MosJan Posted August 20, 2013 Report Share Posted August 20, 2013 Գոգդաղ. նոյեմբերյանցիների սուրբ սարը Գոգդաղ. նոյեմբերյանցիների սուրբ սարը Մերի Մամյանhttp://hetq.am/static/news/b/2013/08/28794.jpg18:00, 20 օգոստոսի, 2013Տավուշի մարզում` Նոյեմբերյան քաղաքից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում Գոգդաղ սարը: Գոգդաղը սրբատեղի է: Այստեղ կան մի քանի խաչքարեր: Նոյեմբերյանցիների բարբառով նման սրբատեղիներին անվանում են խեչ` խաչ բառից: Գոգդաղում կան նաեւ նոր տեղադրված խաչքարեր, բայց դժվար է ասել, թե երբվանից է Գոգդաղ սարը դարձել նաև խեչ: Մարդիկ գալիս են այստեղ` իմանալով, որ իրենց նախնիների համար սա նույնպես սրբավայր է եղել:Շատերի համար Գոգդաղը նաև զոհ մատուցելու վայր է: Տեղացիներն ասում են, որ այստեղ մարդիկ ավելի շատ են գալիս, քան եկեղեցի: Անգամ նրանք, ովքեր իրենց հավատացյալ չեն համարում, ակնածանքով են վերաբերում այս վայրին. հավատում են, որ այս սարում զորություն կա` խեչի զորությունը: Այսօր արդեն գուցե սնահավատություն կամ պապենական սովորություն է, բայց նրանք, ովքեր գալիս են այստեղ, երեք անգամ պտտվում են խաչքարի շուրջը: Այնուհետև այցելուները մոմ են վառում, աղոթում կամ երազանք պահում, կատարում իրենց զոհաբերությունը: Զոհաբերությունը կարող է լինել կենդանու տեսքով, բայց հաճախ էլ մետաղադրամներ կամ որևէ իր են թողնում խաչքարի կողքին` որպես ուխտի նշան:Խաչքարերից բացի այստեղ շատ են նաև գերեզմանաքարերը. ժամանակին տեղացիներից շատերը հենց այստեղ են թաղել իրենց հարազատներին: Գերեզմանաքարերի մի մասը պահպանվել է, մի մասը կիսով չափ գետնի տակ է անցել կամ վնասվել: Ամենահին գերեզմանքարը 1874 թ.-ի թվագրված, սակայն ոչ բոլոր քարերի վրա են գրությունները պահպանվել:http://hetq.am/static/content/gogdagh/2.jpghttp://hetq.am/static/content/gogdagh/3.jpghttp://hetq.am/static/content/gogdagh/4.jpghttp://hetq.am/static/content/gogdagh/5.jpghttp://hetq.am/static/content/gogdagh/6.jpghttp://hetq.am/static/content/gogdagh/7.jpg Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 20, 2013 Author Report Share Posted August 20, 2013 Բարեկարգվում է Գոգդաղ սարի շրջակայքըՀայաստանը հարուստ է հազարամյա բազմաթիվ սրբավայրերով: Այսօր նրանցից շատերը կործանման եզրին են կանգնած:Категория: GeneralРазместил: LusineՀայաստանը հարուստ է հազարամյա բազմաթիվ սրբավայրերով: Այսօր նրանցից շատերը կործանման եզրին են կանգնած: Հայ Առաքելական եկեղեցին եւ համայնքային իշխանությունները գործուն քայլեր պիտի ձեռնարկեն մեր սրբավայրերի փրկության համար: Եթե պետական կամ համայնքային միջոցները բավարար չեն այդ սուրբ գործի համար, ապա պիտի ապավինել բարերարների սրտացավությանը: Մեր բոլորիս սուրբ պարտականությունն է նախ եղածը պահպանել, նոր մտածել նորը կառուցելու համար: Այսօր Հայաստանում լայն թափով եկեղեցաշինություն է ընթանում, խաչքարեր են տեղադրվում, որն անշուշտ ուրախալի է, բայց միթե դրանց նշանակությունը կարելի է համեմատել հազարամյա պատմություն ունեցող եւ այսօր կործանման եզրին հայտնված պատմական սրբավայրերի հետ:Նոյեմբերյան աշխարհն էլ հարուստ է պատմական նշանակություն ունեցող վանքերով ու մատուռներով: Շատ զբոսաշրջիկներ, ովքեր եղել են Նոյեմբերյանում, ծանոթ լինելով մեր հազարամյա մատուռների ու վանքերի պատմությանը, ցանկություն են հայտնում տեսնել դրանք:Նա, ով գոնե մեկ անգամ եղել է Գոգդաղ սարում, չի կարող չհիանալ մեր հրաշք բնությամբ ու պատմական արժեք համարվող սրբավայրով: Ծովի մակերեւույթից 896 մետր բարձրություն ունեցող այս սարը պատված է անտառներով, լեռնագագաթը ծածկված է կանաչ “գորգով” , որի պատճառով երբեմն կոչում են կանաչ սար: Գոգդաղից երեկոյան կարելի է նկատել 7 քաղաքների լույսեր: Գագաթին կա սրբավայր, որի պատճառով 1990թ. տրվեց Սրասար անունը:Այս սրբավայրում շատերն են մոմ վառել, աղոթք հղել ու մատաղ մատուցել Առ Աստված: Սրբավայրի տարածքում բազմաթիվ գերեզմանաքարեր կան, ու բոլորիս պարտքն է սրբորեն վերաբերվել տարածքի պահպանությանը:Այս գիտակցումն է, որ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Մովսես Հարությունյանին մղեց սուրբ ու ազնիվ գործի: Նրա նախաձեռնությամբ եւ անձնական միջոցներով սրբավայրի տարածքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, որի արդյունքում սրբավայրն ավելի կոկիկ է դարձել, լուծվել է սրբավայրի եւ խաչքարերի պահպանության հարցը: Ու այսօր մենք առանց ամաչելու, շատ զբոսաշրջիկների կարող ենք ուղեկցել սրբասար:Ցավոք այս սրբավայրի մասին չկարողացանք որեւէ պատմական ակնարկ գտնել եւ ներկայացնել, թե քանի տարվա կենսագրություն ունի:Բնավորությամբ բարի ու ազնիվ Մովսես Հարությունյանի այս հիանալի նախաձեռնությունը թող վարակի բոլորին` ի շահ մեր հազարամյա պատմական արժեքների պահպանության:Արման Տեր-Արսենյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.