MosJan Posted October 27, 2011 Report Share Posted October 27, 2011 Yevrotesil 2011 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted October 27, 2011 Author Report Share Posted October 27, 2011 Սոնա Շահգելդյանը պատրաստ է մասնակցել Բաքվի «Եվրատեսիլին» «Ես կհամաձայնեմ մեկնել Բաքու և մասնակցել այնտեղ կայանալիք «Եվրատեսիլին»: Ճիշտ է` ռիսկը շատ է , բայց ուժեղ մարդկանց համար անգամ դժվար արգելքներն են հաղթահարելի» ,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը` ընդգծելով, որ «Եվրատեսիլը» Եվրոպական մրցույթ է և ադրբեջանցիները այնքան էլ համարձակ չեն կարող գործել այս դեպքում: «Կարծում եմ` այս տարի Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլին» և հանդես կգա ռոք ժանրում: Հավանական մասնակիցների անուններ չեմ ուզում տալ, որովհետև ոչ մեկը նմանատիպ հարցերի ժամանակ իմ անունը չի տվել: Լավ կլիներ, որ System of a dawn-ը գնար կամ Դորիանսը»,- ասաց երգչուհին: Սոնան պատմեց նաև, որ իրեն բազմիցս առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլի» նախընտրական փուլին, բայց ինքը չի համաձայնել, քանի որ իր համար հստակ է, որ ամեն ինչ որոշվում է շատ ավելի շուտ: «Ես սովոր չեմ մասնակցել զուտ մասնակցության համար: 12 տարեկանից մասնակցում եմ մրցույթների ու միշտ հաղթում: Այնպես որ, Եվրատեսիլին կմասնակցեմ, եթե հաստատ իմանամ, որ ես եմ գնալու: Հետո էլ իմ հանդիսատեսին խաբելու սովորություն չունեմ, որ ձևական բաներ անեմ»,- ասաց երգչուհին` ավելացնելով, որ իր համար շատ ավելի հեղինակավոր մրցույթ է «Նովայա վոլնան», որը վոկալի մրցույթ է, քան «Եվրատեսիլը», որը քաղաքականության ու շոուի խառնուրդ է: Tert.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.