Jump to content

Armenian Identity - Yan / Ian / Ents / omc


MosJan

Recommended Posts

Արմատներով հայ, ով դեմ է Հայոց Եղեռնի ճանաչմանը. ազգը պետք է իմանա իր դավաճաններին

16.Հոկտեմբեր.2013 - 16:25

 

Հայկական իրականության և հատկապես հայկական ինտերնետում սովորական է դարձել այս կամ այն հային դավաճան պիտակելը: Սովորական է, երբ ստատուսը հետ համաձայն չլինելը բավական է ստատուսի հեղինակին դավաճան որակելուն: «Ով մեր հետ չէ, դավաճան է» սկզբունքը ունի մեկ մեծ թերություն՝ այն նվաստացնում է իսկական դավաճանությունը:

 

Մոդայիկ է դարձել ազգանվան «յան» մասնիկը փոխելը կամ հայկական ազգանունը անգլերենի համար բարեհունչ դարձնելը: Իհարկե, ազգանունը փոխելը դավաճանություն չէ, բայց ազգանվան հետ մեկտեղ փոխվում է մարդու ինքնությունը և հոգեբանական ինքնաընկալումը: Պետք չէ մեղադրել, երբ մարդը ուզում է «Պարոնյանի փոխարեն ունենալ «Կուպեր» ազգանունը: Պետք չէ մեղադրել մարդուն, եթե նա ուզում է փոխել ազգությունը: Նույնիսկ հայկական քիթը կարելի է վիրահատել ու դարձնել ավելի անգլո-սաքսոնական: Միևնույն է միակ բանը, որը հնարավոր չէ փոխել դա ծնողներն են:

 

Հպարտանում ենք, երբ մեր ազգակիցը որևէ հաջողութայն է հասնում արտասահմանում: Ուրախանում ենք, երբ այն կամ այն հայտնի մարդու արյան մեջ թեկուզ մի քանի կաթիլ հայկական արյուն կա: Միգուցե նաև կարելի է հպարտանալ, որ աշխարհի ամենահզոր երկրի պետքարտուղարի օգնականը և գլխավոր խորհրդականը ՝Քոլբի Քուփերը (Colby J. Cooper) հայկական ծագում ունի: Իրոք, նա ոչ միայն հայկական ծագում ունի, այլ Մեծ Եղեռնը վերապրածների երրորդ սերունդն է: Բայց արի ու տես, որ նա դեմ է Հայոց Եղեռնի ճանաչմանը: Ավելին, ԱՄՆ կոնգրեսին կոչ է անում դեմ քվեարկել Եղեռնի ճանաչմանը:

 

Ազգը պետք է իմանա իր դավաճաններին: Դավաճանների ծնողները պետք է ամաչեն նայել մարդկանց աչքերին: Դավաճանների ծնողները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վարկյան իրենք իրենց պետք է հարցնեն, թե ինչպես եղավ որ իրենց որդին հանկարծ վերածվեց ուրացող սրիկայի:

Ինչ վերաբերվում է այս անձնավորությանը, ապա եթե ես լինեի ԱՄՆ քաղաքացի երբեք չէի քվեարկի նրա օգտին, ոչ թե այն պատճառով, որ նա դեմ է Հայոց Եղեռնի ճանաչմանը, այլ այն պատճառով, որ նա ուրացել է իր նախնիների հիշատակը: Այն մարդը ով չի հարգում իր սեփական հարազատներին ու նախնիներին, հաստատ չի հարգի ուրիշներին:

 

Համոզված եմ, որ նրա ամերիկացի կոլեգաները նրան նույնպես համարում են դավաճան, քանի որ իր շողոքորթող վարքով նա չի վերածվել “լավ ամերիկացու” , այլ պարզապես դարձել է “վատ հայ”: Համոզված եմ նաև, որ իր ծերությունը անց է կացնելու որևէ ամերիկյան ծերանոցում, բոլորից լքված, անտեսված ու մոռացված …

Մի օր էլ նրան կհարցնեն.

-Where are your grandparents from?

-Alabama,-կասի նա, ու դա կլինի բացարձակ ճշմարտություն:

 

Վահե Գալստյան.

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...