Jump to content

ԴԻՑԱՐԱՆ Pantheon


Arpa

Recommended Posts

ԴԻՑԱՐԱՆ PANTHEON /ALL GODS

I did not know that Charents’ remains were not re-entombed at the Pantheon.

 

http://hyeforum.com/index.php?showtopic=21686&pid=285901&st=0entry285901

 

Some time ago there was a debate to re-bury Petros Dourian’s skull in the Pantheon or not.

How about all our immortal gods , those graveless gods, the \likes of Varuzhan, Siamanto, Ruben Sevak, Grigor Zohrab and many more? To not forget our gods like Paruyr Sevak and Hrachia Ajarian.

 

http://hyeforum.com/index.php?showtopic=5197

 

Observe below all those , and see the pictures..

http://en.wikipedia.org/wiki/Komitas_Pantheon

 

Famous burials;

Name Date Occupation

Vardan Ajemian 1905–1977 theatral director and actor

Mariam Aslamazian 1907–2006 painter

Karen Demirchyan 1932–1999 communist and later the leader of People's Party of Armenia

Avetik Isahakyan 1875–1957 lyric poet, writer, academian and public activist

Silva Kaputikyan 1919–2006 poet

Aram Khachaturian 1903–1978 composer

Sero Khanzadyan 1916–1998 writer

Komitas 1869–1935 priest, composer, singer

Shushanik Kurghinian 1876–1927 poet

Romanos Melikian 1883–1935 composer

Mher Mkrtchyan 1930–1993 actor

Hrachia Nersisyan 1895–1961 film actor

Vrtanes Papazian 1866–1920 writer, public-political and cultural activist

Sergei Parajanov 1924–1990 film director and artist

Hamo Sahyan 1914–1993 poet and translator

William Saroyan 1908–1981 dramatist and author

Martiros Saryan 1880–1972 painter

Hovhannes Shiraz 1915–1984 poet

Alexander Shirvanzade 1858–1935 playwright and novelist

Alexander Tamanian 1878–1936 neoclassical architect

Vahan Terian 1885–1920 poet, lyrist and public activist

Stepan Zoryan

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

  • 2 months later...

We had already seen these;

http://hyeforum.com/index.php?showtopic=5197&st=0&p=281309&hl=tourian%20odyssey&fromsearch=1entry281309

http://hyeforum.com/index.php?showtopic=5197

http://hetq.am/eng/news/850/

There are no photographs of Tourian, the portrait we see was composed posthumously according to eyewitness accounts of those who knew him.

And now the latest in AZG where we see some details of the Odyssey;

http://www.azg.am/AM/2012012518

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՄՓՈՓՎԵՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

 

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

 

Մեր մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի գանգի մասունքները շուրջ 43 տարի է գտնվում են Հայաստանում եւ շուտով կամփոփվեն մեր մեծերի Պանթեոնի պատինՙ հատուկ հատկացված տեղում եւ կփակցվի հուշատախտակ, որի վրա գրված կլինիՙ Պետրոս Դուրյան, 1851-1872 թթ., մասունքներ:

Իսկ թե ինչպե՞ս են բանաստեղծի գանգի բեկորները տեղափոխվել Հայաստան, ո՞ւմ կողմից եւ ե՞րբ է տեղի ունեցել դա, «Ազգը» խնդրեց պարզաբանել Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանին: Եվ ահա մեր ընթերցողներին ենք ներկայացնում մինչեւ այժմ քչերին հայտնիՙ գանգի տեղափոխման ողջ պատմությունը:

Պոլսի հայկական Սկյուտար թաղամասում ծնված բանաստեղծը 1872-ին թաղվում է հենց Սկյուտարի գերեզմանոցում: Անցած դարի 1957 թվականին Ստամբուլի քաղաքապետարանը որոշում է Սկյուտար թաղամասով ճանապարհ կառուցել, որի մի մասը անցնում էր հենց հայկական գերեզմանոցի տարածքով: Պոլսի Հայոց պատրիարքարանին առաջարկ է արվում այդ հատվածում գտնվող շիրիմները տեղափոխել գերեզմանատան խորքերը: Դրանց թվում էր Պետրոս Դուրյանի շիրիմը: Տեղափոխման գործընթացին ներկա է գտնվում Հայոց պատրիարք Գարեգին Խաչատուրյանը, որը գերեզմանափորին կարգադրում է Դուրյանի գանգոսկրերը հավաքել ու հանձնել իրեն: Այդ մասունքը պատրիարքը խնամքով 10 տարի պահում է պատրիարքարանում: Իսկ 1969 թվականին Շնորհ արք. Գալուստյանը, հաջորդ պատրիարքը, Հայաստան այցելելիս Դուրյանի գանգի ոսկորները գաղտնի բերում եւ հանձնում է Վեհափառ հայրապետ Վազգեն Ա-ին: Մեկ տարի անց, 1970-ին, Վեհափառը այդ մասունքը հանձնում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին ի պահ: Եվ հենց նույն թվականին թանգարանի տնօրենությունը դիմում է հայտնի մարդաբան, գանգաբան պրոֆեսոր Անդրանիկ Ճաղարյանինՙ խնդրելով վերականգնել բանաստեղծի դեմքը այդ բեկորների հիման վրա: Լինելով նաեւ մաթեմատիկոս եւ նկարիչՙ Ճաղարյանին հաջողվում է մի քանի ամսվա ընթացքում այդ բեկորներից ստանալ բանաստեղծի դիմաքանդակը ու դրանից պատրաստում է 2-3 կրկնօրինակ, որից հետո բնօրինակը ապամոնտաժում է ու բեկորները վերադարձվում են թանգարան:

1971-ին, երբ նշվում էր Դուրյանի ծննդյան 120-ամյակը, այդ առիթով կազմակերպված գիտաժողովի շրջանակներում բանաստեղծի դիմաքանդակը ցուցադրվում է Երեւանի պետհամալսարանում ու նաեւ Բեյրութում (Լիբանան)ՙ արժանանալով մեծ ընդունելության: Հարկ է նշել, որ Պետրոս Դուրյանը լուսանկար չի ունեցել եւ նրա հայտնի դիմանկարը, որն արդեն 120 տարի շրջանառվում է դասագրքերում, հանրագիտարաններում, մամուլում, ստեղծվել է բանաստեղծի մահվանից 20 տարի հետոՙ 1890-ականներինՙ նրա հարազատների հիշողությունների նկարագրման հիման վրա: Այդ դիմանկարի ստեղծման վրա աշխատել են արեւմտահայ երկու նկարիչներՙ Մկրտիչ Պարսամյանցը եւ հանրահայտ բանաստեղծ Ինտրան (Տիրան Չրաքյան): Եվ մինչ այժմ այդ դիմանկարը համարվում է միակը: Անցած տարի աշնանը թանգարանի տնօրեն պրն Վարդանյանը գրությունով դիմում է մշակույթի նախարարինՙ խնդրելով նրա միջամտությունը վաղամեռիկ մեծ բանաստեղծի մասունքը ամփոփելու Կոմիտասի անվան Պանթեոնում: Ինչին էլ շուտով մասնակից ու ականատես կլինենք:

Link to comment
Share on other sites

  • 8 months later...

- Aztag Daily – Ազդակ Օրաթերթ - http://www.aztagdaily.com -

Մահուան 140-Ամեակին Առիթով. Պետրոս Դուրեան

Posted By admin On October 20, 2012 @ 5:34 AM In Անդրադարձ | No Comments

 

ՕՀԱՆ ՊՈՏՐՈՒՄԵԱՆ

[1]Քերթողական տաղանդը կանուխ արթնցաւ իր մէջ, ու ան գրել սկսաւ 13 տարեկանին, աշակերտական գրասեղաններու առջեւ, ինչ որ միջոց մը կաղացուց միւս դասերը, սակայն յետոյ ինքնամփոփուելով` դասուեցաւ յաջողակ աշակերտներու կարգին: Այս շրջանի տաղերէն կը յիշուի «Գարնանային կենացս մէջ»-ը: Նիւթական անձկութիւնը ստիպեց զինք, որ 1866-ին պահ մը հեռանայ ճեմարանէն ու որպէս աշակերտ` ծառայէ դեղագործի մը քով: Սակայն ան շուտով վերադարձաւ դպրոց ու աւարտեց ընթացքը: Դպրոցական վերջին տարին գրեց իր առաջին թատրերգութիւնը` «Վարդ եւ շուշան», բեմական ճաշակը հաւանաբար պարտելով Թղլեանին:

Շրջանաւարտ ըլլալէ ետք իր օրապահիկը ջանաց ապահովել նախ քարտուղարութեամբ, ակնցի սեղանաւորի մը քով, յետոյ մասնաւոր ուսուցչութեամբ` բարեկեցիկի մը տան մէջ, եւ աւելի վերջ իր գրչով` որպէս թատերագիր, հուսկ յետոյ դերասանութեամբ` Վարդովեանի քով, ինչ որ սպառեց իր շունչը: Թոքախտի առաջին նշանները ի յայտ եկան յունիս 1871-ին, տառապեցաւ եօթը ամիս ու, վերջապէս, մահը խլեց զինք 22 յունուար 1872-ին ուրբաթ լուսածագին:

Դուրեանի տիրական յատկանիշը իր «ես»-ն է պայքարը ինքզինք իրականացնելու, արժեցնելու, ապրելու ու տիրական դառնալու: Ինք գիտակից էր իր ձիրքերուն ու արժանիքին: Կը սիրէր փառքն ու փառաւորուիլը, եւ կ՛ակնկալէր, որ իր շուրջինները գնահատեն զինք: Յոխորտ էր ան եւ կեանքի ու մահուան միջեւ մղած իր անհաւասար պայքարին մէջ տեսակ մը հաշիւ կը պահանջէր «ոխերիմ» Աստուծմէ: Իր վերջին ամիսներուն ան արդէն ինքզինք վերացած զգաց այս աշխարհէն ու իր շուրջը դիտեց վերացական աչքերով: Գութ չէր ուզեր ան, այլ` ապրելու իրաւունքին ճանաչումը:

Ան ինչ որ չկարողացաւ վայելել բաց աչքերով, կտակեց, որ իրեն շնորհուի աչքերը փակելէ ետք, փառաշուք նկարագիր մը ապահովելով իր յուղարկաւորութեան: Պոլսահայութիւնը չզլացաւ այդ իղձին գործադրութիւնը եւ անոր դագաղին աջէն ու ձախէն քալեցին նուագածուներ, ետեւէն ալ` 4000 սգազգաց յուղարկաւորներու պատկառելի բազմութիւն մը:

Դուրեանի կեանքին մէջ մտան մէկէ աւելի աղջիկներ, առնուազն` երկուքը ծանօթ: Մին ճանչցաւ, երբ տակաւին աշակերտ էր ու փոխադարձութիւն գտաւ: Սակայն աղջկան ծնողները խորտակեցին անոր սէրը` ընկերային դիրքի տարբերութիւն տեսնելով իրենց ու Պետրոսի միջեւ, ինչ որ պատճառ եղաւ աղջկան մահուան: Երկրորդը Վարդովեանի խումբին մէջ աշխատող Պիստոս-Արաքսիա դերասանուհին էր, ծագումով յոյն, որ նախ յոյս ներշնչեց Դուրեանին, սակայն յետոյ դրժեց: Դուրեանի տաղերէն «Պէտք է մեռնիլ»-ը ու «սեւ, սեւ»-ը գրուած են իր առաջին սիրոյն մահուան առթիւ, «Զնէ պաշտեմ»-ը ու «Դրժել»-ն ալ («Փունջ մը կնճիռ, բոյլ մը կայծակ») ուղղուած են Պիստոս-Արաքսիայի: Իր սիրոյ միւս տաղերն ալ պատիր երեւակայութենէ ծնող դիմառնութիւնն է եւ կամ ինքնագոհացման խաբկանքներ չեն, այլ` իրական էակներու, էգերու ուղղուած խօսքեր, ինչպէս` «Ներա հետ» («համբոյր մ՛առի ներանէ»), «Սիրել» («Բոյլ մը նայուածք, փունջ մը ժպիտ»), «Սիրեցի քեզ», «Իցի՜ւ թէ», «Մանիշակ», «Հեծծիւնք» (Երբ վարդի փունջի հայեցի…»), որ ուղղուած է Պաղլարպաշի շրջագայող ու Պետրոսին քովէն շրշիւնով անցնող հայուհիի մը, «Կը սիրեմ զքեզ» (Ո՜հ, ո՛վ ես դու, սէ՞ր, երկնային շո՞ւնչ կամ հո՞ւր)` ուղղուած խարտեաշ մազերով սեւաչուի ու անգութ աղջկան մը, որմէ Դուրեան կը կասկածէր, թէ սիրահար մը ունեցած կրնար ըլլալ, «Մնաս բարեա՜ւ» («Առտու մը դեռ մթնշաղ»), ուղղուած` նմանապէս անգութ հայուհիի մը: Սիրոյ իմաստասիրութիւնը ամփոփած են «Սիրեցէք զմիմեանս» («Վարդակարմիր գողգոթային վեհ գագաթ), «Նէ» («Վարդը գարնանայնի թէ կուսին տիպար այտերուն չ՛ըլլար»):

«Թրքուհին» («Երեկոյ է, բոցավառ է հորիզոն») Դուրեանի ամէնէն աննիւթական ու եթերային սիրոյ արտայայտութիւնն է: Ու արդէն ան երբեք չէ կատարած մարմներգութիւն. սէրը սիրած է սիրոյ համար: Ինչպէս սիրելը, նոյնպէս եւ սիրուիլը պահանջն էր իր առնական խառնուածքին: «Ինչ կ՛ըսեն»-ը տեսակ մը նախերգանքն է «լճակին, ուր կը սկսի լռութեան ու յուսահատութեան իմաստասիրութիւնը: Դուրեանի «Լճակը» ճիշդ հակապատկեր կը կազմէ Լամարթինի «Լիճ»-ին, որ կը վերջանայ «Զիրար սիրեցին»-ով, մինչդեռ Դուրեան իր լճակէն կը բաժնուի յուսահատի նայուածքով մը: «Հեծեծմունք»-ը Ճամլճայի բարձունքէն ուղղուած խօսք մըն է դէպի անդենական` գերեզմանի ճամբով: «Տրտունջ»-ը («Է՜, մնաք բարով Աստուած եւ արեւ») անզօր կատաղութեան բռունցք մը` «ոխերիմ Աստուծոյ» դէմ բարձրացուած անարդար գրիչով շարադրած էր իր ճակատագիրը: Իսկ «Զղջում»-ը կը կազմէ մարդկայնական համակերպումը Դուրեանի, յորեան «Ո՞վ է դա»-ն լսելէ ետք: «Իմ մահը» իր մէջ կը խտացնէ դուրեանական տենչն ու գերագոյն բաղձանքը` անյիշատակ չմնալ, սերունդներու աւանդել, թէ ինք Դուրեան մըն էր, աշխարհի մը մէջ, որ ծաղրն էր Աստուծոյ:

Դուրեան մեզ թողուց 40 տաղեր, 13 նամակներ ու 11 ողբերգութիւններ: Իր ձեռագիրներէն ոմանք կորսուած են, ինչպէս` իր ինքնակենսագրական վէպը, «Վոսփորի գիշերներ»: Գրաբարով յագեցած շրջանի մը ան կարողացաւ գործածել զուտ աշխարհաբար: Իր կենսագրութեան համար տես` Բարսեղ Ե. Էքսերճեան (ապա Հմայեակ քհնյ.), «Ընդարձակ կենսագրութիւն Պետրոս Դուրեանի» (Կ. Պոլիս 1893), ու Արշակ Չոպանեան, «Պետրոս Դուրեան, կենսագրական ու քննադատական ուսումնասիրութիւն» (Տփղիս, 1894): Իր երկերուն առաջին հրատարակութիւնը` Սկիւտարի ընթերցասիրաց ընկերութեան կողմէ «Տաղք եւ թատրերգութիւնք Պետրոս Դուրեանի ( Կ. Պոլիս 1872), երկրորդը` Բարսեղ Ե. Էքսերճեանի, Պետրոս Դուրեանի տաղք եւ թատրերգութիւնք, նամականի, դամբանական, յօդուածք, ձեռագիր, ոտանաւոր, տապանագիր» (Կ. Պոլիս), 1893): Տաղերու հաւաքածոն տպագրուեցաւ Երեւանի մէջ 1832-ին ու 1836-ին տաղերն ու նամակները` Ս. Ղազար` 1945-ին: Վերջապէս այստեղ անհրաժեշտ է նշել նաեւ, որ Հայաստանի մէջ խորհրդային շրջանին բազմաթիւ գրականագէտներ եւ գրողներ լոյս ընծայած են բազմաթիւ գրութիւններ արժեւորելով Պետրոս Դուրեանի քերթողական արժէքներն ու տեղը հայ գրականութեան պատմութեան մէջ:

 

Article printed from Aztag Daily – Ազդակ Օրաթերթ: http://www.aztagdaily.com

URL to article: http://www.aztagdaily.com/archives/90235

URLs in this post:

[1] Image: http://www.aztagdaily.com/wp-content/uploads/2012/10/Duryan.jpg

Click here to print.

Copyright © 2010 Aztag Daily. All rights reserved.

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...