Jump to content

Խորովածի փ&#1377


MosJan

Recommended Posts

Խորովածի փառատոն Ախթալայում

[ 2009/10/26 | 17:46 ] Հիմնական թողարկում, մարզեր

Լարիսա Փարեմուզյան http://hetq.am/wp-content/uploads/2009/10/26_10-xorovac-2.jpg

 

Հոկտեմբերի 25-ին «Հյուսիսային դարպաս» ծրագրի շրջանակներում Ախթալայի քաղաքապետարանը կազմակերպել էր «Խորովածի փառատոն, Հայաստան, Ախթալա 2009թ.» խորագրով: Իր տեսակի մեջ աննախադեպ այս միջոցառումը դիտվում էր տարածաշրջանում տուրիզմի զարգացման առաջին ազդակը: Միջոցառումը անցկացվում է Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցու հրապարակում:

 

Մասնակցում էին ախթալացիներ, տարածաշրջանի մյուս համայնքների ներկայացուցիչներ, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Խորովածի փառատոնին իրենց գեղանկարչական ցուցանմուշներով ներկայացել էին հանրապետության և Թումանյանի տարածրջանի նկարիչները:

 

http://hetq.am/wp-content/uploads/2009/10/26_10-xorovac-3.jpg

 

Մասնակիցներին առանձնահատուկ հաճույք պատճառեց պատանի լարախաղացը: Լոռու հայրենակցական միությունը կազմակերպել էր Հովհ. Թումանյանի հեքիաթների վաճառք: Եկեղեցամերձ հրապարակում խորովածի բացօթյա վաճառք էին կազմակերպել Ալավերդի քաղաքի և Օձուն գյուղի մանր ու միջին մի քանի ձեռնարկատերերը:

 

Խորովածի մրցույթին մասնակցում էին 20 մասնագետներ, Ալավեդու «Ֆլորա», Երևանի «Արարատ Գոլֆ ակումբի», «Կոլաժ» , «Արվասար» և այլ ռեստորանների ավագ խոհարարներ ու Երևանի սննդի ուսումնարանների խոհարարական բաժինների ուսանողներ, Վրաստանի հանրապետության «Գուռզալ» ռեստորանի խոհարարներ:

 

http://hetq.am/wp-content/uploads/2009/10/26_10-xorovac.jpg

 

Մրցույթի ղեկավար «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը հրապարակեց մրցույթի անվանակարգերը՝ «Լավագույն համուհոտ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», «Լավագույն նորարարություն», «Լավագույն սկսնակ խոհարար», «Լավագույն ավագ խոհարար», «Լավագույն խորոված պատրաստող լոռեցի», «Լավագույն խորոված պատրաստող օտարերկրացի»:

 

Նա հավաքվածներին տեղեկացրեց, որ Վրաստանից մրցույթին մասնակցելու են վրացահայ Էդիկ Սիմոնյանը և Ջեմալ Բախունդարաձեն: Փառատոնի մասնակիցներին տեղեկացվեցին, որ խորովածի մրցույթին կարող են մասնակցել նաև փառատոնին ներկա զբոսաշրջիկները:

 

http://hetq.am/wp-content/uploads/2009/10/26_10-xorovac-4.jpg

 

Խորովածի առաջին շամփուրը կրակին դրեց ՀՀ էկոնոմիկայի նախար Ներսես Երիցյանը, որը նաև մրցութային հանձնաժողովի նախագահն էր: Խորոված պատրաստելու համար մրցույթի մասնակիցներին տրվեց 1 ժամ:

 

Ժամը 15-00-ին տրվեց մեկնարկը: Տասը կրակասեղանների վրա սկսեց ծխալ խորովածի ծուխը: Ու մինչ խոհարարներն անցան իրենց գործին, մրցույթի ղեկավար Սեդրակ Մամուլյանը պատմեց «Խորովածի փառատոնի» մասին:

 

http://hetq.am/wp-content/uploads/2009/10/26_10-xorovac-6.jpg

 

«Խորովածի այսօրվա մրցույթի մտահղացումը մենք ունեցել ենք շատ շուտ, բայց իրականացնել հաջողվեց միայն այսօր, Ախթալայի քաղաքապետի օգնությամբ: Օգնեցին նաև այլ կազմակերպություններ: Առիթը հանդիսացավ նաև հեծանվորդների մրցույթը: Փառատոնը կազմակերպելիս հստակ նպատակ ունեինք: Մեր կյանքում խորովածը կենցաղավարությունից վեր բարձրացնելու ձգտումն է, և խորովածը, որպես ջերմային մշակման եղանակ արմատավորելը ժողովրդի մեջ: Խորովածն ավելի լավ եղանակով մատուցելու խնդիր ենք ունեցել: Խորովածը որպես սնունդ ժողովրդի սոցիալական պայմանների հետ չի առընչվում: Խորովածը որպես ջերմային մշակման եղանակ չպետք է ընկալել անպայման մեծ կտոր մսեր, կամ թանկարժեք մթերք: Հայերը խորովել են բանջարեղեն, միրգ, թռչնամիս, էնպես որ, ոչ, սոցիալական խնդիր չի պարունակում: Հայերս տունը կառուցելու ժամանակ , եթե նկատել եք, առաջինը կրակարան ենք պատրաստում: Խորովածը բուն հայակական երևույթ է»,- գտնում էր Ս. Մամուլյանը:

 

Խորովածի համի իր գաղտնիքների մասին զրուցեցինք նաև Թումանյանի տարածաշրջանում ու զբոսաշրջիկների մոտ մեծ ճանաչում ունեցող Ալավերդու «Ֆլորա» ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանի հետ: Նրան ալավերդցիները բնութագրում են որպես «կարգին հաց տվող մարդ»:

 

«Ֆլորա» ռեստորանի այցելուները գոհ են նաև Արմենի գների նորմալ հաշվարկներից: Ինչպես ասում են Ալավերդիում` նա չունևորին ձեռք մեկնող ու հացով մարդ է: Ահա թե ինչու, խորովածի փառատոնին հավաքված ալավերդցիները առանձնահատուկ եռանդով աջակցում էին նրան մրցույթում հաղթելու համար :

 

http://hetq.am/wp-content/uploads/2009/10/26_10-xorovac-5.jpg

 

«Խորովածի համի գաղտնիքը համեմունքների մեջ է , մսի նախապատրաստական մշակման մեջ է, և կարևոր է, որ կրակի ջերմաստիճանը ճիշտ պահենք, նույն հաստատուն ջերմաստիճանը պահենք: Մեկ էլ` ամենակարևորը սեր պետք է դնենք գործի մեջ»,- ասաց Արմենը:

 

Նա ներկայացրեց մրցույթին իր պատրաստելիք խորովածի առանձնահատկությունները: «Օգտագործել եմ մեր տեղական բույսերի համեմունքներից` ուրց, կարմիր պղպեղ: Մենք ունենք մինչև 180 գր մսի կտորներ: Եվ ամենակարևորը` խորովածը մենք պատրաստում ենք մասրենու ձողերի վրա: Զբոսաշրջության մեջ պիկնիկների պատրաստումը շատ կարևոր է: Բացի այդ մասրենու ձողերը խորովածին առանձնահատուկ համ ու հոտ են տալիս»:

 

Արմենը խիստ կարևորեց նաև մսի որակը: Առանձնահատուկ շեշտեց նրա էկոլոգիական վիճակը. «Լոռեցիները ասում են, որ կաղին կերած գոճու, կամ խոզի միսն անկրկնելի համ ունի: Այսօր մրցույթի խորովածի համար մենք ընտրել ենք անտառի խոզի միս: Բերել ենք հեռավոր գյուղերից»,-ասաց նա:

 

Արմեն Քեֆիլյանի կարծիքով` Լոռու միսը իր համով տարբերվում է հանրապետության մյուս բնակավայրերի մսից. «Դրա համար դրսից եկածները շատ են ընդունում մեր Լոռվա խորովածը, դա պայմանավորված է նաև մսով»:

 

Երևանի «Արարատ հոլ» ռեստորանի ավագ խոհարար Յուրա Սարգսյանն էլ ասաց, որ մրցույթին ներկայացնելու է ձկան ֆիլեի խորոված.«Ներկայացնելու եմ իշխան ձկան ֆիլե` նռով, և տավարի փափկամիսը սերկևիլով»: Յուրան հաղթանակը էական չհամարեց, գտավ , որ կարևորը մասնակցելն է:

 

http://hetq.am/wp-content/uploads/2009/10/26_10-xorovac-7.jpg

 

Երկժամյա համառ պայքարից հետ ավարտվեց խորովածի մրցույթը: Մրցութային հանձնաժողովը դեգուստացիայից հետ տվեց իր գնահատականները, որի արդյունքում` «Լավագույն խորոված պատրաստող օտարերկրացին» ճանաչվեց վրացի Ջեմալ Բախունդարաձեն Վրաստանի «Գուռզալ» ռեստորանից, «Լավագույն մտահղացում» անվանակարգով առաջին տեղ զբաղեցրեց «Արարատ հոլ» ռեստորանի ավագ խոհարար Յուրա Սարգսյանը, լավագույն տեսք անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրեց «Արվասար» ռեստորանի ավագ խոհարար Հովհաննես Ղազարյանը, լավագույն համուհոտ անվանակարգում` Արթուր Պապյանը, լավագույն նորարարություն անվանակարգում Արթուր Հովհաննիսյանը:

 

Խորովածի մրցույթում ամենաբարձր` 92 միավոր հանձնաժողովի կողմից ստացել էր Ալավերդու «Ֆլորա» ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանը, որն էլ զբաղեցրեց «Լավագույն ավագ խոհարար» անվանակարգով 1-ին տեղը և կոչվեց լավագույն խորոված պատրաստող լոռեցին: Խորովածի փառատոնը հիրավի վերածվեց տոնակատարության:

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...