MosJan Posted September 7, 2012 Report Share Posted September 7, 2012 Armenia to host 4-th PanArmenian barbecue festival on 8 September 2012 http://media.pn.am/media/set/2/862/big_7507a90b0.jpg The fourth pan-Armenian barbecue festival will be held in Akhtala Town – Armenia's Lori Region on September 8, 2012. One of the organizers is Development and Maintenance of Armenian Culinary Traditions NGO. Talking to reporters on Wednesday, NGO head Sedrak Mamulyan said one of the festival's objectives is to present the Armenian national dishes. The festival is usually covered by international media which contributes to tourism development. The representatives of thirteen restaurants will participate, he added. The festival is sponsored by the Ministry of Economy, municipality and Lori governor's office. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 7, 2012 Author Report Share Posted September 7, 2012 According to the organizers, the Pan-Armenian Barbecue Festival, which kicks off on September 8 in the north-eastern town of Akhtala, is a nice propaganda tool. Our national dishes need elucidation, first of all for ourselves. And this is a common phenomenon in Europe which always provides coverage of its national festivals and, of course, a very good occasion for boosting tourism. The festival, which was launched as a part of the “Northern Gates’ program” in the northern town of the country in 2008, is aimed at boosting tourism. This year’s event will be of a commercial nature, with all barbecues being offered for purchase. The organizers will launch a draw, promising prizes to the successful participants. The festival program also consists of a cultural part. Several benefactors had last year expressed willingness to renovate the dome of the St. Astvatsatsin Church of Akhtala. The monastery of Akhtala is a 10th-century fortified construction which played a major role in protecting the north-western regions of Armenia. It is among the most well-preserved places of warship on the territory of the present-day Armenia.The main church at the compound is famous for its highly artistic frescoes, which cover the inside walls, the partitions, and the bearings of the building. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 8, 2012 Author Report Share Posted September 8, 2012 Կայացավ ավանդական դարձած խորովածի մրցույթ-փառատոնը (ֆոտոռեպորտաժ) Սեպտեմբեր 08, 2012 | 18:47 Այսօր՝ սեպտեմբերի 8-ին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության, «Արենի Փառատոն» հիմնադրամի, Ախթալայի քաղաքապետարանի եւ Լոռու մարզի մարզպետարանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանաջակցությամբ, Լոռիի մարզի Ախթալա քաղաքում կայացավ արդեն ավանդական դարձած Խորովածի չորրորդ միջազգային փառատոն-մրցույթը (ֆոտոռեպորտաժ): Ինչպես Ախթալայից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, փառատոնին մասնակցելու էին եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, ինչպես նաեւ մեծ թվով արտասահմանցիներ: Մրցույթ-փառատոնին այս տարի մասնակցում էր 18 ռեստորան եւ 5 խումբ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ` իրենք կարեւորում են ոչ թե ավելի շատ մասնակից ունենալը, այլ որակյալ ու կազմակերպված միջոցառում անցկացնելը: Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը իր ելույթում նշեց, որ ավանդական դարձած խորովածի փառատոն-մրցույթը նախ ճանաչում է բերել մարզին ու Ախթալա քաղաքին, ինչպես նաեւ խթան հանդիսացել տուրիզմի զարգացմանը: Խորովածի փառատոն-մրցույթին ժամանած օտարերկրացիները մեր թղթակցի հետ զրույցում պատմել են, որ իրենք միշտ էլ զարմացել են հայերի աշխատանքներով, սակայն հիմա առավել քան զարմացած են, երբ տեսնում են նման միջոցառում, որն իր տեսակի մեջ եզակի է: Ձմերուկի, սալորի, սեխի ու այլ տարաեսակ մրգերի խորոված, որոնք տեղ էօն գտել արդեն ավանդական խոզի մսի խորովածի կողքին: Ախթալեցիների փոխանցմամբ` իրենք մտավախություն ունեին, որ վերջին զարգացումները կանդրադառնան խորովածի փառատոնի վրամ, սակայն ինչպես նրանք նշեցին, ամեն ինչ անցավ ջերմ մթնոլորտում: Չնայած նրան, որ միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում, սակայն ախթալեցիները NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նկատեցին. «Լավ կլիներ, որ գոնե տեղացիների համար խորովածը էժան կամ անվճար լիներ, ոչ թե մեկ շիշ խորովածը արժենար 2000-2500 դրամ»: Նշենք, որ փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ.-ին, անցած երեք տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ մասսայականություն եւ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում,Եվրոպայում: Խորովածի առաջին փառատոնին` 2009թ.-ին, մասնակցել են ութ ռեստորաններ Հայաստանից եւ 2000 այցելուներ, անցած տարի 2011թ-ին`խորովածի երրորդ փառատոնին, մասնակցել 25 ռեստորաններ` Հայաստանից եւ Վրաստանից, եւ մոտ 15 000 այցելու աշխարհի տարբերերկրներից: Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի Լուրեր Հայաստանից - NEWS.a Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 8, 2012 Author Report Share Posted September 8, 2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 8, 2012 Author Report Share Posted September 8, 2012 Ախթալայում ընթանում է «խորովածի փառատոնը» Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ այսօր մեկնակեց արդեն ավանդական դարձած խորովածի փառատոնը, որի հիմնադիր կազմակերպիչն է «Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանման և զարգացման» հասարակական կազմակերպությունը: Ինչպես լրագրողներին ասաց «Հայկական ոհանոցի ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, փառատոնի գլխավոր նպատակն է հայկական ավանդական խոհանոցի զարգացումը: Նա նշեց, որ միջոցառումը ևս մեկ միջոց է` վայելելու հայկական խոհանոցի բարիքները: Բանախոսը նաև կարևորեց փառատոնի միջոցով Հայաստանի անունը ևս մեկ անգամ հնչեցնելը և ընդգծեց, որ փառատոնը կարևոր է նաև տեղացիների համար, ովքեր կարող են այստեղ ներկայացնել իրենց ձեռագործ աշխատանքները և բարիքները:: Ըստ Ս. Մամուլյանի` Ախթալայում փառատոնը կազմակերպելու գաղափարը համադրվել է կառավարության` «Հյուսիսային դարպասներ» զբոսաշրջային ծրագրի հետ:Կազմակերպության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ այս անգամ փառատոնին հյուրեր կային նաև Վրաստանից: Ս.Մամուլյանը նաև շեշտեց, որ փառատոնը դեռ կանոնադրություն չունի. կանոնադրությունը մշակելուց հետո կկարողանան արտերկրից հյուրեր ներգրավել: Փառատոնն էլ կդառնա միջազգային: Փառատոնին ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, այլ պաշտոնատար անձինք: Ջոն ֆեֆֆերնը ողջունեց փառատոնի մասնակիցներին և հույս հայտնեց, որ այսօրվա փառատոնը կնպաստի տուրիզմի զարգացմանը:Փառատոնի պաշտոնական բացման մասին հայտարարեց Արտաշես Բարեպաշտ արքայի կերպարը մարմնավորող հաղորդվարը: Շուրջ 20 կազմակերպություն կմրցեն փառատոնի մրցանակի համար: http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor1.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor2.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor3.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor4.jpg Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 8, 2012 Author Report Share Posted September 8, 2012 http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor5.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor6.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor7.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor8.jpg http://www.panorama.am/upload/image/aIDA__/xor9.jpg Աղբյուր` Panorama.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 8, 2012 Author Report Share Posted September 8, 2012 «Խորովածի մրցույթ-փառատոն». ով կդառնա լավագույն խորոված պատրաստողը http://3.bp.blogspot.com/-7jCF6ZrxBO0/UEt9y9_tEiI/AAAAAAAAEoc/nbrO_nYzyFI/s320/arm134712226481.JPG 1in.am Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած` Խորովածի չորրորդ մրցույթ-փառատոնը: Չնայած ամպամած եղանակին, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մոտ հավաքվել էին ոչ միայն տեղի, ինչպեսև Թումանյանի տարածաշրջանի բնակիչները, այլև մեծ թվով զբոսաշրջիկներ, ովքեր հանգստանալու են եկել Հայաստան: Փառատոնին ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, հոգևոր այրեր, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի գլխավորությամբ: http://1.bp.blogspot.com/-LfTvcf-9-xY/UEt-rYO15yI/AAAAAAAAEok/w3MqKU5DDMo/s320/P1250579.JPG Խորովածի չորրորդ մրցույթ-փառատոնը կազմակերպել էին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը, «Արենի» փառատոն» հիմնադրամը, Ախթալայի քաղաքապետարանն ու Լոռու մարզպետարանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Փառատոնին մասնակցում էին տարբեր պարային խմբեր, անհատ կատարողներ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր ելույթում կարևորեց փառատոնի անցկացումը՝ հատկապես տուրիզմի զարգացման գործում: Կազմակերպիչների խոսքով` փառատոնի նպատակն է հայկական խորովածը միջազգային մասշտաբով ներկայացնել որպես հայկական խոհանոցի անբաժանելի մաս: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 8, 2012 Author Report Share Posted September 8, 2012 : http://3.bp.blogspot.com/-KoMh-e6MQ-E/UEt-448eY7I/AAAAAAAAEos/iDuFIReunQw/s320/P1250523.JPG «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի քիչ թվով ռեստորաններ ու անհատներ են մասնակցում փառատոնին, բայց իրենք կարևորել են ոչ թե մասնակիցների թիվը, այլ միջոցառման որակը: Խորովածի չորրորդ մրցույթ-փառատոնին, բացի ավանդական խոզի խորովածից, զբոսաշրջիկների համար նորություն էր ձմերուկից, սեխից, դեղձից, սալորից, թզից և այլ մրգերից պատրաստված խորովածը: Ի դեպ, մեկ շամփուր սովորական խորովածի գինը սկսվում էր 2500 դրամից, և վաճառքը սահմանված էր բոլորի համար՝ թե՛ զբոսաշրջիկների, թե՛ պաշտոնյաների, թե՛ տեղաբնակների: http://4.bp.blogspot.com/-qUJpHNikFAw/UEt_OrU2s4I/AAAAAAAAEo8/-Uzo-XHosSY/s320/P1250557.JPG Այս տարի Խորովածի փառատոնին մասնակցում էր 18 ռեստորան ու 5 անհատական խումբ, մինչդեռ անցած տարի՝ 2011-ին, մասնակցում էր 25 ռեստորան, ընդ որում` Հայաստանից բացի ներկայացված էին նաև ռեստորաններ հարևան Վրաստանից, այցելուների թիվը հասնում էր մոտ 15 հազարի: http://3.bp.blogspot.com/-e5RA3UMUmm0/UEt_XgdH9HI/AAAAAAAAEpE/1s0Sp4HK1XQ/s320/P1250562.JPG Շուշաննա Գրիգորյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 10, 2012 Author Report Share Posted September 10, 2012 http://media.pn.am/media/set/2/862/big_580796a88.jpg http://media.pn.am/media/set/2/862/big_580796a88.jpg Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 10, 2012 Author Report Share Posted September 10, 2012 http://media.pn.am/media/set/2/862/big_22ccaf6d1.jpg Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.