MosJan Posted August 29, 2023 Report Share Posted August 29, 2023 Richard Davoud Donchian ( English : Richard Davoud Donchian ; September 1905 , Hartford - April 24 , 1993 [1] , USA ), an American businessman of Armenian origin, the creator of the first diversified open-ended trading fund. He made a great contribution to the field of trade money management. As a result, the title of the father of "trading by following trends" was sealed, on which many modern stock trading systems are based [2] .BiographyIn the 1880s, Richard's parents, Samuel Donchyan and Armenuhi A. Dawood, were moved from the Ottoman Empire to the USA .In his youth, Richard studied at the Hartford School, and later attended the Taft School (Watertown, Connecticut). In 1928 , Donchian graduated from Yale University with a bachelor's degree in economics and began working for a family company selling oriental rugs [3] . At that time, he read a biography of stock trader Jesse Livermore, called "Memoirs of a Stockbroker". That book made him very interested in financial markets.Donchian's losses during the stock market crash in 1929 prompted him to study technical analysis and history of prices.Donchian's activity on Wall Street began in 1930 . He provided "Security Pilot" services to brokerage companies. In the summer of 1933 , Richard became a stock analyst at Hemphill, Noyes and Co., while continuing to hold the position of vice president of the family's Samuel Rug Company [3] .During World War II, Donchyan joined the US Army and participated in the Sicilian operation. Later, he was appointed Inspector of Statistical Control of the US Air Force. After the war, Richard became a private investment and securities adviser, practicing that business until 1960 . In 1948, he became interested in commodity markets and futures. Founded by Futures, Inc. trading company, which was the first open-ended commodity fund based on the principle of diversification [3] .During these years, Donchian developed rules of trading operations based on the method of "following the trend" of trading. According to these rules, commodity prices move in the long run like "bear" and "bull" markets. Richard developed and used a trading system based on moving averages that combined trading rules, trading guidelines and his weekly rules system. He is the author of numerous articles on futures and securities, making him known as the "father of the trend-following method of trading." Some modern trend - following systems, such as the Turtle Trading System), are based on his works. Additionally, Donchian pioneered the concept of a diversified approach to trading in commodity exchanges [4] .In 1960 , Donchian was appointed director of product market research at "Hayden Stone & Co LLC" [3] . He worked at this firm and its successors (Shearson/American Express, Shearson Lehman Brothers, now Smith Barney) throughout his life, eventually becoming senior vice president of the firm.In the same year, Richard started publishing the weekly magazine "Commodity Trend Timing". He published newsletters for 19 years, whose weekly circulation reached 10,000 copies. Richard has written many classic articles on industrial topics, including Trend Following Methods in Commodity Price Analysis (Commodity Yearbook, 1957).In 1963 , Donchian was awarded the degree of Chartered Financial Analyst by the Institute of Chartered Financial Analysts at the University of Virginia [3] . During his career, Donchyan was a member of the Commodity Exchange, New York Cotton Exchange and New York Futures Exchange, as well as several professional market associations, the New York Society of Security Analysts . , American Statistical Association ( English : American Statistical Association ), National Association of Future Trading Advisers ( English: National Association of Future Trading Advisers) and a member of the Financial Forum ( English : Financial Forum ).Donchyan was included in "Who 's Who in America" directory .In June 1983 , he was one of the first to receive the "Most Valuable Performer Award" from the "Managed Accounts Report" company for his significant contribution to the field of commodity money management.In April 1993 , after Donchian's death, the "Richard Davoud Donchian Foundation" was founded, the purpose of which was to contribute to the improvement of children's health.https://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%AB%D5%B9%D5%A1%D6%80%D5%A4_%D4%B4%D5%B8%D5%B6%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Ռիչարդ Դոնչյան. արժեթղթերի շուկայի նորարար«Ոչ ոք դեռ չի կարողացել ցույց տալ ինձ մաթեմատիկական բարդ հավասարում, որն ունակ է կանխագուշակելու՝ շուկայի միտումն աճո՞ղ է, նվազո՞ղ, թե՞ հորիզոնական»։Ով է նաՌիչարդ Դոնչյանը ծնվել է 1905թ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ապրանքային առեւտրի միտումների վերաբերյալ նրա հիմնարար վերլուծությունները նրան դարձրել են մինչ այժմ կիրառվող մեթոդների հիմնադիրը։Ավարտելով Եյլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ Դոնչյանն սկզբում աշխատել է գորգավաճառության ընտանեկան բիզնեսում՝ զուգահեռաբար զբաղվելով նաեւ արժեթղթերի առքուվաճառքով։ 1929թ. տնտեսական ճգնաժամի հետեւանքով կորցրել է իր կարողությունը, ինչը նրան ստիպել է խորանալ գնարժեքի պատմության ու առեւտրային միտումների ոլորտում։ Իր գործունեությունը նա շարունակել է ֆինանսական սեկտորում՝ աշխատելով Ուոլ Սթրիթում։Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքով գործերից կտրվելուն (Ռիչարդը զինվորագրվում է եւ աշխատում իբրեւ վիճակագրության մասնագետ), նա վերադառնում է արժեթղթերի շուկա եւ շարունակում կատարելագործել առեւտրի իր տեխնիկական մեթոդաբանությունը, որը բացառիկ էր նրանով, որ հիմնված էր հստակ կանոնների եւ ուղեցույցների վրա եւ կարգուկանոն էր սահմանում այնպիսի մի ասպարեզում, որը հայտնի էր իր սխալական եւ հաճախ նաեւ իռացիոնալ վարքով։Կյանքի ընթացքում Ռիչարդ Դոնչյանը տպագրել է տասնյակ հոդվածներ եւ հիմնել Futures, Inc. ընկերությունը՝ առաջին բաց բաժնետիրական ֆոնդերից մեկը։ Իր ժամանակից առաջ ընկած այս մարդն իր մեթոդն ուսուցանում էր կանանց այն ժամանակ, երբ Ուոլ Սթրիթ կանանց մուտքը գրեթե արգելված էր։ Վերահաստատելով նրա գործի հաջողությունն ու հարատեւությունը՝ նրա սկզբունքներից շատերն այսօր էլ կիրառվում են ապրանքային բորսայի ոլորտում։Հետաքրքիր փաստԴոնչյանին անվանել են «թրենդին հետեւելու առեւտրային ուղիների հայր» (The Father of Trend Following) Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Richard Davoud Donchian Foundationhttp://www.rddonchian.org/ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Անցյալ դարասկզբին իր ճակատագրական ժամանակաշրջանն էր ապրում Ուոլ Սթրիթի Նյո Յորքի ֆոնդային բորսան՝ ամենահզոր բորսան ԱՄՆ-ում և ֆինանսական շրջանառությամբ՝ նաև աշխարհում։ Եվ հենց այդ ժամանակ Ուոլ Սթրիթ մտավ նա ու ամեն բան փոխվեց...Բայց մինչև 1900-ականների սկիզբը՝ դեռևս 1885-ին, համիդյան ջարդերը հասան Արևմտյան Հայաստանի Խարբերդ, որտեղից մազապուրծ եղավ Սամվել և Արմենուհի զույգը։Երիտասարդ ընտանիքը 1886թ-ին գաղթեց ԱՄՆ և տեղավորվեց Քոնեկթիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում։Սամվելն այնտեղ կարողացավ գորգերի առք ու վաճառքի փոքրիկ իր խանութը բացել։ 1905թ-ի սեպտեմբերին ծնվեց Սամվելի և Արմենուհու որդին։ Հայրը մեծ հույսեր էր ուներ, որ որդին կդառնա ընտանեկան բիզնեսի շարունակողն ու այն պահպանողը, բայց...Տղան դպրոցն ավարտեց Հարթֆորդում։ Ապա մեկնեց Քոնեկթիկուտի Ութերթաուն քաղաք, որտեղ ավարտեց Թաֆտի բարձրագույն դպրոցը։Մաթեմատիկային հիանալի տիրապետող երիտասարդը 1928թ-ին ավարտեց Ելյի հեղինակավոր համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետն ու վերադարձավ արևելյան գորգերի վաճառքի իրենց ընտանեկան բիզնեսին։Ազատ ժամանակ, նրա ձեռքն է ընկնում «Բորսային սպեկուլյանտի հիշողությունները» գիրքը՝ հայտնի ֆոնդային բրոքեր Ջեսի Լիվերմորի կեսնագրությունը։ Հորից թաքուն, երիտասարդը հետաքրքրվում է բիրժայով և սկսում է թանկարժեք թղթերի առք ու վաճառքով զբաղվել։ Ամեն ինչ այնքան էլ վատ չէր սկսվել, բայց, 1929թ-ին վրա հասավ տնտեսական ճգնաժամն ու երիտասարդը ֆինանսական կորուստների անդառնալի հարված ստացավ․․․Բայց քանի որ հմտացել էր թանկարժեք թղթերի առքուվաճառքի մեջ, մեկնեց Նյու Յորք։ 1930թ-ին բոլորովին սնանկ և ամենքին անծանոթ երիտասարդ տնտեսագետը մտավ Ուոլ Սթրիթ․․․Նա սկսեց բիրժայում արդեն հայտնի «Security Pilot»-ի ծառայություններ մատուցել բրոքերային տարբեր ընկերությունների։ Նրա տնտեսագիտական գիտելիքները հետաքրքրեցին «Hemphill, Noyes and Co» ընկերությանն ու 1930թ-ին քսանհինգամյա տնտեսագետը դարձավ այդ ընկերության արժեթղթերի վերլուծաբանը՝ համատեղելով իրենց ընտանեկան բիզնեսում՝ «Samuel Rug Company» ընկերության փոխնախագահի պաշտոնը։Այնուհետև վրա հասավ Երկրորդ աշխարհամարտը, և նորից, ամեն ինչ մնաց կիսատ․․․Երիտասարդը զինվորագրվեց ԱՄՆ ՌՕՈՒ զորքերին և մասնակցեց Սիցիլիական թեժ մարտերին։ Բանակային կորպուսում ևս լսեցին նրա տնտեսագիտական հմտությունների և անալիտիկ տաղանդի մասին, և Սամվելի ու Արմենուհու որդին նշանակվեց ԱՄՆ ՌՕՈՒ վիճակագրական վերահսկողության տեսուչ։Պատերազմի ավարտից հետո, տաղանդավոր տնտեսագետը վերադարձավ արժեթղթերի շուկա և շարունակեց կատարելագործել առևտրի իր տեխնիկական մեթոդաբանությունը, որը բացառիկ էր նրանով, որ հիմնված էր հստակ կանոնների և ուղեցույցների վրա։ Նա որոշեղ բաժնետոմսերի վերլուծությունից անցնել ակտիվ առևտրի և 1948թ-ին հիմնեղ «Futures, Inc.» ընկերությունը, որը ֆինասական շուկայում և բորսային աշխարհում դիվերսիֆիկացման սկզբունքի հիման վրա գործող առաջին բաց-ապրանքային առևտրական ընկերությունն է աշխարհում։Նրա մշակած վերլուծական և ֆինանսերի ներդման ու կառավարման մեթոդները կարգուկանոն էին սահմանում Ուոլ Սթրիթում, որն հայտնի էր իր սխալական և իռացիոնալ վարքով։ Մաթեմատիկական հաշվարկների և վերլուծական մեթոդների մշակման արդյունքում, հայ էմիգրանտների որդին ստեղծեց համաշխարհային առևտրի մեջ մինչ այդ անհայտ, նոր սխեմա՝ հիմնված մեթոդաբանաության վրա, որ ապրանքների գները երկարաժամկետ հեռանկարում կնվազեն՝ «արջի» և «ցուլի» շուկաների նման: Բորսային նորարարությունը շատ համարձակ քայլ էր այն թվերի համար, բայց ոչ ստանդարտ մոտեցումներն ու հաշվարկները, վերլուծողական և գիտական հմտությունները նրան բարձրացրեցին մինչև ամենավեր, և Սամվելի ու Արմենուհու որդուն՝ Ռիչարդ Դոնչյանին տվեցին «Թրենդին հետևելու մեթոդի՝ համաշխարհային առևտրի հայր» անունը։Ռիչարդ Դոնչյանի մշակած մեթոդաբանությունը դարձավ Ուոլ Սթրիթի բորսային աշխարհի տարրական դասագիրքը՝ այբբենարանը...Իսկ նրա հիմնած «Futures Inc.»-ը դարձավ առաջին բաց բաժնետիրական ֆոնդը։Թրենդերին հետևելու որոշ ժամանակակից համակարգեր, օրինակ՝ «Կրիա առևտրային համակարգը» (անգլ.՝ Turtle Trading System), հիմնված են Ռիչարդ Դոնչյանի աշխատանքների վրա։ Բացի այդ, Դոնչյանը ապրանքային բորսաներում նոր հայեցակարգ և սխեմա մշակեց։ Իր ժամանակից առաջ ընկած այս հանճարեղ հայն իր մեթոդն ուսուցանում էր նաև կանանց, և սա այն ժամանակ, երբ Ուոլ Սթրիթ կանանց մուտքն արգելված էր։ Վերահաստատելով նրա գործի հաջողությունն ու հարատևությունը՝ Դոնչյանի սկզբունքներն այսօր կիրառվում են համաշխարհային բորսաներում։1960թ-ին Դոնչյանը նշանակվեց «Hayden Stone & Co LLC» ընկերության ապրանքային շուկաների հետազոտությունների տնօրեն։ Այս ընկերությունում նա աշխատեց մինչև իր կյանքի վերջը՝ ժամանակի ընթացքում դառնալով ընկերության փոխնախագահը։1983թ-ի հունիսին նա առաջիններից էր, որ «Managed Accounts Report» ընկերության կողմից արժանացավ «Most Valuable Performer Award» մրցանակին՝ արժեթղթերի կառավարման բնագավառում ունեցած նշանակալից ավանդի համար։Խարբերցի Սամվել և Արմենուհի Դոնչյանների որդին՝ անցյալ դարի լավագույն հինգ տնտեսագետների ցուցակում պատվավոր տեղ զբաղեցնող Ռիչարդ Դոնչյանը մահացավ 1993թ-ի ապրիլի 24-ին Նյու Յորքում։Նկարում ՝ Ռիչարդ ԴոնչյանЭдуард Манвелян Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 29, 2023 Author Report Share Posted August 29, 2023 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.