by the Yerevan-Sevan highway in the victim's car, which was afterwards taken to the Zvartnots Airport to create an impression that Berberian had left the country. The car was in a working condition, there was no sign of robbery; even the alarm was on. A native of Armenia, Berberian had moved from Yerevan to the United States with his family in early 1970s. He moved back in 1999 and engaged in a range of business activities there. His Lil-Nar company was also building a hotel in a prime location in central Yerevan. It stands uncompleted today. Berberian was also engaged in charity work both in Armenia and Artsakh. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.