MosJan Posted August 29, 2023 Report Share Posted August 29, 2023 Mushegh Ishkhan - Մուշեղ Իշխան Մուշեղ Իշխան (իսկական անունը՝ Մուշեղ Սրապիոնի Ճենտերեճյան, 1913[1] կամ 1914[2], Սիվրիհիսար, Էսքիշեհիրի մարզ, Թուրքիա[1][2] - հունիսի 12, 1990[2], Բեյրութ, Լիբանան[2][3]), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս ու մանկավարժ։ԿենսագրությունՄուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի Հիսար գյուղաքաղաքում, 1913-ին[4]։ 1915-ին Ճենտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը։ Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ 1938 - 1940 թթ. հետևել է Բրյուսելի համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակում դասավանդել հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։ 1941 - 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակ» թերթը։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատել է մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք՝ հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը. «Մանկութեանս վերջին լաւագոյն տարիները անցած են Դամասկոս։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանէն 1928 թուականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերէ ետք, յաջողեցայ ինքզինքս նետել Կիպրոսի Մելգոնեան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան՝ աշակերտելով Յակոբ Օշականին։ Ուսուցիչներէս միայն իր անունը կը յիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը եւ իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցութիւն ունեցան իմ կազմաւորմանս մէջ։ Մելգոնեանի ընթացքը առանց աւարտելու, երբ արձակուրդ եկայ Պէյրութ 1930 թուականին, դարձայ գիշերօթիկ սան Շանթի եւ Աղբալեանի նոր բացած Հայ ճեմարանին»:Իմ Ուսուցիչներս, Բեյրութ, 1984Որդին՝ Արմիկ Ճենտերեճյանը, հոգեբույժ է[5]։Գրական ժառանգությունըՄուշեղ Իշխանի ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կեանք ու երազ», 1949, «Ոսկի աշուն», 1963, «Տառապանք», 1968 և այլ ժողովածուներ)։ Թատերախաղերը կառուցման սկզբունքով և մտածողության որակով նոր են՝ արդիական, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալական և բարոյաբանական հարցեր («Մեռնիլը որքան դժուար է», 1971, «Սառնարաևէն ելած մարդը», 1979, «Թատերախաղեր», 1980)։ Երևանում բեմադրվել են «Կիլիկիոյ արքան» (1989, «Նորք» երիտասարդ, թատրոն) և «Մեռնիլը որքան դժուար Է» (1992, ՊՀԹ) պիեսները։ Արձակ գործերն են «Հացի եւ լոյսի համար», 1951, «Հացի եւ սիրոյ համար», 1956, «Մնաս բարով, մանկութիւն», 1974, վեպերը, «Սպասում», 1977, վիպակը։ Գրել է «Արդի հայ գրականություն» (հհ. 1-3, 1973-1975) դասագիրքը։Մուշեղ Իշխանին նվիրված հուշատախտակՄուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցՀետաքրքիր փաստերՄուշեղ Իշխանի անունով դպրոց է կոչվել Երևանում։Մուշեղ Իշխանի «Հայ լեզուն տունն է հայուն» ասույթը «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի կարգախոսն է։Մուշեղ Իշխանի որոշ բանաստեղծություններ դարձել են երգեր Արթուր Մեսչյանի երաժշտությամբ և կատարումով։Երկերի մատենագիտությունՏուներու երգը, Պէյրութ, 1936, 84 էջ։Կրակը, Պէյրութ, 1938, 96 էջ։Հայաստան (պոեմ), Հալէպ, 1946, 60 էջ։Կեանք եւ երազ, Պէյրութ, 1949, 88 էջ։Հացի եւ լոյսի համար (վէպ), Պէյրութ, 1951, 252 էջ։Մուշէղ Մամիկոնեան, Պէյրութ, 1951, 66 էջ։Երեք մեծ հայեր, Պէյրութ, 1952, 98 էջ։Հացի եւ սիրոյ համար (վէպ), Պէյրութ, 1956, 276 էջ։Հայաստան (պոեմ), Թեհրան, 1961, 89 էջ։Ոսկի աշուն, Պէյրութ, 1963, 296 էջ։Տառապանք, Անթիլիաս, 1968, 113 էջ։Մեռնիլը որքան դժուար է (թատերախաղ), Պէյրութ, 1971, 68 էջ։Արդի հայ գրականութիւն, հատ. Ա. Զարթօնքի շրջան (1850–1885), Պէյրութ, 1973, 360 էջ։Արդի հայ գրականութիւն, հատ. Բ. Իրապաշտ շրջան (1885–1900), Պէյրութ, 1974, 344 էջ։Հացի եւ լոյսի համար (վէպ), Պէյրութ, 1974, 228 էջ։Մնաս բարով, մանկութիւն (վէպ), Պէյրութ, 1974, 244 էջ։Արդի հայ գրականութիւն, հատ. Գ. Գեղապաշտ շրջան (1900–1915), Պէյրութ, 1975, 420 էջ։Սպասում (պատմուածքներ), Պէյրութ, 1976, 128 էջ։Սառնարանէն ելած մարդը (թատերախաղ), Պէյրութ, 1979, 64 էջ։Արդի հայ գրականութիւն, հատ. Ա. Զարթօնքի շրջան (1850–1885), Պէյրութ, 1980, 360 էջ։Թատերախաղեր, Պէյրութ, 1980, 261 էջ։Իմ ուսուցիչներս, Պէյրութ, 1984, 208 էջ։Արեւամար, Պէյրութ, 1986, 96 էջ։Երկեր, Երևան, 1990, 592 էջ։Մնաս բարով, մանկութիւն (վէպ), Մոնթրեալ, 1990, 248 էջ։Իրիկնալոյսի ռումբերուն տակ, Անթիլիաս, 1991, 144 էջ։Արդի հայ գրականութիւն, հատ. Ա. Զարթօնքի շրջան (1850–1885), Պէյրութ, 1993, 360 էջ։Արդի հայ գրականութիւն, հատ. Բ. Իրապաշտ շրջան (1885–1900), Պէյրութ, 1994, 352 էջ։Ուխտագնացություն (բանաստեղծություններ), Երևան, 1994, 224 էջ։Արդի հայ գրականութիւն, հատ. Գ. Գեղապաշտ շրջան (1900–1915), Պէյրութ, 2001, 420 էջ։Հացի եւ լոյսի համար (վէպ), Պէյրութ, 2007, 244 էջ։Բանաստեղծություններ, Երևան, 2014, 136 էջ։Լուսեղէն տրտմութիւն (ընտրանի), Երեւան, 2014, 160 էջ։Հացի եւ սիրոյ համար (վէպ), Պէյրութ, 2016։ https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B2_%D4%BB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Mushegh Ishkhan (real name: Mushegh Srapioni Chenterechyan , 1913 [1] or 1914 [2] , Sivrihisar , Eskisehir Marz , Turkey [1] [2] - June 12 , 1990 [2] , Beirut , Lebanon [2] [3] ), Armenian poet, novelist, dramatist, literary critic, public speaker and pedagogue .BiographyMushegh Ishkhan was born in the village of Sivri Hisar , Ankara Province, Turkey , in 1913 [4] . In 1915 , the Chenterechyan family moved, and in 1923 , they settled in Damascus . His birth date was often mentioned in the press as 1913 (that's why the collection "Golden Autumn" dedicated to his 50th birthday was published in 1963 ), but the author later clarified it when he met his mother after 37 years of separation ( he was adopted and taken care of by his uncle's wife). In 1915 , he was exiled to Deir ez-Zor with his family . He returned after the war . His father died in 1918 . Then he was exiled again. In 1928 , he graduated from the Armenian National College in Damascus , in 1935 from the Beirut Armenian Seminary. After finishing the seminary, he becomes a teacher in the same place. 1938 - 1940 _ attended pedagogy and literature courses at the University of Brussels . Leaving his studies halfway due to the war , he returns to Beirut and continues to teach Armenian language and literature , pedagogy and psychology at the seminary . In 1941 - 1951 he edited Beiruti"Azdak" newspaper. He taught Armenian literature at the Beirut Armenian Seminary, where he also performed the duties of the deputy director for many years. Ishkhan worked in the seminary until the last year of his life, 1990 .Let's get acquainted with other episodes of his life by following his autobiography written in 1988 . "The best years of my childhood were spent in Damascus. I received a certificate from the Armenian National College in 1928 . After unsuccessful attempts to learn a trade, I managed to throw myself into the Melgonian School in Cyprus , where I stayed for two school years, studying under Jacob Oshakan . Among my teachers, I only mention his name, because the charm of his name was what drew me there, and his literary understanding had a deep impact on my formation. Without completing the course of Melgonian, when I came to Beirut on vacation in 1930 , I became a boarder of San Shanti and Aghbalian .at the newly opened Armenian Seminary".My Teachers, Beirut, 1984The son, Armik Tchenterechyan, is a psychiatrist [5] .Literary heritageThe inner impetus of Mushegh Ishkhan's work is the struggle of the exiled Armenian against the danger of assimilation for the sake of preserving his own face, living national and universal ideals. His poems are imbued with delicate lyricism, thoughtfulness ("The Song of Homes", 1936, "Hayastan", 1946, "Life and Dream", 1949, "Golden Autumn", 1963, "Suffering", 1968 and other collections). The plays are new in the principle of construction and the quality of thinking, they are modern, they discuss national, historical, psychological, social and moral issues ("How difficult is Mernil", 1971, "The Man from Sarnarayev", 1979, "Theatre Plays", 1980). The plays "The King of Cilicia" (1989, "Nork" Youth Theater) and "How Difficult Death Is" (1992, PHT) were staged in Yerevan. The prose works are "For bread and light", 1951, "For bread and love", 1956, "Goodbye, childhood", 1974, novels, "Waiting", 1977, the novel. He wrote the textbook "Modern Armenian Literature" (Vol. 1-3, 1973-1975).Commemorative plaque dedicated to Mushegh IshkhanPrimary school No. 5 named after Mushegh IshkhanInteresting factsA school was named after Mushegh Ishkhan in Yerevan .Mushegh Ishkhan's saying "Armenian language is the home of Armenians" is the motto of "9th Wonder" weekly newspaper.Some of Mushegh Ishkhan's poems have become songs with the music and performance of Artur Meschyan .Bibliography of countriesThe Song of the Houses, Beirut , 1936, 84 pages.Krak, Beirut, 1938, 96 pages.Armenia (poem), Aleppo , 1946, 60 pages.Life and dream, Beirut, 1949, 88 pages.For bread and light (novel), Beirut, 1951, 252 pages.Moushegh Mamikonian , Beirut, 1951, 66 pages.Three great Armenians, Beirut, 1952, 98 pages.For bread and love (novel), Beirut, 1956, 276 pages.Armenia (poem), Tehran , 1961, 89 pages.Golden Autumn, Beirut, 1963, 296 pages.Suffering, Antilias , 1968, 113 pages.How difficult Mernil is (play), Beirut, 1971, 68 pages.Modern Armenian literature, vol. A. Zartonk period (1850-1885), Beirut, 1973, 360 pages.Modern Armenian literature, vol. B. Realist period (1885-1900), Beirut, 1974, 344 pages.For bread and light (novel), Beirut, 1974, 228 pages.Stay safe, childhood (novel), Beirut, 1974, 244 pages.Modern Armenian literature, vol. C. Aesthetic period (1900-1915), Beirut, 1975, 420 pages.Waiting (stories), Beirut, 1976, 128 pages.The man who came out of the refrigerator (play), Beirut, 1979, 64 pages.Modern Armenian literature, vol. A. Zartonk period (1850-1885), Beirut, 1980, 360 pages.Plays, Beirut, 1980, 261 pages.My teachers, Beirut, 1984, 208 pages.Arevamar, Beirut, 1986, 96 pages.Yerker, Yerevan , 1990, 592 pages.Stay safe, childhood (novel), Montreal , 1990, 248 pages.Under the bombs of Iriknalois, Antilias, 1991, 144 pages.Modern Armenian literature, vol. A. Zartonk period (1850-1885), Beirut, 1993, 360 pages.Modern Armenian literature, vol. B. Realist period (1885-1900), Beirut, 1994, 352 pages.Pilgrimage (poems), Yerevan, 1994, 224 pages.Modern Armenian literature, vol. C. The Aesthetic Period (1900-1915), Beirut, 2001, 420 pages.For bread and light (novel), Beirut, 2007, 244 pages.Poems, Yerevan, 2014, 136 pages.Sadness from light (selection), Yerevan, 2014, 160 pages.For bread and love (novel), Beirut, 2016. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Mushegh Ishkhan reads "Yes Masise chdesa..." / Մուշեղ Իշխան կկարդայ իր «Ես Մասիսը Չտեսայ» բանաստեղծութիւնը Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Ancient Land -- ԵՐԿԻՐ ՀՆԱՄՅԱ -- Древняя Земля Lyrics: Mushex Ishxan -- Մուշեղ Իշխան -- Мушег Ишхан Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян Երկիր հնամյա, երկիր հայրենի, ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին քո հավերժական հմայքը չունեն, լեռներից այն կողմ, ամպերից անդին: Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու, որքան էլ օտար հողերում լինեմ, անհունության մեջ, միջոցին թափուր, ես քեզ կորոնեմ, հայրենի իմ տուն: Դու առաջին սեր և վերջին կարոտ, հուշերի նվագ, ուրախ ու ցավոտ, շրթերիս վրա կմնաս միշտ դու, մայրական համբույր , իմ կարոտ տխուր: Երկիր հնամյա, երկիր պապենի, քո ոգուց շաղված լեզու մայրենի, քո հոգուց բուսած տենչանք ու կարոտ, ի՞նչ եմ արանց քեզ՝ միայն անտունի: Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն, արցունքի հովիտ կամ դրախտավայր, ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ, ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Խոսք` Մուշեղ Իշխան, Երաժշտություն` Արթուր Մեսչյան Սիրտս կարյունի աշխարհի ցավով, Որքան տառապանք, Աստված իմ, չորս դիս, Կյանքի դաշտերից փչող ամեն հով, Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս... Անմեղ զոհերի արյունով եռուն Հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց Եվ նոր վճիռներ իմ շուրջն ու հեռուն, Կծնվեն մարդիկ արյունով հարբած... Սրի ու սովի կդառնան ավար Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն Եվ ոտքի կոխան հասկեր անհամար` Աշխատավորի քրտինքով օծուն... Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին, Երբ որ կխլեն մարդիկ անվարան Որբի բերանից պատառը հացի... Աստված իմ, որքան անարդար վճիռ, Ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս, Կյանքեր թևաբեկ և թշվառագին Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս... Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս... ԱՇԽԱՐՀԻ ՑԱՎՈՎ Սիրտս կ՛արյունի աշխարհի ցավով, Որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս Կյանքի դաշտերեն փչող ամեն հով Հառաչ ու կսկիծ կը զարնե դեմքիս։ Անմեղ զոհերու արյունով եռուն Հողը ոտքիս տակ կը մնա միշտ թաց Եվ նոր ոճիրներ, իմ շուրջն ու հեռուն, Կը ծնին մարդիկ՝ արյունով հարբած։ Գլուխս ինչպե՞ս ես դնեմ բարձիս Եվ ննջեմ խաղաղ, աներազ քունով, Երբ անգին անքուն մոտիկ դրացիս Կը հսկե զավկին հոգեվարքին քով։ Սուրի ու սովի կը դառնան ավար Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն Եվ ոտքի կոխան՝ հասկեր անհամար, Աշխատավորի քրտինքով օծուն։ Ես ինչպե՞ս նստիմ խնջույքի սեղան Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին, Երբ որ կը խլեն մարդիկ անվարան Որբի մը բերնեն պատառը հացին։ Աստվա՛ծ իմ, որքա՛ն անարդար վճիռ. - Ես ինչպե՞ս կրնամ քար դնել խղճիս... Կյանքեր թևաբեկ և շղթայակիր. - Աշխարհի ցավով հիվա՜նդ է հոգիս... Մուշեղ Իշխան Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Խոսք՝ Մուշեղ Իշխան, Երաժշտություն՝ Արթուր ՄեսչյանԱսում են կարճ է կյանքը,շուտ կմարի սրտի զարկը,բայց արևի տակ ծիրանի,երիտասարդ ու ծերունի,ահա կանգնած շարան շարան կձանձրանան...Բայց արևի տակ ծիրանի,երիտասարդ ու ծերունի,ահա կանգնած շարան շարան կձանձրանան...Ասում են քաղցր է կյանքը,և անսահման երկնի հանքը,բայց գրկի մեջ բուրաստանի,ծաղիկների դեմ գեղանի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...Բայց գրքի մեջ բուրաստանի,կամ աստղերի խորհրդալի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...Ասում են խորն է կյանքը,լույս է համայն երկրի հանքը,բայց կանչի դեմ ծիածանի,կամ աստղերի խորհրդալի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...բայց կանչի դեմ ծիածանի,կամ աստղերի խորհրդալի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...Ասում են նոր է կյանքը,միշտ կհնչի սիրո զանգը,բայց աներազ առանց տաղի,սեղանի շուրջ հաց ու աղի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...Բայց աներազ առանց տաղի,սեղանի շուրջ հաց ու աղի,մարդիկ ահա շարան շարան կձանձրանան...ԿԸ ՁԱՆՁՐԱՆԱՆԿ'ըսեն՝ շատ կարճ է կյանքը,Շուտ կը կասի սրտին զարկը,Բայց արևուն տակ ծիրանի,Երիտասարդ ու ծերունի Ահա կեցած շարան-շարան Կը ձանձրանան...Կ'ըսեն՝ շատ քաղցր է կյանքը Եվ անսահման՝ երկրի փառքը,Բայց գրկին մեջ բուրաստանի,Ծաղիկներուն դեմ գեղանի Մարդիկ կեցած շարան-շարան Կը ձանձրանան...Կ'ըսեն՝ շատ խոր է կյանքը,Լույս Է համակ երկնի հանքը, Բայց կանչին դեմ ծիածանիԵվ աստղերուն խորհրդալիՄարդիկ կեցած շարան-շարանԿը ձանձրանան...Կ'ըսեն՝ միշտ նոր է կյանքը,Մի'շտ կը հնչե սիրո զանգը,Բայց աներազ, առանց տաղի,Սեղանին շուրջ հաց ու աղիՄարդիկ ահա շարան-շարանԿը ձանձրանան...Մուշեղ ԻշխանAlagyozyans Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Lyrics: Mushex Ishxan -- Մուշեղ Իշխան -- Мушег ИшханMusic: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур МесчянԵրբ սիրավառ և հիացիկ կնայես դուն,գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն,հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել,և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա:Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա:Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին,լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին,հիշի՛ր, որ նախ այդ արբեցման ես տիրացա,և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա:Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ,և ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,և ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա:Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա...և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա..և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա...Հող է հիմա...Перевод на русский TAR0NITEкогда восторг пленящий ослепит твой взорцветущей щедростью садов и наших горзнай: той весной я наслаждался до тебяи ясный день в моих глазах теперь лишь прахплодами зрелыми вкушая осень этуи запивая медом золотое летопомни: в тени блаженной был я до тебявкус меда на моих губах теперь лишь прахлюбви порыву отдаваясь без остаткаи девы непорочной плоть лаская жаркознай: до тебя я хмелью той пьянел не рази сильных рук моих огонь давно погаси в день побед великих и похвальных строккогда чело твое украсит золотой венокзнай: лавры славы до тебя и мне дарилино голова моя давно покоится в могиле Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Մուշեղ Իշխան «Տարօրինակ Մարդ Արարած»Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,Մոմի լոյսով՝ խաւարի մէջ համատարած,Կը հալածես դու տեսիլքներ արեւավառ,Կը խարխափիս եւ խաւարին չես հաւատար…Արցունքներուդ միգամածին խորին տմոյնԳիտես նայիլ արշալոյսի ճաճանչներունՍուգի քօղի տակ յուսալից դուն սիրահար՝Կը տառապիս եւ վշտերուդ չես հաւատար…Վզիդ շղթայ եւ թեւերուդ ծանր կապանք՝Դուն կը փորձես արծիւներուն վայել ճախրանք,Եւ այս կեանքի մեծ բանտին մէջ բազմակամար,Դուն կը խեղդուիս՝ շղթաներուդ չես հաւատար…Փուշ ու տատասկ քեզ կ՛արիւնեն ճամբուդ վրայ,Բայց խոցոտուած քու մատներովդ արիւնլուայ,Դուն կ՛որոնես ծաղիկներու հոգին պայծառ,Ցաւէդ կ՛ոռնաս եւ ցաւերուդ չես հաւատար…Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,Քու ձեռքերովդ հողին կու տաս կեանքեր ծաղկած,Կը զգաս դէմքիդ մահուան քամին եւ հողմավար,Կ՛իյնաս անշունչ, սակայն մահուան չես հաւատար… Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 18, 2025 Author Report Share Posted March 18, 2025 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.