MosJan Posted July 31, 2013 Report Share Posted July 31, 2013 Armenian showman Mark Saghatelyan dies Showman and TV anchor Mark Saghatelyan died minutes ago at the Nayiri medical center in Yerevan, the hospital’s deputy director, Siranuysh Martirosyan, told Tert.am.Saghatelyan was hospitalized without consciousness on Tuesday, a day after he was diagnosed with an acute form of leukemia. The disease was reported to be in a final stage.Martirosyan had earlier told our correspondent that the showman was suffering from a brain hemorrhage. Armenian News - Tert.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 31, 2013 Author Report Share Posted July 31, 2013 Well-known Armenian showman Mark Saghatelyan dies at 41http://media.pn.am/media/issue/167/099/photo/167099.jpghttp://static.pn.am/images/cmnts.gifJuly 31, 2013 - 13:44 AMTPanARMENIAN.Net - Well-known Armenian showman Mark Saghatelyan died in Yerevan’s Nairi medical center at the age of 41, the center’s deputy director Siranush Martirosyan told PanARMENIAN.NetSaghatelyan was diagnosed with acute leukemia. All efforts to save his life proved futile. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 31, 2013 Author Report Share Posted July 31, 2013 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 31, 2013 Author Report Share Posted July 31, 2013 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 31, 2013 Author Report Share Posted July 31, 2013 Quote Link to comment Share on other sites More sharing options...
ED Posted July 31, 2013 Report Share Posted July 31, 2013 el sirts chi dimanum, RIPastvats hoqin lusavori Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 31, 2013 Author Report Share Posted July 31, 2013 Ես դեռ կվերադառնամ. Մարկ Սաղաթելյան (ֆոտո)http://img.newsam.com/news/165036.jpgՀուլիս 31, 2013 | 23:50 Երեւանը լքում եմ ծանր սրտով, բայց ես դեռ կվերադառնամ: Սա հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի Facebook-յան վերջին գրառումներից մեկն է:«Ծանր սրտով, որովհետեւ փողոցը, որտեղ ապրում եմ, այդպես էլ չասֆալտապատեցին, որովհետեւ ընկերներս ավելի լավ չեն ապրում, որովհետեւ մարդկանց աչքերում հույս չեմ տեսնում, որովհետեւ իմ քաղաքը այնքան էլ իմը չի դարձել:Եւ միայն պայծառ միտքս է հանգստացնում. Ես դեռ կվերադառնամ, մենք դեռ կվերադառնանք»,- գրել է Մարկ Սաղաթելյանը:Իսկ մի փոքր ավելի վաղ, Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, իրեն հատուկ հումորով անդրադարձել էր Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երեւան» կարգախոսին, գրելով. «Եթե մի քիչ մտածենք, ապա «Ավելի լավ Երեւանը» Մոսկվան է, չնայած խանութների գները նույնն են: Այստեղ ոչ միայն ավելի շատ եւ ավելի քաղաքակիրթ հայեր են ապրում, այլեւ ապրում են շատ ավելի լավ»։Այսօր ողջ Ֆեյսբուքը հեղեղված էր սիրելի հումորիստի ու շոումենի ընկերների գրառումներով, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.Դավիթ Մաթեւոսով. Բժիշկ, ՈՒՀԱ-ի մասնակից«Ես ցանկանում եմ պատռել իմ ճերմակ խալաթն ու բղավել՝ կներես ընկեր, որ չկարողացա պաշտպանել քեզ, որ չկարողացա օգնել։ Նա անգամ դրա հնարավորությունը չտվեց։ Մարկ, այդպես արդար չէ»:Արմեն Պետրոսյանը, (Մենչ) - հումորիստ, շոումեն, հաղորդավար«Սենց անարդար չի կարա լինի կյանքը: Հինգ օրվա մեջ կորցնել երկու ընկեր եւ երկու շատ ուրախ մարդ: Աստված հոգիներդ լուսավորի իմ ընկերներ: Մարկ ջան էս ի՞նչ արեցիր դու մեր հետ»:Լուսինե Բադալյան – հաղորդավարՄարկը հիմա հաստատ խաղաղ ու ժպիտով է հեռանում, որովհետեւ երեկվա համաժողովրդական աղոթքն ու հրաշքի սպասումն ու այսօրվա ցավն ու տխրությունը համաժողովրդական սիրո ամենախոսուն դրսեւորումն են... առանց արցունքների հնարավոր չի թերթել ֆեյսբուքյան էջերը.... բայց նույնիսկ իր հրաժեշտի մեջ էլի հաղորդագրություն կա, որի վրա չի կարելի ուշադրություն չդարձնել. Աղաչում եմ եկեք սիրենք ու գնահատենք իրար կենդանության օրոք... Եկեք վայելենք միասին` մեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը, որովհետեւ երբեք չգիտես, թե ինչ կլինի վայրկյան հետո.... նաեւ սովորեցրեց, որ լրագրությունն ամեն մարդու խելքի բանը չի , քոփի-փեյթը լավ բան չի...ու դեռ սովորեցնում է... եկեք այս այսպես միասնական, համախմբված սիրենք մեր ունեցածը, փայփայենք.... ապրեք ինչպես ապրվում է ու միայն թե մեծ մեղքեր մի գործեք.....հավերժ մեր սրտերում ու լուսավոր հիշողություններում....հանգչիր խաղաղությամբ բարի մարդ»:Գագիկ Մկրտչյան - «Արմենիա» հեռուստաընկերության խմբագիր«Դժվար է, շատ դժվար է Մարկ Սաղաթելյանի մասին խոսել կամ գրել անցյալով, կենսուրախ, բարի, շնորհալի, անկեղծ, ընկերասեր մարդասեր, հայրենասեր բոլոր այս հատկություններով օժտված էր Մարկը:Կյանքը սիրում էր այնպիսին ինչպիսին որ այն կար, կարող էր հուսադրել ամենահուսահատ մարդուն, ոգեւորել ամենահոռետեսին, ուրախացնել ամենասգավորին անգամ:Պայծառ ու խոշոր աչքերով, խոշոր մարմնով մեծ երեխա այսպիսին են հիշելու բոլորը նրան, ու իրեն տրված կարճատեւ կյանքն էլ նա ապրեց երեխայի անմիջականությամբ ու անկեղծությամբ: Ինչպիսին էր կյանքում այնսիսին էլ բեմում եղավ պարգեւելով ուրախություն, դիմացը ստանալով ծափահարություններ:Ծափահարում եմ Քեզ Մարկ ջան, հավերժության ճանապարհին Քո վերջին ճամփորդությունից առաջ»:Նազենի Հովհաննիսյան - հաղորդավարուհի, դերասանուհի«Ծնվում ենք ակամա , ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով ....... մեզ կարոտով թողեցիր ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ»:Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին NEWS.am-ին հայտնել է, որ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 30-ին, Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:«Նաիրի» բժշկական կենտրոնում հայտնել էին, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:Նա այդ գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 31, 2013 Author Report Share Posted July 31, 2013 :http://style.news.am/static/slideshows/104/1451.jpghttp://style.news.am/static/slideshows/104/1452.jpghttp://style.news.am/static/slideshows/104/1487.jpghttp://farm3.staticflickr.com/2811/9411315564_a16f538195_z.jpghttp://farm4.staticflickr.com/3778/9411310360_df810bd92a_z.jpg Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 31, 2013 Author Report Share Posted July 31, 2013 http://farm4.staticflickr.com/3811/9408548073_c07cf90f6b_z.jpghttp://farm6.staticflickr.com/5461/9411310810_5d38103bf7_z.jpghttp://farm4.staticflickr.com/3686/9408548451_92d903866c_z.jpghttp://farm4.staticflickr.com/3680/9411311098_90d13eab30_z.jpghttp://farm8.staticflickr.com/7292/9411311312_12e9e2c763_z.jpgԼուրեր Հայաստանից - NEWS.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 31, 2013 Author Report Share Posted July 31, 2013 Կարդում եմ Մարկի գրառումները ու նորից փշաքաղվում... ինչքա՜ն խորհուրդ կա, ինչքա՜ն ապրելու ու արարելու ցանկություն31.Հուլիս.2013 - 18:09 Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր է էջում գրում.«Էսօր, երբ Լոսի ժամանակով առավոտյան 11:30 իմացա Մարկին անգիտակից վիճակով հիվանդանոց տանելու մասին լուրը, չգիտեմ ինչու նորից սկսեցի կարդալ Ֆեյսում թողած նրա գրառումները: Ու ամեն գրառում կարդալուց էլ ավելի էի փշաքաղվում, մանավանդ Գավառեցի Գուգոյի մասին նրա պատմվածքը... Ինչքա՜ն խորհուրդ կա, ինչքա՜ն ապրելու ու արարելու ցանկություն կա նրա տողերում: Ու անսահման Բարություն...Ախր Մարդը Ֆեյսում էլ էր Դեմք... Ու ափսոս, որ էլ չկա, չի գրի էլ... Ափսոս, որ գնաց...»: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 31, 2013 Author Report Share Posted July 31, 2013 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted July 31, 2013 Author Report Share Posted July 31, 2013 Մարկ Սաղաթելյանի վերջին հարցազրույցներից մեկը. «Պետք է հաճույք ստանաս քո ապրած կյանքի ամեն վայրկյանից» (տեսանյութ)Արամ Սարգսյան | 15:19 | Հուլիս 31 2013http://168.am/wp-content/uploads/2013/07/Mark5.jpg«Ես հասկացել եմ մեկ բան, որ պետք է հաճույք ստանաս քո ապրած կյանքի ամեն վայրկյանից, իմաստ չունի քո նյարդայնանալը…իմաստ չունի մտածել` էս լավ չի, էս վատ ա, էնքան վատ բան կա, որ մարդը նույնիսկ չի պատկերացնում: Ես դրանով անցել եմ ու հասկացել, որ ավելի լավ է` դու հաճույք ստանաս քո ապրած ամեն վայրկյանից, ժպտաս, լավ լինես, որովհետև վաղվա օրդ կարող է ընդհանրապես չլինել»,- Պետրոս Ղազարյանի հեղինակային «Ուրվագիծ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել էր սիրված հումորիստ, շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանը, ով այսօր վախճանվեց «Նաիրի» բժշկական կենտրոնում` ընդամենը 41 տարեկան հասակում: Մարկ Սաղաթելյանը հարցազրույց էր տալիս ծանր ավտովթարից երկար ամիսներ ապաքինվելուց հետո և ասում, թե ոչ ոքի չի ցանկանում լինել այն վիճակում, որում ինքն էր հայտնվել:Մարկ Սաղաթելյանն իր այս հարցազրույցում (19 մարտի, 2013թ.) մարդկանց ներկայացավ մի փոքր այլ ձևով` կյանքը վերաարժեվորած, ավելի շրջահայաց և ավելի գիտակից: Նա խոսեց ամենապարզ մարդկային երջանկությունների ու հավերժի մասին` ներկայանալով որպես սրտացավ հայ, գիտակից քաղաքացի և բարոյական մարդ:Ներկայացնում ենք մի հատված` այդ հարցազրույցից:Պետրոս Ղազարյան- «Քո կարծիքով` այստեղ ամենաառաջինը ի՞նչն պետք է փոխել »:Մարկ Սաղաթելյան- «Պետրոս ջան, ժողովուրդը փող չունի, երբ մարդն ապահով չէ…»:Պետրոս Ղազարյան- «Մարկ, բայց թույլ տուր նկատել` նրանք ովքեր ապահով չեն, նրանք էլ կյանքից առանձնապես գոհ չեն..»:Մարկ Սաղաթելյան- «Եթե քեզ թվում է, որ Մոսկվայում ապրողները կյանքից գոհ են, սխալվում ես, ահավոր քաղաք է, շատ դժվար քաղաք է… Ես քեզ ասեմ` այնտեղ ինչից եմ նեղվում. արև չկա: Երբ դու սովոր ես արևին, երբ ամեն օր վեր ես կենում, տեսնում ես արև, ասում ես` էս ինչ լավ ա, այնտեղ արև չկա, միշտ մռայլ եղանակ է, այնտեղ էլ հեշտ չի ապրել… Ես քաղաքական գործիչ և տնտեսագետ չեմ, բայց, ինձ թվում է, այստեղ ուրիշ ճանապարհներ է պետք փնտրել, մարդկանց պետք է գոհացնել, մարդիկ պետք է գոհ լինեն ցանկացած հարցում: Այդ ժամանակ, ինձ թվում է, հասարակությունը կլինի ավելի բարի: Այսօր հասարակությունը բարի չի, ես դա տեսնում եմ Ֆեյսբուքում, լուրջ եմ ասում, որ մարդիկ չարացած են: Եվ հասկանում եմ` ինչու, որովհետև ինքը կոմֆորտի մեջ չէ, ինքն անհանգիստ է ապրում, ինքը չգիտի` վաղն իր հետ ինչ է լինելու, և դա շատ ցավալի է»:Պետրոս Ղազարյան- «Ու կնկատենք, որ մեր արևը շատ լավն է»:Մարկ Սաղաթելյան- «Գոնե, էլի, գոնե, հասկանո՞ւմ ես, գոնե տեսնեն, որ արևոտ երկրում են ապրում: Դա գիտե՞ս` ինչ մեծ բարիք է, բա ուտելիքը…Ես ռուս ընկերներ ունեմ, ասում են` «Слушай, давай на два дня поедим, покушаем вашу еду, приедим обратно»…Իսկ մենք դա չենք նկատում երբեք»:Տեսանյութը` «Կենտրոն» հեռուստաընկերության Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 1, 2013 Author Report Share Posted August 1, 2013 Երեւանը վերջին հրաժեշտը տվեց Մարկ Սաղաթելյանին (ֆոտո) Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի ընկերը՝ ՈՒՀԱ-ի թիմի անդամ, բժիշկ Դավիթ Մաթեւոսովը YouTube-ում մի տեսանյութ է զետեղել, որտեղ Մարկը կատարում է Սոսո Պավլիաշվիլիի երգացանկից «Радовать» երգը: «Մարկ ես խոստացել էի քեզ չտեղադրել այս տեսանյութը, սակայն, ներիր, հասարակությունը պետք է տեսնի այն»,- գրել է ընկերը:Նշենք, որ Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացել է անվանի հաղորդավարի հոգեհանգստյան արարողությունը: Մարկին վերջին հրաժեշտը տալու էին եկել Ազգային Ժողովի փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, դերասաններ Վիգեն Ստեփանյանը, Լալա Մնացականյանը, հաղորդավար Նառա Շլեպչյանը, երգչուհի Քրիստինե Պեպելյանը, Հասմիկ Կարապետյանը, Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, Արա Գեւորգյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Ռազմիկ Ամյանը, Սպիտակցի հայկոն, Արմենչիկը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ այլք:Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Նաիրի» բժշկական կենտրոնում հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին մահացել է հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու խոսքով, Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում:Նա հուլիսի 30-ին պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր:http://news.am/pic/content/2013/01_aug/IMG_4384.JPGhttp://news.am/pic/content/2013/01_aug/IMG_4387.JPGhttp://news.am/pic/content/2013/01_aug/IMG_4415.JPGhttp://news.am/pic/content/2013/01_aug/IMG_4453.JPGhttp://news.am/pic/content/2013/01_aug/IMG_4469.JPG Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 1, 2013 Author Report Share Posted August 1, 2013 http://www.youtube.com/watch?v=XfvQkdYxoZY#at=65 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 1, 2013 Author Report Share Posted August 1, 2013 https://www.youtube.com/watch?v=Wx0Qjw43wSY#at=13 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 1, 2013 Author Report Share Posted August 1, 2013 Mark Saxatelyani hishatakin / Մարկ Սաղաթելյանի հիշատակին http://youtu.be/OzdUatLOJPo Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.