Nané Posted January 21, 2010 Report Share Posted January 21, 2010 Ընդդիմախոսություն Այն ո վ է ասումՈր Արարատը ձերն է ու ձերը.Անհեթեթ պատրա՜նք.Քարտեզն է ձերը,Քարտեզի վրա չափած-գծա՜ծը,Իսկ ինքը՝ լե´ռը...Նրա ընկալմամբ են, որ հավերժության խորհուրդ են առնում,Նրա պարուրող մշուշն ու ամպը Մեր ընկալմա՜մբ են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում.Նրա ամեն մի անշունչ, անկենդան ավազահատըՄեր արյան կարմիր գնդիկների՛ն են կենսահյութ տանում:Մոխի՛րն է ձերը,Սարը բաղադրող կոշկոռը քարե.Մեզ համար գործող հրաբուխ է նա,Խառնարա՜ն ոգու,Որ դար ու դարերՄեր ընդվզումի կրակն է ժայթքումԵվ բորբոքում մեր ցասու՜մը կենաց:Սառու՜յցն է ձերը,Սառը, անհաղորդ սառույցը դեղնած,Իսկ մեզ՝ բյուրավոր արեգակներիՆերուժությու՜նն է անդուլ ճառագում նրա կողերից,Որ տաքացնում է մի որջ հողագունդ.Այդ հողագնդին փռված-ծվարած մեր բեկորները:Օ՜, սուրբ առասպել Արա արքայի,Մեր էությունը ցոլացնող պատում,Մեր փնտրումի գյու՜տ,Որ երեսուն դար ու դեռ ավելինՍոսկ հոլովեցին ու չհասկացանԲոլոր հին ու նոր Շամիրամները,Մարմի՛նն է ձեըԱրա արքաի-Արարատ լեռան,Սպանված, մեռած մարմի՜նը միայն,Որը չե՛ն կարող, չե՛ն կենդանացնիձեր այլաբարբառ հարալեզները...Մեը՝ հոգի՛ն է.Սերնդ է-սերունդ անշեջ թևածնող,Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի՛ց պոռթկացող,Որ չես սպանի զենքով ու դիրքով,Չե՛ս խլի երբեք գիր ու կնիքովԵվ սահմանների փշալարերով երբեք չե՛ս բանտիՄերը՝ հոգի՛ն է.... Ս. Կապուտիկյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.