Arpa Posted August 24, 2011 Report Share Posted August 24, 2011 (edited) ALAVERDI? ala-Verdi? Of late we have been reading a lot about Alaverdi, most of which are very disturbing.Like the scandal about Serop Der Boghosian, and even more disturbing this connected http://hetq.am/eng/articles/3600/Thank you MosJan. Is it like ala-VERDI as in Celeste Aida? I dont think so. In the Italian verdi means green.Was Giuseppe Verdi-s real name Hovsep Ganachian? Can we stop playing silly semantical games and admit. No shame. That the modern name is from furkish??. http://www.youtube.com/watch?v=5T2YOepsOYY&feature=related http://www.google.com/search?q=%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D5%AB&hl=en&rlz=1W1RNTN_en&biw=1055&bih=467&prmd=ivns&tbm=isch&tbo=u&source=univ&sa=X&ei=gmFSTpKpLKjZ0QG83IHrBg&sqi=2&ved=0CF8QsAQ http://en.wikipedia.org/wiki/Alaverdi Alaverdi (Armenian: Ալավերդի) formerly Manes, is a city situated in the northeast of the Armenian province of Lori, not far from the border with Georgia. This mining and industrial city with approximately 16,500 inhabitants -down from 26,300 of the 1989- situated at the bottom of the Debed river gorge, is one of the commercial and industrial centres of the district.---History-At the end of the 18th century when the area was annexed to the Russian Empire, the Argoutinski-Dolgoruki family "imported" many Greek miners to start exploiting the copper mines in the area. Soon, about a quarter of all Russian copper was mined in Alaverdi. At the end of the 19th century, the concession to exploit the mine was sold to the French. During control by the Soviet Union through the 20th century, the city acquired today's typical socialist industrial appearance. The mine and metallurgical complex are now privatised and serve as a major employer for the city and its surroundings.Alaverdi is situated at the only direct rail link between Armenia and Georgia, and one of the several important road connections between the two countries also passes through the city.Alaverdi has a medieval 12th century bridge, however many important cultural monuments are situated in the vicinity of the town, including the monasteries of Sanahin, Haghpat, Kobayr, Akhtala, Khorakert, Khuchap, Ardvi and a basilica in Odzun.Name of Alaverdi comes from "Al-vert" which means red stone. This fact also proves that now there are lot of stone mines on mountain Lalvar near Alaverdi where it is extracted so called "karmir qar"/red-stone/.It was reported that city will be renamed "Lalvar" as proposed by historians, as an effort to re-establish the old Armenian name of the region---http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D5%AB ԱնվանումըԱնվանումը կապում են թուրք քոչվոր բորչալու ցեղի ցեղապետերից մեկի` Ալլահվերդի մոլլա օղլի Թարխանի անվան հետ (17-րդ դարում Շահ Աբասը, տեղահան անելով այստեղի հայ բնակչությանը, նրանց հողերը տվել է թուրք քոչվորներին):[1]To me this is BS/YT. It is, at best a retrofitting as there is no record that I can find,or anywhere a refernce to that so called "molla allah-verdi oghli tarkhan".http://hyeforum.com/index.php?showtopic=13853 --All the above entries are incomplete.There is more about the naming of the town that it was originally known as Manes/Manesgomer. To me , all the above assumptions that it was named for a certain molla is a lot of eshu poch/donkey manure. It is true that it was renamed so at the Seljuk invasion. The name allah verdiis blatantly furkish to mean god given, that it was given to them by allah, much like the Armenian Astuatsatur/Assatur Why dont we rename it Assatur?NO!! Let us not retranslate from the furkish. Let us go back to its original historical Armenian name of MANES.. Maness if you will, as in English manes will be read as meynz. It all sounds Greek to me. See why.In that cursed non-language "allahverdi" means god-given, gift from god. Like the Armenian-ԱՍԱՏՈՒՐ -հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որ գործածական է նաև այսօր:Սրանից ունենք Ասո, Աստո անունները, ինչպես և Ասատրյան, Աստոյան ազգանունները ASATUR -Is the short form of the Armenian name Astvadzatur which is still in use. Besides, we can meet the forms Aso, Asto as well as the surnames Asatryan, Astoyan (See Dzatur).---TBC- to be continued. Edited August 24, 2011 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted January 3, 2012 Author Report Share Posted January 3, 2012 As promised, after a long silence here it is.I had written thebelow some time ago.---ԼԱ ԼՒԱՐ, ԼԱԼՈՒԱՐ, ԼԱԼՎԱՐ ,LALVAR- LALWAR There is very precious little about it and the origin of the name.Լաւլար Լավլար Լաուար/ Lalwar/Lavlar? Զորն ասեմ, Զորն խօստուանեմ? What shall I say, which shall I confess? ԼԱԼԸՍ Է ԳԱԼԻՍ :msncry:----You know me. I must constantly complainThat heap of waste-paper known as SAE-Hanragitaran has only 4 lines about the subject half of which is commie propaganda. They should burn it and use to heat the homes in winter. Most of it is direct translation from russky, and the other half is dedicated to the likes of “mehmet alioghlu, party member since 1918...” What happened? They promised to edit and republish it, remove all those “mehmets and ali-s”, and expand the Armenian subjects. Are we waiting for the time when once again Yerevan becomes a tatar town? Remember that that clown heydar aliev to which a whole half page is dedicated was born in a one time Armenian territory Nakhjavan.---Seems like before the region was named Lalwar, before the furkish “alaverdi” and the Greek Manes.Above we see that at one time the region was named Lalwar/Lalvar/Լալուար. In fact “Lalwar” is a mountain range.You may not see it here. There is a village named Lalwar. http://www.armsite.com/maps/It is directly north of Bagratashen, at the northernmost corner of the Lori Region. http://www.armsite.com/maps/mshow.phtml?when=now&slide=2 As always, there has been an opposition by the natives to disrupt their “peaceful coexistence with their perso-furkish” heritage. See the news items below. Sorry, there are no English versions. We can translate the key passages if need be. And pardon me for the length of them. I could not decide how to shorten themhttp://www.armradio.am/arm/news/?part=soc&id=22836 Ալավերդին դառնում է Լալվար Այս տարի հայերենացվել է շուրջ 30 հազար աշխարհագրական անվանում, որոնք արդեն գրանցվել են կադաստրի պեական կոմիտեում: Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այդպիսով ճշգրտվել են քաղաքների, գյուղերի, հանդերի, սարերի, աղբյուրների եանվանումները: Այս գործընթացը սկսվել է 2 տարի առաջ, որի նպատակով կառավարության կազմում ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Ըստ Լ. Միրզոյանի` հայերենացվում են օտարալեզու եւ օտարահունչ, ինչպես նաեւ կրկնվող տեղանունները: Նոր անվանումներն ընտրվում են ըստ տվյալ վայրի պատմական, աշխարհագրական, դիրքային պայմանների եւ պատմաճարտարապետական առանձնահատկությունների: Հաշվի է առնվում` արդյոք պատմագրության մեջ տվյալ վայրը հիշատակվել է այլ անվանմամբ, թե ոչ: Հայերենացման արդյունքում, օրինակ, օտարահունչ Ալավերդի անվանումը փոխարինվել է Լալվար անվանմամբ` հաշվի առնելով այդ տարածքում գտնվող Լալվար լեռը: Թուրքական ծագման մի շարք մասնիկներ կամ արմատներ փոխարինվել են հայերեն տարբերակներով, օրինակ` «յալ», «դուզ» արմատների փոխարեն` լանջ, բացատ: Տավուշի մարզի Ծաղկավան կոչվող 2 բնակավայրերիօց մեկը վերանվանվել է Ծաղկունք եւ այլն: Տրվելիք անվանումների տարբերակները ներկայացվում են հանձնաժողովի քննարկմանը, այնուհետեւ հաստատված անվանումներն ուղարկվում են մարզպետարաններ եւ գյուղապետարաններ, որոնք կարող են իրենց հերթին հանդես գալ դիտողություններով եւ առաջարկներով: Այս բնակավայրերի նոր անվանումները գրանցվել են նաեւ այս տարի տպագրված ազգային ատլասում: Գործընթացը լինելու է շարունակական: http://old.hetq.am/am/society/alaverdi-42/ Առաջարկվում է Ալավերդին անվանափոխել ԼալվարԼարիսա Փարեմուզյան Արդեն 20 տարուց ավելի է` շրջանառվում է Ալավերդի քաղաքի անվանափոխության հարցը, թեև ալավերդցիները իրենց քաղաքի անունը այլեւս չեն ցանկանում փոխել: Այդ տարիների քննարկումների ընթացքում առաջարկվել է Ալավերդին անվանակոչել Մանես, Ձորափոր, Թումանյան, Միկոյան, Լալվար, Դեբեդ, Սանահին, անգամ Կոշաբերդ ու այլ անուններով, սակայն Ալավերդին «դիրքերը չի չի զիջել»:Վերջին տարիներին թվում էր, թե Ալավերդու անվանափոխության հարցը դուրս է եկել օրակարգից: Սակայն Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի 31.03.2010թ.-ի Ալավերդու քաղաքապետին հասցեագրված գրությամբ պարզվեց, որ քաղաքի անվանափոխության հետ կապված` Ալավերդիում նոր քննարկումներ է սպասվում:Իր գրությամբ մարզպետը առաջարկել է համայնքի անունը անվանափոխել Լալվար: Նա հանձնարարել էր 15-օրյա ժամկետում ավագանու նիստում քննարկել առաջարկը եւ այն չընդունելու դեպքում ներկայացնել հիմնավորված կարծիք: Ավագանու կողմից անվանափոխման այլ տարբերակ առաջարկելու դեպքում գրությամբ պահանջվել է ներկայացնել հիմնավորված եւ հայեցի անվանում` խուսափելով անձնանուններից:Ապրիլի 9-ին մարզպետի գրության շուրջ Ալավերդու քաղաքապետարանում, ավագանու ժամը 15:00-ին նշանակված նիստից առաջ, տեղի ունեցավ հանրային լսում:Հավաքվածներին քաղաքապետը ներկայացրեց մարզպետի գրությունը, որի բովանդակությունը չընդունվեց ներկաների մեծամասնության կողմից եւ համարվեց ժամանակավրեպ ու անիմաստ: Միաձայն չընդունվեց նաեւ անվանափոխության առաջարկված «Լալվար» տարբերակը:«Նման գրություն մենք քննարկել ենք նաեւ ավագանու 17.05. 2007թ.-ի հերթական նիստում, որտեղ և ավագանին իր որոշմամբ մերժել է քաղաքի անվանափոխության առաջարկը»,- տեղեկացրեց քաղաքապետը: Արթուր Նալբանդյանը Ալավերդու անվան ստուգաբանության փաստեր ներկայացրեց ներկաներին:«Ինչպես անցած 20 տարիներին, այնպես էլ այժմ, չկան լիարժեք փաստեր, որ Ալավերդի անունը ունի թուրքական ծագում: Մեր ձեռքի տակ եղած փաստ այն է, որ «Ալլահ վերդի», թարգմանվում է «Աստծո տված» »,- նշեց քաղքապետը:Որպես հակառակ տեսակետ` նա ներկայացրեց արձակագիր, պատմաբան Ս. Բեգլարյանի ստուգաբանության տարբերակները:«Ալավերդին նախկինում ունեցել է այլ անուններ` Մանես եւ այլն, այստեղ պղինձ են ձուլել շատ ավելի վաղ ժամանակներում, քան թուրքը իր պիղծ ոտքով կարող էր այստեղ եկած լինել եւ Ալլահին էլ նամազ ձոներ պղնձի համար: Երկրորդը` վաղ ժամանակներում ձուլարաններ միայն Ալավերդիում չեն եղել` Մեծամոր, Կապան, եւ այլն, եւ տարածված է եղել ձուլման մի եղանակ` ստորգետնյա: Այն է` հանքաքարը լցվել է գետնի մեջ արված փոսը (հալոցը) եւ տաքացվել ու հալեցվել է կրակի միջոցով: Ծուխը եւ ավելորդ ջերմությունը փոսից դուրս է եկել երդիկի միջոցով: Վերգետնյա երեւում էր միայն երդիկը (ծխնելույզը), ահա այստեղից էլ առաջացել է անունը` Ալավ (որ նշանակում է բոց, կրակ, երդիկ (ծխնելույզ) Ալավ երդիկ, Ալավերդիկ, Ալավերդի: Սղվել է ընդամենը երդիկի վերջին տառը` կ-ն»,- ներկայացրեց քաղքապետը:Ս. Բեգլարյանի 2-րդ տարբերակը փաստում է` Հալավ նշանակում է հալոց, հալվածք: Էր-ը հասկանալի է, իսկ դի-ն Լոռվա խոսակցականով նշանակում է տեղ (օրինակ` Ռուբենը էնդիա` Ռուբենը այնտեղ է): Ստացվում է Հալավ+էր+դի = է Հալավերդի: Այսինքն` հալվում էր այնտեղ, կամ հալոց էր այնտեղ: Այս պարագայում սղվել է բառասկզբի հ-ն, 7-րդ Է-ն դարձել է ե: Հալավերդի= Ալավերդի:Քաղաքապետի կողմից հիշատակվեց նաեւ 1836թ.-ին Սանկտ Պետերբուրգում հրատարակված «Կովկասում Ռուսական տիրույթների համայնապատկեր` վիճակագրություն, ֆինանսներ, էթնոգրաֆիա եւ տիպոգրաֆիա» ամսագրում տպագրված հայտնի տնտեսագետ կոմս Մուսին Պուշկինի կայսրին ուղղված Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մասին տնտեսագիտական հաշվետվությունը, որտեղ Ալավերդի անունով բնակավայրի մասին չի հիշատակում: Փոխարենը հաշվետվության 274 էջում գրված է. «Ալվերտի գործարանի պղինձը տեղափոխվում է մինչեւ Սադախլո բնակավայր» եւ այլն:Ալավերդի անունը ասպարեզ է եկել 1901թ.-ին, երբ կառուցվել է Գյումրի-Թիֆլիս երկաթուղին: Տեղանքում հայտնված ֆրանսիացիները այստեղ 2 նոր գործարան են կառուցել, մեկը անվանվել է «Մանեսի գործարան», դա այսօրվա գործարանի տեղում էր, մյուսը կառուցվել է ավելի վերեւ եւ կոչվել է Ալավերդի, առանց հ-ի: Արթուր Նալբանդյանը ավագանու հիմնավոր որոշման համար կարեւորեց քննարկման մասնակիցների կարծիքը:«Անկյուն +3» հեռուստաընկերության արխիվում պահպանվում է դեռեւս 1993-94թթ.-ին ժողովրդական դեպուտատների Ալավերդու քաղխորհիդի նիստի տեսագրությունը: Տեսագրության մեջ պատգամավորները անհատապես քվեարկում են: Քվեարկել են քաղաքի անունը չփոխելու օգտին: Այն ժամանակ Ալվերտ ստուգաբանությունը չկար:«Մեկը ես, չեմ պատկերացնում, որ ես պտի ալավերդցի չլինեմ: Գուցե հենց այս կարգի էմոցիաների պատճառն էր, որ այն ժամանակ էլ մերժվեց անվանափոխությունը»,- ասաց Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության տնօրեն Սոսո Սիրադեղյանը:Ալավերդցի լրագրող Վաղարշակ Ղորխմազյանն էլ տեղեկացրեց, որ ինքը ներկա է եղել այդ քննարկմանը, 51 պատգամավորներից մեկը առաջարկել է Ալավերդին անվանափոխել Սանահին, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել, մնացած 49 պատգամավորներ քվեարկել են Ալավերդի անունը թողնելու օգտին:Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Բեկթաշյանն էլ հիշեց. «Նախորդ դարի 80-ական թվականներից այդ խոսակցությունները կար: Ես հիմա ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ սիրողական մակարդակի տեղական հանրաքվե էլ է անցկացվել Ալավերդիում, սիրողական մակարդակի, որովհետեւ ոչ Կառավարությունը, ոչ այն ժամանակվա կենտրոնական ընտրական հանձնաժողովը երևի կարեւորություն չէին տալիս, բայց մեզ` ալավերդցիներիս շատ էր հետաքրքրում, բոլոր քննարկումների վերջնական արդյունքում եկանք այն եզրակացության, որ Ալավերդին շատ բարեհունչ է, օտարածին արմատները հիմնավորված չէ, եւ Ալավերդի անունը պետք է մնա»:Պետական քոլեջի տնօրեն Արամ Պետրոսյանն էլ մարզպետի գրության մեջ ավելի շատ պարտադրանք է զգացել: «Պարտադրված է քաղաքի անունը դնել Լալվար: Սա ավելի շատ է թուրքական ծագումով: Ես գտնում եմ, որ Ալավերդին թուրքական ծագման հետ կապ չունի եւ կարծում եմ, որ Ալավերդի անունը հիանալի անուն է, եւ հնչեղ է եւ գեղեցիկ»,-ասաց Ա. Պետրոսյանը:«Լալվար անունը մեզ պարտադրելը գալիս է նրանից, որ այսօր դպրոցական դասագրքերում Ալավերդին ներկայացված է Լալվար անունով»,- հիշեցրեց Սոս Սիրադեղյանը:«Ինձ թվում է` այստեղ 2 կարեւոր խնդիր կա, որ պետք է քննարկել: Մեկը` արդյոք պե՞տք է փոխել Ալավերդի անունը, թե՞ ոչ: Եվ եթե փոխել` ի՞նչ անուն ներկայացնել: Ես հիմա ինչքան զգում եմ` 100 տոկոսով բոլորը կողմնակից են, որ քաղաքի անունը չփոխեն: Բայց այստեղ մի վտանգ կա, որ կարող է վերեւներում հաշվի չառնեն եւ մի անուն դնեն անպայման: Եվ մի օր մենք փաստի առաջ կանգնենք, որ Ալավերդու անունը, ոչ թե Ալավերդի է, այլ չգիտեմ` Լալվար է»,- ասաց Ճարտարագիտության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը:«Փաստորեն, մեր քաղաքի անվանափոխումը ոմանց համար դարձել է Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիքը» ,- եզրահանգեց լրագրող Վաղարշակ Ղորխմազյանը:«Վերադասը մեզնից պահանջում է հիմնավորում, իսկ իրենք առանց հիմնավորման փորձում են Ալավերդին դիտել օտար բառ: Այսինքն` մենք կարող ենք խնդրել, կամ պահանջել, որ իրենք տան հիմնավորում, որ Ալավերդին անպայման հայկական չէ: Երկրորդը` չգիտեմ ինչ զգացողությունից է, որ մենք Ալավերդի բառում անպայման ալլահն ենք տեսնում: Ես կարող եմ իմ վարկածը առաջ քաշել: Կա Ալավ բառը, որը եւ քաղաքապետի կարդացած գրության մեջ է ստուգաբանված որպես կրակ, եւ Հ. Աճառյանի բառարանում կա Ալավունք, որը նշանակում է աստղաբույլ, եթե նայում ենք Ալավ-կրակ եւ Ալավ-աստղ, կարծես թե զուգահեռը ավելի խելոք է ստացվում: Այսինքն` մեր Ալավերդի բառի Ալավ-ը երկու անգամ հայերեն մեկնաբանվում է: Եվ դի կտորը 2 անգամ է մեկնաբանվում, դի նշանակում է տեղ, ասում ենք անդին և եւ դի նշանակում է Աստված: Ինչու անպայման շրջվել եւ մտածել, թե այդտեղ անպայման Ալլահի անունն է»,-ասաց Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի դասախոս Լեյլի Կարապետյանը:Ու մինչ բուռն զգացմունքներով քննարկվում էր քաղաքի անվանափոխման հարցը, պարզվեց, որ հարցի քննարկման համար ժամը 15:00-ին հրավիված ավագանու նիստը չի կարող կայանալ քվորում չլինելում պատճառով: Քաղաքապետը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է, այն տեղի կունենա ապրիլի 14-ին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Boghos Posted January 5, 2012 Report Share Posted January 5, 2012 Dear Arpa, In Italian the word for green is "verde" as it is in Portuguese and Spanish. The only association I can come up with Verdi is the composer. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.