Jump to content

2000 year old tree - Only in Artsax


MosJan

Recommended Posts

 

Ղարաբաղում գտնվող Տնջրի ծառը 2000 տարեկան է (լուսանկարներ, տեսանյութ)

http://tert.am/am/news/2012/08/22/karabakh-tree/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 37 կիլոմետր հեռավորության վրա Մարտունի վարչական շրջանում գտնվող Տնջրի ծառը (ծառատեսակը Չինարի) 2000 տարեկան է, որը, տեղացիների պնդմամբ, նախկին Խորհրդային Միության երկրներում ամենատարեց ծառն է:

 

 

Ծառն ունի 54 մետր բարձրություն, իսկ բնի շրջանագիծը 27 մետր է: Ծառի փչակի մակերեսը 44 քմ է, իսկ սաղարթները 1400 քմ տարածքով հովացնում են:

 

 

Ծառի փչակում մարդիկ գրություններ են կատարում։ Թեև մոմ վառելն արգելված է, սակայն այցելուները մոմ վառում են հենց ծառի փչակում, ինչը վտանգում է ծառի գոյությունը:

 

 

 

 

 

 

 

 

Link to comment
Share on other sites

Բաց քո կեղևը, ծառ...

ռազմիկ դավոյան

 

Բաց քո կեղևը, ծառ

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ...

 

Անցան օրեր մեկ-մեկ,

Անցան օրեր զույգ-զույգ,

ճաշակեցինք և սեր,

Եվ տառապանք և սուգ:

 

Հոգնեցրին ինձ արդեն

Օրերը լայն ու նեղ,

Հոգնեցրին ինձ արդեն

Մեղավոր ու անմեղ,

Հոգնեցրին ինձ արդեն

Տխրությունն այս ցանցառ

Եվ կարոտներն այս խեղճ,

Դե բաց կեղևդ, ծա՛ռ,

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ:

 

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ--

Այս անծաղիկ դարում,

Ես կձուլվեմ քեզ հետ՝

Որպես փոքրիկ գարուն

Որպես թաքուն թախիծ,

Տերևներիդ խորքում

Ես կփայլեմ տխուր

Ու կմտնեմ խոր քուն:

 

Ու հողմերը թե գան՝

Ինձ խլեն քո ձեռքից,

Ես կարթնանամ, ծառ իմ,

Կորոտանք մեկից:

 

Ես կձգվեմ քեզ հետ,

Ես կճկվեմ քեզ հետ

Ու հողմերի ձեռքից

Ես կփրկվեմ քեզ հետ:

 

Ու մի թաքուն գիշեր,

Երբ բոլորը քնեն,

Ես քեզ կախարդական

Բառեր կկրկնեմ,

Կերթանք կամաց-կամաց,

Կելնենք թաքուն-թաքուն,

Ու քնի մեջ նրան

Կդարձնենք անքուն:

 

Նրա երազի մեջ

Կախարդական մի ծառ

Մարդկային ձև կառնի

Կշնկշնկա կամաց

Եվ մարդկային լեզվով

Որպես լեգենդ պայծառ,

Կբարբառի նրան

Անհուն, կորած մի սեր

Եվ մի կարոտ անծայր...

Link to comment
Share on other sites

  • 5 months later...

Shnoragalem MosJan, I just showed the pictures of the Paten,or platen tree to the girls, asking if they remembered being inside it. They recalled, the inside of the tree was covered with candle wax, from hundreds of years of praying and burning candles to the Lord.

There was no road to the tree then, we went up the hill in an older russian car driven by Mukatar,from Stepanakert, I was worried for the children, but the car did make it.

Thankyou for posting this.

Edited by onjig
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...