MosJan Posted August 21, 2012 Report Share Posted August 21, 2012 Visit 3D Yerevan by Locator Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Author Report Share Posted August 21, 2012 http://earth.locator.am/?show=yerevan&lid=2 3D Yerevan Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 21, 2012 Author Report Share Posted August 21, 2012 Ազգային PR Հիմանակն նպատակներից մեկն է հանդիսանում ազգային PR-ը : Այս նախագծի շնորհիվ կկարողանանք ազդել միջազգային հանրության կարծիքի վրա՝ ձևավորելով դրական իմիջ Հայաստանի Հանրապետության և հայերի մասին, նպաստելով բազմաթիվ հայենպաստ ծրագրերի կյանքի կոչմանը: Նաև հաղթահարել հասարակության մեջ առկա թերարժեքության բարդույթը` կնպաստենք ազգային գաղափարախոսության ձևավորմանը: Զբոսաշրջության զարգացում Հատուկ ընդգծենք նաև զբոսաշրջության ոլորտը, որտեղ համագործակցության զարգացման լավ հնարավորություններ կան: Ինչպես գիտեք, Հայաստանն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն: Հայաստանում զբոսաշրջության ոլորտը հիրավի զարգացման մեծ հեռանկար ունի: Մեր նախագիծը թույլ կտա զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում՝ դրանով նպաստելով պետության համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների (եկեղեցիներ, տեսարժան վայրեր, հուշակոթողներ, ճարտարապետական գլուխգործոցներ) հանգստյան տների, հյուրանոցների, ակումբների, ներկայացմանը: Այս բոլորը հնարավոր կլինի տեսնել եռաչափ պատկերների միջոցով վիրտուալ եռաչափ մոլորակի վրա: Բիզնեսի զարգացում և արտաքին տնտեսական համագործակցություն Արտաքին առևտրատնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններից են համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրումը: Այս նախագիծը իր ուրույն տեղը կունենա վերջինիս գործընթացում: Հայաստանը մեծ ներուժ կարող է ունենալ ներկրման և արտահանման ասպարեզներում, ինչը արտասահմանյան շատ ընկերությունների համար կարող է լայն հեռանկարներ բացել: Վերջինս մեր երկրի ներդրումային միջավայրը կդարձնի ավելի գրավիչ բիզնեսի զարգացման գործում: Google Earth ծրագրում հայրենական և արտասահմանյան ընկերությունները կներկայացվեն ըստ հասցեի, անվանման (մի քանի լեզուներով), ծառայության, ապրանքատեսականու և այլն: Նորովի բացահայտենք Հայաստանը Google Earthի միջոցով, եռաչափ պատկերավորմամբ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Sip Posted August 22, 2012 Report Share Posted August 22, 2012 Very cool! Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted October 9, 2012 Author Report Share Posted October 9, 2012 Google-ի համակարգում կհայտնվեն Երեւանի եւ Ստեփանակերտի եռաչափ քարտեզները Հոկտեմբեր 09, 2012 | 00:01 Շուտով Google-ի քարտեզագրման համակարգում կտեղադրվեն Երեւանի եւ Ստեփանակերտի եռաչափ մոդելավորմամբ քարտեզներ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը: Նրա խոսքով՝ Google-ի քարտեզագրման համակարգը աշխարհում ամենատարածվածն է, ուստի հայկական քաղաքների եռաչափ քարտեզագրումը հզոր փիար կհանդիսանա Հայաստանի ու Արցախի համար, կնպաստի զբոսաշրջության եւ ներդրումների աճին: Նշենք, որ աշխարհում շատ չեն քաղաքները, որ ունեն եռաչափ քարտեզներ՝ Նյու Յորք, Պրագա, Փարիզ: ԱՊՀ որեւէ քաղաքի համար նման քարտեզներ չեն մոդելավորված (ներառյալ Մոսկվան): Վլ. Սոֆյանի տեղեկացմամբ՝ Ստեփանակերտը առայժմ Google-ի քարտեզագրման համակարգում ներկայացվում է որպես Ադրբեջանի մաս: Նոր քարտեզները թույլ կտան աշխարհին ավելի իրատեսական պատկերացում կազմել Արցախի ու նրա ներկա կարգավիճակի, զարգացվածության մասին: Կմոդելավորվեն նաեւ Շուշին, ու ԼՂՀ այլ քաղաքներ: Այս քարտեզների առավելությունն այն է, որ թույլ են տալիս պատկերացում կազմել քաղաքի զարգացվածության մասին, տեղեկություն ստանալ բանկոմատների, տերմինալների, լուսային համակարգերի վերաբերյալ: Վլ. Սոֆյանի խոսքով՝ այս նախագծերի վրա մոտ 1,5 տարի աշխատում են 17 մարդ: Ներկայում հովանավոր են փնտրում, քանի որ առայժմ այս նախագծերը առեւտրային նպատակ չեն հետապնդում: Լուրեր Հայաստանից - NEWS.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.