Nané Posted January 21, 2010 Report Share Posted January 21, 2010 ՑԱՎՈՏ ՍԵՐ Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,Լաց լինելու չափ դարձել եմ բարի,ՈՒզում եմ գրկել պատահած մանկան,Հեզ ականջ դնել դողդոջ ծերերին: Հարցնել՝ ո՞ւր է հայրիկդ, բալիկ,Որտե՞ղ է որդիդ, իմ տխուր եղբայր,Ո՞ր օտար երկրում կռիվ է տալիս՝Ձեզ ապրելու փող ղրկելու համար: Թռչնահար կանանց՝ վաթսունին հակված,Որ դեռ ջանում են երևալ ջահել,Մոտենալ, ասել. "Ի՜նչ լավ ես հագված",Ասել մի քիչ սուտ, բայց մոգիչ բառեր: Ասել կնոջն այս՝ դեռ սիրունատես,Պայուսակներով ծանր բեռնված,- Հերիք Դուբայի ճամփեքը չափես,Ինչ է թե տանը չմնան անհաց: Դեսպանատան մոտ՝ շվար խմբերինՏրտում թախանձել՝ որդիս, մի' գնա.Ձախորդ օրերը, կասեր Ջիվանին,Կուգան ու կերթան, էսպես չի մնա: Որդուն կորցրած մորը տեսնելիսՈՒզում եմ չոքել, մրմնջալ "Մեղա՜".Աղետի գոտու տարապյալներիցԵս եմ ամաչում ուրիշի տեղակ: ՈՒզում եմ փարվել մայր հողին, մարդկանց,Չգիտեմ ինչո՞ւ՝ չչնջալ "ների՜ր"...Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,Լաց լինելու չափ դարձել եմ բարի... Ս. Կապուտիկյան2001թ. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.