Arpa Posted November 1, 2011 Report Share Posted November 1, 2011 (edited) ԴԻՑԱՐԱՆ PANTHEON /ALL GODSI did not know that Charents remains were not re-entombed at the Pantheon. http://hyeforum.com/index.php?showtopic=21686&pid=285901&st=0entry285901 Some time ago there was a debate to re-bury Petros Dourians skull in the Pantheon or not.How about all our immortal gods , those graveless gods, the \likes of Varuzhan, Siamanto, Ruben Sevak, Grigor Zohrab and many more? To not forget our gods like Paruyr Sevak and Hrachia Ajarian. http://hyeforum.com/index.php?showtopic=5197 Observe below all those , and see the pictures..http://en.wikipedia.org/wiki/Komitas_Pantheon Famous burials;Name Date OccupationVardan Ajemian 19051977 theatral director and actorMariam Aslamazian 19072006 painterKaren Demirchyan 19321999 communist and later the leader of People's Party of ArmeniaAvetik Isahakyan 18751957 lyric poet, writer, academian and public activistSilva Kaputikyan 19192006 poetAram Khachaturian 19031978 composerSero Khanzadyan 19161998 writerKomitas 18691935 priest, composer, singerShushanik Kurghinian 18761927 poetRomanos Melikian 18831935 composerMher Mkrtchyan 19301993 actorHrachia Nersisyan 18951961 film actorVrtanes Papazian 18661920 writer, public-political and cultural activistSergei Parajanov 19241990 film director and artistHamo Sahyan 19141993 poet and translatorWilliam Saroyan 19081981 dramatist and authorMartiros Saryan 18801972 painterHovhannes Shiraz 19151984 poetAlexander Shirvanzade 18581935 playwright and novelistAlexander Tamanian 18781936 neoclassical architectVahan Terian 18851920 poet, lyrist and public activistStepan Zoryan Edited November 1, 2011 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 25, 2012 Author Report Share Posted January 25, 2012 We had already seen these;http://hyeforum.com/index.php?showtopic=5197&st=0&p=281309&hl=tourian%20odyssey&fromsearch=1entry281309http://hyeforum.com/index.php?showtopic=5197http://hetq.am/eng/news/850/There are no photographs of Tourian, the portrait we see was composed posthumously according to eyewitness accounts of those who knew him.And now the latest in AZG where we see some details of the Odyssey;http://www.azg.am/AM/2012012518ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՄՓՈՓՎԵՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Մեր մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի գանգի մասունքները շուրջ 43 տարի է գտնվում են Հայաստանում եւ շուտով կամփոփվեն մեր մեծերի Պանթեոնի պատինՙ հատուկ հատկացված տեղում եւ կփակցվի հուշատախտակ, որի վրա գրված կլինիՙ Պետրոս Դուրյան, 1851-1872 թթ., մասունքներ:Իսկ թե ինչպե՞ս են բանաստեղծի գանգի բեկորները տեղափոխվել Հայաստան, ո՞ւմ կողմից եւ ե՞րբ է տեղի ունեցել դա, «Ազգը» խնդրեց պարզաբանել Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանին: Եվ ահա մեր ընթերցողներին ենք ներկայացնում մինչեւ այժմ քչերին հայտնիՙ գանգի տեղափոխման ողջ պատմությունը:Պոլսի հայկական Սկյուտար թաղամասում ծնված բանաստեղծը 1872-ին թաղվում է հենց Սկյուտարի գերեզմանոցում: Անցած դարի 1957 թվականին Ստամբուլի քաղաքապետարանը որոշում է Սկյուտար թաղամասով ճանապարհ կառուցել, որի մի մասը անցնում էր հենց հայկական գերեզմանոցի տարածքով: Պոլսի Հայոց պատրիարքարանին առաջարկ է արվում այդ հատվածում գտնվող շիրիմները տեղափոխել գերեզմանատան խորքերը: Դրանց թվում էր Պետրոս Դուրյանի շիրիմը: Տեղափոխման գործընթացին ներկա է գտնվում Հայոց պատրիարք Գարեգին Խաչատուրյանը, որը գերեզմանափորին կարգադրում է Դուրյանի գանգոսկրերը հավաքել ու հանձնել իրեն: Այդ մասունքը պատրիարքը խնամքով 10 տարի պահում է պատրիարքարանում: Իսկ 1969 թվականին Շնորհ արք. Գալուստյանը, հաջորդ պատրիարքը, Հայաստան այցելելիս Դուրյանի գանգի ոսկորները գաղտնի բերում եւ հանձնում է Վեհափառ հայրապետ Վազգեն Ա-ին: Մեկ տարի անց, 1970-ին, Վեհափառը այդ մասունքը հանձնում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին ի պահ: Եվ հենց նույն թվականին թանգարանի տնօրենությունը դիմում է հայտնի մարդաբան, գանգաբան պրոֆեսոր Անդրանիկ Ճաղարյանինՙ խնդրելով վերականգնել բանաստեղծի դեմքը այդ բեկորների հիման վրա: Լինելով նաեւ մաթեմատիկոս եւ նկարիչՙ Ճաղարյանին հաջողվում է մի քանի ամսվա ընթացքում այդ բեկորներից ստանալ բանաստեղծի դիմաքանդակը ու դրանից պատրաստում է 2-3 կրկնօրինակ, որից հետո բնօրինակը ապամոնտաժում է ու բեկորները վերադարձվում են թանգարան:1971-ին, երբ նշվում էր Դուրյանի ծննդյան 120-ամյակը, այդ առիթով կազմակերպված գիտաժողովի շրջանակներում բանաստեղծի դիմաքանդակը ցուցադրվում է Երեւանի պետհամալսարանում ու նաեւ Բեյրութում (Լիբանան)ՙ արժանանալով մեծ ընդունելության: Հարկ է նշել, որ Պետրոս Դուրյանը լուսանկար չի ունեցել եւ նրա հայտնի դիմանկարը, որն արդեն 120 տարի շրջանառվում է դասագրքերում, հանրագիտարաններում, մամուլում, ստեղծվել է բանաստեղծի մահվանից 20 տարի հետոՙ 1890-ականներինՙ նրա հարազատների հիշողությունների նկարագրման հիման վրա: Այդ դիմանկարի ստեղծման վրա աշխատել են արեւմտահայ երկու նկարիչներՙ Մկրտիչ Պարսամյանցը եւ հանրահայտ բանաստեղծ Ինտրան (Տիրան Չրաքյան): Եվ մինչ այժմ այդ դիմանկարը համարվում է միակը: Անցած տարի աշնանը թանգարանի տնօրեն պրն Վարդանյանը գրությունով դիմում է մշակույթի նախարարինՙ խնդրելով նրա միջամտությունը վաղամեռիկ մեծ բանաստեղծի մասունքը ամփոփելու Կոմիտասի անվան Պանթեոնում: Ինչին էլ շուտով մասնակից ու ականատես կլինենք: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted October 21, 2012 Author Report Share Posted October 21, 2012 - Aztag Daily – Ազդակ Օրաթերթ - http://www.aztagdaily.com - Մահուան 140-Ամեակին Առիթով. Պետրոս Դուրեան Posted By admin On October 20, 2012 @ 5:34 AM In Անդրադարձ | No Comments ՕՀԱՆ ՊՈՏՐՈՒՄԵԱՆ [1]Քերթողական տաղանդը կանուխ արթնցաւ իր մէջ, ու ան գրել սկսաւ 13 տարեկանին, աշակերտական գրասեղաններու առջեւ, ինչ որ միջոց մը կաղացուց միւս դասերը, սակայն յետոյ ինքնամփոփուելով` դասուեցաւ յաջողակ աշակերտներու կարգին: Այս շրջանի տաղերէն կը յիշուի «Գարնանային կենացս մէջ»-ը: Նիւթական անձկութիւնը ստիպեց զինք, որ 1866-ին պահ մը հեռանայ ճեմարանէն ու որպէս աշակերտ` ծառայէ դեղագործի մը քով: Սակայն ան շուտով վերադարձաւ դպրոց ու աւարտեց ընթացքը: Դպրոցական վերջին տարին գրեց իր առաջին թատրերգութիւնը` «Վարդ եւ շուշան», բեմական ճաշակը հաւանաբար պարտելով Թղլեանին: Շրջանաւարտ ըլլալէ ետք իր օրապահիկը ջանաց ապահովել նախ քարտուղարութեամբ, ակնցի սեղանաւորի մը քով, յետոյ մասնաւոր ուսուցչութեամբ` բարեկեցիկի մը տան մէջ, եւ աւելի վերջ իր գրչով` որպէս թատերագիր, հուսկ յետոյ դերասանութեամբ` Վարդովեանի քով, ինչ որ սպառեց իր շունչը: Թոքախտի առաջին նշանները ի յայտ եկան յունիս 1871-ին, տառապեցաւ եօթը ամիս ու, վերջապէս, մահը խլեց զինք 22 յունուար 1872-ին ուրբաթ լուսածագին: Դուրեանի տիրական յատկանիշը իր «ես»-ն է պայքարը ինքզինք իրականացնելու, արժեցնելու, ապրելու ու տիրական դառնալու: Ինք գիտակից էր իր ձիրքերուն ու արժանիքին: Կը սիրէր փառքն ու փառաւորուիլը, եւ կ՛ակնկալէր, որ իր շուրջինները գնահատեն զինք: Յոխորտ էր ան եւ կեանքի ու մահուան միջեւ մղած իր անհաւասար պայքարին մէջ տեսակ մը հաշիւ կը պահանջէր «ոխերիմ» Աստուծմէ: Իր վերջին ամիսներուն ան արդէն ինքզինք վերացած զգաց այս աշխարհէն ու իր շուրջը դիտեց վերացական աչքերով: Գութ չէր ուզեր ան, այլ` ապրելու իրաւունքին ճանաչումը: Ան ինչ որ չկարողացաւ վայելել բաց աչքերով, կտակեց, որ իրեն շնորհուի աչքերը փակելէ ետք, փառաշուք նկարագիր մը ապահովելով իր յուղարկաւորութեան: Պոլսահայութիւնը չզլացաւ այդ իղձին գործադրութիւնը եւ անոր դագաղին աջէն ու ձախէն քալեցին նուագածուներ, ետեւէն ալ` 4000 սգազգաց յուղարկաւորներու պատկառելի բազմութիւն մը: Դուրեանի կեանքին մէջ մտան մէկէ աւելի աղջիկներ, առնուազն` երկուքը ծանօթ: Մին ճանչցաւ, երբ տակաւին աշակերտ էր ու փոխադարձութիւն գտաւ: Սակայն աղջկան ծնողները խորտակեցին անոր սէրը` ընկերային դիրքի տարբերութիւն տեսնելով իրենց ու Պետրոսի միջեւ, ինչ որ պատճառ եղաւ աղջկան մահուան: Երկրորդը Վարդովեանի խումբին մէջ աշխատող Պիստոս-Արաքսիա դերասանուհին էր, ծագումով յոյն, որ նախ յոյս ներշնչեց Դուրեանին, սակայն յետոյ դրժեց: Դուրեանի տաղերէն «Պէտք է մեռնիլ»-ը ու «սեւ, սեւ»-ը գրուած են իր առաջին սիրոյն մահուան առթիւ, «Զնէ պաշտեմ»-ը ու «Դրժել»-ն ալ («Փունջ մը կնճիռ, բոյլ մը կայծակ») ուղղուած են Պիստոս-Արաքսիայի: Իր սիրոյ միւս տաղերն ալ պատիր երեւակայութենէ ծնող դիմառնութիւնն է եւ կամ ինքնագոհացման խաբկանքներ չեն, այլ` իրական էակներու, էգերու ուղղուած խօսքեր, ինչպէս` «Ներա հետ» («համբոյր մ՛առի ներանէ»), «Սիրել» («Բոյլ մը նայուածք, փունջ մը ժպիտ»), «Սիրեցի քեզ», «Իցի՜ւ թէ», «Մանիշակ», «Հեծծիւնք» (Երբ վարդի փունջի հայեցի…»), որ ուղղուած է Պաղլարպաշի շրջագայող ու Պետրոսին քովէն շրշիւնով անցնող հայուհիի մը, «Կը սիրեմ զքեզ» (Ո՜հ, ո՛վ ես դու, սէ՞ր, երկնային շո՞ւնչ կամ հո՞ւր)` ուղղուած խարտեաշ մազերով սեւաչուի ու անգութ աղջկան մը, որմէ Դուրեան կը կասկածէր, թէ սիրահար մը ունեցած կրնար ըլլալ, «Մնաս բարեա՜ւ» («Առտու մը դեռ մթնշաղ»), ուղղուած` նմանապէս անգութ հայուհիի մը: Սիրոյ իմաստասիրութիւնը ամփոփած են «Սիրեցէք զմիմեանս» («Վարդակարմիր գողգոթային վեհ գագաթ), «Նէ» («Վարդը գարնանայնի թէ կուսին տիպար այտերուն չ՛ըլլար»): «Թրքուհին» («Երեկոյ է, բոցավառ է հորիզոն») Դուրեանի ամէնէն աննիւթական ու եթերային սիրոյ արտայայտութիւնն է: Ու արդէն ան երբեք չէ կատարած մարմներգութիւն. սէրը սիրած է սիրոյ համար: Ինչպէս սիրելը, նոյնպէս եւ սիրուիլը պահանջն էր իր առնական խառնուածքին: «Ինչ կ՛ըսեն»-ը տեսակ մը նախերգանքն է «լճակին, ուր կը սկսի լռութեան ու յուսահատութեան իմաստասիրութիւնը: Դուրեանի «Լճակը» ճիշդ հակապատկեր կը կազմէ Լամարթինի «Լիճ»-ին, որ կը վերջանայ «Զիրար սիրեցին»-ով, մինչդեռ Դուրեան իր լճակէն կը բաժնուի յուսահատի նայուածքով մը: «Հեծեծմունք»-ը Ճամլճայի բարձունքէն ուղղուած խօսք մըն է դէպի անդենական` գերեզմանի ճամբով: «Տրտունջ»-ը («Է՜, մնաք բարով Աստուած եւ արեւ») անզօր կատաղութեան բռունցք մը` «ոխերիմ Աստուծոյ» դէմ բարձրացուած անարդար գրիչով շարադրած էր իր ճակատագիրը: Իսկ «Զղջում»-ը կը կազմէ մարդկայնական համակերպումը Դուրեանի, յորեան «Ո՞վ է դա»-ն լսելէ ետք: «Իմ մահը» իր մէջ կը խտացնէ դուրեանական տենչն ու գերագոյն բաղձանքը` անյիշատակ չմնալ, սերունդներու աւանդել, թէ ինք Դուրեան մըն էր, աշխարհի մը մէջ, որ ծաղրն էր Աստուծոյ: Դուրեան մեզ թողուց 40 տաղեր, 13 նամակներ ու 11 ողբերգութիւններ: Իր ձեռագիրներէն ոմանք կորսուած են, ինչպէս` իր ինքնակենսագրական վէպը, «Վոսփորի գիշերներ»: Գրաբարով յագեցած շրջանի մը ան կարողացաւ գործածել զուտ աշխարհաբար: Իր կենսագրութեան համար տես` Բարսեղ Ե. Էքսերճեան (ապա Հմայեակ քհնյ.), «Ընդարձակ կենսագրութիւն Պետրոս Դուրեանի» (Կ. Պոլիս 1893), ու Արշակ Չոպանեան, «Պետրոս Դուրեան, կենսագրական ու քննադատական ուսումնասիրութիւն» (Տփղիս, 1894): Իր երկերուն առաջին հրատարակութիւնը` Սկիւտարի ընթերցասիրաց ընկերութեան կողմէ «Տաղք եւ թատրերգութիւնք Պետրոս Դուրեանի ( Կ. Պոլիս 1872), երկրորդը` Բարսեղ Ե. Էքսերճեանի, Պետրոս Դուրեանի տաղք եւ թատրերգութիւնք, նամականի, դամբանական, յօդուածք, ձեռագիր, ոտանաւոր, տապանագիր» (Կ. Պոլիս), 1893): Տաղերու հաւաքածոն տպագրուեցաւ Երեւանի մէջ 1832-ին ու 1836-ին տաղերն ու նամակները` Ս. Ղազար` 1945-ին: Վերջապէս այստեղ անհրաժեշտ է նշել նաեւ, որ Հայաստանի մէջ խորհրդային շրջանին բազմաթիւ գրականագէտներ եւ գրողներ լոյս ընծայած են բազմաթիւ գրութիւններ արժեւորելով Պետրոս Դուրեանի քերթողական արժէքներն ու տեղը հայ գրականութեան պատմութեան մէջ: Article printed from Aztag Daily – Ազդակ Օրաթերթ: http://www.aztagdaily.com URL to article: http://www.aztagdaily.com/archives/90235 URLs in this post: [1] Image: http://www.aztagdaily.com/wp-content/uploads/2012/10/Duryan.jpg Click here to print. Copyright © 2010 Aztag Daily. All rights reserved. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.