Jump to content

Ես սիրում ե&#139


Ani

Recommended Posts

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.

Նայել պահվող ճամփաներին անանուն

ՈՒ երազել խնդություներ արևառ:

Նայել կանաչ հովիտներին՝ արևի

Իրիկնային երանգներով շղարշված,

Խմել լուսե երանգները վերևի՝

Երջանկացած ու հարբած:

Ականջ դնել ցորենների շշուկին

Եվ սպասել, որ շշուկները բուրեն

ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին

ՈՒ երազները մեղմորեն օրորեն:

Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,

Աչքերս հառել հուրհրատող երազին,

Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,

Երանգների պես իրիկվա երազի:

Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,

Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_

Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան

Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում...

Link to comment
Share on other sites

  • 2 months later...

ԿԱՊՈՒՅՏԸ

Կապ ույտը հոգու աղոթանքն է, քույր,

Կապույտը - թախիծ

Կապույտը - կարոտ թափանցիկ, մաքուր.

Ու հստակ ու ջինջ:

 

Կապույտը քրոջ աչքերի անհուն

Առավոտն է թաց:

Կապույտում հոգիս մի հին իրիկուն

Անզո՜ր հեծկլտաց:

 

Կապույտը ծեգին աղոթքի կանչող

Ղողանջն է զանգի:

Կապույտը - արցունք, ու կապույտը - ցող

Հոգու, երկնքի:

 

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում

Երկնքից-երկինք:

Հոգիս - Կապույտի լաբիրինթոսում

Սրբացած կնիք:

 

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի

Մանկական սրտում -

Հոսում է, որպես լուսավոր գինի -

Հոգու կապույտում

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...