Nané Posted January 22, 2010 Report Share Posted January 22, 2010 ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ Ուղեկիցս ծերունի էր մի բարեդեմ.Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն.Երբ իմացավ հայ եմ՝ դեմքի բարին արդենԴարձավ մի տաք երջանկություն:Այնուհետեւ Մոսկվայից մինչ ԵրևանՆա խոսում էր, ապա լսում, լսում սիրով՝Շաբաթներով ջրի կարոտ մարդու նմանՀայերենը ըմբոշխնելով: Ոսկերիչ էր: Ադանացի:Ալիքները նրան Փարիզ էին նետել:Ապրում է լա՛վ: Ոսկերիչի ոսկի՜ ձեռքեր,Ուր էլ լինեն՝ չեն ժանգոտի:Բայց ի՞նչ օգուտ, - ծերը նայում է թոռներին,Ու ձայնի մեջ կարծես թե ծուխ է խտանում,Խորթանո՜ւմ են զաւակները, ձեռքից գնում,Թառամում է հայրենի բառը շուրթերին---Ինքը ծեր է , ոտքի մեկը՝ գերեզմանում,Դե՛հ, այսօր կա, վաղը չկա...Իրենից ետ, ո՜վ իմանա,Պիտի հիշե՞ն հայրենիքը ու հարենին...Դրա համար հավաքել է ուժերը ողջՈւ թոռներին Հայաստան է բերել այցի.Տեսնեն թող գեթ, ու ճանաչեն, ու թող զգա՜ն,Ու հող ունեն ու ժողովուրդ, լեզու ու տոհմ,Եւ հոգու մեջ, գեթ մի կանթե՜ղ պահեն դարձի... Ինքնաթիռը խրվեց գիրկը Հայաստանի,Խառնվեցին ամպ ու Սևան.Հետո՜, հետո՜Մեր նրբազգաց երկինքն ահաԱմպի ճերմակ վարագույրը քաշեց մի կողմ,Որ Երևանը երևա՛...Ծերուկն էլ չէր խոսում ինձ հետ: Շփոթահար՝Մեկ թոռներին մոտն էր տանում ու մեկ՝ թողնում,Մեկ խոսակցում էր նրանց հետ, մեկ՝ մոռանում,Եւ ինքնասույզ՝ պատուհանին գամվում նորից:Իսկ թոռները, պատանեկան մի աշխույժովԱյս ու այն կողմ էին վազում զվարթաձայն,Մեկ աջ, մեկ ձախ պատուհանին կպչում ուժով,Ֆրանսերեն կանչում իրար ու ցույց տալիս,---«Օ‘՜, Աղաղատ...Օ՜, Եղևան...».Ֆրանսերե՜ն.Դո՛ւ Հյուգոյի հրեղեն խոսք,Ու Վեռլենյան մարմանդ անձրև,Հնար լիներ, կնստեի՝ առավոտից մինչ երեկո,Կլսեի՜, դյութվածի պես, քաղցրահնչյուն բառերը քո,Որպես շղարշ երաժշտություն, որպես Ռավե՜լ...Ֆրանսերե՜ն.Ուրեմն ինչո՞ւ պատանեկան այս շուրթերիցՔո բառերը այսպես խորունկ խոցում են ինձ,Եւ այլափոխ արտաբերումը ԱղաղատԹվում է ինձ գերյալ սարից մի աղաղակ,Մի խոր, մի նոր տագնապի կա՜նչ՝ գերյալ սարից,Ախ, այս անգամ առևանգված քեզնով արդեն... Վարում արդեն Երևանն էր՝Շառագունած արեգակից եւ իր քարից,Երազի մեջ երևացող քաղաքի պեսԱնիրական և իրական...Եւ իջնում էր ինքնաթիռը, իջնում էր ցած՝Կարոտած ու տագնապալից,Զույգ վիթխարի թևը բացած՝Պատրաստվելով իջնել, դիպչել, փարվե՜լ հողին...Իսկ ծերունի՜ն,Նա թոռներին ամուր գրկած,Դեռ պլլված պատուհանին՝Վա՜ր էր նայում լացակալած իր հայացքով,Հայացք չէր դա, այլ պաղատանք, կանչ ու մրմո՜ւնջ,Բոբիկ եկած ուխտավորի հույս ու աղոթք,Այլև պահա՛նջ,Այլև բողո՛ք,Հո՛ղ հայրենի,Դու՝ Արշակի կերկեր լեզուն զորացնող շո՜ւնչ,Փռվի՛ր, փռվի՜ր ոտքերի տակ այս հեգ մանկանց,Ու թող հանկարծ,Ավանդական նույն հրաշքո՜վ մեր հայրերի,Քեզ դիպչելով՝ խոսե՛ն նրանց շուրթերը մունջՀայերենով մի արքենի,Հո՛ղ հայրենի... Ս. Կապուտիկյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.