MosJan Posted September 13 Report Share Posted September 13 Armenian Chef Karen Torosyan’s Bozar Restaurant Earns 63rd Place In The Extended World’s Top 100 Restaurants List For 2024 https://zartonkmedia.com/2024/06/04/armenian-chef-karen-torosyans-bozar-restaurant-earns-63rd-place-in-the-extended-worlds-top-100-restaurants-list-for-2024/ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted October 18 Report Share Posted October 18 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted October 24 Report Share Posted October 24 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted October 25 Report Share Posted October 25 Now all I need is an olive tree! 😄 1 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted November 15 Report Share Posted November 15 ԲԱՍՏՈՒՐՄԱՅԻ ԿԱՄ ԱՊՈՒԽՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ----------------------------------------------- Բազմադարյա խոհարարական ավանդույթի վերածնունդ ... Հայկական ազգային և ավանդական խոհանոցի կատարելագործված նոր աշխարհը: ☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆ Հայկական խոհանոցում, մսամթերքից ապուխտի պատրաստման մշակութը ունի դարերի պատմություն։ Վերջերս ընթերցում էի Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից 1970 թվ . հրատարակված ,,Հայ ազգագրության և բանահյուսություն,, գիրքը, որտեղ ՎԱՐԴԱՆ Ս. ԹԵՄՈՒՐՃՅԱՆԻ կողմից հեղինակած ,,ԳԱՄԻՐՔԻ ՀԱՅԵՐԸ,, ընդարձակ աշխատությունում ծավալուն, կարևոր պատմա-փաստագրական անդրադարձ կար Գամիրքի (Կապադովկիայի) հայերի կենցաղին, որտեղ նշված է, որ Գամիրքի տարածաշրջանում, դեռևս 4 -5 րդ դարերում տիրապետում էին ապուխտի պատրաստմանը։ Այն կոչվում էր ԱՐՋԱՌԻ ՄԽԱԾ ՄԻՍ։ Իսկ բյուզանդական ժամանակաշրջանում այն կոչվում էր- ԱՊՈԿՏ: Մեկ այլ պատմություն վկայում է,որ Կեսարիայի (ժամանակակից Կայսերի) քաղաքում կա բյուզանդական ուտեստ, որը կոչվում է ՊԱՍՏՈՆ, որը թարգմանաբար նշանակում է ,,ԱՂԱԾ ՄԻՍ,, (աղի մեջ դրած միս) Գամիրքի ապուխտի պատմությանն է անդրադարձել նաև 1900 թվ. Մխիթարյան Միաբանությունում հրատարակված «ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱ» հանդեսը. - Ըստ հույն պատմիչ ՍՏՐԱԲՈՆԻ «Աշխարհագրություն» երկասիրությանը։ (մ.թ.ա 60 - 24 թթ) - Գամիրքին մեջ սով եղավ, բայց ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻՆ - (ԲարսեղԿեսարացի կամ Բարսեղ Մեծ (հունարեն՝ Μέγας Βασίλειος կամ Βασίλειος Καισαρείας, շուրջ 330 - 379), ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետ, ընդհանրական եկեղեցու տասներկու մեծ վարդապետներից մեկը, Հայ Առաքելակն Եկեղեցու և համաքրիստոնեական սուրբ, աստվածաբան, Կապադովկիայի Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս (370 թ-ից), եկեղեցական գործիչ և գրող։ Գրիգոր Նյուսացու ավագ եղբայրը) - ժողովրդին գումար բաժանեց, ԱՐՋԱՌԻ ՈՒ ՁԿԱՆ ՄԽԱԾ ՄԻՍ տվեց, որը մսի ապուխտ էր։ Այստեղից հետևություն, որ սկսած 4 - 5 դարերից ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԷԻՆ ՄՍԱՄԹԵՐՔԻՑ ԱՊՈՒԽՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻՆ։ Մեկ այլ հայագիտական, ազգագրական աշխատությունում, լայն անդրադարձ է կատարվում ավելի ուշ շրջանում Հայաստանում ապուխտի կամ պաստրմայի արտադրությանը։ — 16 -րդ դարում, Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից, ինչպես նաև Կարսից գաղթած հայերը տեղավորվել են Կեսարիայի՝ Թալան ու Կերմիր ավաններում։ Նրանք իբր ձմռան այդ պահածոն ' ԱՂՑԱՆ ՉՈՐ ՄԻՍԸ պատրաստելով համոզվում են, որ նոր բնակավայրում այն ավելի ախորժահամ է ստացվում. Գտնում են, որ տեղի օդը և ջուրը նպաստավոր է ապուխտ պատրաստելուն և տալիս են ՊԱՍՏՐՄԱ անվանումը Հետագայում ԿԵՍԱՐԻԱՆ է դառնում մսամթերքից ապուխտի պատրաստման կենտրոնը . XIX դ. վերջին և XX դ. սկզբին Հայաստանում նրա արտադրությունն արդեն դուրս էր եկել նահապետական գյուղացու տնտեսությունից և դարձել էր արդյունաբերության ինքնուրույն ճյուղ։ Այսպես, 1870-ական թվականների սկզբներին Յա. Մալաման գրում էր. «էրզրում քաղաքում կա 4 մասնավոր սպանդանոց, որտեղ ամեն տարի մորթվում է մինչև 5000 գլուխ եղջերավոր անասուն՝ ապուխտ պատրաստելու համար. Սպանդանոց կար նաև Կարսում, ուր նույն նպատակով ամեն տարի մորթվում է միջին հաշվով 1000 եղջերավոր անասուն։ 1887 թ. Վ. Փափազյանը վկայում էր, որ էրզրումում կան ապուխտի ու սուճուխի «մեծամեծ գործարաններ, որոնց սխտորը մատակարարում է Վանը։ 1890-ական թվականների սկզբին Գ. Արծրունին հիշատակում էր, որ (Հայերի ձեռքից է դուրս գալի Դիարբեբիրի սուճուխը (չորչխելա), հայերն են պատրաստում մսի ապուխտ և նույնպես երևելի բաստուրման՝ այդ համեղ մսեղենի չորացած կոնսերվը, որը պահվում է առանց փչանալու մի ամբողջ տարի» Արևմտյան Հայաստանում հայերն ապուխտի արտադրությամբ շարունակում էին զբաղվել նաև 1890֊ական թվականների ջարդերից հետո: Ղ• Ջավըգն իր հուշերում գրում էր, որ առաջին աշխարհամարտի նախօրյակին՝ էրզրումում կար 4 հատ ապուխտի գործարան», որոնցից հատկապես նշանավոր էին Խաչատուր Շահինյանի և Մարտիրոս Գաֆաֆյանի ու նրանց որդիների ձեռնարկությունները; Ինչ վերաբերում է Արևելյան Հայաստանին, ապա այստեղ բաստուրմայի արտադրությամբ չէին զբաղվում։ 19դ. վերջին և 20դ. սկզբին ապուխտի արտադրությունը Արևմտյան Հայաստանում արդեն ընդունել էր ապրանքային բնույթ։ Դա արտահայտվում էր նրանում, որ որոշ հայ դրամատերեր, կառուցելով հատուկ ձեռնարկություններ, իրենց գործակալների միջոցով Հայկական բարձրավանդակի լեռնային ու նախալեռնային շրջաններից հարյուրավոր ու հազարավոր անասուններ էին գնում և նրանց մսից պատրաստած ապուխտը վաճառքի ուղարկում Թուրքիայի զանազան գավառները, Կոստանդնոլպոլիս և Եվրոպայի արդյունաբերական կենտրոնները։ Յա. Մալաման գրում է, որ էրզրումի ապուխտն հանվում է Կ. Պոլիս և այլ քաղաքներ. Վ. Փափազյանը նշում էր, որ էրզրումը Վան էր ուղարկում նաև «բաստուրմա (ապուխտ) և սուճուխը(աղիքների մեջ լցրած ծեծած միս, կալբաստ)։ Վիտալ Քինեն հիշատակում էր, որ 1890 թ. էրզրումը արտահանել է 900.000 ղուրուշ կամ 200.000 ֆրանկ արժողությամբ բաստուրմա. Եվրոպացիներն ապուխտին ծանոթացել են հայ վաճառականների միջոցով։ Բայց ի՞նչ եղանակով էր արտադրվում ապուխտը։ Այս կարևոր հարցի լուսաբանման համար երկար տարիներ փաստեր են որոնել. Սակայն ո՛չ արխիվներում և ոչ էլ մամուլում և ոչինչ չի հիշատակվում. Վերջերս այդ մասին մեծ արժեքավոր տեղեկություններ հաղորդեց Միհրան Վարդեավարի Պայտարյանը (ծնվ. 1900 թ., Սեբաստիայի գավառի Ազիզիե գյուղաքաղաքում), որը 1947 թ. ներգաղթել է հայրենիք ու ապրում է Երևանում։ Ըստ նրա Կեսարիայում ապուխտի արտադրությունը կատարվում էր հետևյալ կերպ, ձեռնարկատերն ուներ մի շարք գործակալներ, որոնք ամեն տարի ամառվա վերջին ու աշնանը Անատոլիայի ու Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում գնում էին խոշոր եղջերավոր անասուններ. ՛Սրա ընդարձակ ձեռնարկությունում բանվորներից ոմանք մորթում էին այդ անասունները, մյուսները ոսկորը զատում էին մսից, ապխտացող միսը առանձնացնում էին մյուս կտորներից, աղում էին և պահում 4-օր, այնուհետև լվանում և կախում էին, որ չորանա ու մեկ օր հետո ներս բերում։ Չորացած միսը դնում էին սնդուկաձև ամանների մեջ ու ճզմում կամ մամլում, մյուսները նորից էին չորացնում մամլածը, այն զանազան համեմունքներով համեմում ու կախում էին դրսում և 2-3 օր հետո հավաքում արդեն պատրաստի ապուխտը։ Այնուհետև ապուխտը վաճառքի էր ուղարկվում Թուրքիայի զանազան քաղաքները, Եվրոպա և անգամ Ամերիկա։ Ապուխտի պատրաստման թվարկած բոլոր գործողությունները կատարվում էին ձեռնարկության առանձին սենյակներում և բանվորական առանձին խմբերի կողմից։ Խոշոր ձեռնարկություններում բանվորների թիվն անցնում էր 100-ից։ Նրանց մեջ կային թե' տղամարդիկ և թե կանայք ու անչափահասներ։ Աշխատանքի ժամերը չէին որոշված։ Բանվորները պարտավոր էին աշխաւտել այնքան, ինչքան պահանջվում էր արդեն մորթված անասունների մսի մշակման համար։ Կային այնպիսի ձեռնարկություններ, որտեղ մորթվում էին հազարավոր կովեր։ Բոլոր ձեռնարկությունները տարվա մեջ աշխատում էին երեք֊չորս ամիս՝ սովորաբար սեպտեմբեր֊ դեկտեմբեր ամիսներին։ Բանվորական անձնակազ- մը գրեթե անփոփոխ էր։ Պայտարյանը չէր հիշում, թե ինչքան աշխատավարձ էին ստանում բանվորները։ Սակայն հիշում էր, որ նրանք փողի հետ միասին վարձատրվում էին նաև մսով ու ոսկորներով։ Ամենայն հավանականությամբ՝ ապուխտի արտադրության այդ եղանակն էր կիրառվում նաև Արևմտյան Հայաստանի քաղաքներում։ Այդ փաստից կարելի է եզրակացնել, որ Կեսարիայում (հետևաբար նաև Արևմտյան Հայաստանի քաղաքներումj ապուխտի արտադրությունը թևակոխել էր կապիտալիզմի փուլը և գտնվում էր նրա զարգացման բարձր աստիճանին։ ☆☆☆☆☆ ՍՆՎԵՔ ՀԱՅԵՐԵՆ ☆☆☆☆☆ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted November 15 Report Share Posted November 15 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted Saturday at 10:54 PM Report Share Posted Saturday at 10:54 PM https://fb.watch/wbkdGbw7nN/ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted Saturday at 10:54 PM Report Share Posted Saturday at 10:54 PM Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted Saturday at 10:57 PM Report Share Posted Saturday at 10:57 PM Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted Saturday at 10:57 PM Report Share Posted Saturday at 10:57 PM https://fb.watch/wbkvnReedN/ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted Saturday at 11:02 PM Report Share Posted Saturday at 11:02 PM Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.